,,Ոսկե ցլիկը,, հին հայկական երգիծական ֆիլմում կոլխոզի նախագահ Նաջարյանը նախատում է հորթապահին, որ նա հորթերին լավ չի խնամում, դրա համար էլ լավ չեն ուտում: Հորթապահն էլ արդարանում է, որ ամեն ջանք գործադւոմ է, կերը ժամանակին տալիս է, անգամ ՝ ,,օրինակ է ծառայում,, ,,հետներն ուտում է, որ իշտահի գան,, բայց ՝ դա էլ չի օգնում:Այս պատամությունը հիշեցի, երբ օրերս վարչապետը կենսաթոշակային ,,բարեփոխումների ,, առնչությամբ / այսինքն, 2014թվից նախատեսվող աշխատավարձային 5 տոկոս պարտադիր բռնագանձումների օրենքի նախագծի, որ տարածվելու է 1974թ.հետո ծնվածների նկատմամբ /հասարակության բացասական վերաբերմունքը պատճառաբանել է նրանով, որ համապատասխան պաշտոնյաները լավ չեն բացատրել հասարակությանն այդ օրենքը, ու դրա համար հանձնարարել է, որ լավ ներկայացնեն այն, ինչին ի պատասխան ՝ համապատասխան պաշտոնյաներն անմիջապես ասուլիս հրավիրեցին, ու փորձեցին հասարակությանը կրկին համոզել, թե որքան լավն է այդ օրենքը: Ամենաանհեթեթ փաստարկն այն է,թե իբր քաղաքացու մահվան դեպքում նրա իրավահաջորդները մի 30տարի հետո կարող են ստանալ այդ գումարները. իսկ եթե այդ մարդն իրավահաջորդ չի ունենում կամ արտագաղթում է՞: Թղթակիցը հետաքրքրվում է, թե արդյո՞ք այդ գումարները չեն կարող հետագայում փոշիանալ այնպես, ինչպես ԽՍՀՄ ավանդները, պաշտոնյան համոզում է, թե ցանկության դեպքում քաղաքացին այն կարող է տեղափոխել այլ բանկ: Հարց է ծագում. ո՞ր գումարը, փոշիացած գումա՞րը. եթե հասարակարգ փոխվի, իշխանություն փոխվի, պատմական իրավիճակ փոխվի, ինչպե՞ս են մարդիկ այդ գումարներին տեր լինելու: Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ավանդների դեպքում էլ շատերը հույսով իրենց թոռների անվամբ գումարներ էին պահ տվել ՝ մինչեւ 18 տարին չհանելու պայմանով, իսկ որտե՞ղ են դրանք հիմա. չկան, փոշիացել են, քանի որ այս պետությունը չի ուզում վճարել նախորդի պարտքերը: Մեղմ ասած ՝ ժողովրդին հորթի տեղ են դրել, նախարարներին կամ համապատասխան պաշտոնյաներին էլ ՝ հորթապահի: Այն տարբերությամբ, որ եթե Նաջարյանն իր վատ հորթապահներին աշխատանքից ազատեց գործի ժամին շաշկի խաղալու համար, ապա վարչապետն էլ օրենքի նախագծի տապալման դեպքում կարող է նրանց ազատել համակարգչով ,,շարիկ գլորելու,, համար ու ասել.,,Ո՞ւմ հետ էիր շարիկ գլորում, թող մի դիմում էլ նա գրի,,: Իսկ այն, որ ժողովուրդն ամենեւին մտադրություն չունի իրեն հորթի կարգավիճակում զգալու, վկայում է այսօր կառավարության շենքի առջեւ տեղի ունեցած բողոքի ցույցը, որին ի պատասխան, կառավարության անդամները շենքի ետնադռնով դուրս են եկել: Ինչպիսի ամոթ: ,,Պազոռ ջունգլի,,: Գայանե Հովսեփյան
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն