Այն բանից հետո, երբ տեղական արտադրության ձվի գինը դեռ նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբերից սկսեց բարձրանալ ՝հասնելով 70 , իսկ Նոր տարվա շեմին ու դրանից հետո ՝ անգամ 80-90դրամի , ու դրա հետ մեկտեղ նաեւ ժամանակ առ ժամանակ ձվի սուր դեֆիցիտ էր առաջանում , որպես հարցի կարգավորման լավագույն տարբերակ ՝ընտրվեց ձվի մեծաքանակ ներկրումը. դա զգալիորեն չափավորեց ժողովրդի հաշվին գերշահույթ ստեղծելու տեղական արտադրողների ախորժակը / թեպետ ՝նրանց իսկ շահերից ելնելով ներմուծված ձվի գինն էլ պատկառելի բարձրության վրա էին պահպանում . այդ կերպ գոնե հավասարակշռությունը պահպանվում էր /: Եվ ահա, օրերս տեղական ձու արտադրողներից մեկը կայքերից մեկին տված հարցազրույցում դժգոհել էր, թե կառավարողները փոխանակ խթանեն տեղական արտադրությանը ՝ ,,դրսից,,անորակ ձու են ներմուծում: Կարծում ենք, ներկրվող ձվի որակի հարցը պետք է մտահոգի սննդամթերքի որակի ու անվտանգության հարցերով զբաղվողներին. եթե ներկրվող ձուն որոշ դեպքերում անորակ է ՝ինչո՞ւ են թույլ տալիս ներկրումը, եթե որակյալ է ՝ինչու՞ են տեղական արտադրողները հակագովազդ անում դրանց: Ամեն պարագայում ՝հենց ձվի ներկրման շնորհիվ ճգնաժամը փոքր-ինչ մեղմացավ, եւ փետրվարի վերջից, ի վերջո, ձվի գինն սկսեց իջնել ՝հասնելով մինչեւ 60-65դրամի:Վանաձորի առեւտրի կետերում հենց այդ գնից են սկսվում թե տեղական, թե ուկրաինական ձվի / փետրվարի 10-ի մակնշումով / արժեքները: Ընդ որում, ներկրածի վրա գոնե երեւում է արտադրման ժամկետը, արտադրողի տվյալները, ինչը գրեթե չի երեւում կամ բացակայում է տեղականի պարագայում :Դրա հետ մեկտեղ ՝հաճախ նաեւ հակահիգիենիկ ու անմաքուր տեսք էլ են ունենում տեղական հավկիթները:Հիշեցնենք, որ 1 տարի առաջ հավկիթի գինը 40-50դրամի սահմաններում էր, եւ գնի կտրուկ բարձրացումը ՝աշնանից սկսված, պատճառաբանվել էր արտադրության հետ կապված գործընթացների / ծախսվող գազի, էներգիայի /, ինչպես նաեւ թռչնակերի գնի բարձրացման հանգամանքով: Ու մինչ Ազգային ժողովում գազի հանձնաժողովը կուսումնասիրի, թե ինչու է գազը Ռուսաստանից էժան ներկրվում, բայց թանկ վաճառվում սպառողների վրա, ժողովրդի գրպանները կշարունակվեն դատարկվել ոչ միայն գազի ու էներգիայի գնի բարձրացման պատճառաբանությամբ թանկացած ձվի, այլեւ ՝ թանկացած այլ սննդամթերքների / օրինակ ՝վերամշակված մսամթերքի տարբեր տեսակների / հավելյալ ծախսերի հաշվին: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն