Ամենայն հավանականությամբ, Վանաձորի իշխանությունները մեծ ցանկություն ունեն կրկին հայտնվել Ինֆորմացիոն ազատության կենտրոնի ,,Սեւ ցուցակում,, / որի մեջ մտնում են տեղակատվություն տրամադրելուց խուսափող պաշտոնյաները /, քանի որ օրերս արգելել են տեղական հեռուստաստուդիաների լրագրողներին ՝ լուսաբանելու ամեն շաբաթյա խորհրդակցությունները / Իսկ իբր ե՞րբ էին լուսաբանում. որքան նկատել եմ ՝ ավելի հաճախ ռեպորտաժների վերջում ասվում էր ՝,,Տեսանյութը տրամադրել է քաղաքապետարանի լրատվության բաժինը: Միգուցե բացառիկ դեպքեր եղել են, երբ TV-ների լրագրողներն են լուսաբանել : Ամեն դեպքում, այնքան էլ խրախուսելի չէ, եթե ոչ`զարմանալի քաղաքապետարանի նախաձեռնությունը ՝քաղաքապետարանի նիստերից լրագրողների /որոնց թվում ՝թերթերի, կայքերի ,,ոտքը կտրելու,, առնչությամբ /: Բայց ամենազարմանալին, եթե ոչ ՝ զվարճալին այն է. որ քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը, որ լրագրողներին բացատրություն տալիս գտնվել է քաղաքապետի աշխատասենյակում, սկսել է բջջայինով նկարել լրագրողներին. երեի պատկերացրել է, որ դռնփակ ,,չարտոնված հանրահավաք,, է, ու սկսել է կատարել ոստիկանության գործառույթները: Քաղաքապետարանի ,,դիսպետչերսկիները,,եթեր հեռարձակելու ոչ նպատակային լինելը քաղաքապետը հեռուստաէկրանից պատճառաբանեց նրանով, որ կարիք չկա ամեն շաբաթ բնակչությանը հայտնել, թե քանի թափառող շուն ,,խփեցին,,կամ վնասազերծեցին եւ կամ քանի մետր տարածք հանձնեցին որեւէ մեկին :Ի դեպ, ինչքան էլ ուզում է թափառող շներին վնասազերծեն, ամեն դեպքում քաղաքի մաքրության համար հակացուցված է գամփռ շների մշտական առկայությունը ոչ միայն աղբարկղերի մոտ ու շուկայամերձ տարածքներում, այլեւ ՝ հենց շուկայում, ու զարմանալի է, որ քաղաքի հակահիգիենիկ ծառայությանը, որի ներկայացուցիչը մշտապես մասնակցում է քաղաքապետարանի նիստերին, կարծես թե ամենեւին չի մտահոգում այդ խնդիրը. միգուցե նրանք շուկա չեն հաճախում, այլ միայն սուպերմարկետներից են օգտվում...հազիվ թե: Դատելով նրանից, որ վերջերս էլ համայնքի ավագանու հերթական նիստին էր արգելվել լրագրողների մասնակցությունը, կարելի է ենթադրել, որ հետայսու ավագանու նիստերի դռներն էլ մշտական կփակվեն լրագրողների առջեւ: Ու դրանից հետո, թերեւս, տեղական ստուդիաներից ոմանք կմնան առավելապես մսուր-մանկապարտեզների ու դպրոցների երեկույթ-ցերեկույթների հույսին, որոնց լուսաբանմամբ էլ վերջերս սկսվում է լրատվության մատուցումը: Մի 30 դպրոց կա, մի 20 էլ մանկապարտեզ կլինի, ու եթե դպրոցների 1-ից 10 կամ 12դասարանների թիվն էլ բազմապատկենք ,,ա,բ,գ,դ,, դասարանների քանակով, ապա ամեն օր մեկի կամ մի քանիսի միջոցառումով կարելի է ,,բոլ-բոլ,, լցնել եթերը, կարող է անգամ հերթեր առաջանան, թե առաջ ում ցերեկույթ-երեկույթը լուսաբանեն... Ընդհանրապես չի բացառվում, որ քաղաքային իշխանությունները կամ վերջինիս լրատվության բաժինը իրենց PR-ը /,,փիառը,,/ ուժեղացնելու նպատակով որոշել են իրենք իրենց հակագովազդել ՝ վիճարկելի որոշումներ կայացնելով, ու դրա շուրջը համացանցային աղմուկ-աղաղակ առաջացնելով. այնպես, ինչպես ռուսական էստրադայի աստղերն են հաճախ իրենք իրենց մասին բամբասանքներ տարածում ՝ իրենց անվան շուրջ աղմուկ ստեղծելու, եւ դրանով իրենց գովազդը խթանելու նպատակով: Խեղճ բնակչություն. ի՞նչ է անելու առանց քաղաքապետարանի նիստերի, առանց քաղաքապետարանի պաշտոնյաների խմբակային ամենշաբաթյա լուսանկարը տեսնելու...չի իմանալու, թե քանի թափառող ,,շուն-շանորդի,, ,,շանսատակ արեցին,,...: Անգամ քաղաքապետն է հեռուստաէկրանից ակամա խոստովանում, որ նիստերի մշտական ու հիմնական օրակարգը դա է, ու մեկ էլ ՝ վաճառվող տարածքները: Եւ անգամ այն ժամանակ, երբ հանրապետական հեռուստաեթերը հեղեղվում էր վանաձորյան արտակարգ պատահարներով, քրեական դեպքերով, քաղաքապետարանի լրատվության տեսանյութում նշվում էր, որ ,,քրեական վիճակը քաղաքում հանգիստ է,,: Մեկը չկա, գնա էն մազ-մորուքի մեջ կորած, անթրաշ-անլվա ,,Աբուհասանին,,նկարի / որ տարին բոլոր փողոցում , պատերի տակ քնում,աղբարկղերից սնվում ու աղբարկղերի պարունակությունը ուսից ու վզից կախ տված, փողոցն ու շրջակայքը աղտոտելով, բարձրաձայն հայհոյելով ման է գալիս /, ու ուղարկի սոցապ նախարարություն կամ ,,Արմենիայի,, ,,Սուր անկյուն,,հաղորդմանն ու հարցնի ՝ ,,Էս մարդ-արարածով ու նրա նմաններով ո՞վ պետք է զբաղվի,,: Մեկ տարի առաջ ինչ-որ մեկը լուսանկարել ու տեղադրել էր նկարը համացանցում ՝ուղեկցող հոդվածով, բայց դրանից ոչինչ չի փոխվել: Երիտհանրապետական մի լեդի երեկ ԱԺ ամբիոնից հպարտությամբ ասում էր,որ Հայաստանում սթափարաններ չկան, ու դա համարում էր մեծ առավելություն / Ռուսաստանի համեմատությամբ, որտեղ հարբեցողությունը կայուն հիմքերի վրա է դրված, ու անգամ սթափարանները չեն փրկում իրավիճակը :-Գ.Հ./ : Բայց ոչի՞նչ, որ բոմժերն ու աղբ քրքրողներն են շատ Հայաստանում: Ռուսաստանում, որի հետ մաքսային միություն ենք մտնելու, ձմռան ամիսներին շրջիկ մեքենաները սնունդ են բաժանում բոմժերին /ինչին ականատես ենք լինում ռուսական ֆիլմերում /, կարծեմ այդ կարգի մարդկանց հիգիենայի հարցերով էլ են զբաղվում: Իսկ Հայաստանում, որ մշտապես ,,աղքատության վերացմանն ուղղված,, դրամաշնորհներ է ստանում, այս կարգի մարդկանց թիվը մեծանում է, ու, որքան հայտնի է, անօթեւանների կացարան միան Երեւանում կա: Մի օր չեղավ, քաղաքապետարանի նիստերում բոմժերի ու մուրացիկների խնդիրը բարձրացվի:Հետաքրքիր է, ինչպե՞ս են իրենց զգում իրենց ծառայողական շքեղ մեքենաներով շրջող պաշտոնյաները ՝ նման մարդկանց կողքով անցնելիս:Մի՞թե կարող են իրենց երջանիկ զգալ, որ իրենք հարուստ են: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить