Մի քանի օր առաջ մեր շքամուտքում հերթական անգամ արտակարգ իրավիճակ էր: Բնակարանների լույսերն ու հեռուստացույցները 10-15 րոպեն մեկ, երեկոյան ժամը 18-20-ի սահմաններում ՝անջատվում-միանում էին: Տագնապահար եղած բնակիչները դուրս էին գալիս շքամուտք, միմյանցից փորձում էին հետաքրքրվել. թե ի՞նչ կլինի կատարվելիս կամ ի՞նչը կլինի հոսանքի տատանման պատճառ, բայց ավելի շատ զայրացած ասում էին ՝ ,,Սա խուժանություն ա, բա որ հեռուստացույցն ու կոմպյուտերը փչանան, էդ փողն ո՞վ ա տալու,,:Ընդ որում, եղանակներն էլ փոքր-ինչ տաք-գարնանային են, ու հազիվ թե պատճառը հոսանքի սպառման ծավալների մեծացումը լիներ ՝ մեկ առանձին վերցրած շքամուտքում: Մոտ մեկ ժամ անց, ի վերջո, ժամանեց տեղամասային էլեկտրիկն ու միանգամից մտնելով ենթակայան, թերեւս, վթարի պատճառը վերացրեց ու միանգամից հեռացավ ՝ինչին ականատես եղան բնակիչները ՝լուսամուտից: Այս պատահարը հիշեցի, երբ մարտի 9-ին ,,Արմենիա,,հեռուստատեսության ,,Սուր անկյան,,մի ռեպորտաժում մայրաքաղաքի մի բնակչուհի համանման դեպք էր պատմում, դժգոհելով, որ իրենց հոսանքի սպառման հաշվեհամարին գրանցած մեծ թիվը, թերեւս, տվյալ ամսում տեղի ունեցած հոսանքի տատանումների, լարումը ուժեղացնելու կամ ապօրինի լարանցում կատարելու հետեւանք է:Ես չգիտեմ, թե մեր շքամուտքում տեղի ունեցածը հոսանքի լարումն ուժեղացնելու թե ապօրինի լարանցման հետեւանք էր, բայց դա արդեն թվով երկրորդ համանման դեպքն էր ՝վերջին 3 ամսում / նախորդը դեկտեմբերի 16-ին էր /:Թեպետ ՝լույսային տատանումներ ավելի հաճախ էլ են նկատվել, ու ոմանք սա բացատրում են այն հանգամանքով, որ դա տեղի է ունենում նաեւ գիշերային հաշվիչների միացման ժամանակ, կեսգիշերից հետո:Իսկ մարտի 9-ի ,,Շանթ,,-ի կիրակնօրյա ,,Հորիզոնն,, էլ տեղեկացրեց, որ Հրազդան քաղաքի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ էր բռնկվել օրերս, ինչը կարող էր կարճ միացման հետեւանք լինել:Փաստորեն, 90-ականների տխուր ավանդույթը շարունակվում է, երբ բնակիչների գողությունները հաշվիչների նկատմամբ կանխելու նպատակով հաշվիչները տեղափոխեցին շքամուտք, բայց դրանից հետո սկսեցին էլեկտրիկները գողանալ ՝մեկի գծից մյուսին ,,լավություն,, անելու նպատակով,եւ, ինչպես ,,Սուր անկյան,,ռեպորտաժի հեղինակը հեգնեց ՝,,Փող տուր ՝հաշիվդ կիսեմ,,սկզբունքով:Ընդ որում, նույն ռեպորտաժի հեղինակը բնակիչներին խորհուրդ էր տալիս հաշվիչը վերահսկելու նպատակով կպչուն ժաչավեն ամրացնել վրան եւ ստորագրել. իսկ եթե ժամանակակից մեխանիզմի հաշվիչները գտնվում են ապակեպատ արկղում, որն էլ կողպված է, այդ դեպքում ի՞նչ անեն:Հենց հոսանքի տատանման եւ կարճատեւ հրդեհի, թե ապօրինի լարանցման հետեւանքով էր, որ 90-ականներին բնակիչներից մեկի սառնարանը, մյուսի դռան զանգը այրվեց: Ու հիմա բնակիչները լրջորեն մտահոգված են, որ հաճախակի տատանումների հետեւանքով ոչ միայն կարող են հայտնաբերել, որ իրենց հաշվեհամարին մեծ գումարներ են եկել, այլեւ ՝ կարող են էլեկտրական սարքավորումները փչանալ: Դե էլեկտրական իրեր նորոգող արհեստանոցների աչքը լույս, որոնց վարպետները հաճախ խուսափում են նշել, որ հեռուստացույցի փչանալու պատճառը կարող են հոսանքի տատանումները լինել:Միգուցե այս ամենը համատեղ ծրագրված ,,դիվերսիա,, է. էլեկտրական սարքերը կփչանան ՝նորոգողները գործ կունենան, էլէկտրական ապրանքները կվաճառվեն, լույսերը հաճախ կանջատվեն ՝մոմի ու լուցկու բիզնեսը կծաղկի: Բա չաշխուժացնե՞ն տեղական ու ներմուծովի ապրանքների առեւտուրը: Իսկ այս օրերին թե Վանաձորում, թե մայրաքաղաքում ավելանում է սպառած էներգիայի համար իրենց վրա գրված մեծ գումարներից դժգոհողների թիվը: Ամենազարմանալին այն է, որ ոմանք նշում են, որ իրենք ձմռան ամիսներին այդ բնակարանում չեն ապրել կամ հանրապետությունից բացակայել են, բայց իրենց վրա ,,թիվ են կրակել,,: Այ ,,սենց մազալու բաներ,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить