Փետրվարի 25-ին Վանաձոր-Ալավերդի մայրուղու վրա գտնվող, Ձորագետավան մտնող թունելում հերթական անգամ վտանգավոր իրավիճակ էր, որ մոտ էր արտակարգ դառնալուն:Չլուսավորվող, առաստաղը մշտապես կաթոցների մեջ գտնվող ու անբարեկարգ թունելում հերթական անգամ ,,էքստրեմալ,,խցանում էր առաջացել, քանի որ հսկայածավալ բեռնատար ,,ֆուռերը,, ծանրումեծ շարժվելով ՝իրենց իսկ լույսով մի կերպ տեսանելի դարձնելով տեսադաշտը, առաջ էին գնում ՝կողքի վրա օրորվելով ու ռեալ սպառնալիք ստեղծելով գրեթե հպվող մարդատարների երթեւեկի համար, որոնք աշխատում էին հնարավորինս պատկառելի հեռավորություն պահպանել այդ աժդահաներից ՝ միաժամանակ ստիպված լինելով շարժվել ,,ֆուռերի,,դանդաղ տեմպերին համապատասխան / իսկ եւ իսկ մեր երկրի տնտեսական առաջընթացի նման /:,,Ֆուռերի,,առաջացրած դղրդյունի ու նրա թունելային դժոխային արձագանքի հետեւանքով մարդատար մեքենաներում գտնվողները մի քանի րոպե շարունակ ,,մթաֆոբիայի,, մեջ էին, ու Աստծուն աղոթում էին, որ անփորձանք դուրս գան այդ ,,դժոխքից,,:Դրանով, սակայն, փորձանքը չի ավարտվում, քանի որ հաջորդ փորձությունը սովորաբար սկսվում է, երբ ավտոմեքենաները հայտնվում են մայրուղու վրա գտնվող կամրջին ՝ բազրիքներն ամբողջությամբ թափված: Մի աննշան հատված միայն ՝1 մետր երկարությամբ, ծռված վիճակով պահպանվում է: Ու այդ վթարային կամրջով արդեն քանի տարի է ՝,,ֆուռեր,, են անցնում ՝ էլ ավելի թուլացնելով կամրջի վիճակը ու ռեալ վտանգ ստեղծելով երթեվեկության համար:Հետիոտնը պետք է անպայման շուտ-շուտ հետ նայի ՝ տեսնելու համար, թե արդյո՞ք մեքենա չի գալիս, ու ըստ այդմ ՝ հնարավոր վտանգից խուսափելու համար որոշի վազքի ու քայլքի արագությունը, իսկ մեքենայից խուսափելու համար մայթով քայլելն էլ է վտանգավոր ՝ քանի որ բռնվելու տեղ չկա:Մի քանի անգամ էլ մեքենա է գլորվել գետը:Անցած գարնանը թե ամռանը բետոններ են բերել ՝ իբր նորոգելու նպատակով, բայց ՝ դեռ որեւէ շինարարական գործընթաց չի երեւում: Համենայն դեպս, բնակիչները հավաստում են, որ ,,Մարզպետն ասել ա էս տարի սարքիլ տեն,,: Ի դեպ, կամրջի ողբալի վիճակը նկարելու համարձակություն ունեցավ միայն սփյուռքահայ Եվա Պապիկյանը, որ 2012թվին հանգստանում էր Ձորագետ ավանում: Դեռ այն ժամանակ կամրջի լուսանկարը տեղադրվեց համացանցում, բայց դրանից ոչինչ չփոխվեց: Մինչդեռ Ձորագես ավանը տուրիզմի միջազգային կենտրոն է համարվում, այդտեղ նաեւ միջազգային կարգի հյուրանոց է գործում :Մի՞թե կարելի է տուրիստներին ընդունել նման վատ ճանապարհային պայմաններում :Աստված մի արասցե ՝մեկ էլ տեսար Վիետնամի պատմությունը կրկնվեց. այնտեղ վերջերս մի կամրջի ծանրությունը չէր դիմացել թաղման թափորին, ու ամբողջ բազմությունը գետն էր ընկել: Առավել դատապարտելի է, երբ այս կարգի վթարային կամրջով չի արգելվում ,,ֆուռերի,, երթեվեկը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն