среда, 10 декабря 2014 г.

,,Կարմիր աստղը ` ճակատին,,

Հակառակ երկրում ներքաղաքական ու սոցիալական լարվածության մեծացմանը, Վանաձորի Հայքի հրապարակում ոչ միայն ,,արշալույսներն են խաղաղ,, այլեւ երեկվանից արդեն՝երեկոյան զբոսանքները հաճելի ու օգտակար: Ոգեւորված այն հանգամանքից, որ օրերս Գյումրու հրապարակում սկսվել են տոնածառի տեղադրման աշխատանքները (ինչը ցուցադրվեց կիրակնօրյա ,,Արմենիայով,, ), Վանաձորի Հայքի հրապարակում էլ երեկվանից, Նոր տարուց 20 օր շուտ՝բերեցին ու փառք ու պատվով բազմեցրին հսկայական տոնածառը ( ոնց որ ՝ տատին գյուղից բերեն քաղաք ՝ թոռներին հյուր ): Չնայած կարծես թե դեռ շարունակվում են տոնածառին զուգել-զարդարելու աշխատանքները՝ դատելով վերամբարձ կռունկի ներկայությունից, սակայն երեկվանից արդեն տոնածառը ,,լույսերի մեջ շողում էր վառ,, ՝ ու շքեղաշուք գույներով փայլփլելով ՝արհամարհանքով նայում ու խնդում օրախնդիր հոգսերով մտահոգ քաղաքացիների վրա: Քաղաքի բանուկ փողոցների քարուքանդ ու աղբաթաթախ վիճակն ու՜ր, Հրապարակի շքեղ տոնածառն ՝ ուր: Էլի ,,մխիթարություն է,, որ իր հզոր փայլերից տոնածառը երեկոյան ժամերին մի քիչ լույսի  փշրանք է շպրտում խավարի մեջ թաղված հարակից փողոցներին:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն