четверг, 6 апреля 2017 г.

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀհելսինկյան կոմիտեին․Վանաձորի ճարտարապետության բաժնին,Լոռու մարզպետարանի ճարտարաշինարարական բաժնին

                                                    ԲԱՑ ՆԱՄԱԿ

                        Երբ ոստիկանը օրենք է խախտում եւ հոխորտում

               -------------------------------------------------------------------

Արդեն 8-րդ ամիսն է գնում, որ ոստիկանական համակարգի շարքային աշխատակից Մ․Ադամյանի բնակարանում վերջինիս կողմից դեռ 2010թվին ջրատար խողովակների ինքնակամ ձեւափոխման արդյունքում մեր բնակարանում ջրի պարբերական հոսք է տեղի ունենում․վերջին մեկ ամսում՝ավելի հաճախ ու առատ։Որպես նախապատմություն նշեմ, որ դեռ 2010թվին, երբ վերջինս ձեռնամուխ էր եղել շինարարական աշխատանքների, որի արդյունքում մեր մոտ քարերի ,,անձրեւ,, սկսվեց, փորձեցի վերջինիս քաղաքակիրթ ձեւով զգուշացնել՝հարեւանի միջոցով, որ մի փոքր զգուշություն պահպանի, սակայն դեռ զգուշացումս տեղ էլ չէր հասել, երբ վերջինս քլունգը ձեռքին դուրս թռավ շքամուտք ե սկսեց բղավել․,,Լավ եմ անըմ՝քանդըմ եմ, լավ եմ անըմ՝թափըմ եմ, գնա թերթմդ գրի,,։Այնուհետ սկսեց հոխորտալ իրենից կրկնակի տարիքով ու երկարամյա աշխատանքի վետերան, Վանաձորում ճանաչված կարգային շախմատիստ, երջանկահիշատակ հորս՝Գեորգի Հովսեփյանի վրա, ասելով․,,Դու վափշե աշխատի մլիցուց հեռու մնաս, էս ֆորմեն որ ինձ տվել են, ուրեմն մի բան կա,,։ /Ինչքան ուսադիրը ցածր, այնքան՝լկտիությունը մեծ,,/։Այն ժամանակ ստիպված էինք դիմել Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնին, որի աշխատակցի միջամտությամբ էլ աղետը կանխվեց, ու վերջինիս էլ տուգանեցին բնակարանում ինքնակամ փոփոխություններ կատարելու  համար։

Անցավ 6 տարի։2016թ․օգոստոսից՝մեր բնակարանում ջրի կաթոցներ սկսվեցին՝լոգարանի հատվածում․այն ուղղությամբ, որտեղ տեղի էին ունեցել վերին հարկում կատարված կամայական ձեւափոխությունները։Քանիցս զգուշացրեցինք ոստիկան-բնակչին՝միջնորդավորված ձեւով, քանի որ նրա հետ հնարավոր չէ քաղաքակիրթ հարթության վրա շփվել,ինչն ապացուցվեց այսօր՝սույն թվի ապրիլի 6-ին։Վերջինիս կողմից մի վարպետ եկավ, տեղում ուսումնասիրեց իրավիճակն ու ուղեւորվեց վերեւում շինարարական աշխատանքների/այն բանից հետո, երբ պարզեց, որ կաթոցներն առաջացել են խողովակային անհամամասնությունից/,,Գծերից ա,,-՝ահա տված բանավոր եզրակացությունը/։Իսկ մոտ 2  ժամ անց էլ իջնելով մեր բնակարան՝փոխանցեց ,,հանճարեղ,, եզրակացություն․այն է՝,,Էս շատ մեծ ու դանգուդվալ գործ ա․․․էս եքա ծախս ա, տրուբի էսքանից էնքանը պտի փոխվի,,։Եսէլ պայման դրեցի, որ այդ փոփոխությունները թույլ կտամ միայն այն դեպքում, եթե քաղաքապետարանի ճարտարապետության բաժինը համապատասխան թույլտվություն տա կամ մասնագետի ներկայություն ապահովվի աշխատանքների ժամանակ, ակտ կազմվի։Այստեղ վարպետ ձեռքը թափ տվեց ու բարձրացավ վերեւ, իսկ շքամուտքից լսվեց վայ-ոստիկանի հոխորտանքը․,,Տրուբեն կփոխեք, ծախսս էլ կքաշեք, մենք էն վախտ ուզում էինք ձերն էլ փոխենք՝դուք չուզեցիք,,։Մենք էլ հիշեցրինք, որ իր արածն այն ժամանակ՝այսինքն 2010թվին,ապօրինություն էր, դրա համար էլ  թույլ չտվեցինք/ եւ առհասարակ՝շքամուտքում ոչ ոք դեռ նման փոփոխություն չի արել/։Ճարտարապետության բաժնի անունը լսելուն պես՝ոստիկան Միսակը հեգնեց․,,Իյա՜․․․,,։Վերջինիս պահվածքից հրահրված՝վայ-վարպետն էլ վերեւից նետեց․ ,,Դե դուք գրել սիրըմ եք,,։Այստեղ են ասել՝,,Սայլը ճռռալու փոխարեն՝սելվորն է ճռռում,,․ուրեմն  ամիսներ ու տարիներ շարունակ մեր առաստաղը ճաքճքի ու ծեփահան լինի,քանի որ իրենք ցանկացել են իրենց համար հարմարավետություն ստեղծել ու ,,բաքսի-բուքսի,, տեղադրել՝հարեւանին անհարմարություններ պատճառելու հաշվին, եւ դեռ սպառնում ու շանտաժի են ենթարկում․եթե համաձայնվեի վերջինիս հարազատի առաջարկին՝,,Հլա մի հատ արի վերեւ խոսանք,,՝կարող է հետեւանքները շատ ավելի վատ լինեին ինձ համար ու անապացուցելի, դրա համար էլ հրաժարվեցի բարձրանալ․ո՞վ պետք է վկայություն տար, իրենք իրենց դե՞մ էին վկայություն տալու/։Ուրեմն եթե մարդը փորձում է պաշտպանել իր իրավունքները՝դա նրա համար ,,խարան է,,/,,Դե դուք սիրում եք գրել,,․իսկ ի՞նչ անել նմանների դեմ պայքարելու համար, եթե չգրել, ապօրինի մեթոդներով կամ զոռբայությամբ պայքարելը մեր ոճը չէ։Ինքս 5 տարի աշխատել եմ Վանաձորի դատաիրավական համակարգում՝1990-ականներին, 10 տարի էլ ատենակալ եմ եղել՝ հասարակական կարգով, բայց նման ոստիկան՝իմ աշխատանքային միջավայրում, դեռ չեմ հանդիպել երբեւէ, արդեն երկրորդ անգամ նա մեր հետ խոսում է շանտաժի ուսպառնալիքի լեզվով, ի վերջո ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս վիճակը մի երկրում, որ իբր բռնել է ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լինելու ուղին։Մինչեւ ե՞րբ պետք է համակարգն արատավորեն այսպիսի մարդիկ, ու մինչեւ ե՞րբ պետք է մենք տառապենք վերջիններիս ձեռքից։Նշեմ, որ խնդրին տեղյակ են նաեւ համատիրությունում, սակայն ոստիկանի ընտանիքը գտնում է, որ համատիրությունը պարտավոր է վերացնել իրենց պատճառով ստեղծված խնդիրները, քանի որ իրենք,, մշտապես վարձ են մուծում,,։Մինչդեռ խնդիրն առաջացել է ոչ թե շենքի վթարայնության հետեւանքով, այլ՝իրենց ապօրինի ձեւափոխությունների պատճառով,քանի որ գործն արվել է հավանաբար ոչ պատշաճ մակարդակով, ինչի հետեւանքները նախկինում էլ են ժամանակ առ ժամանակ իրենց զգացնել տվել։Իսկ մինչ այդ՝ջրի խոնավությունը շարունակվում է՝հասնելով մինչեւ մեզնից ներքեւի հարկի բնակարան։

․․․Ոստիկան կա՝իր ծառայության ընթացքում հերոսական սխրանքներ է գործում, ոստիկան էլ կա՝աշխատում է իր ուսադիրներն օգտագործել շրջապատին իր ուժը ցույց տալու եւ ապօրինություններ անելու համար։Այ սա է մեր կյանքի տխուր կողմերից մեկը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն