Ձորագէսը դարձել է տնտեսական զարգացման գոտի․թեպետ՝ի տարբերություն մինչերկրաշարժյան տարիների, կարի ֆաբրիկան չի գործում, իսկ այն ժամանակ դրա առկայությունը աշխուժացնում էր ավանի կյանքը, քանի որ ոչ միայն ձորագէսցիներ էին ներգրավված ֆաբրիկայում, այլեւ՝հարակից գյուղերի կամ ավանների բնակիչներ։
Ձարգէսում շինարարությունը եռում է/այս մասին հավաստում են նաեւ այդտեղ պարբերաբար այցելող նախկին բնակիչները/, շինարարներն անգամ բնակարաններ են վարձակալել․թեպետ՝հայտնի չէ, թե իրե՞նք են վճարում բնակարանների համար, թե՞ կապալառու ընկերությունը։ Ընդհանրապես՝Վանաձոր-Բագրատաշեն ամբողջ հատվածում է հիմա շինարարություն իրականացվում՝միջազգային ներդրումային ծրագրով, որով նախատեսված է ամբողջ ճանապարհահատվածի լայնացում,եզրաքարերի փոխարինում բետոնապատնեշներով, թունելների ու կամուրջների վերակառուցում ու նորացում։
Առջեում Ձորագէսի հիմնադրման 85-ամյակն է։Տեսնես Ձորագէսի հիմնադրման վկա, երջանկահիշատակ հրապարակախոս Մարիետա Շահինյանի հոգին երկնքում ուրախանում է՞, թե՞ տխրում։Հիշեցնենք, որ վերջինս ձորագէսի շինարարությանն առնչվող գիրք էր գրել՝,,Հիդրոցենտրալ,,․որ, սակայն, առավելապես որպես գեղարվեստական գրականություն կարելի է դիտարկել, եւ ոչ թե՝որպես պատմություն՝իրական հերոսներով։շ
Ձորագէսի բնակչության զբաղվածություն այսօր ոչ միայն շինարարության ոլորտում է, այլեւ՝հյուրանոցի սպասարկման։Եթե սովետական տարիներին Ձորագէսում կար միայն 2 սենյակից բաղկացած փոքր հյուրանոց, որ առավելապես դատարկ էր լինում եւ երբեմն միայն՝գործուղումների եկողներին էր տրամադրվում, ապա 2004թվից սկսած՝այստեղ միջազգային հյուրանոց է գործում, որ նույնպես ներդրումային ծրագրով է ստեղծվել։Բայց՝նախկին, մինչեկրաշարժյան տարիներին հարակից Թումանյան կայարանում տուրբազա էր գործում, որտեղ միայն Սովետական միության տարբեր երկրներից էին տուրիստներ գալիս։
Ցավոք, Ձորագէսում 90-ականներին լուծարվեցին ակումբն ու գրադարանը/թեպետ՝շենքերը կան/, մինչդեռ Լոռվա այլ բնակավայրերում դրանք պահպանվում են․երեւի թե մշակույթի նախարարության ,,կանխակալ,, ուշադրության շնորհիվ։Պետությունը ձեռքերը հիմնականում լվաց ակումբ-գրադարաններից, ու դրանք հանձնեց համայնքներին, բայց եթե փոքր համայնքն անգամ մանկապարտեզ պահելու հնարավորություն չունի, ակումբ-ու գրադարան ինչպե՞ս պետք է պահի/Փաստորեն, միայն մարզկենտրոնների գրադարաններն են պահպանվում հիմնականում, քանի որ դրանք մնացել են մշակույթի նախարարության ենթակայության ներքո, ու եթե դրանք էլ նրանց ենթակայությունից վերցնեին, ապա երեւի թե նախարարութունը լուծարելու հարց կառաջանար/։
Ձորագէսի հետ վարչական ամբողջություն կազմող Թումանյան կայարանի ակումբն էլ է անգործության մատնված/այդ մասին մի քանի տարի առաջ անգամ ,,Հայլուրով,, ռեպորտաժ հնչեց/, մինչդեռ կարելի էր առնվազն Ձորագէսում ստեղծել ժամանցի կենտրոն, կինոնկարների ցուցադրում կազմակերպել/այնպես, ինչպես մարզկենտրոնում/փառք Աստծո՝ինչն է երկրում զարգացած՝կինոինդուստրիան/, պատմության թանգարան ստեղծել, գրադարան, համակարգիչներ տեղադրել, որպեսզի մարդիկ չձգտեն դեպի քաղաք կամ արտասահման, այլ մնան իրենց բնակավայրում։
Կարծում ենք, համայնքի գլխավոր խնդիրն այժմ երկաթուղային կառամատույցի անբարեկարգ ու քարուքանդ վիճակն է, ու այն, որ վաղուց ի վեր՝չի գործում Այրում-Վանաձոր գնացքը, որ ձորերի բնակիչների համար քաղաքին կապող ամենամատչելի փոխադրամիջոցն էր։Եթե օրական 3 անգամ Երեվան-Գյումրի ուղեւորափոխադրում է իրականացվում/որի մասին վերջերս իմացանք/, ապա ինչու՞ Հարավ-կովկասյան երկաթուղին չի վերագործարկում Գյումրի-Այրումը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն