суббота, 8 апреля 2017 г.

Նոր էջ՝ավելի ,,զոռբա,, Վանաձոր

Սովետական տարիներին եթե որեւէ մեկը փորձեր իր բնակարանի ջրատար համակարգի կապիտալ խողովակը/մասնագիտական տերմինով՝,,հաստ տրուբեն,,/քանդել-փոխել, ցնորվածի տեղ կդնեին ու կտանեին գժանոց։Հիմա մեր վերին հարկի բնակիչ ոստիկանը հայտնի չէ, թե ինչ անհրաժեշտությունից ելնելով՝իր բնակարանի ,,հաստ տրուբեն,, փոխել է/մասնակի թե ամբողջական/2010թվին՝առանց որեւէ պետական-մասնագիտական հսկողության, առանց թույլտվության։Ու դրա արդյունքում՝դեռ 6 տարի առաջ՝մեր առաստաղի վրա փառավոր ճաքեր սկսվեցին,երբ որ երկրաշարժից հետո  բնակարանի այդ հատվածը չէր նորոգվել, ու դրանից էլ՝ ավելի վատ վիճակում հայտնվեց։ Այն ժամանակ մեծ ,,դանգուդվալից,, ու ,,ղալմաղալից,, հետո՝մի կերպ հարցը կարգավորվեց, որպեսզի մեր մոտ կաթոցներ չսկսվեն/սկզբում՝կային, բայց հետո հայրս քաղաքապետարանի ճարտարապետության բաժնից մասնագետ բերեց, ու խնդիրը կարգավորվեց մասնակիորեն։/Ապօրինության հեղինակն էլ տուգանվեց ՝40հազար դրամով/։

Ընդ որում, ոչ միայն ,,հաստ տրուբեն,, փոխեց, այլեւ՝մեկ այլ բարակ խողովակաշար փոխարինեց թեթեւքաշային ,,կալդոյով,,, եւ ստիպողաբար՝վերեւից ներքեւ այդ ուղղությամբ բոլորին պարտադրեց, որ իրենց մոտ էլ փոխվի նույնից/երբ որ մեր հին խողովակը մեզ ամենեւին նեղություն չէր տալիս ու ավելի հուսալի էր, քան՝,,կալ-դոն,,/։Կարճ ասած՝ ,,ոչ լեգիտիմ,,4-րդ հարկի/ իր բնակարանում  ,,կառուցվածքային բարեփոխումներ,, էր իրականացնում՝մյուսներին անհանգստացնելու եւ լրացուցիչ կենցաղային խնդիրների մեջ ներքաշելու նպատակով։/Իսկ շենքի 4-րդ եւ 5-րդ հարկերը երկրաշարժից հետո մասնագիտական նախնական եզրակացությամբ համարվել էին բնակության համար ծայրահեղ վտանգավոր, հետեաբար՝դրանք ,,ոչ լեգիտիմ,, հարկեր են/։

Դրանից հետո սկսվեցին այստեղ-այնտեղ եւ ամենուր՝տհաճ հետեւանքներ․մի տեղ խոնավություն էր քաշում, մի տեղ՝ճաքեր էր առաջանում․․․2-րդ հարկ ներքաշվող խոնավությունից պատերը քայքայվում էին ու ծեփահան լինում, ու 2-րդ հարկի բնակարնում չբնակվող անձն ամեն անգամ Ռուսաստանից գալով՝մեղքը գցում էր ոչ թե ապօրինության հեղինակ ոստիկանի, այլ՝մեզ վրա, պարտադրելով, որ մեր ,,տրապն,, ու վաննայի ,,սիֆոնը,, փոխենք։Այդ էտապն էլ մի կերպ անցանք՝2014թվին, արդեն՝առանց հորս մասնակցության, որ 2013թվի դեկտեմբերին մահկանացուն կնքեց՝ոչ ,,լավ օրից,,։

Անցել է 7 տարի։2016թվի օգոստոսից մեր բնակարանում կաթոցներ սկսվեցին․մի օր լինում էր՝5 օր չէր լինում, մի օր՝առատ, մի օր՝քիչ,10 օր կաթում էր, 15 օր չէր կաթում․․․ձգվեց մինչեւ այս տարվա ապրիլ։Ու հիմա, Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչը, ապրիլի 7-ին մեր բողոքներից հետո ժամանելով ,,դեպքի վայր,,՝ուսումնասիրեց իրավիճակը մի 3 րոպեում ու խրախուսեց 2010թվի ապօրինությունն՝ասելով․,,Լավ ա արել՝փոխել ա, իրա տրուբեն ա՝փոխել ա,,․եւ պնդեց, որ մենք պետք է վերեւինների հետ ,,կիսովի,, ծախսով՝համաձայնենք այն փոխել․այսինքն՝մենք էլ ձեռնամուխ լինենք ապօրինության, որ կարող է ավելի վտանգավոր հետեւանքներ ունենալ, քանի որ շենքը վթարային է ու երկրաշարժից հետո չի ամրացվել։Ու անգամ իրավիճակը տեղում ուսումնասիրած վարպետն անհույս տեսքով ասաց․,,Սա շատ ծանր ու դժվար աշխատանք ա։Սա շատ դաժան աշխատանք կլնի՝ու չգիտեմ էլ՝թե ոնց կլնի,,։

․․․Հետո էլ ասում են՝,,Ելք կա,,․հիմա կարո՞ղ եք ասել, թե ո՞րն է այս ամենից դուրս գալու ելքը․ որ բնակարանը որպես տարածք ,,ցեխի գնով,,վաճառենք ու գլուխներս առնենք-կորչե՞նք էս անիծված երկրից ու թշվառության մեջ թաղված քաղաքից/ որտեղ ազնիվ ու արդարամիտ մարդիկ վաղուց ի վեր պահանջարկ չունեն/ անիծելով ,,բախտը դժխեմ,,Դուք էլ , ձեր տրուբեն էլ, ձեր վաննան ու տվալետն էլ, գնացեք ինչքան ուզում եք՝իրար ջրեք ու ջրվեք,,։

Այլընտրանքը՝կյանքի մնացած հատվածը մշտական սթրեսների մեջ անցկացնելն է՝կենցաղային խնդիրների մեջ անվերջ ներքաշվելով ու այդ հողի վրա պարբերական կռիվների մասնակից լինելը՝դրանից բխող ավելի վտանգավոր հտեւանքներով կյանքի ու առողջության համար, ու մշտական մտավախությունը, թե մի օր առաստաղը գլխիդ փուլ է գալու կամ մտատանջությունը, թե տեսնես էլ ի՞նչ նոր ,,օյին,, են սարքելու գլխիդ՝գրիչիցդ վառվածները։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն