Թվում էր, թե վարչապետին, Լոռու մարզպետին ու ՀՀ օմբուդսմենին ուղարկած նամակներին մարզպետարանի ճարտարապետության բաժնից հանձնաժողով կուղարկվեր Լամբարյանի բողոքի հարցով/որին անանդրադարձել ենք սույն բլոգում/,որպեսզի տեղում ուսումնասիրվեին բողոքի հիմք հանդիսոցող կցակառույցները/գազով աշխատող ավտոնորոգման կետ հանդիսացող, որ անմիջապես կպած է Լամբարյանի տան պատին՝մոտ 20-25 մետր տարածությամբ, որ առ այսօր շարունակում է գործել/:Սակայն առայժմ միայն համայնքային ոստիկանությունն է խորամուխ եղել՝բողոքում ներառված այլ հարցերի կապակցությամբ նաեւ:Լավ, ասենք, քաղաքապետարանը խուսանավում է խնդիրը կարգավորել եւ կցակառույցին առնչվող,12 տարվա վաղեմություն ունեցող գրությունները վերաքարմացնելով փորձում է խնդիրը պարզապես ,,ջրել,,/ինչպես սովորաբար՝նման դեպքերում/,իսկ մարզպետարանը մի՞թե պարտավոր չէ հանձնաժողով ուղարկել ճարտարապետության բաժնից.բա էլ ո՞րն է այդ բաժնի դերը, եթե քաղաքապետարանի/կամ առհասարակ՝համայնքապետարանների իրավասության շրջանակներում չլուծվող խնդիրներով չի զբաղվելու: Մինչեւ ե՞րբ է բողոքարկուն տուժելու ապօրինի կցակառույցի պատճառած վնասներից ու այս ու այն ատյաններին դիմելու՝առողջությունը վտանգելով:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն