Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին,Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին
ԲԱՑ ՆԱՄԱԿ-2
Մեծարգո մարզպետ, պարոն քաղաքապետ, ցանկանում եմ տեղեկանալ. թե կա՞ արդյոք որոշում՝միայնակ, անժառանգ թոշակառու, 1937 թվի բռնադատվածի ժառանգ,1937թվի ծնված,նախկին քիմմանրաթելագործ,այս տարվա մայիսի 26-ին մահկանացուն կնքած Քնարիկ Պապիկյանի տնակը որեւէ մեկի հանձնելու վերաբերյալ, կամ առհասարակ քաղաքապետարանի հաշվեկշիռ տեղափոխելու վերաբերյալ:Նշեմ, որ Պապիկյանն այդ տնակն ստացել է 1989թվին,երկրաշարժի հետեվանքով անօթեվան դառնալու պատճառով,եւ բնակվել է այդտեղ շուրջ 30 տարի, քանի որ 1990-ականներին նրան եւ շատերին հանձնված բնակարանները ,,Տարոն,, թաղամասում անորակ են եղել, շինարարները խոստացել են շինանյութերը հետագայում հանձնել բնակարանների տերերին՝ բնակարանների անավարտ աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով, սակայն հանձնաժողովներ են հարցը քննարկել պարբերաբար, բայց սայլը տեղից չի շարժվել, ու բնակարանատերերից ոմանք կամ շատերը վաճառել են դրանք որպես կիսաբնակարան, շարունակելով բնակվել տնակում/մանավանդ, որ վերջիններիս աշխատատեղերն էլ սովետի փլուզումից հետո արդեն լուծարվել էին, ուստի ստիպված են եղել գոյատեւել չնչին գներով վաճառած բնակարանների գումարներով/:Հարկ եմ համարում տեղեկացնել, որ այդ տնակն այլեւս բնակության համար պիտանի չէ/առավել եւս, որ անհայտ չարագործների կողմից պարբերաբար ասպատակությունների էր ենթարկվում Պապիկյանի մահից հետո, ինչի մասին գրել եմ դեռ նախորդ հրապարակման մեջ /,ուստի էլ ավելի անպիտան է դարձել.չարագործները, չբավարարվելով չաշխատող սառնարանները կիսահորիզոնական դիրքով շրջելով ու դրանց մեխանիզմները պոկոտելով, այնուհետ գողացան ջրի 20 լիտրանոց բաքը, / ջրատար համակարգից 10 տարի առաջ զրկված լինելու պատճառով Պապիկյանը պարբերաբար ջուր էր կրում հարակից ավտոլվացման կետից ու այն դատարկում բաքում՝կենցաղային նպատակներով օգտագործելու համար/, այնուհետ հերթը հասավ փայտի վառարանի խողովակը պոկելուն ու հենց ներսում մրով հանդերձ շուռ տալուն, տնակի դռան ներսի ու դրսի բռնակները պոկելուն ու դռան բացելն ավելի դժվարացնելուն:Այդուհանդերձ, կցանկանայի տնակն օգտագործել որպես աշխատանքային տարածք՝այդտեղ հիմնելով մարդու եւ կենդանիների իրավունքների պաշտպանության կենտրոն, որի մասին արդեն իսկ հայտնել եմ նախորդ նամակում: Այդ մտահղացումն իրագործելու հարցում ինձ աջակցելու պատրաստակամություն են հայտնել վանաձորցի ավագ սերնդի մի քանի կանայք/հոգով ուժեղ եւ մարտական կերտվածքով.նրանցից մեկը նաեւ պատրաստակամություն հայտնեց այդ հարցով ,,գնալ մարզպետի մոտ ընդունելության,, եւ ներկայացնել խնդիրը, բայց ինչպես՞՝եթե հիմա ընդունելություններ չեն լինում/:
Ինքս ունեմ 25 տարվա լրագրողական-իրավապաշտպան աշխատանքի փորձ, 1999-2006թվերին եղել եմ ,,Հակաստվեր,, իրավապաշտպան-հասարակական լրագրողական կազմակերպության ներկայացուցիչը եւ ,,Մամուլն ընդդեմ կոռուպցիայի,, թղթակիցը Վանաձորում, արժանացել եմ կոռուպցիայի դեմ լրագրողական պայքարի մրցանակի`2004 թվին,թղթակցել իրավապաշտպան կազմակերպությունների/Հայաստանի հելսինկյան կոմիտե,Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ/ տեղեկագրերին ու թերթերին, դեռեւս 1997թվին ավարտել եմ Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի կազմակերպած դասընթացներին՝ստանալով մարդու իրավունքների դպրոցի շրջանավարտի վկայական/. 2011-2020թվերին իմ ուժերով եւ անձնական սուղ միջոցներով, առանց դրամաշնորհային աջակցության ստեղծել եմ 3 բլոգ/որոնցից մեկը՝իրավապաշտպան ուղղվածության/, ֆեյսբուքյան իրավական խմբեր/Մարդ եւ օրենք, Մարդու իրավունքները Վանաձորում/, սակայն 1998թվից զրկված եմ աշխատանքային տարածքից, քանի որ կորցրել եմ իմ աշխատանքը պետական համակարգում.ՎՊՄԻ գրադարանում, որտեղ աշխատում էի մատենագետ,միաժամանակ թղթակցելով մամուլին, սակայն 1998թվին գրադարանի նախկին վարիչի կողմից ինձ ներկայացված պահանջով եւ հրահրմամբ/,,դիմում գրի դուս արի, գրադարանը հոդված գրելու տեղ չի,,. ի պատասխան իմ լրագրողական գործունեության, որ ուղղված էր մարդու իրավունքների խախտումները վեր հանելուն, բայց ոչ աշխատավայրում, այլ՝տանը.այդ մասին արձանագրել են նաեւ 2002թվին Վանաձոր այցելած ԱՄՆ միջազգային փորձագետների սեմինարի ժամանակ,որ լուսաբանվել է ,,Առավոտ,, թերթում.,,Հանուն ժողովրդավարության եւ ազատ մամուլի,,/ 2002թ/, եւ, փաստորեն, տարիներ շարունակ աշԽատում եմ առանց աշխատանքային տարածքի, էլ չեմ ասում առանց պետական կամ դրամաշնորհային աջակցության՝իմ անձնական միջոցների, խնայողությունների եւ ոչ մեծ նվիրատվությունների հաշվին.արդյո՞ք դա նորմալ երեվույթ է՝քաղաքացիական հասարակության ուղին բռնած երկրի համար: Ամենահասանելի տարածքը, որ հնարավոր է դարձնել աշխատանքային տարածք/միաժամանակ հոգ տանելով տարածքի մաքրության եւ այն բարեկարգ դարձնելու, կենդանիներին պաշտպանության տակ առնելու մասին/, դա Պապիկյանի տնակն է:Հիշեցնեմ, որ վերջին 2 տարիներին եղել եմ Պապիկյանի խնդիրները մշտապես լուսաբանողն ու այլեայլ խնդիրներով զբաղվողը/ներառյալ նրա կողմից դիմումներ ներկայացնելը համայնքապատկան ծառայություններին կամ բարեգործական կազմակերպություններին/, հիվանդության ժամանակ խնամքի ու բուժական հարցերով զբաղվողը, եւ այդ նպատակով նաեւ մի կին-սանիտար էի վարձել՝Պապիկյանի թոշակ-նպաստի եւ հարազատների, մտերիմների աջակցության միջոցով/:Իսկ մահից առաջ վերջինս պատգամել էր, որ իրեն հիվանդանոց տանելու դեպքում տնակի բանալին վերցնեմ եւ հոգ տանեմ նաեւ ընտանի կենդանիների մասին, որը եւ արել եմ նրա մահից հետո,պարբերաբար այցելելով այդ տարածք եւ փորձելով կանխել էլ ավելի մեծ ոտնձգություններ՝տնակի եւ հարակից տարածքի հանդեպ:Միաժամանակ ինքս եմ պարբերաբար տեղափոխել եւ տեղափոխում եկեղեցի՝Պապիկյանի հագուստները, այն կարիքավորներին հանձնելու նպատակով:
...Ի դեպ, քանիցս համացանցային հրապարակումներում դիմել եմ պատգամավորներին, որպեսզի օրենք մշակեն, որ իրենց նպատակայնությունն ապացուցած բլոգները պետական ֆինանսավորում ստանան, որ թղթակցական աշխատանքը համարվի աշխատանքային ստաժ, իսկ քաղաքացիական լրագրությունը վարձատրվի, բայց՝ձայն բարբառո.ու այսօրվա դրությամբ ես, 25 տարվա լրագրողական-իրավապաշտպան գործունեություն ծավալած եւ շնորհակալագրեր ստացած, մի շարք քաղաքացիների խնդիրներ բարձրաձայնած ու երբեմն դրանց լուծմանը նպաստել կարողացած լրագրողս մնացել է առանց պետական ու դրամաշնորհային աջակցության, առանց պետական աշխատանքի, առանց աշխատանքային տարածքի, իսկ քաղաքացիական նախաձեռնություններս`հ/կ սեկտոր ստեղծելու, ոչ միայն չեն խրախուսվում, այլեւ խոչընդոտվում են, որն առանձին թեմա է:Ի դեպ, չեմ ստացել նաեւ որեւէ աջակցություն անգամ կարանտինային օրերին, քանի որ գործազուրկ համարվողներն առհասարակ չկան որեւէ փաթեթում, որի մասին էլ եմ բարձրաձայնել թե համացանցում, թե տեղական հեռուստատեսությամբ փողոցում նկարահանման ժամանակ:Իսկ կենսաթոշակի տարիքից հեռու եմ:Անարձագանք մնաց նաեւ Բաց նամակս՝ամիսներ առաջ ուղղված ՎՊՄԻ նոր ռեկտորին,այնուհետ ՀՀ վարչապետին, որպեսզի ինձ հնարավորություն տրվի վերադառնալ իմ նախկին աշխատանքին կամ համանման այլ աշխատանքի բուհում:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, իրավապաշտպան ազատ լրագրող-բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն