Լոռեցի Սաքոն հանրակացարանի համար վտանգավոր է, տնակային ավանի համար վտանգավոր չի՞
Ու այդպես էլ անարձագանք մնաց մեր բաց նամակը՝Լոռու մարզպետին ուղղված,որում մտահոգություն էինք հայտնել լուսահոգի Քնարիկ Պապիկյանի տնակի ու կից տարածքի ճակատագրի հանդեպ, եւ ցանկություն հայտնել այն օգտագործել որպես աշխատանքային տարածք՝իրավապաշտպան-հասարակական գործունեություն ծավալելու նպատակով/բնակվելու համար այն վաղուց ի վեր պիտանի չէ եւ առողջության համար վտանգավոր.բայց որոշակի բարենորոգումների դեպքում այն որպես աշխատանքային տարածք կարող էր ծառայել/:Ավելին.մարզպետին ուղղված Բաց նամակից որոշ ժամանակ անց, տեվական ,,հրադադարից,, հետո տնակի ներսի ու դրսի նկատմամբ կրկին ասպատակություններ սկսվեցին.դրանք տեղի էին ունենում այն ժամերին, երբ չարագործները համոզված էին, որ այդտեղ մարդ չի լինում:
Անգամ ոստիկանության ֆեյսբուքյան էջին ուղարկված իմ հաղորդագրությունը/սույն բլոգում զետեղված/ չկասեցրեց դրանց ընթացքը, որոնք պարբերաբար ընդհատվում, պարբերաբար՝վերսկսվում էին նոր թափով:
...Սույն թվի սեպտեմբերի 24-ին տեղեկացանք, որ Վանաձորի քաղաքապետարանը մտադրությունը չի փոխել եւ ցանկանում է այդտեղ բնակեցնել ոմն Սաքոյի, ով հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով երեւի թե անմեղսունակ է ճանաչված, ունեցել է խնամակալ, որն էլ նրան զրկել է բնակարանից, ու հիմա վերջինս, ըստ վկայությունների, քնում է քաղաքապետարանի նստարաններին.օգտվելով այն հանգամանքից, որ նաեւ բանվորական աշխատանքներ է կատարում քաղաքապետարանի համար/երեւի Սաքոյի վարձն ուզում են Պապիկյանի տնակով փակվեն/:Հիշեցնեմ, որ նախորդ հրապարակումներում արդեն իսկ կասկած էինք հայտնել, որ ասպատակությունների հեղինակն, ամենայն հավանականությամբ, սույն Սաքոն էլ կարող է լինել, բայց քաղաքապետարանի աշխատակիցը կտրուկ ժխտում է այն, նշելով, որ վերջինս ի վիճակի չէ չարագործության, առավել եւս,եթե մտադիր է այդտեղ բնակվել.թեպետ նաեւ նկատեց, որ երբեմն ունենում է սուր բռնկումներ, որի ժամանակ ,,ֆազերը գցում են,,/հետեվաբար, հենց ,,ֆազերը գցած,, ժամանակ ,, էլ կարող է նման քայլեր կատարել-Գ.Հ./.միգուցե նաեւ՝դեղանյութերի ազդեցության տակ է երբեմն գտնվում կամ թմրանյութերի:Իմ այն հարցին, թե ինչու Սաքոյին հանրակացարանում չեն բնակեցնում, իմ զրուցակիցն ասաց, որ նա ,,հանրակացարանի համար վտանգավոր է,,:Ստացվում է, որ տնակային ավանի համար է ,,ոչ վտանգավոր,,.ինչն իսկապես վիճահարույց է այս պարագայում:Իսկ հարակից տնակների բնակիչները, որոնք ականատես են եղել, թե այդ տարածքում ինչ կարգի ավերածություններ են տեղի ունենում/ներառյալ նորածին շնիկներին սպանելը/, սարսափած են, որ այդ կարգի ավերածությունների հեղինակը/որ հնարավոր է Սաքոն է/, պետք է գա եւ իրենց մոտ տարածության վրա ապրի:
Իսկ կա՞ քաղաքապետարանի որոշում տնակն առհասարակ որեւէ մեկի հանձնելու, կամ քաղաքապետարանի հաշվեկշիռ տեղափոխելու առթիվ/այն տնակը, որ Պապիկյանն ստացել է 1988թվի երկշարաժի հետեվանքով անօթեւան դառնալու պատճառով, դեռ սովետական տարիներին/, մեզ ստանալ չհաջողվեց.սակայն այդ առթիվ մեր նախորդ`2 ամիս առաջ տեղի ունեցած զրույցի ժամանակ հիշյալ պաշտոնյան ասաց, որ որոշումը կլինի, երբ տնակը տեղափոխվի Լենինգրադյան տնակային ավան.այսպիսով, նախ պետք է բնակեցնեն, հետո որոշում կայացնեն....Ի դեպ, մենք ամիսներ առաջ պարզեցինք, որ ավագանում այդ առթիվ որոշում չի եղել,իսկ եթե որոշում լինի, ապա ավագանին չի որոշելու, այլ քաղաքապետը՝միանձնյա:
Մեզ չհաջողվեց նաեւ պարզել, թե արդյոք այն տարածքը, որի վրա գտնվում է Պապիկյանի տնակը, վաճառված է որեւէ մեկի.քաղաքապետարանից հավաստում են, որ վաճառված է/ակնկալում ենք, որ որեւէ իրավապաշտպան պարզի, թե արդյոք տարածքը տեր ունի եւ երբ կամ ինչ կարգով է վաճառվել տարածքը/:Բայց եթե տարածքը սեփականատեր ունենար, ապա պետք է որ Պապիկյանին էլ տարիներ առաջ փորձեին վտարել այնպես, ինչպես հարակից տարածքի տնակաբնակներին էին տարիներ առաջ վտարում ԴԱՀԿ-ի որոշմամբ/այդ առթիվ դեռ տարիներ առաջ հոդված գրեցի ,,Հրապարակ,, թերթում,վտարվողներից մեկի խոսքերն օգտագործելով որպես վերնագիր.,,Թուրքը սենց բան չէր անի,, . նախկին քաղաքապետը վաճառել էր տարածքը, գտնելով, որ պետությունը պարտավորություն չունի այդ տարածքի տնակաբնակների հանդեպ/:Ցավալի է, որ պետությունն այդպես էլ որոշում չկայացրեց, որ երկար տարիներ տնակներում բնակված, կացարան չունեցող մարդիկ/որոնցից մեկն էլ Քնարիկ Պապիկյանն էր՝այս տարվա մայիսի 26-ին մահկանացուն կնքած/, կարողանան սեփականաշնորհել իրենց տնակներն ու դրանց հարակից տարածքը:Տնակաբնակների նամակները մնացին անարձագանք թե նախկին, թե ներկա կառավարությունների օրոք.նախկինները խոստացան, ներկաներն էլ չարեցին
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող-բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն