տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
понедельник, 26 декабря 2022 г.
Ինչու՞ հոնորարային վարձատրությունն աշխատանքային ստաժի մեջ չի հաշվարկվում
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
пятница, 16 декабря 2022 г.
Հաջորդ նիստը՝հունվարի 11-ին
Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից ստացանք ծանուցագիրը առ այն, որ ,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ դատական հաջորդ նիստը/ինձնից գումարի բռնագանձման պահանջով/, կկայանա հունվարի 11-ին․այսինքն այն, ինչի մասին մեզ բանավոր հայտնեց դատարանը՝դեկտեմբերի 8-ին, այսօր ստացանք նաեւ գրավոր։Դատարանը ծանուցագրի հետ միաժամանակ ուղարկեց որոշումը՝կայացրած դեկտեմբերի 8-ի դատական նիստում․այն,ինչին արդեն իսկ տեղեկացված էինք բանավոր՝դեկտեմբերի 8-ին։
,,Դատական նիստի ընթացքում լսելով պատասխանողի դիրքորոշումը,դատարանը գտնում է, որ գործի լրիվ,բազմակողմանի եվ օբյեկտիվ քննությունն ապահովելու հաշվառմամբ անհրաժեշտ է դադարեցնել պարզեցված վարույթը եվ գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով,քանի որ հայցադիմումում ներկայացված եվ պատասխանողի կողմից դատական նիստի ընթացքում հայտնված փաստական հանգամանքների միջեվ առկա է հակասություն,որը հնարավոր է պարզել ընդհանուր հայցային վարույթի կարգով վեճը քննելու արդյունքում,,/ասվում է դատարանի որոշման մեջ/։
Դատարանը նաեվ արձանագրել է, որ ,,պատասխանողը հայտնել է, որ իր պարտքը հաշվարկվել է առանջ ջրաչափի,,/մինչդեռ ,,Վեոլիան,, դատարանին դա չէր տեղեկացրել-Գ․Հ․/։Հիշեցնեմ, որ այս գործով ,,պատասխանող,, եմ, եվ,ի սկզբանե 2018թվին էր ,,Վեոլիան,, իմ դեմ հայց ներկայացրել դատարան՝գումարի բռնագանձման պահանջով․այն ժամանակ՝31 հազար դրամ։2018-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց այդ հայցը․սա՝,,Վեոլիայի,, երկրորդ գրոհն է՝ավելի մեծ ախորժակով, որովհետեվ 4 տարվա ընթացքում ,,վեոլիան,, անջրաչափների վրա ,,փաթաթած,, ջրի նոր սակագնով՝5400դրամ, ահռելի ,,պարտքեր,, է աճեցնում։
․․․․ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան,դուք՝որպես կառավարության ղեկավար, որքանո՞վ եք խելամիտ գտնում, որ կառավարությանը ենթակա մարմինը՝ՀԾԿՀ-ն, 2017թվին անջրաչափների համար հաշվարկվող ծավալը՝խողովակների, 12․4 խորամադր մետրից որոշել է հաշվարկել 30 խորանարդ մետրով/դատարանին ներկայացրել եմ եվ 2017թվի անդորրագիր,որի վրա գրված է 12․4 խորանարդ մետր,եվ 2022թվի,որի վրա գրված է 30 խորանարդ մետր։Լավ,ասենք թե նախորդ կառավարությունը՝ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, նման ապօրինություն է թույլ տվել, ինչու՞ ձեր կառավարությունը ոչ միայն չչեղարկեց այդ որոշումը,չփոխեց/երբ որ բազմաթիվ պատկան մարմինների, այ թվում ՝ձեզ, դիմել եմ բաց նամակով/,այլեվ՝Գարեգին Բաղրամյանին/որ Ռոբերտ Նազարյանի հետ միասին հանցակից էր այդ ապօրինության մեջ/պաշտոնը բարձրացրիք՝դարձնելով ՀԾԿՀ նախագահ․եվ սա՝այն դեպքում, երբ նրա եվ այլոց նկատմամբ ձեր կառավարության օրոք քրեական գործ էր հարուցվել՝հենց 2017թվին ջրի վարձի ապօրինի բարձրացման առթիվ,ու նա շարունակում է քաղաքացիներին/այդ թվում՝աղետի գոտու վթարային շենքերի բնակիչ, որոնք անգամ հնարավորություն չեն ունեցել սանհանգույցի խողովակները փոխել, որ ջրաչափ տեղադրեն/,գլխին ,,պարտքեր,, սարքել՝5400դրամ ամսական կայուն սակագնով/նախկին անձաքանակ 1100դրամի փոխարեն/․ի դեպ, արդեն այդ սակագինը Գարեգին Բաղրամյանի հմուտ ղեկավարությամբ դարձել է 6014դրամ, ու արդեն այդ թվով են ավելի մեծ պարտք աճեցնում․էս երկրում խոշոր շնաձկները օրենքը հարմարեցնում են իրենց ախորժակի՞ն՝շարքային անեկամուտ քաղաքացիների հետ ,,օրենքի անունից,,դատաստան տեսնելով ու սոցիալական ոչնչացման տանելով՝դատարանից պահանջելով ահռելի գումարի բռնագանձում/իմ պարագայում՝այն հասցվել է 243 հազար դրամի, ավելացրած՝,,Վեոլիայի,, ապօրինությունները լեգիտիմացնող փաստաբանի ,,խելամիտ վարձատրությունը՝34հազար դրամ,ու նաեւ 4000դրամ պետտուրք։Աշխատանք չունեցող, թոշակ-նպաստ չստացող քաղաքացին, որ քանի տարի է,ձեզ է դիմում իր ԽՍՀՄ ավանդները վերադարձնելու, իրենից քաղաքական հալածանքների հողի վրա 1998թվին խլված աշխատանքը վերադարձնելու խնդրանքով, որտեղի՞ց է վճարելու այդ գումարը,պարոն Փաշինյան,առավել եվս՝չհիմնավորվող ու ապօրինի կերպով ,,սարքված,, գումարը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
четверг, 8 декабря 2022 г.
Մի ,,Վեոլիա,, քարը ջուրը գցեց, դատարանն էլ վերցրեց
Երեկ, սույն թվի դեկտեմբերի 8-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ,,Վեոլիայի,, հայցով իմ դեմ դատական նիստը։Դատարանը՝նախագահող Նանե Սահակյանի գլխավորությամբ, ուսումնասիրելով գործում առկա նյութերը/այդ թվում նաեւ՝իմ կողմից գրավոր ներկայացրած ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ՝գործը պարզեցված վարույթի փոխարեն ընդհանուր հայցային կարգով քննելու/, որոշեց այն քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով։Առարկության հետ միասին դատարանին ներկայացրել էի նաեւ տեղեկանք՝տրված Հելսինկյան քաղաքացիական Վանաձորի գրասենյակի կողմից 2018-ին առ այն, որ դիմել եմ գրասենյակ ,,Վեոլիայի,, ապօրինի ու գաղտնի սակագինը բողոքարկելու խնդրանքով, այդ նույն տեղեկանքը ներկայացրել եմ նաեւ 2018-ին, երբ ,,Վեոլիան,, ինձ առաջին անգամ դատի էր տվել։Հիշեցրի, որ 2018-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ, արդեն իսկ մի հայց՝,,Վեոլիայի,, կողմից/ինձնից գումար բռնագանձելու/մերժել է։Դատարանին ներկայացրել էի նաեւ էլեկտրոնային փոստով ,,Վեոլիայի,, գործադիր տնօրեն Մարիաննա Շահինյանին մեկ տարի առաջ գրածս նամակը,որտեղ բացատրել էի ջրաչափ չտեղադրելու հանգամանքները։Ներկայացրել էի նաեւ՝ՀՀմարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին, սահմանադրական դատարանի նախագահին 1 ամիս առաջ ուղարկած Բաց նամակս՝կայքից։Հիշատակեցի, որ ,,Վեոլիայի,, ապօրինի սակագնի դեմ բազմիցս եմ բողոքներ ուղարկել պատկան մարմիններին։
Նիստին չէր մասնակցում ,,Վեոլիայի,, ներկայացուցիչը/ի սկզբանե գրավոր խնդրել էին գործը քննել առանց իրենց մասնակցության․երես ունե՞ն, որ գան դատական նիստի, ու առերեսվեն բազմաթիվ հակափաստարկների հետ, որ ներկայացրել եմ գործին եվ բանավոր էլ հայտնեցի։,,Վեոլիայի,, փաստաբաններն իրենց սեվ գործն արել-պրծել են՝թերեվս հատուկ գաղտնի առաքելությամբ՝իրենց հանձնարարված, որ ինձ՝աննկուն ու համառ քննադատ-լրագրողին, առնվազն մի լավ չարչարեն դատարան հասցնելով, գործին առնչվող փաստաթղթեր պատարաստելու վրա ժամանակ ու ռեսուրս ծախսել տալով/։
Դատարանի ուշադրությունը հրավիրեցի այն հանգամանքի վրա, որ 2017թվին, դեռ մինչեվ ,,Վեոլիայի,, հայտնությունը ամբողջ հանրապետությունում ջրատար խողովակի ծախսը հաշվարկվել է 12․4խորանարդ մետր/անջրաչափ բաժանորդների համար/։,,Վեոլիայի,, գալուց հետո, ով զարմանք, հանկարծ խողովակների ծախսաչափ են որոշել դարձնել․․․․30 խորանարդ մետրը,ու այդ ,,իքիբիր,, թվաբանությամբ էլ 4 տարի է՝անջրաչափ բաժանորդների հաշվեհամարին 5400դրամ սակագին են ,,նկարում,,/նախկին անձաքանակ 1100դրամի փոխարեն/, ու դրանով՝ մեծ գումարներ․ահա եվ գոյացած 240հազար դրամ առասպելական թիվը/պարբերական մուծումների պայմաններում․որովհետեվ իրենք 2017թ․ՀԾԿՀ-ի կողմից հաստատած 5400դրամ սակագնով են հաշվում, ես մուծում եմ՝մինչ ,,Վեոլիան,, ընդունված սակագնով․եվ այնքանով, ինչքանով թույլ են տալիս չունեցած եկամուտներս։
Դատարանին ներկայացրի եվ 2017թ․ հունվարի ջրի վարձի մուծման անդորրագրի պատճեն/2016թ․դեկտեմբերյան ծախսի համար/,որի վրա որպես ծախսաչափ գրված է 12․4խորանարդ մետր, եվ 2022թ․մուծման անդորրագրի պատճեն,որի վրա գրված է 30 խորանարդ մետր․եվ, օգտվելով պատասխանողի իմ դատավարական իրավունքից,հարցրի․,,Ո՞ր տրամաբանությամբ է խողովակի ծախսը 2017թվից հետո բարձրացել․առավել եվս այն դեպքում, երբ մինչ ,,Վեոլիան,, էլ արդեն իսկ իմ ընտանիքի անդամների թիվը պակասել է, բնակարանի վթարայնության պատճառով ջրաչափ չունեցող բնակարանն էլ նույն պատճառով,ելնելով ռիսկայնության վտանգից, նաեւ գազիֆիկացված չէ։
Դատարանը նաեւ պարզեց՝գործի ուսումնասիրությամբ, որ ,,Վեոլիան,, անգամ իր փաստաթղթերի մեջ չի նշել, որ ,,անբարեխիղճ բաժանորդը,,/այսինքն ես/,ջրաչափ չունի,իսկ դա գործի քննության համար էական նշանակություն կարող է ունենալ։Ահա ասյպիսի փնթի թվաբանություն ու գործավարություն՝,,Վեոլիայի,, կողմից։
Դատական հաջորդ նիստը կկայանա հաջորդ տարվա հունվարի 11-ին․թե որ սաղ մնամ․Նիկոլի Հայաստանում ընդդիմադիրների ԱՊԱԳԱ-ն անորոշ է եվ մշուշոտ։Ինչ իմանաս, թե վաղն ինչ կգա գլխիդ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող,բլոգեր
среда, 7 декабря 2022 г.
Էս երկրում հարցերը կարգավորվում են կամ ԽԾԲ-ով, կամ զոռբայությամբ
Դեկտեմբերի 5-ին վաղ առավոտյան էներգասնուցման գծի հետ կապված բնակարանային վթարի խնդրով դիմել ենք տեղամասային տեսուչին․խորհուրդ տվեց մասնավոր վարպետ գտնել, բայց եթե չգտնենք՝ինքը կգա/խոստացավ/։Մի քանի ժամ անց կրկին զանգեցինք, խնդրեցինք, որ գա տեղում ուսումնասիրի վիճակը, որովհետեվ եթե անգամ մասնավոր վարպետ գա, ապա պետք է շքամուտքի հոսանքն անջատվի, որ վարպետը գիծը նորոգի, իսկ շքամուտքի հաշվիչի պատասխանատուն տեսուչն է։Հիմա էլ ասեց, որ վաղն առավոտյան կգա, ,,հիմա զբաղված,, է։Առավոտյան զանգերին չէր պատասխանում։Դրանից հետո էլեկտրոնային հասցեով նամակ ուղարկեցի ՀԷՑ-ին/,,ուղարկեք հաղորդագրություն,, բաժնով/,մինչ այդ էլ ֆեյսբուքով նամակ էի ուղարկել Էլցանցի ,,Դեբեդ,, մասնաճյուղի ֆեյսբուքյան էջին, որ կարծես սառած վիճակում է,գրառումները 2021թվի են։Վթարի օրը՝դեկտեմբերի 5-ին, գնացի ,,Դեբեդ,, մասնաճյուղ, սակայն այնտեղ որպես ,,տեղամասային պետ,, ներկայացած անձն ասեց, որ բնակարանի ներսի վթարը տեսուչների գործը չէ, դա բնակչի մասնավոր գործն է, եվ ինքը թույլ չի տա, որ տեսուչներն այդ աշխատանքները կատարեն։
Այդ ընթացքում զանգել եմ ՀԷՑ-ի 180վթարային ծառայությանը, ինչպես նաեւ՝վստահության հեռախոսին․մեկը զբաղված էր, մյուսը չէր պատասխանում։Դեկտեմբերի 6-ին արդեն տեղամասային տեսուչը զանգերին չէր պատասխանում։Զանգեցի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, բացատրեցի,որ տեղամասային տեսուչը խուսափում է գալ վթարի վերացման խնդրով, ու նաեւ համաձայնեցի, որ պայմանագրերի մեջ չկա այն, որ տեսուչները պարտավոր են բնակարանի վթար վերացնեն,իսկ դա շատ մեծ պայմանագրային սխալ է, որովհետեվ եթե շքամուտքի հաշվիչը պետք է անջատվի, որ վթարը բնակարանի ներսում վերացվի, ուրեմն պետք է նախ եվ առաջ տեսուչը գա, խնդիրն ուսումնասիրի, որ պարզ լինի, թե բնակիչը նոր ավտոմատ սարք պետք է առնի՞, թե՞ մասնավոր վարպետը, որին հրավիրելու է, կարող է ուղղակի տեղում անսարքությունը վերացնել՝առանց ավտոմատը փոխելու։ՄԻՊ-ի գրասենյակից ինձ խորհուրդ տվեցին դիմել ՀԾԿՀ-ին՝պայմանագրերի թերիության հարցով․․․այստեղ են ասել՝ահա՜․․․․,,նու ի պրիեխալի,,․բա հենց էդ ՀԾԿՀ-ի կնքած փնթի պայմանագրերի պատճառով է, որ էսօր բաժանորդ-մատակարար հարաբերությունները ոչ լիարժեք մակարդակում են, էդ ՀԾԿՀ-ն է, որ ջրի ու հոսանքի ոլորտում մեծաքանակ դժգոհությունների առաջ է կանգնեցրել բնակչությանը, դուք ինձ խորհուրդ եք տալիս դիմել ՀԾԿՀ-ի՞ն․․․․Ես ՄԻՊ-ի ուշադրությունն եմ հրավիրում ՀԷՑ-ի պայմանագրի անկատարության վրա, նա ինձ ուղղորդում է ՀԾԿՀ գրասենյակ․․ Թե որքանով ՄԻՊ-ի կզբաղվի իմ ներկայացրած դիտարկումն օրենքի կետ դարձնելու միջնորդական գործին, դժվար է ասել ու քիչ հավանական է, որովհետեվ էս երկրում ոչ մի պետական օղակ իր գործառույթները բավականաչափ չի իրականացնում, իսկ օրենսդիր մարմիններն էլ չեն ուզում քաղաքացու հոգսի թեթեվացնելուն միտված օրենքներ գրեն, հին օրենքներն ի օգուտ քաղաքացու շտկեն․․․․
Երեկ,դեկտեմբերի 6-ին ստիպված էինք անձամբ ուղեվորվել տեղամասային տեսուչների գրասենյակ։
----------------------------------------------------------
Մաս երկրորդ,այցելություն տեղամասային տեուչների գրասենյակ
Որպեսզի միայնակ այդ հիմնարկ կոչվածը գնալու տհաճությունը շատ չզգամ, ինձ որպես ուղեկցող հրավիրեցի մի վաղեմի ծանոթ-մտերմուհու՝իմ նախկին կոլեկտիվից։Մի կերպ գտանք գրասենյակի տեղը,որի դռան վրա ոչինչ չէր գրված/երեվի հարմար անուն չի գտնված․ասենք՝ԷՊՍԱՄ/էլցանցի պարապ-սարապ ախպերների միություն/ ։
,,Էս լավ տաք տեղավորվել եք, չէ՞,-ոգեվորված դիմեց հավաքված տղամարդկանց՝ուղեկցորդուհիս։,,Հա՜,լավ տաք ա,,-ոգեվորված հաստատեցին թվով 7 թե 8 տղամարդիկ,որոնցից որը ծխում էր, որը ֆեյսբուքի մեջ էր մտել/ինչպես նկատել էր ուղեկցորդուհիս՝հասցնելով մեր տեսուչի հեռախոսին թռուցիկ առնչվել ոչ շատ մոտիկից/։Այ այդ պատասխանից հետո ուղեկցորդուհիս սկսեց բուռն ամոթանք տալ նրանց՝2 օր շարունակ մթի ու ցրտի մեջ հայտնված մարդկանց բողոքին չարձագանքելու համար,որից հետո սկսվեց փոխադարձ մեղադրանքների փուլը՝արդեն իմ միջամտությամբ եվ հիշեցումներով, թե երբ ինչ պատասխան է տվել տեղամասային տեսուչը՝այդպես էլ խուսափելով ժամանել․,,Հըմի վափշե չեմ գա, գնացեք ինչ ուզում եք արեք,,-ահա այսպիսի պատասխան տվեց տեսուչը՝իրեն դրության տեր համարելով ,եվ անգամ ականջ չդնելով գործընկերների հորդորին՝խնդիրը համերաշխ լուծելու խորհրդով․,,չէ, ես գնացողը չեմ, ես էդ տուն ոչ մտել եմ, ոչ էլ կմտնեմ,,-այս դիտարկմանն ի պատասխան հիշեցրի, որ տարիներ առաջ գիշերվա ժամը 10-ին եկել էր եվ հոխորտում էր, թե ինչու չենք վարձը մուծել։Բայց հիմա հո վարձի խնդիր չի, վթարի խնդիր է, ու նա հրաժարվում է խնդիրը տեսնել, հասկանալ, նոր՝խորհուրդ տալ վարպետ բերել։Բայց, ի վերջո, ակամա խոստովանեց, որ ինքը շքամուտքի հաշվիչը կգա-կանջատի, եթե վարպետ գա վթարը վերացնի։Իսկ հեռախոսով ասել էր՝,,Լավ սարքողն առանց անջատել էլ կսարքի։,,Գնացեք, գնացեք, ինքը կգա կսարքի,,-բուռն բանավեճից հետո հորդորեց տեսուչներից մեկը,եվ մենք գնացինք․իհարկե՝ձեռքերս ծալած չնստելով, եվ, ի վերջո, մի բարեխիղճ վարպետ գտանք, որ իրոք առանց շքամուտքի հաշվիչն անջատելու միացրեց՝խորհուրդ տալով ապահովության համար նոր ավտոմատ սարքեր գնել։ Շատ վատ է, որ մի ահռելի կառույցի աշխատողներ պարապ-սարած նստած թանկացած հոսանքի հաշվին ահռելի աշխատավարձ ու պարեվավճար են ստանում, բայց վթարի դեպքում/որն անվտանգության ոլորտից է ոչ թե կենցաղային սարքի նորոգման խնդիր է/ խուսափելու հազար ու մի պատճառ են բերում․,,զբաղված ենք, հիմա պարապ չենք, գործ ենք անում ,,Ամիս ենք փակում,նոր ենք փակել,,․․․Տեսանք, թե ինչ կարգի էին ,,զբաղված,,՝ժամը 15-16-ի դրությամբ։Եթե ՀԷՑ-ն անընդհատ հոսանք է թանկացնում ու բնակչի հանդեպ պայմաններն ավելի դաժան ու կտրուկ դարձնում ապա իր աշխատողներին պետք է պարտադրի ոչ միայն ամսվա վերջին գումար հաշվել ու բաժանորդների տվյալներին հետեվել, այլեվ՝բողոքներին արձագանքել, ու ներտնային սպասարկումն, առնվազն՝սնուցման գծերի վթարի հետ կապված, որ նախատեսում է շքամուտքի հաշվիչի անջատում նորոգման ժամանակ, պետք է ՀԷՑ-ը ներառի պայմանագրերի մեջ։
Ամենայն ազնվությամբ, եթե երեկ խնդիրը չլուծվեր՝մեր իսկ ջանքերով, արդեն որոշել էի զանգեմ Դոգի գրասենյակ/նույն ինքը՝իրավական խնդիրներն ու կոռուպցիան լուտանքներով ու հայհոյանքով համացանցում ներկայացնող Վարդան Ղուկասյան/․որովհետեվ եկա այն ցավալի եզրակացության, որ երեվի էս երկրում գլոբալ խնդիրները լուծվում են հայհոյանքի ու հայ-հույի, զոռբայության մակարդակով,որովհետեվ պատկան մարմիններն ու նրանց ենթահպատակները կուլտուրական լեզուն չեն հասկանում,կուլտուրական խոսող մարդը, իրեն կիրթ, զուսպ պահող,հավասարակշռված մարդը զոռբաների միջավայրում ամենաանարգված ու նսեմացված վիճակում է էս երկրում․եղել ու կա՝անգամ ,,հեղափոխություն,, կոչվածից հետո։Հիմա եմ հասկանում, թե ինչու էր տարիներ առաջ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը Նոր տարվա նախօրեին իր բնակարանի հոսանքազրկման հետ կապված խնդրի պատճառով ստիպված եղել տեղամասային տեսուչների հետ խոսել՝անցնելով այսպես կոչված ,,էթիկայի սահմանները,, եվ խոսել նրանց հասկանալի լեզվով։Այսօր լսում էի ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը՝Ազգային Ժողովում․ներկայացրեց բյուրոկրատական քաշքշուքներից տուժած,զոհված ազատամարտիկի խնդիրը՝պատկան մարմիններին, ու ասեց․,,Եթե չանեք՝գետինը մտնեք,,։Այսպիսով, հայհոյանքն ու անեծքն էս երկրում դառնում են իրավական կատեգորիաներ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող,բլոգեր
вторник, 6 декабря 2022 г.
Ինչու՞ ՀԷՑ—ը ներտնային սպասարկում չի իրականացնում՝վթարի դեպքում
ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի ձեռամբ հաստատած ջրի ու հոսանքի մատակարարման պայմանագրի փնթի ու ոչ լիարժեք պայմանագրի պատճառով բնակիչները խնդիրների առաջ են կանգնում, քանի որ այդ պայմանագրերում չկա ներտնային սպասարկման համար նախատեսված ծառայություն։Հետաքրքիր է, ՀՀ այսօրվա կառավարությունը,որ ստիպում էր ՀԷՑ-ին նոր պայմանագրեր փաթաթել ժողովրդի վիզը,տեղյա՞կ է, որ դրանք նախ՝միակողմանի են, ու/չգիտես ինչու, մեկ օրինակը բաժանորդներին չի տրվում/, նաեւ՝այդ պայմանագրերում չկա կետ, որի համաձայն ՀԷՑ-ի տեղամասային տեսուչը պարտավոր է առնվազն սնուցման գծերի վթարի դեպքում այցելել բնակարան՝եթե ահազանգ կա,այլ ոչ թե հոսանքազրկված բնակչին ձմեռ օրով ուղղորդել մասնավոր անլեգալ վարպետներ գտնել-ճարելու։Բայց չէ՞ որ սնուցման գծերի վթարը, որ կարող է առաջանալ բնակարանի ներսում, անմիջականորեն կապ ունի նաեւ դրսի՝շքամուտքի հետ, ինչպե՞ս կարելի է նման վտանգավոր ու պատասխանատու գործը թողնել պատահական մարդկանց հույսին։
,,Մենք բնակարանի հետ գործ չունենք,գնացեք մարդ գտեք,,-ահա այսպիսի պատասխան ստացանք մենք երեկ,երբ ձմեռ օրով ստիպված էինք հասնել Հյուսիսային էլցանցի վանաձորյան մասնաճյուղ՝Բաթումի 8 հասցեում գտնվող/որովհետեվ ՀԷՑ-ի 180 թեժ գիծն անհասանելի է, 010591312 ,,վստահության հեռախոսն էլ,որ հայտնաբերեցինք ՀԷՑ-ի կայքից չի պատասխանում/։Այսինքն երկրում գործում է ԽԾԲ-ն․ՀԷՑ-ի՝բնակիչների համար ոչ լիարժեք պայմանագրի պատճառով։Եվ սա՝,,հեղափոխությունից,, 4 տարի անց։Ինչ է, ,,մարդ գտեք,,-ը իրավական կատեգորիա է՞, ի՞նչ է նշանակում՝սնուցման գծի, բնակարանում պետության կողմից ամրացված այսպես կոչված ապահովիչի այրման հարցով դիմող, ահազանգող քաղաքացուն ՀԷՑ-ի պատասխանատուն ասի՝,,Ես իմ տեսուչներին թույլ չեմ տա, որ գան սարքեն, գնացեք մարդ գտեք,,։Այո, այս պատասխանը տվեց մեզ մինչեւ վերջերս ,,Դեբեդ-մասնաճյուղ,, կոչվող էլցանցի պաշտոնյաներից մեկը/ում հետ աշխատակիցները շփվում էին որպես ,,Կառլենիչ,,/ երբ տեղեկացավ, որ մենք փնտրում ենք իրացման բաժինը՝մեկ այլ պաշտոնյայի խորհրդով, եվ ավելացրեց․,,Շատ սխալ է արել, որ ասել է, իրացման բաժինն ի՞նչ կապ ունի, բնակիչը պետք է մարդ գտնի՝սարքել տա,,։Մի՞թե դժվար է մի կոնկրետ կառույց ստեղծել,որտեղ կհավաքվեն էներգետիկ մասնավոր ծառայություններ մատուցող վարպետներ․թեպետ՝կրկնում եմ,բնակարանի սնուցման գծերը էներգետիկ անվտանգության ոլորտից են, եվ այդ հարցով պետք է զբաղվեն տեղամասային տեսուչները։
Այս թեմայով մեր զրույցների ընթացքում տարբեր կարծիքներ հավաքեցինք, եվ պարզեցինք, որ նման վթարների դեպքում, իրոք, բնակիչները դեսուդեն են ընկնում, որ մասնավոր նորոգող գտնեն/եթե ծանոթ էլեկտրիկ չունեն․բա սա տրագիկոմեդիա չի՝բա ի՞նչ է/։Մեկն էլ կարծիք հայտնեց, որ տեղամասային տեսուչներից շատերը․․․,,տոկից վախենում են, չեն ուզում գործ ունենան, մասնագետ չեն, դրա համար էլ խուսափում են վթարների դեպքում արձագանքել,,։Բա ինչի՞ համար է հոսանքը պարբերաբար թանկանում, եթե բաժանորդին մատուցվող ծառայությունը թերի է, որ պետական բուրգը պահող, պետության հաշվին փող ստացող անբանների թիվն ավելանա՞ ժողովրդից քերթած գումարների հաշվին, ժողովրդի հաշվին փող են դիզում-հարստանում, ամսվա վերջին ժողովրդին նալումեխի արանքում դրած՝ստիպում են վարձեր մուծել, բայց վթարի ժամանակ մասնավոր վարպետի դուռն են ցույց տալիս,այն էլ՝ձմեռ օրով։Ստացվում է, որ անկապ անջատումների, հոսանքի լարում բարձրացնել-իջեցնելու պատճառով բաժանորդի գիծն էլ կարող է շարքից դուրս գալ, էլեկտրական սարքավորումներն էլ, բայց էլցանցը պատասխանատու չի անգամ՝սնուցման գծերի այրվելու դեպքու՞մ․․․միգուցե այս ամենը համակարգված կոռուպցիա է․էլցանցը գծերի հերն անիծի, սարքավորումները շարքից դուրս գան, նոր սարքավորուներ առնեն,նոր պահեստամասեր առնեն, մասնավոր վարպետներից էլ միգուցե միջնորդավճար հավաքեն՝որ իրենց հասցեն տալիս են անհրաժեշտության դեպքում․այլ կերպ՝երկրում մինչ օրս ,,գեղական,, ու ,,ախպերական,, բարքեր են գործում՝Եվրամիություն, Եվրախորհուրդ ու ԱՄՆ ժողովրդավարություն տանող ճանապարհին․ողբամ զմեզ՝հայ ժողովուրդ;
․․․Այսօր, երկօրյա հոսանքազրկումից հետո/որն, ի դեպ, զարմանալիորեն թե դավադրաբար համընկել էր բնակարանի առաստաղից վերին հարկից առատ կաթոցների հետ՝պատկերը կատարյալ դարձնելով/,էլեկտրոնային նամակ եմ ուղարկել ՀԷՑ-ի կայքին․երեկ էլ ֆեյսբուքով նամակ եմ ուղարկել՝Դեբեդ մասնաճյուղին, բայց հնարավոր է, ֆեյսբուքյան կայքն այլեւս չի գործում, որովհետեվ գրառումները նախորդ տարվա էին։
․․․Ու նույն կարգի փնթի եվ անպատասխանատու վիճակ է ջրային ծառայության ոլորտում․բնակարանի ներսում վթարի ժամանակ վարպետ չեն ուղարկում ,,Վեոլիայից,,, եվ մասնավոր վարպետի տեղը կամ հեռախոսահամարն են լավագույն դեպքում հայտնում։
․․Մնանք ՀԷՑ-ի նամակին ձմռան ցրտին սպասող՝
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
четверг, 24 ноября 2022 г.
Էս ու՞ր է հասել արդարադատությունը
Օրենքի գիտակ, նոր օրենքներից քաջատեղյակ ու ժամանակակից դատական համակարգի խառնիճաղանճ տերմինաբանությունից լավ գլուխ հանող/ոնց որ՝ ձուկը ջրում լողացող/,ու դատաիրավական ,,կոդավորված,, բառակիտուկներից պիտանին ոչ պիտանուց ջոկել իմացող մարդկանց խորհրդով ու գործուն խորհրդատվությամբ,երեկ,սույն թվի նոյեմբերի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին ներկայացրել եմ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ՝կից փաստաթղթերով,օգտվելով երկշաբաթյա ժամկետում ինձ հասանելիք պատասխանելու/ԱՌԱՐԿԵԼՈՒ/իրավունքից։
Այսպիսով,փաստաբանական գրասենյակ-իրավապաշտպան կազմակերպություն երկօրյա անհույս դեգերումներս արդյունք տվեցին,երբ պարզվեց, որ ,,Վեոլիա,,կոչվող ֆրանսիական տխրահռչակ ընկերության հայցով ընդունված ,,պարզեցված ընթացակարգով,, դատին առարկելու իրավունք ունենք։Ըստ այդմ,դատարանից պահանջել եմ դատն անցկացնել ոչ թե ,,պարզեցված ընթացակարգով,,/որը չի նախատեսում պատասխանողի մասնակցություն՝դատական նիստին/,այլ՝ընդունել ընդհանուր հայցային վարույթ, որպեսզի կարողանամ մասնակցություն ցուցաբերել՝որպես ,,պատասխանող,, եվ կարողանամ ինքս ինձ պաշտպանել՝հիմնավորող փաստաթղթերով։
Հասարակական կարգով մեզ ցուցաբերվածի իրավական-իրավապաշտպանական խորհրդատվության շնորհիվ,եվ դատարանի կողմից ինձ ուղարկված փաստաթղթերի զննումից պարզեցինք, որ ,,Վեոլիայի,, մի պահանջով՝բնակարանի վրա կալանք դնելու,դատարանը մերժել է վարույթ ընդունել, եվ միայն գումարի բռնագանձման պահանջով է հայցն ընդունել՝իրազեկելով, որ որոշումը կկայացնի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ին։
․․․Գումար, էն էլ ինչ գումար է պահանջում ինձնից բռնագանձել ,,Վեոլիա,, կոչվողը․ավելի ճիշտ՝նրա պաշտպանությանն առանց ամաչելու ձեռնամուխ եղած փաստաբանը․243հազար դրամ, պլյուս՝34 հազար դրամ՝որպես ,,Վեոլիային,, առանց ամաչելու պաշտպանելուն նպատակամղված փաստաբանների ,,խելամիտ վարձատրություն,,․եվս 4800դրամ պետտուրք։Չգիտես խնդա՞ս, թե՞ լաս․անթոշակ,անեկամուտ,անաշխատանք քաղաքացին կյանքի մայրամուտին ,,պետք,, է գլխին ապօրինի ,,սարքած,, 243հազար դրամ գումար ,,ցնծա,, ,,Վեոլիայի,, օգտին,դեռ 34 հազար դրամ էլ՝որպես ,,խելամիտ վարձատրություն,, գանձվի ,,Վեոլիայի,, պաշտպան փաստաբանների օգտին/երեվի որպես մի քանի օրվա ,,,պերերիվի,, կամ մի զույգ ձմեռային կոշիկի փող/․դեռ 4800դրամ էլ՝որպես երկրի ծակ ու անտակ բյուջեն լցնելու միջոց։Երեվի թե երեսները չի բռնում ,,Վեոլիայի,, փաստաբանի, որ դատարանից խնդրել է դատն անցկացնել առանց իր մասնակցության։
․․․․․․Նիկոլ, էս ու՞ր է հասել արդարադատությունդ,խիղճ-խղճմտանք, էս ի՞նչ ,լոքերով,,է իրեն ,,ճղում ,,արդարադատությունը,,․ի՞նչ եղավ ,,Վեոլիայի,, ապօրինի որոշումը/խմելու ջրի բարձրացման/, հաստատած ՀԾԿՀ 8 պաշտոնյաների հանդեպ 2018թ․ հարուցած քրեական գործը,,։ Ինչու՞ այդ գործով անցնող Գարեգին Բաղրամյանը պատժվելու փոխարեն պաշտոնի բարձրացում ունեցավ՝քո կողմից, նշանակվելով ՀԾԿՀ նախագահ, ու հիմա նոր թափով է ձեռնամուխ եղել՝նոր թանկացումների թե ջրի, թե հոսանքի թանկացման հարցում։
Ի դեպ, պարզվում է, իմ դեմ ,,Վեոլիայի,, հայցով ընդունված վարույթի մասին տեղեկատվությունն արդեն տեղ է գտել դատական կայքում։Հիշեցնեմ, որ դեռեվս 2018-ին էր ,,Վեոլիան,, իմ դեմ հայց ներկայացրել՝գլխիս ապօրինի պարտք սարքելով ու այն հասցնելով 31հազար դրամի․դատարանը մերժել էր հայցը։Երկրորդ անգամ հայց էր ներկայացրել այս տարվա սկզբին՝արդեն 200հազար դրամն անցկացնելով, սակայն դատարանը մերժել էր հայցն ընդունել,եվ ինձ իրազեկել էր միայն այդ մերժման որոշումը կայացնելուց ամիսներ անց։Հիմա՝երրորդ անգամ է հայց ներկայացնում, այս անգամ ավելի մեծ պահանջներով․ու մինչ ,,վեոլիան,, դատարանից պահանջում է գանձել 243 հազար դրամ, անդորրագրերի վրա արդեն բուն ,,պարտքը,, հասել է 259 հազար դրամի։Լավ, ինչքա՞ն կարելի է գրել, աղաղակել, ասել, որ 2016-17թվերին, Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի նախագահության ու վարչապետության օրոք տեղի է ունեցել ակնհայտ ապօրինություն, եվ ՀՀ ջրային ցանցը կասկածելի հանգամանքներում իր ձեռքը վերցրած ,,Վեոլիա,, ընկերության հայտով ջրի վարձը բարձրացել է՝անջրաչափների համար դառնալով 5400դրամ․նախկին անձաքանակ 1100դրամի փոխարեն/հետագայում՝6000դրամ,որն էլ հունվարից կրկին ավելանալու միտում ունի․քանի Նիկոլն ու Գարեգին Բաղրամյանը կան, վարձերը հա բարձրանալու են/։Բայց այդ որոշումը 2016-17թվերին տեւական ժամանակ չի տեղադրվել ոչ այն հաստատած ՀԾԿՀ կայքում,ոչ անգամ՝,,Վեոլիայի,, կայքում, ոչ էլ անգամ՝մարզային կառույցներին է տեղյակ պահվել այդ մասին/թերեվս ,այն չարամիտ դիտավորությամբ, որ այդ որոշումը բողոքարկելու 4 ամսյա ժամկետը՝որպես նորմատիվային փաստաթուղթ,անցնի/։Իսկ այդ ապօրինի սակագնով ,,Վեոլիան,, պարզապես թվեր է նկարել, ու բաժանորդներին պարտադրել, որ այդ սակագնով կուտակված ,,պարտքերը,, ,,վիզ վերցնելով,, բաժանորդները պայմանագիր կնքեն․խելամիտները չէին կնքում, որովհետեվ դա ոչ թե պայմանագիր էր, այլ՝,,ղազագիր,,․հույսը դրել էր մարդկանց համբերության եվ առողջության սպառվելու վրա։
Ի վերջո, այդ տխրահռչակ սակագինն ինչու՞ չի չեղարկվում նոր կառավարության կողմից, եթե երկրում ,,հեղափոխություն,, է եղել։Հիշեցնենք, որ ,,Վեոլիան,, այն ընկերությունն է, ում կոռուպցիոն գործունեությունը Ռումինիայում բացահայտել էր հենց Ֆրանսիական կառավարությունը։Եվ հիմա այս տխրահռչակ ընկերությանը 2017-ին փաթաթել են ժողովրդի վզին ու թույլ են տալիս ում՝ոնց ուզի՝կողոպտի։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
среда, 16 ноября 2022 г.
ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ,ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻՆ,ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ
2017թվին տեղի է ունեցել ապօրինություն, որից քրեական հանցանքի հոտ է գալիս։ՀՀ ջրային ցանցը կասկածելի հանգամանքներում իր ձեռքն առած ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունը ջրի վարձը գաղտնիության պայմաններում բարձրացրել է՝անջրաչափն բաժանորդների համար սահմանելով կայուն 5400դրամ՝նախկին 1100դրամ անձաքանակ սակագնի փոխարեն։Այդ որոշումն այն ժամանակ չի զետեղվել ոչ միայն որոշումը հաստատած Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի/ՀԾԿՀ/,ինչպես նաեւ՝,,Վեոլիայի,, կայքում,այլեվ՝,,Վեոլիայի,, մարզային գրասենյակները չեն տեղեկացվել․թերեվս, չարամիտ դիտավորությամբ, որպեսզի այդ նորմատիվային փաստաթուղթը հնարավոր չլինի բողոքարկել՝4 ամսյա ժամկետն անցնելուց հետո։Պարզապես՝բաժանորդների հաշվեհամարին ամեն ամիս սկսել են նոր թիվ նկարել՝5400դրամ։Եվ, քանի որ բաժանորդները,բնականաբար, չէին ցանկանա այդ նոր սակագնով նոր պայմանագիր կնքել, ուստի նրանց հաշվի համարին շարունակել է ,,Վեոլիայի,, նկարած թվով ,,պարտքեր,, կուտակվել․անգամ՝պարբերաբար մուծումներ կատարելու պարագայում։Եղել են մարդիկ,ովքեր այդ ժամանակ երկրում չեն բնակվել,եվ Հայաստան վերադառնալով, զարմանքով պարզել են, որ իրենց վրա ջրի մեծ պարտքեր են գոյացել՝նոր անտրամաբանական թվով/իմ պարագայում 4 տարում այն հասցվել է 240հազար դրամի.եվ սա՝այն դեպքում, երբ,համաձայն օրենքի, այն պետք է համարվեր ժամկետանց/։
Ու ,,Վեոլիան,, 2018թվից սկսեց այդ պարտքերի ներկայացմամբ դատական հայցեր ներկայացնել դատարան՝բռնագանձման պահանջով,երբ որ մարդիկ անգամ տեղեկացված չեն եղել, որ իրենց ջրի վարձն ավելացել է՝նոր սակագնով։Այդ ապօրինի սակագնի առթիվ ահազանգել եմ եվ նախկին ու ներկա վարչապետերին, եվ նախկին նախագահներին, եվ իրավապաշտպանների,որպեսզի այդ ապօրինի որոշումը չեղարկվի,սակայն խնդիրն առ այսօր չի լուծվել,եվ ,,Վեոլիան,, ժամանակ առ ժամանակ շարունակել ու շարունակում է գրոհները՝քաղաքացիներին ուլտիմատումներ ներկայացնելով, եվ սպառնալով ջրամատակարարման ցանցի անջատմամբ․ինչը մարդու սահմանադրական իրավունքի խախտում է։
2018թվից հետո ,,Վեոլիայի,, նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ջրի վարձը բարձրացնելու գաղտնի որոշման դեմ/թեպետ՝գործի մասին հրապարակման մեջ չէր հիշատակված անջրաչափների համար կայուն 5400դրամ սակագնի հանգամանքը։Միայն նշված էր, որ այդ որոշումը հաստատած պաշտոնյաները՝ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյան, ներկա նախագահ Գարեգին Բաղրամյան եվ այլք/,դրանից հետո ուղեվորության են մեկնել Փարիզ՝,,Վեոլիայի,, հայրենիք, /հաճելին համատեղելով օգտակարի հետ․թերեվս,որպես ,,,պարգեվ,,՝ մատուցած ծառայության դիմաց/։Քրեական գործին ոչ միայն հետագայում ընթացք չտրվեց, այլեվ՝այդ որոշումը կայացրածներից Գարեգին Բաղրամյանի պաշտոնը բարձրացվեց՝դարձնելով ՀԾԿՀ նախագահ․Ռոբերտ Նազարյանի պաշտոնանկությունից հետո։Ու վերջինս դրանից հետո սկսեց փութաջանորեն հաստատել ,,Վեոլիայի,, կողմից նոր հայտեր՝ջրի վարձը բարձրացնելու․այժմ անջրաչափների համար այն հասցվել է ամսական 6000դրամի եվ ավելանալու միտում ունի՝հունվարից։
Հարկ է հիշատակել,որ 2018թվին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը մերժեց ,,Վեոլիայի,, 1-ին հայցը՝ինձնից 31 հազար դրամ բռնագանձելու, նշելով, որ որոշումը ենթակա չէ բողոքարկման։Բայց, քանի որ սակագինը, որով ,,Վեոլիան,, ,,պարտք,, էր նկարում ջրի հաշվեհամարին, մնում էր անփոփոխ/5400դրամ եվ անգամ՝6000/,ուստի ,,պարտքն,, աճում էր․անգամ՝պարբերական մուծումներ կատարելու պայմաններում։Իսկ այդ սակագինը կարող է փոխվել կամ կառավարության, կամ՝սահմանադրական դատարանի միամտությամբ։Ու հիմա, աղետի գոտու վթարային շենքերի բնակիչներից նրանք, ովքեր հնարավորություն չեն ունեցել ջրաչափ տեղադրել՝ինչ-ինչ պատճառներով, որոնց քանիցս ենք անդրադարձել մեր բողոք-նամակներում,, հիմա հայտնվել են ,,Վեոլիայի,, հանդեպ ցմահ ճորտի կարգավիճակում։Նրանց սպառնում է ջրազրկման, եվ անգամ՝բնակարանների նկատմամբ կալանք դրվելու վտանգը։
1 տարի առաջ ,,Վեոլիան,, իմ դեմ երկրորդ անգամ է հայց ներկայացրել՝առանց իմ իմացության, որի մասին իմացել եմ միայն ամիսներ անց, երբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն ինձ այդ մասին տեղեկացրել է,հայտնելով, որ ,,Վեոլիայի,, հայցը՝գործն ընդունել վարույթ, մերժել է։Հիմա 3-րդ անգամ է ,,Վեոլիան,, իմ դեմ հայց ներկայացնում, ինչի մասին տեղեկացել եմ նոյեմբերի 9-ին՝դատական ծանուցագիր ստանալով, եվ տեղեկացվելով, որ գործը քննվելու է ,,պարզեցված ընթացակարգով,, եվ որոշումը կայացվելու է դեկտեմբերի 9-ին։Փաստորեն, այս անգամ ես որպես պատասխանող իրավունք չունեմ մասնակցել դատական գործի քննությանը, համաձայն ,,պարզեցված ընթացակարգի,,։Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարում․այնպես, ինչպես սահմանադրական իրավունքի ոտնահարում է նաեւ,,Վեոլիայի,, կողմից սպառնալիքը՝քաաղաքացիների ջրային ցանցը անջատելու,մինչդեռ հայտնի է, որ ջուրը մարդու կենսագործունեության կարեվոր աղբյուր է։Ակնկալում եմ ձեր գործուն միջամտությունը՝քաղաքացիների դեմ ,,Վեոլիայի,, կողմից ներկայացրած դատական հայցերը կասեցնելու, այդ ապօրինի ակագինը չեղարկելու, ,,Վեոլիայի,, դեմ հարուցված քրեական գործին ընթացք տալու եվ ՀՀ շարքային քաղաքացիներին սոցիալական պատանդի կարգավիճակից ազատելու գործում։Միաժամանակ պետք է ,,Վեոլիային,, զրկել ՀՀ ջրային ցանցի շահագործման իրավունքից՝հիմք ընդունելով այն հազարավոր բողոքները,որոնք այսօր առկա են Հայաստանում, որոնց մասին մշտապես ասվում է թե հեռուստատեսությամբ, եվ թե, մասնավորապես, ,,Վեոլիայի,, հանդեպ հանրային վերահսկողություն իրականացնող եվ բաց քննարկումների հարթակ հանդիսացող ֆեյսբուքյան խմբում։Կարծում եմ,պետք է ստեղծվի ,,Վեոլիայի,, ապօրինությունների եվ չարաշահումների հանձնաժողով։Ակնկալում եմ նաեւ ձեր միջամտությունը՝դատարաններին արգելել ,,Վեոլիայի,, կողմից ներկայացված հայցերով՝քաղաքացիներից գումարի բռնագանձման, ,,պարզեցված ընթացակարգով,, քննության առնել,առավել եվս՝,,ժողովրդավարության բաստիոն,, համարվող ետհեղափոխական Հայաստանում։Մի՞թե հեղափոխությանն աջակցել ենք, որ այսօր զրկվենք անգամ դատարանում մեր սահմանադրական իրավունքները պաշտպանելու իրավունքից։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, բլոգեր,ազատ լրագրող
Подписаться на:
Сообщения (Atom)