Շուրջ 2 ամիս առաջ Վանաձորի ՝Կ.Դեմիրճյան փողոցը կարկատանային ասֆալտապատման ենթարկվեց. չնայած 2012թ. աշնանը այն կրկին կարկատանապատվել էր: Այս տարվա գարնանն էլ կառավարությունը 300միլիոն դրամ հատկացրեց ասֆալտապատման նպատակով: Տիգրան Մեծ պողոտայում ասֆալտապատմանը նախորդեց ու դեռ ընթացքի մեջ են ջրատարների նորոգման հետ կապված աշխատանքները: Բայց, որքան էլ տարյրինակ է,Կ. Դեմիրճյան փողոցում պատկերը ճիշտ հակառակն է. նախ ՝ կարկատանային ասֆալտապատում արեցին /ընդ որում ՝ անձրեւային եղանակին, ինչպես Գյումրիում էին արել /,իսկ հիմա սկսել են մայթեզրի ուղղությամբ փողոցը քանդել ՝ ջրատարների նորոգման թե փոփոխման պատճառաբանությամբ: Հունիսի 15-ին, շաբաթ օրը, վաղ առավոտից, երբ ՀՀ բացառիկ երջանիկ խավը ՝ աշխատավորությունը, թվում է, թե ունի ,,հանգստի իրավունք,, Կ. Դեմիրճյան փողոցում հռնդյունով բուլդոզեր էր աշխատում ՝ քնաթաթախ մարդկանց զարմանքը հարուցելով. ,,Ախր նոր են ասֆալտ քաշել, էլի քանդում ե՞ն,,: Եթե նկատի ունենանք, որ 1 ամսից ավելի է, Տիգրան Մեծի վրա դեռ ,,բզբզում,, է քանդող-սարքող բրիգադը, ենթադրվում է, թե առնվազն մեկ ամիս էլ Կ.Դեմիրճյան փողոցում ,,կբզբզան,, քանդաշինարարները, որից հետո, լավագույն դեպքում ՝ մի կերպ ինչ-որ դարուփոսատիպի կփակեն փորածը:Չէ՞ որ հաճախ է ջրմուղն այսուայնտեղ վթարային աշխատանքներ տանում ու այդպես էլ թողնում կամ ՝,,գլխառադ,, ասֆալտ անում: Օրինակ, Տերյան փողոցի սկզբնամասում, զինմասի հարեւանությամբ 1 տարի առաջ փառավոր քանդեցին ՝ ջրի վթարի հետ կապված, ու մի քանի շաբաթ անց միայն մի ,,գլխառադ,, կարկատան արեցին ՝ առանց այդ էլ տարիներով ասֆալտ չտեսած, քարուքանդ եղած մայթին: Սա ՝ միակ թերությունը չէ այս եւ քաղաքի այլ հատվածներում, ուր շարունակում են անցորդների համար լուրջ վտանգ հանդիսանալ բաց դիտահորերը: Երկաթուղայինների այգու դիմաց, Կ.Դեմիրճյան 30 շենքի հանդիպակաց մայթեզրի մոտ ժամանակ առ ժամանակ դիտահորը բացվում ու այդպես բաց մնում է ՝այգու քարուքանդ մայթի պատճառով ավտոճանապարհը որպես ,,այլընտրանք,, ընդունող անցորդների համար վտանգ հանդիսանալով: Մեզ հաջողվեց պարզել, որ դիտահորը բացելու պատճառն այն է, որ անձրեւներից հետո մոտակա սրճարանը ջուր է լցվում, որ կանխվում է միայն դիտահորը բացելուց հետո /,,Հեղնար աղբյուրի,, հրաշքն է ՝ վանաձորյան տարբերակով /: Ինչ վերաբերվում է ասֆալտը քանդել-թափելուն, ապա ենթադրվում է, թե մի օր էլ ,,Լաչինի միջանցքի,, ,,նորաթուխ,, ասֆալտն են կրկին քանդելու, քանի որ 20 տարի ասֆալտի երես չտեսած, հավերժական ջրերի մեջ գտնվող առեւտրի այդ բացօթյա վայրն, ի վերջո, անցած աշնանն ասֆալտապատեցին /ՏԻՄ ընտրություններին ընդառաջ /, բայց ՝ արեւային օրերին անգամ այդտեղ երբեմն ջրային հոսքեր են լինում , ինչն առաջացնում է այդ տարածքով անցնողների դժգոհությունը.,,Ասֆալտն արեցին ՝ էլի էս փողոցը խելքի չեկավ,,: Ակամա հիշում ենք, թե ինչպես էր ,,Լաչինի միջանցքի,, ասֆալտապատումից ոգեւորվածներին շտապում հիասթափեցնել մի վանաձորցի. ,,Հա բայց ի՞նչ օգուտ, որ ասֆալտն արել են, ջրահեռացումը չեն արել,,: Այս ամենը, թերեւս, հետեւանք է այն բանի, որ ջրմուղն ու քաղաքապետարանը համակցված չեն աշխատում, տարբեր կառույցներ են, ջրմուղը չունի քաղաքապետարանի ենթակայություն. թեպետ ՝ 2 տիրոջ ծառա է. մի տերը տարածքային նախարարության ջրային ռեսուրսների պետական կոմիտեն է, մյուս տերը ՝գերմանացիները ՝ սեփականատիրոջ իրավունքով:Ահա այսպիսի ,,համայնքային կառավարում է,,:, որի պայմաններում տուժում է պետական ու համայնքային բյուջեն:Դրանից էլ մեծ վնա՞ս բյուջեին, երբ նախ ասֆալտում են, հետո՝ քանդում, ջրատար փոխում ու լավագույն դեպքում նորից ասֆալտում: 3-րդ տարբերակն էլ կա. ասֆալտը քանդում են, հեռախոսի կաբել փոխում, ու այդպես էլ թողնում կամ ,,թումբուփոսախառն,, փակում: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն