Հայկական հեռուստաալիքները հաճախ սեփական ժողովրդի առաջնահերթ խնդիրները թողած ՝մեկ է տեսար ,,բարիլուսն,, սկսում են արտասահմանյան իրադարձություններով կամ, որ ավելի վատ է ՝տեղեկատվական աղբով ՝ հաճախ ինտերնետից վերցրած. մեծ հաճույքով, փութաջանությամբ ու եռանդով ներկայացնելով ՝ էլ համասեռամոլների ու լեսբուհիների շքերթ, էլ տեղական ու միջազգային բռնաբարություններ, կամ այսինչ մոլագարը արտասահմանում հերթական այլասերվածության ինքնադրսեւորմամբ է հանդես եկել / ընդ որում նմանատիպ որեւէ նյութ կարող է պարբերաբար ներկայացվել ՝ դրա հետ կապված յուրաքանչյուր իրավական գործողության հերթականությանը համընթաց /: Վերջերս էլ Հ1-ի ,,Ազատ գոտու,,թեման էին դարձրել սեռական փոքրամասնություններն ու եվրոպոիդ պահվածքի դրսեւորումները, կարճ ասած ՝ հային ոչ ,,հարիր,, երեւույթները,, եւ այդ առթիվ ՝ տուրուդմփոցային բանավեճ: Իսկ այդ հաղորդումն ընթանում է ցերեկային ժամերին, երբ հեռուստացույցի առջեւ են լինում նաեւ երեխաներ: Հասկացանք, որ Եվրոպան դեմ է սեռական փոքրամասնությունների իրավունքների խախտմանը, բայց արդյո՞ք դրանց վրա այդքան ուշադրություն դարձնելն ավելի շատ չի նպաստում երեվույթի մասսայականացմանը:Տեղեկատվական աղբի կուտակման ֆոնի վրա հիշենք, թե ինչ ակտիվությամբ էին տարբեր հեռուստաալիքներ լուսաբանում մանկապղծության մեջ մեղադրվող հայտնի գործարարի փակ դատի պատերից դուրս եկող ու քրեական գործով անցնող ինֆորմացիան ՝ ամենակեղտոտ մանրամասներով: Եթե փակ դատի պարագայում էր այդպես մանրամասն լուսաբանվում ՝ հաճախ անգամ տուժողների մասին նշելով, ապա բաց դատի դեպքու՞մ ինչ կլիներ: Զարմանալի է, որ նույն հեռուստաալիքները նման փութաջանությամբ ընդդիմության հանրահավաքներ չեն լուսաբանում, եթե չասենք, որ հազվադեպ են լուսաբանում...Բարեբախտաբար, մանկապղծությունը Հայաստանում այնքան մեծ տարածում չունի / ինչպես դա թվում է ոստիկաններին, որոնք մայրաքաղաքի դպրոցներում նմանատիպ երեւույթները կանխարգելելու պատճառաբանությամբ զրույցներ են անցկացրել պատանիների հետ, եւ հորդորել, որ նմանատիպ ոտնձությունների առթիվ կասկած ունենալու դեպքում ահազանգեն իրենց.../ Կամ ինչի՞ նման է, երբ գնում ,,ինտերվյու,, են վերցնում սեռական բռնության ենթարկված 80-ամյա տատիկից, որին երիտասարդ ավազակը նաեւ կողոպտել ու ծեծի է ենթարկել: Ընդ որում, նմանատիպ դեպքերը կրկնվում ու կրկնօրինակվում են, ինչը նկատել էին ոչ միայն հոգեբան-վերլուծաբանները, այլեւ այդ մասին են վկայում ոստիկանական հաղորդագրությունները: ...Սույն հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ հունիսի 26-ին պատահաբար ակնդիր եղա Հ1-ի ,,Ազատ գոտու,, հերթական հաղորդմանը, որի ընթացքում մտահոգություն հնչեց վերոնշյալ թեմայի առնչությամբ. ավելի կոնկրետ ՝ ինչու՞ հեռուստաեթերից լուսաբանվում է այն, ինչը խրախուսելի չէ լուսաբանել: Հաղորդման հրավիրյալ, 1-ի մեկնաբան Թերեզա Կասյանը դժգոհեց, թե մեր ինչի՞ն է պետք, թե Լեդի Գագայի ոտքի եղունգը վաճառվել է 30.000դոլարով կամ որքանո՞վ է անհրաժեշտ հասարակությանը ՝ Քիմ Քարդաշյանի մարմնամասերի սիլիկոնների թեմային անդրադառնալը...Երիտասարդ մի կին էլ սարսափած էր այն մտքից, որ պատմում են, թե ինչ-որ մի ճիվաղ բռնաբարել է...սեփական դստերը: ,,Բա որ բռնաբարել է ՝ բա ի՞նչ ասենք,,- սառնասրտորեն ասում էր խմբագիր Մենուա Հարությունյանը: Նա պնդում էր, որ կայքերն անդրադառնում են այնպիսի թեմաների, որոնք պահանջարկ ունեն ու ռեյտինգ են ապահովում այդ կայքի համար...Մինչդեռ մասնակիցների բողոքը հիմնականում վերաբերվում էր հեռուստատեսային աղբին:,,Էն ալիքները, որոնք պետական են, պետք է առաջնորդվեն պետական շահերով եւ ժողովրդին տան այն, ինչ պետք է,,-պնդում էր հաղորդման հյուրերից մեկը: Իսկ մի կին էլ քննադատում էր, որ ,,Արմենիան,, ցերեկային ժամերին ,,Սուր անկյան ,,անոնս է տալիս սարսափազդու դեպքերի մասին, որոնց մասին լուսաբանվելու է կիրակի օրը, իսկ իր երեխան այդ անոնսի ժամին հեռուստացույցի առջեւ է...Մի մասնակից էլ դժգոհեց, թե ,,էստեղ-էնտեղ տատիկ են բռնաբարում,, ու այդ մասին լուսաբանում են հեռուստատեսությամբ...Բայց հաղորդման հյուրերից մի կին ,,խայթեց, թե ՝ երբ որ բռնաբարողը հասարակ մարդ է ՝ այդ մասին խոսում են, բայց երբ պաշտոնյա է՝ չեն խոսում:Կինը, հավանաբար, անտեղյակ էր, թե ինչ փութաջանությամբ էր լուսաբանվում հեռուստատեսությամբ՝ մանկապիղծ Սերոբի գործը...Հատկանշական է, որ երբ Մենուա Հարությունյանը պատճառաբանեց, թե Եվրոպան ու Ամերիկան այդ ՝ ամեն ինչը թափանցիկացնելու ու հրապարակայնացնելու ուղիով են գնում, երիտասարդ տղամարդը, որին մտահոգել էին ծեր կանանց նկատմամբ սեռական բռնությունների թեմաները, հեգնեց, թե ,,Դրա համար էլ տենց հիմար երկրներ են,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն