Շուրջ 3 օր ֆեյսբուքահամացանցային ,,ծոմապահության,, մեջ էի, բայց դե ներքաղաքական ,,գաղջ մթնոլորտը,, կթողնի՞, որ նորմալ մտավորականը մի քիչ ազատ շունչ քաշի ու կտրվի վիրտուալ աշխարհից, համացանց չմտնի: Ֆեյսբուքահամացանցային ,,ծոմապահությունս,, հարկադրված ընդհատեցի, երբ հունիսի 12-ին հեռուստատեսությունից տեղեկացա, որ ,,Շանթի,, մեկնաբան-հաղորդավար Արմեն Դուլյանին են ազատել աշխատանքից ՝ ֆեյսբուքային ինչ-ինչ գրառումների համար: Հիշեցնենք, որ համանման նախորդ դեպքը ,,Հայոց աշխարհ,, հանրապետականամետ թերթի լրագրող Կիմա Եղիազարյանի ազատումն էր՝ ֆեյսբուքում քաղաքական որոշակի դիրքորոշման համար. ընդամենը ՝ ամիսներ առաջ: Փաստորեն, ժողովրդավարության սահմաններն էլ ավելի են նեղացվում, ու դառնում ենք Թուքմենբաշու երկրի նման մի բան:Այս երկրում անգամ հին ընկերները կարող են վախենալ բարեւել միմյանց, եթե նրանցից մեկն ընդդիմադիր հայացքներ ունի: Սրա ամենավառ օրինակն այն է, որ ֆեյսբուքային ընկերներիցս մեկը, ում հետ մանկության ընկերներ ենք եղել, վերջերս անսպասելիորեն...ջնջել է ինձ իր ֆեյսբուքային ,,դրուզյաների,, ցուցակից: Դե, երեւի նկատի ունենալով, որ իմ որոշ հոդվածների մեջ քննադատական ուղղվածություն կա այն բուհի ղեկավարության հասցեին, որտեղ ինքը դասավանդում է, ուստի որոշել է խուսափել հնարավոր անախորժություններից: Աստված իր հետ. առավել եւս այն բանից հետո, որ դրանից առաջ արդեն սկսեց չբարեւել: Սա ՝ ,,մեկ առանձին վերցրած քաղաքի,, ,,առաջադեմ,, մտավորականի կեցվածքի ,,լավագույն,, դրսեւորում է: Համոզված եմ, որ եթե ես ամեն օր քննադատեի հանրապետության նախագահին, բայց բուհի հանդեպ չեզոք դիրք գրավեի ու այնտեղի գաղջ մթնոլորտին վերաբերվող նյութեր չհրապարակեի / միաժամանակ ֆեյսբուքում ,,լայքեր,,տալով նաեւ այդ բուհի գաղջ մթնոլորտին վերաբերվող այլոց հրապարակումներին /, ապա վերջինս անփոփոխ կմնար իմ հանդեպ, բայց ,,ինչպե՞ս կարելի,,է քննադատել տեղական իշխանություններին կամ նրանց հովանավորյալ բուհական ղեկավարությանը...Սա ՝ իմիջայլոց: Ինչ վերաբերվում է Դուլյանի ՝ աշխատանքից ազատելուն, ապա ինձ թվում է, ֆեյսբուքում նրա գրառումները պարզապես առիթ են եղել, իսկ ազատելու որոշումն ավելի վաղ էր ծնվել: Դե անզեն աչքով էլ նկատելի էր, որ Դուլյանն արդեն քիչ էր երեւում էկրանին, զրույցներում չէինք տեսնում, եւ ավելի հաճախ երեում էին նրանք, ովքեր երկրի նախագահին ուղեկցում էին արտասահմանյան շրջագայությունների ընթացքում: Դուլյանը վերջերս քիչ էր երեւում ,,Հորիզոնում,, լրատվականում, եւ անգամ Ա.Երկանյանի հետ մշտական զրույցներում չկար: Կարճ ասած ՝ զգացվում էր, որ նրա նկատմամբ սահմանափակումներ են սկսվել. միգուցե ՝ էկրանից արտահայտած որոշ մտքերի համար / օրինակ այն բանի համար, որ հայտնեց, թե իրեն ,,Լասկովի մայ,, խումբն ավելի է դուր գալիս, քան՝ ,,Գայնամսթայլը,,... կամ, միգուցե, նրա համար, որ, ինչպես ինքն էր պատմում ,,Կենտրոնով,, ՝ կասկածի տակ էր առնում, որ Հայաստանում խոսքի լիարժեք ազատություն կա.../: Հետաքրքիր է, կարելի՞ է նույն տրամաբանությամբ աշխատանքից ազատել Հ1-ի ,,Օտար, ամայի ճամփեքի վրա ,,հաղորդաշարի հեղինակ Ռաֆոյին, որ արդեն որերորդ անգամ շեղվում է պատմամշակութային ուղղվածության պետական հաղորդման ուղղվածությունից, ՝ ,,պեչենու բաղերն,, ընկնելով ու քաղաքական ,,շահարկումների,, անցնելով /վերջին հաղորդման ժամանակ, օրինակ, ֆեյսբուքում ու սոցիալական այլ ցանցերում հանդես եկողներին ,,օբիժնիկներ,, անվանեց: Արդյո՞ք սա քէաղաքական պատվեր չէ ՝համացանցի նկատմամբ անվստահություն տարածելու առումով, քանի որ մամուլում ժողովրդավարության պակասի պատճառով շատերն են ստիպված հանդես գալիս համացանցում /: Ինքս կողմնակից չեմ մամուլում կամ համացանցում ազատ խոսքը չարաշահելուն կամ հայհոյախոսությանը, բայց, ի վերջո, հո բոլորը չէ՞, որ համացանցն օգտագործում են հայհոյախոսության կամ զրպարտության համար: Միգուցե նրանք իսկապես ինչ-որ բանից ,,օբիժնիկ,, են, բայց հո չի՞ կարելի բոլորին մի արշինով չափել ՝ առավել եւս ՝պատմամշակութային հաղորդման հաշվին, ու ֆեյսբուքին ու համացանցին ,,ջիհաթ,, հայտարարել: Թերթերի մեծ մասը կախում ունի այս կամ այն մեծահարուստից, օլիգարխից, որոնցից էլ ,,սնվում,, է իշխանական բուրգը, բայց եթե որեւէ մեկն ուզում է քննադատել նրանցից որեւէ մեկին, որտե՞ղ հանդես գա, եթե ոչ ՝ համացանցում: Վատն այն է, որ ֆեյսբուքում կեղծանուններն են շատ, ուստի նրանք, ու դեմ քննադատություն կա որեւէ կեղծանվամբ օգտատիրոջ կողմից, նման հրապարակումները ,,հերյուրանք,, են համարում:Նույն կերպ անհամոզիչ են որակվում համացանցային սոցհարցումները, այն պատճառաբանությամբ, որ դրանց քվեարկողների մի մասը կեղծանվամբ օգտատերեր են, եւ հնարավոր է, նույն անձը գրանցվի ու քվեարկի մի քանի կեղծանվամբ: Հնարավոր է, սակայն, որ ոմանք կեղծանվամբ են հանդես գալիս ՝ վախենալով պետական սեկտորում աշխատանքը կորցնելուց: Սա եւս վկայում է երկրում ժողովրդավարության պակասի մասին: ,,Կենտրոն,, հեռուստատեսությամբ հարցազրույցի ժամանակ Դուլյանը թվարկում էր, թե որ ԶԼՄ-ներն են տուժել խոսքի ազատությունից. ,,Ա1պլյուս,,..,,Երկիր,, Կիմա Եղիազարյան ՝ ,,Հայոց աշխարհից,,... Կարծում եմ, սակայն , դեպքերը մեկ-երկուսով չեն սահմանափակվում, իսկ 1998թվի իշխանափոխությունից հետո խոսքի ազատությունից տուժած մի զոհ էլ Լիզա Ճաղարյանն էր, որ Ազգային Ժողովի թերթի գլխավոր խմբագրի պաշտոնից ազատվեց նրա համար, որ տեղը-տեղին ներկայացնում էր թերթում պատգամավորների տխրահռչակ գործունեությունը, իրական գործելակերպը, եւ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի հրամանով ազատվեց պաշտոնից: Իսկ այդ ազատումը մեծապես նպաստեց թերթի բովանդակային անկմանը: Փաստորեն, ,,դուզ խոսող,, մարդիկ պետք չեն էս երկրին, մտածողներ, ինտելեկտներ պետք չեն, այլ ՝ կամակատարներ: Ակամա հիշում եմ վանաձորցի մի կնոջ ՝ բարձրագույն կրթությամբ գործազուրկ, որ աշխատանքի տոնավաճառում ինձ հետ զրույցում ասաց .,,Սրանց խելացիներ պետք չեն: Ինձ խորհուրդ են տվել, որ աշխատանքի ընդունվելիս շատ էլ ցույց չտամ, որ խելացի եմ,,: Եւ մի բան էլ . ինձ համար մինչ օրս անհասկանալի է, թե ինչու տարիներ առաջ ,,Ազատություն,, ռադիոկայանի աշխատանքից դուրս եկավ Արմեն Դուլյանը: Այդ օրից սկսեցի կասկածել ,,Ազատություն,, ազատությանը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
четверг, 13 июня 2013 г.
Գաղջ մթնոլորտի հետեւանքները

Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить