Սա միայն ես չեմ ասում. մի քանի օր առաջ էլ հեռուստատեսությամբ ասում էր նաեւ ինտերնետային տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, ասելով, թե ,,չզարմանաք, եթե մի օր ձեր նամակները դառնան հանրության քննարկման առարկա,,: Վերջինս կարծես թե հակված էր այդ ամենի մեղքը բարդել ,,հակերների,, վրա, բայց ինձ թվում է, թե պատճառները երբեմն կարելի է նաեւ ուրիշ տեղ փնտրել: Հայտնի է, որ սոցիալական ցանցերում եւ, մասնավորապես, Facebook-ում շփման հիմնական ձեւը հաղորդագրություններ ուղարկելն է կամ ` chat-ը: Եւ ահա, օրերս եմ պարզել ու երեկ էլ համոզվեցի, որ ֆեյսբուքային ընկերներիս ուղարկվող հաղորդագրություններս սկսել են չհասնել իրենց կամ երբեմն էլ ուղղակի նրանց պատին են հայտնվում ՝ դառնալով հանրային սեփականություն: Սկզբում այս մասին տեղեկացա Դանիայում բնակվող ընկերուհուցս, որի հետ նաեւ սոցիալական այլ ցանցով եմ շփվում: Հետո հաղորդագրություն ուղարկեցի մոսկվաբնակ ծանոթուհուս, եւ, տեսնելով , որ նամակն անարձագանք մնաց, չնայած ինքը էջի մեջ էր, գրեցի նրա պատի վրա, եւ այսօր միայն պատասխան ստացա ՝ ֆեյսբուքում երեկ հոդված գրելուց հետո ՝,,Գրաշպիոնությունը ՝ գործողության մեջ,,: Այս կապակցությամբ հիշեցի, որ արտասահմանում մի քանի օգտատերեր մեղադրել էին մի դեպքում ՝google-ին, մի դեպքում ՝Facebook-ին՝ իրենց նամակագրական կապի գաղտնիությունը խախտելու մեջ .ի դեպ, հենց այսօր էլ այդ մասին Եվրոնյուսն էր խոսում ՝google-ի առնչությամբ: / Հենց դրա համար խուսափում եմ գրանցվել այն կայքերում, որոնք իրենց էջերում հոդված տեղադրելու համար բազմաթիվ տվյալներ ու գաղտնաբառեր են պահանջում, եւ որեւէ երաշխիք չկա, թե այդ գաղտնաբառն ի վնաս օգտատիրոջ չի օգտագործվի ու ,, քիթները չեն մտցնի,, տվյալ օգտատիրոջ փոստային ,,նաստրոյկաների,, մեջ ու համապատասխան ուղղություն տան/:Ի՞նչ է ստացվում. խախտվում է նամակագրական կապի գաղտնիության իրավունքը Ֆեյսբուքում, որն էլ, ենթադրվում է, թե իր ,,գծի տերերն,, ունի Հայաստանում: Ենթադրվում է, թե որոշել են ընդօրինակել ամերիկյան ,,առաջավոր,, փորձը, երբ Օբամայի միջամտությամբ գաղտնի ներխուժումներ են արվել սոցցանցերի վրա, եւ քաղաքացիների նամակագրական կապերը վերահսկելի դարձրել:Դե եթե ժողովրդավարական ԱՄՆ-ում են գաղտնալսում, ժողովրդավարության ,,անցումային,, փուլում գտնվող Հայաստանում կվերահսկեն ու կվերահսկեն... Ամենավատն այն է, որ տեխնիկական միջամտություններ են լինում google-ի gmail-ների նկատմամբ:Վերջերս, օրինակ, բացահայտել եմ, որ google-ի պրոֆիլիս մեջ այլեւս չեմ կարողանում տվյալների փոփոխություն կատարել ՝ավելացում կամ պակասեցում, քանի որ այդ գործողությունն արգելափակվել է ,,հայտնի,, կամ անհայտ ուժերի կողմից:Իսկ հեռախոսահամարիս վերաբերյալ ասվում է, թե այն ,,քողարկված,, է արտաքին աշխարհի համար: Փաստորեն, ինչը նախատեսված է շփման համար ՝ քողարկել են, ինչը գաղտնի է ՝ հրապարակայնացրել, եւ դրա ապացույցն ընկերուհուս ՝ ֆեյսբուքով իմ կողմից նրան ուղարկված անձնական հաղորդագրությունն էր, որ անմիջապես հայտնվեց նրա պատին, ու ստիպված էի ջնջել անմիջապես ու փորձել այլ սոցցանցով կապվել, ինչը եւ ,բարեբախտաբար, հաջողվեց: Երեկվա դրությամբ, քանի դեռ չէր հրապարակվել իմ ահազանգը ֆեյսբուքում ՝,,Գրաշպիոնությունը գործողության մեջ,,՝ անձնական հաղորդագրություններ չէի ստանում: Այսօր էլ առայժմ մի քանի անհաջող փորձեր եմ կատարել ՝ անօգուտ: Թերեւս այդ պատճառով, այսինքն մի որոշ ժամանակ / միգուցե մի ամիս, միգուցե ՝ երկու /,տեսնելով, որ ինձ ուղարկած հաղորդագրություններն անարձագանք են մնում, Ստրասբուրգի իմ ֆեյսբուքային գործընկերն ինձ առանց հաղորդագրության ընդգրկել էր ,,Բարեկամներ,,/ Mesamis / խմբի մեջ, որի վերաբերյալ gmail-իս վրա մեխանիկորեն ծանուցում հայտնվեց : Թերեւս, այդ կերպ ցանկանում էին ճշտել իմ գործունեության գոյությունը, եւ տեղեկացան միայն այն բանից հետո, երբ այդ խմբի էջին հոդվածներ եւ տեսանյութեր տեղադրեցի: Այսպիսով, ֆեյսբուքային օգտատերերի նամակների նկատմամբ ,,մաքսային հսկողություն,, է սահմանվում: Հաջորդ քայլն այն կլինի, որ ,, մաքսային տուրք,, էլ կսահմանվի կամ ,,վիզային ռեժիմ,,՝ ,,սահմանը հատել,, ցանկացող նամակների նկատմամբ:Փոխանակ վերահսկեն ու կանխեն համացանցում խուլիգանության կամ խաբեության դրսեւորումները, վերահսկում են առաջադեմ մտավորականությանն ու հետեւում նրանց գրագրությանը:Ինչո՞վ խաբեություն չէ,երբ որեւէ հայտնի դերասանի կամ երգչուհու մասին սենսացիոն անոնս է հայտնվում ` ,,սկանդալային բացահայտումներ,, վերնագրով, բայց երբ փորձում ես կարդալ, քեզ պարտադրանքի ձեւով մի գրություն է հրամցվում, որտեղ ասվում է, թե կարդալու համար նախ պետք է...,,լայքել,,: Ո՞վ է տեսել , որ չկարդացած նյութի համար ,,լայք,, տան: Միգուցե ,,լայքելուց,, հետո պարզվում է, որ ոչ մի սենսացիոն բացահայտում էլ չկա, ու դու լայքել ես մի անպարկեշտ նկարի կամ, միգուցե, քո գաղափարներին հակառակ մի նյութի տակ: Իրավական տերմինով ասած ՝,,Ձեր ցուցմունքն օգտագործվել է ձեր դեմ,,: Ի դեպ, կասկածներ ունեմ, որ իմ ՝ սոցիալական այլ կայքեր եւս վերահսկվում են : Ահավասիկ, NETLOG ցանցում գրություն եմ ստանում, որ այսինչ օգտատերը համաձայն է իմ առաջարկին ՝ դառնալ իմ գործընկերը, մինչդեռ տվյալ օգտատիրոջը ես հարցում չեմ ուղարկել:Ահա թե ինչու , ոչ միայն NETԼՕG-ից, այլեւ ՝ TOP-FACE կոչվող ֆեյսբուքային հավելվածից էլ եմ փորձում որքան հնարավոր է ՝ հեռու փախչել, քանի որ դրա համագործակցության մի պայման է այն, որ օգտատերը համաձայն է, որ իր անունից նամակներ ուղարկեն ,,դրուզյաները,,: Դրանից էլ մեծ ապուշությու՞ն. ինչու՞ պետք է համաձայն լինեմ, որ իմ անունից նամակներ ուղարկվեն, ու ,,բոյկոտում,, եմ Top-Face-ով ինձ ուղարկվող բոլոր օտարալեզու հաղորդագրությունները, որից հաճախ անտեղյակ են նաեւ նրանք, ում անունից ուղարկվում են դրանք: ,,Իմ անունից անգլերեն ինչ ստանաս ՝ ջնջի, ես դրանց հետ կապ չունեմ,,-տարեսկզբին ինձ հայերեն հաղորդագրություն ուղարկեց ընկերներիցս մեկը, որի անունից անգլերեն ինչ-որ անկապ հաղորդագրություն էր հայտնվել ֆեյսբուքիս պատին:Մի երիտասարդ գործընկերուհի էլ ինձ հետ պատահական հանդիպման ժամանակ ասաց, որ իր անունից էլ են անկապ հաղորդագրություններ հայտնվում սրա-նրա ֆեյսբուքային պատերին, եւ ինքը հիմա փորձում է այդ Topface հավելվածից դուրս ,,պրծնել,,: Չեմ հասկանում այդ Topface կոչվող ,,կույր աղիքն,, ինչու՞ են կարկատել Ֆեյսբուքին, որ մարդկանց մեջ ,,խժդժություններ,, է առաջացնում, ,,տունները կռիվ գցում,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն