вторник, 21 января 2014 г.

65 տարեկաններին վարկ չեն տալիս . նույնիսկ ՝ ավանդի հաշվին

Վանաձորցի  կենսաթոշակառու Ռաֆիկ Սահարյանը 2013թ. մայիսին ՎՏԲ բանկում գումար է ներդրել ՝ 1 տարի ժամկետով ՝ 13տոկոսով, որպեսզի ,,սեւ օրվա,, համար պետք գա: Բայց այդ ,,սեւ օրն,, ավելի շուտ է եկել, քան ՝  պայմանագրի ժամկետը լրանալը, ու նրան վիրահատության համար գումար է պետք եկել: Դիմել է բանկին՝ խնդրելով ավանդի հաշվին  վարկ ձեւակերպեն, բայց պատասխանել են, որ իրենք որոշում են ստացել, որ 65 տարեկանից բարձր քաղաքացիներին վարկ չտան: ,,Պայմանագրի ժամկետը դեռ չի լրացել, մի քանի ամսից պետք է լրանա, եւ այդ ընթացքում գումար հանելու դեպքում ես կորցնում եմ, քանի որ գումարը տոկոսով չեն կարող հետ տալ: Վարկ էլ չեն ձեւակերպում ՝ ասում են 65տարեկանից բարձրերին չենք կարող վարկ տալ,,-տեղեկացրեց իմ զրուցակիցը: Առայժմ մեզ չհաջողվեց պարզել, թե որքանո՞վ է օրինական 65 տարեկանից բարձրերին վարկ չտալը, եւ, հետաքրքիր է, արդյո՞ք բոլոր բանկերն են նման որոշմամբ առաջնորդվում:                                              ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


2 комментария:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить
  2. Բարեւ,
    Սա տեղեկացնել հանրությանը, որ տիկին Janet Robort, մասնավոր վարկային պարտատեր ունի բացել ֆինանսական հնարավորություն բոլորի համար կարիք որեւէ ֆինանսական օգնություն. Մենք դուրս վարկ է 2% տոկոսադրույքի անհատների, ընկերությունների եւ ընկերությունների շրջանակներում հստակ եւ հասկանալի արտահայտություններով ու վիճակում. դիմեք մեզ էլեկտրոնային փոստով ժամը janetrobort@gmail.come

    ОтветитьУдалить

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն