среда, 29 января 2014 г.

Օմբուդսմենի թեժ գիծն անհասանելի է, իսկ նամակները մնում են անպատասխան

 Հունվարի 20-ին էլ.փոստով հարցում եմ ուղարկել ՀՀօմբուդսմենին / քանի որ թեժ գծի  116 հեռախոսահամարն անհասանելի է /, թե որքանո՞վ է տեղին կամ ՝  օրինական, որ անձնագրային բաժինը  / տվյալ դեպքում ՝Վանաձորի /քաղաքացիներին ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկանք տալու համար 1100դրամ է պահանջում ՝ վկայակոչելով կառավարության որոշումը: Առ այսօր որեւէ պատասխան  օմբուդսմենից չկա. թեպետ ՝հարցման առթիվ ահազանգել եմ նաեւ ,,Ֆեյսբուք,, սոցիալական ցանցի իրավական խմբերով: Ի դեպ, երեկ Հ2-ով ընթացող ,,Դատական ալիք,,հաղորդման ընթացքում նշվեց, որ մի հարցի առնչությամբ  իրենք դիմել են օմբուդսմենին, սակայն պատասխան են ստացել, որ օմբուդսմենը մեկ ամիս  հետո կարող է միայն ազատ լինել: Լավ ասենք ՝օմբուդսմենն զբաղված է կամ բացակայում է երկրից, բա գրասենյա՞կը, որին ահազանգել եմ նաեւ, որ իրենց ,,Թեժ գիծն,, անհասանելի է: Ի դեպ, Վանաձորի փաստաբաններից մեկը հաստատեց, որ իրոք նման տխրահռչակ որոշում գոյություն ունի, ըստ որի ՝ քաղաքացիներին տեղեկանք տալու համար 1100դրամ են պահանջում:Այդ դեպքում ո՞րն է այդ գործառույթը ԲՇՏ-ներից վերցնելու  եւ անձնագրային բաժիններին հանձնելու ,,իմմմմաստը,, եթե նրանք էլ են քաղաքացու վիճակը  շահարկելու ՝  ելնելով այդ տեղեկանքի հույժ անհրաժեշտության  հանգամանքից: Պարզապես  տարբերությունն այն է, որ ԲՇՏ-համատիրությունները  տեղեկանքի  պահանջ ներկայացնելու դեպքում  նախ ճշտում էին, թե արդյո՞ք քաղաքացին մուծել է պաշտոնապես չհստակեցված եւ չտարանջատված մուծումները ԲՇՏ-ին  կամ համատիրությանը /,,սպասարկման վարձ,, կամ բնակվարձ /, որից էլ կախված էր լինում նրանց բարյացակամության աստիճանը ՝տեղեկանք տրամադրելու հարցում, իսկ դա մարդու իրավունքների խախտում էր: Առայժմ մեզ չհաջողվեց պարզել, թե արդյո՞ք ԲՇՏ-ներն այլեւս իրավունք չունեն  նման  տեղեկանք տրամադրելու, եւ արդյո՞ք դա միայն անձնագրային բաժնի վճարովի մենաշնորհն է:                                                                  ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն