Այսօր զանգահարեցի ՀՀ սոցապ նախարարություն,փորձելով ճշտել, թե որքանո՞վ է օրինական կամ տեղին, երբ մահացած հարազատիս թաղման գումարը, չգիտես ինչու, կարող են հանձնել միայն մեկ ամիս անց. այսինքն ՝ թաղումից, յոթից ու քառասունքից հետո: 56-53-83 հեռախոսահամարից, նախ տեղեկանալով, որ ես չեմ կարողանում,,բռնեցնել,, Թեժ գծի համարը, կրկին խորհուրդ տվեցին զանգել 114: Կրկին այդ համարով անօգուտ փորձելով ՝ հայտնեցի, որ այդ համարն անհասանելի է / եւ ոչ միայն այդ համարը, այլեւ ՝ ,,Սփյուռ,, տեղեկատուի մեջ նշված 80080343 համարն է կիսատ հավաքվում ու անջատվում /: Ինչեւէ, նախարարության աշխատակցուհին անտարբեր տոնով նետեց, որ կարող եմ գումարն ստանալ անգամ...6ամսվա ընթացքում: Պատկերացնու՞մ եք, ես դժգոհում եմ, թե ինչու են ուշ հատկացնում, նա ինձ ավելի ուշի տեղն է ցույց տալիս: Նաեւ հայտնում եմ նրան, որ էլ.փոստով հարցում եմ ուղարկել հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Հասմիկ Խաչատրյանին, ու հիմա ուզում եմ ճշտել, թե նամակս տե՞ղ է հասել: ,,Զրուցակիցս,, դժգոհում է, թե ինչու՞ նրան չեմ զանգում, ասում եմ ՝,,Համարը տվեք ՝ զանգեմ,,: ,,Եթե կայքից հասցեն գտել եք, ուրեմն համարն էլ կարող եք իմանալ,,-հնչում է պատասխան: ,,Իսկ դուք չե՞ք կարող նրա համարը հայտնել,, հարցիս ասում է, որ այդ պահին ձեռքի տակ չունի: Ստիպված զանգահարում եմ Արմենտելի 100 ծառայություն: 4 րոպե երաժշտության հնչյունների ներքո ինձ սպասեցնելուց հետո օպերատորն, ի վերջո միանում է, ու մի քանի րոպեանոց փնտրտուքներից հետո հայտնում, որ սոցապ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հեռախոսահամարը չկա, եւ միայն ՝ այն չարաբաստիկ համարն է առաջարկում, որից ինձ, մեղմ ասած ՝ ,,պասլատ արեցին,, ՝ առաջարկելով հարցերս պարզաբանել Վանաձորի սոցապ բաժնում...Այ քեզ բա՜ն, ես նրանց հարցնում եմ, թե որքանո՞վ է օրինական սոցապ բաժնի կողմից այն պատասխանը, որ թաղման գումարը կտրվի միայն մեկ ամիս անց, նախարարությունն ինձ մատնացույց է անում սոցապ բաժնի դուռը: Ընդհանրապես անհասկանալի է, թե ո՞րն է սոցապ նախարարությունում նստած աշխատակցուհու դերը, եթե նախարարության հեռախոսահամարներն անգամ զլանում է հայտնել, եւ առհասարակ, ինչի՞ համար են վարձատրվում, եթե քաղաքացիներին անգամ նորմալ չեն պատասխանում: Մյուս կողմից ՝ինչու՞ սոցապ նախարարության թեժ գծի համարն ամիսներ շարունակ անհասանելի է քաղաքացիներին /այնպես, ինչպես օմբուդսմենի 116 համարը / : Կամ ո՞ր տրամաբանությամբ են մահացած թոշակառուի գումարը հատկացնում մեկ ամիս անց: Կա՞ այդպիսի օրենք: Սույն նամակը կարող եք ընկալել ոչ միայն որպես ՀՀ-ում մարդու տարրական իրավունքների խախտում, ոչ միայն տեղեկատվության ազատության արգելակում, նախարարության փակ աշխատաոճի ակնհայտ ապացույց,այլեւ ՝ բարոյական նորմերի ոչնչացում, ծաղր ՝ վշտի մեջ գտնվող քաղաքացու նկատմամբ: Ինչու՞ պետք է ես հանգուցյալ հորս թաղման գումարն ստանալու համար տհաճ իրավիճակների մեջ հայտնվեմ ՝ կրկնակի վիշտ ապրելով: Միգուցե ես մտադիր եմ որքան հնարավոր է ՝ շուտ հեռանամ այս տարաբախտ երկրից, առավել եւս ՝ այս կիսաֆեոդալական-կիսախանական հետամնաց քաղաքից, որտեղ մահերն անգամ քաղաքականացված են, եւ դրկից հարեւանդ անգամ կարող է վախենալ ցավակցել քեզ, եթե դու տեղական իշխանությունների ,,թիմից,, չես, որտեղ բոլոր ժամանակների սրիկաները վերջին 25 տարում փոխնիփոխ հալածել են մեկ հորս, մեկ ՝ ինձ, եւ, թերեւս թաղման գումարն ուշ հատկացնելու բուն պատճառն այդ ,,լուռ,, պայքարի ծրագրի շրջանակներում է: Առաջիկայում նման բյուրոկրատական քաշքշուկների դեպքում, որ ինձ համար առավել քան վիրավորական է, ստիպված կլինեմ դիմել որեւէ դեսպանատուն ՝ քաղաքական ապաստան խնդրելու պահանջով: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, կոչումով պարտադրված լրագրող, բլոգեր, AZAT ANKAKH եւ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՆՈԹԵՐ բլոգների հիմնադիր, 9.01.2014թ.հեռ.0322,4-61-17
Այսօր ստացանք ՀՀ սոցապ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանը ՝Հասմիկ Խաչատրյանից.«Հարգելի քաղաքացի,ցավում եմ կորստի համար,բայց սոցապ ծառայության աշխատակիցները ձեզ ճիշտ են պատասխանել. կստանաք փետրվարի կենսաթոշակների բաշխման ժամանակ, քանի որ այդ գործընթացը կարգավորվում է օրենքով»: Մնում է ավելացնել ՝«Կեցցեն» մեր «մարդասիրական» օրենքները,որ մահացածի թաղման ծախսերը փոխհատուցում են մեկուկես ամիս անցնելուց հետո ՝ թաղումից, յոթից ու քառասունքից անց, երբ հազարումի բան կարող է փոխվել մարդու կյանքում, երբ մահացածի հարազատներն արդեն իսկ հազարումի ծախսեր են արել:Ահա այսպիսի «մարդասիրական»օրենքներ են մշակում հայրենի երեսփոխանները Ազգային Ժողովում, ու ոչ միայն չեն նպաստում, որ կենսաթոշակառուները, վաստակաշատ անձինք տարիներով կուտակած Խնայբանկի ավանդներն ստանան, այլեւ ՝ պտտեցնում են անգամ թաղման գումարները:
ОтветитьУдалить