Տեղական ու գեղական իշխանությունների կողմից իմ դեմ սկսված պայքարը կարծես թե որակական նոր փուլ է մտել ,որում համոզվեցի ՝ հունվարի 10-ից 18-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիական հետաքննություն անցկացնելով ,,Լոռի,,ջրմուղ կոյուղու գրասենյակում: Օր առաջին. հունվարի 10, ուրբաթ, այցելեցի Հայքի հրապարակում գտնվող ջրմուղի գրասենյակ, ներկայացրի նախապես գրված գրավոր դիմում առ այն, որ ընտանիքի անդամների թվաքանակի պակասեցման պատճառով խնդրում եմ ջրի վարձի ՝ սակագնային հաշվարկը կատարել նոր ձեւաչափով ՝ըստ անձերի քանակի / :Ներկայացրի ընտանիքի մահացած անդամի մահվան վկայականի պատճեն /: Նախ ՝ հրաժարվեցին դիմումի այդօրինակ ձեւն ընդունել, ասելով, որ իրենք հատուկ բլանկ ունեն, որի վրա էլ պետք է դիմում լրացվի: Միաժամանակ պահանջեցին ընտանիքի սեփականաշնորհման որոշման պատճեն եւ իմ անձնագրի պատճեն: Պահանջվող փաստաթղթերը ներկայացրի հունվարի 11-ին: Հիմա էլ կասկած հայտնեցին, թե արդյո՞ք քաղաքապետարանի որոշումը հիմք կարող է հանդիսանալ գործարքի համար, եվ արդյո՞ք բնակարանի սեփականաշնորհման իսկական վկայական էլ չի պետք գա, ու հաջորդ օրը, ճշտելով այդտեղ գտնվող իրենց համապատասխան աշխատակցից, բավարար համարեցին փաստաթղթերի առկայությունը, սակայն պահանջեցին, որ նախ պետք է դեկտեմբեր ամսվա վարձն էլ մուծեմ, որ պայմանագիր կնքեն: Հունվարի 14-ին / ճակատագրի բերումով այն ծննդյանս օրն էր /, մուծեցի վարձը եւ ներկայացրի կտրոնը : Դրանից հետո միայն գործարքն ,,ընդունելի,, համարվեց, ու խնդրեցին պայմանագիրն ստանալու համար ներկայանալ հաջորդ օրը երեկոյան: Ու սկսվեց կատարյալ ,,Շունն ու կատուն,, բալլադի պատմությունը.,,Մին էլ եկավ ՝ դարձյալ չկար,,. պարզվեց, որ պայմանագիրը, որ պետք է հանձնեն ինձ, անհետացել է կենտրոնական գրասենյակից, որտեղից ասում են ուղարկել ենք, իսկ հրապարակի գրասենյակում, ինչպես պատճառաբանում են ՝ ,,աղում ենք, մաղում ենք ՝ չենք գտնում,,: Համբերությունս, ի վերջո, սկսեց ճաքեր տալ, եվ կասկած հայտնեցի, որ դա , հավանաբար, դիտավորություն է, ինչպե՞ս կարող է մի ամբողջ փաստաթուղթ կորչել : Այստեղ զարմանալին այն էր, որ , փաստորեն, մի գրասենյակից մյուս փաստաթղթերի ընդունման առանձին գրանցում չի կատարվում / ըստ փաստաթղթերի, հատ-հատ /, այլ ՝ միանգամից , ,,դաստով,,տալիս են տանողի ձեռքը: Ինչեւէ, ասեցին, որ նորից կլրացնեն, ու տեղեկացրին ...ամենազարմանալին. պայմանագրում պետք է նշեն, որ ամսվա գումարը պայմանագրի կնքման պահից մնում է: ,,Ինչպե՞ս կարող է պարտք մնալ, եթե ես ընդամենը 2 օր առաջ մուծեցի, ու ձեզ ներկայացրի,, ՝ իմ հարցին պատճառաբանում են, որ գրվող ,,պարտքը,, պետք է հետո ,,նստի,, հունվարի վրա: Անօգուտ էր նաեւ այն փաստարկս, որ ,,Ախր հունվարը դեռ չի ավարտվել, ես էլ դեկտեմբերը մուծել եմ, ի՞նչ պարտքի մասին է խոսքը,,: Ի վերջո հաջորդ օրը հունվարի 18-ին,,ափալ-թափալ,, վերցրի պայմանագիր կոչվածը, որի մանրատառ տեքստը մի քանի ժամ խոշորացույցով տանն ուսումնասիրելուց հետո եկանք այն եզրակացության, որ դա ընդամենը բաժանորդի անվանափոխության պայմանագիր է, որից ամենեւին չի երեվում, թե հաջորդ ամսից ջրի վարձը պակաս են հաշվարկելու. ավելին, եթե ընդունենք, որ պայմանագրում անհարկի նշված ,,պարտքը,, ՝ դեռ չավարտված հունվար ամսվա համար է, ստացվում է, որ անձերի նույն քանակով են հաշվել ՝ առանց պակասեցնելու, եւ 2 անձն էլ է նույն գումարը վճարելու, ինչ որ ՝ 3-ը: Հունվարի 18-ին զանգահարեցի ,,Լոռի,,ջրմուղ կոյուղու մարզային կենտրոնական գրասենյակ, իրավաբան Մամուլյանից ճշտեցի, թե ի՞նչ կարգով են վճարում ջրաչափ չունեցող բաժանորդները, վերջինս տեղեկացրեց, թե սակագների փոփոխություն չի եղել, եւ հաստատեց իմ այն կարծիքը, որ ընտանիքի անդամներից մեկի պակասելու դեպքում, բնականաբար, պետք է վարձը պակասեցվի, եւ խորհուրդ տվեց դիմել ,,Կամ Վիրաբյանին կամ Գոգինյանին,, ենթադրելով, որ մի քանի օր առաջ կնքված իմ գործարքի փաստաթղթերը նրանց մոտ կլինի: Վիրաբյանը իմ գործարքից տեղեկություն չուներ, Գոգինյանն էլ, խնդիրը լսելուց հետո պահանջեց, որ տեղեկացնեմ, թե պայմանագրի վրա ի՞նչ տարեթիվ է նշված: Եվ մինչ ես մի քանի րոպե անց փորձեցի կրկի զանգել ՝ մի որոշ ժամանակ հեռախոսն անհասանելի էր, հետո ՝,,դուրս էր եկել,, հետո էլ հեռախոսը վերցրեց ու խնդրեց,որ 10 րոպե հետո զանգեմ ՝մինչեւ թղթերը գտնի, ու , որքան հիշում եմ ՝ հենց ինքն էլ ,,նեղություն,, կրեց հետ զանգելու: Նախ ՝ ձայնին հանդիսավոր տեսք տալով հետաքրքրվեց, թե ինչու՞ ջրաչափ չենք տեղադրում, ,,պատճառն ի՞նչ ա,, ՝ պատասխանեցի, որ ,,հանգամանքներից ելնելով,,: Դրանից հետո խոսակցությունն անցավ այլ հարթություն, ու նա, ձայնի տոնայնությունը բարձրացնելով ՝սկսեց ինձ մեղադրել բարձր տոնով խոսելու մեջ ու հոխորտաց, թե ջրաչափի պայմանագիր չկնքելու դեպքում իրենք ջուր չեն տա: Ու, բացի այդ ՝ ես պետք է տեղեկանք ներկայացնեմ ԲՇՏ-ից ՝ անձերի քանակի մասին: Մեկը մեկին հակասող մտքեր. եթե ջրաչափ եք պարտադրում ՝ԲՇՏ-ի տեղեկանքն ինչի՞ համար է / հավանաբար տեղյակ չէր, որ տեղեկանքը անձերի քանակի վերաբերյալ արդեն անձնագրային բաժիններն են տալիս /: Իսկ եթե ջրաչափը պարտադիր է ՝ ինչու էին ինձնից սակագնային հաշվարկի հետ կապված փաստաթղթեր պահանջում: ,,Զրույցն,, ավարտվեց նրանով, որ ես ասացի, թե նման պարտադրանքի դեպքում ստիպված կլինեմ դիմել նախարարություն / բնականաբար ՝ տարածքային կառավարման /, իսկ վերջինս էլ ,,խորհուրդ,, տվեց դիմել թեկուզ Նախագահին /, ու ես այստեղ անկեղծորեն ցավ զգացի նախագահի համար. մի՞թե նախագահի դիրքերն այնքան թուլացել են, որ անգամ տեղական մակարդակի չինովնիկը նրա անունը շահարկում է ՝ հեգնանքով: Վայ մեր օրին,երկիրը հայտնվել է տեղական մասշտաբի ,,մաֆիոզիկների,, ձեռքին, ու եթե այսպես են վարվում տարիներ շարունակ պարտաճանաչ վարձ մուծող բնակչի հետ, անգամ դույզն իսկ չմտահոգվելով, որ մարդը, քաղաքացին, առավել եւս ՝ կինը, իրենց բյուրոկրատական ճիրաններում է հայտնվել հարազատի մահվան հետեւանքով առաջացած փաստաթղթերի ձեւակերպման պատճառով, ապա ինչպե՞ս կվարվեն վարձ չմուծողների հետ. թեպետ, ով գիտե, միգուցե նրանց ձեռնտու են վարձ չմուծողնե՞րը կամ ՝ վարձը պակաս մուծողները. դե ասենք ՝ ջրի վարձի տեսուչին ամսվա մեջ մի 500-1000 դրամ են առձեռն վճարում, ու նա հարցերն այնպես է կարգավորում, որ ամեն ամիս թղթերի վրա ավելացող պարտքի մասին չհիշատակվի, ու այդ օրվանից բնակիչը դառնում է ջրմուղի պատանդը: Ես նախընտրում եմ օրնական մուծուները ՝ բանկում. թեկուզ ՝այն ավելի թանկ է նստում, քան ՝ ստվերային գործարքները:Երբ ասացի, ,,Եւ կգրեմ,, ՝ ու ընկալուչը ցած նետեցի, այս գռեհիկ անձնավորությունը հեռախոսով հետ զանգեց ու սկսեց ինձ ,,կուլտուրայի դասեր,, տալ ՝ ասելով ՝,,Կուլտուրա ունեցեք, որ ձեզ հետ խոսում են, ցած մեք դնի,,: Պատկերացնու՞մ եք, նա ինձ հեգնում է ՝ անգամ նախագահի անունը շահարկելով, ես պետք է նրա բարբաջանքները շարունակեմ լսել: Դրանից հետո կրկին զանգահարեցի իրավաբան Մամուլյանին ՝ փորձելով պարզաբանել. արդյո՞ք ջրաչափի տեղադրումը պարտադիր է, հիշեցրի, որ ընդամենը կես ժամ առաջ ինքը ինձ սակագնային հաշվարկի էությունն էր բացատրում, այս անգամ Մամուլյանը բղավեց, թե ,,Այ տիկին, ինձնից ի՞նչ եք ուզում,,: Հարցիս ՝ ,,Ջրաչափը պարտադի՞ր է,, ՝բղավեց ՝,,Հա պարտադիր է,, ու ցած նետեց: Ի դեպ, 1 տարի առաջ ծանոթներիցս մեկն էլ գանգատվեց, որ ջրմուղի կենտրոնական գրասենյակում, ուր այցելել էր ամիսներ շարունակ չլուծվող հարցի համար,վրան սկսել էին գոռգոռալ ու մի բան էլ իրեն մեղադրել ՝ թե,,Տոնդ փոխի,, / Այդ մասին կա հոդված սույն բլոգի 21.07.2012թ.,,Մեր դեմ խաղ չկա,,-ն գործողության մեջ,, հոդվածում: Փաստորեն ՝ աշխատաոճ է, իրենք գոռգոռում են, հետո ասում ՝ ,,տոնդ փոխի,, կամ ,,ինչու՞ ես ձայնդ բարձրացնում,,: Որոշեցի երկաթը տաք-տաք ծեծել եւ կրկին ուղեվորվեցի քաղաքի կենտրոնում գտնվող գրասենյակ, որտեղ նախորդ օրն ինձ պայմանագիր էին հատկացրել, եւ հիշեցրի, որ ես սակագնի փոփոխության հայտ էի ներկայացրել, բայց իրենք միայն բաժանորդի անվանափոխություն են արել: ,,Հիմա ես ինչո՞վ համոզված լինեմ, որ հաջորդ ամսից վարձը պակասելու է, չէ՞ որ պայմանագրում դա չի երեւում,, աշխատակցուհին զանգեց կենտրոնական գրասենյակ, որտեղից էլ Վիրաբյան ազգանվամբ պաշտոնյան հավաստիացրեց, որ պետք է նաեւ ԲՇՏ-ից տեղեկանք բերվի ՝ անձերի քանակի վերաբերյալ: ,,Դե կարող է այդտեղ շատ մարդ կա գրանցված, բայց բնակարանի սեփականատեր չէ,, - պարզաբանեց գրասենյակի աշխատակցուհին ՝Վիրաբյանի հետ խոսելուց հետո: Հարցիս ՝,,Բա ինչու՞ այդ մասին ավելի շուտ չէիք ասում ՝ մինչեւ պայմանագիր կնքելը,, որոշակի պատասխան չուներ: Իսկ ի՞նչ երաշխիք, թե այդ տեղեկանքը ներկայացնելուց հետո էլ այլ պահանջ չի ներկայացվելու : Ուզում եմ հավատալ, որ սա ոչ թե իմ անձի դեմ սկսված հետապնդման արդյունք է, այլ՝ջրմուղի աշխատաոճի /որի բնութագրման հայեցողությունը թողնում եմ ըներցողներին ու համապատասխան վերադասներին . այդ թվում ՝տարածքային կառավարման նախարարությանը, որի մի ստորաբաժանումն է ջրմուղը / Այդ դեպքում շատ ավելի վատ ՝ քաղաքացիների համար: Հետաքրքիր է,իսկ ,,Լոռի,, ջրմուղ-կոյուղու միջազգային տնօրենին ՝ ազգությամբ գերմանացի, տեղյա՞կ են պահում մամուլի հրապարակումների մասին. հազիվ թե. չնայած ՝գրասենյակը թարգմանիչ ունի: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Հ.Գ. Հունվարի 20-ին այցելեցի Վանաձորի անձնագրային բաժին, եւ, ով զարմանք, պարզվում է, տեղեկանք ստանալու / այն ջրմուղին ներկայացնելու համար /, պահանջվում է 1100դրամ վճարել: Զարմացած հարցիս ՝,,Բայց ինչու՞ այդքան թանկ,, ՝ աշխատակիցները ծիծաղելով ասացին.,,Մենք ի՞նչ անենք, կառավարությունն է այդքան որոշել,,: Դե ուրեմն կեցցե մեր կառավարությունը, աշխարհի ամենամարդասեր կառավարությունը, որ տնտեսական այս ծանր պայմաններում ժողովրդին ,,գջլելու,, եւս մի աղբյուր է գտել . 1100դրամ տեղեկանք ստանալու համար / 300դրամ ՝ մահվան վկայական ստանալու /: Ի՞նչ լավ է, չէ՞: Հ.Գ.Հունվարի 20-ին էլեկտրոնային նամակ ուղարկեցի ՀՀ օմբուդսմենին, խնդրելով պարզաբանել, թե որքանո՞վ է տեղին կամ օրինական ՝ քաղաքացիներից 1100դրամ պետտուրք պահանջել ՝տեղեկանք տալու համար:10 օր անց, որեւէ պատասխան չստանալով, հունվարի 30-ին ուղեւորվեցի անձնագրային բաժին, ստիպված պետտուրքն ու նաեւ ՝ դիմումի 2-ական դիմումների բլանկների գումարը /1200դրամ /մուծեցի եւ հունվարի 31-ին տեղեկանքը ներկայացրի ,,Լոռի,,ջրմուղ-կոյուղու գրասենյակի ՝քաղաքի կենտրոնում գտնվող մասնաճյուղ: Սակայն տեղի ունեցավ եւս մեկ զարմանալի երեւույթ. տեղեկանքը, որի պահանջն իրենք էին ներկայացրել, հրաժարվեցին ընդունել, պատճառաբանելով, թե ես պայմանագրից դժգոհություններ եմ ներկայացրել իրենց գլխամասային գրասենյակ, ուստի հետայսու պետք է դիմեմ այնտեղ:Եվ որպեսզի ձմեռ օրով, սառցակալած մայթերով ստիպված չլինեմ հասնելու ,,Դիմաց,,թաղամասում, սարի ,,գլխին,, գտնվող գրասենյակ, որտեղ անգամ երթուղային չի հասնում, ջրմուղի տնօրենի տեղակալին նամակ ուղարկեցի էլեկտրոնային փոստով: Բարեբախտաբար, արձագանքն օպերատիվ եղավ. փետրվարի 1-ին զանգահարեց ,,Լոռի,,ջրմուղ-կոյուղու գրասենյակի տնօրենի տեղակալ Հ.Անտոնյանը եւ հայտնեց, որ կարդացել է եւ նամակը, եւ հոդվածը ՝կայքում: Նա համոզմունք հայտնեց, որ երկուստեք թյուրիմացություն է տեղի ունեցել / բաժանորդ-ջրմուղ հարաբերություններում /, այն է ՝ես /այսինքն բաժանորդը / լրացրել եմ միայն բաժանորդի անվանափոխության պահանջի դիմումի ձեւը /դե որովհետեւ ինձնից սովորական դիմում ՝ վարձի պակասեցման պահանջով ,չվերցրին /, մինչդեռ պետք էր նաեւ դիմում ներկայացնել ջրի վարձի պակասեցման պահանջով ՝ելնելով ընտանիքի անդամների կազմի փոփոխությունից / իսկ այդ մասին ինձ աշխատակիցները չէին զգուշացրել /:Նա առաջարկեց կրկին այցելել մոտակա գրասենյակ եւ երկրորդ դիմումը լրացնել ՝վարձը պակասեցնելու խնդրանքով:/Բնականաբար, կրկին այցելեցի գրասենյակ եւ երկրորդ դիմումը գրեցի ՝ տեղեկանքի հետ միասին ներկայացնելով, սակայն մինչ այդ տնօրենի տեղակալից հետաքրքրվեցի, թե ինչու՞ հունվարի 17-ին կնքված պայմանագրում նշվել է ,,պարտք ՝3358դրամ,, երբ որ ես հունվարի 14-ին մուծել եմ դեկտեմբերի պարտքը, անդորրագիրը ներկայացրել, որն էլ գրասենյակի աշխատակիցները պատճենահանել են եւ կցել մյուս փաստաթղթերին ՝մինչեւ պայմանագրի կնքելը: Այս առնչությամբ տնօրենի տեղակալը հավաստիացրեց, որ կճշտեն եւ վերահաշվարկ կկատարեն ՝անհրաժեշտության դեպքում:Ի դեպ, ի տարբերություն իր որոշ աշխատակիցների ՝գլխամասային հիմնարկության, Հ.Անտոնյանն այնքան բարեկիրթ գտնվեց, որ ներողություն խնդրեց նրանց կողմից պատճառված տհաճությունների համար:...Այստեղ կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ նամակը հասցեագրել եմ տնօրենի տեղակալին, եւ ոչ թե ՝ տնօրենին. դե որովհետեւ ,,Լոռի,,ՓԲԸ-ի տնօրենն ազգությամբ գերմանացի է, եւ բոլոր գրագրություններն ուղղվում են տեղակալին: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ 6.02.2014թ.
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն