среда, 24 декабря 2014 г.

Համազգային մասշտաբի կողոպուտ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Համազգային մասշտաբի կողոպուտ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

Ի՞նչ են քարոզում ,,Գլենդել-լայֆն,, ու մյուսները

Համացանցում վերջերս տարածվել էր մի նամակ ՝,,Հեռուստաեթերի մաքրման պահանջ,, քաղաքացիական նախաձեռնության կողմից, որում ՀՀ նախագահին բողոք էր հղվել ՝դատապարտելով   Հ2-ով ընթացող ,,Գլենդել-լայֆ,, հեռուստանախագիծ-սերիալը, պատճառաբանելով, որ նրանում մեծ տեղ է տրված էրոտիկ տեսարաններին, արտամուսնական կապերի գովազդին ու առհասարակ դժգոհություն էր հնչում այդ սերիալի հակասոցիալական բովանդակությունից, այն համարելով հայ ազգին ոչ հարիր: Մինչ այդ ՝ այդ հաղորդումը չէի նայել ՝ նախ եւ առաջ հաղորդման ընթացքում հնչող շատ վատ ու անընկալելի հայերենի պատճառով. կերպար-հերոսները ,,բլա-բլա-բլա,,շուտասելուկի նման այնպիսի արագությամբ էին արեւմտաամերիկյան հայերեն հնչեցնում, որ արեւելահայերենի սովոր ականջն անկարող էր ընկալել, թե ով ՝ինչ է ասում. առավել եւս, որ խոսակցություններն էլ համեմված էին օտարաբանությամբ ու գռեհկաբանության տարրերով: Ու դա այն արեւմտահայերենը չէր, որով խոսել ու ստեղծագործել են մեծն Դուրյանը, Մեծարենցը, Վարուժանը, որոնց ստեղծագործությունները հոգեւոր երգեր են՝երաժշտություն հիշեցնող, իսկ ,,Գլենդել-լայֆի,, հերոսների ներկայացրած հայերենը մի ահավոր դժվարամարս կերակուր էր՝նոր ամերիկահայերեն ժարգոնով /  ի դեմս ,,օքե-լավ,, բառակապակցության անհարկի շահարկման / համեմված: Փոխանակ գրական հայերենը տարածեն սփյուռքում, որ այնտեղ ծնված երեխաները չմոռանան իրենց մայրենի ,,ոսկեղենիկ,, լեզուն, վատ հայերեն են ,,գովազդում,, ՝ արդեն մի քանի ամիս շարունակ:Հայաստանյան երկու դերասաններ էլ այդ նախագծում չես հասկանում ՝իրենց անձնական կյա՞նքն են ներկայացնում, թե՞ դերի մեջ են. ամենայն հավանականությամբ ՝ իրենց կյանքն են ներկայացնում, քանի որ իրենց իսկ անուններով են հանդես գալիս: Բայց այս դեպքում համայն հայությանն ի՞նչ հետաքրքիր է, թե նրանք իրենց նվիրած կանացի պայուսակը վաճառել են եւ կամ՝ կամ ինչու են վաճառել / դեկտեմբեր ամսվա մի հաղորդումից /:Կամավոր ՝իրենց անձնական կյանքի նեղ-անձնական մանրամասները հրամցնում են: 

Զարմանում եմ. այդ նույն Ամերիկայում մաքուր, գրական հայերենով ամեն օր հնչում է ,,Ամերիկայի ձայնը,, Վաշինգտոնից, ինչու՞ անպայման վատ հայերենն են մատուցում հեռուստադիտողին:,,Ամերիկայի ձայնի,,հայաստանյան թղթակիցներն էլ նորմալ, գրական հայերենով են խոսում...Նոյեմբերի 28-ին եւ 29-ին ,,Գլենդել-լայֆի,,մի-մի հաղորդում դիտեցի. մի քանի ընկերուհիներ հերթով էկրանին հայտնվելով ՝մեկը կյուսից գանգատվում էր ու ,,դարդերը.. կիսում հեռուստադիտողի հետ. բողոքն էլ ի՞նչ է ՝ընկերուհուն հյուրընկալել է իր տանը, նա էլ իր շանը հետը բերել է,  ու ինքն էլ ստիպված է ողջ օրը շան կեղտը հավաքել ՝լավ պարկետած հատակի ու գորգի վրայից / ահա այստեղ է, որ դժգոհ կինն սկսեց օգտագործել արեւելահայերեն աճառյանական բառարանի  բառապաշարը ՝ շան գործողությունները արարմունքը ներկայացնելիս:Հետո էլ ընկերուհին է հայտնվում էկրանին ու ,,Շունիկս ուր է, շունիկս,, ասելով ՝ սպառնում է զանգել ,,փոլիս,, կամ կենդանիների պաշտպանության կոմիտե, ընկերուհուն մեղադրելով շան անհետացման մեջ: ՀՀ շարքային քաղաքացու համար դա երեւի թե զավեշտ է / մեր հալ ՝ ձեր շունիկի վարդագույն վարտիք,, տրամաբանությամբ /, բայց տվյալ ամերիկացու համար ՝ ողբերգություն:Ու հենց այդ հակասությունից էլ ծնվում է ողբերգազավեշտականը: Մի խոսքով ՝,,Գլենդել-լայֆը,, հայաստանյան ,,Կիսաբաց լուսամուտներ,, նախագծի ամերիկյան տարբերակն է ՝այլ ձեւաչափով:Երեւի թե մեր ,,Կիսաբաց լուսամուտներն,, էլ ամերիմացիների համար զավեշտ լինի. տես Հայաստանում ինչի՞ամար են կռիվ անում, Ամերիկայում ՝ ինչի:Չես հասկանում, արեւմտյան բարքերի գովազդ է, թե՝ հակագովազդ; Եթե հաշվի առնենք, որ այդ հաղորդումը դիտող որեւէ խելքը գլխին երիտասարդ հազիվ թե ցանկություն ունենա ներկայացվող հերոսուհիների նման որեւէ կին ընտրել / ով խմում-հարբում է ու ռեստորաններում կռիվ անում տղաների հետ /, ուրեմն ՝հակագովազդ, այն էլ ՝ բավականին հաջողված եւ ,,ուսանելի,, /:Ինչ վերաբերվում է էրոտիկ տեսարաններին, ապա դա արձանագրեցի միայն հաղորդման անոնսում, սակայն, դժբախտաբար, այդ անոնսը օրը մի քանի անգամ ընդմիջում է տարբեր հաղորդումների ընթացքը:Ամեն դեպքում, դա այնքան դատապարտելի չէ, որքան ՝շաբաթվա 5 օրը երեկոյան ,,Արմենիայով,,ցուցադրվող ,,Բրազիլիայի պողոտա,, սերիալում ներկայացվող բարքերը, բազմակնության ու անառակության, այլասերվածության քարոզը:21-րդ դարի 3 կանայք իրենց ընդհանուր ամուսնուն ու սիրեկանին բաժանել են իրար մեջ՝ որպես ,,30 տոկոս,, բաժնեմաս,,/ հենց այդպես էլ ասվում էր / օրերի ու շաբաթների գրաֆիկով, իսկ ընդհանուր տղամարդն էլ գաղափարի հեղինակ կնոջը խոստանում է 10տոկոս ,,պարգեւավճար,, հատկացնել ՝ամուսնական պարտականությունների ,,հավելյալ,, կատարումով:Ու սա ներկայացվում է որպես ,,ապագա ընտանիքի մոդել,, / իրենց իսկ խոսքերով / ,,քաղաքակիրթ,, աշխարհի բարքեր, մինչդեռ ամենաիսկական հետընթաց է՝ դեպի քարանձավային կամ քարայրային մարդու ժամանակներ:Սեռական սանձարձակություն, այլասերված բարքեր, որկրամոլություն, ուտելիքի պաշտամունք եւ ոչ մի հոգեւոր...Ֆիլմի մի չնչին տոկոսն է կրիմինալ, որն էլ հեռուստադիտողներից ոմանց ստիպում է երբեմն հետեւել դեպքերի ընթացքին, բայց ՝ առվելապես աղբի է բախվում:Ահավասիկ, երիտասարդ գեղեցկուհի Սուելենը բրազիլական ակումբի գրեթե բոլոր տղմարդկանց հետ սեռական կապի մեջ է, իր գործատիրոջն էլ ՝ աժդահա մի տղամարդու...սեռական բռնության է ենթարկում, հետո էլ ՝ լուսանկարում ու պարբերաբար շանտաժի ենթարկում,բայց ՝ հաջողությամբ ամուսնանում  է նրա որդու հետ: Սեռական սանձարձակ Լելեկոն էլ ողջ օրը կիսամերկ, արգահատելի տեսքով ու գռեհիկ շաժուձեւով շրջում է ու հպարտանում իր սեռական կարողություններով, ու այդ ամենն ուղեկցվում է նրա կողմից գռեհիկ մեկնաբանություններով:Բարքերի ապականությունը հասել է այնտեղ, որ մի մեծ ընտանիքի տարբեր անդամներ սրբապիղծ են դարձել ու միմյանցից գաղտնի ՝սիրային գաղտնի կապի մեջ են.երիտասարդ կինը ՝տալի ամուսնու հետ,վերջինս էլ ,,համատեղության կարգով,, փորձում է ինտիմ կապ հաստատել իր որդու սիրեցյալի հետ, ընտանիքի տատը իր թոռի տարիքի սիրեկանին բերել է տուն, պապն էլ իր թոռի տարիքի սիրուհուն  է տուն բերել, ու նախկին ամուսինները մեկ էլ տեսար ՝իրենց նոր կողակիցներից գաղտնի միմյանց հետ սիրային կապի մեջ են մտնում ՝որտեղ ասես, ինչ դիրքով ասես... Եվ այդ ամենը ներկայացվում է ժամը 19-20-ին, երբ հեռուստաէկրանի առջեւ երեխաներ էլ կան...

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ինչու՞ տեր չեն կանգնում Արցախի ու Հայաստանի վերամիավորման որոշմանը - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Ինչու՞ տեր չեն կանգնում Արցախի ու Հայաստանի վերամիավորման որոշմանը - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

вторник, 23 декабря 2014 г.

Քաղաքակրթություն կպոռանք՝ու ետ-ետ կվազենք

Սովորաբար արտասահմանյան քաղաքակիրթ երկրներում Նոր Տարվա նախօրեին զեղչեր են անում. հենց այսօր հեռուստատեսությամբ լուսաբանվում էր ամերիկյան նախատոնական զեղչերը, որ սկսվել են Գոհաբանության օրվանից:Հայաստանում շատ ավելի հակառակն է:Ահավասիկ.վանաձորյան 2 խանութներում ,,բարեգործական ակցիա,, անունը կրող մի յուրօրինակ արարողություն էր, բայց, ոչ թե ի նպաստ գնորդների, այլ ՝ի նպաստ հայտնի չէ թե ում ՝գնորդների գրպանից ակնկալվող եկամուտների հաշվին:Վաճառակետերից մեկի մոտ ,,քվեատուփ,, էր դրված ՝ ,,սոցիալապես անապահով խավերին օգնելու,, անվան տակ, ու ներս մտնող գնորդներին կոչ էին անում ,,քվեարկել,, ՝տուփի մեջ: /,,Մատաղի փող,,-ի կուլտուրական տարբերակն էր /: Մարդ ժամանակ կամ ,,հավես,, ունենար ՝տեսներ էդ ի՞նչ ակցիա է, ո՞ւմ կողմից, կամ ու՞ր են գնալու հավաքված փողերը ՝թե որ փող գցող լիներ...Հարց է ծագում. սոցիալապես անապահով խավերին ուզու՞մ եք օգնել ՝գնացեք վերջին մեկ ամսում  ժողովրդին մի լավ կողոպտած / անհիմն թանկացումների տեսքով / մեծահարուստ-օլիգարխների դուռը, եվ կամ ՝,,չաղ-չաղ,, աշխատավարձեր ստացող բարձրաստիճան պաշտոնյաների դուռը, շարքային քաղաքացիների վրա՞ եք ,,սեւեռվել,,: Երբ մի տարեց քաղաքացու, որ չէր էլ հասցրել դրսի սառը օդից խանութում շունչը տեղը բերել, մոտեցան ու ,,ձաձա հացի փող կտա՞ս,, տեսքով  առաջարկեցին ,,մուծումներ,, անել, խեղճ մարդը, որ ընդամենը հաց առնելու համար էր մտել, նեղված տոնով ասաց.,,Գործազուրկ մարդ եմ, փող ունե՞մ որ տամ,,:Այսպիսով, Նոր Տարվա շեմին, իբր թե այդ մարդու ,,սիրտը վարդ էր պատել,, դեռ մի հատ էլ հիշեցրին անմխիթար վիճակի մասին, ստիպելով հրապարակավ ստորանալ:Այդքանից հետո այդ մարդն ի՞նչ սրտով մտնի այդ խանութ: Ի դեպ, այդտեղ գնորդներին մի ուրիշ ,,անակնկալ,, էլ էր սպասվում. առեւտրին զուգահեռ՝ինչ-որ տեխնիկական աշխատանքներ էին տարվում, ու աժդահա բանվորը ողջ հասակով գետնատարած պառկել էր ու սնուցման գիծը ,,բզբզում,, էր, եւ այդ պայմաններում էլ ավելի նեղացած տարածքով անցնողները պետք է շատ ուշադիր լինեին, որ նրա ոտքերի վրա հանկարծ ,,սոթ դը քյալլի,, չգային:

Բացօթյա առեւտրի կետերից մեկում էլ քաղցրեղեն վաճառող կինը, տեսնելով, որ հնարավոր հաճախորդը, իր վաճառասեղանի մոտ կանգնած, աչքը թեքել է հարեւան վաճառասեղանին, որտեղ միրգ է վաճառվում, նեղսրտած ասաց.,,Տիկին ջան, միրգն էնտեղ է, ինչի՞ եք էստեղ կանգնել,,: Իսկ մանդարին վաճառող մի բացօթյա կետում, երբ գնորդը ցանկացավ 250 դրամանոց մանդարին գնել, վաճառողն անմիջապես նրա աչքի առաջ գնապիտակը շպրտեց մի կողմ ու ասաց.,,300 դրամով եմ ծախում,,/ Այ ,,սենց,,  ,,կուլտուրական,, ազգ ենք .մանավանդ՝ Նոր տարվա շեմին / : Մի խանութում էլ տարեց մի կնոջ արգելեցին, որ ձուն տնտղի, հետո գնի:,,Թողեք ես դնեմ, դուք ձեռք միք տա, էսա ձեր պատճառով տնօրենն ինձ վրա է խոսելու,,- դժգոհեց երիտասարդ վաճառողուհին, որից հետո հաճախորդը ,,նեղացավ,, ու հրաժարվեց այդ կետից ձու գնելու մտքից:

Ի դեպ, այս օրերին, թե շուկայում, թե բացօթյա առեւտրի կետերում ահավոր ,,խցանումներ,, են. բայց դա չի խանգարում, որ քաղաքավարությունից կիլոմետրերով հեռու շատ տղամարդիկ հոծ բազմության մեջ անգամ ծխելով քայլեն, վառվող ծխախոտը ձեռքին. իսկ, որ ավելի վատ է՝ծխելով սպասարկեն ու ծխախոտը ձեռքին մսամթերք կամ կաթնամթերք, միրգ վաճառեն. երեւի դրա համար է, որ ոչ թե Եվրամիություն ենք մտնում, այլ՝ Եվրասիական միություն, քանի որ մեր ազգին երեւի թե ,,հարիր,, է եվրասիականը.նախկին Սովետ Միության երկրներին ,,ինտեգրվելը,,: Ընդհանրապես ժամանակն է, որ ծխելն արգելվի նաեւ բացօթյա առեւտրի կետերում, խանութներում, ու ցուցանակներ փակցվեն եւ տուգանքներ նշանակվեն:Թե չէ ինչի՞ նման է. կանայք կամ երեխաներ են անցնում բացօթյա առեւտրի կետերով կամ շուկայում ՝ մեկ էլ տեսար, մեկը ծխախոտը ձեռքին նրանց կողքով գրեթե կիպ քայլում է:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 10 декабря 2014 г.

,,Կարմիր աստղը ` ճակատին,,

Հակառակ երկրում ներքաղաքական ու սոցիալական լարվածության մեծացմանը, Վանաձորի Հայքի հրապարակում ոչ միայն ,,արշալույսներն են խաղաղ,, այլեւ երեկվանից արդեն՝երեկոյան զբոսանքները հաճելի ու օգտակար: Ոգեւորված այն հանգամանքից, որ օրերս Գյումրու հրապարակում սկսվել են տոնածառի տեղադրման աշխատանքները (ինչը ցուցադրվեց կիրակնօրյա ,,Արմենիայով,, ), Վանաձորի Հայքի հրապարակում էլ երեկվանից, Նոր տարուց 20 օր շուտ՝բերեցին ու փառք ու պատվով բազմեցրին հսկայական տոնածառը ( ոնց որ ՝ տատին գյուղից բերեն քաղաք ՝ թոռներին հյուր ): Չնայած կարծես թե դեռ շարունակվում են տոնածառին զուգել-զարդարելու աշխատանքները՝ դատելով վերամբարձ կռունկի ներկայությունից, սակայն երեկվանից արդեն տոնածառը ,,լույսերի մեջ շողում էր վառ,, ՝ ու շքեղաշուք գույներով փայլփլելով ՝արհամարհանքով նայում ու խնդում օրախնդիր հոգսերով մտահոգ քաղաքացիների վրա: Քաղաքի բանուկ փողոցների քարուքանդ ու աղբաթաթախ վիճակն ու՜ր, Հրապարակի շքեղ տոնածառն ՝ ուր: Էլի ,,մխիթարություն է,, որ իր հզոր փայլերից տոնածառը երեկոյան ժամերին մի քիչ լույսի  փշրանք է շպրտում խավարի մեջ թաղված հարակից փողոցներին:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Նախատոնական կռիվներ՝առեւտրի կետերում

Նոյեմբերի վերջերից սկսած՝Վանաձորի առեւտրի կետերում բուռն եռուզեռ է. նպաստ-աշխատավարձ-թոշակի օրեր են, գումարած ՝,,դրսից,,առաքվող գումարները ՝հայաստանաբնակ հարազատ-բարեկամներին ՝,,դրսի,, հարազատներից:Ու մարդիկ, որոնց ձեռքին փող է հայտնվել, առաջնորդվելով այն կարգախոսով, որ ,,փողը ձեռքի կեղտ է,, ՝պարբերաբար ,,մաքրվում,, են այդ ,,կեղտից,,: Խանութներում, մեծածախ առեւտրի կետերում հերթեր են, հրոց-հրմշտոց, իրարանցում, իսկ բացօթյա առեւտրի վայր համարվող ,,Լաչինի միջանցքում,, (որտեղ փակ տաղավարներ էլ կան ) այդ ամենը երբեմն զուգակցվում է նաեւ կռիվներով, քանի որ տարածքը ոչ միայն նեղ է ՝տեղ-տեղ, այլեւ ՝անհավասար խճապատված, փոսորակներով ՝ հերթական անգամ ջրի խողովակները փոխելուց թե ,,վթարազերծելուց,, հետո:Դա չի խանգարում, սակայն, որ այս տարածքով շարունակեն միաժամանակ երթեւեկել թե գնորդները, թե բեռնասայլակ քարշ տվող բեռնակիրները, որոնք պարբերաբար հիշեցնում են իրենց գոյության անհրաժեշտության մասին ու ,,ճամփա՜...,, բղավելով՝փորձում ճանապարհ բացել իրենց համար ՝ ճեղքելով բազմությունը. ոնց որ տանկը քշեն ժողովրդի վրա: Իսկ ինչպե՞ս մի կողմ քաշվեն ու ճանապարհ բացեն գնորդները, եթե տվյալ պահին մի կողմ քաշվելու հնարավորությունները սուղ են. մանավանդ, որ ձմեռ օրով մարդիկ ավելի մեծ տարածք են զբաղեցնում ՝իրենց քաշի կեսը բռնող ձմեռային հագուստներով:Երեկ էլ ,,Լաչինում,, հերթական իրավիճակային ,,սրացումն,, էր: Միջին տարիքի մի կին  ՝գնումներ կատարող, որ իր ծանրությամբ հայտնվել էր մրգերի թե կոնֆետների վաճառասեղանի վրա ընկնելու վտանգի առաջ ՝ որպեսզի բեռնասայլակի երթեւեկի համար տեղ բացի, աղեկտուր ճչում էր, թե ,,գոնե սպասի սումկես փակեմ,,: Իսկ բեռնասայլակավորը համառում էր իր պահանջի մեջ ու արագացնելու պահանջ ներկայացնում: Ու քանի գնում ՝բղավոցներն ու փոխադարձ լուտանքներն ավելանում էին: Կռվին ականատեսներից ոմանք փորձում էին կնոջ զայրույթն ու հուզմունքը մեղմել ՝ առաջնորդվելով ,,գնորդը միշտ իրավացի է,, հին, սովետական կարգախոսով, ու բեռնակրին խրատում էին ՝  վեճը դադարեցնել. այնպես, ինչպես Բազազ Արտեմը Գիքորին էր խրատում: Սակայն հակամարտող կողմերից ոչ մեկը զիջելու մտադրություն չուներ:Վեճը թեժացավ այնքան,  որ կինը ( ում ի պաշտպանություն ՝ դուստրն էլ էր ճչում բեռնակրի վրա ), շահարկելով բեռնակրի սոցիալական օրհասական վիճակը, արհամարհանքով ասաց՝ ,,այ ոչնչությու՜ն...,,: Բեռնակիրն էլ փոխադարձեց վիրավորանքը, որին ի պատասխան ՝ կինն ավելի հրահրվեց ու արհամարհանքով բեռնասայլակը ցույց տալով՝ ասաց.,,Հլա մի հատ քեզ նայի, քո վիճակին նայի, ոչնչությունը ես ե՞մ, թե՞ դու,, (Ակամա հիշեցի ,,Մենք ենք, մեր սարերը.,,Հնձածդ խոտ չի՜...):Դե եթե մի երկրում պատգամավորը քաղաքական ցույցի մասնակցին, ի պատասխան ,, դավաճան,, տերմինի ՝ փոխադարձում է,, ,,համբալ,, արտահայտությամբ (սերիալներում էլ մշտապես որպես վիրավորանքի ,,ատրիբուտ,, են օգտագործվում ,,համբալն,, ու ,,բոմժը,,) ՝ շարքային քաղաքացու բարոյական մակարդակից ի՞նչ կարելի է ակնկալել. բեռնակիրն էլ պետք է ,,ոչնչություն,, համարվի:Իսկ այդ ամենը տեղի չէր ունենա, եթե բեռնասայլակների համար, ի վերջո, մեկ այլ հատված սահմանվեր երթեւեկելու համար կամ ՝տարածքը բարեկարգվեր, իսկ մինչ այդ ՝ նման կռիվներ դեռ էլի կլինեն:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 5 декабря 2014 г.

Անորակ կշեռքներ ՝ վաճառակետերում

Որտեղ էժան մթերք է վաճառվում, ուրեմն կշեռքի հետ ,,մի բան էն չի,,. գնորդի կողմից ցույց չի տալիս, վաճառողի կողմից ցույց է տալիս: Երբ զարմացած արձանագրում ես տեսածդ, վիրավորված ասում են ՝,,Էս կողմից ցույց ա տալիս, ինչի, կարող ա՞ խաբում ենք,,: Եվ սա ՝ ոչ միայն  Վանաձորի փողոցի առեւտրի կետերում, այլեւ ՝որոշ խանութներում: Փողոցում ամառը նման դեպքերում համոզում էին, թե ,,Արեւի շողքն է խանգարում,,: Իսկ հիմա շեշտը դրել են ,,հուզականության,, վրա. իբր ՝ ո՞վ է տեսել մարդը մարդուն խաբի՜...մենք էնքան աստվածավախ ժողովուրդ ե՜նք...:Փաստորեն, մտնում ենք նոր որակական փուլ ՝ առեւտրի ոլորտում. փոխադարձ վստահության. Աստված մեզ համբերություն տա:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հանուն առողջ, անվտանգ սննդի

Էս թեմայով առայժմ գրելու միտք չունեի, քանի որ առաջնահերթ էնքան խնդիրներ ու թեմաներ կան,բայց որ իմացա, ֆեյսբուքային խումբ են ստեղծել ՝ այդ խորագրով, ու ինձ էլ անդամագրել են, ասի դե մի խոսք էլ ես ասեմ ՝ մուտքս շնորհավորելով:Առողջ սննդի մի նախապայման էլ հիգիենիկ պայմաններն են: Որքանո՞վ է անվտանգ ճաքած ձվերի վաճառքը ՝ առավել եւս անմաքուր, ,,ծերտոտ,, վիճակում, երբ հազարումի բացիլ կարող է անցնել սննդի մեջ: Փաստորեն, այդ ձվերն ինչ-որ մի տեխնոլոգիական պրոցես / երեւի թե լվացման / չեն անցել:

Խանութներում մեկ էլ տեսնում ես ՝ կրեմով թխվածք է վաճառվում ՝ բաց-բաց, ճանճերն էլ հաճախ ,,համտես,, են անում: Հիմա եթե մի քանիսն այդ խմորեղենից թունավորվեն, կասեն ՝,,Այսինչ արտադրողի խմորեղենն է, ուրեմն մեղավորը նա է, բերեք արտադրությունը կասեցնենք,,. ու չեն ասի, որ մարդիկ խմորեղենը գնել են արդեն խանութում որակազրկելուց հետո: Չթունավորվելու մի նախապայման էլ սննդի ճիշտ համադրումն է: Արդեն մի քանի օր է, հեռուստատեսությամբ խոսում են մանկապարտեզում երեխաների թունավորման դեպքի մասին:Ձմեռ օրով մանկապարտեզի երեխաներին միգուցե  սառը թթվասերը տվել են նրբերշիկի հետ, ու հիմա ,,կպել,, են նրբերշիկի ,,պոչից,,՝թե ո՞վ գիտի, էդ արտադրող ընկերության նրբերշիկն է մեղավոր: /Հեռուստատեսությամբ երեխաներից մեկն ասաց, որ թթվասեր ու նրբերշիկ է կերել /:Ինձ թվում է, նրբերշիկի ու թթվասերի համադրումն այնքան էլ խրախուսելի չէ. այնպես, ինչպես նրբերշիկի ու ձվի համադրումը:Երեկ, երբ   հեռուստատեսությամբ  տեղեկացա, որ հայտնի ընկերություններից մեկի մսամթերքն է կասկածվում ՝ թունավորման հարցում, շատ զարմացա, քանի որ 2 տարի է, այդ ընկերության 4 անուն մսամթերքից գնում եմ, եւ դժգոհելու առիթ չունեմ:Քանիցս էլ համոզվել եմ, որ մեր տեղական արտադրության որոշ մսամթերք, պահածոներ, եւ կամ ՝ կաթնամթերք, ավելի որակյալ են, քան ՝ ռուսականը կամ ՝արտասահմանյանը:Բայց տեղական ֆիրմա էլ կա, որի արտադրած  մսամթերքից օճառահոտ է ,,բուրում,, ՝ բավական չէ, դեռ գինն էլ անընդհատ բարձրացնում են: Բայց, որակյալ ձեթի հարցում դեռ զիջում ենք ռուսականին, որին զիջում է նաեւ իրանականը: Միգուցե դա՞ է պատճառը, որ ռուսական ձեթի գինը բարձրացրել են. տեղականի մտահոգությամբ:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 3 декабря 2014 г.

,,ԵՏՄ թանկացումները վերահսկելի են,,. իսկ հայաստանյան թանկացումնե՞րը

Այսօր ,,Երկիր-մեդիան,, մի ռեպորտաժ հեռարձակեց.,,ԵՏՄ թանկացումները վերահսկելի են,, վերնագրված, որում ներկայացվեց ֆինանսների փոխնախարարի պարզաբանումը, որ ԵՏՄ մտնելուց հետո թանկացումներ չեն լինի: Չես հասկանում. տնտեսագետները հավաստում են, որ մի 6 հազար անուն ապրանք է թանկանալու, սակայն համապատասխան պաշտոնյաները հակառակն են պնդում, ու հիմա հեռուստադիտող ժողովուրդը չգիտի, թե ո՞ր մեկի ասածն է ճիշտ, քանի՞ հատ է լինում ճիշտը: Կամ, դիցուք, ԵՏՄ թանկացումները, որ ակնկալվում կամ չեն ակնկալվում հունվարից, ,,վերահսկելի,, են, իսկ հայաստանյան ընթացիկ ու շարունակական թանկացումնե՞րը, ինչու՞ այդ մասին չի խոսվում խորհրդարանի ամբիոնից / որքան նկատել եմ, միայն Բագրատյանն էր վերջերս այդ առթիվ հեռուստատեսությամբ խոսում /, ինչու՞ չեն հարցնում, որ եթե նավթի գինն իջել է համաշխարհային շուկայում, ներկրվող ապրանքի գներն ինչու՞ են բարձրանում:,,Ա1պլյուսի,, տեսանյութում էլ եվրասիական միության դեմ աջ-ազգայնականների ցույցի ժամանակ  շաքարավազ ներկրող պատգամավորից հետաքրքրվում էին ՝  եվրասիականին անդամակցելու մասին վերջինիս տեսակետը, մինչդեռ հարկ է, որ նաեւ հարցնեին, թե ինչու՞ կտրուկ բարձրացել է շաքարավազի գինը, որ արդեն ամենօրյա դոլարի կուրսի է նմանվում. օրական մի քանի դրամով ավելանալով: Զարմանալի է, հասարակական ակտիվիստները տարատեսակ շարժումներ են կազմակերպում ՝,,Չենք վճարելու 150 դրամ,, / տրանսպորտի թանկացման դեմ /, ,,Չենք վճարելու էլեկտրաէներգիայի համար,,...բայց ՝շարունակական թանկացումների դեմ սոցիալական բողոք, որպես կանոն, տեղի չի ունենում: Երեւի թե քաղաքական ,,աջերը,, սոցիալականից խոսելը համարում են ,,այիբ,, կամ ,,անցյալի մնացուկ,, ...,,սոցիալիզմի դրսեւորում,, ...քաղաքական ,,ձախերն,, էլ վաղուց են իրենց ,,աջը քաշել,, ՝ քաշվել մի կողմ սոցիալական խնդիրներից, մանավանդ, որ իրականացել է ,,ձախերի,, վաղեմի երազանքը ՝ անկախությունից ավելի քան 20 տարի անց, ու այլեւս ,,Ռուսաստան-Բելառուս-Հայաստան,, բղավելու անհրաժեշտություն չկա: Կարծում եմ, տեղին կլինի, եթե մի հասարակական կամ ֆեյսբուքային շարժում սկսվի ՝ ընդդեմ թանկացումների, իսկ մեխանիզմը ՝ վիպոյանական տարբերակով. մոտենում ես վաճառակետին,շաքարավազը կշռել ես տալիս ու 300կամ 340 դրամ ես վճարում / թեպետ ՝ դա էլ է շատ /, ու Վիպոյանի տարբերակով բղավում.,,Չենք վճարելու  400 դրամ,, /երեկ Վանաձորի առեւտրի կետերում շաքարավազի ,,կուրսն,, արդեն 400 դրամ էր /, կամ 10 հատ ձու ես գնում, ու 400դրամ վճարելով ՝ցույց ես տալիս գրությունը .,,Չենք վճարելու 800դրամ,,: Վիպոյանների դեմ վիպոյանաբար պետք է պայքարել. էլ ի՞նչ կատակ, որի կեսը լուրջ չէ. մանավանդ, որ տեսնում ես, որ թանկացումների հեղինակ ,,շուկայական մաֆիան,, առաջնորդվում է ,,Ինչքա՞ն թանկացնենք, որ դեռ չբողոքեն,,: Սա նման է ավանակի բեռի հետ կապված հայտնի անեկդոտին. ինչքան բեռն ավելացնում են, այնքան արագ է քայլում: Իսկ երեկ կենտրոնական բանկը ,,մխիթարում,, էր, որ դոլարի թանկացումը ժամանակավոր է, խուճապի չպետք է մատնվել. իսկ գների թանկացու՞մը...

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ