տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
суббота, 29 апреля 2017 г.
вторник, 25 апреля 2017 г.
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին
Բաց նամակ
Այն մասին,թե ինչպես ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունը որոշել է աղետի գոտու վթարային շենքերում մի կերպ գոյատեւող անջրաչափ բաժանորդներին ճորտացման դատապարտել
----------------------------------------------------------
Հարգելի Կարեն Կարապետյան, ,,ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունն այս տարվա հունվարից ստանձնել է ,,Լոռի,, ջրմուղի շահագործման իրավունքը՝սեփականատիրոջ իրավունքով, որի պայմաններում անջրաչափ բաժանորդներն այս տարվա հունվարից հայտնվեցին ճորտացման կարգավիճակում։Նախկին 1100 դրամ անձաքանակի հաշվարկով սակագնի փոխարեն հիշյալ ընկերությունը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնությամբ, կայուն սակագին է սահմանել 5400դրամը՝ ընտանիքի հաշվարկով։Ո՞ր տրամաբանությամբ, ի՞նչ հաշվարկով, ինչու՞ առանց հանրային քննարկման․․․այս հարցերը դեռեւս փետրվար ամսից ներկայացրել եմ ,,Լոռի,, ջրմուղի տարածքային գրասենյակին՝բանավոր եւ գրավոր, սակայն վերջիններս միայն բանավոր հայտնեցին, որ իրենք իրավասու չեն նման հարցերով զբաղվել, եւ պետք է դիմել հենց ,,Վեոլիա,, ընկերությանը։Փորձեցի դիմել ,,Վեոլիա,, ընկերությանը, սակայն, ով զարմանք՝Հայաստանում մի քանի տարի գործունեություն ծավալող ընկերությունը, պարզվում է, չունի կայք/ ի դեպ, այդ զարմանալի հանգամանքը, որին անդրադարձել եմ համացանցում, նախանցած շաբաթ հավաստեց նաեւ ,,Արմենիա,, հեռուստատեսությունը/։Դեռեւս փետրվարին փորձեցի դիմել ջրային ռեսուրսների պետական կոմիտե, բայց՝ի զարմանս ինձ, պարզվեց, որ վերջիններիս կայքն էլ չի գործում այն ժամանակվանից, երբ միավորվել է գյուղնախարարության հետ/այսինքն՝երեւի թե անցած տարվա վերջից/։Բաց նամակով դիմել եմ նաեւ ՀՀ օմբուդսմենին՝էլեկտրոնային փոստին հատուկ ուղարկմամբ, սակայն որեւէ արձագանք այդպես էլ չի եղել, իսկ այս տարվա ապրիլի դրությամբ՝անջրաչափ բաժանորդների հաշվեհամարներին ,,Վեոլիան,, սկսել է կիրառել նոր սակագին՝այդպիսով շարքային քաղաքացիներին սոցիալական պատանդի վիճակում դնելով,որովհետեւ արդեն իսկ 1100դրամ անձաքանակի ,,տակից,, ոչ բոլորն էին կարողանում դուրս գալ, ուր մնաց՝5400դրամի տակից դուրս գան, եւ արդեն պատկառելի գումարներ են գոյացել մարդկանց հաշվեհամարներին․անգամ՝ նրանց, ովքեր մինչ այդ կանոնավոր ու պարտաճանաչ մուծողներ են եղել ավելի քան 10 տարի։Իբր շարքային քաղաքացիները շատ են կարողանում էներգիայի եւ այլ կոմունալ վարձերի տակից դուրս գալ, մնում է մի հատ էլ մտածեն, թե ինչպես բավարարեն նորօրյա գաղութատիրոջ անհագ ախորժակը, որ ՀՀ քաղաքացիներին որոշել է հարստահարել հաստատ ոչ ի շահ հայ- ֆրանսիական բարեկամության, այլ՝ի շահ ֆրանսիական ,,մեկ առանձին վերցրած ցեխավիկության,,։Խնդրում ենք հանձնարարեք հիշյալ ընկերությանը՝վերանայել իր անտրամաբանական որոշումը՝ջրի վարձը կայուն 5400դրամ սահմանելու մասին/հիշեցնելով, որ ֆրանսիական ընկերությունը հայաստանյան ջուրն է շահագործում, եւ ոչ թե՝եվրոպական, ու չի կարելի եվրոպական չափանիշներով գանձումներ կատարել ՀՀ շարքային բնակիչներից, առավել եւս՝աղետի գոտու վթարային շենքերում բնակվող, որոնց տեխնիկական հնարավորությունը թույլ չի տալիս ջրաչափ տեղադրել/։Ի՞նչ է, մարդիկ պետք է վարկ վերցնեն, բնակարան վաճառեն ու բաց երկնքի տա՞կ գիշերեն, որ ջրի վարձի ,,տակից դուրս գան,,։Մի կողմից՝,,Վեոլիան,, է թանկացնում ջուրը․ մյուս կողմից՝աղբի վարձի ,,Նոյի թվի,, պարտքերի վրա քաղաքապետարանն առանց ավագանու որոշման ՝տարեսկզբից տոկոսներ է դրել՝որպես տուգանք․․․մինչեւ ե՞րբ պետք է շարունակվի այս բարձիթողի վիճակը։
,,Ի դեպ, ,,Վեոլիա,, ընկերությունը, արհամարհած ունենալով այս առթիվ համացանցային նամակները, հեռուստատեսությամբ բաժանորդներին հրավիրում է նոր պայմանագիր կնքելու։Ի՞նչ է ստացվում, ուրեմն ամեն անգամ՝նոր սեփականատիրոջ հայտնվելու դեպքում՝քաղաքացիները պետք է նոր պայմանագի՞ր կնքեն։Հարցի մյուս կողմն էլ այն է,որ եթե առանց նոր պայմանագրի՝բաժանորդի հաշվեհամարին նոր սակագին է հրամցվում, էլ ո՞րն է պայմանագիր կնքելու հրավերի իմաստը, եւ արդյո՞ք մարդկանց այն աստիճան հիմարի տեղ են դնում, որ հրավիրում են թանկացած սակագնով պայմանագիր կնքելու։Եվ առհասարակ՝չափից դուրս շատ չե՞ն,արդյոք,այս ընկերությանն առնչվող դժգոհությունները, եթե հաշվի առնենք, որ հայաստանյան հեռուստաալիքները պարբերաբար ներկայացնում են բողոքներ՝բաժանորդների բողոքների հանդեպ ընկերության անպատասխանատու վերաբերմունքի մասին։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
суббота, 8 апреля 2017 г.
Նոր էջ՝ավելի ,,զոռբա,, Վանաձոր
Սովետական տարիներին եթե որեւէ մեկը փորձեր իր բնակարանի ջրատար համակարգի կապիտալ խողովակը/մասնագիտական տերմինով՝,,հաստ տրուբեն,,/քանդել-փոխել, ցնորվածի տեղ կդնեին ու կտանեին գժանոց։Հիմա մեր վերին հարկի բնակիչ ոստիկանը հայտնի չէ, թե ինչ անհրաժեշտությունից ելնելով՝իր բնակարանի ,,հաստ տրուբեն,, փոխել է/մասնակի թե ամբողջական/2010թվին՝առանց որեւէ պետական-մասնագիտական հսկողության, առանց թույլտվության։Ու դրա արդյունքում՝դեռ 6 տարի առաջ՝մեր առաստաղի վրա փառավոր ճաքեր սկսվեցին,երբ որ երկրաշարժից հետո բնակարանի այդ հատվածը չէր նորոգվել, ու դրանից էլ՝ ավելի վատ վիճակում հայտնվեց։ Այն ժամանակ մեծ ,,դանգուդվալից,, ու ,,ղալմաղալից,, հետո՝մի կերպ հարցը կարգավորվեց, որպեսզի մեր մոտ կաթոցներ չսկսվեն/սկզբում՝կային, բայց հետո հայրս քաղաքապետարանի ճարտարապետության բաժնից մասնագետ բերեց, ու խնդիրը կարգավորվեց մասնակիորեն։/Ապօրինության հեղինակն էլ տուգանվեց ՝40հազար դրամով/։
Ընդ որում, ոչ միայն ,,հաստ տրուբեն,, փոխեց, այլեւ՝մեկ այլ բարակ խողովակաշար փոխարինեց թեթեւքաշային ,,կալդոյով,,, եւ ստիպողաբար՝վերեւից ներքեւ այդ ուղղությամբ բոլորին պարտադրեց, որ իրենց մոտ էլ փոխվի նույնից/երբ որ մեր հին խողովակը մեզ ամենեւին նեղություն չէր տալիս ու ավելի հուսալի էր, քան՝,,կալ-դոն,,/։Կարճ ասած՝ ,,ոչ լեգիտիմ,,4-րդ հարկի/ իր բնակարանում ,,կառուցվածքային բարեփոխումներ,, էր իրականացնում՝մյուսներին անհանգստացնելու եւ լրացուցիչ կենցաղային խնդիրների մեջ ներքաշելու նպատակով։/Իսկ շենքի 4-րդ եւ 5-րդ հարկերը երկրաշարժից հետո մասնագիտական նախնական եզրակացությամբ համարվել էին բնակության համար ծայրահեղ վտանգավոր, հետեաբար՝դրանք ,,ոչ լեգիտիմ,, հարկեր են/։
Դրանից հետո սկսվեցին այստեղ-այնտեղ եւ ամենուր՝տհաճ հետեւանքներ․մի տեղ խոնավություն էր քաշում, մի տեղ՝ճաքեր էր առաջանում․․․2-րդ հարկ ներքաշվող խոնավությունից պատերը քայքայվում էին ու ծեփահան լինում, ու 2-րդ հարկի բնակարնում չբնակվող անձն ամեն անգամ Ռուսաստանից գալով՝մեղքը գցում էր ոչ թե ապօրինության հեղինակ ոստիկանի, այլ՝մեզ վրա, պարտադրելով, որ մեր ,,տրապն,, ու վաննայի ,,սիֆոնը,, փոխենք։Այդ էտապն էլ մի կերպ անցանք՝2014թվին, արդեն՝առանց հորս մասնակցության, որ 2013թվի դեկտեմբերին մահկանացուն կնքեց՝ոչ ,,լավ օրից,,։
Անցել է 7 տարի։2016թվի օգոստոսից մեր բնակարանում կաթոցներ սկսվեցին․մի օր լինում էր՝5 օր չէր լինում, մի օր՝առատ, մի օր՝քիչ,10 օր կաթում էր, 15 օր չէր կաթում․․․ձգվեց մինչեւ այս տարվա ապրիլ։Ու հիմա, Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչը, ապրիլի 7-ին մեր բողոքներից հետո ժամանելով ,,դեպքի վայր,,՝ուսումնասիրեց իրավիճակը մի 3 րոպեում ու խրախուսեց 2010թվի ապօրինությունն՝ասելով․,,Լավ ա արել՝փոխել ա, իրա տրուբեն ա՝փոխել ա,,․եւ պնդեց, որ մենք պետք է վերեւինների հետ ,,կիսովի,, ծախսով՝համաձայնենք այն փոխել․այսինքն՝մենք էլ ձեռնամուխ լինենք ապօրինության, որ կարող է ավելի վտանգավոր հետեւանքներ ունենալ, քանի որ շենքը վթարային է ու երկրաշարժից հետո չի ամրացվել։Ու անգամ իրավիճակը տեղում ուսումնասիրած վարպետն անհույս տեսքով ասաց․,,Սա շատ ծանր ու դժվար աշխատանք ա։Սա շատ դաժան աշխատանք կլնի՝ու չգիտեմ էլ՝թե ոնց կլնի,,։
․․․Հետո էլ ասում են՝,,Ելք կա,,․հիմա կարո՞ղ եք ասել, թե ո՞րն է այս ամենից դուրս գալու ելքը․ որ բնակարանը որպես տարածք ,,ցեխի գնով,,վաճառենք ու գլուխներս առնենք-կորչե՞նք էս անիծված երկրից ու թշվառության մեջ թաղված քաղաքից/ որտեղ ազնիվ ու արդարամիտ մարդիկ վաղուց ի վեր պահանջարկ չունեն/ անիծելով ,,բախտը դժխեմ,,Դուք էլ , ձեր տրուբեն էլ, ձեր վաննան ու տվալետն էլ, գնացեք ինչքան ուզում եք՝իրար ջրեք ու ջրվեք,,։
Այլընտրանքը՝կյանքի մնացած հատվածը մշտական սթրեսների մեջ անցկացնելն է՝կենցաղային խնդիրների մեջ անվերջ ներքաշվելով ու այդ հողի վրա պարբերական կռիվների մասնակից լինելը՝դրանից բխող ավելի վտանգավոր հտեւանքներով կյանքի ու առողջության համար, ու մշտական մտավախությունը, թե մի օր առաստաղը գլխիդ փուլ է գալու կամ մտատանջությունը, թե տեսնես էլ ի՞նչ նոր ,,օյին,, են սարքելու գլխիդ՝գրիչիցդ վառվածները։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
пятница, 7 апреля 2017 г.
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հարգելի Կարեն Կարապետյան, վերջերս դուք հրապարակավ զարմանք էիք հայտնել, թե ,,էդ համատիրությունն էդ ի՞նչ անհասկանալի կառույց է,,։Լիովին կիսում ենք ձեր զարմանքը եւ փորձում հասկանալ, թե ո՞րն է համատիրության դերը, եթե համատիրություններն այսօր չունեն բնակարանների ներսում շինարարական-վերականգնողական աշխատանքներ կատարողներ, քանի որ չկան հաստիքներ/ ի տարբերություն դրանց իրավանախորդ ԲՇՏ-ների, որոնք մոտ 50 աշխատող ունեին ընդհանրապես եւ մի 20-30 բանվոր ու հավաքարար՝մասնավորապես, իսկ հիմա համատիրություններում մնացել են պետն ու գլխավոր ինժեները կամ հաշվապահը, մինչդեռ քաղաքապետարաններում ծաղկում ու բազմանում են աննպատակ հաստիքները։Իրենց բնակարաններում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար մարդիկ ստիպված են դեսից-դենից վարպետներ հայթայթել՝ԽԾԲ տարբերակով, ու հաճախ այդ վարպետները կարող են չունենալ համապատասխան մասնագիտական պատրաստվածության մասին հավաստաթուղթ։Համատիրությունները պարզապես վեր են ածվել բնակչությունից ամեն ամիս փող հավաքող կառույցի՝,,սպասարկման վարձ,, անվանումով վարձատեսակ կամ ,,կույր-աղիք,, ծառայություն, որի վարձի չափը որոշվում է բնակարանների սենյակների կամ պատշգամբների քանակով կամ զբաղեցրած տարածքի չափով։Եթե բնակարանների ներսում սպասարկում չի իրականացվում՝դրա անհրաժեշտության բացակայության դեպքում, իսկ սպասարկումն էլ ի պաշտոնե իրականացվում է շքամուտքերում/եթե իրականացվում է/ կամ՝տանիքներում, որի համար էլ կառավարությունը մարզերին դոտացիաներ է հատկացնում, ապա ո՞րն է ըստ սենյակների քանակի կամ տարածքի ,,սպասարկման վարձ,, սահմանելու իմաստը՝իրավաբանորեն։Երկրաշարժից 29 տարի անց՝Վանաձորի շենքերը մատնված են անտերության կամ՝դատապարտված են դանդաղ մահվան․այնպես, ինչպես այդ շենքերում բնակվող քաղաքացիները, մինչդեռ 20 տարվա ընթացքում պետական հիմնարկները փառահեղ նորոգվել են մի քանի անգամ՝պետբյուջեի միջոցներով։Գոնե տառապյալ բնակիչների ԽՍՀՄ ավանդները չեն վերադարձնում, որ անեկամուտ բնակիչները կարողանան գոնե ,,մի ցավի ոտ,, կոտրել, իսկ բարեգործներն էլ հիմնականում հիվանդանոց ու դպրոց են կառուցում կամ մարդասիրական օգնություն բաժանում՝ըստ խավերի։Վթարային շենքերն այսօր պետության կողմից ոչ բավարար հսկողության արդյունքում հեղեղվել են ապօրինի, ինքնագլուխ ձեւափոխություններով, ,,զոռբաներն,, իրենց բնակարաններում կամայական ձեւափոխություններ են կատարում՝վտանգելով երկրաշարժից հետո չամրացված շենքի սեյսմակայունությունը, իսկ երբ հերթը հասնում է նրանց կամայականություններից տուժող բնակիչների բողոքներին, այս դեպքում համատիրությունն ու քաղաքապետարանը/օրինակ՝Վանաձորի քաղաքապետարանը/բնակիչներին մատնացույց են անում դատարանի դուռն ու ասում․,,Դուք՝ձեր շենքի ներքին խնդիրները, դուք ձեր հարցերը լուծեք դատարանի օգնությամբ կամ իրար հետ լեզու գտեք,,։
Հիմա ու՞մ դիմի Վանաձորի այն բնակիչը, ում վերին հարկի բնակչի կողմից կատարած կամայական ձեւափոխությունների հետեւանքով ներքեւները տուժում են՝պարբերական կաթոցների ու ջրի հոսքի, խոնավության հետեւանքով, իսկ համատիրությունն էլ, որի արհեստականորեն ,,ընտրված,, բոլոր ղեկավարները թղթի վրա արհեստական ,,պարտքեր,, են սարքում բնակիչների գլխին, ստիպում են ապօրինությունից տուժած բնակչին՝,,ղազագիր,, ստորագրել ու ,,վիզ վերցնել,, այդ արհեստածին պարտքերը՝մաս-մաս վճարելու պատրաստակամությամբ, որից հետո նոր ՝կարող են մեծահոգաբար որոշել՝թե ինչն ինչոց է։Իսկ ապօրինության հեղինակին էլ համատիրությունն ընդամենը բանավոր զգուշացում է անում, քաղաքապետարանն էլ՝խրախուսում․,,Իրա տան տրուբեն ա՝պետք ա փոխի, բա ի՞նչ պետք ա անի, դուք պետք ա շահագրգիռ լինեք, որ ձերն էլ փոխվի,,։Այսինքն՝օրինավոր քաղաքացին պետք է ապօրինության ներգրավվի հենց միայն նրահամար, որպեսզի այն հարմարեցվի ապօրինության հեղինակի ,,ույուտին,,։
Բայց դա դեռ բոլորը չէ, քանի որ ապօրինության հեղինակը, չարաշահելով ոստիկանի իր դիրքը, անգամ ,,չորով,, սպառնում է տուժողներին՝,,տրուբեն կփոխեք, ծախսս էլ կփակվեք,,/այնպես՝ինչպես կազինոյում/։
Խնդրում ենք, որ ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ՝մարզերի համատիրությունների հարցով հանձնարարականներ տաք տարածքային կառավարման նախարարությանը, որպեսզի նրանց ենթակայության մարզպետարան-քաղաքապետարաններն ուսումնասիրեն բնակարանների վիճակի հետ կապված բողոքները․առավել եւս՝երբ դրանք վերաբերվում են ապօրինություններին, եւ միջհարեվանային կռիվների դեպքում, որ առաջանում են այդ հողի վրա,դատարանների դուռը ցույց չտան կամ՝հանդուժողականություն քարոզեն ապօրինության հանդեպ։
Այլապես ոչ միայն համատիրությունների դերն է անիմաստ դառնում, այլեւ՝քաղաքապետարանի կոմունալ եւ համատիրության, ճարտարապետության բաժինների՝իրենց պատկառելի աշխատակազմով՝համայնքային բյուջեի հաշվին։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր
Քաղաքապետարանը բռնում է օրինախախտ ոստիկանի կողմը
Այսօր, սույն թվի ապրիլի 7-ին, մայրության եւ գեղեցկության ,,ոչ բարով,, օրը, ոչ այնքան ,,գեղեցիկ անակնկալ,, մատուցվեց Վանաձորի քաղաքապետարանի կողմից։Թերես, մեր բնակարանում առաստաղի պարբերական կաթոցների առթիվ համացանցային բողոքներիս արդյունքում, վերջապես ներկայացուցիչ եկավ քաղաքապետարանից/ենթադրվում է, ճարատապետության բաժնից, քանի որ վերջինս այդպես էլ չներկայացավ անվանապես եւ միայն հավաստեց, որ քաղաքապետարանից է, ու ես չհավատալու հիմքեր չունեի․մանավանդ, որ ի սկզբանե ասաց․,,էս տանը վայ թե էլի եմ եղել,,/։Վերջինս՝վերին հարկի բնակիչներից մեկի ներկայությամբ՝ուսումնասիրեց իրավիճակը, կաթոցների ուղղությունը եւ անառարկելի եզրակացության հանգեց․,,Տրուբեն պետք ա փոխվի,,։Երբ նշեցի, որ պարտադիր չէ, որ վերին հարկում ստեղծված անսարքությունը, որ ապօրինության հետեւանք է ու խողովակների կամայական, ոչ մասնագիտական մոտեցմամբ կատարված աշխատանքների արդյունք, ներքեւում էլ "տրուբա փոխվի", վերջինս ասաց․,,Հըմի դու ինձ խելք ե՞ս սըվորցնըմ, ես ասըմ եմ պտի փոխվի ՝պտի փոխվի,,։Նշեցի , որ ես տեղյակ եմ, որ նման փոփոխություններ կատարելիս միշտ չէ, որ ներքեւի հարկում եւս փոփոխություններ են կատարվել, եւ վթարային վիճակ կարող է առաջանալ նաեւ այլ կարգի անսարքության դեպքում, վերջինս մնաց անդրդվելի, ու հատկապես սեւեռվել էր ,,տրուբեն փոխելու,, անհրաժեշտության հետ։,,Բայց չէ՞ որ շքամուտքում ոչ ոքի մոտ խողովակաշարի փոփոխություն չի եղել, բացի՝մեր վերեւի բնակչից, որն էլ անօրինական է փոխել,եւ ինչու՞ պետք է մենք մեր միջոցների հաշվին ձեռնամուխ լինենք ուրիշի ապօրինությունների հետեւանքները վերացնելուն,,՝քաղաքապետարանի ներկայացուցիչն ասաց․"Ո՞վ ա ասըմ, որ ապօրինություն ա, իրա տրուբեն ա՝փոխել ա, լավ ա արել"։,,Բա եթե ապօրինություն չի եղել,ինչու՞ են 2010թվին իրենց տուգանել մեր բողոքից հետո,,-հարցիս էլ զարմացական նայեց ապօրինության հեղինակ կողմին՝,,Ձեզ տուգանել ե՞ն,, ,,Հա բա ի՞նչ են արել, 2010թվին 40 հազար դրամ տուգանեցին,,-եղավ խոստովանություն։,,Ուրեմն էս հին պատմություն ա՞․բա որ ասըմ եմ ես էս տանն էլ եմ էղել․․․,,։
Հենց միայն այն, որ խողովակաշարի հատվածի փոփոխություն է տեղի ունեցել մեր վերին հարկում,առանց համապատասխան մասնագետի ներկայության, ու սխալ միացում է թերեւս տեղի ունեցել՝վտանգավոր հետեւանքներով, դա արդեն իսկ ապօրինություն է, ու հիմա օրինախախտ կողմը՝ոստիկան-բնակիչը, դեռ երեկ մեղադրում էր, թե մենք ինչու 2010թվին թույլ չտվեցինք, որ մեր հատվածում եւս իրենք փոփոխություն իրականացնեն։Համենայն դեպս՝այն ժամանակ թերությունները որոշակիորեն շտկվեցին թե այդ գործերից լավ տեղյակ լուսահոգի հորս միջամտությամբ/ որ ոչ միայն նախկինում ԲՇՏ-ի պետ է եղել, այլեւ՝անցած դարի 50-ականներին բանակում ծառայելիս ստացել է 6-րդ կարգի փականագործի մասնագիտություն, ու 2010թվին,երբ վերեւում ձեռնամուխ էին եղել ,,տրուբա փոխելու,,՝առանց մասնագետի ներկայության, բարձրանալով վերեւ, հայտնաբերեց, թե մեր բնակարանում կաթոցներն ինչից հետեւանք են/։Ամեն դեպքում՝մոտ 6 տարի ամեն ինչ նորմալ էր, եւ երբ հիշատակեցի, որ այն ժամանակ գործին միջամտեց նաեւ քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի ներկայացուցիչ Ժամհարյանն ու նրա օգնությամբ եւս հարցը կարգավորվեց, քաղաքապետարանի տարեց ներկայացուցիչն իր նախկին գործընկերոջ մասին թերահավատորեն ու հեգնական ասաց․,,Ա Ժամհարյանն ինչ ա հսկանըմ է՜․․․էնա Ժամհարյանն եկավ թե չէ՝հարցը լուծվեց,,։,,Լուծվեց, բա ի՞նչ արավ,,-պնդեցի ես՝ավելորդ համարելով հիշեցնել նաեւ հորս մասնագիտական միջամտությունը՝հարցի տեխնիկական լուծման հարցում, բայց հիշատակեցի, որ 6 տարվա ընթացքում որեւէ բողոք՝կաթոցի հետ կապված, չենք ունեցել, եւ միայն անցած տարվա օգոստոսից է սկսվել, ուրեմն ինչ-որ մի սարք մաշվել է ,,վերեւի,, բնակարանում, ուրեմն ,,տրապն,, է մաշվել միգուցե, կամ ,,սիֆոնն,, է հնացել․․․բայց՝իմ նկատառումները նա արդեն չէր լսում եւ մնում էր անդրդվելի․,,Ինքը կարա շահագրգիռ էլ չլինի, իրա մոտ չի կաթում, դուք պետք ա շահագրգիռ լինեք,,։
Ի՜նչ լավ ա,չէ՞․ վերեւում կամայական կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՝ներքեւում տուժած քաղաքացին պետք է ձեռնամուխ լինի նրա սխալների ,,քավության նոխազ,, դառնալուն ու ,,ջառման քաշի,,․ուրեմն եթե ոստիկան է ապօրինության հեղինակը, ինչ ուզի ՝կանի, թեկուզ՝իր անձնական ,,ույուտը,, ուրիշներին նեղություններ պատճառելու վրա հաշվին եւ դեռ անգամ՝հոխորտա ու սպառնա՝չարաշահելով շարքային ոստիկանի իր դիրքն ու ուսադիրները, որին արդեն անդրադարձել ենք երեկ։Ակնհայտ էր, որ քաղաքապետարանի ներկայացուցիչը բռնել էր օրինախախտումն արդարացնելու ուղին՝ի հաշիվ մեզ սոցիալապես ու ֆինանսապես ճնշելու փորձի, ինչն ապացուցվեց նաեւ նրանով, որ վերջինս՝երբ վերեւ բարձրանալուց հետո որոշ ժամանակ անց իջավ՝ ,,բարեմաղթանքի,, արժանացավ վերեւից․,,Մենք ձեզանից շատ գոհ ենք,,։
․․․Երբ հայտնեցի, ասելով, որ մենք պարտավոր չենք ուրիշի ապօրինության մեղքերի տակից դուրս գալու բեռը վերցնենք մեր վրա, առավել եւս՝երբ այն ի սկզբանե սխալ է եղել, քանի որ մասնագիտական հսկողությամբ չի արվել աշխատանքը, վերջինս զայրացավ․,,Դե թող կաթա, հա կաթա, քանի տրուբեն չեք փոխել՝հա կաթալ տի,,։Անպատասխան մնաց նաեւ մեր այն դիտարկումը, թե ինչպե՞ս է լուծվելու մեզ պատճառված վնասի հարցը՝առաստաղի ծեփահան լինելն ու քայքայվելը։,,Ձեր հարցերը դուք պետք ա ձեր մեջ լուծեք,,-սա էր քաղաքապետարանի աշխատակցի վերջնական եզրակացությունը։Իսկ մինչ այդ, բնականաբար, պայթյունավտանգ վիճակը շարունակվում է՝արդեն էլ ավելի առատ կաթոցների տեսքով, քանի որ երեկ, երբ ինչ-որ անհայտ ,,մակնիշի,, վարպետ եկավ ու վերեւում քանդարարական աշխատանքներ կատարեց՝փորձելով պեղել, թե սխալը որտեղից է, դրանից հետո կաթոցներն ավելի ահագնացան այն ժամանակ, երբ վերեում սկսեց գործել լոգարանային համակարգը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
четверг, 6 апреля 2017 г.
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀհելսինկյան կոմիտեին․Վանաձորի ճարտարապետության բաժնին,Լոռու մարզպետարանի ճարտարաշինարարական բաժնին
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Երբ ոստիկանը օրենք է խախտում եւ հոխորտում
-------------------------------------------------------------------
Արդեն 8-րդ ամիսն է գնում, որ ոստիկանական համակարգի շարքային աշխատակից Մ․Ադամյանի բնակարանում վերջինիս կողմից դեռ 2010թվին ջրատար խողովակների ինքնակամ ձեւափոխման արդյունքում մեր բնակարանում ջրի պարբերական հոսք է տեղի ունենում․վերջին մեկ ամսում՝ավելի հաճախ ու առատ։Որպես նախապատմություն նշեմ, որ դեռ 2010թվին, երբ վերջինս ձեռնամուխ էր եղել շինարարական աշխատանքների, որի արդյունքում մեր մոտ քարերի ,,անձրեւ,, սկսվեց, փորձեցի վերջինիս քաղաքակիրթ ձեւով զգուշացնել՝հարեւանի միջոցով, որ մի փոքր զգուշություն պահպանի, սակայն դեռ զգուշացումս տեղ էլ չէր հասել, երբ վերջինս քլունգը ձեռքին դուրս թռավ շքամուտք ե սկսեց բղավել․,,Լավ եմ անըմ՝քանդըմ եմ, լավ եմ անըմ՝թափըմ եմ, գնա թերթմդ գրի,,։Այնուհետ սկսեց հոխորտալ իրենից կրկնակի տարիքով ու երկարամյա աշխատանքի վետերան, Վանաձորում ճանաչված կարգային շախմատիստ, երջանկահիշատակ հորս՝Գեորգի Հովսեփյանի վրա, ասելով․,,Դու վափշե աշխատի մլիցուց հեռու մնաս, էս ֆորմեն որ ինձ տվել են, ուրեմն մի բան կա,,։ /Ինչքան ուսադիրը ցածր, այնքան՝լկտիությունը մեծ,,/։Այն ժամանակ ստիպված էինք դիմել Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնին, որի աշխատակցի միջամտությամբ էլ աղետը կանխվեց, ու վերջինիս էլ տուգանեցին բնակարանում ինքնակամ փոփոխություններ կատարելու համար։
Անցավ 6 տարի։2016թ․օգոստոսից՝մեր բնակարանում ջրի կաթոցներ սկսվեցին՝լոգարանի հատվածում․այն ուղղությամբ, որտեղ տեղի էին ունեցել վերին հարկում կատարված կամայական ձեւափոխությունները։Քանիցս զգուշացրեցինք ոստիկան-բնակչին՝միջնորդավորված ձեւով, քանի որ նրա հետ հնարավոր չէ քաղաքակիրթ հարթության վրա շփվել,ինչն ապացուցվեց այսօր՝սույն թվի ապրիլի 6-ին։Վերջինիս կողմից մի վարպետ եկավ, տեղում ուսումնասիրեց իրավիճակն ու ուղեւորվեց վերեւում շինարարական աշխատանքների/այն բանից հետո, երբ պարզեց, որ կաթոցներն առաջացել են խողովակային անհամամասնությունից/,,Գծերից ա,,-՝ահա տված բանավոր եզրակացությունը/։Իսկ մոտ 2 ժամ անց էլ իջնելով մեր բնակարան՝փոխանցեց ,,հանճարեղ,, եզրակացություն․այն է՝,,Էս շատ մեծ ու դանգուդվալ գործ ա․․․էս եքա ծախս ա, տրուբի էսքանից էնքանը պտի փոխվի,,։Եսէլ պայման դրեցի, որ այդ փոփոխությունները թույլ կտամ միայն այն դեպքում, եթե քաղաքապետարանի ճարտարապետության բաժինը համապատասխան թույլտվություն տա կամ մասնագետի ներկայություն ապահովվի աշխատանքների ժամանակ, ակտ կազմվի։Այստեղ վարպետ ձեռքը թափ տվեց ու բարձրացավ վերեւ, իսկ շքամուտքից լսվեց վայ-ոստիկանի հոխորտանքը․,,Տրուբեն կփոխեք, ծախսս էլ կքաշեք, մենք էն վախտ ուզում էինք ձերն էլ փոխենք՝դուք չուզեցիք,,։Մենք էլ հիշեցրինք, որ իր արածն այն ժամանակ՝այսինքն 2010թվին,ապօրինություն էր, դրա համար էլ թույլ չտվեցինք/ եւ առհասարակ՝շքամուտքում ոչ ոք դեռ նման փոփոխություն չի արել/։Ճարտարապետության բաժնի անունը լսելուն պես՝ոստիկան Միսակը հեգնեց․,,Իյա՜․․․,,։Վերջինիս պահվածքից հրահրված՝վայ-վարպետն էլ վերեւից նետեց․ ,,Դե դուք գրել սիրըմ եք,,։Այստեղ են ասել՝,,Սայլը ճռռալու փոխարեն՝սելվորն է ճռռում,,․ուրեմն ամիսներ ու տարիներ շարունակ մեր առաստաղը ճաքճքի ու ծեփահան լինի,քանի որ իրենք ցանկացել են իրենց համար հարմարավետություն ստեղծել ու ,,բաքսի-բուքսի,, տեղադրել՝հարեւանին անհարմարություններ պատճառելու հաշվին, եւ դեռ սպառնում ու շանտաժի են ենթարկում․եթե համաձայնվեի վերջինիս հարազատի առաջարկին՝,,Հլա մի հատ արի վերեւ խոսանք,,՝կարող է հետեւանքները շատ ավելի վատ լինեին ինձ համար ու անապացուցելի, դրա համար էլ հրաժարվեցի բարձրանալ․ո՞վ պետք է վկայություն տար, իրենք իրենց դե՞մ էին վկայություն տալու/։Ուրեմն եթե մարդը փորձում է պաշտպանել իր իրավունքները՝դա նրա համար ,,խարան է,,/,,Դե դուք սիրում եք գրել,,․իսկ ի՞նչ անել նմանների դեմ պայքարելու համար, եթե չգրել, ապօրինի մեթոդներով կամ զոռբայությամբ պայքարելը մեր ոճը չէ։Ինքս 5 տարի աշխատել եմ Վանաձորի դատաիրավական համակարգում՝1990-ականներին, 10 տարի էլ ատենակալ եմ եղել՝ հասարակական կարգով, բայց նման ոստիկան՝իմ աշխատանքային միջավայրում, դեռ չեմ հանդիպել երբեւէ, արդեն երկրորդ անգամ նա մեր հետ խոսում է շանտաժի ուսպառնալիքի լեզվով, ի վերջո ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս վիճակը մի երկրում, որ իբր բռնել է ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լինելու ուղին։Մինչեւ ե՞րբ պետք է համակարգն արատավորեն այսպիսի մարդիկ, ու մինչեւ ե՞րբ պետք է մենք տառապենք վերջիններիս ձեռքից։Նշեմ, որ խնդրին տեղյակ են նաեւ համատիրությունում, սակայն ոստիկանի ընտանիքը գտնում է, որ համատիրությունը պարտավոր է վերացնել իրենց պատճառով ստեղծված խնդիրները, քանի որ իրենք,, մշտապես վարձ են մուծում,,։Մինչդեռ խնդիրն առաջացել է ոչ թե շենքի վթարայնության հետեւանքով, այլ՝իրենց ապօրինի ձեւափոխությունների պատճառով,քանի որ գործն արվել է հավանաբար ոչ պատշաճ մակարդակով, ինչի հետեւանքները նախկինում էլ են ժամանակ առ ժամանակ իրենց զգացնել տվել։Իսկ մինչ այդ՝ջրի խոնավությունը շարունակվում է՝հասնելով մինչեւ մեզնից ներքեւի հարկի բնակարան։
․․․Ոստիկան կա՝իր ծառայության ընթացքում հերոսական սխրանքներ է գործում, ոստիկան էլ կա՝աշխատում է իր ուսադիրներն օգտագործել շրջապատին իր ուժը ցույց տալու եւ ապօրինություններ անելու համար։Այ սա է մեր կյանքի տխուր կողմերից մեկը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)