четверг, 26 апреля 2018 г.

Մեկ տարուց ավել է՝վետերան-թոշակառուին գցել են դատարանի ու քաղաքապետարան-մարզպետարանի դռները

Թոշակառու-վետերանի բողոքի վրայով 2 քաղաքապետ է անցել, մեկ մարզպետ, 2 պատգամավորներ, եւ նույնիսկ՝ՀՀ վերջին վարչապետը․բայց՝սայլը տեղից չի շարժվում, ու առաստաղի ,,մահը շարունակվում է,,

Վանաձորի վետերանների կին-խորհրդի նախագահ, միայնակ թոշակառու Հենրիետա Մխիթարյանի՝9-րդ հարկում գտնվող բնակարանի պատի ու առաստաղի քայքայման առթիվ հայցով հարուցված քաղգործը երկամսյա ընդիմիջումից հետո շարունակվեց ապրիլի 25-ին՝Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում։Տարեսկզբից սկսվել է գործի քննությունը, 2 նիստ է եղել։

,,Էս հարցը կարող էր դատարան չհասնել,մեր միջեւ լուծվել խաղաղ ճանապարհով,,-դատի ժամանակ պատասխանող կողմին/որ Մխիթարյանի ներքեւի հարեւանն է՝ուսումնարանի փոխտնօրեն//ասաց հայցվորը, սակայն պատասխան չստացավ։Ընդ որում, Մխիթարյանին օրենքի շրջանակներում հանրային պաշտպանի անվճար աջակցություն եւ նիստին պարտադիր ներկայություն է հասնում՝վերջինիս  շահերը ներկայացնելու համար։Բայց՝առաջին պաշտպանը 1-ին նիստին չներկայացավ/պատճառաբանել էր ՀՀ փաստաբանների համընդհանուր գործադուլին միանալու հանգամանքը/, 2-րդ պաշտպանն էլ/որին դիմել էր Մխիթարյանը՝1-ի հանդեպ այլեւս վստահություն չունենալով/ 2-րդ նիստին չներկայացավ։Ու Մխիթարյանը, որ ռուսական կրթություն ունի եւ որոշ տերմինների լավ չի տիրապետում,որոշ բառերի համարժեք հայերենը պատասխանելու ընթացքում չկարողանալով գտնել/իսկ դահլիճից ,,հուշողներին,, էլ դատավորը սաստում էր/, ուստի դատարանի հետ հարցուպատասխանը թերի էր՝ի վնաս հայցվորի, հօգուտ պատասխանողի, քանի որ հարցերին պատասխանելիս Մխիթարյանը թե առաջին, թե երկրորդ նիստի ժամանակ կաշկանդվում էր․մանավանդ, երբ հարցերը տրվում էին իրավաբանական տերմիններով։Նիստից հետո մեր հետ զրույցում Մխիթարյանը դժգոհեց, որ հարցերը տրվում էին իրավաբանական բարդ ձեւակերպումներով, ինչը կարող է հասարակ քաղաքացու համար,որ իրավաբանական կրթություն չունի, դժվարհասկանալի լինել․ասենք՝,,Ո՞րն է հայցի հիմքը, առարկան եւ հիմնավորումը,,։Ժողովրդական լեզվով ասած՝այդ հարցի պատասխանը կլինի այսպես՝,,Առաստաղս քանդվել է, մեղավորը հարեւանս է, վնասի չափը որոշեք, փողերս տվեք,,;Բայց դատարանին հո այդպես չե՞ս կարող ասել, պիտի ,,հիմնավորես,,․դե արի ու ռուսական կրթություն ունեցող Մխիթարյան՝հիմնավորի իրավաբանորեն։Այ այս դեպքերի համար էլ նախատեսված է հանրային պաշտպանի կամ առհասարակ իրավաբանի աջակցություն։,,Տեղյակ է, բայց չի եկել,,-դատարանին հայտնեց Մխիթարյանը՝հանրային պաշտպանի բացակայության առթիվ։

Մխիթարյանի բողոքը 2 կողմ ունի․մեկն առնչվում է նրա բնակարանին պատճառած վնասին, որի չափը ճշտելու եւ գումար բռնագանձելու հայցով էլ դիմել է դատարան, մյուսը՝շքամուտքի ու շենքի տանիքի անմխիթար վիճակին, որի անմխիթարության հետեւանքներն էլ/որ քանի տարի կլինի՝պարբերաբար ցուցադրվել են վանաձորյան հեռուստատեսությամբ/ նրա բնակարանում խնդիրներ են առաջացրել, ուստի մեկ՝մինչեւ դատարան դիմելն է գրավոր դիմել  քաղաքապետարան, մեկ էլ՝դատարան դիմելուց հետո։

20․03․2017թ․Վանաձորի քաղաքապետարանին գրած նամակի առթիվ հաջորդ օրը քաղաքապետը պատասխանել է․,,Շենքի կառավարման մարմին հանդիսացող համատիրությանը գրավոր առաջարկվել է սեղմ ժամկետներում կատարել համապատասխան աշխատանքներ՝շենքի շքամուտքերի, տանիքի եւ բակի վիճակը բարելավելու ուղղությամբ,,։Անցել է ավելի քան 1 տարի․տեղյա՞կ է, արդյոք, Վանաձոի քաղաքապետը, որ հանձնարարության ,,սեղմ ժամկետները,, վաղուց անցել են, բայց սայլը տեղից չի շարժվել․հավանաբար տեղյակ է, որովհետեւ մի դիմում էլ այս տարի է գրել տարեց թոշակառուն ու անձամբ ներկայացրել քաղաքապետին՝դիմում գրելուց մեկ ամիս անց միայն ընդունելության մտնելու թույլտվություն ստանալով։Դիմումի մեջ գրված է․,,Մինչ դիմումիս ծանոթանալը, տեղյակ եմ պահում, որ վարչապետ Կարապետյանի հանձնարարությամբ կազմվել է 4 հոգանոց խումբ՝համատիրության պետի գլխավորությամբ, ովքեր լինելով իմ բնակարանում, ոչ մեկը ոչինչ չէր տեսել, իսկ 2 օր անց ,,ֆորտունա,, հեռուստատեսությունը ներկայացրել եւ ցույց է տվել, թե ինչ է կատարվում  Վարդանանց 23 շենքի տանիքում եւ թիվ 198բնակարանում,,։Քաղաքապետին գրելուց բացի, 2 նամակ էլ Լոռու մարզպետին է գրել շենքի ու շքամուտքի վիճակի մասին․մեկը՝2012թվին, մեկը՝2017թվին/Մխիթարյանի բողոքի վրայով 2 քաղաքապետ է անցել, մեկ մարզպետ, 2 պատգամավորներ եւ նույնիսկ՝վերջին վարչապետը/։Վարչապետն էլ հանձնարարական է տվել տեղական կառույցներին, սրանք էլ հանձնաժողով են կազմել, ինչ-որ եզրակացություն կայացրել/որից շատ ոգեւորված էր պատասխանող կողմը, որ դատարանում որպես հաղթաթուղթ ներկայացրեց հանձնաժողովի պատասխանը, որից Մխիթարյանն անտեղյակ էր/։

,,Էդ ո՞նց եղավ, որ ստուդիան եկավ-տեսավ, նկարահանեց, ցույց տվեց հեռուստատեսությամբ, բայց հանձնաժողովը ոչ մի բան չտեսավ,,-նիստի ժամանակ հարցրեց Մխիթարյանը՝պատասխանող կողմին ու միանգամից էլ իր եզրահանգումը տվեց․,,Որովհետեւ քո կողմից էին իրանք,,։Եվ մինչ մարզպետարանը հանձնարարում է քաղաքապետարանին կամ հանձնաժողով է կազմում, քաղաքապետարանը հանձնարարում է համատիրությանը, դատարանը 2 ամիսը մեկ՝մի նիստ է անում, Մխիթարյանի առաստաղը շարունակում է արտաքին գործոնների պարբերական ազդեցության, եւ վթարի հետեւանքները չվերացնելու պատճառով քայքայվել, քայքայվել ու քայքայվել․․․

,,Սպասում են, որ մի օր փուլ գա, հետո որոշեն, թե ով է մեղավոր,,-ասաց Մխիթարյանը՝մեր հետ զրույցում, իսկ դատարանում էլ պատկերավոր նկարագրեց, թե ինչ է տեղի ունենում շենքի տանիքում/որտեղ ,,խորոված են անում,, կամ բուրդ են չփխում, չիր են չորացնում, երեխաներ են խաղում, ,,ռազբորներ,, են տեղի ունենում, սիրահարների հանդիպումներ են կայանում/, ինչպես նաւե՝շքամուտքի ծխատարում․․․եւ պատմեց, թե ինչպես այդ անտերության հետեւանքով հրդեհ էր բռնկվել, եւ կրակի լեզվակները հասել էին մինչեւ իր բնակարան ու վնասել պատերը։

Դատական նիստից հետո Մխիթարյանի հետ ուղեվորվեցինք Հանրային պաշտպանի Լոռու մարզային գրասենյակ, որ գտնվում է Մյասնիկյան փողոցի վրա, բարձրահարկ շենքի 2-րդ հարկում, ուր մտնելու համար պետք է տարեց մարդիկ, վետերաններ, հաշմանդամներ /որոնք գրասենյակի հիմնական շահառուներն են/ստիպված լինեն դժվարությամբ հաղթահարել ապօրինի կցակառույց հանդիսացող հսկայական սանդուղքները,որին կից չկա նաեւ հաշմանդամների սայլակի համար նախատեսված թեքահարթակ, ինչի մասին ահազանգել ենք նաեւ ամիսներ առաջ։Գրասենյակի մուտքի մոտ գտնվող աշխատակիցները տեղեկացրին, որ Մխիթարյանի փնտրած անձը տեղում չէ, նիստի է։,,Բա էսօր իմ նիստն էլ էր, ու ինքը չէր եկել,,-ասաց Մխիթարյանը։,,Բա հիմա էն մարդը քանի՞ կտոր լինի, կանչեցին նիստի՝գնաց,,-հնչեց պատասխան։Ըստ տեղեկությունների, հանրային պաշտպանները Լոռու մարզում թվով 3-ն են․մինչդեռ     վերջիններիս թիվը կարելի էր ավելացնել․հաշվի առնենք, որ Հանրային պաշտպանի շահառուները ոչ միայն սոցիալապես խոցելի խմբերն են, այլեւ՝քրեական գործի շրջանակներում մեղադրվողները/այլ կերպ՝հանրային պաշտպանը եւ հայցվորների ,եւ մեղադրվողների շահերի ներկայացուցիչ կարող է լինել, եւ այդ դեպքում, իսկապես՝քանի՞ կտոր կարող է լինել պաշտպանը․թեպետ՝որոշ գործերից միտումնավոր խուսափելն էլ չի բացառվում/։Ավելի ուշ, Մխիթարյանը տեղեկացրեց, որ հանդիպել է, ի վերջո, հանրային պաշտպանին եւ վերջինս Մխիթարյանի հայցով նիստին իր բացակայությունը պատճառաբամել է այլ գործով նիստի շտապ ուղեւորվելու հանգամանքով, ու խոստացել, որ Մխիթարյանի գործին առավել մանրամասն կծանոթանա եւ գործուն միջոցներ կներկայացնի՝ լիարժեք պաշտպանություն իրականացնելու համար։ 

Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 7-ին․նիստի հետաձգումը կապված էր Մխիթարյանի կողմից ներկայացված միջնորդագրի հետ, որն էլ առնչվում էր համապատասխան մարմնի կողմից եզրակացություն ստանալուն ու պատճառած վնասի չափերը ճշտելուն։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


35 տարվա բնակիչներին դուրս են հանում բնակարանից․ստորեւ ներկայացվում է Ձորագետավանի բնակիչների դիմում-բողոքն՝ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան                                 պարոն  Արման Թաթոյանին                 Լոռու մարզի Ձորագետավանի 1փ․թիվ80            շենքի 1 եւ 6  բնակարանների  բնակիչներ          Լիլիթ Հովսեփյանից,Հովիկ Կոստանյանից եւ          Միքայել Կոստանյանից                                                                                                                 

                                           Դիմում  
1983թ.-ից  բնակվում եմ Լոռու մարզի Ձորագետ համայնքի 1փ թիվ 80 շենքի թիվ 6 ՝  3 սենյականոց բնակարանում, կոմունալ հարմարություններով: Շենքի մի մասը  Ձորագետ  ՀԷԿ-ի հիմնադրման  տարիներից  եղել է բնակելի,  և միայն շենքի մյուս կողմում են գտնվել ՀԷԿ-ի վարչությունը, ակումբն ու գրադարանը, կարի ֆաբրիկան:  2001թ. նույն շենքի թիվ 1՝ 3 սենյականոց բնակարանը հատկացվել է Միքայել Կոստանյանիս՝որպես երիտասարդ, աճող ընտանիքի: Բնակարանները մեր անվամբ որպես սեփականություն գրանցելը պարբերաբար ձգձգվել է ՝ մեզ հուսադրելով թե գյուղապետարանում(երբ շենքը եղել է  գյուղպետարանի հաշվեկշռում ), թե ՀԷԿ-ում, երբ գյուղապետարանը փոխանցել է շենքն իր հաշվեկշռից    ՀԷԿ-ի  հաշվեկշռին: Տարիներ շարունակ եղել ենք  գազի, լույսի, ջրի բաժանորդ,որի համար ունենք համապատասխան թույլտվություններ: Պարտաճանաչ կատարել ենք կոմունալ վճարումներ:  Միաժամանակ կատարել ենք  ծախսեր .  շենքի տանիքն ենք վերանորոգել, ջրամատակարարման համակարգ կառուցել , բնակարանի վերանորոգման աշխատանքներ կատարել, և մեզ ոչ ոք չի անհանգստացրել , թե ինչու ենք այդ աշխատանքները կատարում, եթե մեզ  բնակարանները հատկացված են եղել <<ժամանակավոր>>, որի մասին միայն վերջերս են մեզ հայտնել, երբ  շենքի նոր սեփականատերը (որն այն գնել է ՀԷԿ-ից, որին էլ տարիներ առաջ նվիրատվության կարգով հանձնել է գյուղապետարանը՝ ՀԷԿ-ի խնդրանքով.հարկ եղած դեպքում այն կարող է հավաստել գյուղապետը), ու հիմա շենքի նոր սեփականատիրոջ շահերից ելնելով ՝ ՀԷԿ-ն ու անձնագրային  բաժինը (որն առանց մեզ նախապես  իրազեկելու հանել է գրանցումից)  մեզ ուլտիմատումթվ ու քրեական հոդվածներով սպառնալով՝ պահանջում են ազատել բնակարանները(առանց դրա դիմաց փոխհատուցման, առանց մեր հետագա բնակության  խնդիրը  լուծելու), մինչդեռ 29.04.2004թ. Ձորագետ ՀիդրոՍՊԸ-ի տնօրենը Ձորագետավանի ղեկավար Լյովա Գրիգորյանին ուղղված նամակում ,որտեղ պահանջել է շենքը  համայնքապետարանից  ետ վերադարձնել  ՁորաՀԷԿ ՓԲԸ-ին ՝համապատասխան պատճառաբանություններով,  հավաստիացրել է , որ ՝<<Ինչ վերաբերվում է շենքում ժամանակավոր բնակություն հաստատած  բնակիչների տեղավորմանը, ապա այդ հարցի լուծումը պարտավորվում է իրականացնել  ՁորաՀԷԿ ՓԲԸ-ն >> (թեպետ տարակուսելի է այն, որ շենքում 35 տարի բնակված մարդը կարող է <<ժամանակավոր համարվել>> ): Եվ ահա , գյուղապետարանը  շենքը նվիրել է իր  նախկին, սովետական տարիների <<տիրոջը>>՝ՀԷԿ-ին, ՀԷԿ-ն էլ վաճառել է նոր սեփականատիրոջ (ով հանդիսանում է ԱԺ  պատգամավոր Կարեն Կարապետյանը, որին ևս դիմել ենք նամակով, ինչպես նաև հասել մայրաքաղաք, որպեսզի քաղաքացիների   ընդունելության համար նախատեսված օրը մտնենք և մեր խնդիրը ներկայացնենք, սակայն մեզ չթողեցին ընդունելության):
Ի՞նչ է ստացվում. առանց մեզ նախապես  իրազեկելու ,  Գուգարքի  ՆԳ անձնագրային բաժինը  մեզ հանում է գրանցումից  գրչի մի հարվածով՝ 23.03.2018թ.(հիմք ընդունելով. Ձորագետ ՀիդրոՍՊԸ-ի պահանջը ) և հաշվառումից հանելուց հետո միայն մեզ իրազեկում ՝ բնակարաններն ազատելու հրահանգով և 7 –օրյա ժամկետ տալով  ու վարչական պատասխանատվության ենթարկելու հոդվածով սպառնալով. այնպես, ինչպես կարող են են սպառնալ ապօրինաբար շենք ներխուժած մեկի:  Մեզնից պահանջում են նոր բնակարան գտնել , վարձել և գրանցվել նոր հասցեում (տեր չկանգնելով ՀԷԿ-ի ՝ 2004 թ.-ի գրավոր հավաստիացմանը, որով պարտավորվում են շենքի բնակիչների  բնակարանի խնդիրը լուծել): Համայնքի այդ շենքերում  , որոնք նույնպես ՀէԿ-ին են պատկանել, մարդիկ կարողացել են իրենց բնակարանները սեփականաշնորհել՝ կառավարության համապատասխան որոշմամբ, մինչդեռ  ոչ մեր մեղքով, անհայտ պատճառներով մինչ օրս զրկվել ենք այդ իրավունքից, որի հետևանքով  հիմա մեզ վտարում են բնակարանից:Խնդրի առթին հեռախոսազրույց ենք ունեցել ՀԷԿ-ի իրավաբանի հետ, վկայակոչելով, որ մեր ընտանիքը բազմանդամ է , կան 3 անչափահաս երեխաներ (որոնցից մեկը՝ նախազորակոչային տարիքի պատանի), 2 տարեցներ (մեկը՝ թոշակառու-հաշմանդամ), ապրում ենք անապահով պայմաններում, 7 հոգանոց ընտանիքի    միակ  կերակրողը  մեկնում է արտագնա   աշխատանքների, որպեսզի կարողանանք  քիչ թե շատ բարենպաստ պայմաններ ստեղծել մեր երեխաներ համար, բայց մեզ սառնասրտորեն վկայակոչում են կառավարության <<տեղյակ լինելի>>  մեզ վտարելու խնդրին և շարունակում սպառնալ ՝ վարչական  և անգամ քրեական    հոդվածներով: Այսպիսով, մեր պատճառաբանություններն  ու խնդրանքներն ՝ ուղղված ՀԷԿ-ի տնօրինությանը, արդյունք չտվեց, նոր սեփականատերն էլ մեզ համար մնաց անհասանելի: Արդյունք չտվեցին նաև  Լոռու մարզպետարանին  և ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանին գրած նամակները, ուստի ստիպված ենք դիմել Ձեզ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանի, ակնկալելով  Ձեր միջամտությունը՝ խնդրի կարգավորման հարցում, որ կամ ՀԷԿ-ը կատարի իր գրավոր պարտավորվածությունը, կամ նոր սեփականատերը կարգավորի մեր բնակարանային խնդիրը, նախքան շենքի նկատմամբ բիզնես- ծրագիր իրականացնելը , և մեզ տրվեն  կամ համարժեք բնակարաններ, կամ փոխհատուցում ՝ բնակարաններ  գնելու ւ համար: Միթե մենք իրավական երկրում չենք ապրում, և որպես քաղաքացիներ ՝ ունենք միայն պարտավորություններ, բայց ոչ իրավունքներ, քանի որ մեզ ոչ միայն հանել են հաշվառումից ՝առանց մեր բնակության հարցը կարգավորելու , գրչի մի հարվածով զրկելով մեզ  քաղաքացիական այլ իրավունքներիզ ևս, այլև վտարում են մեր կողմից    օրինական հիմունքներով 35  տարի  զբաղեցրած բնակտարածությունից: Չէ որ պետությունը սահմանադրությամբ ունի պարտավորվածություն՝  իր քաղաքացիներին  նորմալ, բարեկեցիկ պայմաններով ապահովելու համար, մինչդեռ մենք զրկվել ենք այս պետության իրավանախորդի օրոք ձեռք բերված բնակարանը տնօրինելու իրավունքից, ուստի ակնկալում ենք Ձեր միջամտությունը՝  որպեսզի վերականգնվեն մեր քաղաքացիական իրավունքները  և չմնանք <<իզգոյի>>  կամ փախստականի կարգավիճակում՝  առանց գրանցումը հաստատող փաստաթղթի և ստիպված  չլինենք  ապաստան   փնտրել արտերկրում:Մենք դա երբեք չենք ցանկացել, քանի որ դաստիարակվել ենք հայրենասիրությամբ, ընտանիքով Երկրապահներ  ենք:

Կից ներկայացվում է.
1.     Ձորահէկ հիդրոյի տնօրենի ՝ 2004թ.-ի գրությունը՝ ուղարկված Ձորագետավանի  համայնքապետին:
2.     Մեր ընտանիքի 4անդամների անձնագրերի պատճեները:
3.     3 երեխաների ծննդյան վկայակնները:
4.     Հովիկ Կոստանյանի հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ:
5.     Գուգարքի անձնագրային բաժնի որոշումը՝ մեզ գրանցումից հանելու վերաբերյալ:
6.     Լոռու մարզպետի պատասխանը՝ մեր նամակին:

Դիմող՝ -------------------------Լիլիթ Հովսեփյան
             -------------------------Միքայել Կոստանյան
            ------------------------- Հովիկ Կոստանյան


  

понедельник, 16 апреля 2018 г.

Սա ի՞նչ անտերություն է․ամբողջ Հայաստանով մեկ՝ասում են համացանցը խիստ վերահսկվում է․հնարավոր չէ որեւէ նամակ ուղարկել անգամ մարդու իրավունքների պաշտպանին։Իսկ ֆեյսբուքի կապն առհասարակ ահավորագույն վիճակում է։Միեւնույն է, ժողովրդի համակրանքն ընդդիմության կողմն է եւ մարդիկ շատ ուշադիր հետեում են մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններին՝ռադոյի միջոցով։Սա՞ է ,,ժողովրդավարությունը,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հերթական ապօրինաշինությունը Վանաձորում՝գործողության մեջ

Եթե մինչեւ երեկ միամտորեն ենթադրում էինք, թե Վանաձորի Կ․Դեմիրճյան 26 եւ 28 շենքերի միջեւ հատվածում ջրագծերի հետ կապված աշխատանքներ են տարվում/սկսված՝դեռեւս մարտից,որի հետեւանքով այս տարածքը դարձել էր բնակիչների անցուդարձի համար դժվար երթեւեկելի/, ապա այսօր արդեն ակնհայտ էր, որ այդտեղ ապօրինի կառույցի հիմքեր են գցվում,․այնպես, ինչպես քաղաքի բազմաթիվ այլ տարածքներում։

2 օր առաջ ֆեյբսուքյան մեր հրապարակումից հետո, որում մտահոգություն էինք հայտնել, որ հողափորման եւ ասֆալտապատման աշխատանքները, որպես կանոն, իրականացվում, են անձրեւային եղանակներին, այսօր պարզվեց, որ ավելի քան 2 ամիս առաջ բերված ցեմենտախառն զանգվածակույտին վաղ առավոտյան ավելացան հսկայական քարաբեկորները՝շինարարություն սկսելու նպատակով, որոնց տեղափոխման եւ բեռնավտոյի թափքից ուժգին դրդյունի արդյունքում երկրաշարժից տուժած շենքը հայտնվեց ահավոր ,,ցնցակաթվածի,, մեջ՝սարսափեցնելով շենքի բնակիչներին։Եվ, այսպես, մինչ երկրում հեղափոխական իրավիճակ է՝կապված իշխանություններից դժգոհությունների,անօրինականությունների  հետ, մարզերում կյանքը շարունակվում է՝էլ ավելի մեծ անտերության պայմաններում, օգտվելով տեղական իշխանությունների կողմից ապօրինությունների հանդեպ անտարբեր վերաբերմունքով։ 

Ի՞նչ աշխատանքներ են տարվում այդտեղ, ի՞նչ է կառուցվում՝շենքի ճարտարապետական տեսքը խաթարող, որի օգտին էր թերեւս այն, որ մեկ ամիս առաջ հարակից շենքի կողքային հատվածին կից թփածածկույթը փառավոր բետոնապատվեց,ի՞նչ հիմքով է կառուցվում, կա՞ արդյոք որոշում՝կից տարածքը գնելու մասին,եղե՞լ է աճուրդ վաճառք, եւ արդյո՞ք տեղյակ են քաղաքի ճարտարապետական մարմինները, թե՞ սպասում են, որ կառուցեն-ավարտեն՝հետո նոր տուգանքով օրինականացնեն։Մինչեւ ե՞րբ է քաղաքը հեղեղվելու ապօրինի կառույցներով, կամ՝անավարտ շինությունները պահպանվեն։Ահավասիկ, արդեն 2 անգամ ահազանգել ենք համացանցում, տարածել ամենաառաջատար ֆեյսբուքյան խմբերով, որ Վանաձորի Կ․Դեմիրճյան 28 շենքի բակում՝Ղուկասյան փողոցի կողմից, 2010թվից վեր է խոյացել մի անավարտ կառույց, որ վտանգ է հանդիսանում երեխաների համար, քանի որ վերջիններս, բակի անբարեկարգության եւ նորմալ խաղահրապարակ չունենալու պատճառով, ստիպված են իրենց մարմնամարզական ընդունակությունները զարգացնել կցակառույցի վրա՝ Մաուգլիի նման թռչկոտալով եւ որպես ,,տարանցիկ ճանապարհ,,՝կից ավտոտնակների կտուրներ փոխադրվելով/անգամ՝ 2 ոտքով միաժամանակյա ցատկ կատարելով/։Մի՞թե պետք է անպայման դժբախտ դեպք պատահի, որ համապատասխան մարմիններն սկսեն մեղավորներ փնտրել, մինչդեռ այդ ժամանակ արդեն կարող է շատ ուշ լինել։Մի՞թե տեղական իշխանությունները կամ ավագանին չեն շրջում քաղաքով, չեն փորձում տեղեկացվել խնդիրներին, մի՞թե համացանց չեն մտնում, հրապարակումներ չեն կարդում, բա էլ ինչու՞ է Վանաձորի քաղաքապետը ֆեյսբուքում անձնական էջ բացել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 13 апреля 2018 г.

Վանաձորաբնակ Հենրիետա Մխիթարյանը՝Վարդանանց 23 շենքի բնակիչ, մոտ 2 ամիս առաջ դիմում է գրել Վանաձորի քաղաքապետին․ բայց՝նամակում բարձրացված խնդիրը չի լուծվել․ թեպետ՝անձամբ է ներկայացել ընդունելության՝մոտ 2-3 շաբաթ առաջ։Դիմումում ասվում է․

,,Մինչ դիմումիս ծանոթանալը, տեղյակ եմ պահում, որ վարչապետ պարոն Կարապետյանի հանձնարարությամբ կազմվել է 4 հոգուց բաղկացած խումբ՝համատիրության պետ Մատինյան Գարիկի ղեկավարությամբ, ովքեր, լինելով իմ բնակարանում, ,,ոչ մեկը ոչինչ չէր տեսել,,։Երկորդ օրը ,,ֆորտունա,, հեռուստատեսությունից նկարահանել եւ եթեր է տրվել, թե ինչ է կատարվում 23 շենքի տանիքում եւ 198բնակարանում։Շենքը կառուցվել է 1980թվին եւ մինչեւ 2018թ․ոչ մի անգամ բնակիչների հետ ժողով չի անցկացվել, ով ինչ ուզում՝շենքի հետ կատարում է։Բնակիչները, ինչպես եւ ես,սեփականաշնորհել ենք միայն մեր բնակարանները եւ բոլորս ունենք վկայական։Շենքի տանիքը, շքամուտքը, ընդհանուր դռները, սանդուղքները, վերելակը, պատուհանները, օդափոխիչ խորանը/շախտան/չեն մտել սեփականաշնորհման մեջ։Շենքը քանդվում է  թե առաջին հարկում եւ թե 9-րդ հարկի տանիքից։Ասեմ, որ շենքը գազիֆիկացված է։Վառարան արգելվում է վառել,,։

Այս տողերից հետո սկսվում է նամակի գեղարվեստական մասը, եւ այս առումով այն արժեքավոր է ոչ միայն իրավական տեսանկյունից, այլեւ՝նկարագրական, երբ նամակագիրը պատկերավոր նկարագրում է իր ներքեւի հարեւանի կողմից կատարվող գործողությունները՝շքամուտքում։

,,Մի քանի տեղ վարձով ապրելուց հետո ապօրինի մտնում է հանրակացարանին հատկացրած մի սենյականոցը, հետո սեփականաշնորհում, եւ սկսում է տնօրինել ամբողջ շքամուտքը։Գյուղից բերած իրերով պատում անցումների պատուհանագոգերը․անգամ գրավել է շենքին պատկանող օդափոխիչ խորանը՝վառարանի խողովակներ իջեցնելով 9-րդ հարկի տանիքից մինչեւ 8-րդ հարկում դրված վառարանը։8-րդ հարկի պատուհանից վառարանի խողովակները դուրս է բերում, իսկ վառելուց հետո ամբողջ ծուխը մտնում է իմ բնակարան եւ պաստառներս ծխից դեղնել են։Ահազանգից հետո վառարանի խողովակները տեղափոխում է ընդհանուր խորանի մեջ, հիմա էլ կրակի լեզվակները եւ ծուխը լցվում է իմ բնակարան։Հրշեջ խմբից հրավիրված մեկը հանում է վառարանի խողովակներից մի քանիսը։Որպեսզի այլեւս գործ չունենամ այդ մարդու հետ, օդափոխիչի անցքը տեղափոխեցի՝փակելով հին անցքը։Մասնագետ կանչեցի ,քանդված պատը քերեց ծխից առաջացած խեժից եւ ներկեց,բայց արի ու տես՝վերանորոգված պատը նորից քանդվել  եւ գորգի փալասներ են կախվել։Դա էլ պարզվեց, էլ․վառարան չի վառում, բայց տան տաքությունը պիտի մնա, իսկ իմ ահազանգին, որ օդափոխիչը իր ֆունկցիան չի կարողանում կատարել եւ պայթյունավտանգ է, դրա մասին ոչ ոք չի մտածում։Միայն  երբ շենքը քանդվի, նոր՝հանձնաժողով կգա եւ․․․,,։

Այնուհետ,նամակագիրն  իր ներքեւի հարեւանի մասին նշում է․,,հարեւան շքամուտքի վերելակն ամբողջությամբ մասնատելով, վերելակը բարձրացնող անիվը գողացել եւ դրել է իր բնակարանի մոտ,,։ ,,տանիքի ձյունը միտումնավոր հավաքում է, փակում  ընդհանուր ջրահեռացման խողովակը։ Հալոցքը տեղ չգտնելով՝թափվում է իմ բնակարան, եւ այսպես գրավել է անգամ տանիքը, որտեղ խորոված է անում, գորգ է լվանում, օճառաջուրը գնում -հասնում է մինչեւ բակ եւ գլխավոր պողոտա։Անպատժելիությունն էլ իր չափը պետք է ունենա, մինչեւ ե՞րբ,,։

Հիշեցնենք, որ Հենրիետա Մխիթարյանն ստիպված է եղել քաղաքապետարան /ինչպես նաեւ՝պատգամավորների/դիմելուց բացի, նաեւ դիմել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ընդդեմ իր ներքեւի հարեւանի։Փետրվարին սկսված գործը հետաձգվեց՝մինչեւ ապրիլի 25-ը։Այս գործի եւ Մխիթարյանի շքամուտքի վիճակի մասին մանրամասն կա սույն բլոգի նախորդ համարներում։Դատարանը՝դատարան, բայց նամակում շոշափված հարցերը հիմնականում տեղական իշխանության կողմից լուծելիք հարցեր են․մանավանդ, երբ եղել է վարչապետի հանձնարարական։Իսկ առայժմ Մխիթարյանն ահուդողով սպասում է, թե մի օր կարող է առաստաղը փուլ գալ, շենքն էլ՝փլվել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հայրենի ջուրն էլի թանկացրեց օտարերկրյա սեփականատերը․առայժմ ,,սուբսիդավորվում,, է

Զարմանալի նորություն պարզվեց երեկ, երբ այցելեցի ,,Վեոլիայի,, վանաձորյան բաժանմունք, որտեղ ինձ տրամադրվեց 2017-18թվերի ջրի վարձի մուծումներիս հաշվի քաղվածքը/էպիկրիզ/։

   Պարզվում է, որ ,,Վեոլիան,, ոչ միայն անցած տարվա հուվարից է ջրի վարձը դարձել 5400դրամ՝նախկին 1100դրամ անձաքանակ սակագնի փոխարեն/ինչի մասին մեկ տարուց ավելի է՝ահազանգում եմ ՀՀ կառավարողներին էլ, իրավապաշտպան կառույցներին էլ/,այլեւ այս տարվա՝2018թվի հունվարից էլ կրկին բարձրացրել է վարձը․դարձնելով 5740 դրամ՝անջրաչափ բաժանորդների համար․բայց, որպեսզի աղմուկ-աղաղակ չառաջանա, առայժմ ,,հեռատեսորեն ,, սուբսիդավորում է ավելացումը՝340դրամով, ու ստացվում է, որ ջրի վարձը կայուն կանգնած է առայժմ՝5400դրամ վիճահարույց գնի վրա, բայց՝էլ ավելի բարձրանալու միտում ունի, եթե հանկարծ ,,Վեոլիան,, որոշի սուբսիդավորումը հանել, ու բաժանորդներին մատուցել ,,մերկապարանոց ճշմարտություն,,՝5740 դրամի տեսքով։Այն հարցին, թե սուբսիդավորման մասին կա՞ արդյոք ,,Վեոլիայի,, պաշտոնական էջում, աշխատողները չկարողացան պատասխանել։Եթե անգամ աշխատողներն են անտեղյակ նոր թանկացումից ու սուբսիդավորման պաշտոնական որոշումից, բա ի՞նչ ասես շարքային քաղաքացիների մասին։Առայժմ ինձ չհաջողվեց պարզել, թե երբվանի՞ց եւ ի՞նչ հիմքով է  ,,Վեոլիան,, ջրի վարձը կրկին թանկացրել/դա պարզելու համար ժամանակ է պետք․բնականաբար/,բայց տեղեկացա, որ նույն տրամաբանությամբ՝,,սուբսիդավորում,, է նաեւ այս տարվա հունվարից ջրաչափ ունեցողների համար նույնպես թանկացած վարձը, որ դարձել է 191 դրամ։

,,Ինձ համ սուբսիդավորել են, համ պարտք են գրել,,-հեգնանքով նկատում է վանաձորցիներից մեկը՝ջրաչափ ունեցող։

Ի վերջո, ինչքա՞ն պետէ շարունակվի այս անտեր ու բարձիթողի վիճակը՝ջրային տնտեսության համակարգում։Եթե ոլորտը սեփականաշնորհված է, ուրեմն դա սեփականատիրոջն իրավունք է տալիս ոլորտը դարձնել իր անձնական ,,տնամե՞րձը,,։Կամ մինչեւ ե՞րբ պետք է կառավարությունն այս ընկերության հանդեպ իրեն ճորտի պես պահի՝ՀԾԿՀ-ի ձեռամբ հաստատելով նրա անտրամաբանական որոշումները։ 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 9 апреля 2018 г.

Ի՞նչ ընթացքի մեջ է Ձորագէսի՝այսպես կոչված ,,4-րդ շենքի,, եւ նրա բնակիչների ճակատագիրը

Այդ շենքում են նախկինում գտնվել ՀԷԿ-ի վարչությունը, ակումբը, գրադարանը , կինոդահլիճը, եւ նույնիսկ՝կարի ֆաբրիկան՝մինչերկրաշարժյան տարիներին գործող․իսկ շենքի մի հատվածը, որի 8 ընտանիքների բնակիչների ճակատագիրն այժմ անհայտ է՝կապված շենքի սեփականաշնորհման հետ, մշտապես եղել է բնակելի՝ՀԷԿ-ի հիմնադրման օրից․պարզապես՝այս շենքի ճակատագրի թեման 1988թ․երկրաշարժից հետո փակ թեմա է եղել․ըստ տեղեկությունների՝այն պատկանել է ՊՆ-ին։Ստորեւ նշվածը նաեւ իմ մանկության տարիների՝1970-80-ականների հիշողության հետ է կապված, քանի որ մանկությունս ու պատանեկությունս անցել են Ձորագէսում։

,,Ձորագետ ավանում գտնվող, նախկինում ,,Հայէներգո ՓԲԸ-ին,, պատկանող 4-րդ մասնաշենքը, որը շահագործման օրվանից եղել է Ձորահէկի ադմինիստրատիվ մասնաշենք, համայնքների ձեւավորման ժամանակ անհիմն պատճառներով տրվել է Ձորագետավանի համայնքին, եւ կայանը զրկված է ադմինիստրատիվ շենքից։Մինչ օրս այնտեղ է գտնվում կայանի արխիվը, որն իր բնույթով, որպես Հայաստանի էներգետիկայի պատմություն՝եզակի երեույթ է։Այնտեղ է գտնվում նաեւ գրադարանը, ադմինիստրացիայի աշխատասենյակները եւ գույքը։Շինությունը ենթակա է կապիտալ նորոգման, իսկ համայնքը այն ոչ շահագործում է, ոչ էլ հնարավորություն ունի այն նորոգել եւ այլ նպատակի ծառայեցնել։Իսկ կայանը նորոգում իրականացնել չի կարող, քանի որ այն չի գտնվում կայանի ենթակայության տակ։Հաշվի առնելով վերը նշվածը, խնդրում ենք շինությունը ետ վերադարձնել Ձորահէկ ՓԲԸ-ին։Ինչ վերաբերվում է վերոհիշյալ շենքում ժամանակավոր բնակություն հաստատած բնակիչների տեղավորմանը, ապա այդ հարցի լուծումը պարտավոր է իրականացնել Ձորահէկ ՓԲԸ-ն,,-2004թ․ապրիլի 29-ի գրությամբ Ձորագետ ավանի համայնքապետին է դիմել Ձորահէկ-հիդրոյի տնօրեն Արմեն Հարությունյանը։Այս գրությունից զարմանալի տպավորություն է ստացվում, թե մեր երկրում սեփականաշնորհման հետ կապված հարցերը կարող են լուծվել անգամ խնդրանքի միջոցով։Մի խնդրահարույց նկատառում էլ կա նամակում․այն է՝,,այնտեղ է գտնվում նաեւ գրադարանը,,․թերեւս, պետք է լիներ ,,լուծարված գրադարանը", քանի որ տարիներ առաջ են ակումբն ու գրադարանը լուծարվել՝մինչ այդ պահպանվելով տնակներում/1988թ․երկրաշարժից հետո/, իսկ գրքերի մի մասն, ըստ տեղեկությունների, հանձնվել է  Ձորագէսի դպրոցի գրադարանին։

Հատկանշական է, որ նամակն ավարտվում է հավաստիացումով, թե՝ ,,Ինչ վերաբերվում է վերոհիշյալ շենքում ժամանակավոր բնակություն հաստատած բնակիչների տեղավորմանը, ապա այդ հարցը պարտավոր է իրականացնել Ձորահէկ ՓԲԸ-ն,,։Հարց է ծագում՝ինչպե՞ս կարող են շենքում արդեն 35 տարի բնակություն հաստատած մարդիկ համարվել ,,ժամանակավոր գրանցում,, ունեցող/թեկուզ՝2004թվին 21 տարվա գրանցում են ունեցել/։Եվ հետո, եթե ՀԷԿ-ը պարտավորություն է վերցրած եղել բնակիչներին ապահովելու կացարանով, ինչու՞ շենքի սեփականատերն այն չի իրականացնում, եւ անգամ՝բնակիչներից պահանջում է ազատել բնակարանները․ավելին՝նրա դիմումով Գուգարքի անձնագրային բաժինը գրանցումից հանել է շենքում 1983թվից բնակվող Կոստանյան ամուսիններին եւ նրանց՝մի փոքր ավելի ուշ գրանցված/բնականաբար/ որդուն, հարսին եւ նրանց 3 անչափահաս երեխաներին, պահանջելով, որ վերջիններս 7-ն օրյա ժամկետում շտապ գրանցվեն մեկ այլ հասցեում, այլապես՝կտուգանվեն վարչական օրենսգրքի համաձայն։

,,Սեփականատեր Ձորագետ հիդրո ՍՊԸ-ի 5․03․2018թ․ դիմումի համաձայն, Դուք 23․03․2018թ․ հանվել եք Ձորագետ 1փ․շ․80 բնակարանի հաշվառումից՝ՀՀ կառավարության 2005թ․ հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 13․1 կետի հիմքով։Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ,,Բնակչության պետական ռեգիստրի մասին,, ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջն ապահովելու նպատակով հաշվառումից հանվելուց հետո 7-ն օրյա ժամկետում պարտավոր եք հաշվառվել այն համայնքի տեղական ռեգիստրում, որտեղ գտնվում է Ձեր նոր կացարանը։,,Բնակչության պետական ռեգիստրի մասին,, ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջը չկատարելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195․1 հոդվածի 2-րդ մասով։,,-իրազեկվել է Գուգարքի անձնագրային բաժնից՝Միքայել Կոստանյանին։

,,1983թ․ Ձորահէկ-ի տնօրեն պարոն Ռ․Հակոբյանի թույլտվությամբ դիմումատու Հովիկ Կոստանյանիս է հատկացվել Ձորագետ գյուղ 1փ․80 շենքի թիվ 63 սենյականոց բնակարանը՝կոմունալ հարմարություններով, որպես իրենց աշխատակցի, իսկ 2001թվին՝նույն շենքի թիվ 1 բնակարանը հատկացվել է Միքայել Կոստանյանիս, որպես նորաստեղծ ընտանիքի։Մեր շենքին խիստ հարակից 0․06հա հողամասը եւս մեզ է հատկացվել։Հողը գրանցվել է որպես մեր սեփականություն, իսկ բնակարանները՝ մեր անվամբ, որպես մեր սեփականություն գրանցվելը պարբերաբար ձգձգվել է․մեզ հուսադրել են թե գյուղապետարանում, երբ շենքը եղել է գյուղապետարանի հաշվեկշռում, եւ թե ՀԷԿ-ում, երբ գյուղապետարանը փոխանցել է շենքն իր հաշվեկշռից ՀԷԿ-ի հաշվեկշիռ։Դրա վառ ապացույցն այն է, որ մեզ թույլատրել են գազի, լույսի, ջրի աբոնենտ դառնալ, որի համար ունենք համապատասխան թույլտվություններ։Կատարել ենք ծախսեր․շենքի տանիքն ենք վերանորոգել, ջուր ենք քաշել, բնակարանի վերանորոգման աշխատանքներ ենք կատարել, եւ ոչ ոք մեզ չի անհանգստացրել, թե ինչու ենք այդ աշխատանքները կատարում, երբ բնակարանը մեզ հատկացված է ժամանակավոր, որի մասին նոր ենք իմացել, երբ շենքի նոր սեփականատերը պահանջում է ազատել մեր կողմից զբաղեցրած բնակարանները։Ավելին, տալով ժամանակ, անգամ սպառնում են, որ եթե ժամկետում դուրս չգանք, կգան կքանդեն, հողին կհավասարեցնեն մեր ունեցվածքը, ինչը մեզ խիստ զարմացնում  եւ զայրացնում է։Ինչպես վերը նշեցի, շենքին հարակից տարածքը իմ անվամբ գրանցված է սեփականության իրավունքով, որը եւս պահանջում են ազատել։Տվյալ հասցեում գրանցման իրավունք են ձեռք բերել մեզ հատկացված բնակարանները զբաղեցնելու պահից, իսկ հիմա, գրչի մի հարվածով մեզ գրանցումից էլ են հանել։Այսինքն, որպես ՀՀ քաղաքացիներ ունենք պարտականություններ՝ծառայել ՀՀ բանակում, 3 երեխաներ ունենալ, մեծացնել, որոնցից 15-ամյա որդիս դաստիարակավել է հայրենիքին ծառայելու մեր հոգեբանությամբ, սակայն, փաստորեն, զրկված ենք մեր իրավունքներից, քանի որ մեզ ոչ միայն հանել են գրանցումից, չունենք այլ տեղ ՝գրանցվելու, ավելին, մեզ վտարում են մեր կողմից օրինական հիմունքներով արդեն 35 տարի զբաղեցրած մեր բնակարանից, որտեղ անգամ ջուր դեպի այդ բնակարան՝ մենք ենք քաշել, իհարկե՝շենքի սեփականատիրության/ում հաշվեկշռում գտնվել է շենքը/համաձայնությամբ։Ներկայումս դիմելով Ձեզ՝խնդրում ենք Ձեր միջամտությունը՝չոտնահարելու մեր իրավունքները եւ օրինական շահերը։ՀՀ սահմանադրությամբ պետությունն ունի պարտավորություն՝իր քաղաքացիներին նորմալ, բարեկեցիկ պայմաններով ապահովելու, այդ թվում նաեւ իր քաղաքացիների օրինական շահերի պաշտպանություն ապահովելու, ինչի կապացությամբ դիմելով Ձեզ՝ակնկալում ենք Ձեր միջամտությունը եւ օգնությունը։Մենք չենք պատրաստվում ազատել մեր զբաղեցրած բնակարանները, քանի դեռ մեզ չի առաջարկվի նորմալ պայմաններ՝բնակարանները, հողամասը ազատելու դեպքում համարժեք փոխհատուցում։,,-նամակը դիմումատու հայր եւ որդի Հովիկ եւ Միքայել Կոստանյանների կողմից ուղարկվել է ՀՀ նախագահ Ս․Սարգսյանին, ՀՀ վարչապետ Կ․Կարապետյանին եւ Լոռու մարզպետ Ա․Նալբանդյանին։

Գործին առնչվող փաստաթղթերը մեզ ներկայացրեց Կոստանյան ընտանիքի հարսը՝Լիլիթը, որի ամուսին Միքայել Կոստանյանն արտագնա աշխատանքների է մեկնել՝ընտանիքի նվազագույն ծախսերը հոգալու նպատակով,ուստի վերջինս ստիպված է անձամբ զբաղվել բողոք-նամակներն ըստ պատկանելույն ուղարկելով, ու պատմում է․,,Զանգել եմ ՀԷԿ-ի տնօրեն Արմեն Պետրոսյանին․ասաց, որ նիստի է, հետո 2 րոպե անց զանգեց մի կին եւ ներկայացավ որպես ՀԷԿ-ի իրավաբան՝առանց անունը նշելու։Ասացի՝ի՞նչ հիմքով եք մեզ դուրս հանում տանից, ես ունեմ 3 անչափահաս երեխաներ, որոնցից մեկը՝նախազորակոչային տարիքի, ասեց՝Դուք պետք է մեզնից շնորհակալ լինեք, որ 35 տարի թույլ ենք տվել ապրել ։Ասեցի՝գազ ենք քաշել,լույս ենք քաշել, բա էդ ժամանակ ինչի՞ եք թույլ տվել, եթե ՀԷՑ-ինն էր, ինքն էլ ասեց՝,,Դու դա քո ույուտի համար ես արել,,։Հետո իրավաբան ներկայացածն սկսել է պատճառաբանել, թե ,,ես քո ապահովության համար եմ մտածում, շենքը 3-րդ աստիճանի վթարայնյնության շենք է, որ փլվի՝ո՞վ է պատասխան տալու,,։/Այս առնչությամբ Լիլիթը նկատում է, որ համայնքի բոլոր շենքերն էլ 3-րդ աստիճանի վթարայնություն ունեն/։,,Ասացի՝բա 2-րդ կարգի հաշմանդամին՝ամուսնուս հորը, 3 անչափահաս երեխաներիս, ինչպես նաեւ՝ամուսնուս մորը,տարեց կնոջ, որ փողոց եք գցում, ո՞վ է պատասխան տալու,ասաց, որ ,,դա իմ խնդիրը չի,,։,,Իսկ ով որ գնել է շենքը՝տեղյակ է՞ այս ամենից,,՝ասաց, որ կառավարությունը տեղյակ է, իրենք են այդ որոշումը կայացրել։,,Բա որ պետությունը տեղյակ է, էդ պետությունը երեխայիս բանակ տանելիս ի՞նչ հասցեից է տանելու, ո՞րտեղ է ապրելու այդ երեխան,,-այս հռետորական հարցադրումներից հետո, երկրից մեծապես հիասթափված Լիլիթը զրույցն ամփոփել է՝ասելով․,,Ես իմ որդուն թույլ չեմ տա, որ գնա քո նմաններին պաշտպանի,,։Եվ սա՝այն դեպքում, երբ որդին պատրաստակամ է հայրենիքին ծառայելու։Դա ,թերեւս, գալիս է նաեւ նրանից, որ վերջինիս պապ Սամվելը/Լիլիթի հայրը/ղարաբաղյան պատերազմի վետերան է, ու հիմա նրա 3 թոռներն էլ/նաեւ՝պատանի թոռնուհին/պատանի Երկրապահներ են ու հպարտանում են դրա համար։

Լիլիթը նաեւ հավելեց, որ զրույցի ընթացքում հարցրել է, թե ինչու՞ իրենց դատի չեն տալիս՝եթե իրենք ճիշտ են, զրուցակիցն ասել է, որ ,,համապատասխան մարդիկ կգան եւ Ձեր նկատմամբ քրեական գործ կհարուցեն՝բնակարանը չազատելու եւ դիմադրություն ցույց տալու դեպքում,,։Միաժամանակ  տեղեկացանք, որ բնակարանը շուտափույթ ազատելու պահանջն ուղարկվել է․․․ ՀԷԿ-ի մաքրուհու միջոցով։

ՀՀ նախագահին ու վարչապետին գրած նամակները վերահասցեագրվել են Լոռու մարզպետին․նա էլ դիմել է Ձորագետի համայնքապետին, փորձելով պարզել, թե արդյո՞ք վերջինս տեղյակ է խնդրին,։Ըստ Լիլիթի՝համայնքի ղեկավարն ասել է՝,,Տեղյակ եմ, գիտեմ, որ մարդկանց հանում են բնակարաններից, ես մինչեւ վերջ կանգնած եմմ իրենց կողքին, անգամ՝մինչեւ դատարան կգնամ,,։Իսկ այժմ Լիլիթն ստիպված է հասնել մայրաքաղաք՝ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի մոտ քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու եւ խնդիրն անձամբ ներկայացնելու համար․չցանկանալով սպասել, մինչեւ նրան ուղարկված նամակը տեղ հասնի/մի նամակ էլ ամիսներ առաջ գրել է վերջինիս եղբորը՝հայտնի գործարար Սամվել Կարապետյանին, բայց՝տեղյակ չէ, թե նամակը հասե՞լ է, թե՞ ոչ/։Հարցիս՝,,Մի՞թե պատգամավոր Կարապետյանը Վանաձորում գրասենյակ չունի,,՝պատասխանեց՝,,Էդ ընտրություններից առաջ էր,,։

․․․Իսկ ինձ համար անհասկանալի է նաեւ այն, թե ինչու՞ Ձորագէսի նախկին ,,չորորրդ շենքը,,՝որ երկրաշարժից առաջ նաեւ դիսկոտեկ-ակումբ ու բիլիարդանոց  ուներ, հիմա կոչվում է ,,թիվ 80 շենք,,․թերեւս, այդ մասին կիմանան համայնքապետարանում։Ենթադրվում է, թե Ձորագէս եւ Թումանյան կայարան նոր միացյալ համայնքային միավորման արդյունքում է շենքերի նոր համարակալում արվել՝1990-ականների նոր, վարչատարածքային բաժանման ժամանակ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

воскресенье, 8 апреля 2018 г.

Հայտնվել են բնակարանը կորցնելու վտանգի առաջ՝շենքի սեփականաշորհման պատճառով

Ստորեւ ներկայացվում է Լոռու մարզի Ձորագետ ավանի/որ 1988թվի երկրաշարժից հետո ,,գյուղի,, կարգավիճակ է ստացել՝պաշտոնական անվանումով/ թիվ 80 շենքի 1 եւ 4 բնակարանների բնակիչներ, հայր եւ որդի Հովիկ եւ Միքայել Կոստանյանների նամակն՝ուղղված Լոռու ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին։Նամակը, որ ընդամենն օրերս է ուղարկվել պատգամավորին, հրապարակայնացնելու անհրաժեշտություն է զգացվել,քանի որ արդեն քանի ամիս է, այդ հասցեի բնակիչները բողոքով ուր ասես՝դիմել են/ներառյալ՝մեծահարուստ-գործարար, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին, որի անվան հետ է նաեւ առնչվում բուն խնդիրը/։Հիշյալ բնակիչներն ամիսներ առաջ դիմել են նաեւ ՀՀ ներկայիս նախագահին եւ վարչապետին, որոնց կողմից էլ բողոքը վերահասցեագրվել է Լոռու մարզպետարան, մարպետն էլ իր հերթին հարցում է ուղարկել համայնքապետարան։Իսկ ժամանակն շտապում է ՝ի վնաս բնակիչների, քանի որ հայտնվել են ոչ իրենց մեղքով բնակարանը կորցնելու վտանգի առաջ, որովհետեւ շենքը, որում բնակվում են եւ որը մինչ օրս պատկանել է Հայէներգոյին, նախատեսված է հանձնել մեծահարուստ գործարարին՝որպես սեփականություն, եւ հիմա ՀԷՑ-ն շտապեցնում է նրանց՝ազատել բնակարանը, որպեսզի այն սեփականատիրոջը հանձնվի ,,մաքուր,,․/այսինքն՝առանց բնակիչների/։Իսկ թե ինչպես է լուծվելու մարդկանց բնակության ճակատագիրը՝հայտնվել է երկրորդական պլանում․30 տարուց ավելի այդ շենքում բնակվող մարդկանց ու նրանց որդու ընտանիքին ՀԷՑ-ն առաջարկում է․․․գնալ վարձով ապրել, եւ անգամ՝առանց նրանց իրազեկելու՝հանել են անձնագրային բաժնի գրանցումից եւ պարտադրել 7-ն օրյա ժամկետում գրանցվել որեւէ հասցեում, իսկ պահանջը չկատարելու դեպքում՝ընտանիքի յուրաքանչյուր անդամի գլխին որպես սպառնալիք կախված է․․․30հազար դրամ տուգանքը։Այլ մանրամասներ՝բնակիչների նամակում։

-----------------------------------------------------------------------------------------------------------------


ՀՀ ԱԺ պատգամավոր Կ․Կարապետյանին՝Լոռու մարզի Ձորագետ գյուղի 1 փողոցի 80 շենքի 1 եւ 4 բնակարանների բնակիչներ Հովիկ Կոստանյանից եւ Միքայել Կոստանյանից

                                                                                   

                                        Դիմում-խնդրանք

Դիմումատուներս հայր ու որդի ենք։Հարգելի պարոն Կարապետյան։Իմանալով Ձեր կատարած բարեգործությունների մասին, շատ զարմացա, թե ինչպես եք դուրս հանում մեզ այն շենքից, որը վերջերս գնել եք Ձորահէկից։Այստեղ ապրել ենք 1985թվից մինչ օրս։Բայց այսօր, մեզ առանց տեղյակ պահելու, հանել են գրանցումից եւ սպառնալով՝տվել մեկ ամիս ժամանակ՝դուրս գալու մեր բնակարաններից։Այսքան տարիների ընթացքում երբեւէ մեզ չեն անհանգստացրել կամ պարտադրել, որ դուրս գանք։Ընդհակառակը․մենք ապրում ենք 3 սենյականոց բնակարանում, իմ որդուն էլ որպես նորաստեղծ աճող ընտանիք,2001թվին նույն շենքի թիվ 1 բնակարանում հատկացրել են եւս 3 սենյականոց բնակարան։Մենք այլ տեղ տանիք չունենք, մեր միակ ապրելու տեղն այս շենքն է, որտեղից մեզ դուրս եք հանում։Նշեմ, որ անձամբ հեռախոսազրույց եմ ունեցել Ձորահէկի տնօրեն Ա․Պետրոսյանի իրավաբանի հետ, որը շատ վստահ ինձ ասաց, որ այս որոշմանը տեղյակ է կառավարությունը եւ հենց իրենք են պարտադրում տարածքը լքել։Ես ասացի, որ ապրելու տեղ չունենք, նա ինձ մատնացույց արեց, որ գոյություն ունեն վարձով բնակարաններ՝գնացեք եւ ապրեք։Վարձով բնակարանում ապրելու համար աշխատանք է պետք, որը մենք չունենք։Ապրում ենք անապահով պայմաններում։Որդիս մենում է արտագնա աշխատանքների, որպեսզի կարողանանք քիչ թե շատ բարենպաստ պայմաններ ստեղծել երեխաների համար։

Շենքում այս տարիների ընթացքում ոչ մի վերանորոգման աշխատանք չի կատարվել։Տանիքը փլվում էր, մեր միջոցներով փոխել ենք․փոխել ենք նաեւ լուսամուտները։ Կատարում էինք կապիտալ վերանորոգում, երբ մեզ տեղեկացրին բնակարանը լքելու պահանջի մասին։

Ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ՝թոշակառու։Ընտանիքում կա 3 անչափահաս երեխա։Մեծ թոռնիկս նախազորակոչիկ է,մենք ի՞նչ սրտով եւ ի՞նչ հասցեից պետք է նրան ուղարկենք հայրենիքին ծառայելու։

Պարոն Կարապետյան, խնդրում եմ ձեզ՝որպես մարդ, որպես Լոռվա բարերար եւ որպես Լոռվա մարզի պատգամավոր, մեզ ձեռք մեկնել՝թույլ տալով , որ մենք շարունակենք ապրել մեր բնակարաններում կամ՝ հատկացնել  ուրիշ տանիք՝մեր երեխաների համար։

                   Հարգանքներով՝դիմողներ Հ․Կոստանյան,

                                                                  Մ․Կոստանյան։

                                                                                                                                                                                                                                                                                                                                   

четверг, 5 апреля 2018 г.

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին

                                               ԲԱՑ ՆԱՄԱԿ

1998թ․ մայիսին , ՀՀ իշխանափոխությունից եւ ՀՀ առաջին նախագահի հրաժարականից ամիսներ հետո/որ պատմական իրավիճակից ելնելով էր/, ես էլ, ճակատագրի չար հեգնանքով, ստիպված էի ,,սեփական դիմումի համաձայն,,ազատվել Վանաձորի մանկավարժական ինստիտուտում գրադարանի մատենագետի աշխատանքից․որ ընդամենը՝աշխատանք էր, եւ ոչ թե՝պաշտոն։Աշխատանքից ազատման պատճառը կոլեկտիվում ստեղծված բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտն էր եւ նախկին ռեկտորի ու գրադարանի վարիչի պարբերական պահանջը՝աշխատանքից ազատվելու դիմում գրելու առնչությամբ, որի առթիվ քանիցս գրավոր բողոքներ եմ ներկայացրել Լոռու նախկին  կրթության վարչության պետ, այնուհետ՝մարզպետ Արամ Քոչարյանին։Ստեղծված իրավիճակում՝նախընտրեցի դուրս գալ պետական աշխատանիքց եւ զբաղվել միայն լրագրությամբ, որ 1995թվից սկսած՝համատեղում էի գրադարանային աշխատանքի հետ։Սակայն, 1999թվից սկսած՝Վանաձորի նախկին իշխանությունների ներքին միջամտությամբ խոչընդոտվում էր իմ լրագրողական գործունեությունն  անգամ այն թերթում, ում կողմից ամեն ամիս ծրարով շնորհակալություն էի ստանում՝վարձատրության հետ միասին։2011թվին ստիպված լքեցի հայաստանյան լրատվական դաշտը եւ սկսեցի հանդես գալ համացանցային գործունեությամբ, որ, փաստորեն, ոչ պետական, ոչ էլ դրամաշնորհային աջակցություն չի ստանում, քանի որ ,,գրանտ կպցնելու,, արվեստին չեմ տիրապետում մի երկրում, որտեղ  գրանտները թափվում են ոմանց գլխին՝առատության եղջյուրների պես, ու հաճախ էլ՝անարդյունավետ փոշիանում։

Իմ 22 տարվա լրագրողական գործունեությունը, մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների հետ նախկին համագործակցության փորձս, որի ընթացքում ստացել եմ շնորհակալագրեր, մրցանակ՝կոռուպցիայի դեմ պայքարի  լրագրողական մրցույթի շրջանակներում, աշխատանքային մոտ 40 տարվա փորձս, որ սկսվել է դպրոցն ավարտելուն պես՝1977թվից՝ Վանաձորի քիմմանրաթելի գործարանից, այնուհետ շարունակվել Վանաձորի մանկավարժական ինստիտուտում/որտեղ եւ ուսանել եմ՝բարձրագույն-մանկավարժական՝լեզվագրական  կրթություն ստանալով, եւ աշխատել, իսկ հետո՝ ժողդատարանում, որից հետո կրկին՝մանկավարժականում,եւ այն, որ 1988թվի երկրաշարժից հետո ԼԿԵՄ ուղեգրով 6 ամիս դասավանդել եմ աղետի գոտուց Բելառուս էվակուացված երեխաներին՝որպես մանկավարժ,եւ ունեմ համապատասխան բնութագիր՝Բելառուսի ,,Զուբրյոնոկ,, ճամբարի տնօրինության կողմից 1989թ․տրված, արդյո՞ք ինձ իրավունք չի վերապահում՝այս պետության մեջ ինձ իմ ընդունակություններին ու կարողություններին համապատասխան աշխատանք գտնելու՝անկախ իմ քաղաքական համոզմունքներից։Այս հարցում ակնկալում եմ Ձեր միջամտությունը՝մինչեւ թոշակի գնալս աշխատանք գտնելու հարցում/որպեսզի ստիպված չլինեմ լքել հայրենիքս ու դեգերել Կարմիր Խաչի միջազգային ճամբարներում՝որպես հալածյալ/,որովհետեւ հետեւելով Ձեր խորհրդին, որ մշտապես տալիս եք Ձեզ դիմող գործազուրկներին, ինքս մշտապես ուշադիր եմ աշխատանքային հայտարարությունների նկատմամբ, սակայն երբեւեէ չեմ տեսել, որ մտավոր-աշխատանքային, մշակութային ոլորտներին վերաբերվող աշխատանքային հայտարարություններ հանդիպեն, ինչի առթիվ օրերս Բաց նամակով դիմել եմ նաեւ ՀՀ մշակույթի նախարարին, վերջնիս ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ մշակութային ոլորտում կան աշխատատեղեր,որոնք քաղծառայողի կամ դեպարտամենտի մրցույթ չեն նախատեսում,բայց՝հայտարարություններ էլ չեն արվում դրանց առկայության վերաբերյալ, իսկ կադրերի ընտրությունը կատարվում է ավանդական ԽԾԲ տարբերակով, ինչն էլ նպաստում է արտագաղթի մեծացմանը եւ նրան, որ շատ արժանավորներ չկարողանան իրենց ընդունակություններին համապատասխան աշխատանք գտնել։Նշեմ, որ լրագրողական ստաժից բացի, ունեմ նաեւ գրադարանային,ադմինիստրատիվ -վարչական աշխատանքի փորձ, 1990թ․ավարտել եմ արդարադատության համակարգի դասընթացը՝կազմակերպված համակարգի վարչական աշխատողների համար, 1996թվի․հաշվառված եմ եղել Լոռու մարզպետարանի կադրային ռեզերվում՝նախկին իրավաբանի միջնորդությամբ, սակայն ինձ համար այդպես էլ անհայտ մնաց իմ փաստաթղթերի ճակատագիրը՝նախկին վարիչ Սաղաթելյանի մահից հետո, քանի որ հետագայում այդպես էլ չհետաքրքրվեցի դրանց ճակատագրով։

Ցավով ու այս երկրից խոր հիասթափությամբ ստիպված եմ տեղեկացնել, որ ներկա սոցիալական ծանր իրավիճակի պայմաններում/մանավանդ, որ թոշակային տարիքի շեմը 55-ից բարձրացվել է 63-ի/, իմ ընտանիքի ԽՍՀՄ ավանդները չվերադարձնելու պայմաններում/որ ստանալու հերթին հասնելու համար, եթե առաջնորդվենք ներկայիս հերթով՝պետք է սպասել մոտ 100-150 տարի, քանի որ շուրջ 5-10 տարի է՝հերթը կանգնած է մինչեւ 1932թվի ծնվածների վրա/,արդեն սակավանդամ դարձած մեր ընտանիքի եկամտազրկվելու պայմաններում/մանավանդ, որ գործազուրկների նպաստն էլ վերացրել են, թեպետ՝երբեւէ չեմ դիմել նման նպաստ ստանալու խնդրանքով/,շուրջ 4 ամիս է՝ սոցիալական ահաբեկչության ամենակուլմինացիոն կետում եմ գտնվում՝հայտնվելով անգամ դատական հալածանքների մեջ, որում ինձ ներքաշել է ,,Վեոլիա-ջուր,, ընկերությունը՝իմ նկատմամբ արհեստական ջրի ,,պարտք,, սարքելով՝ապօրինաբար ՀԾԿՀ-ի ձեռամբ հաստատված ջրի վարձի նոր, առասպելական բարձրացման շնորհիվ, որի առթիվ ստիպված եմ ֆինանսական ռեսուրսներ ու ժամանակ ծախսել՝տարբեր կառույցների ուղղված նամակների վրա, եւ , որ ամենամեծ ծաղրն է՝կանանց միամսյակի պայմաններում ստիպված լինելով ոչ միայն օրախնդիր գոյապայքար մղել, այլեւ դեգերել դատարան-իրավապաշտպան կառույցներ ճանապարհին՝իմ իրավունքների պաշտպանության նպատակով։Սա նվաստացուցիչ է ու վիարվորական, երբ 22 տարվա իրավապաշտպան գործունեություն ծավալած լրագրողը, որ մշտապես հանդես է եկել ի պաշտպանություն բազմաթիվ քաղաքացիների, որոնց իրավունքները խախտվել են տարբեր ոլորտներում, այսօր ստիպված է դատարանում հանդես գալ որպես ,,պատասխանող,,․փաստորեն, ,,պատասխանատվության,, ենթարկվելով ոչ միայն ապօրինի ,,պարտք,, չվճարելու համար, այլեւ՝որ տարիներ շարունակ ինչ-ինչ ուժերի հետեւողական աշխատանքի շնորհիվ ունեզրկվել ու կեղեքվել է՝ստիպված լինելով անգամ վաճառքի հանել անձնական-ընտանեկան գույքն ու նվիրական մասունքները։Ուրիշ ի՞նչ անուն կարելի է տալ այս ամենին, եթե ոչ՝քաղաքական հետապնդում՝համոզմունքների համար․քաղաքացիական համոզմունքների ու իրավապաշտպան-հասարակական գործունեության համար, որի արդյունքում միգուցե՝ոմանց պաշտոնների համար ռեալ վտանգ եմ հանդիսացել՝մերկացնելով նրանց վնասակար գործունեությունը՝պետության եւ քաղաքացիների համար։

18-ամյա տառապանքիս փորձը դա է հուշում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր,5․04․2018թ․


вторник, 3 апреля 2018 г.

Իշխանությունը հալածում է, իրավապաշտպան կառույցը՝ցրում

Այս տարվա մարտի մեկին դիմեցի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՝գրավոր դիմում ներկայացնելով իշխանության կողմից ինձ սոցիալական ահաբեկչության ենթարկելու մասին/նույն դիմումը զետեղեցի նաեւ համացանցում՝սույն բլոգում/։Դիմումի մեջ նշել էի՝,,Ակնկալում եմ Ձեր միջամտությունը՝բողոքս թարգմանաբար միջազգային իրավապաշտպան կառույցներին եւ Կարմիր խաչի գրասենյակին ներկայացնելու հարցում,,։Մարտի 23-ին, երբ մեր բնակարանը հոսանքազրկվել էր նախորդ օրվանից/իշխանության կողմից ինձ սոցիալական ահաբեկչության ենթարկելու ,,ծրագրի,, շրջանակներում/, գնացի ՀՔԱ գրասենյակ՝դիմումիս ճակատագրի մասին տեղեկանալու։Դիմումս վերցրած աշխատակցուհին տեղում չէր․ ասացին, որ կլինի երկուշաբթի՝3 օր անց։Հանգամանքների բերումով, մեկ էլ այցելեցի այսօր՝իմ դեմ ,,Վեոլիա-ջուր,, ընկերության հայցով դատական նիստից հետո։Իմ հարցին ի պատասխան, թե ի՞նչ ընթացքի մեջ է դիմումս՝այն թարգմանաբար միջազգային կառույցներին ներկայացնելու առումով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանը պատասխանեց, որ իրենք թարգմանություններով չեն զբաղվում։,,Բա եթե դիմումով չեք զբաղվելու, ինչու՞ համապատասխան գրությամբ ետ չեք ուղարկում, ինչու՞ եք պահում ձեր մոտ,,՝հարցս էլ կարելի է ասել՝անպատասխան մնաց։Հետո նշեց, որ բողոքիս մեջ նաեւ ,,Վեոլիա,, ջրի կողմից 5400դրամ սակագնի մասին էր հիշատակված,իսկ իրենք ջրմուղի հարցերով չեն զբաղվում։Պարզաբանեցի, որ խոսքս վերաբերվում է ոչ թե ջրի վարձի սակագնի բողոքարկմանը, այլ՝իմ ընտանիքը իշխանությունների կողմից հետապնդելու առթիվ գրած բողոքիս, որ տեղադրել եմ նաեւ համացանցում՝հայտարարության կարգով/Ի դեպ, դեռ նախորդ այցելություններից մեկի ժամանակ՝փետրվարի 14-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը պարզաբանեց, որ ,,Վեոլիան,, մասնավոր կառույց է , իսկ իրենք զբաղվում են միայն պետական կառույցների հետ կապված բողոքներով/։

Երբ գրասենյակի իրավաբանի ուշադրությունը ցանկացա  հրավիրել այն հանգամանքի վրա, որ այսօր դատարանում ակնհայտ իրավախախտում է տեղի ունեցել, քանի որ իմ առարկության պայմաններում՝,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ դատը լսվեց առանց ,,Վելոիայի,, ներկայացուցչի մասնակցության/քանի որ երբ դատավորն ասաց, թե ինչու՞ եմ ցանկանում, որ ,,Վեոլիայի,, ներկայացուցիչն անպայման ներկա գտնվի եւ ի՞նչ իմաստ ունի նիստի հետաձգելը,հասկացա, որ անիմաստ է առարկությունս պնդելը՝հոգեբանական ճնշման պայմաններում/։Այդ առթիվ՝գրասենյակի իրավաբանը մատնանշեց, որ դատարանից վճիռն ստանալուց հետո, եթե ցանկանամ, կարող եմ բողոքարկել։,,Իսկ ձեր գրասենյակը այդ հարցում կարո՞ղ է իրավական աջակցություն ցույց տալ,, հարցիս կրկին մատնանշեց, որ իրենք նման հարցերով չեն զբաղվում։Լավ, եթե անձին ու նրա ընտանիքին տարիներ շարունակ իշխանության կողմից հետապնդելու հարցով չեն զբաղվում եւ անգամ՝հրաժարվում են բողոքը թարգմանաբար հասցնել միջազգային կառույցներին, ո՞րն է իրավապաշտպան կառույցի դերը՝,,մեկ առանձին վերցրած քաղաքում,, կամ մարզում,կամ ու՞ր գնան ՀՀ այն քաղաքացիները, որոնք ոչ թոշակառու են, ոչ նպաստառու՝թե Հանրային պաշտպանի դիմեն, ոչ էլ աշխատող կամ ,,մեծ փողեր կպցնող,,՝թե գնան մասնավոր փաստաբան վարձեն։Գնան ջուրն ընկնե՞ն՝էս գրանտաթաթախ երկրում, որ հետո այդ նույն իրավապաշտպաններն ամպագոռգոռ հայտարարություններ անեն, թե այսինչը մեր մոտ բողոք ուներ իշխանության դեմ, ու նրա մահվան ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանության վրա․․․Մարդուն կենդանության օրոք է աջակցություն պետք, ոչ թե՝հետմահու։ 

,,Իսկ կա՞ Վանաձորում որեւէ կառույց, որ զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով, եթե դուք այդ հարցերով չեք զբաղվում,,-այս հարցիս էլ գրասենյակի իրավաբանն ասաց, որ տեղյակ չէ։Ի՞նչ լավ է , չէ՞․ջրմուղը տեռորի ենթարկի ու ապօրինի որոշումներ փաթաթի ժողովրդի վզին, իրավապաշտպան կառույցն ասի, թե ինքը մասնավոր կառույցներով չի զբաղվում/պետական կառույցներն էլ էն գլխից չեն իրենց դերում․ներառյալ՝մարդու իրավունքների պաշտպանը՝ահռելի աշխատավարձ ստացող/,ՀԷՑ-ը տեռորի ենթարկի ընդդիմախոս լրագրողին ու 5 օր բնակարանը հոսանքազրկի/ինչի հավանականության մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին մարտի մեկին տեղյակ էի պահել/, ընդդիմախոս լրագրողը տարիներ շարունակ հետապնդումների ենթարկվի, իշխանության կողմից դավադրաբար ունեզրկվի ու եկամտազրկվի՝իրավապաշտպան կառույցը խորհուրդ տա դիմել մասնավոր փաստաբանի կամ Հանրային պաշտպանի․․․/դեռ նախորդ այցիս ժամանակ՝ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարն այդ խորհուրդը տվեց՝հասկացնելով, որ իրենք նման հարցերով չեն զբաղվում/։Բա ուրեմն ո՞վ է զբաղվում ՀՀ շարքային քաղաքացու իրավունքների ոտնահարման խնդիրներով, ո՞վ է կոչված բարձրաձայնել դրանք, միայն որոշ  հեռուստաստուդիանե՞ր՝այն էլ՝ոչ բոլոր, այն էլ՝ցանկության կամ նպատակահարմարության դեպքում, թե՞ ազգովի պետք է դառնան բլոգեր ու հերթով հետապնդումների ենթարկվեն․․․Եթե էդքան միջոցներ ունենամ, որ փաստաբան վարձեմ, էլ ինչի՞ եմ դիմում իրավապաշտպան կառույցի։Հիշեցնեմ, որ 2001թ․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի կողմից ինձ տեղեկանք տրվեց, որ ես դիմել եմ իրենց՝իմ եւ իմ ընտանիքին իշխանության կողմից հետապնդումների ենթարկելու մասին, տեղեկանքը զետեղված է նաեւ սույն բլոգում՝հոդվածներից մեկում։Իսկ 2002թ․ ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնի գրասենյակի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ, երբ ես ներկայացրի իմ բողոքները՝իմ լրագրողական գործունեությունը խոչընդոտելու մասին, վանաձորյան  իշխանության կողմից հետապնդումների ենթարկելու մասին, ներկա էր նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը։Այդ հանդիպման մասին լուսաբանվել է 23․04․2003թ․,,Առավոտի,, ,,Հանուն ազատ մամուլի եւ ժողովրդավարության,, հոդվածում,,։

Պատմական անդրադարձի կարգով նշեմ, որ 2003թ․, երբ Քոչարյանի ռեակցիայի տարիներին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարին 10-օրյա վարչական կալանքի ենթարկեցին՝,,չարտոնված հանրահավաք կազմակերպելու համար։, այդ մասին իմանալուն պես՝ահազանգեցի ,,Առավոտ,, թերթին/ում թղթակցում էի/,,10-օրյա կալանք՝իրավապաշտպանին,, հոդվածը լույս տեսավ/,թերթն իմ ապահովությունից ելնելով՝անունս չէր նշել՝որպես նյութի աղբյուր, բայց ինձ հեռախոսով ասացին, որ ,,քանի դեռ քեզ էլ չեն բռնել՝գրի,,։ Այնուհետ՝գրեցի ,,Եվրոպան թիկունքիդ կանգնած է,, նյութը՝նույն վարչական կալանքի թեմայով․․․Այդ օրերին, երբ շատերը վախենում էին անգամ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողքով անցնել, մշտապես մտնում-հետաքրքրվում էի գրասենյակի ղեկավարի ճակատագրով․․․2002-2005թվերին հասարակական հիմունքներով հանդես եմ եկել գրասենյակի երբեմնի թերթում՝,,Քաղաքացիական նախաձեռնություն,,  եւ մշտապես լուսաբանել գրասենյակի միջոցառումներն այն թերթերում, որոնց հետ համագործակցել եմ/մի անգամ էլ շնորհակալագիր է տրվել/։ Երբ մի քանի տարի առաջ Վանաձորում ադրբեջանական ֆիլմեր ցուցադրելու առթիվ գրասենյակի ղեկավարի առաջարկության առթիվ գրասենյակը ձվերով ու քարերով ,,ռմբակոծեցին,,՝կատարվածը դատապարտեցի ֆեյսբուքում՝որակելով որպես խուլիգանություն․․․Լավ չի, պարոն Սաքունց, հեչ լավ չի, որ հին ընկերներին, նեղ օրերի ընկերներին շատ շուտ են մոռանում, անգամ՝ֆեյսբուքի ընկերների ցանկից ջնջում, ու իրենց  դուռը գնալիս ասում՝,,բա որ դու իմանաս, թե ինձ ինչքան են հալածել, ինձ կնախանձես,,։Ինչի,՞ էդքան լավ բան է՞ հալածվելը, որ հալածվելու համար պետք է մեկը մեկին նախանձի, այն էլ՝նույն քաղաքացիական հասարակության շրջանակում հանդես եկող գործիչները, լրագրողները կամ ակտիվիստները։Կամ ասում ես՝,,հետապնդում են՝դիմիր մասնավոր փաստաբանի,, կամ ,,հանրային պաշտպանի դիմիր,,։Որ փաստաբան վարձելու միջոց ունենամ, էլ ինչի՞ եմ իրավապաշտպանի դիմում։Կամ ո՞րն է իրավապաշտպանի դերը, եթե իշխանությունից հալածված ու ապօրինություններից աչք չբացող քաղաքացու, առավել եւս՝իրավապաշտպան լրագրողին մասնավոր փաստաբանի դուռն են ցույց տալիս։ Թվում էր, թե փաստորեն, իշխանությունից ու ապօրինություններից հալածված քաղաքացիների վերջին հույսը կարող էր իրավապաշտպան կառույցը լինել, բայց, փաստորեն, դա էլ չի հույս, ու քաղաքացու վերջին հանգրվանը կամ մոտակա կամուրջներից մեկն է՝եթե ուժեղ չգտնվի, կամ՝երկրից մի կերպ մազապուրծ դուրս թռչելը;Ի դեպ, մարտի մեկի դիմումս՝ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ուղղված, Բաց նամակով վերահասցեագրել էի նաեւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեին,որոնց հետ եւս համագործակցության փորձ ունեմ, սակայն առ այսօր ինձ համար անհայտ է նաեւ նրանց դիրքորոշումը՝ բողոքս թարգմանաբար միջազգային կառույցներին հասցնելու առնչությամբ, քանի որ իմ բազմաթիվ հեռախոսազանգերին ի պատասխան՝հայտնում են, որ ղեկավարը տեղում չի։Ուռին ու բարդին՝ամեն իրավապաշտպան իրեն դարդին։Եղունգ ունես՝գլուխդ քորի։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

Ուրեմն ինչքան է ,,Վեոիլան,, ինքնավստահ, որ ՀՀ ,,անկախ,, դատարաններն իր շահերն են պաշտպանելու, որ անգամ՝իր իսկ հայցով դատական նիստին չի արդեն իր ներկայացուցչին ուղարկում։Դե եթե էս երկրում մարդու իրավունքների պաշտպանն է պաշտպանում ,,Վեոլիայի,, ապօրինի որոշումները, դատարաննե՞րն ինչու չպիտի պաշտպանեն։Չեմ կարծում, թե ամոթից երեսները բռնած չլինի ու դրա համար չներկայանան դատական նիստի,ի վիճակի չլինելով իրենց դեմ ներկայացրած իմ հակափաստարկների ,,տակից դուրս գալու,,․թեպետ՝ո՞վ գիտե։Մի խոսքով՝այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում իմ դեմ ,,Վեոլիայի,, հայցով դատական նիստը՝33700դրամ գումարի բռնագանձման վերաբերյալ, ընթացավ առանց ,,Վեոլիայի,,։Դատավոր Տիգրան Գրիգորյանի այն հարցին, թե համաձա՞յն եմ ,արդյոք, որ առանց ,,Վեոլիայի,, ներկայացուցչի լսվի գործի քննությունը, պատասխանեցի, որ ՝,,ոչ,,։Դատավորն անմիջապես խիստ տոնով հարցրեց, թե ,,ինչու՞,,։Ասի՝որպեսզի իմ փաստարկներին առարկություն ներկայացվի, բա չիմանա՞նք ինչով է պատճառաբանելու ,,Վեոլիան,,՝իմ կողմից իր հայցի դեմ հակափաստարկներին։Դիտարկմանս, որ գտնում եմ, որ պետք է նիստը տեղի ունենա ,,Վելոիայի,, ներկայացուցչի մասնակցությամբ,  ուստի տեղին կլինի, եթե նիստը հետաձգվի,դատավորն ավելի խիստ ու առարկություն չվերցնող տոնով ասաց՝,,Ի՞նչ իմաստ ունի հետաձգելը,,։Ասի դե որ իմաստ չունի՝առանց ,,Վեոլիայի,, նիստ արեք․․․/ինձ համար ինչ տարբերություն․գիլյոտինով են մահվան դատապարտելու՞, թե՞ էլեկտրական աթոռով․․․մեկ է, իրենց ճիշտը կարան անցկացնեն, քո ճշտի վրա էլ թքած ունենան/։Եվ, քանի որ դատավորի հետ հարցուպատասխանի ընթացքում երեւի թե ,,սխալվեցի,, ու ինքս հարց ուղղեցի, վերջինս խիստ տոնով ասաց՝,,դուք իրավունք չունեք հարցեր տաք,,։Ի՞նչ լավ է, չէ՞, իրենք կարան քո հարցին հարցով պատասխան են ու առարկությանդ դեմ ասեն՝,,ինչու,,․բայց դու հարց տալու իրավունք չունես։Մեռնեմ օրենքին։Մի քիչ էլ որ հակաճառես՝,,զանգի-զրանգի,, դատական կարգադրիչները կարան ,,բռնեն դունչդ, կտրի շունչդ,,․ու միջանցքի պատի վրա էլ նախապես զգուշացրել են, թե ինչ իրավասություններ ունեն դատական կարգադրիչները/նույն ոստիկանն է, անունը կարգադրիչ դրած/։Խեղճ 90-ականների դատավորներ․տնակներում ազատ-անկախ նստած՝մի ոստիկան էլ չկար, որ պաշտպաներ, ով ասես՝կարար գար գլխներին կտուտեր՝գնար․հիմա՝հենց դատարանի շեմքից քաղաքացիներին դիմավորում է ոստիկանների համատեղ կամ ցաքուցրիվ խումբը։Նիստի ընթացքում պնդեցի այն, ինչ ներկայացրել էի նաեւ գրավոր․այն է՝,,Վեոլիան,, հենց սկսզբից հաշվարկների անճշտություն է կատարել․2017թ․հունվարի մուծումը չի գրանցել, այն համարելով որպես ,,նախորդ ջրամատակարար կազմակերպությանն ուղղված մուծում, բայց՝նույն ամսում ամրագրել է 5400դրամ նոր սակագին՝հունվարից, որ պետք է ուժի մեջ մտներ փետրվարից։Պնդեցի, որ նա պետք է ինձ նախապես տեղյակ պահեր նոր սակագնի մասին․այնպես, ինչպես 2010թվին ջրմուղի տնօրինությունն էր գրություններ ուղարկում քաղաքացիներին՝հրավիրելով նոր պայմանգրին ծանոթանալում,մինչդեռ ,,Վեոլիան,, ինձ նախ դատի է տվել, հետո նոր՝հրավիրել պայմանագիր կնքելու, եւ  եթե ես ծանոթանում եմ նոր պայմանագրին այս տարվա փետրվարից, ինչու՞ պետք է մեկ տարի առաջ նրա ,,սարքած,, գումարին տեր լինեմ։Մատնանշեցի նաեւ, որ շատ փնթի էպիկրիզ է ներկայացրել/հաշվի քաղվածք/, մանրատառ ու դժվարընթեռնելի, ինչը կարելի է համարել անհարգալից վերաբերմունք թե դատարանի, թե բաժանորդի նկատմամբ։Համոզված եմ, եթե ես նման փաստաթուղթ ներկայացնեի, ինձնից հաստատ չէին ընդունի՝այն որակելով որպես ,,ոչ պատշաճ,,։Ինձ հետ բերել էի նաեւ ջրմուղի նախորդ տնօրինության/Ա․Ղարիբյանի/ կողմից 2010թ․ներկայացված նման փաստաթուղթ՝բայց պատշաճ տեսքով, որպեսզի ապացուցեմ, թե ինչպիսին պետք է լինի պատշաճ փաստաթուղթը, բայց դատավորը անհրաժեշտություն չհամարեց ծանոթանալ դրան։Այն հարցին, թե ,,ունե՞ք ,,Վեոլիայի,, հետ պայմանագիր՝պատասխանեցի, որ չունեմ։Վճիռը կհրապարակվի ապրիլի 12-ին եւ ըստ այդմ կորոշվի, թե ինձ ինչ կարգով պատժեն․,,էլեկտրական աթոռի վրա,, պատժե՞ն, թե՞ Ժաննա Դարկի նման այրեն։Հետաքրքիր հանգամանք է այն, որ իմ դատական նիստը նշանակված էր մի կնոջ գործից հետո/ում գլխին ,,Վեոլիան,, փորձել էր 250հազար դրամ կոտրել, ինչը կանխվել էր տիկնոջ կողմից՝դատախազություն դիմելուց հետո․այդ մասին գրել եմ սույն բլոգի նախորդ հրապարակումներից մեկում՝,,Վեոլիայից տուժածները դատարանում՝պատասխանողի դերում,,/, բայց նախ՝իմ դեմ գործը քննության առան․երեւի որ հնարավորություն չունենամ անցած անգամվա նման՝ուրիշի դատին էլ անդրադառնամ ու ,,Վեոլիայի,, այլ ապօրինություններ մերկացնեմ։Ի դեպ, այդ կինն ինձ հետ զրույցում ասաց, որ ցանկացել է զանգել վանաձորյան ստուդիաներից մեկին եւ հրավիրել նիստը լուսաբանելու, բայց՝տանեցիները չեն ցանկացել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 2 апреля 2018 г.

Վաղը, ապրիլի 3-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի իմ դեմ ,,Վեոլաջրի,, հայցով քաղգործի քննությունը։Հիշեցնեմ, որ ,,Վեոլիան,, առանց հանրային լսումների՝ՀԾԿՀ-ի դավադիր հաստատմամբ, ջրի վարձը թռիչքային ձեւով բարձրացրել է՝անջրաչափ բաժանորդների համար՝անցած տարվա հունվարից, երբ ընկերությունը ՀՀ կառավարության շնորհիվ իրավունք ստացավ 15 տարով վերցնել հայաստանյան ջրի կառավարումը։Նախկին անձաքանակ 1100դրամ սակագինը ,,Վելոիան,, սուսուփուս դարձրել է 5400դրամ կայուն վարձ՝հաշվարկելով որպես  30խ/մ առասպելական ջրի ծախս։Ու այս հանցագործ որոշման կայացման հարցում իրենց մեղքի բաժինն ունեն եւ անգործության մատնված Հանրային խորհուրդը, եւ ՀՀ վարչապետը, եւ մարդու իրավունքների պաշտպանը, որոնց այդ ակնհայտ ապօրինության մասին ահազանգում եմ դեռ անցած տարվա փետրվարից, ու նրանք բոլորն էլ ջայլամի քաղաքականություն են վարում՝չտեսնելու տալով այս ապօրինությունն ՝ի վնաս հազարավոր քաղաքացիների։Պատկան մարմինների հանցավոր լռության պայմաններում՝,,Վեոլիան,, քաղաքացիների նկատմամբ արհեստական ,,պարտք,, է գոյացնում,,՝անգամ առանց գրավոր նախազգուշացնելու/ինչը մինչ ,,Վելոիան,, քաղաքացիների ունեցած պայմանագրի խախտում է/, ու միանգամից դատական հայցեր ներկայացնում։Ու հիմա ,,Վեոլիան,, պահանջում է, որ նախքան իր հետ պայանագիր կնքելը՝այդ արհեստական ու չհիմնավորված ,,պարտքը,, ,,վիզ վերցնեմ,, ու ,,ժամանակացույցով մարեմ,,․հընթացս էլ՝նոր սակագնով նոր պարտքեր է ավելացնում կամ՝,,սարքում,,․սա ամենաիսկական սոցիալական գենոցիդ է/թերեւս իշխանության ,,դաբրոյով,,՝ընդդեմ ինձ․իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող բլոգերի/։Սրա հետ մեկտեղ, ,,Վեոլիան,, այդ պարտքի մեջ ներառել է նաեւ լրացուցիչ գումար՝2017թ․հունվարին մուծած գումարս ,,ուրանալով,, ու պատճառաբանելով, թե այն նախորդ ջրամատակարար կազմակերպությանն է գնացել։Ընդ որում, ամբողջ հանրապետությունով մեկ՝2017թ․հունվարին մուծած ջրի վարձն է ,,ուրացել,,  եւ այդ առթիվ բողոքող քաղաքացիներին ի պատասխան՝կամ ասում է՝,,ցուցակները մաքրելով գալիս ենք,, կամ գրում է, թե ,,դուք մուծումը կատարել եք նախորդ ջրամատակարար կազմակերպությանը, գնացեք նրանից պահանջեք,,։Սա ամենախայտառակ խառնիփնթոր եւ բյուրոկրատական քաշքշուկային իրավիճակ է․մարդկանց ներքաշել անմիտ գործողությունների մեջ, ու սրան կարող է վերաբերվել այն հայտնի թեւավոր խոսքը, որ ,,մի խելառ քարը ջուրը գցեց, հազար խելոք չկարեցան հանեն,,։


․․․Եթե ,,Վեոլիան,, նոր սակագնի մասին ինձ տեղեկացնում է այս տարի՝փետրվարի 13-ին միայն՝հրավիրելով տարածքային մասնաճյուղ բանակցությունների, ինչու՞ պետք է ես մեկ տարի առաջ նրա կողմից իմ հաշվեհամարին բռնակցած գումարն ընդունեմ՝որպես ,,ի գիտություն,, եւ պատրաստակամություն վերցնեմ վճարել այդ չհիմնավորված գումարը։

Ինչպես ասեց լոռեցիներից մեկը՝,,մեզ փափախավոր թուրքի տեղ են դրել,,։


ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Բաց նամակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին

  Տեղեկացանք, որ Վանաձոր բացառիկ այց է կատարել Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝հանդիպելով ,,էլիտար,, մտավորականության եւ ուսանողության հետ, եւ որոշեցինք սույն Բաց նամակը, որ գրել ենք ամիսներ առաջ, ի վերջո զետեղել սույն բլոգում


     Բաց նամակ՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին

---------------------------------------------------------------------------------  Պարոն նախարար, հայտնի է, որ մշակութային հաստատություններում աշխատանքի ընդունվելու համար քաղծառայողի քննություն չի պահանջվում՝առնվազն միջին անձնակազմի համար։Սակայն այս ոլորտի թափուր աշխատատեղերի վերաբերյալ/գրադարաններում, թանգարաններում, պատկերասրահներում եւ այլուր/ թափուր աշխատատեղերի վերաբերյալ երբեւէ հայտարարություններ չեն լինում մամուլում, հեռուստատեսությամբ։Բացառիկ դեպքերում, միգուցե՝հանրապետական կայքերում լինում են։Սա խոսուն վկայություն է այն մասին, որ աշխատանքի ընդունումը, կադրերի ընտրությունն այդ ոլորտներում կատարվում է Սովետից մնացած ԽԾԲ/խնամի-ծանոթ-բարեկամ/ տարբերակով կամ՝կաշառքով։Կարծում ենք, ժամկետանց չի համարվի, եթե այդ ոլորտներում աշխատանքի ընդունումը կատարվի բաց, թափանցիկ եւ հրապարակային՝ըստ գիտելիքների կամ մրցութային հիմունքներով, եւ ոչ թե՝ըստ կուսակցական պատկանելության կամ՝հովանավորության, ազդեցիկ ,,թիկունք,, ունենալու,ինչը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը եվ կպակասեցնի գործազրկությունը, կկանխի անարժանների մուտքը՝պատասխանատու աշխատանքների։Հենց այս կարգի անարդարությունների պատճառով է, որ մարդիկ հիասթափված՝ստիպված են լքել երկիրը։

Կցանկանայինք բարձրաձայնել նաեւ մի կարեւոր խնդրի մասին․արդեն քանի տարի է, Լոռու մարզի Ձորագէս ավանի ակումբա-գրադարանային համալիրը լուծարված է/90-ականներին դեռեւս գրադարանը գոյություն ուներ տնակներում/, բայց ակումբի շենքը գոյություն ունի։Տեղեկացանք, որ այդ շենքը նվիրատվության թե վաճառքի կարգով հանձնվել է հայաստանյան մեծահարուստ  գործարարներից մեկին, որ այդտեղ մտադիր է առեւտրական համալիր հիմնել։Տեղին կլիներ, եթե դրա հետ մեկտեղ՝նաեւ մի անկյուն առանձնացվեր՝Ձորագէսի պատմության թանգարան հիմնելու համար։Նշենք, որ Ձորագէսի հիմնադրման 85-ամյա հոբելյանն անցած տարի լրացավ, եւ ավանն այսօր համարվում է տուրիզմի միջազգային կենտրոն, իսկ տուրիստներին ,ենթադրվում է, պետք է որ հետաքրքրի ոչ միայն Հայաստանի բնությունը, այլ նաեւ՝պատմամշակութային արժեքները։Մինչդեռ Ձորագէսին առնչվող պատմական տվյալները, որոնք այսօր դեռեւս պահպանվում են ավագ սերնդի ձորագէսցիների մոտ, դատապարտված են ոչնչացման․իսկ չկա պատմություն, ուրեմն եւ չկա ազգ։Հիշեցնենք, որ եղել է Տաշիր-Ձորագէտի թագավորություն՝նախքան Ձորագէս հիմնադրվելը, որն էլ կառուցվել է Մեծ Եղեռնից մազապուրծ հայ որբերի շնորհիվ, որոնք այդտեղ հիմնել են իրենց օջախները՝թույլ չտալով, որ հայի օջախի ծուխը մարվի բարբարոս ոսոխի ձեռքով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր