понедельник, 27 февраля 2012 г.

Գլուխդ խոնարհիր, անցորդ



  Վանաձորում ժամանակ առ ժամանակ հայտնվում են բաց, կիսաբաց և կիսափակ դիտահորեր. երևույթ, որին վերջերս անդրադարձավ նաև «Ինտերկապ» հեռուստատեսությունը: Եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ գիշերային ժամերին փողոցներն առավելապես չեն լուսավորվում, ապա դժվար չէ պատկերացնել դրանց բերած հնարավոր հետևանքներն անցորդների համար: Ենթադրվում է, թե այդ «գործի տերերը» գաղտնի պայմանագիր են կնքել բժիշկների հետ` նրանց «ջաղացին ջուր լցնելու» նպատակով: Այս դեպքում հարկ է հիշատակել ուրիշի համար փոս փորողի վերաբերյալ ասացվածքը: Եվ չնայած «Իզվեստիա» թերթը վերջերս խելացի խորհուրդ էր տալիս` գիշերային ժամերին քայլել փողոցի կենտրոնով, և ոչ թե` մայթով, շքամուտքերին մոտիկ, այնուամենայնիվ վանաձորցիները դրան հետևել չեն կարող, քանի որ դիտահորերը հիմնականում տեղակայված են փողոցի կենտրոնում: Այժմ անցորդները ցերեկային ժամերին «նշանառության» տակ են վերցնում դիտահորերը` գիշերային ժամերին տխուր փաստի առաջ չկանգնելու համար:
                                                                  Գայանե Հովսեփյան
Հ.Գ. Սույն հրապարակումը լույս է տեսել 1997թ. նոյեմբերի 14-ին «Առավոտ» օրաթերթում, բայց այն, ցավոք, արդիական է նաև այսօր` 15 տարի անց, ինչի ապացույցը ոչ միայն բաց դիտահորերի մշտական առկայությունն է Վանաձորի որոշ փողոցներում, այլև` Վանաձորի «Միգ» հեռուստատեսությամբ վերջերս ցուցադրված տեսանյութը` բաց դիտահորերի մասին, առանց մեկնաբանությունների: Նշենք, որ այդ տեսանյութի տակ, «Միգի» ֆեյսբուքյան էջում ավելացրել էինք, որ մի բաց դիտահոր էլ կա Վանաձորի թիվ 3 դպրոցի ետնաբակում: Վիճակը, սակայն, դրանից չի փոխվել: Ի դեպ, տարիներ առաջ Վանաձորի բաց դիտահորերի թեմային անդրադարձել է նաև Հանրային հեռուստատեսությունը, որի ռեպորտաժում ներկայացվել էր դիտահորն ընկնելու հետևանքով հիվանդանոցում հայտնված վանաձորցիներից մեկը: Զարմանալի է, մի՞թե հնարավոր չէ դիտահորերի կափարիչները կողպեքով դարձնել:

Արդյո՞ք իրավունք ունեն



  Հետաքրքիր է, արդյո՞ք ոստիկանությունը կամ անձնագրային վարչությունը իրավունք ունի բնակարաններ այցելություն կատարել` պատճառաբանելով, թե «անձնագրային տվյալներ ենք ճշտում»: Եվ եթե` այո, ինչու՞ բնակչությունը այդ առթիվ հեռուստատեսությամբ չի իրազեկվում. այնպես, ինչպես մարդահամարի ժամանակ: Նմանատիպ այցելության փորձ արվեց մեր բնակարան փետրվարի 27-ին: Բնականաբար, վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով, դուռը չբացեցի: Նշենք, որ 2008թ. ընտրությունների ժամանակ նման ճշտումներ արվում էին հեռախոսով: Եվ հետո, եթե անձնագրային բաժինը ճշտելու հարցեր ունի, ինչու՞ ԲՇՏ-ներից կամ համատիրություններից չի տվյալներ հավաքում, իսկ մարդահամարը նոր է ավարտվել: Ի՞նչ երաշխիք, թե «ոստիկանի» անվան տակ հանցագործ չի կանգնած դռան ետևում: Չենք կարծում, թե ոստիկանական համակարգը այն ոլորտն է, որի հետ քաղաքացիները հաճույքով են շփվում: Ասվածի ապացույց է այն, որ Վանաձորի ոստիկանները շուրջ 3 տարի է` կոլեկտիվներում հանդիպումներ են ունենում քաղաքացիների վստահությունը այս համակարգի նկատմամբ վերականգնելու նպատակով, ինչը լուսաբանվում է տեղական հեռուստատեսությամբ(հենց այդպես էլ պատճառաբանվում է հանդիպումների նպատակը` վերականգնել քաղաքացիների հավատը համակարգի նկատմամբ): Միգուցե այդ ծրագրի շրջանակներում նաև այցելություններ բնակարաններ կատարե՞լն է: Ի դեպ, տեղին կլիներ, եթե նույն հաճախականությամբ կոլեկտիվներում նաև իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչներ հյուրընկալվեին և բացատրեյին քաղաքացիների իրավունքները:

                                                                          Գայանե Հովսեփյան

вторник, 14 февраля 2012 г.

Հրանտը, Աղունը, Սիմոնը և մյուսները


Նյութ` 2000թ. անտիպ նյութերի արխիվից

  Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնում նշվեց լոռեցի արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 65-ամյակը: Ներկայացվեց գրական-երաժշտական կոմպոզիցիա, որը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էր հոբելյարին ուղղված շնորհավորական ելույթներով: Ի դեպ, հոբելյարը համեստորեն նստել էր դահլիճի 7-րդ շարքում (և ոչ թե` բեմում, ինչպես ընդունված է): Եղավ մի պահ, երբ «Մեծ աշխարհի մեր անկյունը» դրամայից հատվածներ արտասանող դերասանուհին (Աղունի դերը մարմնավորող) հենց բեմից «աղունավարի» զրուցում էր Մաթևոսյանի հետ այնպես, ինչպես «Ծառերը» վեպում Աղունը` որդու հետ. «Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան ու չպիտի էնքան դառը լինի, որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս»: Հրանտ Մաթևոսյանն այդ պահին մտորումների մեջ էր. միգուցե վերհիշում էր Աղունի առաջին դերակատար Վիոլետա Գևորգյանին, որը վաղուց ի վեր համալրում է սփյուռքահայերի բանակը: Համենայն դեպս, Աղունի վանաձորյան դերասանուհին նույնպես «կենդանի» էր խաղում, իսկ համանուն դրամայի Սիմոնն ու Սերոն, պառավ «նանը» կարծես հենց այդպես էլ ծնվել էին: Բոլոր հիմքերը կային ենթադրելու, որ այդ պահին Մաթևոսյանն իրեն կարող էր զգալ որպես իր իսկ ստեղծած Արմենակ-կերպարը: Գրական-երաժշտական կոմպոզիցիայի ընթացքում հնչեցին նաև երգեր ու արտասանություններ Հովհ. Թումանյանից, Սայաթ-Նովայից: Եղան նաև պարային կատարումներ: Մաթևոսյանին ուղղված մեծարման խոսքում Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը հոբելյարին համեմատեց արևի հետ և միանգամայն իրավացիորեն նկատեց, թե որոշ մարդիկ, դժբախտաբար, «սև ակնոցով» են նայում Մաթևոսյանին: Ամենայն հավանականությամբ մարզպետը քաջատեղյակ էր գրական աշխարհի խոհանոցին և գիտեր, թե ովքեր են մաթևոսյանական արվեստին «սև ակնոցով» նայողները: Չի բացառվում նաև, որ նկատի ուներ Մաթևոսյանի, այսպես կոչված` «քաղաքական հակառակորդներին»: Վանաձորի քաղաքապետի շնորհավորական խոսքը շատ ավելի գեղարվեստական ու ճոխ էր, առանց որևէ ենթատեքստի: Ինչևէ, մենք ևս շնորհավորում ենք արձակագիր Հրանտ Մաթևոսյանին, և խոստովանում, որ վերջինս իրոք մեծ ծառայություն է մատուցել հայ ժամանակակից արձակին, դրանով նաև հումք ստեղծելով դրամայի և կինոյի համար: «Հրանտ Մաթևոսյանը ռեալիստական թանձր գույներով վերստեղծում է ետպատերազմյան տարիներից մինչև այսօրվա կյանքն ընդգրկող հայկական գյուղի պատկերը»,- դեռևս 80-ականներին գրել է գրականագետ Դավիթ Գասպարյանը, նկատելով, որ «Մաթևոսյանի հերոսները անվերջ մաքառումներով են նվաճում ապրելու, գոյատևելու իրենց իրավունքը»: 1984թ. Հրանտ Մաթևոսյանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկրի կոչման` «Երկրի ջիղը» ժողովածուի համար, 1983թ.` ՀՍՍՀ պետական մրցանակի` «Մեծ աշխարհի մեր անկյունը» դրամայի համար: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են 14-ից ավելի լեզուներով:

                                                                             Գայանե Հովսեփյան


Հ.Գ. Սույն հոդվածը, որ իմ անտիպ նյութերի արխիվից է, գրվել էր 2000թ. փետրվարին: Հոդվածի մեկ օրինակն այն ժամանակ ուղարկվեց հանրապետական թերթերից մեկին, սակայն թերթի խմբագրի թե բաժնի վարիչի հայեցողությամբ այն չտպագրվեց` ինձ համար անհայտ նկատառումներով, բայց և չվերադարձվեց, քանի  որ ընդունված կարգ է` “նյութերը չեն գրախոսվում և չեն վերադարձվում”: Բարեբախտաբար, հոդվածի կրկնօրինակը պահպանված է: Ի դեպ, Վանաձորի մանկավարժական ինստիտուտում 80-ականների սկզբին ուսանելու տարիներին իմ կուրսային աշխատանքի թեման իմ ընտրությամբ եղել է Մաթևոսյանի Ծառերըժողովածուն:

                                                                            

понедельник, 13 февраля 2012 г.

Ժողովուրդ, էս միտինգի ե՞ք եկել





ú·áëïáëÇ 8-ÇÝ Ð³Û ²½·³ÛÇÝ ÎáÝ·ñ»ëÇ ì³Ý³ÓáñÇ ·ñ³ë»ÝÛ³ÏÇ ³éç¨ áã Ù»Í µ³½ÙáõÃÛáõÝ ¿ñ ѳí³ùí»É. ëå³ëáõÙ ¿ÇÝ Ð²Î ³é³çÝáñ¹ ȨáÝ î»ñ-ä»ïñáëÛ³ÝÇ Å³Ù³Ý»ÉáõÝ:  гí³ùí³ÍÝ»ñÇ Ù»Í Ù³ëÁ ѳٳËáÑÝ»ñ ¿ÇÝ, ¨ ³ÏÝѳÛï ¿ñ, áñ 1 ų٠ëå³ëáõÙÇó ³Ù»Ý¨ÇÝ ã¿ÇÝ Ñá·Ý»É ϳ٠ӳÝÓñ³ó»É, ù³ÝÇ áñ ËáõÙµ-ËáõÙµ ½ñáõÛóÇ ¿ÇÝ µéÝí³Í: ²Û¹ï»Õ ·ïÝíáÕ Éñ³·ñáÕÝ»ñÝ ¿É Ù»Ï ³Ûë ËÙµÇÝ ¿ÇÝ Ùáï»ÝáõÙ, ٻϪ ³ÛÝ: سÛû½ñÇ ×³Õ»ñÇÝ Ñ»Ýí³Í ÙÇ ù³ÝÇëÇ Ó»éùÇÝ §Ð³ÛùǦ áõ §Ðñ³å³ñ³ÏǦ ûñí³ Ñ³Ù³ñÝ»ñÝ ¿ÇÝ: Æ í»ñçá, ųٳݻóÇÝ È¨áÝ î»ñ-ä»ïñáëÛ³ÝÁ, §Ð³Ýñ³å»ïáõÃÛáõݦ Ïáõë³ÏóáõÃÛ³Ý Õ»Ï³í³ñ ²ñ³Ù ¼. ê³ñ·ëÛ³ÝÁ, ÐÐÞ í³ñãáõÃÛ³Ý ÷áËݳ˳·³Ñ ²ñ³Ù سÝáõÏÛ³ÝÁ, вΠѳٳϳñ·áÕ È¨áÝ ¼áõñ³µÛ³ÝÁ: § ÄáÕáíáõñ¹, ¿ë ÙÇïÇÝ·Ç »±ù »Ï»É¦,- ϳï³Ïáí ¹ÇÙ»ó î»ñ-ä»ïñáëÛ³ÝÁ ѳí³ùí³ÍÝ»ñÇÝ, ¨ Çñ ËÙµÇ Ñ»ï Ý³Ë áõÕ¨áñí»ó вΠì³Ý³ÓáñÇ ·ñ³ë»ÝÛ³Ï, áñï»Õ ³é³ÝÓݳ½ñáõÛó áõÝ»ó³í вΠ³ÏïÇíÇ Ñ»ï: ¼ñáõÛóÝ ³ÛÝù³Ý ÏáÝýǹ»ÝóÇ³É ¿ñ, áñ ·ñ³ë»ÝÛ³ÏÇó ¹áõñë Ññ³íÇñí»óÇÝ ³Ý·³Ù вΠѳÝñ³Ñ³í³ùÝ»ñÇ Ùßï³Ï³Ý Ù³ëݳÏÇó §Ä³é³Ý·áõÃ۳ݦ ³Ý¹³ÙÝ»ñÁ: ²ÛÝáõÑ»ï вΠ³é³çÝáñ¹Á ÃÇÏݳå³ÑÝ»ñÇ áõÕ»ÏóáõÃÛ³Ùµ Ý»ñϳ۳ó³í ¹ñëáõ٠ѳí³ùí³Í µ³½ÙáõÃÛ³ÝÁ, ÙÇ ù³ÝÇëÇÝ Ó»éùáí µ³ñ¨»ó, Ñ»ï³ùñùñí»ó ÅáÕáíñ¹Ç §ù»ý-ѳÉáí¦, ù³Õ³ùÇ ÁݹѳÝáõñ íÇ׳Ïáí: Ðá·ë³Ë»Õ¹ ÅáÕáíñ¹ÇÝ ¿É ÙÇ §Ñᦠ¿ñ å»ïù. Ùáï 1 ï³ñÇ ì³Ý³ÓáñáõÙ áã ù³Õ³ù³Ï³Ý ·áñÍãÇ ¿ÇÝ Ñ³Ý¹Çå»É, á㪠Ïáõë³ÏóáõÃÛ³Ý ³é³çÝáñ¹Ç, ÇëÏ Çß˳ÝáõÃÛáõÝÝ»ñÇ §³Ï³ÝçÝ»ñÁ¦, ëáíáñ³µ³ñ, ÅáÕáíñ¹Ç ѳٳñ ÷³Ï »Ý: ¸», ÅáÕáíáõñ¹Ý ¿É áñáß»ó î»ñ-ä»ïñáëÛ³ÝÇ §³Ï³ÝçÁ  Éóݻɦ: ´áÕáùÝ»ñÁ ÑÇÙݳϳÝáõÙ ëáódzÉ-Ï»Ýó³Õ³ÛÇÝ µÝáõÛÃÇ ¿Çݪ ϳåí³Í ï»Õ³Ï³Ý Çß˳ÝáõÃÛáõÝÝ»ñÇ Ñ»ï:  è¸ ù³Õ³ù³óÇ È³áõñ³ ä»ïñáëÛ³ÝÇÝ, áñ 30 ï³ñÇ ì³Ý³ÓáñáõÙ ã¿ñ µÝ³Ïí»É, Ùï³Ñá·áõÙ ¿ñ ³ÛÝ, áñ ù³Õ³ùÇ ï³ñµ»ñ ÷áÕáóÝ»ñáõÙ ûñ»ñáí çáõñ ¿ ÑáëáõÙ, µ³Ï»ñáõÙ Ù³ÝÏ³Ï³Ý ×á׳ݳÏÝ»ñ ãϳÝ, §¸ÇÙ³ó¦ óճٳëÇ ·ñ³¹³ñ³ÝÁ ù³ñáõù³Ý¹ íÇ׳ÏáõÙ ¿: §Ä³é³Ý·áõÃ۳ݦ ³Ý¹³Ù ²Éí³ñ¹ γñ³å»ïÛ³ÝÝ ¿É §µéÝ»óñ»É¦ ¿ñ ѳٻëïáñ»Ý ÙÇ ÏáÕÙ ù³ßí³Í ²ñ³Ù ¼. ê³ñ·ëÛ³ÝÇÝ, ¨ Ñ»ï³ùñùñíáõÙ ¿ñ, û ÇÝãáõ ÐÐ ³ñï·áñÍݳ˳ñ³ñÇ ßáõñûñÇó ÙÇç³½·³ÛÇÝ  µ³Ý³ÏóáõÃÛáõÝÝ»ñáõÙ »ñµ¨¿ ãÇ ÑÝãáõÙ ³ÛÝ ÙÇïùÁ, áñ Ô³ñ³µ³ÕÁ Ç ëϽµ³Ý» ѳÛÏ³Ï³Ý ï³ñ³Íù ¿ »Õ»É: ÆëÏ »ñµ µáÕáù³íáñ ïÇÏÝáçÁ §µéÝ»óñ»ó¦ ²1+ -Ç Éñ³·ñáÕÁ, ݳ ëÏë»ó ·³Ý·³ïí»É ²Õ³Û³Ý 83 ß»ÝùÇ ù³ñáõù³Ý¹ íÇ׳ÏÇó ¨ ³ÛÉ Ï»Ýó³Õ³ÛÇÝ Ñ³ñó»ñÇó, ÇÝãÇÝ Ç å³ï³ëË³Ý Éñ³·ñáÕÁ Ñ»ï³ùñùñí»ó, û  ÇÝãáõ± ³Û¹ûñÇÝ³Ï Ñ³ñó»ñÁ ãÇ Ý»ñϳ۳óÝáõÙ ì³Ý³ÓáñÇ ù³Õ³ù³å»ïÇÝ: §ºë Ýñ³Ý áã ÁÝïñ»É »Ù, áã ׳ݳãáõÙ  »Ù áñå»ë ù³Õ³ù³å»ï, ÇÝãDZ å»ïù ¿ Ýñ³Ý ¹Çٻ٦,- ¹Å·áÑ»ó  ². γñ³å»ïÛ³ÝÁ ¨ ÙÇ ù³ÝÇ áã Ïáé»Ïï ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñ ³ñ»ó ù³Õ³ù³å»ïÇ Ñ³ëó»ÇÝ: ÀݹѳÝñ³å»ë, ùÇã ¿ñ ÙÝáõÙ î»ñ-ä»ïñáëÛ³ÝÇ Ñ»ï ѳݹÇåáõÙÁ í»ñ³Íí»ñ ù³Õ³ù³å»ïÇ ¹»Ù ÙÇïÇÝ·Ç: §¾ë ÅáÕáíñ¹Ç Ù»ç Ù»ÏÁ ãϳ±, áñ ѳñóÝÇ, û ϳé³í³ñáõÃÛáõÝÁ »ñµ å»ïù ³ ÷áËíÇ, ÁÝÏ»É »Ý Ï»Ýó³Õ³ÛÇÝ Ñ³ñó»ñÇ Ñ»ï¨Çó¦,- ¹Å·áÑ»ó ѳí³ùí³ÍÝ»ñÇó Ù»ÏÁ: ÜáÛ»Ùµ»ñÛ³ÝóÇ ÙÇ ïÇÏÇÝ ÇÙ Ñ»ï ½ñáõÛóáõÙ Ëáëïáí³Ý»ó, áñ ÇÝùÁ î»ñ-ä»ïñáëÛ³ÝÇ Ýϳïٳٵ ý³Ý³ï ¿, Ñdzó³Í ¿ Ýñ³ ·ñ³·ÇïáõÃÛ³Ùµ, Ù³ùáõñ Ëáë»É³Ó¨áí, µ³Ûó ãÇ Ñ³í³ïáõÙ, áñ Ýñ³ ջϳí³ñ³Í Þ³ñÅáõÙÁ áñ¨¿ ³ñ¹ÛáõÝùÇ ÏѳëÝÇ: §ÎѳëÝÇ, ÏѳëÝÇ, »ë ѳÙá½í³Í »Ù, áñ Ù»ñ å³Ûù³ñÁ ³ñ¹ÛáõÝùÇ ÏѳëÝǦ,- Ýñ³Ý Ç å³ï³ëË³Ý Ñ³í³ëï»ó вΠѳٳÏÇñ ïÇÏÇÝ Èáõǽ³Ý: î»ñ-ä»ïñáëÛ³ÝÇÝ Çñ ÏáõéùÝ ¿ñ ѳٳñáõ٠ݳ¨ ·áñͳñ³ñ ïÇÏÇÝ ²ÝÇÏÁ, áñ Ù»ñ Ñ»ï ½ñáõÛóáõÙ ï»Õ»Ï³óñ»ó, áñ ÇÝùÁ Þ³ñÅÙ³Ý Ñ»ï ¿ 80-³Ï³ÝÝ»ñÇ í»ñçÇó, ¨ Çñ å³ßï³ÙáõÝùÁ Ëáëïáí³Ý»ó ݳ¨ î»ñ-ä»ïñáëÛ³ÝÇÝ: гí³ùí³ÍÝ»ñÇ ÃíáõÙ ¿ÇÝ áã ÙdzÛÝ Ý³ËÏÇÝ, ³Ûɨ Ý»ñϳ å³ßïáݳíáñÝ»ñ, áñáÝó ÃíáõÙª Èáéáõ Ù³ñ½å»ï³ñ³ÝÇ ÏñÃáõÃÛ³Ý í³ñãáõÃÛ³Ý å»ïÇ ï»Õ³Ï³É, ÑÇÝ ÐÐÞ-³Ï³Ý سÛÇë ʳã³ïñÛ³ÝÁ, áí ³ÝÓ³Ùµ áõÕ»ÏóáõÙ ¿ñ î»ñ-ä»ïñáëÛ³ÝÇÝ: Æ ¹»å, Ø. ʳã³ïñÛ³ÝÁ §ÏñÍùáí å³ßïå³Ý»ó¦ ѳÛñ»ÝÇ Çß˳ݳíáñÝ»ñÇÝ, »ñµ ÙÇ ïÇÏÇÝ µáÕáù»ó, û ù³Õ³ùáõ٠׳ٵ³ñÝ»ñ ãÏ³Ý (ÝϳïÇ áõݻݳÉáí µ³Ï³ÛÇÝ ×³Ùµ³ñÝ»ñÁ): §àÝó ãϳÝ, µ³ ¿ë í»ñç»ñë 300 Ñá·áõ áõÕ³ñÏ»óÇÝù ׳ٵ³ñÝ»ñ¦,- ³é³ñÏ»ó Ø. ʳã³ïñÛ³ÝÁ, ÝϳïÇ áõݻݳÉáí ϳé³í³ñáõÃÛ³Ý Ñáí³Ýáõ Ý»ñùá ·áñÍáÕ ßáõñçûñÛ³ ׳ٵ³ñÝ»ñÁ: ÎáÕÙݳÏÇ ½ñáõÛóÝ»ñÇó ï»Õ»Ï³ó³Ýù, áñ ÙÇÝã вΠì³Ý³ÓáñÇ ·ñ³ë»ÝÛ³Ï Å³Ù³Ý»ÉÁ ȨáÝ î»ñ-ä»ïñáëÛ³ÝÁ ³Ûó»É»É ¿ñ ݳ¨ Ù³ñïÇ 1-Ç ¹»åù»ñÇ Ï³å³ÏóáõÃÛ³Ùµ Ó»ñµ³Ï³Éí³Í, ÐÐÞ Èáéáõ  Ù³ñ½³ÛÇÝ Ï³éáõÛóÇ Õ»Ï³í³ñ ²ßáï سÝáõÏÛ³ÝÇ ÁÝï³ÝÇùÇÝ: »ñ¨ë, î»ñ-ä»ïñáëÛ³ÝÇ ³ÛóÇó á·¨áñí³Í, ³Û¹ ûñÁ ß»Ýù»ñÇ å³ï»ñÇÝ Ñ³ÛïÝí»É ¿ÇÝ §²½³ïáõÃÛáõÝ  ²ßáï سÝáõÏÛ³ÝÇݦ ϳñ·³ËáëÝ»ñÁª í»ñçÇÝÇë Éáõë³Ýϳñáí: ò³íáù, î»ñ-ä»ïñáëÛ³ÝÇÝ Ùáï»Ý³Éáõ ѳٳñ ÙÇÙÛ³Ýó  §ÏáËÏñïáÕÝ»ñݦ áõ í»ñçÇÝÇë §Ñ³ñó³Ë»Õ¹¦ ³ÝáÕÝ»ñÝ ³ÛÝù³Ý ß³ï ¿ÇÝ, áñ ãѳëóñÇÝù Ñ»ï³ùñùñí»É, û á±ñÝ ¿ вΠѻﳷ³ Ù³ñï³í³ñáõÃÛáõÝÁ µáÉáñ ù³Õµ³Ýï³ñÏÛ³ÉÝ»ñÇ ³½³ïáõÃÛ³ÝÁ ѳëÝ»Éáõó Ñ»ïá, ÇÝãÇÝ ÙÇïí³Í »Ý вΠ Ý»ñϳÛÇë ù³ÛÉ»ñÁ:


                     “Հրապարակ, 11.08.2009թ.,  ¶³Û³Ý» Ðáíë»÷Û³Ý


Արևը "փրկում" էր կոմունալ բաժնին

168.am 
Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ | Հունվար 13, 2006
Ինչպես նախորդ, այս ձմռանն էլ վանաձորցիները սառույցի վրա հաճախակի վայր ընկնելու առիթներ ունեցան, քանի որ քաղաքապետարանի կոմունալ բաժինն առատ ձյան օրերին փողոցները մաքրելու աշխատանքներ չէր կազմակերպում: Ձնահավաք մեքենաներ չնկատվեցին, մայթերի սառույցը ջարդողներ կամ աղ շաղ տվողներ՝ նույնպես, եւ մասնավորապես այն տարածքներում, որոնք սեփականաշնորհված չեն եւ համայնքի ենթակայության տակ են գտնվում (թերեւս, տեղական իշխանություններն առաջնորդվել են «Աղը թանկ է, հարկավոր չէ» սկզբունքով): Ինչպես սովորաբար, կոմունալ բաժնի «երեսը պարզ անողը» ժամանակ առ ժամանակ դուրս եկող արեւն էր, որի ջերմության ներքո միայն որոշ փողոցներում սառույցները դանդաղ հալվում էին: Տպավորություն է ստեղծվում, թե կոմունալ բաժինը պայմանագիր է կնքում բժիշկների կամ տնային «հեքիմների» հետ՝ ոտքն ու ձեռքը ջարդած հաճախորդներով նրանց ապահովելու համար: Նկատի ունենալով այն, որ քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել են (ինչը նշանակում է, որ համայնքի բյուջեի եկամուտներն ավելացել են բնակչության շնորհիվ), կարելի է արձանագրել, որ, փաստորեն, դրան հակառակ, բնակչության կենցաղային պայմանների բարելավման համար համարժեք ծառայություն չի իրականացվում փողոցների բարեկարգման բնագավառում:

Լոռվա ձմեռ – 2012



  Այս օրերին Վանաձորում համատարած ձնաթմբեր ու ձնալեռներ են: Ճիշտ է, ձնահավաք մեքենան ձյան օրերին փողոցներով պտույտներ էր կատարում, սակայն փետրվարի 12-ի դրությամբ ավտոճանապարհից հավաքած ձյան մեծ կուտակումներ կային` մայթեզրին կպած հատվածներում: Այդ կուտակումներն էլ ավելի են մեծանում, քանի որ տարբեր հիմնարկներ ու խանութներ ևս իրենց “լուման” են “ներդնում” այդտեղ` շեմքից հավաքած ձյունը շպրտելով: Իսկ այդ կուտակումները չեն տեղափոխվում: Եթե մինչև ձյան գալը մարդիկ նախորդ ձյան հետևանքով առաջացած սառցակալած մայթերից խուսափելու համար փողոցի` մայթեզրին կպած հատվածով էին քայլում` ակամա իրավախախտ դառնալով, ապա այժմ այդ “այլընտրանքից” էլ են զրկված, քանի որ ավտոճանապարհներին մի առանձին ենթաշերտ է գոյացել` ձնացեխաթմբերի տեսքով: Ինչպես նախորդ, այս տարի էլ մարդկանց միակ հույսը` սառցակալած մայթերից փրկվելու համար, արևն էր. մարդիկ ցերեկային ժամերին աշխատում են քայլել արևոտ մայթերով: Մարդկանց դժգոհությունը ձմռան օերին ոչ միայն սառցակալած մայթերն են, որոնց վրա բավարար քանակությամբ աղ չի լցվում, այլև` չջեռուցվող բնակարանները: Ինչպես արդեն իսկ տեղեկացրել ենք “Կենտրոնացված ջեռուցումը գրողի ծոցն են ուղարկել” հոդվածում, անհիշելի ժամանակներից Վանաձորում բնակելիները չեն ջեռուցվում միասնական համակարգով, և կրկին հարց է ծագում. եթե հնարավոր է մարզպետարանի ու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկները ջեռուցել, ինչու՞ հնարավոր չէ նույն սկզբունքվ կաթսայատների օգնությամբ ջեռուցել նաև բնակելիները: Մի քանի օր առաջ սպառողների միության նախագահն էր խոսում կենտրոնացված ջեռուցման անհրաժեշտությունից, պատճառաբանելով, որ այն ավելի մատչելի է բնակչության համար ու անվտանգ` գազի հետ համեմատած: Իսկ մի՞թե հնարավոր չէր այդ հարցն ավելի շուտ բարձրացնել` Հանրային խորհրդում, որի անդամն է սպառողների միության նախագահը: Առաջարկություն պետք է արվեր, որ համայնքներին պարզապես պարտադրվի` կազմակերպել կենտրոնացված ջեռուցումը: Որևէ մեկը հաշվե՞լ է, թե միայն անցյալ տարի գազի պայթյունի հետևանքով քանի՞ վթար է գրանցվել Հայաստանում` դժբախտ ելքերով, որը ևս խոսում է այն մասին, որ գազի շահագործումը, առավել ևս` որպես ջեռուցման ձև, այնքան էլ անվտանգ չէ: Իսկ բնակչության ոչ բոլոր խավերն են, որ կարող են իրենց եվրոջեռուցում թույլ տալ և “Բաքսի”-ներից ու “Սքյուռալ”-ներից օգտվել ու, ինչպես ասվում է հայտնի գովազդում, “Տունը սարքել գրիլի ապարատ”: “Բա սա ցեղասպանություն չի՞, ո՞վ է տեսել` դրսում -20 աստիճան լինի, տները չջեռուցվեն, ո՞ր նորմալ երկրում ջեռուցում չկա, Ռուսաստանում, որ մի օր վթարի հետևանքով ջեռուցում չի լինում, անմիջապես աղմուկ են բարձրացնում, հեռուստացույցով ցույց են տալիս: Ասենք թե գազը վառեցինք, գազով տուն կտաքանա՞, զարթնում ենք` +5 է, գազը վառում ենք` +10 է դառնում, ոչ ավել, պլիտան էլ վառում ենք ու ահուդողով սպասում, թե ինչքան տոկ ենք փակելու կամ ոնց պետք է դրա տակից դուրս գանք, մի 15.000 էներգիայի վարձ ենք տալիս, մի 10.000` գազի, 3 հոգով մի թոշակի վրա նստած ենք”, - ասում է վանաձորցի բարձրագույն կրթությամբ գործազուրկ Անահիտը, որի մի դժգոհությունն էլ սառցակալած փողոցներից կրած անմիջական հետևանքներից էր` սեփական մաշկի վրա զգացած. վերջինս 4 օր շարունակ գամվել էր անկողնուն` սառցակալած մայթի վրա ընկնելու հետևանքով:
                                                           Գայանե Հովսեփյան

пятница, 10 февраля 2012 г.

Ու՞մ մատն է խառը Azatankakh.blogspot.com բլոգի արգելափակման գործում

Սույն հոդվածը լույս է տեսել Facebook ցանցում փետրվարի 4-ին, երբ բլոգը արգելափակված էր
   Մի քանի օր առաջ ծանոթներիցս մեկն ահազանգեց, որ չի կարողանում բացել իմ`Azatankakh.blogspot.com բլոգը. «Գրում եմ բլոգի հասցեն, բերում է социальная сеть,  բայց նախկինում անմիջապես բացում էր»: Մտածեցի, թե դա նրա համակարգչի հետ կապված տեխնիկական խնդիր է, քանի որ հաջորդն օրն ավետեց, որ կայքը բացվել է: Բայց ահա, փետրվարի 4-ին զարմանքով պարզեցի, որ բլոգս չի բացվում, և համոզվեցի, որ ժամանակ առ ժամանակ հակերները մուտք են գործում այդտեղ: Դա ապացուցվեց նաև նրանով, որ այժմ արգելափակվել է նաև 2009թ. ստեղծած իմ էլեկտրոնային հասցեն` Google ցանցում գրանցված, որի հիմքի վրա էլ 2011թ. հուլիսին ստեղծել եմ Azatankakh.blogspot.com բլոգը: Հակված եմ կարծելու, թե բլոգի արգելափակման գործում խառն է նրանց մատը, ում քիմքին ոչ հաճելի հրապարակումներ են տպագրվել բլոգում, որոնց խոսուն վերնագրերը տեղ են գտել Facebook-ի և Twitter-ի իմ էջում` Azatankakh.blogspot.com բլոգին հղումով, սակայն, ցավոք, այսօր դրանք արգելափակված են: Նախավերջին հրապարակումը կոչվում էր «Ինչպես ես դարձա լրագրող և դրա հետևանքները»: Ենթադրվում է, թե սա էլ այդ հետևանքներից հերթականն է, առավել ևս, որ հոդվածում գրել էի` «Փառք Աստծո, դեռ մի կիսատ-պռատ ժողովրդավարություն մնացել է, քանի որ իմ բլոգում ինչ ուզում գրում եմ, ոչ ոք չի կարող իմ մտքերը խուզել կամ գրաքննել»: Պարզվում է, այդ կիսատ-պռատ ժողովրդավարությունն էլ է Հայաստանում վտանգված, և այդ վտանգից որևէ բլոգգեր չի կարող զերծ մնալ: Հնարավոր է, որ ինչ-որ մեկին դուր չի եկել այն, որ բլոգում զետեղված նյութերը թերթերին հավասար իրավունքներով մասնակցում են լրագրողական մրցույթների, և հակերը իր «ընդունակություններով» մուտք է գործել բլոգ և արգելափակել այն` այդ կերպ և իր մաղձը դատարկել, և արջի ծառայություն մատուցել իշխանություններին: Բլոգում տեղադրվել էին նաև իմ նյութերն այն թերթերից, որոնց ինտերնետային արխիվը փակվել է ( «Հրապարակ», «Առավոտ»), կամ` կայքը չի գործում («Տարեգիր», «Դիպլոմատ»): Չի բացառվում, որ բլոգը բավականին բարձր «մակարդակով» է արգելափակվել. այն մեխանիզմով, ինչ մեխանիզմով որ 2008թ. մարտի 1-20-ը մի շարք ինտերնետային կայքեր էին արգելափակվել (եթե ինտերնետային կայքն է արգելափակվում, բլոգը փակելը ի՞նչ մի դժվարություն է ներկայացնում համապատասխան մարմինների կամ նրանց ծառայություն մատուցողների կողմից): Ահա և ձեզ «խոսքի ազատություն» ու «ժողովրդավարություն» ընտրությունների շեմին: Չի բացառվում, որ մի օր էլ սկսեն Facebook-ն ու Twitter-ը արգելափակել այնպես, ինչպես Բելոռուսիայում: Սույն հոդվածը Հայաստանի իրավապաշտպաններն ու ԶԼՄ-ները, բլոգգերները, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ՀԿ-ները կարող են ընկալել որպես հայտարարություն` խոսքի ազատության դեմ ուղղված հերթական ոտնձգության վերաբերյալ, և հուշել, թե որ կառույցն է պատասխանատու այդ կարգի ոտնձգությունների համար, եթե, իհարկե, այն պետական մակարդակով չի արվել: Սա ասում եմ նրա համար, որովհետև վերջերս ինչ-որ մի պաշտոնյա հեռուստաէկրանից խոսում էր այն մասին, որ պետք է նաև բլոգները հսկողության տակ առնվեն` ելնելով «ազգային անվտանգությունից»: Այդ դեպքում պետք է բլոգգերին զգուշացում արվեր, թե հատկապես որ հոդվածն է «վտանգավոր», և ոչ թե տարիների աշխատանքի գլխին ջուր լցնեն` առանց զգուշացման: Ահա թե ինչու էր կայքերի մրցույթ հայտարարվել, որին «ափալ-թափալ» ներգրավվել էին շուրջ 500 կայքեր (այդ թվում` բլոգներ), որպեսզի տեսնեն, թե ով ինչով է շնչում, և ում թթվածինը փակելու անհրաժեշտություն կա: Խնդրում եմ այս հարցում թուրք հակերներին չմեղադրել, քանի որ բլոգում հակաթուրքական ուղղվածության հոդվածներ չկային (եթե, իհարկե, «Ինչպես էր կազմավորվում հայկական բանակը» վերջին հոդվածը ոմանք հակված չեն ընդունել որպես այդպիսին): Սակայն, ցավոք, այս դեպքի համար էլ կարելի է ասել ժողովրդական հայտնի ասացվածքը` «Սենց բան մենակ թուրքը կաներ»: Թեպետ մեկ այլ ասացվածք էլ ասում է` «Հայ կա, թուրքից բեթար է»:
  Հ. Գ. Ի դեպ, արդեն մի քանի օր է` պահանջվող լրացուցիչ տվյալներ եմ ուղարկում Googl-ին` էլեկտրոնային փոստը վերականգնելու նպատակով, որի խափանման հետ էլ անմիջականորեն կապված է բլոգի անհետացումը: Փաստորեն, ամեն ինչ սկսվել է նրանից, որ էլեկտրոնային փոստի կոդը հավանաբար գողացվել է` կայքը կոտրելով:

                                                        Գայանե Հովսեփյան, Վանաձոր, 5.02.2012թ, ֆեյսբուք

Բլոգի «թուղթուգիրը» քանդվեց



Իսկ ու՞մ էր ձեռնտու դրա արգելափակումը
  Փետրվարի 4-ից արգելափակվել էր Azatankakh բլոգը և այն էլեկտրոնային փոստը, որի հիմքի վրա ստեղծվել էր բլոգը: Փետրվարի 5-ին Facebook-ում և Netlog սոցիալական ցանցում հանդես եկա «Ու՞մ մատն է խառը Azatankakh.blogspot.com բլոգի անհետացման գործում» հոդվածով` այն ուղարկելով ֆեյսբուքային 16 համախոհների և խմբերի (որոնց թվում` Հայաստանի Հելսինկյան ասոցիացիա, Բրիտանական խորհուրդ, Երևանի մամուլի ակումբ):  Փետրվարի 7-ին բլոգը «ռեանիմացիայից» դուրս եկավ` կարդալու «մասով», բայց ես այնտեղ նոր նյութեր տեղադրել չէի կարող, քանի որ էլ.փոստը դեռևս արգելափակված էր, իսկ այդ առթիվ Google-ին ուղարկված հարցումները դեռևս մշակման փուլում էին: Ի վերջո, փետրվարի 8-ին վերականգնվեց նաև էլ.հասցեն: Հավանաբար, այն շատ ավելի ուշ կվերականգնվեր, եթե այդ հարցում մասնագիտական օգնություն չցուցաբերեր մի շատ երիտասարդ մասնագետ, որ խոստովանեց, որ վերջերս էլի մի «կոտրած»  փոստ է վերականգնել: Այսպիսով, և բլոգը վերականգնվեց, և էլ.հասցեն, որի համար շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր վճարովի կամ անվճար խորհրդատվություն մատուցեցին (շեշտեմ` էլ.փոստի վերականգնման ուղղությամբ, քանի որ բլոգի անհետացումը մի քիչ առեղծվածային մնաց, ի տարբերություն էլ.փոստի, որը, մասնագետների հավաստմամբ, պարզապես «ջարդել» էին): Ինչ խոսք, այդ ամենը այլ տհաճ հետևանքներ էլ ունեցավ: Հասկացող մարդիկ կհասկանան, թե ինչ  է նշանակում կենցաղային այլևայլ հոգսեր մի կողմ թողած, ձմեռ օրով, սառցակալած փողոցներով ինտերնետային ակումբից ակումբ ուղևորվել ու լավ մասնագետի փնտրտուքներ կատարել և զարմանալ, որ Վանաձորի համակարգչային ծառայություններ մատուցող պատկառելի ընկերությունում հայտնում են, որ իրենք պահանջվող ծառայությունը չունեն ու չգիտեն էլ, թե ով կարող է նման ծառայություն մատուցել: Այս ամենի արդյունքում հարց է ծագում, որի պատասխանը փորձում եմ գտնել. ու՞մ էր այս ամենը ձեռնտու: Եթե բլոգի արգելափակման նպատակը խոսքի ազատության սահմանափակումն էր, չէ՞ որ ազատ խոսքը կարելի է հնչեցնել նաև սոցիալական ցանցերով: Հետևաբար, եզրակացությունը իմ կարծիքով, սա է` նպատակ է եղել ինձ, որպես անկախ լրատվամիջոցի սահմանափակել, քանի որ բլոգը (առավել ևս` տեղեկատվական, վերլուծական, հասարակական, իրավական) դիտվում է որպես էլեկտրոնային մամուլ, բլոգը ևս մասնակցում է կայքերի մրցույթի, բլոգի հոդվածները նույնպես մասնակցում են լրագրողական մրցույթների: Իսկ թե ինձ, որպես լրատվամիջոցի մեկուսացնելու հարցում ովքե՞ր կարող էին շահագրգիռ լինել, եզրակացությունը թողնում եմ ուրշներին: Միաժամանակ կոչ եմ անում ընթերցել 2011թ. հուլիս-2012թ. հունվար ամիսներին բլոգում տեղադրված նյութերը (որոնցից շատերը հիմա էլ են արդիական) և կողմնորոշվել, թե այդ հոդվածներից որի հայտնվելը Facebook-ում կամ այլ սոցիալական ցանցում ում համար կարող էր տհաճ լինել, և ովքե՞ր կարող էին շահագրգիռ լինել ոչ միայն դրանց արգելափակման, այլև նոր, անցանկալի հոդվածների հայտնության կասեցման հարցում:

                                                Գայանե Հովսեփյան