понедельник, 27 февраля 2012 г.

Արդյո՞ք իրավունք ունեն



  Հետաքրքիր է, արդյո՞ք ոստիկանությունը կամ անձնագրային վարչությունը իրավունք ունի բնակարաններ այցելություն կատարել` պատճառաբանելով, թե «անձնագրային տվյալներ ենք ճշտում»: Եվ եթե` այո, ինչու՞ բնակչությունը այդ առթիվ հեռուստատեսությամբ չի իրազեկվում. այնպես, ինչպես մարդահամարի ժամանակ: Նմանատիպ այցելության փորձ արվեց մեր բնակարան փետրվարի 27-ին: Բնականաբար, վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով, դուռը չբացեցի: Նշենք, որ 2008թ. ընտրությունների ժամանակ նման ճշտումներ արվում էին հեռախոսով: Եվ հետո, եթե անձնագրային բաժինը ճշտելու հարցեր ունի, ինչու՞ ԲՇՏ-ներից կամ համատիրություններից չի տվյալներ հավաքում, իսկ մարդահամարը նոր է ավարտվել: Ի՞նչ երաշխիք, թե «ոստիկանի» անվան տակ հանցագործ չի կանգնած դռան ետևում: Չենք կարծում, թե ոստիկանական համակարգը այն ոլորտն է, որի հետ քաղաքացիները հաճույքով են շփվում: Ասվածի ապացույց է այն, որ Վանաձորի ոստիկանները շուրջ 3 տարի է` կոլեկտիվներում հանդիպումներ են ունենում քաղաքացիների վստահությունը այս համակարգի նկատմամբ վերականգնելու նպատակով, ինչը լուսաբանվում է տեղական հեռուստատեսությամբ(հենց այդպես էլ պատճառաբանվում է հանդիպումների նպատակը` վերականգնել քաղաքացիների հավատը համակարգի նկատմամբ): Միգուցե այդ ծրագրի շրջանակներում նաև այցելություններ բնակարաններ կատարե՞լն է: Ի դեպ, տեղին կլիներ, եթե նույն հաճախականությամբ կոլեկտիվներում նաև իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչներ հյուրընկալվեին և բացատրեյին քաղաքացիների իրավունքները:

                                                                          Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն