понедельник, 28 декабря 2015 г.

Նախատոնական առեւտրից ,,շքեղության հարկ,, ե՞ն գանձում

Որոշել էի մինչեւ Նոր տարի դադարեցնեմ ,,հանրային լրագրությունս,, բայց՝ստիպված էի կրկին խախտել ,,հրադադարի ռեժիմը,, , երբ տեսա, որ անցած Նոր տարվա ,,օյինը,, ժողովրդի գլուխն են բերում:Ինչպես նախորդ, այս տարի էլ Վանաձորի որոշ խանութներում Ձմեռ պապի ու Ձյունանուշի փոխարեն մարդկանց դիմավորում էին յուրօրինակ ,,հարկահավաքներ,, , որոնց հավաքած ,,հարկի,, անունը կարելի է ,,շքեղահարկ,, դնել:,,Բարեւ ձեզ, մենք բարեգործական ակցիա ենք իրականացնում, ուզում ենք անապահով ընտանիքներին օգնել, չէիք ցանկանա՞ մասնակցել մեր ակցիային,,՝այս խոսքերով էին ակցիայի կազմակերպիչները դիմավորում խանութ մտնող այցելուներին,կարելի է  ասել՝անխտիր, եզակի բացառություններով, նայած օրվա ժամին կամ կազմակերպիչների զգոնության աստիճանին՝մտնողների հանդեպ:Խանութներից մեկում ինձ դիմավորեցին  միանգամից, մյուսում իրավիճակն ավելի խաղաղ էր, քանի դեռ խանութի ներսը չէիր խորացել մոտ երեք քայլ:Մի տեղ ակցիայի համար նախատեսված բնամթերային արկղը դրված էր հենց շեմքում՝աստիճանների մոտ, ու արկղի մոտ կանգնած կազմակերպիչներն սկսզբում անտարբեր էին այցելուների հանդեպ, հետո միանգամից ակտիվացան ու սկսեցին ներս մտնող ու հերթերին մոտեցող այցելուներին մոտենալ ու սկսել՝,,Բարեձ ձեզ,,-ից:Այդ ամենը քաղաքացիներից ոմանց մոտ տհաճ արձագանք էր թողնում, հատկապես՝շարքային, տարեց քաղաքացիների:Չէ՞ որ դու չգիտես, թե ներս մտնողն ով է, ինչ եկամտի տեր է, ինչ հոգեվիճակում է, միգուցե՝ հարազատին նոր է կորցրել, միգուցե՝ չգիտի, թե մոտը եղած սուղ գումարն ինչպես տնօրինի նվազագույն սահմաններում, ու միանգամից շուրջկալի մեջ ես առնում՝թե ,,Բարեւ ձեզ, մենք բարեգործական ակցիա ենք իրականացնում,,:Որքան հասկացանք, ակնկալվում էր որոշ ապրանքատեսակների  զեղչերի հաշվին տրվող լրացուցիչ որեւէ մթերատուփ նվիրատվության կարգով ստանալ ՝այն տեղադրելով արկղի մեջ, որի վրա մակագրված էր ,,բարեգործական ակցիա,,:Անցած տարի մի խանութում էլի նմանատիպ ակցիա էր, ու մի շարքային տղամարդու երբ մոտեցան՝հացաբուլկեղենի բաժնում, վերջինս ուղղակի անհարմար վիճակի մեջ ընկավ ու նեղվելով ասաց՝,,Թոշակառու մարդ եմ, հազիվ եմ ապրում, ո՞րտեղից փող տամ, մտել էի, որ հաց առնեմ,,:Մեկը կարող է ընդամենը հացի համար է մտել խանութ, մեկը՝կես կիլո շաքարավազի, ուրախ-զվարթ թռվռալով գնում ես ու ,,կալմեջ անում,, ու այդ մարդու տրամադրությունը կրկնակի փչացնում՝ ակամա  ստիպելով, որ նա իր վիճակից ավելի նեղվի, մտածելով կամ քթի տակ ասելով՝,,Մեկը լինի՝ինձ օգնի,,:Բարեգործական ակցիա եք անում՝չգիտե՞ք, թե ովքեր են քաղաքի մեծահարուստները՝պետական աշխատանքից բացի մի քանի բիզնես ունեցող, որ գնում՝շարքային քաղաքացիների ,,ջանին եք ընկնում,,: Բարեգործությունը պարտադրանքով չի լինում, այլ՝բարի կամքի ցանկությամբ:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ամանորյա խոհեր ու բարեմաղթանքներ

Ժամանակ առ ժամանակ ստիպված եմ լինում յուրօրինակ պահքեր սահմանել՝զերծ մնալով համացանցից. այս անգամ այն համընկավ հարազատներիս մահվան տարելիցների հետ՝դեկտեմբերի 20 եւ 26:Այս կարգի պահքերի ընթացքում ոչ միայն հասկանում ես, որ ռեալ կյանքը շատ ավելի կարեւոր է, քան՝վիրտուալը, որ կարող է նաեւ համացանցային մոլուցքի վերածվել, այլեւ՝ինքնամաքրվում ես հոգեպես, կյանքդ վերաիմաստավորում,եւ համոզվում, որ ինչքան կարեւոր բաներ կան շրջապատում, որ հաճախ չես նկատում՝համացանցային զբաղվածության պատճառով:Սակայն, ցավոք, կոչումով լրագրողը չի կարող անտարբեր մնալ շրջապատի բացասական երեւույթների նկատմամբ ու երկար ժամանակով կտրվել համացանցից, եթե այն իր համար ոչ թե զվարճանքի աղբյուր է, այլ՝խոսքի ամբիոն:Ուրեմն ցանկանք, որ գալիք տարում ,,վատ բաներ,, գրելու թեմա քիչ լինի եւ մարդիկ չզարմանան, թե ,,Էդ ինչքան շատ ես գրում, չենք հասցնում գրածներդ կարդանք,,:Բա ես էլ չեմ հասցնում գրածներս համացանցում տեղադրեմ կամ թղթին հանձնեմ:Երանի չէ՞ր քիչ գրեի՝,,վատ բաներ,, չլինելու կամ քիչ լինելու պատճառով եւ մի քիչ էլ մտածեի ճամփորդելու մասին՝սկսելով Արեւմտյան Հայաստանից / որտեղ ,,պապական հողերս,, են , եւ իրականացնեի երջանկահիշատակ մորապապիս երազանքը՝,,Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ,, երգի մոտիվներով.տվյալ դեպքում՝առավել ցանկալի էր նախ Վանը տեսնել, որ մորապապիս ծննդավայրն է /:Ցանկանք նաեւ, որ Նոր տարում մարդիկ ավելի քիչ տրտնջան եւ ավելի շատ պայքարեն հանուն արդարության ու իրավունքների, եւ ոչ թե՝պատերի տակ ու իրար մեջ փնթփնթան, թե ,,Էս այլանդակները կերան ժողովրդին, վառին-թողին,,՝ բայց երբ հերթը հասնի պայքարելուն՝վախից սսկվեն ու ասեն՝,,Ի՜...մենք ով ենք է՜, որ բան փոխենք, կուժն էլ ա իրանց ձեռին, պոպոքն էլ,,:Ցավոք, այդպես խոսող մի վանաձորցի կին անցյալ տարի մահկանացուն կնքեց՝ ծանր առողջական խնդիրների հետեւանքով.մարդը չի կարող իր ներսում կուտակված դառնությունը պահել, այլապես այն նրան կկործանի, եւ հետո՝ինչպես ասում են՝,,Քաղաքականությամբ չզբաղվես, ինքը քեզնով կզբաղվի,,:Հարկավոր է ազգովի համախմբվել՝ընդդեմ չարիքի, եւ ոչ թե ձեռքերն անհույս տարածել ու տրտնջալ՝ձեռքից եկած գոնե նվազագույնը չօգտագործելով:Ի դեպ, տարին սկսվում է լավ լուրերով.Ռուսաստան մեկնածներից ոմանք տուն են վերադառնում՝ետ չգնալու մտադրությամբ,  քանի որ Ռուսաստանում արդեն ,,էլ էն չի,,.ռուսական ռուբլին  արժեզրկվում է, տնտեսությունը՝փլուզվում, երկիրը թաղված է կրիմինալի մեջ. այստեղ են ասել՝չիք չարիք, առանց բարիքի:Ցանկանք, որ արտագնա աշխատանքի մեկնածները տուն վերադառնան ու միանան իրենց հայրենակիցների արդար պայքարին՝  փորձելով երկիրը երկիր դարձնել:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 16 декабря 2015 г.

Համացանցային ,,վիրաբուժությունը,,՝գործողության մեջ

Իր գոյության 4 ու կես տարվա ընթացքում  AZAT ANKAKH բլոգը 2 անգամ ,,սրտի ծանր վիրահատություն,, է տարել՝կոտրած էլեկտրոնային փոստը դժվարությամբ վերականգնելով, մի քանի անգամ էլ մանր ու միջին չափերի գրաքննության ու վիրուսային հարձակումների հետեւանքով մի քանի ,,կաթված,, է տարել, որի արդյունքում երբեմն բլոգում արգելակվում է նյութի տեղադրումը՝,,վիրուսախեղդ,, լինելու պատճառով:Դրա համար ստիպված եմ հոդվածներիս մի մասը զետեղել ֆեյսբուքում. թեպետ՝ֆեյսբուքային էջում էլ երբեմն նյութերի տարածան հետ կապված խնդիրներ են առաջանում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ձայն՝,,չար անցյալի խավար խորքից,,

Ո՞վ էր այն ,,դուխով տղան,,  ,որ առաջին անգամ քաղաքապետին դատի տվեց


,,Քաղաքացիական նախաձեռնություն,,  թերթ, 23 ապրիլի, 2004թ., ,,Առավոտ,, օրաթերթ, 10 ապրիլի 2004թ.


,,Քաղաքացիական նախաձեռնություն,, թերթ, 23 ապրիլի 2004թ.,  ,,Առավոտ,, օրաթերթ, 8 ապրիլի, 2004թ.

вторник, 15 декабря 2015 г.

Ռուսականի կուրսը մենակ մակարոնի վրա է՞ ազդել

 Մեկ տարի է՝ԵՏՄ անդամ ենք, բայց հայաստանյան շուկայում ռուսական ապրանքները եւ, հատկապես՝ռուսական քաղցրեղենը շարունակում են մնալ ,,արժանապատիվ,, բարձրության վրա:Եվ սա՝այն դեպքում, երբ ռուսական ռուբլու կուրսը 1 տարվա ընթացքում ավելի է ընկել, իսկ վերջին մեկ ամսում՝հատկապես:Միակ մթերքը, որ ակնառու էժանացում ունի, դա ռուսական մակարոնն է, որի պարբերական էժանացումը մշտապես գնապիտակի վրա ֆիքսվում է խանութներում:Իսկ Ամանորի նախօրեին ամենաբարձր գինը ռուսական ու իտալական կոնֆետներին է պատկանում, ամենացածրը՝թուրքական եւ ուկրաինական:Հետո էլ ,,Օտար, ամայի ճամփեքի վրա,,հաղորդաշարի հեղինակ Ռաֆոն կոչ է անում թուրքական ապրանք չգնել:Բա ի՞նչ անեն, եթե թուրքականն ու ուկրաինականն անգամ տեղականից են էժան:Հետաքրքիր է, էն տեղական ,,Քենդի՞ն ,, ինչի էդքան թանկացավ ու թանկացավ...Ու մինչեւ ե՞րբ մարդիկ առաջնորդվեն ,,Օգնենք մեզ՝գնենք մերը,,կարգախոսով, երբ տեղականը ներմուծվածից էլ կարող է թանկ լինել.այնպես, ինչպես հայաստանյան հանգստյան տներն են արտասահմանյանից թանկ. դե ,,մերն ուրիշ է,,:Եվրոպայից ներմուծվածը որ թանկանա՝հասկանալի է, քանի որ ԵՏՄ ենք մտել, բա էդ նույն ԵՏՄ անդամ պետության ապրանքն ինչի՞ է թանկ մեր երկրում:Եւ ինչու՞ միայն քաղցրեղենի ոլորտը. ռուսական ձեթը մեկ տարի առաջ ինչ գնի վրա որ կար՝նույն գնի վրա կանգնած է՝ռուսականի կուրսի իջեցման պայմաններում, ավելացրած՝որ վերջին մեկ ամսում էլ գնի բարձրացում է նկատվում: Կամ վերցնենք դեղորայքի ոլորտը:Ուկրաինական ,,Ասկոֆենը,, դեղատներից ,,քշեցին,, ու հիմա ռուսական ,,Ասկոֆենի,, գինը բարձրացել է: Բա սա մենաշնորհային կարգավիճակ չէ՞:Արդյո՞ք ՏՄՊՊՀ-ն այս ոլորտում ուսումնասիրություն է կատարել, պարզելու, թե ինչու՞ մարդկանց ,,հաց հանապազօրյա ,,գլխացավի դեղը՝,,Ասկոֆենը,,, երբ որ Ուկրաինայից էր ներկրվում՝100դրամ էր, իսկ Ռուսաստանից ներկրվողը՝120դրամ, հետո ուկրաինականը հանկարծ անհետացավ, ու ասպարեզը մնաց ռուսականին, ու դեղի գինը դարձավ 150 դրամ:Տնտեսական ոլորտում միայն ռուսական կոսմետիկայի ոլորտում է էժանացում՝եվրոպականի համեմատությամբ, որի արտադրանքի գներն ավելացել են մոտ 30 տոկոսով:

 


пятница, 11 декабря 2015 г.

Բա ուրեմն Քոչարյանն էլ էդքան «խաթր»չունե՞ր

Այն մասին, թե ինչպես ,,սկզբունքային,,մանկավարժը ,,ոչ,,-ից թեքվեց ,,այո,,-ի կողմը





Հանդիպեցի մի ծանոթ մանկավարժի, ով մինչեւ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն՝ պնդում էր, որ ,,ոչ,,-ի կողմ է, քանի որ  չի ուզում ,,անպրեզիդենտ երկիր,, ունենալ / այդ առթիվ հոդված էի զետեղել ֆեյբուքում /:Հարցրի, թե արդյո՞ք խոստմանը հավատարիմ է եղել ու ,,ոչ,, է քվեարկել:Ցրտից թե ամոթից շիկնած՝ասաց.,,Գնացի ,,այո,,քվարկեցի,,:Զարմացած հարցիս, թե ,,Ինչպե՞ս, բա չասեցի՞ր, որ ,,ոչ,, ես քվեարկելու,,՝ պատասխանեց, թե ,,Գիտե՞ս, այս օրերին հեռւստացույցով տեսա, որ Ավետիք Իշխանյանը քննադատում է նախագիծն ու ասում, թե այն հետադիմական է, քանի որ դրա ընդունումը մեզ կտանի դեպի կղերականության ժամանակներ, ասի՝ուրեմն լավ սահմանադրություն է, որ դեպի կղերականություն ենք գնում,,: Այ քեզ բա՜ն...էս ու՞ր ենք հասել, եթե մանկավարժը կղերականություն է ողջունում:Մնում է՝տեր-Թոդիկի մանկավարժությունն էլ հետ բերենք ու պրծնենք, թող ուսուցիչներն ինչքան ուզում է՝,,տփեն,, աշակերտներին: Հետո էլ, որպես արդարացում, թե՝,,Գիտե՞ս, ես հետո կարդացի նախագիծը, այնտեղ...,, ու սկսեց եկեղեցու  դերի մեծացման հետ  կապված ինչ-որ դրույթներ վկայակոչել:Ասացի՝,,Բա ուրեմն էդքան քաղաքական գործիչների ասածը քո համար հե՞չ, որ ասում էին՝գնացեք ,,ոչ,, քվեարկեք,,: Ասում է՝,,Էդ ովքեր ե՞ն որ,,:Սկսեցի Րաֆֆի Հովհաննիսյանից, արհամարհանքով թե՝,,Րաֆֆին հեչ.ես նրան քաղաքական գործիչ չեմ հաշվում,,: Չնայած գիտեի, որ էն մյուսներին էլ է ,,փութուկոտ դնելու,, այդուհանդերձ, համբերությամբ զինված՝սկսեցի թվարկել.Լեւոն տեր-Պետրոսյան, Պարույր Հայրիկյան, Ժիրայր ՍԵֆիլյան...Այնուամենայնիվ ՝զրուցակցիս դեմքի արհամարհական արտահայտությունը փոխվեց, երբ նրա երբեմնի կուռքի՝Ռոբերտ Քոչարյանի անունը տվեցի / որ վերջինիս հայրենակիցն է /, ու ասաց.,,Այ Քոչարյանն ուրի՜շ...ես նրան հարգում եմ,,:Ասեցի՝,,Բա որ հարգում ես, բա ուրեմն Քոչարյանն էլ էդքան ,,խաթր,, չունե՞ր, որ գնացիր ,,այո,, քվեարկեցիր,,:Այստեղ զրուցակցիս բախտը բերեց, քանի որ հանդիպեց իր ծանոթներից մեկին, ու մեր զրույցն ընդհատվեց:Չի բացառվում, հաջորդ անգամ ինձ տեսնելիս ձեւացնի, թե բջջայինով տաք-տաք զրուցում է ինչ-որ մեկի հետ:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


четверг, 10 декабря 2015 г.

Մի դիտարկման խումբ էլ դիտորդներին դիտելու համար է պետք

Հայաստանյան ներքաղաքական գաղջ մթնոլորտի պայմաններում ընտրությունների ժամանակ միայն դիտորդների ներկայությունը բավարար չէ.մի դիտորդական խումբ էլ անհրաժեշտ է՝դիտորդներին դիտելու համար:Հիմա ո՞վ կարող է երաշխավորել, թե ցրտաշունչ ձմռան  ու մերկասառույցի պայմաններում հեռավոր գյուղերում դիտորդներ եղե՞լ են, կամ եթե եղել են՝մինչեւ ժամը 20.00-ն ու դրանից հետո՝մինչեւ քվեների հաշվելն ավարտելը, մնացե՞լ են տեղամասում:Հազիվ թե: Անգամ՝քաղաքային տեղամասերում չեն դիտորդները նման ճշտապահություն ցուցաբերել:Ուղղակի՝դիտորդական ինստիտուտն ընտրությունների ավելի շատ ձեւական կողմն է ապահովում:Այսպես է եղել 1998թվից այս կողմ՝ բոլոր ընտրությունների ժամանակ:Հենց իմ այս կասկածները հիմնավորող կարծիք է հայտնում վանաձորցիներից մեկն՝ասելով.,,Գյուղերում համատարած ,,այո,,-ներ են եղել, բա զարմանալի չի՞, ուրեմն գյուղերում մարդիկ ավելի գոհ են իրենց կյանքից, քան՝քաղաքու՞մ,,:Վկայակոչում եմ, որ մի քանի գյուղերից ռեպորտաժներ հնչեցին եթերով, ու գյուղացիները պնդում էին, որ իրենք ողջ գյուղով կողմ են բարեփոխումներին ու ,,այո,, են ասել: Զրուցակիցս թերահավատորեն ասում է՝,,Ուրեմն հավատում ե՞ս, պարզ չի՞, որ հատուկ մարդիկ են ընտրել, որ եթերով խոսեն, թե չէ ո՞նց կարող է գյուղացին գնա ,,այո,, ասի, երբ որ ամբողջ օրը գյուղացիները բողոքում են կյանքից՝հենց հեռուստատեսությամբ,,:Այս առթիվ հիշեցի մի ռեպորտաժ՝Կուրթանից, որտեղ հանրաքվեի ընթացքի մասին պարզաբանումներ էին տալիս ոչ թե դիտորդներ, այլ՝Կուրթանի գյուղապետն ու Լոռու մարզպետը, հավատացնելով, որ ընտրական գործընթացն անցել է առանց միջադեպերի:Տեսնես այդ գյուղում դիտորդ եղել է՞: 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 9 декабря 2015 г.

Ո՞ւմ համար «16+»

ԱՏՎ-ով մի սերիալ է գնում.,,Վերջին հայրիկը,,.10-12 տարեկան տղան հիվանդությունից տառապող երեխայի բարդ հոգեբանական դեր է տանում, ու ֆիլմի ցուցադրման ժամանակ գրվում է ,,16+,,.հարց է ծագում.ու՞մ համար ,,16+,, եթե ֆիլմում խաղացող գլխավոր կերպարներից մեկի դերասանը 10-12 տարեկան է:Հիմա ու՞մ իրավունքն է խախտվում.այդ երեխայի՞, որ, փաստորեն, ըստ ֆիլմի զգուշացման, իրավունք չունի ֆիլմը դիտելու / այն ֆիլմը, որում նկարահանվել է /, թե՞՝նրան հասակակից երեխաների, որոնք ,,իրավունք չունեն,, դիտել իրենց հասակակցի կամ ընկերոջ մասնակցությամբ նկարահանված ֆիլմը:Կամ որքանո՞վ է տեղին ՝այդ տարիքի երեխային բարդ հոգեբանական դեր տալ, որի ընթացքում նա ստիպված է ծանր հիվանդությունից տառապող երեխա մարմնավորել, որ համոզված է, որ ինքը մեռնելու է ու դառնությամբ նկատում է.,,Ի՞նչ տարբերություն, տանն եմ մեռնելու՞, թե՞՝ հիվանդանոցում, մեկ ա՝մեռնելու եմ,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 7 декабря 2015 г.

Ընտրացուցակային փնթիությունը՝ դիտավորությու՞ն, թե՞ ՝անփութություն

     Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրն ուղեւորվեցի ընտրական տեղամաս՝Վանաձորի թիվ 4 դպրոցում տեղակայված, քվեարկելու:Նախ՝փորձեցի տվյալներս գտնեմ՝պատին փակցված ցուցակներից:Ի զարմանս ինձ, ոչ միայն մեր, այլեւ՝շքամուտքի այլ ընտանիքների անդամների անուններ չհայտնաբերեցի. այսինքն՝ցուցակները թերի էին:Մոտեցա հանձնաժողովի անդամներին ու հարցրեցի, թե ինչու՞ իմ անուն ազգանունը չկա ցուցակներում: Պահանջեցին անձնագիրս եւ, իրենց մոտի ցուցակներում էլ ստուգելով, հավաստեցին.,,Մեր մոտ էլ չկա: Կարող է՞ դուք ուրիշ տեղամասում եք քվեարկելու,,:Բայց երբ մատնացույց արեցի մեզ ուղարկված ծանուցագիրը՝կռահեցին, թե սխալն ինչի հետ է կապված.փողոցի անվանափոխման:Պատկերացնու՞մ եք՝15 տարի առաջ Լուսավորիչ փողոցի մի մասն անվանափոխել են Կ.Դեմիրճյանի անվան, բայց՝մինչ օրս անձնագրային բաժիներում այդ փոփոխությունը չի արձանագրվել, ու Կ.Դեմիրճյանի բնակիչներն անձնագրերով ու բանկային գործարքներով՝շարունակում են համարվել Լուսավորչի բնակիչներ/այս մասին քանիցս գրել եմ համացանցում /:Բայց տվյալ պարագայում խնդիրն այն է, որ նույն շենքի բնակիչների մի մասի անունները փակցված էին պատին՝Կ.Դեմիրճյանի հասցեով, մնացած բնակիչներին  չէին զետեղել պատի ցուցակներում:Իսկ սա նշանակում է, որ կարող է որեւէ մեկը գար քվեարկելու, տեսներ, որ իր անունը պատին չկա՝չխորանար ինչուների մեջ ու թողներ՝գնար: Սկսում ես կասկածել, թե կարող է՞ ,,անվստահելիներին,, թողել են Լուսավորչի ցուցակներում, ,,վստահելիներին,,՝Դեմիրճյանի:Այդուհանդերձ,՝Լուսավորչի ցուցակներում, այսինքն՝հանձնաժողովի գրանցամատյանում գտան տվյալներս, հանձնեցին քվեաթերթիկն ու ես քվեարկեցի:Հարցի մյուս կողն էլ այն է, որ, փաստորեն, 15 տարի առաջվա ավագանու կայացրած որոշումը մինչ օրս ,,ոչ լեգիտիմ,, է, եթե փողոցն անվանափոխել են, փողոցի վրա գրել նոր անվանումը, բայց՝անձնագրային բաժնում 15 տարի շարունակ այս փոփոխությունը չի արձանագրվել:

..Ի դեպ, իմ այցելության պահին այդտեղ գտնվող արտասահմանյան երկու դիտորդներ արդեն հրաժեշտ տվեցին հանձնաժողովի անդաներին, ու, հայտնի չէ, թե կայի՞ն, արդյոք, նրանց փոխարինողներ, թե՞՝ոչ:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

суббота, 5 декабря 2015 г.

Հետո էլ ասում են՝«Պահանջեք, անպայման պահանջեք կտրոնը»

Օրեր առաջ Վանաձորի դեղատներից մեկում էի: Հերթ էր ՝հո հերթ չէր՜...Մինչեւ հերթն ինձ կհասներ՝նկատեցի, որ ոչ մեկին կտրոն չեն տալիս:Որոշեցի պահանջել՝1200դրամի առեւտրի դիմաց:Պահանջս լսելով՝նախ երկար ու կասկածանքով դեմքիս նայեց  վաճառողը/երեւի մտածելով, թե կամ ,,ագենտ,, է, կամ՝մոլորյալներից վերջին մոհիկանը, որ դեռ հավատում է կտրոնային վիճակախաղին /:Հետո խնդրեց սպասել:Երբ այդ ընթացքում մի քանիսին էլ սպասարկեց, ու տեսավ, որ դեռ սպասում եմ, վաճառողը երեւի որոշեց, որ ես ամենալուրջ տրամադրություններով եմ ու դժկամորեն մոտեցավ ապարատին՝նոր-նոր միացնելով...լիցքավորելու նպատակով:Պարզվեց, որ պետք է էլի սպասեմ, մինչեւ ապարատը լիցքեր հավաքի:20 րոպե անց՝արդեն հաջորդ վաճառողն ինձ մոտեցավ՝որպես նոր եկածի ու հարցրեց, թե ,,ձեզ ի՞նչ էր պետք,,: Ու երբ իմացավ, որ սպասում եմ կտրոնին՝ակնհայտ դժկամությամբ առաջարկեց սպասել՝մինչեւ ,,միանա,,. բայց՝այլընտրանք էլ առաջարկեց.,,Կամ պետք ա հետո գաք,,:Շա՜տ ոգեւորիչ առաջարկ էր, շատ...Օրն արդեն մթնում էր, ու կիսամութ փողոցներով տուն հասնելը վտանգավոր էր.մանավանդ, որ քաղաքում ամենուր թափառող շներ են վխտում:Ըստ այդմ, ստիպված էի հրաժարվել ,,Տեր եղեք ձեր իրավունքներին,, քաղաքացիական կարգախոսից ու աճապարել՝մտքիս մեջ անհասցե հայհոյելով երկիրն այս օրը գցողներին ու, բնականաբար՝նրանց, ովքեր վաճառակետերին ,,խլամ,, հաշվիչներ են տրամադրում:Հետո էլ ասում են՝,,Լավ բան գրի,,.բանկում վճարում ես կատարում՝ասում են ՝,,Սպասեք ծրագիրը միանա,,, ապրանք ես կշռել տալիս՝պարզվում է կշեռքը վաճառողի կողմից է միայն ցույց տալիս, գնորդի կողմից ցույց չի տալիս, կամ՝առհասարակ ոչինչ ցույց չի տալիս՝ու պատճառաբանում են, թե ,,արեւը վրեն է ընկել, խանգարում է,,  կտրոն ես պահանջում՝սպասեցնում են, համացանց ես մտնում՝,,վիրուսներն,, են խանգարում...Դե արի ու լավ բան գրի...

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 4 декабря 2015 г.

Սահմանադրական բարեփոխումների քրոնիկոն

ֆեյսբուքային էջի եւ անտիպ հոդվածների ընտրանի՝սահմանադրական բարեփոխուներին առնչվող

,,Այոոչ,,-ի քարոզչության ,,ժամ-պատարագ,, չկա՞

Հեռուստատեսությամբ պարբերաբար հայտարարվում է, որ ,,այո,,-ն ու ,,ոչ,,-ը համատեղ ռեալիթի շոուի են ելել՝մարզերի ուղղությամբ:Այսինքն՝համատեղ ,,այրուկին՝մեկ մարմին դարձած,,՝մեկն ,,այո,, է քարոզելու, մյուսը՝,,ոչ,,:Իսկ ժողովուրդը պետք է ընտրի, թե որն է իրեն հարմար / հետաքրքիր է, այդ հանդիպումների ժամանակ գոնե բաժանվու՞մ են սահմանադրական բարեփոխումների նախագծի օրինակները /:Հատկանշական է, սակայն, որ քարոզչության ժամը չի նշվում. որ մարզում՝երբ են լինելու, կամ հեռուստատեսությամբ երբ է ցուցադրվելու այդ քաղաքական ,,թամաշան,,.պարզապես՝,,հետեւեք մեր ծրագրերին,,:Ի՞նչ է ստացվում.մարդիկ պետք է ողջ օրը նստեն տվյալ հեռուստաալիքի առաջ, որով ,,այոոչ,,-ի համատեղ քարոզչությունն է նախատեսված, սպառեն լուրերի ու հաղորդումների ողջ պաշարը / այդ թվում՝իրենց չնախընտրած հաղորդումները /, որպեսզի այդ հաղորդումների ինչ-որ մի հատվածում կարող է պատահի՝ներս սողոսկի քարոզարշավն ու մարդիկ միայն այդ ժամանակ տեղեկանան, թե ով՝ում ինչ է ասում:Ու սա եղավ քարոզարշա՞վ:Մի՞թե քարոզչության համար ,,ժամ-պատարագ,, չկա. այն էլ՝այն քարոզչության, որն իբր՝մեծ առավելություն ունի՝համատեղ լինելու առումով:Այն էլ չի տեղին, երբ որւէ հաղորդում կարող է ընդմիջվել քարոզարշավով:Միգուցե տվյալ հեռուստադիտողին դա չի հետաքրքրում:...Առայժմ միայն ՝Ղափանում կայացած ,,այոոչ,,-ի քարոզարշավն եմ բռնեցրել՝պատահաբար, մնացածներին առնչվել եմ միյան տեսահոլովակային թռուցիկ նկարներով, որոնք ավելի շատ քարոզարշավը գովազդելու միտում ունեին, քան՝,,այո,,-ն կամ ,,ոչ,,-ը:Ի դեպ, այսօր վանաձորցիներից մեկը թարմ անեկդոտ պատմեց.,,Բա իմացա՞ր, ,,այո,,-ից ու ,,ոչ,,-ից բացի մի պատասխան էլ կա՝,,եսի՜մ...,,:

17.11.2015թ.

,,Այոոչ,,-ը գող-գող եկավ-գնաց

Ոչ ժամ, ոչ պատարագ, ոչ լուրերով նախնական տեղեկացում, թե ով՝երբ, որտեղ է ժողովրդի հետ հանդիպելու...պարզապես՝լուսաբանումը հրամցվում է հեռուստատեսությամբ՝գնալ-գալուց հետո, ու հավաստիացվում թե ,,լրացուցիչ կտեղեկացնեն,,՝հաջորդ հանդիպումների մասին:Այսինքն՝կպեք հեռուստացույցին ու օրվա հաղորդումների ողջ շտեմարանը մարսեք՝մինչեւ կարող է պատահի՝ինչ-որ մի փախած ժամի ,,յա,, կտեղեկացնեն, ,,յա,, չեն տեղեկացնի:Գոնե Հ2-ը չի ցերեկային լուրերի ,,5 պակասի,, թե ,,5 րոպե շուտ,,-ի ժամանակ հայտնում...

Պարզվում է, երեկ ,,Այոոչ,,-ը Վանաձորի ,,Արցախ,, պուրակում հանդիպում է ունեցել այդտեղ գտնվող քաղաքացիների հետ.բնականաբար նրանց, ովքեր այդ պահին պատահաբար այդտեղ են եղել՝չջեռուցվող բնակարաններից փախած՝աշնանային արեւի շողերն ըմբոշխնելու նպատակով, եւ հաճելին համատեղել են ,,Այոոչ,,-ի քարոզչության հետ:Երեւի հույսները հենց արեւի վրա էլ դրած են եղել քարոզիչները, մտածելով.,,Արեվային եղանակ է, հեչ որ չլինի՝,,գյուղամեջում,, նստած ՝արեւից ջերմացողներ կլինեն,,... մի քանիսն էլ բարձրախոսի ձայնը լսելով կհավաքվեն ռեալիթի-շոու կոչվող քաղաքական ,,թամաշայի,, վրա ...,,20 օր ժողովրդի հետ,,-ավելի շատ այս ահեղադղորդ գովազդն է հնչում եթերում՝,,Այոոչ,,-ի քարոզարշավից,քան՝հանդիպումների գրաֆիկը:Ինչպիսի անձնազոհություն.20 օր շարունակ ,,խալիֆները,, պետք է հետաքրքրվեն ,,ֆուխարայի հալով,, /ինչպես կասեր Չարենցը /.տեսնես գործուղումային ծախսեր չե՞ն պահանջելու:Ըստ տեղեկությունների, ,,Այոոչ,,-ը դեռ մի 10 օր պտտվելու է Լոռու մարզում.ով բռնեցրեց՝բռնեցրեց:

24.11.2015թ.

Նոյեմբերի 28-ին հայրենի հեռուստաալիքները փոխանակ ,,ՈՉ,,-ի հանրահավաքն ու նստացույցը հավուր-պատշաճին լուսաբանեին /մանավանդ, որ ընթանում էր ձմեռային էքստրեմալ պայմաններում /մի քանի կադրեր էին ցույց տալիս ու դրանց զուգահեռ՝ներկայացնում հանրահավաքին չմասնակցող  Նիկոլ փաշինյանի ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մեկնաբանությունները՝հանրահավաքի վերաբերյալ: Ներկայացվեց միայն Գարեգին Չուքասզյանի ելույթից մի հատված՝առանց հարակից մեկնաբանության կամ ելույթի:

29.11.2015թ.

Փոխանակ բարեփոխումների նախագիծը բաժանեն ժողովրդին, ,,այո,,-ի բուկլետներ են բաժանում

Միլոններով տպել են՝ժողովրդից խնայում են. որ ի՞նչ, որ գիտակից մարդիկ չկարողանա՞ն մանրամասն տնտղել ու համեմատություններ կամ հետեւություններ անե՞ն: Եթե ,,այո,, եք քարոզում, ու ձեր ,,թեկնածուն,, առաջարկվող բարեփոխումային փաթեթն է, բա ներկայացրեք ձեր թեկնածուին...թե՞ պահում եք, որ այդ նախագիծն անցկացնելուց հետո հիմնարկներին բաժանեք ու պետբյուջեից փող դուսր գրեք՝առքի համար:Սա նույնն է, թե ապրանք գովազդեն՝առանց ցույց տալու:

25.11.2015թ.

Եղանական էլ է դեմ հանրաքվեին ու ,,լացում,, է՝ձյան առատ փաթիլներով:

Մնաց մեկ աշխատանքային օր, որի ընթացքում երկրի բարձրագույն մարմինները հնարավորություն ունեն անսալ ՀՀ առաջին ու երկրորդ նախագահների, ինչպես նաեւ՝անցած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուների հորդորին՝կասեցնել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն՝մի շարք հիմնավորումներով, որոնց արդեն անդրադարձ եղել է:Իսկ եթե նրանց ,,խաթրն,, էլ չեն հաշվի առնում, ապա գոնե հաշվի նստեն եղանակային անբարենպաստ պայմանների հետ: Ողջ հանրապետությունում առատ ձյուն է սկսել տեղալ,եւ բնական է, որ հանրաքվեի անցկացման օրն էլ հազիվ թե ճանապարհները անցանելի լինեն:Իսկ մերկասառույցի պայմաններում հազիվ թե դիտորդները հնարավորություն ունենան մայրաքաղաքից հասնել հեռավոր մարզեր:Իսկ այդ պայմաններում հանրաքվեի արդյունքները չեն կարող արժանահավատ լինել ու ընտրությունները՝լեգիտիմ:Ընդհանրապես, արդեն շատ վատ ավանդույթ է ձեւավորվում.համապետական կարեւոր նշանակության ընտրություններն անցկացնել ձմռանը. այնպես՝ինչպես 2003թ, 2008թ. եւ 2013թ. նախագահական ընտրությունները:

3.12.2015թ.

Եթե գյուղերում պարբերաբար ֆինանսական օգնություններ են բաժանում գործարարները, դա կարելի՞ է ընտրակաշառք համարել.փաստ է այն ,որ մարդկանց մի հատվածն այդ կերպ չեզոքացվում է, եւ հազիվ թե այդ օգնություններից օգտվող մարդիկ հանրաքվեին քվարկեն ,,Ոչ,,-ի օգտին:

2.12.2015թ.

Ոչ՝աբսուրդին, ոչ՝հարմարվողականությանը

Չի կարելի ասել, թե ժողովուրդը միանշանակ ,,Այո,,-ին է կողմ կամ միանշանակ ,,Ոչ,,-ին է կողմ:Մինչդեռ այդ երկու աբսուրդային տեսակետներն էլ հնչել են ՝երկու ճամբարներից:Մի ՀՀԿ-ական պատգամավոր էլ պնդում էր, թե ժողովրդի 50տոկոսն ,,այո,,-ին է կողմ, 50տոկոսն էլ դեռ չի կողմնորոշվել:Սա ամենաիսկական ,,Ոչ,,-ի ժխտման տեսություն է:Այս ամենը նման է մեկնարկային աճուրդի.ով՝ ավելի մեծ գումար կառաջարկի,կամ՝ժողովրդական հեքիաթի, որի հերոսն ասում է՝,,Ով այնպիսի սուտ կասի, որ ասեմ՝սուտ է, թագավորւթյանս կեսը կտամ նրան,,:Իսկ երեկ ՀՀկ մամուլի խոսնակն ,,Ազատությունով,, հայտնեց, թե ինքը Լոռիում հանդիպել է ,,Այո,,-ի, ու մարդիկ ,,Այո,, են ասում, որ առճակատում չլինի:Ի՞նչ է ստացվում. մարդիկ համաձայն են ,,այո,, ասել վախի՞ց, որ հանկարծ իրավիճակը չլարվի:

2.12.2015թ.

Բարեփոխումների քարոզարշավը եթերում ընթանում է ուժերի ակնհայտ անհավասարությամբ:Ընդդիմությունը՝ի դեմս ,,ոչ,, ասողների, ունի ընդամենը մեկ անվճար հնարավորություն՝Հ1-ով, որտեղ մի քանի րոպեանոց գովազդ կարող են տեղադրել:Իսկ ,,այո,,-ն հաղթական թեւածում է նաեւ կուսակցական ուղղվածություն ունեցող հեռուստաալիքներով:Ողջ օրը հեռուստաեթերը լցված է ,,այո,,-ի առթիվ կոլեկտիվային ու դահլիճային հանդիպումների լուսաբանմամբ, իսկ ,,ոչ,,-ի հանրահավաքները հիմնականում լուսաբանվում են ինտերնետային տիրույթում կամ ,,Ազատություն,, ռադիոկայանով,,:

1.12.2015թ.

,,Շանթի,, եթերում երեկ բացառիկ օր էր՝բացառիկ ձեւաչափով.ընդդիմությունից հրավիրվել էր ,,Ժառանգության,, անդամ, ,,Ոչ,,-ի կողմնակից Արմեն Մարտիրոսյանը:Հաղորդավարն անգամ խրախուսեց՝,,կարող եք ազատ վատ բաներ խոսել, հակառակորդ ճամբարից մարդ չկա,,:Է ,,վատ բաներ,, եիք ուզում լսել՝Ժիրայր Սեֆիլյանին հրավիրեիք, ինչու՞ եք կառուցողական ընդիմադիր Մարտիրոսյանին հրավիրել:15-20 րոպեանոց ելույթը երկու անգամ ընդմիջվեց գովազդով.հնարավոր է՝այդ ընթացքում ,,վերեւից,, հրահանգավորում էին ստանում:

3.12.2015թ.

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 3 декабря 2015 г.

Վիրուսների տարածումը ՝գրաքնության ձե՞ւ

Վիրուսներ է, որ պտտվում են համացանցում, եւ ես լուրջ կասկածներ ունեմ, որ ա եւս գրաքննության մի ձեւ է, քանի որ երբեմն փորձում ես կարդալ որեւէ պաշտոնյայի վերաբերյալ որեւէ աղմկահարույց հոդված, մեկ էլ տեսնում ես, որ էկրանը սեւացավ, ինչ գրառումեր կան՝կորան-գնացին, ու ,,թռչող ափսեներ,, սկսեցին հայտնվել էկրանին՝կառավարումն արգելակելով:Գրաքննության ամենահաս ձեռքը հասնում է նաեւ էլեկտրոնային փոստին.ձեզ ուղարկվող կարեւոր նամակները կարղ են հայտնվել ,,սպամի,, մեջ կամ ,,զամբյուղում,,  իսկ մենաիսկական ,,սպամները,,՝նամակների համար հատկացված բաժնում:Իսկ ,,զամբյուղում,, հայտնվող նամակն ընդամենը մեկ ամիս է պահպանվում, ու եթե օգտատերը ,,զամբյուղը,, չբացի մեկ ամիս ավելի, կարող է չիմանալ, որ իրեն կարեւոր նամակ է ուղարկվել:

ԳԱՅԱնԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 1 декабря 2015 г.

Տնակային դատարանի պատմությունը՝որպես անձնական կյանքի էջ

                           ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

Ցրտի ու մթի տարիները՝1989-94թվերի, իմ հիշողության մեջ մնացել են Վանաձորի Զագսի շենքում ծվարած  դատարանի գրասենյակում ու կից տնակներում անցկացրած աշխատանքային առօրյայի հետ:Այդ տարիներին գրասենյակում քաղգործերով գործավար էի աշխատում:Աշխատանքի ընդունվեցի 1989թ. աշնանը:Մինչ այդ՝ 1988թվի դեկտեմբերի 7-ի  երկրաշարժից հետո Բելոռուսիա գործուղվեցի՝որպես մանկավարժ / աշխատելու ժամանակավոր հայկական դպրոցում /:Երբ վերադարձա՝ստիպված էի այդ աշխատանքն ստանձնել՝ընդամենը 70ռուբլով, քանի որ աղետի գոտում այն ժամանակ համապատասխան աշխատանք գտնելը մեծ դժվարություն էր ներկայացնում: Դատարանի հետ իմ կապը մինչ այդ հասարակական կարգով էր.քիմմանրաթելի գործարանի կողմից, ուր աշխատում էի վարչական կազմում, 1987թվին ընտրվել էի հասարակական կարգով ժողատենակալ:Այլ հանգամանքներում՝միգուցե դատարանում աշխատանքի անցնելը դժվարություն լիներ, բայց՝երկրաշարժին հաջորդող տարում, երբ հիմնարկներ էին լուծարվել ու պարզապես վերացել՝երկրաշարժի հետեւանքով, ատենակալների մեծ պահանջարկ կար, ու երբեմն դատական նիստերի ժամանակ որպես ատենակալ էլ էին ինձ ներգրավում՝ինչն արդեն ձանձրալիության աստիճան տհաճ էր, օրվա մեծ մասն անցնում էր դատարանական միջավայրում՝մինչեւ ուշ երեկո:Գրասենյակի աշխատողները՝ջեռուցման մարտկոցի վերջնական պայթելուց հետո/ երբ գրասենյակն ու քաղգործերի մի մասը ողողվեցին կեղտաջրերով /՝ստիպված էին ողջ օրը ածուխի ու փայտի վառարանի մոտ անցկացնել՝արցունքակալած աչքերով ման գալով:Տներում / այսինքն՝ավելի շատ ,,դոմիկներում,,/՝փայտ էին վառում, դատարանում՝փայտ  կամ՝ածուխ: Ըմբռնումային մոտեցում ցուցաբերելով մարդկանց կենցաղային հոգսերի հանդեպ՝դատարանի նախագահը կին-անձնակազմին ներքին կարգով թույլատրել էր մեկ ժամ ուշ գալ աշխատանքի՝ժամը 10-ին:Անգամ՝տներից էին ոմանք փայտ բերում հետները՝պայուսակում  դրած:Իսկ մինչ այդ տղամարդ-անձնակազմը / եւ, մասնավորապես՝դատական կատարածուները, որոնք այսօր դատական տեսուչներ են կոչվում / հասցնում էր ,,օջախի,,կրակը վառել:Դա անցումային ժամանակահատված էր:Դատավորներից մի քանիսի աշխատասենյակները ԶԱԳՍ-ի ու գրասենյակի հետ նույն շենքում էին, մի քանիսինը՝տնակներում: Սովետական միությունը փաստացի փլուզվել էր, բայց՝անկախությունն էլ դեռ լիարժեք հունի մեջ չէր ընկել: Գաղափարախոսությունների կռիվ էր՝ՀՀՇ-ի ու կոմունիստական նոմենկլատուրայի միջեւ:,,Պարոն,, դիմելաձեւը դեռ ընդունված չէր դատարանում, եւ դատավորներին ,,ընկերով,, էին դիմում թե քաղաքացիները, թե աշխատողները:Չնայած երկրաշարժից հետո դատարանը տեղափոխվել էր ԶԱԳՍ-ի շենք՝Լճեր, սակայն արխիվը մնացել էր իր հին տեղում՝վթարային շենքում:Արխիվից գործեր հանելու անհրաժետության դեպքում գրասենյակի աշխատողներն ստիպված էին կյանքը վտանգելով՝վթարային շենքում գտնվող արխիվ հասնել, ու մոմի լույսի տակ, փոշու ու կեղտի մեջ գործ փնտրել:Կարծում եմ, այդ տարիներին դատարանում աշխատած անձանց հարկավոր է ,,վրեդնիության,, թոշակ նշանակել:Զագսի շենքի մի հատվածում խինդ ու ծիծաղ էր, երիտասարդ զույգեր էին ընտանիք կազմում կամ երեխայի ծնունդ գրանցում, երբեմն՝դաշնամուր էին նվագում, մյուս կողմում՝լացուկոծ, անեծքներ՝դատավորներին ուղղված,ամուսնալուծվող զույգերի վեճ ու կռիվ, ոստիկանների ուղեկցությամբ դատարան տարվող կալանավորներ...Իրենց կյանքի ամենաերջանկահիշատակ օրը երիտասարդ զույգերն ստիպված էին առնչվել կյանքի տխուր կողմերի հետ:Ամենաողբերգազավեշտականը տնակ կիսելու պահանջն էր՝ամուսնալուծվող կանանց կողմից, ու հաճախ դատարանն ստիպված էր նույն տնակում բնակվող նախկին զույգերից որեւէ մեկին մի շիրմայով առանձնացված անկյուն հատկացնել. այսինքն՝ամուսնալուծված զույգն ստիպված էր կիսահամատեղ կյանք վարել.սիրային եռանկյունի, որի մի կողմում տղամարդն էր՝նոր կնոջ հետ, մյուս կողմում՝նրանից ամուսնալուծված կինը՝երեխայի հետ:Մինչեւ 1990թիվը քրեական աղմկահարույց գործերի դատավարությունն ընթանում էր վրանում, այնուհետ դրանք սկսեցին տեղափոխվել դատավորների տնակ կամ՝այլ հասցեում գտնվող մեկուսարանի պետի աշխատասենյակ:Զիվորական գործերի քննությունը տեղի էր ունենում ավելի հաճախ՝զորամասերում:90-ականների ղարաբաղյան շարժումը դատարան էլ հասավ. դատավորներից ավելի շատ գումար էին հավաքում՝Արցախին օգնելու նպատակով, աշխատողներից՝ավելի քիչ:Դատավորներն այդ ժամանակաշրջանում / մինչեւ՝1991թվի լիակատար անկախացումը /արդեն հաշվի էին նստում ավելի շատ ոչ թե ,,ռայկոմ-քաղկոների,, հետ , այլ՝բեղ-մորուքի մեջ կորած, ,,պատրոնդաշը կապած,, ֆիդայիների:,,Թարսի պես,,՝նրանցից ոմանք անընդհատ դատական խնդիրներ ունեին՝բնակարանային, ամուսնալուծության ու ալիմենտի հետ կապված: Դատարանում քաղգործերը շատ էին.մանավանդ, որ Կիրովականի դատարան էին տեղափոխվել նաեւ Սպիտակի դատարանից մազապուրծ եղած ու երկրաշարժից փրկված գործերը եւ դրանց ավելացող նոր գործեր՝Սպիտակից: Ավելի ուշ՝Սպիտակում տնակային դատարան սկսեց գործել:Դատարանը հեղեղված էր Կիրովականի քաղխորհրդի կողմից ներկայացվող բնակարանային վտարման հայցադիմումներով, որոնք դառնում էին քաղգործեր, այնուհետ՝վճիռ կայացվելուց եւ այն ուժի մեջ մտնելուց հետո՝կատարողական թերթեր էին հանվում եւ հանձնվում դատական կատարածուներին՝տերիտորիալ կարգով ի կատար ածվելու:Քանի որ բնակչության մեծ մասը քաղաքից հեռացել էր՝երկրաշարժից հետո, շատերը երկրաշարժի զոհ էին դարձել իրենց աշխատավայրերում,ուստի մեծ թվով դատարկ բնակարաններ կային, որոնք, եթե 6 ամիս չէին բնակեցվում՝քաղխորհուրդն իրավունք էր վերապահում այն հանձնել կարիքավորներին: Ոմանք անգամ չէին սպասում քաղխորհրդի հայեցողությանն ու ինքնակամ մտնում էին դատարկ բնակարաններ՝հուսալով հետո այն օրինականացնել՝որպես կարիքավոր: Ոմանց դա հաջողվում էր, ոմանց նկատմամբ վտարման հայցեր էին  ներկայացվում. այդտեղից էլ՝վտարման գործերի շատությունը, չէ՞ որ բնակարանների սեփականաշնորհման օրենքը դեռ չէր գործում:Շատ էին նաեւ ալիմենտի կատարողական վարույթները: Դրանց գերակշիռ մասը ԽՍՀՄ տարածքի երկրներից Հայաստան եկած այլազգի շինարարներին/ռուս, ուկրաինացի,ուզբեկ եվ այլն/ էր վերաբերվում:Ոմանք անգամ 4-5 անգամ էին ամուսնալուծվել, ու տարբեր կանանց կողմից ներկայացվող հայցեր էին ուղարկվում Կիրովականի դատարան՝տերիտորիալ կարգով ի կատար ածվելու եւ տվյալ ալիմենտային պարտապանի աշխատավայրում աշխատավարձի նկատմամբ կալանք դնելու նպատակով:

                          ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

  Հիշարժան պատմություններ՝դատարանից

--------------------------------------------------------------

Բարձրագույն պոլիտեխնիկական կրթությամբ մի աշխատակցուհի կար՝Նարինեն, որ նիստերի քարտուղար էր ընդունվել 1989 թե 1990թվին,գրեթե ինձ հետ միաժամանակ:Պարզվեց, որ նա թաքնված տաղանդ է եղել, քանի որ հաջողությամբ նմանակում էր դատավորների ելույթները:Մի օր աշխատակցուհիներից մեկի  տարեդարձի ժամանակ, որ նշվում էր վերջինիս տնակային բնակարանում՝կոլեկտիվի մասնակցությամբ, Նարինեն տարեդարձի ,,գեղարվեստական մասի,, ժամանակ մեր համառ խնդրանքներից հետո սկսեց նմանակել դատավորների ելույթներից հատվածներ: Տարեդարձին մասնակցող երկու դատավորներն էլ, ում վերջինս նմանակում էր, զարմացած ու քահ-քահ սկսեցին ծիծաղել, իսկ դատավոր Էդիկ Մանուկյանը՝ծնունդով գյումրեցի /ում հետագայում առաջ քաշեցին Երեւան /, հաճոյախոսելով նմանակողին՝գյումրեցու բարբառով ասաց.,,Սատկա՜ծ,,:

Նարինեի հետ կապված այլ հիշողություններ էլ կան:Շատ հումորով էր, ու անգամ ամենատհաճ իրավիճակում հումորը չէր կորցնում:Մի օր առավոտյան մտավ գրասենյակ ու գույնը գցած՝ասաց, որ դատավորի աշխատասենյակի թե սեյֆի բանալին տանն է թողել / թե կորցրել էր՜.../...մի խոսքով հուսահատ վիճակում էր ու մտատանջությունների մեջ, որ ձմեռ օրով պետք է տուն հասնի նորից, եւ տխուր-տրտում ասաց.,,Էրազումս էն մեռած տատս եկել էր ու ինձ ուզում էր հետը տաներ.գնացած տեի ըլնի,,:Ես եւ Նարինեն նույն կանացի պայուսակից էինք բռնում:Մի օր այնպես էր ստացվել, որ մեր պայուսակները գրասենյակում իրար մոտ էին գտնվել, թե իմի համար նախատեսված հատվածում նրանն էր հայտնվել...Մի խոսքով՝իմ պայուսակի փոխարեն, ընդմիջման գնալիս Նարինեինն էի վերցրել:Ավտոբուսով դեռ մեկ կանգառ էլ չէի հասցրել գնալ, մեկ էլ պայուսակս բացելով՝տեսնեմ ինչ-որ անծանոթ թաշկինակ կա դրված:Անակնկալի եկա, բայց շատ արագ կռահեցի, թե ինչ է տեղի ունեցել, ու վարորդին ,,կներեք,, ասելով՝խնդրեցի ավտոբուսը կանգնեցնել, իջա ու սլանալով ուղեւորվեցի դեպի ետ՝դատարան,մտքիս մեջ Աստծուն աղոթելով, որ հանկարծ Նարինեն էլ ընդմիջման գնացած չլինի, ու նա էլ իմ պայուսակը  հետը տարած լինի: Բարեբախտաբար, դեռ չէր գնացել, եւ անգամ տեղյակ էլ չէր, թե ինչ է տեղի ունեցել, ու մի կուշտ ծիծաղելով ասաց.,,Հա ի՞նչ անենք, հիմա էլ կգնայիր տուն՝հետո հետ գալիս կտայիր իմը,,:Հետագայում Նարինեն ամուսնացավ գյումրեցի երիտասարդի հետ ու տեղափոխվեց Գյումրու դատարան:Մի քանի տարի առաջ վանաձորյան շուկայում Նարինեին հանդիպեցի, եկել էր հարազատներին այցելության, ուրախացավ հանդիպման համար ու ասաց, որ դեռ Գյումրու դատարանում է աշխատում, գոհ է աշխատանքից, հետո էլ տեղեկացրեց, որ իմ հոդվածները ՝հանրապետական մամուլում, կարդում է:

Մի անգամ ընդմիջման գնալիս ստիպված էի տաքսիով գնալ, որպեսզի հասցնեմ ժամանակին ետ վերադառնալ, իսկ ավտոբուսն ուշանում էր: Զգացի, որ տաքսու վարորդի ,,քեֆը տեղն,, է, ու կարծես թե դիտմամբ է դանդաղ քշում ու հայելու մեջ էլ ,,տնտղում,,է ինձ:Հետո անցավ ,,հարցախույզի,, թե ,,էդ կողմերում,,/այսինքն՝հեռավոր Լճերի տարածքում, որտեղ երկրաշարժից հետո տեղափոխվել էր դատարանը /, ի՞նչ գործ ունեմ,ի՞նչ եմ անում:Հետագա տհաճ հարցերից խուսափելու նպատակով որոշեցի միանգամից կարճ կապեմ ու ասացի, որ դատարանում եմ աշխատում:Ինձ թվում էր, թե նա դրանից հետո մի փոքր զսպվածություն կցուցաբերի ու զգուշավոր կդառնա, բայց՝ընդհակառակը, ոգեւորվեց ու թե՝,,Պա՜հ...  հա դե ասա դատավոր մարդ եմ էլի տանում,,:Տեսնելով, որ վերջինիս հարցերն ու նկրտումներն արդեն անտանելի են դառնում /մանավանդ, որ ինչ-որ ծանոթի հանդիպելով ու մեքենայից ձեռքով ողջունելով՝ասաց.,,Պարապ չեմ, դատավոր մարդ եմ տանում ,,/, տան մոտ չհասած՝խնդրեցի կանգնեցնել մեքենան, բայց ՝վերջինս, երեւում էր, շտապելու մտադրություն չուներ: Բարեբախտաբար, արդեն մեր տան կողմերում մի ավտոտեսուչ կանգնեցրեց վերջինիս, ու մեքենայի կանգնելուց հետո շտապ-շտապ սովետական ռուբլիանոցը նետեցի մեքենայի մեջ ու սլացա:Դրանից հետո արդեն տեւական ժամանակ խուսափում էի տաքսի նստելուց:

                      ․․․․․․․․․․․․․․․

Դատական նիստի ժամանակ, որ ընթանում էր երջանկահիշատակ դատավոր Գեւորգ Այվազյանի մոտ, դատական նիստի ողջ կազմն սպասում էր, թե երբ է փաստաբանը ժամանելու:Կես ժամ անցել էր նշանակված ժամից՝փաստաբանը չկար ու չկար: Զայրացած դատավորը մի քանի անգամ զանգում էր վերջինիս տուն,  սպասում դատարան հասնելու հավաստիացումներին ու արագացնում, թե ,,շուտ արա, քեզ ենք սպասում,,: Զարմանքից ապշել էինք, երբ իմացանք, որ փաստաբանը, որ գյուղում էր բնակվում, ուշանում է...կովի ծնելու պատճառով:Մեկ ժամ հտո, ի վերջո, փաստաբանը ժամանեց, եւ, ով զարմանք, սկսեց դատավորից նեղանալ, թե ինչու՞ է աղմուկ-աղաղակ բարձրացրել.,,Բա կովը ծնում էր, ի՞նչ անեի,,:Գյուղական ընտանիքների համար, բնականաբար, կովի ծնելը շատ լուրջ ու պարտավորեցնող գործ է, որին անգամ դատական նիստը չի կարող խանգարել, այլ՝ընդհակառակը:Այդուհանդերձ, դատական նիստը կայացավ:

                  ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

1989թվի սկզբին դպրոցներից մեկի տնօրինուհուն դատի էր տվել հավաքարարը՝իրեն աշխատանքից ազատելու համար:Հայցվորը, որ տարիքով կին էր՝կոշտ ու կոպիտ դիմագծերով ու Շամշադինի բարբառով, անընդհատ ասում էր, որ ինքը աշխատանքային կարգապահությունը չի խախտել, ու հպարտանում էր, որ ոչ գողություն է արել, ոչ՝անբարոյականություն: Երբ սկսեց ,,անբարոյականություն,, բառն անընդհատ շահարկել, նիստին գտնվող մի իրավաբան՝ավագ սերնդի, քամահրանքով ասաց.,,Տո լավ հա...դու որ ուզենաս էլ՝չես կարա անբարոյականություն անես,,:

                           ․․․․․․․․․․․․․․․

1989թ.,երբ նոր էի ընդունվել աշխատանքի դատարանում,մի անգամ ընդիմիջման գնալիս, երբ ոտքով փողոցը հատում էի՝կենտրոնական հանրախանութի խաչմերուկում, ավտոտեսուչը կանգնեցրեց ու թե՝,,Փողոցը այս կողմից չի կարելի հատել,,:Ինչ-որ նման մի բան: Չնայած շատ զարմացա, թե իմ խախտումը ո՞րն էր, այդուհանդերձ՝չուզեցի երկար-բարակ գլուխ դնեմ, քանի որ զրույցը երկարելու դեպքում կուշանայի ժամանակին աշխատանքի հասնելուց, ուստի  ասացի՝,,Դատարանի աշխատողներին կարելի է,,:Այստեղ տեսուչը միանգամից փոխեց տոնն ու թե՝,,Դատարանում ես հա՞ աշխատում, բա ո՞նց ա քեզ չեմ տեսել,, ու գրասենյակի պետի անունն իմ կողմից տալուց հետո, համոզվելով, որ դատարանում եմ աշխատում,թույլ տվեց անցնեմ փողոցը:Այսպիսով՝ստիպված էի ,,պաշտոնական դիրքս,,չարաշահեմ:Հակառակ պարագայում՝գործը կարող էր մեծապես տուժել:

    ՄԱՍ ԵՐՐՈՐԴ.ԴԱՏԱԿԱՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ

Ժողդատավոր Սուրեն Առաքելյանի մոտ գողության գործ էր լսվում:Հանցագործը անչափահաս էր, փաստաթղթերով էլ անմեղսունակ էր համարվում, ու դա ստուգելու նպատակով դատավորը հարցրեց.

-Դու սիրած ունե՞ս:

-Ձայն չհանեց:

-Դու չես ուզու՞մ ամուսնանաս:

Էլի ձայն չհանեց:

-Բա հրետ էսա 18-դ թամաում ա, բեր քեզ ամուսնացնենք:Հրես ա՜յ...Նարինեն ու Գայանեն ուզում են քեզ հետ ամուսնանան, դու չես ուզու՞մ:

Գլուխը բացասաբար շարժեց:Դատից հետո Առաքելյանը ,դիմելով մեզ /Նարինեն որպես նիստերի քարտուղար էր նստած, ես՝որպես ատենակալ /, ասաց.,,Դե էլ գլուխներդ չգովաք, էդ դեբիլն էլ չուզեց ձեզ,,:

----------------------------------------------------------------------------------------------

Մի կին բողոքում էր, որ իրեն ու ամուսնուն խանգարողը սկեսրայրն է:Դատավոր Գեվորգ Այվազյանը հարցրեց.

-Դուք իրար հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք:

Հարցը չհասկացան:

_Վերջին անգամ ե՞րբ եք հարաբերություն ունեցել:

Էլի չհասկացան:

_Հիմի իրար հետ խռով ե՞ք, թե՞ ոնց:Ամուսինն աշխուժացավ.

-Հենց էսօր էլ իրար պաչ-պռոշտի ենք արել, նոր ենք եկել:

Կինը թե

-Բա որ հորդ տեսար, էն խի՞փախար:


--------------------------------------------------------------------

Այվազյանը համոզում է ամուսնալուծվող երիտասարդին, որ միանան.վերջինս չի համոզվում ու ասում է.

-Տո դա ինձ ինչ կնիկ է՜...դա ինձ ապագա չի:

Այվազյանը թե՝

-Որ ծոցին քնես, ապագա էլ կունենաս, ամեն ինչ էլ:

---------------------------------------------------------------------------------------------------------

Դատավոր Պավել Անտոնյանը հարցնում է ամուսնալուծվող երիտասարդին.

-Պատճառն ի՞նչ է, ոչ կնոջիցդ բաժանվում ես:

-Բա որ սա կնիկ ըլի, իմ ականջները սենց կեղտոտ կըլնե՞ն:

--------------------------------------------------------------------------------------------------

Ամուսնալուծության դատի ժամանակ երեխաներից մեկը, որ մոր ,,կողմից,, էր, ձեռքը բարձրացնելով թույլտվություն է վերցնում դատավորից.

-Ձյաձյա ես ասե՞մ, ձյաձյա ես ասե՞մ...,-խնդրում է ու ձեռքը թափահարում՝ոնց որ դպրոցում դասի ժամանակ:

-Ասա, աղջիկ ջան,-թույլ է տալիս դատավոր Վոլոդյա Ասլանյանը:

-Ձյաձյա, ուրեմն էս պապաս սաղ օրը մամայիս թխած տորթն ուտում էր մեծ-մեծ կտորներով ու ասում՝էս բան չես սարքե՞լ, սաղ օրը սոված ենք մնում, համ ուտում էր, համ՝ասում:

Ասլանյանը լուրջ-լուրջ նայեց երեխայի դեմքին ու ասաց.

-Ապրես, աղջիկ ջան, չորս, դասդ լավ ես սովորել:

---------------------------------------------------------------------------------------------

Դատավոր Էդիկ Մանուկյանը հարցրեց ծնունդով գյումրեցի ոստիկանին, որ դատին որպես անչափահասների գործերով զբաղվող էր ներկա.

-Համլետ, էս դու դասատու էլ ես աշխատե՞լ:

-Ծո ես ղայդին մասնագիտություն ունեմ, խոմ ձեզի պես թավաքյալի դատավոր-մատավոր չեմ:

-----------------------------------------------------------------------------------------------

Ամուսնալուծվող տղամարդը դատի ժամանակ բողոքում է.

-Քաղաքացի դատավոր, գնացի, որ հետը հաշտվեմ, տենամ տան պատից իմ նկարը կախել ա սեւ շրջանակի մեջ:

-Է ուրախ չե՞ս, որ կենդանի ժամանակ քեզ մեռած տեսել ես,-սրամտում է դատավոր Առաքելյանը:

--------------------------------------------------------------------------------

Դատարանի աշխատողների ժողով էր՝նախագահի աշխատասենյակում:Դատավոր Առաքելյանը հայտնեց.

-Այսուհետ մեր աշխատանքն սկսվում է ժամը 9-ին, կանանց համար՝9-ն անց 30-ին: 

Նարինեն հարցրեց.

-Բա աղջիկնե՞րը: 

Առաքելյան.-Երբ ես ասում եմ ,,կանանց,,՝ նկատի չունեմ ֆիզիոլոգիական վիճակը, այլ միայն՝ սեռը, անկախ նրանից կույս է, թե կույս չէ, աշխատանքն սկսվում է 9-ն անց 30։

-------------------------------------------------

Դատավոր Ասլանյանը հարցնում է ամուսնալուծվող հայցուհուն՝հայցադիմումը կարդալով.

-Էս ի՞նչ խոզերի պահանջ է՝խոզ-06․․․․:

-Չէ, խոզ չունենք:

Հետո Ասլանյանն ուղղեց սխալ կարդացածը՝եւ ծիծաղելով ասաց.

-Խոզ-06 մակնիշի,,:

Հայցուհին, լավ չըմբռնելով, որ թյուրիմացություն էր տեղի ունեցել, ասաց.

-Խոզ ախպերս ունի:

Ամուսինը ,,վրա պրծավ,,.

-Ախպերդ կնիկ էլ ունի, ի՞նձ ինչ։

------------------------------------------------------

Դատարանի՝տնակային պայմաններում գտնվելու եւ համապատասխան հսկողության բացակայության հանգամանքից օգտվելով, մուրացիկները երբեմն փորձում էին ներխուժել հենց դատական նիստի պահին:Հոգեկան ակնհայտ շեղումներով մի երիտասարդ կին,մտնելով դատավորի աշխատասենյակ՝դատական նիստի մասնակիցների ներկայությամբ դիմեց երիտասարդ դատավորին.,,Ձաձա, փող տուր,,. ու դուրս չեկավ այնքան ժամանակ, մինչեւ այդտեղ գտնվող ոստիկանը վերջինիս չհամոզեց, թե ,,ձաձայի,, փոխարեն ինքը փող կտա:,,Արի, արի գնանք՝ես քեզ փող կտամ,,-ասաց ոստիկանը:

---------------------------------------------------------------------

Ամուսնալուծվող երիտասարդ կինը, որ ամուսնուց գույքային պահանջ էր ներկայացնում,իսկ դատարանը համոզում էր չբաժանվել ամուսնուց՝լացակումած ասեց՝,,հարգելի դատավոր, ախր իմ ամուսինը մանեկող ա,,։

-Հիմա էդ ու՞մ ամուսինը չի մանեկող,,-հեգնանքով պատասխանեց հակառակ կողմի կին փաստաբանը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

пятница, 27 ноября 2015 г.

Եթե չեք ասֆալտապատելու՝ինչու՞ եք խճապատել

Ոնց որ թե էլի խոստացան ու մոռացան:Մեկ-երկու ամիս առաջ էր հայտարարվել, որ կառավարության կողմից հատկացված գումարներով, ի թիվս այլ փողոցների՝կասֆատապատվի նաեւ Վանաձորի Լազյան փողոցը. բայց՝Լազյանի մի կեսն ասֆալտապատեցին / որի մասին արդեն նշել ենք սույն բլոգում /, մյուս մասը ոչ միայն չեն ասֆալտապատել, այլեւ՝խիճ են լցրել ու թողել՝Լազյան / Նժդեհ խաչմերուկի մոտակայքում՝Լազյան 37 հասցեում. այն էլ՝ձմռան շեմին ու մանկապարտեզի հարեւանությամբ:Եթե չեք ասֆալտապատելու՝ինչու՞ եք խճապատել, որ անցորդների ու մեքենաների համար լրացուցիչ դժվարություննե՞ր ստեղծեք:Մի կիսատ ասֆալտապատում էլ ,,Լաչինի միջանցքում,, /Շիրվանզադեի փողոց /արվեց. վերին հատվածներն ասֆալտապատեցին, ներքեւը՝,,մոռացան,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 25 ноября 2015 г.

«3 տարի հետո ով՝սաղ, ով՝մեռած»

          Զրույց՝չկողմնորոշված քաղաքացու հետ

Ժողովուրդը շատ վատ է տեղեկացված սահմանադրական բարեփոխումների մասին:Օրերս մի վանաձորցի կին հարցնում է.,,Ի՞նչ կարծիքի ես, հիմա ո՞րն է ճիշտ, երեւի ,,Այո,,-ն չէ,,՞: Ասում եմ՝,,Դու ,,Այո,,-ի կողմից ե՞ս,,: Ասում է՝,,Ես ուզում եմ իմանամ, որ եթե ,,Այո,, ասենք՝ինչ կփոխվեի, եթե ,,Ոչ,,՝ինչ,,:Բացատրեցի, որ եթե ,,Այո,, ասենք՝պրեզիդենտական համակարգը վերանում է, դառնում ենք խորհրդարանական պետություն, նախագահ չենք ունենալու, այլ միայն՝վարչապետ,,:Թերահավատորեն ասում է՝,,Հա՞ որ, ես կարդացել եմ՝թենց բան չկար,, / Տեսնես էդ ի՞նչն էր կարդացել՝երեւի ,,Այո,,-ի բուկլետը կամ 2005թ. բարեփոխումների գրքույկը. կարող է մի քանիսին դրանից են տվել /:Ասում եմ՝,,Բա դու չես լսե՞լ, որ դաշնակները քարոզում են ,,Այո,,-ն, ասում են, որ արդեն անցնելու ենք խորհրդարանական կառավարման,,: Ասում է՝,,Փաստորեն դաշնակները ,,Այո,, -ի կողմից ե՞ն,,:Ասում եմ՝,,այո,,...Հետո պարզաբանում եմ, որ բարեփոխումներն անցկացնելուց հետո արդեն քաղաքապետ ու գյուղապետ չենք ընտրելու, այլ միայն՝ավագանի, ու ավագանին է քաղաքապետ ընտրելու: Այստեղ հավանություն է տալիս, թե՝,,Ինչի դա ի՞նչ վատ ա որ, կարող ա մի անխելք մարդ գնա քաղաքապետ ընտրի, իսկ էն ժամանակ խելացիները կընտրեն /Իսահակյանը կասեր՝,,հեյ վա՜խ...,,...Կարելի է կարծել, թե ավագանիների մեծ մասը խելքի շատությունից կրակն է ընկել, ու չգիտի, թե ում բաժանի...կամ շարքային ավագանին էդ ի՞նչ փող ունի՝որ առաջադրվի, պարզ չի՞ որ քաղաքապետության կամ գյուղապետության թեկնածուները պետք է նախապես իրենց ընտրյալ ավագանիներին ուզենան առաջադրել ու անցկացնել.../:Բայց՝զրուցակիցս մտահոգվեց, երբ իմացավ, որ օտարերկրյա քաղաքացին էլ կարող է առաջադրվել համայնքապետ՝բարեփոխուների նախագիծն անցնելուց հետո:Ի վերջո՝չկողմնորոշված քաղաքացին որոշեց բոլոր թեր եւ դեմ կողմերը հավաքել մի թղթի վրա՝որպես,,հուշաթերթիկ,,՝կողմնորոշվելու համար.,,Ասում ես այո-ի դեպքում ինչ է լինելու, ոչ-ի դեպքում ի՞նչ,,:Ու մանրամասն գրի էր առնում:Երբ նշեց,, թե՝,,Հիմի մեր տարածքի պատգամավորը Էդմոնն ա, ինքը էլի ոչինչ՝մենք իրանից գոհ ենք,,:Այդ ժամանակ ասացի, որ բարեփոխումների նախագիծն ընդունվելուց հետո արդեն տարածքային պատգամավորներ չեն լինի՜, միայն կուսակցություններ ենք ընտրելու, եւ դա ուժի մեջ կմտնի միայն 3 տարի հետո:,,Ի՜...3 տարի հետո ով՝սաղ, ով՝մեռած,,-ամփոփեց կենսաթոշակառու զրուցակիցս:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


пятница, 13 ноября 2015 г.

Վանաձորը՝տեղեկատվական բլոկադայի մեջ

Հայկական հեռուստաալիքներն անհետացել են եթերից. պլյուս՝հայկական ռադիոն     



Լարային ռադիոն /այսպես կոչված՝,,պատի ռադիոն,, / 2006թվին վերացրին՝,,Արմենթելի,, կազմում գործող, քանի որ հույն սեփականատերը հրաժարվեց այն շահագործելուց, համարելով ,,ոչ շահութաբեր,, ու արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությունը հայտնվեց տեղեկատվական բլոկադայի մեջ:Նման արտակարգ իրավիճակ էր Վանաձորում եվ Լոռու այլ համայնքներում՝նոյեմբերի 12-ին, երբ ողջ օրվա ընթացքում տարածաշրջանը հայտնվել էր փոթորիկի ու անսանձ քամու ճիրաններում. տանիքներից շիֆրեր էին պոկվում, լուսամուտների ապակիներ ջարդվում, տեղեկություններ կային, որ քամին անգամ ծառեր ու էլեկտրասյուներ է տապալել, տեղ-տեղ հոսանքի խափանումներ ու վթարներ են եղել...Նման դեպքերում, սովորաբար, արտակարգ իրավիճակների ծառայությունը լարային ռադիոյով պարբերաբար տեղեկացնում էր բնակչությանը, թե ինչ աշխատանքներ են տարվում, բնակչությանը հրահանգավորում, սակայն տվյալ դեպքում՝բնակչության հիմնական լրատվական աղբյուրը՝ռադիոն եւ հեռուստատեսությունը անհետացան եթերից՝ժամը 18-ից հետո: Իսկ ,,ֆորտունա,, մարզային հեռուստաալիքը հասցրեց միայն ասել, որ ,,այս պահին մեր խմբերը շրջում են քաղաքում,,. եւ՝ այլեւս ոչ մի լուր՝ քամու ,,ռազմաճակատից,,.  այդ պահից առհասարակ հայկական հռուստաալիքները վերացան, գումարած՝ հայկական ռադիոն՝ՖՄ ռադիոընդունիչների վրա:Գործող հեռուստաալիքներից մնացել էր միայն Եվրանյուսը, եւ հնդկական ֆիլմեր ցուցադրող մի ալիք, որն էլ ընթանում էր առանց ձայնի ուղեկցության:Ռուսաստանյան կենտրոնական հեռուստաալիքները ժանը 22-ից վերականգնվեցին, եւ ժողովուրդը հնարավորություն ունեցավ միայն իմանալ, որ Սիրիան ազատագրվել է ահաբեկիչներից, ու ողջ սիրիական բնակչությունը ցնծության մեջ է եւ  իր խորին երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանին՝ընդհանրապես, եւ Պուտինին՝ մասնավորապես:Իսկ հայկական ռադիոհեռուստաալիքների տիրույթը շարունակվում էր մնալ ,,առկախված,, վիճակում  ՝անգամ հաջորդ օրը եւ այս պահի դրությամբ: Այսօր միայն մեզ  հաջողվեց պարզել , որ վերահաղորդիչ աշտարակը վնասվել է, եւ վերականգնողական աշխատանքներ են տարվում, բայց թե ե՞րբ կավարտվեն՝ հայտնի չէ:Ահա եւ ձեզ ,,տեղեկատվական առաջընթաց,,;Անգամ՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին չէր բնակչությունը նման անիրազեկության մեջ եղել, քանի որ ,,պատի ռադիոյով,, պարբերաբար տեղեկացվել են մարդիկ, թե ինչ է տեղի ունենում իրենց շուրջը, անգամ 90-ականների ճգնաժամային տարիներին չի նման տեղեկատվական ճգնաժամ եղել, քանի որ լարային ռադիոն գործում էր եւ դրանով մարդիկ կարղ էին Հանրային ռադիոյի եւ ,,Ազատության,,հաղորդումներն ունկնդրել...Իսկ այս պարագայում մարդիկ չգիտեին, թե ի՞նչ են կանխատեսում օդերեւութաբանները, որք՞ն պետք է շարունակվեն քամու ավերածությունները, եւ որքա՞ն պետք է մարդիկ իրենց տներում իրենց զգան այնպես, ինչպես 3-4 բալանոց երկրաշարժի պայմաններում, երբ դուռ-լուսամուտներ են ահեղադղորդ զրնգում, շքամուտքի դռներ ,,ապստամբում,, իսկ փողոցում գտնվողները չգիտեն, թե ինչպես քայլեն, որ խուսափեն հնարավոր վնասներից, որ կարող էին ստանալ շենքերից ընկնող ,,շիֆրների,, կամ պոկվող քարերի, ջարդվող ապակիների հետեւանքով:Իսկ առջեւում սահմանադրական բարեփոխումներիհանրաքվեն է, եւ պաշտոնապես սկսվել է քարոզարշավը. բայց, փաստորեն ՝տեղեկատվական բլոկադայի պայմաններում:Չէ՞ որ բոլորը չէ, որ ինտերնետից օգտվելու հնարավորություն ունեն:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ



четверг, 12 ноября 2015 г.

Ասֆալտապատում՝անձրեւային եղանակներին

12տարվա անտարբեր վերաբերմունքից հետո, ի վերջո, Վանաձորի իշխանությունները դեմքով շրջվեցին դեպի  Լազյան փողոցի քարուքանդ եղած մի ահռելի հատվածի ուղղությամբ, ու սկսեցին ասֆալտապատել Շիրվանզադե/Լազյան խաչմերուկից մինչեւ Գոշի փողոց, ուր առեւտրի մարդաշատ վայր է, անցորդների ու մեքենաների մշտական, համատեղ երթեւեկ : Շուրջ երեք օր էր՝այդտեղ ասֆալտապատում էր ընթանում՝չնայած վերջին օրերին եղանակներն այնքան էլ բարենպաստ չեն ՝ասֆալտապատման համար, եւ առնվազն երեկոյան ժամերին անձրեւներ են տեղում: Հիշեցնենք, որ այս տարածքը դեռեւս 2003թվի խորհրդարանական ընտրությունների նախօրեին խճապատել էին ու այդպես էլ թողել / ինչի մասին քանիցս արձանագրել ենք թե բլոգային, թե ֆեյսբուքային տիրույթում /:Ասում էին, թե պատգամավորության թեկնածուներից մեկն էր խճապատումն արել՝ ասֆալտապատելու նպատակով, սակայն չընտրվելով՝ գործը թողել էր կիսատ. ու այդպես կիսատ էլ մնացել էր ՝12 տարի շարունակ:Մի ասֆալտապատում էլ վերջերս արվեց՝Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեում, որտեղ էլ 2 ամիս առաջ էին խճապատել՝ ջրմուղային վերանորոգումների հետ կապված, ու այդպես էլ թողել:Այդտեղ էլ ասֆալտապատեցին՝ անձրեւային եղանակի պարագայում / կարծես հատուկ սպասեն, թե երբ են եղանակները վատանալու, որ ասֆալտապատում անեն /: Վանաձորի մի քանի փողոցներում սկսված ասֆալտապատումները, թերեւս, ծրագրված են կառավարության կողմից տրամադրված գումարներով, քանի որ կառավարությունն էլ է վերջերս փորձում դեմքով դեպի մարզեր թեքվել, ու մարզերին գումարներ էին հատկացվել ներհամայնքային ճանապարհների բարեկարգման նպատակով. նախորդ հատկացումը 2 տարի առաջ էր / : Հուսանք, որ առաջիկայում եղանակներն ավելի բարեհաճ կգտնվեն՝  ասֆալտապատումների հանդեպ, քանի որ միշտ չէ, որ բանուկ փողոցներն ասֆալտապատելու բարի կամքի դրսեւորում է ցուցաբերվում:Մնանք Լազյանի մյուս անբարեկարգ հատվածների, ինչպես նաեւ՝ քարուքանդված այլ փողոցների ասֆալտապատման նամակին սպասող, ու Աստծուն աղոթենք, որ ջրմուղն առնվազն մի քանի ամիս հանգիստ կթողնի նոր ասֆալտապատած փողոցներն ու, այդտեղ վթարներ կարձանագրվեն ոչ շուտ, քան՝մի քանի ամիս:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 4 ноября 2015 г.

«Նոր Հայաստանը» ՝կրկին Վանաձորում

Նոյեմբերի 4-ին Վանաձորի ,,Արցախ,, պուրակում ,,Նոր Հայաստան,, ընդդիմադիր շարժումը կրկին հանդիպեց վանաձորցիների հետ/ նախորդ հանդիպումն ամիսներ առաջ էր /:Մինչ սահմանադրական բարեփոխումներին դեմ այս շարժման քաղաքական գործիչների ժամանելը՝ ,,Նոր Հայաստանի,, վանաձորյան ակտիվն ու նրանց համախոհները դրոշներով շարժվեցին երթի՝քաղաքի կենտրոնական փողոցով, մնացածը մնացին պուրակում /,իսկ ժամեր անց ,,Ազատությունը,, տեղեկացրեց, որ երթը խոչընդոտելու փորձ է եղել ոստիկանների կողմից ու ներկայացվեցին կադրեր. դե որ ասում են՝ ուրեմն եղել է, հո չէ՞ին հնարի ու կադրերով ցույց տա. մի երթ էլ, ի դեպ, հանրահավաքից հետո արեցին /: Հանրահավաքի մասնակիցներից մեկը ենթադրեց, թե երթի նպատակը, թերեւս, ավելի շատ մասնակիցներ բերելն է՝ պուրակ:Միտինգավարը ,,Ժառանգության,, Արմեն Մարտիրոսյանն էր, ում ելույթից հետո հաջորդաբար եղան նաեւ այլ ելույթներ, որոնցից, թերեւս, ամենաարժանահիշատակը քոչարյանական շրջանի նախկին պաշտոնյա Գարեգին Չուքասզյանի ելույթն էր, որ աչքի էր ընկնում մաքուր գրական հայերենով, վարժ շարադրանքով, իրավական հիմնավորումներով ու համոզիչ փաստարկներով, հռետորաբանությամբ: Երբ այս մասին կարծիք հայտնեցի հանրահավաքի մասնակից,ԱԻՄ-ական տիկին Նյուրայի մոտ, վերջինս վրդովված ասաց.,,Ինչի՞, Ժիրայր Սեֆիլյանը վատ ելույթ ունեցա՞վ,,: ,,Հանցավոր ռեժիմին,, քննադատելուց բացի, Չուքասզյանը մեղադրեց նաեւ ,,ռեժիմին,, սպասարկող ,,ծախու գրչակներին,, ովքեր ,,պատվեր կատարելով,, ՝ժողովրդին մեղադրում են կաշառք վերցնելու մեջ, հուսալքություն ու հուսահատություն են տարածում / ու մինչ նա այդ առթիվ լրատվամիջոցներին էր մեղադրում, թերահավատ մի կին նույն տրամաբանությամբ հիասթափված խոսում էր զրուցակցի հետ, ասելով,որ արդեն ,,այո,,-ն էլ է ,,նկարած,, արդյունքներն էլ արդեն հայտնի են...,,90 թվից էս կողմ տեսնում ենք, էլի խի չգիտե՞նք ինչ տեն անի,,- բորբոքված՝ զրուցակցին ասում էր տարեց կինը, որի սրտում թերեւս 30-ականների վախն այնքան էր պինդ-պինդ տեղավորվել, որ զրուցակից համախոհին՝իր սերնդակից, ոչ միայն մեղադրեց  նախորդ հանրահավաքին հեռուստատեսությամբ ընդդիմադիր ելույթ ունենալու եւ բարեփոխումներին ,,դեմ,, ասելու համար, այլեւ՝ այսօրվա հանրահավաքին մասնակցելու .,,Հենց գիտես որ եկել ենք՝ լավ ենք արե՞լ, էսա գալտեն սաղին հվաքեն-տանեն,,:Վանաձորցի երիտասարդ ակտիվիստ Ժաննա Ժամհարյանի խրոխտ ելույթն էլ զգալի ծափահարություններ հավաքեց. ընդ որում՝ այդ ելույթն ավելի շատ սոցիալիստական ուղղվածություն ուներ, քանի որ քննադատությունն սկսեց 25 տարվա կտրվածքով, եւ հիշատակեց, որ Վանաձորի երբեմնի՝ սովետական շրջանի գործարաններն այսօր անգործության են մատնված, երկրի կառավարողներին էլ մեղադրեց անկշտության , ագահության, թալանչիության եւ, որ ամենահատկանշականն էր՝ ռաբիսության մեջ: Ելույթ ունեցողները կոչ արեցին ժողովրդին՝ հավատալ իրենց ուժերին եւ գնալ ,,ոչ,, ասել բարեփոխումների նախագծին:Այս եւ այլ ,,ոչ,, -երի  համատեքստում՝ այդտեղ գտնվող մի նախկին կոմունիստ բղավեց.,,Ոչ,, պնակալեզներին,,: Չնայած նախապես ծանուցվել էր հեռուստատեսությաբ եւ համացանցով, որ ,,Ժառանգության,, պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն էլ են  ժամանելու, սակայն վերջիններս չկային: Այդուհանդերձ , նրանց բացակայությունը չխանգարեց, որ հանրահավաքը, թեպետ՝ ոչ մարդաշատ, բայց՝ ակտիվ անցնի / ու դրան էր միտված նաեւ ազգային -հայրենասիրական երգերի կատարմամբ ոգեւորող երաժշտությունը՝ ,,Արցախ,, պուրակում /:Հանրահավաքին մասնակցում էին ,,Ժառանգության,,  ՀԱԿ-ի ու ԱԻՄ-ի վանաձորյան ակտիվները, որոնցից նաեւ ելույթ ունեցավ 2008թվի մարտի մեկի դեպքերի քաղբանտարկյալ, ՀԱԿ համակարգող Ռուբիկ Ոսկանյանը: Իսկ հանրահավաքի վերջում ԱԻՄ-ական Նյուրա Հովսեփյանն ափսոսանք հայտնեց, թե ինչու՞ ,,Նոր Հայաստան,, շարժման ակտիվիստներից Ենիգոմշյանը ելույթ չունեցավ:

...Մինչ հանրահավաքի սկսվելը՝հեռուստալրագրողներից մեկը մասնակիցների շրջանում հարցումներ էր անում, եւ ,,ոչ,,-ի կողմնակից կանանցից մեկը, բարեփոխումների թեմայից հետո շատ զայրացած անցավ Գալուստ Սահակյանի թեմային, առաջարկելով, որ ,,նրան պիտի հեռացնել,, ,,հերիք ա՝ինչքան աշխատեց, թող հիմի էլ ջահելներն աշխատեն,,: Իսկ մի քանիսը հեռուստախցիկ տեսնելու դեպքում փախչում էին կամ դեմքները շրջում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 3 ноября 2015 г.

среда, 21 октября 2015 г.

Ինչո՞ւ է գաղտնի պահվում քիմգործարանի սեփականատիրոջ անունը - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Ինչո՞ւ է գաղտնի պահվում քիմգործարանի սեփականատիրոջ անունը - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Գրաքննությունը պինդ ու պինդ նստած է վանաձորյան հեռուստաալիքների շնչին - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Գրաքննությունը պինդ ու պինդ նստած է վանաձորյան հեռուստաալիքների շնչին - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Էլ ի՞նչ ճանապարհով քաղաքացիներին «կթել, կթել» մինչև վերջ... - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Էլ ի՞նչ ճանապարհով քաղաքացիներին «կթել, կթել» մինչև վերջ... - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

пятница, 25 сентября 2015 г.

Որտեղի՞ց են հայտնվում անորակ լոլիկները - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Որտեղի՞ց են հայտնվում անորակ լոլիկները - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Կոլեկտիվ թունավորումները՝ գործողության մեջ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Կոլեկտիվ թունավորումները՝ գործողության մեջ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

Ինչո՞ւ Հայաստանում երդվյալ ատենակալներ չկան - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Ինչո՞ւ Հայաստանում երդվյալ ատենակալներ չկան - 

Ո՞վ էդքան աշխատավարձ «ուտի», որ չհիվանդանա - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Ո՞վ էդքան աշխատավարձ «ուտի», որ չհիվանդանա - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

суббота, 19 сентября 2015 г.

«Գողություն եք արե՜լ...գողությու՜ն...գողությու՜ն...»

  ՊԱՏԱՀԱԲԱՐ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ FRIEND.AM ԿԱՅՔ

 Արդեն երկրորդ նյութն եմ հայտնաբերել ձեր կայքում ՝իմ հեղինակային նյութերից:,,Կոլեկտիվ թունավորումները գործողության մեջ,, իմ հեղինակային հոդվածի տակ /որ 3 օր առաջ ձեր կայքում հայտնաբերեցի, պարզելով, որ այն արտատպված է ՝ առանց հեղինակի անուն-ազգանունը մատնանշելու/, գրել եմ, որ այն վերցված է ֆեյսբուքի իմ անձնական էջից /կամ՝ այն արտատպած կայքերից, որոնք, սակայն, նշել էին հեղինակի անուն-ազգանունը /, բայց իմ դիտողությունից հետո անգամ ձեր կայքում ուղղում չարվեց:Երեկ էլ հայտնաբերեցի իմ անձնական բլոգից ՝ AZAT ANKAKH-ից, ձեր կայքում արտատպած եւ կրկին հեղինակին կամ նյութի աղբյուրը չնշած եւս մեկ նյութ՝,,Կոմունիստները հոսանքի ու գազի թանկացմանը դեմ են, բայց Ռուսաստանին չեն մեղադրում,,: Այդ հոդվածի տակ եւս դիտողություն արեցի, որ այն վերցված է AZAT ANKAKH բլոգից /4.06.2015թ. /, բայց աղբյուրը չի նշվել:Եւ կրկին՝ ձայն բարբառոյ անապատի. այն դեպքում, երբ այդ առթիվ  ձեր կողմից արձագանք չստանալով, ստիպված էի այդ մասին ահազանգել ֆեյսբուքային տարբեր խմբերում: Հիշեցնեմ, որ գոյություն ունի ՀՀ օրենք՝Հեղինակային իրավունքների եւ դրանց խախտումների մասին:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ.,,Մենք ենք, մեր սարերը,, ֆիլմի հերոսը կասեր՝,,Գողություն եք արե՜լ...գողությու՜ն...գողությու՜ն...,,

среда, 16 сентября 2015 г.

Խմորեղենն ու քաղցրեղենը, մսամթերքն ու կաթնամթերքը ՝«բաց երկնքի» տակ

Իսկ հաց հանապազօրյան՝,,անհուսալի,, ձեռքերում 

 

Հայաստանյան ողջ հեռուստաեթերն ու համացանցը հեղեղված է սննդային թունավորումների մասին ահազանգող նյութերով, բայց անգամ այդ պայմաններում Վանաձորի բացօթյա առեւտրի կետերում, անգամ՝որոշ խանութներում շարունակում են բաց-բաց վաճառել խմորեղեն, չփաթեթավորված քաղցրավենիք, մսամթերք, պանիր, որոնց վրա հաճախ կարելի է ճանճեր տեսնել:Սպառողների թունավորման վտանգն ավելի է մեծանում, երբ մսամթերքն ու պանիրը, կրեմով խմորեղենը վաճառվում է եղանակային շոգ պայմաններում ՝արեւի տակ արագությամբ որակազրկվելով:Եթե որեւ գնորդ թունավորվի նման պայմաններում վաճառվող, դիցուք՝կրեմով խմորեղենից, համապատասխան մարմինները կարող են մեղադրել այն արտադրող ընկերությանն ու տուգանել.կամ՝ զրկել լիցենզիայից, մինչդեռ տվյալ պարագայում մեղքի բաժինն ընկնում է վաճառակետին:Հետաքրքիր է, սննդի պահպանման, անվտանգության հարցերով զբաղվող մարմիններն առնվազն որպես սպառող էլ չե՞ն անցնում այդ վաճառակետերի կողքով:Հաճախ էլ կարելի է տեսնել, թե ինչպես են խանութին հաց մատակարարղ վարորդները մերկ ձեռքերով հաց դատարկում մեքենայի թափքից կամ՝ խցիկի ոտնատեղից. ընդ որում՝չփաթեթավորված հաց:Իսկ ,,այլընտրանք,, չունեցող կամ շտապող գնորդն ստիպված է գնել այն:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 9 сентября 2015 г.

Սփյու՞ռքն է Հայաստանի մեջ, թե՞՝ Հայաստանն ՝սփյուռքի

Ամեն անգամ փողոց դուրս գալիս՝երբեմն ցավով մտածում եմ, որ էլ չեմ տեսնելու այսինչին ու այնինչին. ասենք՝մանկությանս երկու ընկերուհիներին, որոնցից մեկը մահկանացուն կնքեց 52 տարեկան հասակում , մյուսը՝ 50 տարեկան հասակում ՝2 տարի առաջ:Կամ ՝60-ն անց մի ծանոթ տնային տնտեսուհու, որի հետ երբեմն պատահաբար հանդիպում էինք, զրուցում, կիսվում օրվա նորություններով, քաղաքականությամբ կամ ,,թանկուէժանի,, շուրջը. նա էլ՝ հունիսին մահկանացուն կնքեց՝ հանկարծահաս ու ծանր հիվանդության արդյունքում:Երբեմն թվում է, թե մարդիկ հաճախ անժամանակ հրաժեշտ են տալիս կյանքին՝ շատ բան իրենց ներսում պահելու, քաղաքականությանը չխառնվելու եւ ,,Ով՝ տեր, մենք՝ ծառա,, կարգախոսով առաջնորդվելու պատճառով, ինչը հանգեցնում է սթրեսների, թեպետ՝ ծանր կյանքն էլ իրենն է անում:Ու այսպես՝ ամեն քար ու թուփ հիշեցնում է ինչ-որ մեկի, ում հետ լավ կամ վատ օրեր են անցել: Ու ամեն անգամ նոր կամ նորացված ու մոռացված ծանոթ կամ ընկեր տեսնելով՝համոզվում ես, որ կյանքը շարունակվում է: Նաեւ ոնց պտտվում՝ արտագաղթի թեմային ես բախվում: Նախկին համադասարանցուս հանդիպեցի, որ 8-րդ դասարանից դուրս էր եկել դպրոցից եւ ուսումը շարունակել տեխնիկումում: Մտքերի կարճատեւ փոխանակման ընթացքում հազիվ հասցրեց տեղեկացնել, որ Ռուսաստանում են բնակվում, եւ կարճ ժամանակով է եկել՝ Ռուսաստանում մահացած հարազատներից մեկին  տեղափոխելով Հայաստան, որպեսզի այստեղ հուղարկավորեն:Մեկ այլ ծանոթի հետ 1 ամիս առաջ ունեցած զրույցից իմացա, որ 20 տարուց ավելի ԱՊՀ երկրներից մեկում ապրող մանկությանս ընկերուհին 2 ամիս առաջ ամուսնուն է այնտեղ հուղարկավորել . այնպես որ կյանքն այնքան էլ ,,քաղցր,, չէ դրսում, ինչպես թվում է :Իսկ 1 ամիս առաջ քաղաքական ընդդիմադիր դաշտի մի ակտիվիստ կին տեղեկացրեց, որ արտերկիր է մեկնում ՝առայժմ մի քանի ամսով. ո՞վ իմանա,՝ ետ կգա՞, թե՞ կմնա այնտեղ ու այստեղի հարազատներին էլ կկանչի:Անցած ամիս փողոցում կրկին պատահաբար՝հանդիպեցի մանկությանս ընկերուհուն / որին սկզբում չճանաչեցի, եւ միայն տեսնելով, որ ,,բարետես արտաքինով մի տիկին,, խորհրդավոր ու գողտրիկ ժպիտով ինձ է նայում, վերջինիս՝ ակնոցները հանելուց հետո միայն ,,տեղը բերի,,/.ամուսնու, երեխաների հետ բնակվում է Մոսկվայում մոտ 20տարի, եւ  ուրիշի երեխայի խնամքով է զբաղվում՝որպես ապրուստի միջոց /. այնպես, ինչպես հայերից շատերը, որոնք Ռուսաստանում զբաղվում են երեխաների տնային խնամքով ու դաստիարակությամբ /. բայց՝սեփական թոռնիկն էլ ունեն /:Մեկ այլ ծանոթ արդեն 20 տարի է՝Մոսկվայում է բնակվում ամուսնու եւ որդու հետ, եւ միայն տարվա մեջ 1 անգամ է կարողանում վերադառնալ Հայաստան:Ո՞ր մեկը թվեմ. մեկին էլ ճանաչում էի դատարանում աշխատածս տարիներից, երբ փոքրիկ աղջնակի ձեռքից բռնած գալիս էր ամուսնալուծության եւ գույքի բաժանման հետ կապված գործերով, բայց հիմա այդ աղջնակն արդեն երիտասարդ կին է, Ռուսաստանում բարձրագույն կրթություն է ստացել եւ ամուսնացել օտարերկրացու հետ...Չես հասկանում՝ սփյու՞ռքն է ավելի շատ Հայաստանի մեջ, թե՞ Հայաստանն՝ սփյուռքի:Ու դրա համար որոշեցի ֆեյսբուքում խումբ բացել՝,,Սփյուռքահայեր,, որոնց անդամների թիվն ավելանում է պարբերաբար: Իսկ այսօր հանդիպեցի նախկին համակուրսեցուս. երկարատեւ բացակայությունից հետո կրկին վերադարձել էր Հայաստան, երկար տարիներ աշխատել է Հունաստանում, բայց՝ ներկայումս , քանի որ Հունաստանում սոցիալական վիճակը լարված է, ուստի ինքն էլ փնտրտուքների մեջ է եւ հակված է դեպի Ռուսաստան...Հիմա ՝բուհի նորավարտ շրջանավարտ  զարմիկս է պատրաստվում Ռուսաստան մեկնել, ու մխիթարականն այն է, որ հայուհու հետ է մեկնում՝վերջինիս ծնողների մոտ, եւ հուսով է, որ այնտեղ ,,չեն կորչի,,:,,Բա մնանք էստեղ ի՞նչ անենք,,- սա էր նրա եզրակացությունը:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 1 сентября 2015 г.

Գնային խախտումներն ու դրա հետեւանքները ՝վաճառակետերում

Սոցիալական ծանր պայմանների, լճացածության ու գաղջ մթնոլորտի արդյունքում՝մանր ու միջին բիզնեսում ներգրավվածներից ոմանք ապրանքը չիրացվելու պատճառով կրած վնասը փորձում են փոխհատուցել խաբեությունների կիրառմամբ: Խաբեության մի ձեւ է, երբ անգամ սուպերմարկետում կարող է ապրանքի վրա ավելի ցածր գին գրվել, քան՝ փաստացի վաճառքի գինն է /ՏՄՊՊՀ-ի տերմինոլոգիայով ասած՝,,գնորդին մոլորեցնելու փորձ,,/:Եվ այսպես՝ գնորդը կշռել է տալիս մսամթերքը, բայց տեսնում է, որ կշեռքի վրա ուրիշ՝բարձր գին են գրում, ու երբ զարմացած հարցնում է, թե ինչու՞ են բարձր գին գրում, արդարանում են, թե ,,էն ակցիայի գինն էր, ակցիան արդեն վերջացել է, բայց դեռ գինը չենք փոխել,,:Արդեն իսկ ակնհայտ է, որ հաշվարկն արված է գնորդի մեծահոգության վրա. կշռելուց հետո կարող է ասել՝,, դե լավ, ոչինչ, հաշվեք էդ գնով,,:Հա բա հո ,,ջոմարդ,, հայը չի՞ զլանալու ավել գումար տալ կամ ,,մելկի բազարների,, մեջ մտնել. բայց՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ հայերից ոմանք խայծը կուլ չեն տալիս ու ապրանքը չեն գնում, չցանկանալով խաբեության մասնակից կամ զոհ լինել ու հավելյալ գումար վճարել:Պարզ չէ՞, որ առեւտրի հաշիվներում գինը ներկայացնելու են որպես ,,ակցիայով ծախած,,:Կամ՝ հացի վրա ցածր գին են գրում, հետո վաճառելիս ասում՝ ,,էդ կողքի ապրանքի գինն է, իրա գինն էսքան է,,: ,,Որ տեսնում եմ խաբում են, էլ էդ ապրանքը չեմ վերցնում, էդ խանութ էլ աշխատում եմ չմտնեմ,,--ասում է վանաձորցի մի կին:Հարցին եթե մեկ այլ տեսանկյունից նայենք՝ վաճառողները միգուցե ստիպված են նման աճպարարությունների դիմում՝ հարկերի բեռի տակից դուրս գալու համար, քանի որ մեր երկրում հարկային բեռն անհարկիորեն ծանրաբեռնված է ՝ի վնաս մանր ու միջին բիզնեսի:

Վերջերս էլ Վանաձորի բացօթյա առեւտրի կետերից մեկում էր այդ կարգի խաբեության առթիվ վիճաբանություն. գնորդը վճարել էր կշռած ապրանքի համար, ու մանրն ստանալու ժամանակ վերջինիս փորձել էին մանրը ոչ լրիվ վերադարձնել, պատճառաբանելով, թե իբր ապրանքի գինն այն չէ, ինչ որ գրված է, ու իբր դա կողքի ապրանքի գինն է :                   /Նմանատիպ մի դեպքով էլ վաճառողը, ապրանք գնել ցանկացող գնորդի հենց ,,քթի տակից,, պիտակը դեն է նետում ու ասում.,,Դրա գինն էդ չի, արդեն էդ գնով չեմ ծախում...,,: Այ քեզ կամայականությու՜ն...րոպեական կարող է գների փոփոխություն տեղի ունենալ /:Հիմա միգուցե ոմանք մեղադրեն ՝սովետական տարիների հետ համեմատելու համար, բայց այն ժամանակ վաճառողները մի քանի տարի հատուկ ուսումնառություն էին անցնում տեխնիկումներում, վարվեցողություն սովորում / այլ հարց է, թե ով՝ որքանով էր այն կիրառում /,իսկ հիմա առեւտրի կետերում, ցավոք, կարելի է հանդիպել ինչ ,,խոլերիկի,, ասես: Հենց այս կարգի մի երիտվաճառողուհու պահվածքն ի նկատի ունեմ, որ Վանաձորի բացօթյա առեւտրի կետում գնորդի հետ ,,բազարի,, ժամանակ անսպասելիորեն սկսեց հոխորտալ իրենից թերեւս կրկնակի տարիքով կնոջ վրա, ով հրաժարվել էր ապրանքը կշռելուց հետո վերցնել, իմանալով, որ այն մատնանշված գնով չի հաշվարկել վաճառողը, ու սպասում էր, որ ապրանքի գինը ետ վերադարձնի:Ի պատասխան՝վաճառողն սկսեց բղավել.,,Չեմ տալի, գնա ուրիշ տեղից առ, հարուր դրամի համար բազար են բացում,,: Ահա եւ ձեզ ,,բազեական,, նոր սերնդի դաստիարակություն. բազեի նման հարձակվել սպառողի վրա միայն նրա համար, որ վերջինս իր իրավունքներն է փորձել պաշտպանել: Ապշեցուցիչը ոչ միայն խոսելու տոնն էր, որ կարող էր դիմացինին սթեսի հասցնել, ոչ միայն ծայրահեղ ամբարտավան վերաբերմունքը՝ գնորդի հանդեպ ու գումարը ետ չվերդարձնելու լկտի  պատրաստակամությունը, այլեւ՝ աբսուրդային տրամաբանությունն ու արհամարհական ռեպլիկը, որ արդեն սովորական է դարձել առեւտրի շատ կետերում ՝իրենց իրավունքները պաշտպանել փորձող գնորդների հանդեպ.,,100դրամի համար բազար են բացում,,:Մեկ հարցնող լինի՝եթե գնորդը 10 դրամ պակաս վճարի, դուք կտա՞ք ապրանքը, որ 100դրամը ,,մելկի բազար,, եք համարում,,:Ու այս մտածելակերպը դեռ ,,սովետի թվերից,, է գալիս. այն է՝որոշ առեւտրականների համար գնորդները 2 տիպի են՝ հիմարներ կամ ,,քցիպներ,,. եթե թույլ են տալիս, որ իրենց խաբեն, ուրեմն հիմար են, եթե թույլ չեն տալիս, ուրեմն ,,քցիպ,, են:Հերթական խախտումը, որին առնչվեցի մի վանաձորյան մի սուպերմարպետում, օգոստոսի վերջին էր. խանութի սառնարանային ցուցափեղքում մսամթերքի գինը 500դրամ էր մատնանշված, իսկ վաճառելիս աշխատողը պնդում էր, թե 600դրամ է, եւ երբ գնորդը մատնանշեց, որ սառնարանային պահարանում գինը նշված է 500դրամ, ու վեճին ստիպված մեկ այլ վաճառող խառնվեց, նոր ,,բարի կամքի դրսեւորում,,ցուցաբերեցին ՝ համաձայնելով, որ գինը 500դրամ է, ուղղակի ,,էժանացում,, են արել, բայց աշխատողը չի ,,իմացել,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 27 июля 2015 г.

,,Ոտքի, Հայաստան,, շարժումը ՝Վանաձորում

Ընդդեմ հոսանքի թանկացման շարժումը մտավ քաղաքական փու՞լ

   Հուլիսի 25-ին Վանաձորի ,,Արցախ,, պուրակի մի հատվածում՝վերջերս տեղադրված կարուսել-ատրակցիոն-սրճարաններից այն կողմ, Կոկա-կոլայի ցուցապաստառների հարեւանությամբ հավաքվել էին օգոստոսի մեկից ուժի մեջ մտնող հոսանքի թանկացման դեմ բողոքողները՝ՀՀ եռագույն դրոշի ներքո: Հանրահավաքը նախաձեռնել էին ,,Ոտքի, Հայաստան,, շարժման ակտիվիստները ՝Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ, եւ ,,Ժառանգության,, Վանաձորի գրասենյակը , սակայն հանրահավաքին մասնակցում էին նաեւ վանաձորյան ՀԱԿ-ի անդամներ:Հանրահավաքի մասնակիցներին բացատրվեց, որ օգոստոսի մեկից իրավական ուժի մեջ է մտնելու հոսանքի թանկացման որոշումը, եթե այն չկանխվի համաժողովրդական բողոքի արդյունքում, ու դրա համար պայքարը շարունակվելու է մայրաքաղաքում:Տեղեկացվեց, որ իրենք այն մարդիկ են, ովքեր  Բաղրամյան պողոտայի ցույցերին են մասնակցել ու դեմ են եղել ՀՀ նախագահի կողմից առաջարկված հանդիպմանը / այդ դեպքում ինչու՞ էին վերջիններս ՀՀ ոստիկանության ղեկավարությանն առաջարկել համատեղ բաց քննարկում կազմակերպել ՝ցույցի ժամանակ ոստիկանության կողմից իրականացված բռնություններին առնչվող հարցերը քննարկելու. իսկ ոստիկանությունն էլ մերժել էր նրանց առաջարկը. երեւի ոստիկանության պատասխանատուներն առաջնորդվել են այն սկզբունքով, որ եթե ցուցարարները նախագահի հանդիպման առաջարկը մերժեցին, ուստի իրենք էլ պետք է նրանց՝ հետ իրենց հանդիպելու առաջարկը մերժեին :-Գ.Հ. / :

Հանրահավաքի մասնակից մի տարեց վանաձորցի, որ պատահաբար էր տեղեկացել հանրահավաքի մասին, զրուցակցից  իմանալով հավաքի նպատակը, թերահավատորեն ասաց.,,Ի՜...որ խոսացին, լսո՞ղն ով ա, ինչ ուզեն՝ են տեն անի, ժողովրդին լսո՞ղն ով ա...,,: Բայց՝ Սանասարյանի ելույթը ՝ժողովրդի սրտից բխող, լսելով, ասաց.,,Ճիշտ ա ասում, էլի,,:Երկու տարեցներ էլ քննարկում էին, թե ինչու՞ Վանաձորը պասիվ է, ինչու՞ են հանրահավաքի մասնակիցները քիչ, ու նրանցից մեկն այսպես մեկնաբանեց,,,Վանաձոր մարդ ա՞ մնացել,որ գան, հլա տես, մի ջահել չկա, սաղ մեծահասակներ են /թեպետ՝ երիտասարդներ էլ կային, բայց ավելի շատ ավագ սերնդի մարդիկ էին, որոնց մի մասն էլ պատահաբար էր այդտեղ հայտնվել՝ այդ կողմով անցնելու կամ պուրակում հանգստանալու արդյունքում /: Ոմանք էլ պուրակում գտնվող բնակելի շենքի լուսամուտներից ու պատշգամբներից էին ,,ինտեգրվում,, հանրահավաքին:Ակտիվիստների ելույթներն ուղեկցվում էին ծափահարություններով: Հանրահավաքի մասնակիցներին առաջարկվեց մասնակցել երեւանյան ցույցերին՝հոսանքի թանկացումը թույլ չտալու համար, եւ պատրաստակամություն հայտնվեց ցանկացողներին աջակցել տրանսպորտով, սննդով եւ, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ գիշերելու հարցերը կազմակերպել:

...Հետաքրքիր է, իսկ ու՞ր էր  վանաձորյան այն երիտասարդությունը կամ առհասարակ՝քաղաքացիական ակտիվի մի մասը, որ բողոքի ցույցեր ու երթեր էր կազմակերպում ՝ հոսանքի թանկացումը կանխելու համար դեռ մինչեւ վերջերս. ինչու՞ նրանց շարժումը կենտրոնացավ միայն ոստիկանական բռնություններ կատարած անձանց պատժելու վրա, իսկ հոսանքի թանկացման խնդիրը մղվեց ետին պլան:Հենց այստեղից է սկսվում ազգի պառակտումը ,,մենքի,, ու ,,նրանքի,, որն սկսվեց Բաղրամյան պողոտայից, որտեղ ցուցարարների մի մասը,տեղեկանալով, որ իշխանությունները որպես հարցի նկատմամբ ,,բարի կամքի դրսեւորում,, որոշել են աուդիտ անցկացնել՝ գոռում էր ,,հաղթանակ,, ու երգում-պարում էր, հետո էլ ցրվեց, իսկ մյուս մասը հասկանում էր, որ աուդիտը հարցի ամբողջական ու հիմնական լուծում չէ, եւ որ իրենց պահանջը հոսանքի թանկացման որոշումը չեղարկելն է ու կոչ էին անում շարունակել պայքարը:Հետաքրքիր է նաեւ, թե ի՞նչ եղավ Վանաձորի ավագանու անդամների եւ քաղաքապետի կողմից հրապարակավ խոստացվող նամակի ճակատագիրը, որ իբր պետք է ուղարկվեր ՀՀ նախագահին՝ պահանջելով չեղարկել հոսանքի թանկացումը. երեւի նրանք էլ են աուդիտի անցկացման որոշումը համարում ,,հաղթանակ,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ














пятница, 24 июля 2015 г.

AZAT ANKAKH բլոգը դարձավ 4 տարեկան

Այսօր լրացավ AZAT ANKAKH բլոգի գործունեության 4 տարին:Սույն տեղեկատվությունը բլոգում հրապարակված նյութերի 342-րդն է:Բլոգն իր 4 տարվա  գործունության ընթացքում երկու անգամ ենթարկվել է արգելափակման՝ ժողովրդավարության թշնամիների կողմից. նախ՝ 2012թվի փետրվարին, այնուհետ՝ այս տարվա հունիսին, որի մասին հրապարակումներով հանդես եմ եկել  ֆեյսբուքի իմ անձնական էջում: Այս տարի բլոգի ձեւավորմանն ու տեխնոլոգիական նորույթներով հարստացմանը զուգահեռ, մի ստեղծագործական նորույթ կիրառեցի. իմ այն հրապարակումները կամ գրառումները / որոնք, ելնելով ուղղվածության առանձնահատկությունից, զետեղում էի ֆեյսբուքի իմ անձնական էջում /,  այլ կայքերի կողմից արտատպվելու դեպքում սկսեցի լինքային տարբերակով զետեղել   նաեւ AZAT ANKAKH-ում ՝առավել մեծ դիտողականություն ապահովելու նպատակով:Ըստ այդմ, AZAT ANKAKH-ի նյութերի մի մասն իմ ֆեյսբուքային հրապարակումներն են՝համապատասխան կայքային լինքերով:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 23 июля 2015 г.

Ում համար ՝դժոխք, ում համար՝ երկիր դրախտավայր

Երկիրը լքող հերթական վանաձորցու հետ զրույցի բռնվեցի. 60-ն անց կինն այնքան էր ուրախացել ու ոգեւորվել, որ նախկին հոգնատանջ ու հոգսաշատ դեմքից հետք էլ չէր մնացել. մի 20 տարով ջահելացել էր: Ասաց, որ մեկնում է արտերկիր՝ որդու մոտ, որն էլ մի քանի տարի առաջ է հեռացել ու օտարերկրացու հետ ընտանիք կազմել: ,,Վերջապես կազատվեմ էս դժոխքից,,- ամփոփեց զրուցակիցս, տեղեկացնելով, որ երկրից այնքան է հիասթափված, որ անգամ հայաստանյան հեռուստաալիք չի դիտում ու հատկապես ,,ֆոբիա,, ունի իշխանավորների դեմքերը տեսնելուց:Տարիներ առաջ արտագաղթածները՝ արտերկրում տեղավորվելուց հետո, նախընտրում են իրենց մոտ տանել ծնողներին, քան՝ իրենք վերադառնան:,,Էնտեղ թոռնիկներիս կպահեմ, նպաստ ու թոշակ կստանամ,,-արտերկիր մեկնելու առավելությունները ներկայացրեց զրուցակիցս, ում ամուսինը սոցիալական ծանր պայմանների արդյունքում ձեռք բերված հիվանդության արդյունքում տարիներ առաջ մահացավ ՝զավակների երջանկությունը չտեսնելով:Եվս մեկ թոշակառու՝ միայնակ, ոչ վաղուց արտագաղթեց այնտեղ, որտեղից արմատներով սերվում էր: ,,Նա էլ գնաց, եղած-չեղած ինչ ուներ՝ ծախեց ու գնա՜ց,,-վերջինիս մասին պատմեց մեր ընդհանուր ծանոթներից մեկը:Մի տարեց ամուսնական զույգ էլ՝80-ն անց, մի քանի տարի առաջ մշտական բնակության մեկնեց արտերկիր՝ այնտեղ 20 տարի առաջ գաղթած որդու եւ դստեր մոտ:Միգուցե սեւ ու դաժան հումոր լինի, բայց՝ Հայաստանում գերեզմանատների առանց այդ էլ ծանր բեռը թեթեւանում է, քանի որ տարեցներից շատերն արտերկրում արդեն, բնականաբար, իրենց մահկանացուն են կնքում ՝օտար երկնքի տակ:25 տարի առաջ արտասահման մեկնած մի վանաձորցի կին ՝տարիներ առաջ ստիպված եղավ տարեց մորն էլ իր հետ տանել արտասահման, քանի որ վերջինս խնամող չուներ ՝մնալու դեպքում: Իսկ երբ կրկին վերադարձավ Վանաձոր, պատմեց, որ մայրն այնտեղ , ի վերջո, մահացավ՝ երկարատեւ հիվանդության արդյունքում, ու ստիպված էր նրա շիրիմից հող բերել, որ Հայաստանում տարիներ առաջ մահացած հոր շիրիմին տանի:Այս պատմության մեջ միակ լավատեսականն այն է, որ վերջինիս դուստրերը չեն ցանկանում մոր հետ մեկնել արտերկիր. նրանք իրենց երջանկությունն այստեղ են գտել, իսկ մորը մնում է միայն արտերկրի իր եկամուտներով օգնել նրանց ու մանկահասակ թոռներին:,,Ինչքան համոզում եմ, որ հետս տանեմ՝ չեն ուզում գան, իրենց այստեղ են լավ զգում, դե ես իրենց օգնում եմ, խեղճություն չեն զգում, կարող է դրանից է,,- ենթադրում է զրուցակիցս ՝ Վանաձոր հերթական այցելության ժամանակ:

...Բայց՝ երիտասարդներից շատերն են լքում երկիրը: 90-ականների պատերազմի, շրջափակումների ու անգազ, անլույս, անջեռուցում  տարիներին ծանր մանկություն ունեցած երեխաները, որոնցից շատերն արդեն իրենց երեխաներն ունեն, իրենց ներկան ու ապագան Հայաստանում չեն տեսնում.մանավանդ, որ հոսանքի հերթական թանկացման ֆոնի վրա դրանից բխող ծանր հետեւանքներն են, իսկ հեռվում ուրվագծվում է էլ ավելի մեծ հովհարայինների, անլույս ու անջեռուցում օրերի մռայլ ուրվականը՝ անտառը հատող կացինը ձեռքին, փայտի ու ածուխի տոպրակը շալակին:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 22 июля 2015 г.

Վանաձորը՝ 50 տարի անց

             Էլ ի՞նչ հումոր, որի կեսը լուրջ չէ

2065թիվ, հուլիս, ավագանու նիստ է Նոր Թումանյանակերտ / նախկին՝ Վանաձոր-Կիրովական-Ղարաքիլիսա /քաղաքում: Նիստի օրակարգում դրված է ,,Արցախ,, պուրակի անվանակոչման հարցը, որի առթիվ ավագանին 2 կարծիքների է բաժանվել:Նորացված ՀՀՇ-ն առաջարկել է պուրակն անվանակոչել  իրավապաշտպան Արթուր Սաքունցի անունով, Բարգավաճ ԱԻՄ-ն էլ՝ՀՍԻԿ նախագահ Գեւորգ Մանուկյանի անունով: 1-ին ընթերցմամբ անցել է Սաքունցի անունը, բայց՝ Բարգավաճ ԱԻՄ-ը որոշման հետ համաձայն չէ ու, ի նշան բողոքի, դահլիճը լքում է: Ավագանու անդամների քննարկումները թարգմանվում են նիստը նախագահող չինացի քաղաքապետի համար, որի գլխավերեւում 2 չինուհիներ ՝ հովհարներով զինված, ճանճերն են քշում:Նշենք, որ դեռեւս 2015թվի սահմանադրական բարեփոխումների արդյունքում արդեն օտարերկրյա քաղաքացիներին էլ հնարավորություն տրվեց մասնակցություն ունենալ ՏԻՄ ընտրություններին. ըստ այդմ՝ շուրջ 50 տարի է ՝օտարերկրացիներ են առաջադրվում քաղաքապետի պաշտոնում. արդեն 3-րդ անգամ անընդմեջ՝ նույն չինացին է ընտրվում քաղաքապետ՝քաղաքում աշխատող միակ՝ ,,էլեկտրոն,, գործարանի կոլեկտիվի գործուն աջակցությամբ:...Իսկ դրսում բողոքի ցույց է.Նոր Թումանյանակերտցիները բողոքում են հոսանքի թանկացումից: ՀԷՑ-ի չինացի սեփականատերը հերթական անգամ հոսանքի գինը բարձրացրել է մեկ կիլովատը 150 դրամի, ու մարդիկ պահանջում են որոշումը չեղարկել ու դարձնել նախկին 140 դրամը ՝վանկարկելով.,,Մենք չէի՞նք տերը այս երկրի,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ապօրինի սեփականաշնորհման տխուր հետևանքները կապի ու էներգետիկայի ոլորտում - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Ապօրինի սեփականաշնորհման տխուր հետևանքները կապի ու էներգետիկայի ոլորտում - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

четверг, 16 июля 2015 г.

Հեթանոսական ծեսը՝ բռնի գործողության մեջ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Հեթանոսական ծեսը՝ բռնի գործողության մեջ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Ժողովրդին մաշկահան անելու ծրագիրը՝ գործողության մեջ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Ժողովրդին մաշկահան անելու ծրագիրը՝ գործողության մեջ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

Ինչպես նախորդ սերիալում, «Բախտաբերում» էլ ալարել են հղի կնոջ կերպարին հղիի տեսք տալ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Ինչպես նախորդ սերիալում, «Բախտաբերում» էլ ալարել են հղի կնոջ կերպարին հղիի տեսք տալ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

среда, 15 июля 2015 г.

,,Լաչինի միջանցքը,, քանդել, քանդել մինչեւ ե՞րբ

10 հուլիսի, Վանաձոր, մինչ մարդիկ երազում էին, որ ,,Լաչինի միջանցքը,, որ բացօթյա առեւտրի վայր է, մի օր կարող է հանկարծ որոշեն բարեկարգել, ու մեկ տարի առաջ քանդած-փորածն ի վերջո կլցոնեն ու միգուցե մտքներով անցնի  ասֆալտապատեն / մանավանդ, ասֆալտապատ տարածքն են քանդել /, ,,Լաչինը,, կրկին սկսեցին փորել. երկարությամբ: Ի վերջո քանի՞ անգամ կարելի է նույն տարածքը քանդել ու քանդել, չկա՞ որեւէ վերահսկողություն այս ոլորտում, ու մինչեւ ե՞րբ է շարունակվելու բնակչության նկատմամբ այս տեռորը ՝ՏԻՄ մարմինների անտարբեր հայացքի ներքո, որի առթիվ դեռ երկու տարի առաջ գրել ենք բլոգում ՝,,Նեմեցական ծրագիրը գործողության մեջ,,: Որքա՞ն կարելի է մարդկանց ստիպել փոսերի կամ տախտակամածների վրայով քայլել կամ՝ ակամա լարախաղացությամբ զբաղվել:Ենթադրվում է, թե թումբուփոսերի ,,հեղինակային իրավունքը,, պատկանում է ,,Դորոժնիկ,, ընկերությանը, որի ,,ավերածություններին,, քանիցս են անդրադարձել մամուլը, հեռուստատեսությունը եւ համացանցը:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ֆեյսբուք, 11 հուլիսի

 

,,Էս փոսերը ե՞րբ տեն լցնի, ձմեռը՞,,

Մինչ ժողովուրդն զբաղված էր հոսանքի թանկացման գերխնդրով, ամառվա այս տապին Վանաձորի ,,Լաչինի միջանցքը,, կրկին քանդուքարափ էր արվում՝ վերին հատվածներում.վերջին մեկ տարում երկրորդ թե երրորդ անգամ. ու էլի անհաջող կամ էլ ավելի անհաջող լցոնեցին ու այդպես էլ թողին:Մի քանդուքարափ էլ մոտ 10 օր առաջ Տիգրան մեծ 47 հասցեում արվեց ՝ջրագծերի հետ կապված, ու այդպես խճապատեցին ու թողին...Իսկ մեկ տարի առաջ քանդուքարափ արված ,,Լաչինի միջանցքը դեռ փոսորակների տիրույթում է: Համապատասխան կառույցների հասցեին բացեիբաց դժգոհում են ոչ միայն անցորդները՝ հայտնվելով փոսերի մեջ, այլեւ՝բեռնասայլակները փոսերի վրայով դժվարությամբ քարշ տվող բեռնասայլակավարները:,,Էս փոսերը ե՞րբ տեն լցնի...Կարող ա՞սպասում են ձմեռը լցնեն,,՝բեռնակիրներից մեկի հարցին ի պատասխան ՝մյուսը չարախնդում է.,,Ձմեռն էլ չտեն լցնի,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, 30 հունիսի, ֆեյսբուք

 

,,Հայի ետին խելքը,,՝ գործողության մեջ

Վանաձորի ,,Լաչինի միջանցք,, կոչվող առեւտրի վայրն ընդամենը 2 տարի առաջ ասֆալտապատեցին ՝մի 15 տարի անբարեկարգ մնալուց հետո:Բայց այն ժամանակ ոմանք նկատեցին.,,Շատ մի ուրախացեք. ասֆալտապատումն արել են, ջրահեռացումը՝ թողել,,: Այսօրվանից սկսվել է ,,Լաչինի,, նոր գրոհը. թերեվս, հիմա էլ նոր-նոր ջրահեռացումն են անում, ինչի վկայությունը քանդող-փորող բրիգադի ու համապատասխան տեխնիկայի առկայությունն է:Մի՞թե հնարավոր չէր ի սկզբանե ջրահեռացումն էլ անել, որպեսզի նույն փողոցը 2 տարում 2 անգամ չքանդեին.այն էլ՝ աշնանամուտին; Հետո ո՞վ գիտե, կրկին կասֆալտապատե՞ն, թե՞կիսատ էլ կթողնեն՝ մի կերպ խիճ լցնելով, մինչեւ ,,կգա ձմեռը, փռի իրա թեւերը,,: 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, 14 օգոստոսի, 2014թ. ֆեյսբուք

суббота, 11 июля 2015 г.

Ծիրանացավը՝ գործողության մեջ

Չնայած 1ամիս առաջ ենթադրություն կար, որ այս տարի հայաստանցիները ,,ծիրանի երես չեն տեսնի,,՝ կարկուտի ու սակավության պատճառով, սակայն ավելի քան մեկ ամիս է, որ վանաձորյան շուկան հեղեղված է ծիրանով, ու մեկ ամիս առաջվա 1000- 2000դրամից գինը պարբերաբար իջավ՝ մինչեւ 100-200դրամի:Իսկ երբ հուլիսի սկզբից ծիրանի գինը փոքր-ինչ բարձրացավ, մարդիկ սկսեցին ,,նեղսրտել,, հեռուստատեսությամբ, թե թանկացել է ծիրանը / դե երեւի թե համ շատ լավն են ուզում, համ էլ գինը մատչելի են ուզում /:Իսկ առավելագույնը հասել էր պարզապես 400դրամի...Այս եւ այլ մրգերի / ինչպես նաեւ՝ բանջարեղենի / կրկին թանկացումը հավանաբար կապված էր շուկայական ,,մաֆիայի,, ,,վատ սովորույթի,,հետ. ամսվա սկզբից՝ աշխատավարձերի ու թոշակների բարձրացման օրերին բարձրացնել նաեւ մթերքների գինը, քանի որ այդ օրերին ժողովրդի ձեռքին փող է հայտնվում, ուրեմն ,,կարելի,, է ,,թեյավճար,, գանձել՝ գները բարձրացնելով:Բանջարեղենի ու մրգերի գների փոքր-ինչ բարձրացմանը՝հուլիսի սկզբին, նպաստեց նաեւ եղանակի զովությունը, քանի որ վաճառողներն արդեն շատ չէին մտահոգ, թե մթերքը կփչանա...Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ կարելի է ասել՝ ոչ միայն ծիրանի,այլեւ՝ կեռասի գերառատության ու մատչելիության տարի էր: Գյուղնախարարության հավաստիացման, խոստացման ու հեռուստատեսային ,,լոբբինգի,, արդյունքում բնակչության մի ստվար հատվածը հնարավորություն ունեցավ ձմռան պահածոյացման աշխատանքների ներգրավվել՝ տնային պայմաններում, որպեսզի չմնան խանութներում վաճառվող թանկ պահածոների հույսին: ,,Ժողովուրդ ջան, տարեք՝ կերեք, հետո փակեք, ամառվա ծիրանը ձմեռը տի պահիլ,,-իմաստուն-իմաստուն փիլիսոփայում էր մի վաճառող, յուրովի մեկնաբանելով ժողովրդական ասացվածքը, թե ,,Ամառվա մի օրը ձմեռվա տարի է,,: Հայը մնում է հայ.ինչքան ուզում է ,,սեղմեն,, ՝միեւնույն է, ձմեռվա պահածոները պետք է փակեն. ու փակում են՝ Բիբինի ,,ինատու,, հոսանքի հերն անիծելով / քանի որ գազի թանկության պատճառով բնակիչների մի մասը էներգիայի հույսին է /:Անգամ՝ 90-ականների ,,ճգնաժամային,, տարիներին, տնակներում ապրելով էին բակերում կրակ  վառում ամռանն ու պահածոյացման աշխատանքներ կատարում...Պահածոյացման բուռն գործընթացի արդյունքում առեւտրի որոշ կետերում երբեմն շաքարավազի դեֆիցիտ է լինում, բայց՝ շուկայական ,,մաֆիան,, փոքր-ինչ ըմբռնումային վերաբերմունք է դրսեւորում ու գինն առայժմ չի բարձրացնում. տեղ-տեղ անգամ շաքարավազի ընդհանուր գնի նկատմամբ էժանության միտում էլ կա. բայց՝ խոստացվել է, որ դոլարի կուրսի բարձրացման դեպքում գների բարձրացում կլինի, մանավանդ, որ օգոստոսի մեկից հոսանքը կրկին կթանկանա՝1 տարում երկրորդ անգամ:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 7 июля 2015 г.

Կյանքին անժամանակ հրաժեշտ են տալիս - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Կյանքին անժամանակ հրաժեշտ են տալիս - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Ռուսաստանյան լրատվամիջոցները թերագնահատում են հայաստանյան երիտասարդությանն ու գերագնահատում ռուսական ռազմաբազայի դերը - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Ռուսաստանյան լրատվամիջոցները թերագնահատում են հայաստանյան երիտասարդությանն ու գերագնահատում ռուսական ռազմաբազայի դերը - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

ՀԷՑ-ին տուգանելիս ՀԾԿՀ-ի ու ՏՄՊՊՀ-ի «դուխները հերիքում» է, իսկ հոսանքի գինն իջեցնելու հարցո՞ւմ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

ՀԷՑ-ին տուգանելիս ՀԾԿՀ-ի ու ՏՄՊՊՀ-ի «դուխները հերիքում» է, իսկ հոսանքի գինն իջեցնելու հարցո՞ւմ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

понедельник, 15 июня 2015 г.

,,Ինչպես էր կոփվում պողպատը,,

Հունիսի 15-ը վանաձորցի երջանկահիշատակ շախմատիստ, ակտիվ մտավորական Գեորգի Հովսեփյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 82 տարեկան: Աշխատանքային կենսագրությունն սկսվել է դեռ 12 տարեկանից ՝Թումանյան կայարանում վագոններ բեռնաթափելուց, քանի որ հայրը ռազմաճակատ էր մեկնել ՝ավելի վաղ, ու այլեւս չվերադարձավ, իսկ երեք եղբայրներն ու քույրը մնացել էին մոր խնամքի տակ:Դսեղում միջնակարգն ավարտելուց հետո ՝ուսումը շարունակել է Երեւանի պետական համալսարանում. սկզբում՝ ժուռնալիստիկայի առկա, այնուհետ՝ սովետական ռազմածովային համակարգում զինվորական ծառայությունից հետո՝ տնտեսագիտական հեռակա բաժնում, բայց՝ ընտանեկան պայմանների պատճառով չի հասցրել ավարտել, ստանալով թերի բարձրագույն կրթություն:Այդուհանդերձ՝համապատասխան գիտելիքների ու կազմակերպչական բարձր հատկությունների շնորհիվ ՝ տարբեր պաշտոններ է վարել, խրախուսանքների արժանացել:1953-54թթ․եղել է Թւմանյան կայարանի տուրբազայի տնօրեն, իսկ Սեւծովյան նավատորմում ծառայելուց հետո՝1957թ․, մեթոդիստ, այնուհետ՝ նավթի բազայի պետ, Կիրովականի  քիմմանրաթելերի գործարանի կադրերի բաժնի տեսուչ, հրահանգիչ, բաժնի պետ, դիրեկտորի օգնական՝ կադրերի գծով:1988թվի երկրաշարժից հետո նրա աշխատանքային կենսագրության մեջ էլ, ցավոք,  ,,երկրաշարժ,, տեղի ունեցավ. անկախության թշնամիների, բոլոր ժամանակներում գունափոխվող պատեհապաշտների ու նոմենկլատուրային ,,մաֆիայի,, թեթեւ ձեռքով զրկվեց հարազատ կոլեկտիվից, որտեղ պաշտոնավարել էր շուրջ 25 տարի, ու 1989թվից՝ստիպված էր  տեղափոխվել այլ աշխատանքի՝ԲՇՏ-ի պետի պաշտոնում. սկզբում պաշտոնավարեց ,,Դիմաց,, թաղամասի ԲՇՏ-ում՝ մի քանի ամիս, սակայն նրա դեմ 1989թվին ,,թխված,, գործի պատճառով հայտնվեց մեկուսարանում, բայց՝ մի քանի ամիս անց դատարանով արդարացվեց, եւ մի քանի ամսվա պայքարից, հարկադրական անգործությունից հետո, նորաստեղծ խորհրդարանի նախագահին ու իրավական հանձնաժողովին բողոքով դիմելուց հետո միայն ՝կարողացավ աշխատանքի անցնել արդեն այլ ԲՇՏ-ում՝նորաստեղծ ,,Տարոն,, թաղամասում՝1,2.3 ՔՇԿ-ներն սպասարկող տարածքի ԲՇՏ-ի պետ, որտեղ պաշտոնավարեց մինչեւ 1997թիվը, եւ նախկին ՀՀՇ-ական / այնուհետ՝ ,,Արժանապատիվ ապագա,, կուսակցության անդամ /, 1997թվին ընտրված նախկին քաղաքապետի ձեռքով ապօրինաբար ազատվեց աշխատանքից, այդ առթիվ հրապարակումներ եղան 1997թվին՝ ,,Ռեսպուբլիկա Արմենիի,,  այնուհետ՝ վանաձորյան ,,Արփի,, թերթերում:Դատարանով վերականգնվելուց հետո՝ 1998թվին Վանաձորի նախկին քաղաքապետը նրան նոր ձեւակերպումով ազատեց աշխատանքից. կենսաթոշակի տարիքը լրանալու պատճառաբանությամբ, եւ ուժերի ծաղկուն վիճակում գտնվող երկարամյա աշխատողին հարկադրաբար ուղարկեց թոշակի:Բնականաբար, լինելով էությամբ պայքարող, Հովսեփյանը չէր կարող հաշտվել իրեն ,,արխիվ,, ուղարկելու  փաստի հետ, եւ շարունակեց պայքարել:Այնուհետ վրա հասավ 1999թվի իշխանափոխությունը, եւ տարածքային կառավարման վերին մարմինների, դաշնակցականների գործուն միջամտությամբ 2000թվին Հովսեփյանին նոր աշխատանք տվեցին՝,,Առափնյա,, թաղամասայինն հիմնարկության տնօրեն, սակայն  նրա ու տեղական նոր, ՀՀԿ-ական իշխանությունների ,,ջրերը մի առվով չգնալու,, պատճառով՝ 2001թվին էլ աշխատանքից ազատեցին...հիմնարկի լուծարման պատճառաբանությամբ, եւ նորից գցեցին դատարանի դռները. այս անգամ պայքարն արդեն ոչ թե աշխատանքի համար էր, այլ՝ աշխատավարձերի պարտքերի, որոնք ձեռք բերեց մեծ դժվարությամբ, տարիների պայքարի ու հալածանքների արդյունքում: ...Էությամբ լինելով սկզբունքային մտավորական, ստիպված է եղել մշտապես պայքարել անարդարությունների դեմ թե սովետական տարիներին, թե նորանկախ Հայաստանում, որի համար պարբերաբար հալածվել է. նորանկախ Հայաստանում՝ ավելի շատ. 60-ականների սովետական ,,ցեցերի,, դեմ պայքարից էլ է հաղթանակած դուրս եկել, անկախության տարիներին՝ տեղական ,,իշխանիկների,,. դեմ պայքարից էլ:Սկզբում տուժել է նախկին ՏԻՄ մարմինների ապօրինություններից, այնուհետ՝ ներկա:Նրա դեմ 90-ականների պայքարի բուն պատճառը, թերեւս այն էր, որ վերջինս ականատես էր, թե ինչպես են յուրացվում աղետի գոտու վերականգնմանն ուղղված գումարները ՝,,Տարոն,, թաղամասում, որտեղ երբեմն կիսատ-պռատ շենքեր էին հանձնվում, այդ մասին ահազանգում էր տեղական իշխանություններին՝ բայց ,,գլուխ դնող,, չկար:Եվ միայն 1998 թվին նոր իշխանությունները մի թեթեւ սկսեցին զբաղվել յուրացված գումարներով, երբ պարզվեց, որ շենքերի բնակիչները տարիներ շարունակ չեն կարողանում տեղափոխվել նոր ստացած բնակարաններ, որ շենքերում աղաղակող թերություններ կան, իսկ խոստացված շինանյութերն ու գումարները չեն հատկացվել: Այդ առթիվ անգամ քննարկում եղավ Լոռու մարզպետարում՝ 1998թվին:

1969թվին Գեորգի / Ժորա / Հովսեփյանը եղել է Կիրովականի շախմատի չեմպիոն, ունի 2 տասնյակից ավելի պատվոգրեր, մի քանի գավաթ:Քիմմանրաթելի գործարանում աշխատանքային գործունեության արշալույսին հիմնադրել ու ղեկավարել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակումբը: Լինելով ակտիվ մտավորական՝ աշխատանքային ու սպորտային գործունեությանը զուգահեռ թղթակցել է ,,Կայծ,, ,,Վերածնունդ,,  ,,Լոռու մարզ,,  ,,Սովետական Հայաստան,, ,,Խորհրդային Հայաստան,,   ,,Վերածնունդ,,  ,,Հայաստանի ֆիզկուլտուրնիկ,,  ,,Քաղաքացիական նախաձեռնություն,,  ,,Ֆուտբոլ-պլյուս,, թերթերին, հանդես է եկել քաղաքի հիմնախնդիրների  ու դրանց լուծման ուղիների ներկայացմամբ:Նաեւ ֆելիետոններ է գրել ու չափածո ստեղծագործություններ:1960-90-ականներին եղել է ՍՄԿԿ անդամ, բայց 90-ականներից հետո, երբ ՍՄԿԿ-ն լուծարվեց ՝  անկուսակցական 

/ թեպետ կուսակցական տոմսը խնամքով պահպանել է /: Այդուհանդերձ, վերակառուցման, այնուհետ՝  նորանկախ հանրապետության ու ղարաբաղյան շարժման առաջին ողջունողներից էր: 2003թվի նախագահական ընտրությունների առաջին փուլում եղել է ,,Ազգային միաբանության,, երկրորդ փուլում՝ ՀԺԿ թեկնածուի վստահված անձը:

Հովսեփյանը մահկանացուն կնքեց 2013թվի դեկտեմբերի 26-ին ՝80 տարեկան հասակում ՝ծանր ու երկարատեւ հիվանդության արդյունքում: Նա  երկար կապրեր, եթե չլինեին հատկապես 2000թվից հետո նրա եւ ընտանիքի նկատմամբ հալածանքները;

Գ.Հ. Գեորգի Հովսեփյանի մասին պատմող նյութերը տես նաեւ՝սույն բլոգի ՝2013թվի հունիսի 15-ի ,,Գեորգի Հովսեփյանը 80 տարեկան է,,     ,,Սկզբունքային մտավորականն ու քաղաքացին այս երկրում տեղ չունե՞ն,, /2014թիվ, 19.08.2014թ. / հոդվածները, ինչպես նաեւ՝           ,,Լրագրողական նոթեր,, /lragrakan.blogspot.com /բլոգում՝,, Գեորգի Հովսեփյանի գրական աշխարհը եւ նամականին,, 25.07.2014թ. եւ ,,Գեորգի Հովսեփյանի շախմատային կյանքից,,՝15.08.2014թ. հոդվածները:

Սույն փաստաթուղթը 1991թվի Կիրովականի քաղխորհրդի պատգամավորական ընտրություններից է, որի ներքեում մակագրել է ինքը՝Գեորգի Հովսեփյանը, որ, սակայն, չընտրվեց պատգամավոր՝ներքաղաքական դավերի արդյունքում

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 4 июня 2015 г.

«Դավադրություն» ժողովրդի հանդեպ, որ կոչվում է հոսանքի գնի նոր թանկացում - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

«Դավադրություն» ժողովրդի հանդեպ, որ կոչվում է հոսանքի գնի նոր թանկացում - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

Կոմունիստները հոսանքի ու գազի թանկացմանը դեմ են, բայց Ռուսաստանին չեն մեղադրում

Հունիսի 3-ին, մեկ տարվա ընդմիջումից հետո, ասուլիս էր հրավիրվել Հայկոմկուսի սակավաթիվ կոմունիստների վերջին մոհիկանների՝ Վանաձորի գրասենյակում:Նշենք, որ ասուլիսը վարող, ՀԿԿ Վանաձորի քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը համեմատաբար նոր սերնդի կոմունիստներից է՝90-ականների, նախկին սովետական նոմենկլատուրային կոմկուսի ապարատի հետ հեռավոր առնչություն անգամ չունի /նոմենկլատուրային ապարատը Վանաձորում վաղուց ձուլվել է  իշխող ,,Հանրապետականին,, եւ կանգնել օրվա իշխանությունների կողքին /, եւ աշխատանքային վերջին ստաժը ՝ՏԻՄ համակարգում, եղել է 90-ականների վերջին՝ԲՇՏ-ում: Ա.Ղուկասյանից հետաքրքրվեցի, թե նախորդ ասուլիսը ե՞րբ էր, սակայն չհիշեց:Ավելի ուշ, իմ արխիվային նյութերի ցանկից պարզեցի, որ այն եղել է անցած տարվա մարտին:Հայաստանյան քաղաքական գործընթացներին տեւական ժամանակով չմասնակցելը բանախոսը բացատրեց նրանով, որ ապրիլ-նոյեմբեր ամիսներին՝ անցած տարվանից, գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում եւ վերադարձել է խանդավառված: Որպես օրինապաշտ կոմունիստ, Ղուկասյանը նախ ներկայացրեց մայր-կոմկուսում տեղի ունեցած նորությունները ՝ մայրաքաղաքում. այն է՝ նոյեմբերին կայացած համագումարում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար է ընտրվել / ես կասեի՝ վերընտրվել / ծնունդով գյումրեցի Տաճատ Սարգսյանը /: Այնուհետ անցավ հայ ժողովրդին ամենաշատը հուզող սոցիալական գերխնդրին. հոսանքի ծրագրված թանկացմանը:Նշեց, որ կոմկուսը հայտարարությամբ դատապարտել է այն:Քննադատեց  ոչ միայն Ռուսաստանի կողմից սեփականաշնորհված ՀԷՑ-ում էներգիայի սակագնի , այլեւ՝ Ռուսգազարդի կողմից ավելի վաղ թանկացած գազի բարձր սակագինը, բայց՝ այդ հարցում մեղադրում էր ոչ թե Ռուսաստանին, այլ՝ՀՀ իշխանություններին՝ի դեմս  Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի, որ պարբերաբար հաստատում է սակագների բարձրացումը. ու Ղուկասյանը դա ,,բնական,, էր համարում ներկա հասարակարգի համար:Չնայած վաղուց ի վեր կոմկուսի հանրահավաքային մարտավարությունը փոխվել է ասուլիսային մարտավարությամբ, քննարկումներով ՝ դեռ Ռուբեն Թովմասյանի ժամանակներից, սակայն վերջինս խրախուսում է հանրահավաքները՝ եթե դրանք Եվրասիական միության համար վտանգավոր չեն եւ հակառուսական ուղղվածություն չունեն: Նա դժգոհեց, որ հեռուստատեսությամբ վերջերս քաղաքական քննարկումներ, գաղափարական ,,դեբատներ,, չեն կազմակերպվում, եւ իրենց տեսակետները ներկայացնելու համար շատ քիչ ամբիոններ կան: 

Թանկացումների թեմայի շրջանակում որպես նորույթ վկայակոչեց, որ ռուսաստանյան պաշտոնյաներից մեկը Ռոսիա-24 հեռուստատեսությամբ նախօրեին հայտարարել է, որ գազի գնի էժանացում է նախատեսվում,բայց՝ վստահ չէր, թե գազը Հայաստանում կէժանանա՝ այն փոխադրելու հետ կապված ,,դժվարությունների,, մշտական պատճառաբանությամբ:,,Ի՞նչ է, էդ գազը շալակած ե՞ք բերում Ռուսաստանից, թե՞ բրթելով,,- ասուլիսի ընթացքում հռետորական հարցադրում արեց վերջինս: Տնտեսական ոլորտում քննադատության մի չափաբաժին էլ հասավ վարչապետին, որին մեղադրեց ոչ միայն տնտեսությանը չտիրապետելու մեջ, այլեւ՝ որ նա Վանաձոր այցելելով փոխանակ քիմգործարան այցելեր, հետաքրքրվեր գործարանի խնդիրներով՝ ճոպանուղի էր այցելել:Վանաձորում նոր ճոպանուղի կառուցելը եւ այդ նպատակով ահռելի գումարներ ծախսելը վերջինս անթույլատրելի համարեց՝ ժողովրդի համար ավելի կարեւոր խնդիրների առկայության պայմաններում: Հիշեցրի, որ ճոպանուղի կառուցելու առաջարկը Վանաձորի իշխանություններն են վարչապետին ներկայացրել:Սոցիալական թեմայով մի հայտարարություն արեց բանախոսը.,,Լոռու մարզում չկան աշխատատեղեր, ամեն ինչ կենտրոնացված է Երեւանում, ով ուզում է աշխատանք ունենա՝ պետք է գնա Երեւան:Բոլորը գնում են երկրից, հիմնականում՝ Ռուսաստան,,: /Չէի ասի, թե աշխատատեղեր ընդհանրապես չկան. ճիշտ է, մեծ գործարանները չեն աշխատում , բայց՝եղած աշխատատեղերն էլ կուսակցականացված կամ ,,կլանացված,, են, պետական ու ՏԻՄ ոլորտում մրցույթների ելքը նախօրոք կանխորոշված է, ու դրանք ձեւական բնույթ են կրում, իսկ մասնավոր գործատուները նախապատվությունը տալիս են երիտասարդներին:-Գ.Հ. /:Նրա կարծիքով՝ ամենամեծ արտագաղթը Լոռու մարզում է / թեպետ ՝վիճակագրական տվյալներով Շիրակն էր առաջատար համարվում:-Գ.Հ. /:

,,90-ականներին կոմկուսը խորհրդարանում ներկայացված էր, սակայն 2000թվից հետո այլեւս չհայտնվեց խորհրդարանում: Արդյո՞ք սա չի նշանակում, որ 90-ականներին ընտրություններն ավելի ազնիվ են եղել,, ՝հարցիս, պատասխանեց, որ 2003թվից այլեւս կոմկուսը չանցավ խորհրդարանական ընտրություններում, սակայն, ընտրակեղծիքների հանգամանքն ընդունելով հանդերձ՝ մեղադրանքի սլաքը թեքեց ՀՀ նախորդ իշխանությունների ուղղությամբ, ասելով, որ ընտրակեղծիքների մեխանիզմն 1996թվից է գալիս.,,Եթե Վազգեն Մանուկյանն ընտրվեր՝ ոչ մի ղալմաղալ չէր լինի, թույլ չտվեցին, որ նախագահ դառնա,,: Հետաքրքիր է, որ աջ ուժերի հակառակորդ կոմկուսում համակրում են աջ ուժերի գաղափարախոս քաղաքական գործչին :Բայց՝ կոմկուսում այլ կուսակցությունների հետ համագործակցելու որեւէ եզր չեն տեսնում, քանի որ իրենց են համարում միակ գաղափարական ընդդիմությունը, եւ հպարտ են իրենց միայնության մեջ:Հարցիս ՝,,Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ,,՝ պատասխանեց, որ ,,Ցանկացած մարդ, ում հանրահավաքի վայրից կձերբակալեն՝ քաղբանտարկյալ է, անկախ նրանից, թե հետո անունը ինչ կդնեն,,:Հայկոմկուսի Վանաձորի գրասենյակի քարտուղարը համոզված է, որ Հայաստանում սոցիալիզմը կրկին կհաղթանակի / ինչը, թերեւս, ուտոպիայի ժանրից է՝ գոնե առայժմ:-Գ.Հ. /:Նաեւ մտադիր են գալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցել՝ֆինանսական հնարավորությունների դեպքում: Կարճ ասած՝ հնարավոր է, որ 15 տարի շարունակ պաշտոնավարող Վանաձորի քաղաքապետին կոմունիստները կրկին ,,լեգիտիմացնեն,,՝ընտրություններին մասնակցություն բերելով, քանի որ վերջինիս վերընտրվելուն ոչինչ չի խանգարում, քանի որ օրենքը համայնքապետերին չի արգելում 2 անգամից ավելի առաջադրվել, դե նրանք էլ սիրտներն ուզածին չափ հա ,,ընտրվում,, ու ,,վերընտրվում,, են՝ձեւական մրցակցություն ապահովելով, իսկ համապատասխան օղակներում կարծես չեն էլ մտածում սահմանադրության այդ կետը փոխելու մասին:

...Ինձ թվում է, Հայաստանում սոցիալիզմը կհաղթի միայն այն դեպքում, եթե ,,Հանրապետականները,, Նժդեհին փոխարինեն Լենինով, իսկ այդ ժամանակ ներկայիս կոմունիստներին, ամենայն հավանականությամբ՝ կմեկուսացնեն՝ ,,տրոցկիզմի,,  ,,հակաէլեմենտության,, կամ ,,ձախության մանկական հիվանդությամբ տառապելու,, քաղաքական մեղադրանքներով:

...Ասուլիսին մասնակցում էին 2 ԶԼՄ՝տպագիր մամուլից եւ վանաձորյան հեռուստատեսությունից, եվ 1 ազատ լրագրող: Բանախոսն ասաց, որ վանաձորյան այլ հեռուստաալիքների էլ է հրավիրել, բայց՝ ,,ասել են հա ու չեն եկել,,: Իսկ ,,Ազատություն,, ռադիոկայանից շա՜տ վաղուցվանից այդ կողմերում չեն երեւացել:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ