суббота, 12 августа 2017 г.

,,21-րդ դարի հառաչանքը,,

Բնակարանի սանհանգույցը վերանորոգել ցանկացող վանաձորցին հայտնվել է խաբեբաների ճիրաններում, ու մոտ մեկ տարի է՝փորձում է արդարությունը վերականգնել, իր կորցրած վնասն էլ՝ետ բերել, բայց դատաիրավական համակարգում բյուրոկրատական քաշքշուկներից բացի՝որեւէ արդյունքի չի հասնում ու բառացիորեն՝,,կոտրած տաշտակի առաջ,, է կանգնել։Ահա այդ մասին է ստորեւ ներկայացվող նամակը՝վանաձորցի թոշակառու, նախկին տնտեսագետ Ռաֆիկ Սահարյանի կողմից մեզ հանձնված, որ վերջինս վերնագրել է

                   21-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՌԱՉԱՆՔԸ

Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու 129 շենքը շահագործման է հանձնվել 31․05․1979թ․ սովետական կարգերի ժամանակ։Մարդիկ նոր բազմաբնակարան շենքերում բնակարան ստանալիս ձեւափոխում եւ վերանորոգում էին ամենքն իր կարողությամբ եւ ճաշակին համապատասխան, ես էլ էի բնակարանս որոշ ձեւափոխումների ենթարկել եւ վերանորոգել,սակայն 1988թվի դեկտեմբերյան երկրաշարժը չեղյալ դարձրեց ՀՀ հյուսիսային շրջաններում ապրող մարդկանց բնակարանների բարելավմանն ուղղված բոլոր ջանքերը։

Իմ բնակարանը, ճիշտ է, չէր ոչնչացել/շենքը չէր քանդվել/, սակայն վերակառուցման եւ վերանորոգման խիստ կարիք ուներ, որի կատարմանը ձեռնամուխ եղա 2016թ․ վերջին ՌԴ-ից վերադառնալուց հետո։Վերանորոգման համար անհրաժեշտ էր լավ մասնագետ/,,բազմափեշակ արհեստավոր,,/։10-ն օրյա որոնումների արդյունքը եղավ այն, որ հարեւանիս օգնությամբ փորձեցի իբր լավ մասնագետ վարձել․․․վերջինիս տղային ու փեսային։Նրանց ,,արհեստավարժ,,լինելու հանգամանքը, սակայն, ինձ հայտնի դարձավ վերանորոգումն սկսելու 3-րդ թե 4-րդ օրը, երբ արդեն ուշ էր՝նրանցից հրաժարվելու համար, քանի որ ոչ մի այլ արհեստավոր ուրիշ վարպետի  կիսատ թողած գործը չի շարունակի․սա մշտական, չգրված օրենք է` վաղ միջնադարից եկած։Պարզվեց, որ նրանք երկուսն էլ վերանորոգման գործից անտեղյակ խաբեբաներ են եւ խաբեության եւ խարդախության միջոցով են իրենց հացը վաստակում, որոնք մարդկանց իրենց որոգայթի մեջ գրավելու մեծ տաղանդ ունեն։Սանհանգույցի վերանորոգումը մի կերպ հասցրել էին ավարտին/2 ամսվա ընթացքում, 65-75 տոկոսով/, բայց չէին ավարտել, երբ մի շաբաթ էր՝չէին կարողանում գեյզերը տեղադրել/նրանցից մեկը հորն էլ բերեց օգնելու՝նա էլ չկարողացավ/։Հայտարարեցին, որ գործը վերջացրել են, իրենք այլեւս անելիք չունեն, կաֆելն էլ շարել-պրծել են, ,,մեր արած գործի փողը տուր՝գնանք,,։Կատարված գործի թերություններն ի հայտ եկան նոյեմբեր ամսին՝սանհանգույցը շահագործելուց հետո։Իմ բազում խնդրանքները՝կատարված աշխատանքի թերությունները վերացնելու վերաբերյալ՝պատասխանում էին, որ իրենք սանտեխնիկներ չեն, չեն կարող այդ թերություները վերացնել։Ես դիմեցի ոստիկանություն, այնուհետ դատարան եւ հայտնվեցի սարսափելի անօրինականության փակուղում։․․․

             Միտք եմ անում միտք՝

Ու չեմ հասկանում՝ով է մեղավոր,

Հենց էն եմ տեսնում, մենք՝խաբված մարդիկ

Էլի մենք ենք տանջվում ամեն օր,

Թե կոռումպացված կլանին 

Գանգատ ես գրում՝

Բացի դուշմանից բան չես վաստակում։

Իրենք ասում են, ու քեզ չեն լսում,

Լսածն էլ անգամ՝չեն էլ հասկանում։

Համեցեք դիվան ուզիր սրանցից,

Քեզ քաղցր խոսքով ճամփու են դնում՝

,,Դու կգաս, պապի, մի քանի օրից,

Փոստով պատասխան կստանաս ,,գլխից,,։

Այժմ նոր կարգ է դրել ,,գլուխը,,

Ի՞նչ արդարություն, օրենք, իրավունք,

Գլխացավանքից ընդմիշտ ազատվել,

Դիմում չընդունել ու չքննարկել։

ՌԱՖԻԿ ՍԱՀԱՐՅԱՆ

Նամակը/որ ավարտվում է մեծն Թումանյանի ,,Հառաչանք,, պոեմի հանգույն՝բանաստեղծական մատուցմամբ/, եւ որին կցված են նաեւ համապատասխան պաշտոնյաների պատասխանները, ներկայացնում  ենք որոշ կրճատումներով։Տեղական ոստիկանական բաժանմունք դիմած բողոքին ի պատասխան, 26․12․2016թ․, պատասխանել են, որ ,,Դիմումում նշված փաստերը կրում են քաղաքացիաիրավական բնույթ եւ  դուք կարող եք դիմել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան,,։Իսկ դատական 3 ատյաններն էլ հայցը մերժել են՝վկայակոչելով  դիմումի հետ կապված ինչ-ինչ անճշտություններ, որոնք, ըստ բողոքարկուի, կրկին են մերժվել՝նոր դիմում ներկայացնելուց եւ թերությունները վերացնելուց հետո եւս։Մինչդեռ մարդն ընդամենը պահանջում է, որ մասնագիտական հանձնաժողով կազմվի, որը կգա եւ իր եզրակացությունը կտա բնակարանի սանհանգույցի տեխնիկական վիճակի մասին։Մի՞թե այդքան բարդ խնդիր է,չէ՞ որ այդ խնդիրը կարող էր կարգավորվել նաեւ քաղաքապետարանի կամ մարզպետարանի համապատասխան բաժնի կողմից/սակայն քաղաքացիները փորձ ունեն, որ նման դեպքերում, հարեւանների միջեւ վեճերի, բնակարանների վերանորոգման կամ վնասների հետ կապված փոխհատուցման պահանջների դեպքում՝քաղաքապետարանը խորհուրդ է տալիս ,,դիմել դատարան,,/։Փաստորեն, ոստիկանությունը դատարանի դուռն է ցույց տալիս,դատարանն էլ ,,դուզ,, դեպի դուռն է ցույց տալիս՝ինչ-ինչ հիմնավորումներով, որ, ըստ էության, կոչվում է բյուրոկրատական քաշքշուկ։

․․․Այս ամենի բուն պատճառն այն է, որ Վանաձորում չկան բնակարանների սանհանգույցների վերանորոգում իրականացնող, բանվորական անհրաժեշտ ուժով ապահովող կոմպլեքս-գրասենյակներ, որոնք օրինական կարգով աշխատանքներ կկատարեին եւ որոնցից կարելի էր օրինական կարգով պատասխանատվություն ակնկալել։Անվերջ բիզնես-ծրագրերից են խոսում կառավարությունում, մի՞թե չկա մի կառույց, որ բիզնես-ծրագիր ներկայացնի համայնքային կազմում բանվորական ուժ մատակարարող հիմնարկ ստեղծելու մասին, կամ այդ ոլորտում մրցույթ հայտարարվի, թե որ կազմակերպությունը կարող է որակյալ ծառայություն մատուցել ու թեկուզ վարկի օգնությամբ՝գործ սկսի․․․/որ քաղաքացիները դեսուդեն ընկած՝ծանոթ-բարեկամ ,,մեջ չգցեն,, սանհանգույցի մասնագետ կամ թեկուզ՝համապատասխան աշխատանքներ իրականացնող որեւէ մասնագետ գտնելու համար ու չհայտնվեն խաբեբաների թակարդում/։Ցավոք, 17 տարվա համայնքային կառավարման ընթացքում Վանաձորի նախորդ տեղական իշխանությունն այդպես էլ չկարողացավ ոչ Կենցաղի տուն ստեղծել, ոչ արհեստավորների աշխատանքները կոորդինացնող մարմին/Երեւանում գոնե մարդիկ գնում են ,,ֆայլա-բազարից,, են աշխատուժ վարձում, Երեվանում գոնե կենցաղային շտապօգնություն կա․․․/։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 11 августа 2017 г.

Ինչու են լուծարվել մարզային տեղեկատուները

           Մեր սեփական երկրում՝մեր իրավունքները ոտնահարված

Էս թեմային մի անգամ էլ մեկ շաբաթ առաջ անդրադարձա։Այսօր կրկին փորձեցի կապվել Բիլայն տեղեկատուի հետ, եւ վիճակը կրկին անմխիթարական էր։Ժողովրդին լրիվ ձեռ են առել․զանգում ես 100 տեղեկատու, որ քեզ հայտնեն քո քաղաքի՝քեզ հետաքրքրող որեւէ հիմնարկի հեռախոսահամար, ,,Բիլայն,, ռոբոտը քեզ խորհուրդ է տալիս, որ եթե ուզում ես արագ ծառայություն ստանաս, մտնես ֆեյսբուքի իրենց՝Բիլայնի էջ։Այ քեզ բա՜ն․․․կարող է զանգողը տանը համակարգիչ չունի կամ ֆեյսբուքում գրանցում չունի, ուրեմն պետք է անորոշ ժամանակով սպասի, թե այդ հեռախոսահամարից վերջապես երբ են բարեհաճելու պատասխանե՞լ/այսինքն՝երբ է օպերատորը միանալու համակարգի՞ն/․․․Ու որ պատասխանեն՝դեռ փառք է/մի ժամանակ պատասխանում էին/, հիմա, պարզվում է, երաժշտությունը դեմ են անում ականջիդ/ որ նույնպես ավանդույթի ուժ է ստացել/ ու էդ ընթացքում իրենք երեւի թե ֆեյսբուք կամ ով գիտե՝ինստագրամ են մտնում կամ պաղպաղակ ուտելով են զբաղված, կամ էլ՝գնում են շուկա՝գնումներ կատարելու․դե մարզաբնակ, դու սպասիր, թե մայրաքաղաքում նստած օպերատորը երբ է քեզ միանալու, որ նրան հարց ուղղես։Ինչու՞ պետք է Վանաձորի/կամ եթե այլ քաղաքում ես ապրում՝տվյալ քաղաքի/որեւէ հեռախոսահամար իմանալու համար զանգեն Երեվան ու կախված լինեն օպերատորի քմահաճույքից, ինչու՞ են լուծարվել մարզային տեղեկատուները՝,,Բիլայն,, համակարգում։Ու այս կարգի ,,օպտիմալացումն,, այլ ոլորտներում էլ է․մասնավորապես՝ջրային տնտեսությունում էլ, փաստորեն, մայրաքաղաքում նստած օպերատորն է հանձնարարություն տալիս մարզային պատասխանատուներին/այս առթիվ համացանցում գյումրեցի լրագրող էր բողոք հայտնել/։Սրա՞ համար ենք մեր ռազմավարական կառոյցներն օտարին հանձնել, որ մեր երկրում մեր սեփական իրավունքները սահմանափակեն։Ինչ է, իսկապես գաղութի ե՞նք վերածվում,դառնալով երկրորդ ,,սորտի,, ժողովուրդ՝շահագործողների համար։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 8 августа 2017 г.

Անջրաչափ մուծողն էլ է դժգոհ, ջրաչափով մուծողն էլ

Վանաձորաբնակ Ալվարդ Մարտիրոսյանը, ում բողոքին՝ջրի վարձի բարձրացման առթիվ, դեռեւս ձմռանն ենք անդրադարձել, երեկ կրկին ստիպված էր դժգոհել, որ ,,Վեոլիա,, ընկերությունը համառորեն պահանջում է պայմանագիր կնքել՝5400դրամ ամսական ջրի վարձ մուծելու առթիվ, քանի որ այս տարվա հունվարից՝,,Լոռի,, ջրմուղը սեփականաշնորհած ,,Վեոլիան,,/որի ձեռքի տակ է արդեն ողջ հանրապետության ջրային ոլորտը/ կայուն վարձ է սահմանել 5400դրամը եւ այն արդեն փետրվարից՝ ամրագրում է բաժանորդների հաշվեհամարներին/մինչդեռպարտավոր էր ամիսներ առաջ իրազեկել քաղաքացիներին, մինչ այդ՝հանրային քննարկում կազմակերպել/։Հերթական անգամ հիշեցնենք, որ մինչեւ հունվար՝ջրի կայուն սակագինը 1100դրամ էր՝անձաքանակի հաշվարկով,որ արդեն իսկ բարձր տարիֆ կարելի է համարել՝անջրաչափ բաժանորդների համար-Գ․Հ․/։Եվ, քանի որ արդեն մի քանի տարի է, Մարտիրոսյանը բնակվում է միայնակ, ուստի ստացվում է, որ պետք է 5 անգամ ավելի վճարի,քան՝5 հոգի ունեցող որեւէ  ընտանիքը, որ նույնպես ջրաչափ չի տեղադրել։Մշտապես կայուն վճարումներ է կատարել՝անձաքանակի հաշվով, ու պատրաստ է էլի վճարել՝նույն սակագնով, բայց հիմա փաստորեն, ,,Վելոիան,,   ,,2 ոտքը մի մաշիկը դրած,,՝ պահանջում է վճարել ամսական 5400դրամ։Չնայած բաժանորդներին ներկայացվող պայմանագրում այդ թիվը չի նշված, սակայն հունվարից սկսած՝բաժանորդների հաշվեհամարներին արդեն կայուն 5400դրամ վարձ է գրվում, ինչն էլ տանում է դեպի բաժանորդների հավերժական կախվածություն՝,,Վեոլիայից,,։Ջրաչափի տեղադրումն էլ 60 տարվա շենքում, որ երկրաշարժից հետո չի ամրացվել, բարդ տեխնիկական խնդիր է՝լուծելու համար բնակչի ուժերից վեր, քանի որ դրա համար հարկ կլինի շքամուտքի ջրատար համակարգում բարդ կառուցվածքային փոփոխություններ կատարել, հակառակ պարագայում, եթե ջրաչափ տեղադրվի, ապա շքամուտքի բոլոր բաժանորդների ջրի ծախսերը ցույց կտան Մարտիրոսյանի ջրաչափի վրա/քանի որ բնակարանը գտնվում է երկհարկանի շենքի առաջին հարկում/։Նշենք, որ այս կարգի խնդիրներ կան եւս այլ բնակարաններում, ու հենց դրա հետեւանքով հնարավոր չէ ջրաչափի տեղադրումը․ըստ այդմ, ,,Վեոլիան,, ՀԾԿՀ-ի հետ միասին ՝որոշել է քաղաքացիների կենցաղային անհարմարություններն իր համար բիզնեսի լրացուցիչ աղբյուր դարձնել։,,Երեւի խողովակների մաշվածության հետեւանքով ջրի կորուստները որոշել են մեզնից հանեն,,-նկատում է Մարտիրոսյանը, վկայակոչելով այդ առթիվ բազմաթիվ բողոքներ՝հեռուստաեթերից։

․․․Ի վերջո, ինչքա՞ն կարելի է այս խնդիրը բարձրացնել համացանցում ու բաց նամակով դիմել կառավարությանը, վարչապետին․․․Եթե պայմանագրերի մեջ նշված չէ 5400դրամը, ,,Վեոլիան,,ի՞նչ տրամաբանությամբ է անջրաչափ բաժանորդների համար 5400դրամ սահմանել։Այդ նույն ,,տրամաբանությամբ,, կարող է մի օր էլ խելքին  փչի 10հազար դրամ դարձնել, որովհետեւ երբ տեսնում են, որ քաղաքացին արդեն մի կերպ մի վարձի տակից դուրս է գալիս, հերթական անգամ են վարձ բարձրացնում։Խնդրեմ, հիմա էլ նպատակադրվել է ջրաչափ ունեցողների վարձը բարձրացնել 180-ից՝190-ի։

Իսկ ,,Վեոլիայից,, դժգոհողների բանակը պարբերաբար ավելանում է ոչ միայն հեռուստաեթերում, այլեւ՝համացանցում։Ահավասիկ, ռադիոլրագրող Արշակ Ադամյանը՝Գյումրիից, օգոստոսի 4-ին գրել է  ֆեյսբուքում/լրագրող Արման Ղարիբյանի էջում՝ջրմուղին առնչվող իմ մեկնաբանության տակ/․,,Էդ ջրմուղը լրիվ իրեն ձեռ է առել, էս քանի ամիս է՝որեւէ աշխատակից չի գալիս ջրաչափի թվերը գրելու, բայց գրում են ձեր ասածի նման անտրամաբանական թվեր։Ասում են՝մոտավոր հաշվում ենք։Եթե մոտավոր հաշվարկով է, ես էլ մոտավոր հաշվում եմ, որ ասենք 500դրամ եմ մուծելու։Էլ ջրաչա՞փ ինչու ենք տեղադրել։Մեր շենքը վթարային է, մեր բնակարանն էլ ութերորդ հարկում,հաճախ ջուրը մեզ չի հասնում,ու բողոքս տեղ հասցնելու համար ոչ մի հնար չկար, բացի գնալ ջրմուղ հասնելուց,կամ էլ Երեւանի գրասենյակ զանգելուց։Մեր շենքը մոտիկ է ջրմուղին, գնացի հասա բողոքեցի, բայց ամեն անգամ գնամ հասնե՞մ։Իսկ եղբայրս, որ ջրմուղից հեռու է ապրում, ստիպված զանգում է Երեւան ու բողոքում, որ ջուր չունի։Աննորմալ աշխատաոճ է, Երեւանում նստած օպերատորը շատ գիտե՞՝Գյումրիի ,,Արագած,, թաղամասը ուր է, ինչ խնդիրներ ունի։Էդ էստեղի մարդիկ լավ գիտեն։Ամեն անգամ ես պիտի հերթական օպերատորին բանուգործս թողած կյանքս պատմե՞մ,,։Նազիկ Ղազինյանն էլ՝Երեւանից,արձագանքել է այսպես․,,Բա որ փորձեք ջրի բաժանորդ դառնալ նորաստեղծ թաղամասում, գիտե՞ք ինչ թիվ դեմ կտան՝սկսած 15000000դրամից, եթե բախտներս չբերեց հեռավորությունը մեծ եղավ,  կարող ենք հանգիստ հրաժարվել ջուր ունենալու հեռանկարից,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

суббота, 5 августа 2017 г.

,,Միլիցա՜․․․միլիցա՜․․․,,

Ոչ աշխատանքային լինելու կապակցությամբ, այսօր աղբահավաքները/որոնք չնորմավորված գրադֆիկով են աշխատում՝վաղ առավոտից/, իրենց ղռղռան ,,լապատկեքով", Վանաձորի երկաթուղայինների այգուն հարող տարածքի բնակչությանը ,,դիվահար,, արին ոչ թե առավոտյան 6-ն անց, այլ՝յոթն անց կեսին, բայց մինչ այդ՝մոտ կես ժամ շրջակայքը թնդում էր  մի այլ կարգի աղմուկ-աղաղակից։Երկաթուղայինների այգում արդեն ամիսներ շարունակ կենցաղավարող մայր ու ու աղջիկ՝ավագ եւ ավագագույն սերնդի ներկայացուցիչ/որոնք հոգեկան բուռն պոռթկումների հետեւանքով ժամանակ առ ժամանակ հոգեբույժների ուշադրությանն են արժանանում, կրկին սրացումների մեջ էին։Մոր ձայնն էր լսվում՝,,Միլիցա՜․․․միլիցա՜․․․,,։Բայց կանչի վրա այդպես էլ որեւէ ոստիկան չհայտնվեց․անգամ՝,,օգնեցե՜ք, օգնեցե՜ք,, բղավեց հիվանդ, թոշակառու կինը, որ ամեն օր դստեր հետեւից հազիվ է շարժվում՝ոտքերը ծանր-ծանր քարշ տալով։Կանչի վրա ով ասես հայտնվեց․այդ թվում՝վաղ առավոտյան այգում վազող մարմնամարզությամբ զբաղվողները, մոտակայքի բնակիչներից ոմանք, բայց ոստիկան այդպես էլ չհայտնվեց, պարզելու, թե ինչն է վերջիններիս բուռն զայրույթի կամ ահազանգի պատճառը/չնայած գրեթե մշտապես են վերջիններս բղավում, բայց երբեւէ ոստիկանի ձայն չէին տվել/։Փաստորեն, եթե այդ պահին սպանություն լիներ, ու ,,օգնություն,, բղավեին մարդիկ՝էլի չէր ոստիկան հայտնվելու/ակամա հիշեցի հումորային մի հաղորդում՝ հեռուստաեթերում հնչած, երբ մի քաղաքացի բղավում է ,,օգնություն, օգնություն,,՝բայց այդպես էլ ոստիկան չի հայտնվում, բայց երբ բղավում է՝,,Լե-վոն, Լե-վոն,, անմիջապես հայտնվում են ոստիկանները՝ենթադրելով , թե ընդդիմության միտինգ է/։

Հուսահատված բղավողները, որոնք հետաքրքրվողներին ի պատասխան՝ Երեւանյան խճուղու ինչ-որ  հասցեի հետ կապված պատմություն էին անում, իրենց ձեռքի հսկայական տոպրակներով հեռացան, ասելով,,Գնանք Էդմոնի գրասենյակ, թող նրանք միլիցա կանչեն․․․Տեր Աստված, էս ի՞նչ օրի հասավ երկիրն ու ժողովուրդը․․․ ։Էս մարդկանց հոգեկան շեղումն այն աստիճանի է հասել, որ անգամ ավտոկանգառներում ու կենտրոնական փողոցի տարբեր հատվածներում, նստարաններին են ոտք լվանում․․․

Իսահակյանի ասած՝,,Էլ ինչու՞ ես քարը թողնում քարի վրա, քար աշխարհ,,։

Դե որ մի երկրում Օմբուդսմենը 900հազար դրամ աշխատավարձ ստանա, ՏՄՊՊՀ-ի Արտակն էլ 720 հազար/չհաշված՝նրանց աշխատակազմն՝իր աշխատողներով /, իսկ 55 տարին լրացած կինն էլ ոչ աշխատանք ունենա, ոչ նպաստ ստանա, թոշակն էլ չբավարարի մարդկանց գոյատեւելուն, մարդիկ կամ հոգեկան խանգարմունք են ստանալու, կամ վերանալու են երկրի երեսից։Վերջիններս ժամանակին աշխատանք են ունեցել/Սովետի թվերին/, մայրը բանվորուհի է աշխատել գործարանում, դուստրն ,ասում են՝բուժքույր կրթություն է ստացել/․․․իսկ հիմա սոցիալական ծանր պայմաններն այն օրին են հասցրել այդ երկու կանանց,որ արդեն քանի տարի է ՝հասարակությունն ըմբռնումային վերաբերմունք է ցուցաբերում նրանց պարբերական, անհասցե կամ իշխանություններին կամ՝ ինչ-ինչ մարդկանց հասցեագրված նրանց հայհոյանքների հանդեպ, ոստիկանությունն էլ իմաստ չի գտնում նրանցով զբաղվել։

Հարցի մյուս կողմն այն է, որ բանուկ փողոցներում ոստիկանական հսկողություն հազվադեպ կարելի է նկատել․հատկապես ուշ երեկայն ժամերի, երբ հարբածների թիվը մեծանում է։Իսկ սովետական տարիներին մինչեւ ուշ գիշեր՝հսկողություն կար ոչ միայն ոստիկանների, այլեւ՝հասարակական ,,դրուժիննիկների,, կողմից։ Վերջին 20 տարիներին,սակայն, քանիցս երկաթուղայինների այգում սպանություններ, գիշերային ,,ռազբորներ,, են տեղի ունեցել՝ոստիկանական պատշաճ հսկողության բացակայության պատճառով։Ոստիկանների մշտական առկայություն է կենտրոնական փողոցներում, մինչդեռ բանուկ փողոցներում կամ շուկայամերձ տարածքում իրար տան-սպանեն՝մի ոստիկան չի հայտնվի հաճախ։Իսկ սա նշանակում է ոստիկանական ուժերի ոչ ճիշտ տեղաբաշխում․ոստիկանները կարգուկանոնի պահապանից վեր են ածվում առավելապես միտինգավորների դեմ մահակով պայքարողների։Ի դեպ, մի ժամանակ ոստիկան ընդունվելու նախապայմանը նաեւ ֆիզիկական պատրաստվածությունն էր, եւ ոչ միայն՝բանակում ծառայած լինելը։Բայց հիմա կարծես թե չափանիշները փոխվել են, ու հաճախ կարելի է տեսնել նվազ, վտիտ, կարճահասակ ու թույլ կազմվածքով երիտասարդների՝ոստիկանի դերում։Արդյո՞ք նրանք ի  զորու են պաշտպանել քաղաքացուն՝վերջինիս նկատմամբ հնարավոր ոտնձգության դեպքում։Երեւի հաղթանդամները նախընտրում են օլիգարխի թիկնապահ վարձվել՝հսկայական աշխատավարձով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 3 августа 2017 г.

Մարզերի հեռախոսային տեղեկատուները լուծարվեցին, մայրաքաղաքում կենտրոնացվածն էլ դարձավ ,,անորսալի,,

Վանաձորի ավտոկայանը տեղեկատուն՝անհայտության, ,,Արմենտելի,, տեղեկատուն էլ անլիարշեքության տիրույթներում

Քանի գնում՝ՀՀ շարքային քաղաքացու իրավունքների սահմանափակում է տեղի ունենում՝տեղեկատվական տեխնոլոգիաների թվացյալ առաջընթացի դարում։Զանգում եմ Վանաձորի ավտոկայան՝ֆիքսված հեռախոսահամարով, որով մշտապես զանգել եմ եւ որն ամրագրված է ,,Սփյուռ,, տեղեկատուի մեջ, բայց ,,Արմենթելի,, ռոբոտն ասում է, որ ,,այդպիսի համար գոյություն չունի,,։Տեսնես երբվանի՞ց է համարը վերացել՝մտածում եմ,ենթադրելով, թե միգուցե՝փոխվել է, ու զանգում եմ ,,Արմենտելի 100 ծառայություն․այդ համարն էլ, պարզվում է, ոչ լիարժեք է սկսել գործել՝թերի ծառայություններ մատուցելով, ու միմիայն հայտնում է տեղեկություն՝հեռախոսային պարտքի վերաբերյալ ու միանգամից եզրափակում․,,ձեր աշխատանքն ավարտվեց,,։Փաստորեն, ,,Արմենթելին,, զանգելը համարվում է ,,աշխատանք,,իսկապես, իրենք էլ են գտնում, որ չարչարանքով փորձել որեւէ տվյալ ստանալն աշխատանք է, որ կարող է երբեմն ուղեկցվել պարտադրված երատությամբ՝մինչեւ ռոբոտը կամ օպերատորը միանա քեզ։,,Մխիթարելու,, համար՝ ռոբոտը նույնիսկ պատրաստակամություն է հայտնում քեզ հայտնել նաեւ այլ հեռախոսահամարների պարտքի մասին տվյալներ․,,Այլ հեռախոսահամարի վերաբերյալ՝սեղմեք երկու,,։Օգտվելով ընձեռնված հնարավորությունից, փորձում եմ պարզել, թե արդյո՞ք ավտոկայանի հեռախոսը պարտքի պատճառով չի անջատված, բայց՝ռոբոտը հայտնում է, որ ,,Ծառայությունն անհասանելի է,, ինձ համար։Ի դեպ, սահմանադրական իրավունքի խախտում կարելի է համարել այն, որ 115 համարը պատրաստ է այլ հեռախոսահամարի պարտքի մասին էլ տեղեկություն հայտնել քեզ,մինչդեռ ՀՀ սահմանադրությամբ գոյություն ունի անձի վերաբերյալ տվյալների գաղտնիության իրավունք․եթե ես կարող եմ ինչ-որ մեկի համարի պարտքն իմանալ, ապա ուրեմն ուրիշն էլ իրավունք ունի իմ համարի մասին նմանատիպ տեղեկություն ստանալ/այնպես , ինչպես կոմունիստական լոզունգում է ասվում՝,,մեկը բոլորի համար, բոլոը՝մեկի,,/։

Ի՞նչ է ստացվում․ուրեմն մարզերում հեռախոսային տեղեկատուները լուծարեցին տարիներ առաջ, այդ ծառայությունը կենտրոնացնելով մայրաքաղաքում/ու մարզի բնակիչն իր մարզի կամ քաղաքի որեւէ հիմնարկի կամ անձի հեռախոսահամարի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար պետք է մի կերպ կարողանար ,,ժիվոյ,, օպերատոր բռնեցնել, որին էլ հարցեր ուղղեր/, բայց հիմա, փաստորեն, այդ 100-ն էլ դարձել է ոչ լիարժեք ծառայություններ մատուցող։Ու՞մ հանճարեղ գյուտն է սա։Իսկ վերջերս մի զարմանալի տեղեկություն իմացա․պարզվում է, շտապօգնության եւ հրշեջ ծառայություններն էլ կոորդինացվել են մայրաքաղաքում, ու որեւէ պատահարի կամ ահազանգի դեպքում՝պետք է Երեւանը մարզի համապատասխան ծառայությանը
հանձնարարություն տա։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 1 августа 2017 г.

ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵ՞Վ

Ֆեյսբուքի կապը Վանաձորում այնքան թույլ է այսօր, որ մեծատառ բերելու համար պետք է մի քանի անգամ գլխին խփես՝որ գա:Էն կարգի է, ոնց որ Հայաստանի վիճակը՝վերջին 25 տարում.տեսնես խոնավությունն Ադրբեջանից են քաշե՞լ, թե՞ Թուրքիայից կամ Ռուսաստանից/կամ էլ՝Հյուսիսային Կորեայից/.սա ամենաիսկական՝ սպառողների իրավունքների ոտնահարում է:Այնքան թույլ է կապը, որ անգամ ստատուսներ չես կարող գրել կամ՝շատ կարճ ստատուսներ կարող ես գրել...Նախօրեին էլ մի այլ կարգի գրաքննության առնչվեցի.հոդվածներից մեկի՝,,Ինչ էր եղել մեր անկախությանը, որ որոշեցինք Եվրասիական մտնել,,՝տարածականությունն արգելակվել էր, եւ արգելանքը վերացվեց միայն այդ մասին ահազանգելուց հետո:Ովքեր եւ ինչու են սահմանափակում ինտերնետային ազատությունը:

Գայանե Հովսեփյան


,,Դիսկոմֆորտը", 37 թիվն ու Սպիտակ Եղեռնը

Տիպիկ 37 թիվ․եթե ընդդիմադիր հայացքներ ունես, եթե սկզբունքային ու անկառավարելի մտավորական ես՝ կարող ես սեփական տանդ մեջ քեզ քաղկալանավոր զգալ կամ տնվորի կարգավիճակում․մի օր կարան քո գլխին կաթոցներ սարքեն, որ տունդ գլխիդ կամաց փուլ ածեն, մի օր՝ներքեւից բողոք կսարքեն "գլխիդ", որ նյարդերդ ուտեն։Դե եթե շենքերն անտերության են մատնված 1988թվի երկրաշարժից հետո, ու ով ասես՝իր տան մեջ կամայական ու ապօրինի ձեւախեղումներ է կատարում, հետեւանքերը կարող են նաեւ պարբերական խոնավություն առաջացնել այստեղ, այնտեղ եւ ամենուր․մանավանդ, եթե շենքը 45 տարվա է, երկրաշարժից հետո չամրացված, բայց՝վթարայնության աստիճանը մեղմացված/ որ 4-րդ եւ 5-րդ հարկերը չքանդեն/։Սրա հետ մեկտեղ՝առաջին հարկերն էլ իրենց հերթին են պարբերաբար ձեւախեղումների ենթարկվում տարիներ շարունակ՝նախկին հիմնարկները լուծարելու եւ տարածքները վաճառքի հանելու արդյունքում․մի օր հենասյուներ են քանդում՝շենքի հիմքը խարխլելով ու տարածք մեծացնում, մի օր՝ընդհակառակը, փոքրացնում, իսկ շենքի ամրության վրա էլ թքած ունեն համապատասխան պաշտոնյաները․սպասում են, մինչեւ քանդեն-պրծնեն, որ հետու տուգանքով օրինականացնեն։

Վանաձորցի մի պատգամավոր վերջերս դիպուկ նկատել էր, թե ,,մարդկանց դիտմամբ դիսկոմֆորտի մեջ են պահում,, իշխանությունները։Ես կասեի՝ոչ միայն դիսկոմֆորտի /այսինքն՝կենցաղային անհարմարության/, մեջ են պահում, այլեւ գոնե ԽՍՀՄ ավանդները չեն վերադարձնում մարդկանց, որ իրենք իրենց ուժերով նվազագույն կոմֆորտ ստեղծեն։Ավելին․մարդկանց էլ ավելի ,,դիկոմֆորտի,, մեջ են պահում՝գլխներին անընդհատ ուռճացված վարձեր փաթաթելով/հոսանքի, գազի, ջրի, աղբի/․․․Վանաձորի բնակչության կեսի հաշվեհամարներին Նաբուգոդոնոսորի թվի պարտքեր են դիզել՝90-ականներից մինչեւ մեր օրերը քիչ չէ՝դեռ այս տարվա հունվարից էլ Վանաձորի ,,Նոր էջն,, սկսվեց աղբի վարձի պարտքերի վրա տոկոսներ ավելացնելով․մարդկանց ,,քամելու,, նոր ձեւ էին գտել։Ջրային ոլորտի նոր՝ֆրանսիացի սեփականատերն էլ այս տարվա հունվարից սկսեց ամենաանմխիթար խավին՝անջրաչափ բաժանորդներին ,,քերթելու,, գործընթացը՝ՀԾԿՀ-ի հետ լուռ համաձայնգիր կնքելով, ու ու նախկին 1100դրամ անձաքանակ սակագինը /որ արդեն իսկ ջրի վարձի մի քանի անգամ թանկանալու հետեւանք էր/դարձրեց կայուն 5400դրամ՝ընտանիքի համար․անկախ անդամների թվից․ու որեւէ տեղ այդպես էլ չֆիքսվեց այդ աննախադեպ բարձրացումը, բայց՝հաշվեհամարներին արդեն սկսեցին թվեր հայտնվել՝5400դրամի հաշվարկով ու բնակիչների ճորտացում սկսվեց․ հաշվի չառնելով այդ առթիվ համապատասխան ատյաներին  հղած բողոքներն ու բաց նամակներն առ այն, որ վթարային բնակարաններում ջրաչափի տեղադրումը վտանգավոր է ու ռիսկային․․․

Պարոնայք կառավարողներ, եթե ի վիճակի չեք ՀՀ քաղաքացիներին իրենց կրթությանը, նախասիրություններին ու ընդունակություններին համպատասխան աշխատանքով ապահովել,որպեսզի ձեր կողմից սահմանված ու պարբերաբար բարձրացվող վարձերի տակից դուրս գան, ուրեմն բարի եղեք վերադարձնել մարդկանց ԽՍՀՄ ավանդները, որպեսզի այս պետության հետ իրենց պարտքուպահանջը վերջացնեն ու ակամա փախստականի կարգավիճակում հայտնվելով՝լքեն երկիրը, որ գոնե կյանքի մնացած մասը կարողանան փրկել կործանումից։Հակառակ պարագայում, մարդկանց՝սոցիալական ծանր պայմանների ու անբավարար կենցաղավարման պատճառով կյանքից անժամանակ հեռանալու եւ ազգային գենոֆոնդի կրճատմանը դիտավորյալ կամ ակամա նպաստելու դեպքում՝կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնում է ձեզ վրա՝որպես Սպիտակ Եղեռնի կազմակերպիչ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ՀՀ բռնաճնշված քաղաքացի,ազատ լրագրող, բլոգեր

Գոնե վետերանների բողոքներին տիրություն արեք, պարոնայք կառավարողներ

Արդեն կես տարի կլինի՝Վանաձորի վետերանների միության կինխորհրդի նախագահ,Լենինգրադի բլոկադայի տուժած Հենրիետա Մխիթարյանը Վանաձորի- քաղաքապետարան-Լոռու մարզպետարան-պատգամավորական գրասենյակներ ճանապարհներին՝փորձում է կարգավորել իր բնակարանին ու իրենց շենքին/Վարդանանց 23 հասցեում/ առնչվող մի թնջուկ, բայց՝չի կարողանում։Խնդիրը կապված է 9 հարկանի շենքի տանիքի անտերության հետ, քանի որ տանիքում ով ասես՝ապօրինի գործողություններ է կատարում ու դրա հետեւանքով՝ձմեռվանից սկսած՝անձրեւաջրերն ու ձնաջրերը հեղեղել են իր բնակարանն ու առաստաղը քարուքանդ արել/Հիշեցնենք, որ 2 ամիս առաջ էլ՝տանիքում արված խորովածից առաջացած հրդեհի հետեւանքվ այրվել էին շքամուտքի կաբելային գծերն ու խափանվել էր վերելակը,ինչի մասին այն ժամանակ ահազանգեցինք․վերելակի ու կաբելային գծերի աշխատանքը կարգավորվեց/։

,,Դիմում եմ քաղաքապետարան՝տանս առաստաղի ու տանիքի հարցով՝ինձ ասում են դատարան տուր, մարզպետարան եմ գրել՝նամակս ուղարկում են քաղաքապետարան․ քաղաքապետարանն ուշադրություն չի դարձնում, ինչի՞ են նրանց ուղարկում՝չգիտեմ,հիմա էլ 3-րդ ամիսն է գնում՝դիմել եմ ,,Ելքին,,․մի անգամ 2 տղաներ եկան, նայեցին վիճակը՝գնացին, բա հիմա ո՞վ պետք է էդ հարցը կարգավորի,,-դժգոհում է զրուցակիցս։Պատրաստ է նաեւ դատարան դիմել,որպեսզի մեղավորին որոշեն ու նրանից փոխհատուցում պահանջեն/իսկ դատարանը, բնականաբար, պետք է պահանջի, որ բողոքում նշի կոնկրետ պատասխանողի անունն ու հասցեն, բայց եթե չգիտի, թե ով է մեղավորը՝ինչպե՞ս նշի/։ Սրա հետ միաժամանակ՝ գտնում է, որ նախքան դատարան դիմելը պետք է բոլոր ատյանների պատասխաններն ունենա, ու հիմա սպասում է ,,Ելքի,, պատասխանին․,,Իսկ Ելքն ի՞նչ կարա անի․․․,,/հարցնում է․,,՜՞․․․/։

Իսկ խնդիրը զուտ համայնքային նշանակության է եւ ոչ թե՝"մեկ առանձին վերցրած բնակարանի",որպեսզի դատարան դիմի, քանի որ նա բողոքում է նաեւ տանիքի անմխիթար վիճակից։Բայց՝խորհրդարանական ընտրությունների շեմին գրավոր դիմել էր նաեւ պատգամավոր եւ թեկնածու Կարեն Կարապետյանի ժամանակավոր բացված շտաբային գրասենյակ։

․․․Լավ, մի՞թե կարելի է պատկառելի տարիքի կնոջը՝միայնակ թոշակառու, որ հասարակության մեջ որոշակի դիրք է զբաղեցնում, հասարակական ակտիվիստ է, դատարանի դուռը ցույց տալ կենցաղային հարցով։Մի՞թե այդքան դժվար բան է շքամուտքի տանիքի նկատմամբ վերահսկողություն սահմանել, ու բնակարանի առաստաղի հետ կապված խնդիրը լուծել, որ դատարանի դուռն են ցույց տալիս համայնքապատկան պաշտոնյաները, իսկ կոմունալ բաժնի աշխատողն էլ հասկացրել է, որ եթե համատիրության վարձ չի մուծում, ուրեմն՝իրավունք չունի սպասարկում պահանջել։Բա էլ ինչի՞ համար են կոմունալ բաժնի ավելի քան 10-12 աշխատողները, որ հարցի էության մեջ խորանալու փոխարեն՝անմիջապես հիշեցնում են համատիրության ,,սպասարկման վարձի,, մասին։Եթե առաստաղը քայքայվել է ոչ իր մեղքով եւ ուրիշի ակնհայտ ապօրինի գործողությունների հետեւանք է՝տանիքում առաջացած, ի՞նչ կապ ունի այս դեպքում ,,սպասարկման վարձը,,։Իսկ սպասարկման վարձ չի մուծում, քանի որ այն համարում է իրավաբանորեն չհիմնավորված/այնպես, ինչպես ՀՀ բնակչության գերակշիռ մասը չի մուծում՝նույն հիմնավորմամբ/։

,,Քանի տարի է՝ոչ համատիրության վարձ եմ մուծում, ոչ աղբի վարձ եմ մուծում, ի՞նչ են անում, որ մուծեմ, շենքն աղբի մեջ թաղված է, քանի անգամ բողոքել ենք՝բանի տեղ դնող չկա,,-պատմում է մեր հետ զրույցում՝հերթական անգամ։Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ շենքի բնակիչների կողմից գրավոր հայտարարությամբ հրավիրված է եղել համատիրության ժողով, բայ բնակիչները հավաքվել են, իսկ ղեկավարը չի ժամանել ու ժողովն էլ չի կայացել/մինչդեռ կարող էին իրենք իրենց որոշմամբ ղեկավարին գահընկեց անել ու նոր ընտրություն կազմակերպել/։Նշենք, որ Մխիթարյանենց շենքի աղբահանության անմխիթար ու խայտառակ, հակահիգիենիկ վիճակին քանից անդրադարձել է վանաձորյան հեռուստաալիքը․լավ կլիներ, եթե մի տեսանյութ էլ պատրաստվեր տանիքի անմխիթար վիճակի մասով։

․․․Հիշեցան կարգով նշենք, որ Մխիթարյանին կենցաղային հողի վրա 2003թվին ծեծի էր ենթարկել իր ներքեւի հարեւանուհին, այդ առթիվ դատական որոշումներ կայացվեցին/անդրադարձել ենք 2004թվին՝,,Առավոտում,, եւ 2005թվին՝,,Զորավիգում,,․,,Փոխհատուցում՝տոմսի արժեքով,, եւ ,,Ծեծն արժե 9100դրամ,,/։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ