Տիպիկ 37 թիվ․եթե ընդդիմադիր հայացքներ ունես, եթե սկզբունքային ու անկառավարելի մտավորական ես՝ կարող ես սեփական տանդ մեջ քեզ քաղկալանավոր զգալ կամ տնվորի կարգավիճակում․մի օր կարան քո գլխին կաթոցներ սարքեն, որ տունդ գլխիդ կամաց փուլ ածեն, մի օր՝ներքեւից բողոք կսարքեն "գլխիդ", որ նյարդերդ ուտեն։Դե եթե շենքերն անտերության են մատնված 1988թվի երկրաշարժից հետո, ու ով ասես՝իր տան մեջ կամայական ու ապօրինի ձեւախեղումներ է կատարում, հետեւանքերը կարող են նաեւ պարբերական խոնավություն առաջացնել այստեղ, այնտեղ եւ ամենուր․մանավանդ, եթե շենքը 45 տարվա է, երկրաշարժից հետո չամրացված, բայց՝վթարայնության աստիճանը մեղմացված/ որ 4-րդ եւ 5-րդ հարկերը չքանդեն/։Սրա հետ մեկտեղ՝առաջին հարկերն էլ իրենց հերթին են պարբերաբար ձեւախեղումների ենթարկվում տարիներ շարունակ՝նախկին հիմնարկները լուծարելու եւ տարածքները վաճառքի հանելու արդյունքում․մի օր հենասյուներ են քանդում՝շենքի հիմքը խարխլելով ու տարածք մեծացնում, մի օր՝ընդհակառակը, փոքրացնում, իսկ շենքի ամրության վրա էլ թքած ունեն համապատասխան պաշտոնյաները․սպասում են, մինչեւ քանդեն-պրծնեն, որ հետու տուգանքով օրինականացնեն։
Վանաձորցի մի պատգամավոր վերջերս դիպուկ նկատել էր, թե ,,մարդկանց դիտմամբ դիսկոմֆորտի մեջ են պահում,, իշխանությունները։Ես կասեի՝ոչ միայն դիսկոմֆորտի /այսինքն՝կենցաղային անհարմարության/, մեջ են պահում, այլեւ գոնե ԽՍՀՄ ավանդները չեն վերադարձնում մարդկանց, որ իրենք իրենց ուժերով նվազագույն կոմֆորտ ստեղծեն։Ավելին․մարդկանց էլ ավելի ,,դիկոմֆորտի,, մեջ են պահում՝գլխներին անընդհատ ուռճացված վարձեր փաթաթելով/հոսանքի, գազի, ջրի, աղբի/․․․Վանաձորի բնակչության կեսի հաշվեհամարներին Նաբուգոդոնոսորի թվի պարտքեր են դիզել՝90-ականներից մինչեւ մեր օրերը քիչ չէ՝դեռ այս տարվա հունվարից էլ Վանաձորի ,,Նոր էջն,, սկսվեց աղբի վարձի պարտքերի վրա տոկոսներ ավելացնելով․մարդկանց ,,քամելու,, նոր ձեւ էին գտել։Ջրային ոլորտի նոր՝ֆրանսիացի սեփականատերն էլ այս տարվա հունվարից սկսեց ամենաանմխիթար խավին՝անջրաչափ բաժանորդներին ,,քերթելու,, գործընթացը՝ՀԾԿՀ-ի հետ լուռ համաձայնգիր կնքելով, ու ու նախկին 1100դրամ անձաքանակ սակագինը /որ արդեն իսկ ջրի վարձի մի քանի անգամ թանկանալու հետեւանք էր/դարձրեց կայուն 5400դրամ՝ընտանիքի համար․անկախ անդամների թվից․ու որեւէ տեղ այդպես էլ չֆիքսվեց այդ աննախադեպ բարձրացումը, բայց՝հաշվեհամարներին արդեն սկսեցին թվեր հայտնվել՝5400դրամի հաշվարկով ու բնակիչների ճորտացում սկսվեց․ հաշվի չառնելով այդ առթիվ համապատասխան ատյաներին հղած բողոքներն ու բաց նամակներն առ այն, որ վթարային բնակարաններում ջրաչափի տեղադրումը վտանգավոր է ու ռիսկային․․․
Պարոնայք կառավարողներ, եթե ի վիճակի չեք ՀՀ քաղաքացիներին իրենց կրթությանը, նախասիրություններին ու ընդունակություններին համպատասխան աշխատանքով ապահովել,որպեսզի ձեր կողմից սահմանված ու պարբերաբար բարձրացվող վարձերի տակից դուրս գան, ուրեմն բարի եղեք վերադարձնել մարդկանց ԽՍՀՄ ավանդները, որպեսզի այս պետության հետ իրենց պարտքուպահանջը վերջացնեն ու ակամա փախստականի կարգավիճակում հայտնվելով՝լքեն երկիրը, որ գոնե կյանքի մնացած մասը կարողանան փրկել կործանումից։Հակառակ պարագայում, մարդկանց՝սոցիալական ծանր պայմանների ու անբավարար կենցաղավարման պատճառով կյանքից անժամանակ հեռանալու եւ ազգային գենոֆոնդի կրճատմանը դիտավորյալ կամ ակամա նպաստելու դեպքում՝կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնում է ձեզ վրա՝որպես Սպիտակ Եղեռնի կազմակերպիչ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ՀՀ բռնաճնշված քաղաքացի,ազատ լրագրող, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն