четверг, 3 августа 2017 г.

Մարզերի հեռախոսային տեղեկատուները լուծարվեցին, մայրաքաղաքում կենտրոնացվածն էլ դարձավ ,,անորսալի,,

Վանաձորի ավտոկայանը տեղեկատուն՝անհայտության, ,,Արմենտելի,, տեղեկատուն էլ անլիարշեքության տիրույթներում

Քանի գնում՝ՀՀ շարքային քաղաքացու իրավունքների սահմանափակում է տեղի ունենում՝տեղեկատվական տեխնոլոգիաների թվացյալ առաջընթացի դարում։Զանգում եմ Վանաձորի ավտոկայան՝ֆիքսված հեռախոսահամարով, որով մշտապես զանգել եմ եւ որն ամրագրված է ,,Սփյուռ,, տեղեկատուի մեջ, բայց ,,Արմենթելի,, ռոբոտն ասում է, որ ,,այդպիսի համար գոյություն չունի,,։Տեսնես երբվանի՞ց է համարը վերացել՝մտածում եմ,ենթադրելով, թե միգուցե՝փոխվել է, ու զանգում եմ ,,Արմենտելի 100 ծառայություն․այդ համարն էլ, պարզվում է, ոչ լիարժեք է սկսել գործել՝թերի ծառայություններ մատուցելով, ու միմիայն հայտնում է տեղեկություն՝հեռախոսային պարտքի վերաբերյալ ու միանգամից եզրափակում․,,ձեր աշխատանքն ավարտվեց,,։Փաստորեն, ,,Արմենթելին,, զանգելը համարվում է ,,աշխատանք,,իսկապես, իրենք էլ են գտնում, որ չարչարանքով փորձել որեւէ տվյալ ստանալն աշխատանք է, որ կարող է երբեմն ուղեկցվել պարտադրված երատությամբ՝մինչեւ ռոբոտը կամ օպերատորը միանա քեզ։,,Մխիթարելու,, համար՝ ռոբոտը նույնիսկ պատրաստակամություն է հայտնում քեզ հայտնել նաեւ այլ հեռախոսահամարների պարտքի մասին տվյալներ․,,Այլ հեռախոսահամարի վերաբերյալ՝սեղմեք երկու,,։Օգտվելով ընձեռնված հնարավորությունից, փորձում եմ պարզել, թե արդյո՞ք ավտոկայանի հեռախոսը պարտքի պատճառով չի անջատված, բայց՝ռոբոտը հայտնում է, որ ,,Ծառայությունն անհասանելի է,, ինձ համար։Ի դեպ, սահմանադրական իրավունքի խախտում կարելի է համարել այն, որ 115 համարը պատրաստ է այլ հեռախոսահամարի պարտքի մասին էլ տեղեկություն հայտնել քեզ,մինչդեռ ՀՀ սահմանադրությամբ գոյություն ունի անձի վերաբերյալ տվյալների գաղտնիության իրավունք․եթե ես կարող եմ ինչ-որ մեկի համարի պարտքն իմանալ, ապա ուրեմն ուրիշն էլ իրավունք ունի իմ համարի մասին նմանատիպ տեղեկություն ստանալ/այնպես , ինչպես կոմունիստական լոզունգում է ասվում՝,,մեկը բոլորի համար, բոլոը՝մեկի,,/։

Ի՞նչ է ստացվում․ուրեմն մարզերում հեռախոսային տեղեկատուները լուծարեցին տարիներ առաջ, այդ ծառայությունը կենտրոնացնելով մայրաքաղաքում/ու մարզի բնակիչն իր մարզի կամ քաղաքի որեւէ հիմնարկի կամ անձի հեռախոսահամարի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար պետք է մի կերպ կարողանար ,,ժիվոյ,, օպերատոր բռնեցնել, որին էլ հարցեր ուղղեր/, բայց հիմա, փաստորեն, այդ 100-ն էլ դարձել է ոչ լիարժեք ծառայություններ մատուցող։Ու՞մ հանճարեղ գյուտն է սա։Իսկ վերջերս մի զարմանալի տեղեկություն իմացա․պարզվում է, շտապօգնության եւ հրշեջ ծառայություններն էլ կոորդինացվել են մայրաքաղաքում, ու որեւէ պատահարի կամ ահազանգի դեպքում՝պետք է Երեւանը մարզի համապատասխան ծառայությանը
հանձնարարություն տա։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն