суббота, 5 августа 2017 г.

,,Միլիցա՜․․․միլիցա՜․․․,,

Ոչ աշխատանքային լինելու կապակցությամբ, այսօր աղբահավաքները/որոնք չնորմավորված գրադֆիկով են աշխատում՝վաղ առավոտից/, իրենց ղռղռան ,,լապատկեքով", Վանաձորի երկաթուղայինների այգուն հարող տարածքի բնակչությանը ,,դիվահար,, արին ոչ թե առավոտյան 6-ն անց, այլ՝յոթն անց կեսին, բայց մինչ այդ՝մոտ կես ժամ շրջակայքը թնդում էր  մի այլ կարգի աղմուկ-աղաղակից։Երկաթուղայինների այգում արդեն ամիսներ շարունակ կենցաղավարող մայր ու ու աղջիկ՝ավագ եւ ավագագույն սերնդի ներկայացուցիչ/որոնք հոգեկան բուռն պոռթկումների հետեւանքով ժամանակ առ ժամանակ հոգեբույժների ուշադրությանն են արժանանում, կրկին սրացումների մեջ էին։Մոր ձայնն էր լսվում՝,,Միլիցա՜․․․միլիցա՜․․․,,։Բայց կանչի վրա այդպես էլ որեւէ ոստիկան չհայտնվեց․անգամ՝,,օգնեցե՜ք, օգնեցե՜ք,, բղավեց հիվանդ, թոշակառու կինը, որ ամեն օր դստեր հետեւից հազիվ է շարժվում՝ոտքերը ծանր-ծանր քարշ տալով։Կանչի վրա ով ասես հայտնվեց․այդ թվում՝վաղ առավոտյան այգում վազող մարմնամարզությամբ զբաղվողները, մոտակայքի բնակիչներից ոմանք, բայց ոստիկան այդպես էլ չհայտնվեց, պարզելու, թե ինչն է վերջիններիս բուռն զայրույթի կամ ահազանգի պատճառը/չնայած գրեթե մշտապես են վերջիններս բղավում, բայց երբեւէ ոստիկանի ձայն չէին տվել/։Փաստորեն, եթե այդ պահին սպանություն լիներ, ու ,,օգնություն,, բղավեին մարդիկ՝էլի չէր ոստիկան հայտնվելու/ակամա հիշեցի հումորային մի հաղորդում՝ հեռուստաեթերում հնչած, երբ մի քաղաքացի բղավում է ,,օգնություն, օգնություն,,՝բայց այդպես էլ ոստիկան չի հայտնվում, բայց երբ բղավում է՝,,Լե-վոն, Լե-վոն,, անմիջապես հայտնվում են ոստիկանները՝ենթադրելով , թե ընդդիմության միտինգ է/։

Հուսահատված բղավողները, որոնք հետաքրքրվողներին ի պատասխան՝ Երեւանյան խճուղու ինչ-որ  հասցեի հետ կապված պատմություն էին անում, իրենց ձեռքի հսկայական տոպրակներով հեռացան, ասելով,,Գնանք Էդմոնի գրասենյակ, թող նրանք միլիցա կանչեն․․․Տեր Աստված, էս ի՞նչ օրի հասավ երկիրն ու ժողովուրդը․․․ ։Էս մարդկանց հոգեկան շեղումն այն աստիճանի է հասել, որ անգամ ավտոկանգառներում ու կենտրոնական փողոցի տարբեր հատվածներում, նստարաններին են ոտք լվանում․․․

Իսահակյանի ասած՝,,Էլ ինչու՞ ես քարը թողնում քարի վրա, քար աշխարհ,,։

Դե որ մի երկրում Օմբուդսմենը 900հազար դրամ աշխատավարձ ստանա, ՏՄՊՊՀ-ի Արտակն էլ 720 հազար/չհաշված՝նրանց աշխատակազմն՝իր աշխատողներով /, իսկ 55 տարին լրացած կինն էլ ոչ աշխատանք ունենա, ոչ նպաստ ստանա, թոշակն էլ չբավարարի մարդկանց գոյատեւելուն, մարդիկ կամ հոգեկան խանգարմունք են ստանալու, կամ վերանալու են երկրի երեսից։Վերջիններս ժամանակին աշխատանք են ունեցել/Սովետի թվերին/, մայրը բանվորուհի է աշխատել գործարանում, դուստրն ,ասում են՝բուժքույր կրթություն է ստացել/․․․իսկ հիմա սոցիալական ծանր պայմաններն այն օրին են հասցրել այդ երկու կանանց,որ արդեն քանի տարի է ՝հասարակությունն ըմբռնումային վերաբերմունք է ցուցաբերում նրանց պարբերական, անհասցե կամ իշխանություններին կամ՝ ինչ-ինչ մարդկանց հասցեագրված նրանց հայհոյանքների հանդեպ, ոստիկանությունն էլ իմաստ չի գտնում նրանցով զբաղվել։

Հարցի մյուս կողմն այն է, որ բանուկ փողոցներում ոստիկանական հսկողություն հազվադեպ կարելի է նկատել․հատկապես ուշ երեկայն ժամերի, երբ հարբածների թիվը մեծանում է։Իսկ սովետական տարիներին մինչեւ ուշ գիշեր՝հսկողություն կար ոչ միայն ոստիկանների, այլեւ՝հասարակական ,,դրուժիննիկների,, կողմից։ Վերջին 20 տարիներին,սակայն, քանիցս երկաթուղայինների այգում սպանություններ, գիշերային ,,ռազբորներ,, են տեղի ունեցել՝ոստիկանական պատշաճ հսկողության բացակայության պատճառով։Ոստիկանների մշտական առկայություն է կենտրոնական փողոցներում, մինչդեռ բանուկ փողոցներում կամ շուկայամերձ տարածքում իրար տան-սպանեն՝մի ոստիկան չի հայտնվի հաճախ։Իսկ սա նշանակում է ոստիկանական ուժերի ոչ ճիշտ տեղաբաշխում․ոստիկանները կարգուկանոնի պահապանից վեր են ածվում առավելապես միտինգավորների դեմ մահակով պայքարողների։Ի դեպ, մի ժամանակ ոստիկան ընդունվելու նախապայմանը նաեւ ֆիզիկական պատրաստվածությունն էր, եւ ոչ միայն՝բանակում ծառայած լինելը։Բայց հիմա կարծես թե չափանիշները փոխվել են, ու հաճախ կարելի է տեսնել նվազ, վտիտ, կարճահասակ ու թույլ կազմվածքով երիտասարդների՝ոստիկանի դերում։Արդյո՞ք նրանք ի  զորու են պաշտպանել քաղաքացուն՝վերջինիս նկատմամբ հնարավոր ոտնձգության դեպքում։Երեւի հաղթանդամները նախընտրում են օլիգարխի թիկնապահ վարձվել՝հսկայական աշխատավարձով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն