Վանաձորաբնակ Ալվարդ Մարտիրոսյանը, ում բողոքին՝ջրի վարձի բարձրացման առթիվ, դեռեւս ձմռանն ենք անդրադարձել, երեկ կրկին ստիպված էր դժգոհել, որ ,,Վեոլիա,, ընկերությունը համառորեն պահանջում է պայմանագիր կնքել՝5400դրամ ամսական ջրի վարձ մուծելու առթիվ, քանի որ այս տարվա հունվարից՝,,Լոռի,, ջրմուղը սեփականաշնորհած ,,Վեոլիան,,/որի ձեռքի տակ է արդեն ողջ հանրապետության ջրային ոլորտը/ կայուն վարձ է սահմանել 5400դրամը եւ այն արդեն փետրվարից՝ ամրագրում է բաժանորդների հաշվեհամարներին/մինչդեռպարտավոր էր ամիսներ առաջ իրազեկել քաղաքացիներին, մինչ այդ՝հանրային քննարկում կազմակերպել/։Հերթական անգամ հիշեցնենք, որ մինչեւ հունվար՝ջրի կայուն սակագինը 1100դրամ էր՝անձաքանակի հաշվարկով,որ արդեն իսկ բարձր տարիֆ կարելի է համարել՝անջրաչափ բաժանորդների համար-Գ․Հ․/։Եվ, քանի որ արդեն մի քանի տարի է, Մարտիրոսյանը բնակվում է միայնակ, ուստի ստացվում է, որ պետք է 5 անգամ ավելի վճարի,քան՝5 հոգի ունեցող որեւէ ընտանիքը, որ նույնպես ջրաչափ չի տեղադրել։Մշտապես կայուն վճարումներ է կատարել՝անձաքանակի հաշվով, ու պատրաստ է էլի վճարել՝նույն սակագնով, բայց հիմա փաստորեն, ,,Վելոիան,, ,,2 ոտքը մի մաշիկը դրած,,՝ պահանջում է վճարել ամսական 5400դրամ։Չնայած բաժանորդներին ներկայացվող պայմանագրում այդ թիվը չի նշված, սակայն հունվարից սկսած՝բաժանորդների հաշվեհամարներին արդեն կայուն 5400դրամ վարձ է գրվում, ինչն էլ տանում է դեպի բաժանորդների հավերժական կախվածություն՝,,Վեոլիայից,,։Ջրաչափի տեղադրումն էլ 60 տարվա շենքում, որ երկրաշարժից հետո չի ամրացվել, բարդ տեխնիկական խնդիր է՝լուծելու համար բնակչի ուժերից վեր, քանի որ դրա համար հարկ կլինի շքամուտքի ջրատար համակարգում բարդ կառուցվածքային փոփոխություններ կատարել, հակառակ պարագայում, եթե ջրաչափ տեղադրվի, ապա շքամուտքի բոլոր բաժանորդների ջրի ծախսերը ցույց կտան Մարտիրոսյանի ջրաչափի վրա/քանի որ բնակարանը գտնվում է երկհարկանի շենքի առաջին հարկում/։Նշենք, որ այս կարգի խնդիրներ կան եւս այլ բնակարաններում, ու հենց դրա հետեւանքով հնարավոր չէ ջրաչափի տեղադրումը․ըստ այդմ, ,,Վեոլիան,, ՀԾԿՀ-ի հետ միասին ՝որոշել է քաղաքացիների կենցաղային անհարմարություններն իր համար բիզնեսի լրացուցիչ աղբյուր դարձնել։,,Երեւի խողովակների մաշվածության հետեւանքով ջրի կորուստները որոշել են մեզնից հանեն,,-նկատում է Մարտիրոսյանը, վկայակոչելով այդ առթիվ բազմաթիվ բողոքներ՝հեռուստաեթերից։
․․․Ի վերջո, ինչքա՞ն կարելի է այս խնդիրը բարձրացնել համացանցում ու բաց նամակով դիմել կառավարությանը, վարչապետին․․․Եթե պայմանագրերի մեջ նշված չէ 5400դրամը, ,,Վեոլիան,,ի՞նչ տրամաբանությամբ է անջրաչափ բաժանորդների համար 5400դրամ սահմանել։Այդ նույն ,,տրամաբանությամբ,, կարող է մի օր էլ խելքին փչի 10հազար դրամ դարձնել, որովհետեւ երբ տեսնում են, որ քաղաքացին արդեն մի կերպ մի վարձի տակից դուրս է գալիս, հերթական անգամ են վարձ բարձրացնում։Խնդրեմ, հիմա էլ նպատակադրվել է ջրաչափ ունեցողների վարձը բարձրացնել 180-ից՝190-ի։
Իսկ ,,Վեոլիայից,, դժգոհողների բանակը պարբերաբար ավելանում է ոչ միայն հեռուստաեթերում, այլեւ՝համացանցում։Ահավասիկ, ռադիոլրագրող Արշակ Ադամյանը՝Գյումրիից, օգոստոսի 4-ին գրել է ֆեյսբուքում/լրագրող Արման Ղարիբյանի էջում՝ջրմուղին առնչվող իմ մեկնաբանության տակ/․,,Էդ ջրմուղը լրիվ իրեն ձեռ է առել, էս քանի ամիս է՝որեւէ աշխատակից չի գալիս ջրաչափի թվերը գրելու, բայց գրում են ձեր ասածի նման անտրամաբանական թվեր։Ասում են՝մոտավոր հաշվում ենք։Եթե մոտավոր հաշվարկով է, ես էլ մոտավոր հաշվում եմ, որ ասենք 500դրամ եմ մուծելու։Էլ ջրաչա՞փ ինչու ենք տեղադրել։Մեր շենքը վթարային է, մեր բնակարանն էլ ութերորդ հարկում,հաճախ ջուրը մեզ չի հասնում,ու բողոքս տեղ հասցնելու համար ոչ մի հնար չկար, բացի գնալ ջրմուղ հասնելուց,կամ էլ Երեւանի գրասենյակ զանգելուց։Մեր շենքը մոտիկ է ջրմուղին, գնացի հասա բողոքեցի, բայց ամեն անգամ գնամ հասնե՞մ։Իսկ եղբայրս, որ ջրմուղից հեռու է ապրում, ստիպված զանգում է Երեւան ու բողոքում, որ ջուր չունի։Աննորմալ աշխատաոճ է, Երեւանում նստած օպերատորը շատ գիտե՞՝Գյումրիի ,,Արագած,, թաղամասը ուր է, ինչ խնդիրներ ունի։Էդ էստեղի մարդիկ լավ գիտեն։Ամեն անգամ ես պիտի հերթական օպերատորին բանուգործս թողած կյանքս պատմե՞մ,,։Նազիկ Ղազինյանն էլ՝Երեւանից,արձագանքել է այսպես․,,Բա որ փորձեք ջրի բաժանորդ դառնալ նորաստեղծ թաղամասում, գիտե՞ք ինչ թիվ դեմ կտան՝սկսած 15000000դրամից, եթե բախտներս չբերեց հեռավորությունը մեծ եղավ, կարող ենք հանգիստ հրաժարվել ջուր ունենալու հեռանկարից,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն