пятница, 11 августа 2017 г.

Ինչու են լուծարվել մարզային տեղեկատուները

           Մեր սեփական երկրում՝մեր իրավունքները ոտնահարված

Էս թեմային մի անգամ էլ մեկ շաբաթ առաջ անդրադարձա։Այսօր կրկին փորձեցի կապվել Բիլայն տեղեկատուի հետ, եւ վիճակը կրկին անմխիթարական էր։Ժողովրդին լրիվ ձեռ են առել․զանգում ես 100 տեղեկատու, որ քեզ հայտնեն քո քաղաքի՝քեզ հետաքրքրող որեւէ հիմնարկի հեռախոսահամար, ,,Բիլայն,, ռոբոտը քեզ խորհուրդ է տալիս, որ եթե ուզում ես արագ ծառայություն ստանաս, մտնես ֆեյսբուքի իրենց՝Բիլայնի էջ։Այ քեզ բա՜ն․․․կարող է զանգողը տանը համակարգիչ չունի կամ ֆեյսբուքում գրանցում չունի, ուրեմն պետք է անորոշ ժամանակով սպասի, թե այդ հեռախոսահամարից վերջապես երբ են բարեհաճելու պատասխանե՞լ/այսինքն՝երբ է օպերատորը միանալու համակարգի՞ն/․․․Ու որ պատասխանեն՝դեռ փառք է/մի ժամանակ պատասխանում էին/, հիմա, պարզվում է, երաժշտությունը դեմ են անում ականջիդ/ որ նույնպես ավանդույթի ուժ է ստացել/ ու էդ ընթացքում իրենք երեւի թե ֆեյսբուք կամ ով գիտե՝ինստագրամ են մտնում կամ պաղպաղակ ուտելով են զբաղված, կամ էլ՝գնում են շուկա՝գնումներ կատարելու․դե մարզաբնակ, դու սպասիր, թե մայրաքաղաքում նստած օպերատորը երբ է քեզ միանալու, որ նրան հարց ուղղես։Ինչու՞ պետք է Վանաձորի/կամ եթե այլ քաղաքում ես ապրում՝տվյալ քաղաքի/որեւէ հեռախոսահամար իմանալու համար զանգեն Երեվան ու կախված լինեն օպերատորի քմահաճույքից, ինչու՞ են լուծարվել մարզային տեղեկատուները՝,,Բիլայն,, համակարգում։Ու այս կարգի ,,օպտիմալացումն,, այլ ոլորտներում էլ է․մասնավորապես՝ջրային տնտեսությունում էլ, փաստորեն, մայրաքաղաքում նստած օպերատորն է հանձնարարություն տալիս մարզային պատասխանատուներին/այս առթիվ համացանցում գյումրեցի լրագրող էր բողոք հայտնել/։Սրա՞ համար ենք մեր ռազմավարական կառոյցներն օտարին հանձնել, որ մեր երկրում մեր սեփական իրավունքները սահմանափակեն։Ինչ է, իսկապես գաղութի ե՞նք վերածվում,դառնալով երկրորդ ,,սորտի,, ժողովուրդ՝շահագործողների համար։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն