среда, 28 марта 2018 г.

5-օրյա հոսանքազրկման տառապանքի ուղիները՝որպես զատկական չարչարա՞նք, թե՞՝պատիժ՝հայրենասիրության համար

Սուրբ Զատկի նախօրեին՝Մեծ Պասի ժամանակաշրջանում ու կանանց միասմյակում, իշխանությունն ինձ՝22տարվա լրագրողիս, որոշել էր Քրիստոսի հերթական չարչարանքների միջով անցկացնել։Երեւի Հանրապետական Ռեժիմին քիչ էր այն, որ ի պատասխան իմ քննադատական գործունեության,իմ վզին ջրի վարձի արհեստական ու չհիմնավորված ,,պարտք,, են գոյացրել՝ամիսը 5400դրամ առասպելական սակագնով ու հանրային լսումներով չանցած սակագնով, ու պահանջում են, որ ես այդ հաշվարկով գոյացրած ահռելի ու չհիմնավորված պարտքը վիզ վերցնեմ/երբ որ մեր բնակարանն անգամ գազամատակարարմամբ ապահովված չէ, որտեղի՞ց կարող է ամիսը 30խ/մ ջուր սպառել/, հիմա էլ հերթը հասավ թանկացած հոսանքի պատքը դեմ տալուն։

Ուղիղ 5 օր՝սկսած մարտի 22-ից, մեր բնակարանը գտնվում էր հոսանքազրկված վիճակում, ետ վերադառնալով 90-ականների մթի, ծխի ու մրի ժամանակաշրջանը/այն ժամանակ գոնե օրվա մեջ մի քանի ժամ էր հոսանքազրկում լինում, իսկ հիմա՝նստած էինք փառավոր մթության մեջ՝մոմի լույսի տակ, ու չգիտեինք, թե ինչքան են շարունակվելու տառապանքի ուղիները՝գազամատակարարում չունեցող,հոսանքից էլ զրկված բնակարանում/։Մարտի 22-ից սկսած՝ստիպված էի 90-ականներից մնացած ու դարն ապրած նավթավառը հարմարեցնել որպես փայտի վառարան՝օգտագործելով չոր սպիրտ, փայտի ու թղթի կտորտանք եւ անգամ՝օղու լուծույթի մեջ թրջած լաթեր, որովհետեւ ակնհայտ էր, որ չոր սպիրտն անորակ է եւ շատ արագ է սպառվում։5 օր շարունակ՝շենքի 3-րդ հարկում գտնվող մեր բնակարանը վեր էր ածվել մշուշապատ տարածքի, եւ իրական ու թվացյալ դժոխքի միջեւ տարբերությունները մեր համար վերացել էին, ու մեկ նավթավառն էի փորձում ,,խոդի տալ,,․մեկ սպիրտայրոցը՝ծխի անդուր հոտով։Մի խոսքով, սա այն գուշակությունն էր, որ արեց ծանոթներիցս մեկն՝ ասելով, թե ,,գլխիդ 37 թիվ են սարքելու, զգույշ մնա,,․ահա եւ սարքեցին․բայց ոչ թե 37 թիվ, այլ՝90-ականներ, քանզի 37 թիվն ավելի շուտ են սարքել՝սկսած 1998թվից։Ի վերջո, բարի մարդկանց շնորհիվ լույսի չարաբաստիկ պատքը՝31950դրամ/ որ գոյացել էր այն բանի արդյունքում նաեւ, որ մեր ,,մարդասիրական,, կառավարությունը մեկ տարի առաջ վերացրեց բնակչության սուբսիդավորումը/,ամբողջությամբ մարվեց, եւ լույսը խավարից վերադարձվեց օրինական տիրոջը՝5-րդ օրը, եւ Եղիցի լույս եղավ։

Հիշեցնեմ, որ մեր բնակարանի հոսանքազրկումը տեղի ունեցավ ՀՀ նախագահին գրած 3-րդ Բաց նամակից հետո, որում խնդրել էի միջամտել՝վերադարձնելու մեր եկամտազրկված ընտանիքի 4 անդամների/ներառյալ՝հանգուցյալ ծնողներիս/ ԽՍՀՄ ավանդները, որպեսզի դրանով կարողանանք դուրս գալ ոչ մեր մեղքով մեր վզին փաթաթված կոմունալ վարձերի հսկայական բեռից ու տեղաշարժվելու հնարավորություն ունենանք՝դուրս գալով սոցիալական պատանդի աննախանձելի կարգավիճակից։Մինչդեռ այդ նամակից հետո հայտնվեցի Բակունցի ,,Նամակ ռուսաց թագավորին,, պատմվածքի հերոս Արթին պապի կարգավիճակում, որ դառն հիասթափություն էր ունեցել ցարին նամակ գրելուց հետո։Հիշեցնեմ նաեւ, որ այս իշխանության՝ՀՀԿ-ի օրոք է տեղի ունեցել ինձ 1998թ․ զրկելը՝ պետական աշխատանքից/,,սեփական դիմումի համաձայն,,/՝ՎՊՄԻ գրադարանի մատենագետի աշխատանքից, այնուհետ պարբերաբար խոչընդոտվել է իմ լրագրողական գործունեությունը՝մասնավորեցված հատվածում, որ լիովին վերահսկվում է իշխանության կողմից։ Ու դրա հետեւանքով՝ ստիպված էի 2011թ․սկսած՝հանդես գալ համացանցային տիրույթում, որպես բլոգեր, հուսալով, որ որեւէ դրամաշնորհային աջակցություն կգտնեմ, կամ համագործակցություն՝որեւէ ազատ մամուլի հետ։Բայց՝ցավով եկել եմ այն եզրակացության, որ այս երկրում ոչ միայն իմ համար փակ են բոլոր դռները,  այլեւ՝երկրից դուրս գալու հնարավորություններն էլ սահմանափակված, քանի որ իշխանությունը չի վերադարձնում մեր եկամտազրկված ընտանիքի ԽՍՀՄ ավանդները, որպեսզի գոնե դրանով կարողանանք դուրս գալ ճգնաժամային իրավիճակից ու կազմակերպել մեր հետագա անելիքները։Սա համարժեք է ֆաշիզմի․մարդուն զրկել աշխատանքից, զրկել եմակտի աղբյուրից/միտումնավոր, հետեւողականորեն/, երկրում մտավորականության աշխատատեղերը դարձնել խաղարկային ու կուսացկանացված, ԽԾԲ տարբերակով, բայց՝պահանջել վարձեր մուծել․այն էլ՝պարբերաբար բարձրացող վարձեր։Թե որքան կտեւի այս կենաց-մահու օրհասական պայքարը՝դժվար է ասել․մի բան ակնհայտ է, որ այս երկրում արդարամիտ մտավորականը, ճշմարտախոս ու անաչառ լրագրողը տեղ չունի, իսկ քաղաքացիական պայքարն էլ փակուղու մեջ է ու համարժեք է գլխով մեխին խփելուն/,,պատը կմնա պատ, կխորտակվի մի պինդ ճակատ,,/։Մի՞թե ես՝22 տարվա իրավապաշտպան -հասարակական գործունեություն ծավալած լրագրողս պատժվում եմ նրա համար, որ անգամ 90-ականների ,,ծանր,, համարվող տարիներին չեմ ցանկացել լքել երկիրն՝ անգամ չնչին աշխատավարձի պայմաններում, չեմ ցանկացել լքել հարազատներիս ու թողնել բախտի քմահաճույքին եւ տարիներ շարունակ Երեւան-Վանաձոր ճանապարհներն եմ մաշել՝մի քանի կոպեկ հոնորարի համար մայրաքաղաք հասնելով։Այսքանից հետո ես ի՞նչ զգացմունքներ կարող եմ ունենալ այս երկրի հանդեպ, որ ամենակուլ վիշապի նման խժռեց իմ հարազատների կյանքը ու հիմա ձեռնամուխ է եղել իմ ընտանիքի վերջին մոհիկանների ոչնչացմանը՝որպեսզի այն դաս լինի նրանց համար, ովքեր կհանդգնեն ,,թարս խոսք,, ասել իշխանության հասցեին։Այս երկրի օդն անգամ ներծծված է չար ու մահաբեր սատանայական շնչով, եւ ոչնչացման են դատապարտված նրանք, ովքեր չեն երկրպագում սատանային։Իսկ ,,Երկիր ծիրանին,, կոչ է անում ,,մերժել սատանայի բանաձեւը,,․մերժեցինք, մերժում ենք․․․18 տարի է՝մերժում ենք ու մերժում,բայց արդյունքը չի երեում, որովհետեւ պայքարողներն արդեն հոգնել են, իսկ մի ծաղկով գարուն չի գա։Ու մարդիկ իրավացիորեն ասում են․,,Էս երկիրը դիտմամբ դատարկում են, որովհետեւ էս տարածքն ինչ-որ մեկին պետք է, երկիրը ծախված է, մենք բոլորս ստրուկի կարգավիճակում ենք, որոշված է երկրում պահել այնքան ճորտակազմ, ինչքան անհրաժեշտ է իրենց սպասարկման համար,,։Սա ճակատագրի ծաղր է․վաստակավոր էներգետիկ, լուսահոգի Գարեգին Հարությունյանի թոռները դատապարտված լինեն անլույս մեռնելու այն դեպքում, երբ որ մեծ Եղռնի ականատես Գ․ Հարությունյանը 69 տարի շարունակ Ձորահէկ-ում աշխատելով՝լույս է տվել Լոռվա ձորերին․նա Մեծ եղեռնից էր տուժել, մենք՝նրա 2 թոռներս, հիմա Սպիտակ Եղեռնի զոհ ենք դառնում։Այստեղ են ասել՝,,Հըբը կյանքս ինչի՞ անցավ,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող բլոգեր,անկախ Հայաստանի բռնաճնշված քաղաքացի,28․03․2018թ․ 


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն