среда, 10 августа 2011 г.

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 29-07-2010


2010-07-29

Ո՞Վ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, Էլ. հասցե. Gayane1960@gmail.com

«Հրապարակ» օրաթերթում արդեն վատ ավանդույթ է դարձել հեղինակային իրավունքների խախտումը: Մայիսի 4-ին թերթում հրատարակված «Ընդդիմադիր թերթերի գրածը ասնավանի չէ՞» հոդվածը թերթի hraparak.am ինտերնետային կայքում տպագրվել է Սեւակ Գրիգորյանի անվամբ, որը վաղուց թերթում չի աշխատում: Իմ դիտողությունից հետո թերթի խմբագիրը խոստացավ ուղղել տեխնիկական վրիպակը, բայց այն շարունակեց այդպես էլ մնալ: Դրան հաջորդեց հերթական «վրիպակը»: Հուլիսի 22-ին «Հրապարակ» ուղարկված իմ հոդվածըՙ «Ովՙ իշխանությանն է ինտեգրված, ովՙ ընդդիմությանը» հուլիսի 23-ին լույս է տեսել Մարիաննա Ղահրամանյանի անվամբ: Նույն օրը դիմել եմ թերթի խմբագրին, խոստացել էր վրիպակն ուղղել միայն ինտերնետային կայքում, ասելովՙ թե «Թերթում արդեն չենք կարող ուղղել»: Հուլիսի 24-ի դրությամբ վրիպակն ուղղվել էր (ավելի ճիշտՙ միանգամից տեղադրվել էր ճիշտ տարբերակը, իմ հեղինակությամբ) hraparak.am ինտերնետային կայքում, իսկ «հրապարակ.am» նոր կայքում նույն վրիպակը շարունակում էր մնալՙ այլ հեղինակի ազգանվամբ: Ինչպե՞ս սա հասկանալ. նույն հոդվածը մի կայքում մի հեղինակի անունով է, մեկ այլ կայքումՙ ուրիշ հեղինակի: Թերթում ընդհանրապես վրիպակի ուղղում չարվեց: Որքան նկատել եմ, թերթի ինտերնետային կայքում նման խախտումներ այլ լրագրողների նկատմամբ էլ են լինում (օրինակՙ անուն-ազգանունը հոդվածի տակ չհրապարակելը, կամՙ թերթում տպվում է մի անվամբ, ինտերնետային կայքումՙ այլ. հավանաբար, իրավունքների նման խախտումներին լրագրողները կուլ են գնում աշխատանքը չկորցնելու նպատակով): Ընդ որում, խախտվում են ոչ միայն լրագրողների հեղինակային, այլեւՙ այլ իրավունքներ. օրինակՙ հոնորարային վարձատրության: 2008թ. սկսած համագործակցել եմ թերթի հետ, ոչ միայն հանդես գալով ինքնուրույն նախաձեռնողական հոդվածներով, այլեւ կատարել եմ խմբագրի այլ հանձնարարություններՙ պահանջվող նյութը ուղարկելով: Չգիտես ինչու, սակայն, վերջինս նախընտրում է չօրինականացնել համագործակցությունը եւ անգամ պայմանագիր չի կնքում: Վարձատրությունն էլ կամայական բնույթի է, յուրաքանչյուր եռամսյակը մեկ, այն էլՙ մի քանի անգամ հիշեցում անելուց հետո, խոստացված գումարի գրեթե կեսը ուղարկելով: Հուլիսի 27-ի դրությամբ «Հրապարակը» չի վճարել մայիս-հունիս ամիսների «թշվառ» հոնորարը:
Երբ Ա. Օհանյանը խմբագրում էր «Ժամանակ Երեւան» թերթը, շատ ավելի ուշադիր էր վճարումների նկատմամբ, եւ ամեն ամիս վճարում էր բանավոր պայմանավորված գումարը: Թերեւս հիմա սեփական «բոստանն» է, ինչ ուզումՙ անում է, իսկ այն ժամանակ «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանն անգամ բանտից խիստ վերահսկում էր թերթի ֆինանսական միջոցները: Կա նաեւ հարցի այլ կողմը. ի վերջո մարզային թղթակցի աշխատանքն էլ աշխատանք է, մինչդեռ, փաստորեն, իմ 2.5 տարվա լրագրողական աշխատանքը կարող է հավասարեցվել 0-ի (հետագայում դեր խաղալով աշխատանքային ստաժի հաշվարկում), քանի որ «Հրապարակի» հետ պայմանագիր չունեմ: Կարող է հարց առաջանալ. այդ դեպքում ինչո՞ւ եմ համագործակցել. որովհետեւ կարեւորել եմ խոսքի ազատության ու ժողովրդավարության կայացումըՙ վեր հանելով մեկ առանձին մարզում կուտակված բազմաթիվ հիմնախնդիրներ: Հույս ունեմ, սույն հրապարակումը «Հրապարակի» խմբագիրը կընդունի որպես առողջ քննադատություն, որի կողմնակիցն իրեն համարում է:        Հ.Գ. ,,Ազգ,, թերթին գրած հոդվածը  ունեցավ  արձագանք, ուստի  2-րդ  նամակը  ուղարկեցի   ,,Ազգ,, թերթի  խմբագիր  Հ,Ավետիքյանին,  սակայն, ցավոք, 2-րդ  նամակն  ամբողջությամբ  չտպագրվեց, որն էլ  ներկայացվում է  ստորեւ:                                                                                                                                                               Հ.Գ. Հուլիսի 28-ին, տարբեր հկ-ներ /Երեվանի մամուլի ակումբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ / ուղարկված բողոքներից հետո ,,Հրապարակի,,խմբագրի կողմից  փակ ծրարով 3-րդ անձի միջոցով ուղարկվեց 40000դրամ / ենթադրվում է ՝ մայիս-հունիս ամիսներին թերթում տպագրված 19 հոդվածների  համար /: Այդ առթիվ  հուլիսի 28-ին թերթի խմբագրին  Էլ.փոստով ,,ստացական-հաղորդագրություն,, ուղարկեցի : Եթե նկատի ունենանք, որ ,,Հրապարակի,, հետ, բնականաբար, այս ամենից  հետո  դադարեցվել  է  իմ   համագործակցությունը, պետք  է  ենթադրել, որ  ինձ  ուղարկված  գումարը  վերջնահաշվարկ  է, որի  մեջ  ներառված  է  նաեւ  հուլիս  ամսվա 4 հոդվածների  գումարը : Այս  պարագայում  մեկ  հոդվածի  արժեքը  կարող  է  լինել  1700 դրամ /ներառյալ ՝ նյութի  ուղարկման  հետ  կապված  ինտերնետային  ծախսերը /: Թե  որքանով  կկայանա  ազատ  մամուլը  այս  պայմաններում , դա  թերեւս  կախված  է  տվյալ  լրագրողի  սոցիալական  պաշտպանվածության  եւ  դիմադրողականության  աստիճանից: Ամեն  դեպքում , այս  փաստը  պետք  է  մտահոգի  մամուլի  խնդիրներով  զբաղվող  ՀԿ-ներին, օրենսդիրներին, իրավապաշտպաններին, եթե  վերջիններս  շահագրգիռ  են  մամուլի  ազատության  եւ  ժողովրդավարության  կայացման  գործում: Ի  դեպ, 2006 թ. գրավոր դիմել  եմ  ԱԺ պատգամավոր Վ.Դալլաքյանին, առաջարկելով  օրենքի  նախագիծ  մշակել  լրագրողների  նվազագույն  վարձատրության  եւ  պաշտպանվածության  մասին, բայց  դիմումս  մնացել  է  անհետեւանք:  Կարծում  եմ, պետությունը  եւս  պետք  է  աջակցի  անկախ  թերթերին, որպեսզի  այս  կամ  այն  օլիգարխից  կամ  քաղաքական  ուժից  կախում  չունենան: Պատկերացնու՞մ  եք,  թե  որքան  կզարմանան  ու  կզվարճանան  արտասահմանյան  մեր  գործընկերները, որոնք  1 շաբաթում  ամենաքիչը  1000դոլար  են  վաստակում, տեղեկանալով, որ  հայաստանյան  առաջատար  լրագրողի 1 հոդվածի  դրույքաչափը  կարող  է  լինել  1500-1700 դրամ: Այստեղ  են  ասել ՝ չգիտենք  խնդանք, թե ՝  լանք: Մինչդեռ  կան  միամիտ  մարդիկ, որոնք  վերջերս  ինձնից  հետաքրքրվում  էին. ,, էդ  ,,Հրապարակը,, ասում  են  լավ  բարձր  հոնորարներ  է  հա՞  տալիս, ասում  են  մի  հոդվածը  6000դրամ  է:  Հնարավոր  է ՝ թերթում  կա  2 տիպի  վարձատրություն ՝ըստ  խմբագրի  կամ  թերթի  պատվիրատուների  հայեցողության : Այս  դեպքի  համար  են  ասում  ՝ ,,Տերովին  տերն  է  տարել, անտերին  ՝ գելը,,: Միգուցե  ,,Հրապարակում,,  պատժվում  է  լրագրողական  ինքնուրույն  նախաձեռնությունն  ու  ստեղծագործական  միտքը, որի  պայմաններում  ասուլիս  լուսաբանելը  կարող  է  ավելի  շատ  վարձատրվել, քան ՝ինքնուրույն  վերլուծական  հոդված  գրելը: Նշեմ, որ  իմ  հրապարակումները  ,,Հրապարակ,,-ում  / մինչ  այդ  էլ ՝այլ  թերթերում / եղել  են  դատաիրավական, սոցիալական  ոլորտին  առնչվող, կոռուպցիոն  թեմաներով, որն  իմ  ստեղծագործական  ուղղվածությունն է ՝ շուրջ 15 տարի: Հարկ  է  հիշատակել, որ  ,,Հրապարակի,,նախորդ  վճարումն  էլ  եղել  էր  մայիսի 29-ին ՝մարտ-ապրիլ  ամիսներին  տպագրված  15 հոդվածների  համար, 100դոլարի  հաշվարկով : Այսինքն  մարզի  թղթակիցը  պետք  Է  2 ամիսը  մեկ  վարձատրվի ՝ամսական  50 դոլարից  պակաս  հաշվարկով / որի  մեջ  ներառվում  են  ոչ  միայն  նյութի  ուղարկման,  այլեւ ՝ճշգրտման  եւ  պարզաբանումներ  հետ  կապված  հեռախոսային  ծախսեր /, որը  հավասարազոր  է  գործազրկության  նպաստի:                                            ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ 29.07.2010Թ.

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն