Նոյեմբերի 24-ին լրացավ AZAT ANKAKH բլոգի գործունեության 4-րդ ամիսը: Այստեղ տեղադրվում են հասարակական հնչեղություն ունեցող հրապարակումներ`ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, իրավական թեմաներով, որոնց թվում` նաև այնպիսիք, որոնք արդեն իսկ հրապարակվել են մամուլում, սակայն տվյալ թերթը կամ թերթի ինտերնետային արխիվը փակվել է, իսկ տվյալ հրապարակման մեջ բարձրացված խնդիրը շարունակում է մնալ արդիական: Բլոգի նյութերը տեղ են գտնում նաև Google ցանցում, այսինքն` Google ցանցի "որոնում" սյունակում գրելով AZATANKAKH blog կամ պարզապես AZATANKAKH, կարելի է գտնել այն բոլոր նյութերը, որոնք տեղ են գտել AZAT ANKAKH բլոգում (ինտերնետային հասցեն` azatankakh.blogspot.com): Բլոգի հեղինակին վերաբերվող "Профиль" գրառումը մատնանշելով էլ կարելի է կարդալ նաև մի քանի այլ ինտերնետային կայքեր, որոնց թիվը պարբերաբար ավելացվում է հեղինակի կողմից: 4 ամսվա ընթացքում բլոգը ձեռք է բերել մշտական ընթերցողներ` Facebook ցանցի միջոցով, քանի որ բլոգի նյութերը մշտապես տեղադրվում են Facebook-ում ոչ միայն բլոգի հեղինակի ֆեյսբուքային էջում, այլև` ֆեյսբուքային խմբերում ("Բլոգային նորություններ", "Հայ լրագրողներ", "Մարդու իրավունքները Հայաստանում", "Հայկական տեղեկատվական կենտրոն" ): Բլոգի մի առավելությունը (միգուցե նաև` թերությունն) այն է, որ այն առայժմ տպագրվում է առանց որևէ դրամաշնորհային ծրագրի և հովանավորների, և առայժմ տեխնիկապես կատարելագործելու հնարավորություններ չկան: Կարծում ենք, սակայն, ամեն դեպքում կարևորը բովանդակությունն է, և ոչ թե` ձևը:
Գայանե Հովսեփյան
Գայանե Հովսեփյան
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն