среда, 30 ноября 2011 г.

Որքա՞ն կարելի է հայհոյանք մատուցել եթերից


  Օրվա տարբեր ժամերի «Արմենիա» հեռուստատեսությամբ ցուցադրվող «Վրիժառու» հեռուստասերիալում պարբերաբար հնչում են` հայհոյախոսություն, զազրախոսություն, լկտի արտահայտություններ, ներկայացվում են թմրանյութի ազդեցության տակ գտնվող այնպիսի դեմքեր, որոնց մեկ րոպե անգամ հնարավոր չէ նայել` առանց նողկանքի զգացումի, առավել ևս, որ սրանք ոչ թե ուտում են, այլ` խոզի նման լափում ու կենդանու ձայնարկություններ արձակում: Ի վերջո որքա՞ն կարելի է հասարակության լսելիքն աղավաղել: Չէ՞ որ զազրախոսության ու հայհոյանքի համար քրեական հոդված գոյություն ունի: Ստացվում է, որ փողոցում  չի կարելի զազրախոսել, հայհոյել, բայց էկրանից կարելի է: Հիմա էլ օրենք են ուզում կիրառել, որ ոստիկանին չի կարելի մատ ցույց տալ (կամ` մատ թափ տալ): Իսկ քաղաքացուն, հեռուստադիտողին կարելի՞ է էկրանից հայհոյանք մատուցել. ի՞նչ տարբերություն, քաղաքացուն հայհոյում ե՞ն, թե՞` մատուցում են հայհոյանքը: «Ցենտր տղու» կերպար են ստեղծել` ի դեմս Գոռի, հասկացանք, բայց մ՞իթե այդ կերպարն ամբողջացնելու համար անհրաժեշտ է չափազանցված այլանդակաություններ ու բռնություններ ներկայացնել (սա արդեն անուղղակի քարոզչության բնույթ է կրում, առավել ևս, որ զուգակցվում է թմրանյութի անուղղակի գովազդի հետ): Մի առանձին թեմա է, թե ֆիլմն ինչ ազդեցություն է թողնում հասարակության վրա առհասարակ, որքանով է նպաստում համանման հանցագործությունների աճին ու այլանդակ բարքերի ավելացմանը:
                                             
                                                        Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն