четверг, 1 февраля 2018 г.

Գնա վարկային պատմություն ստեղծի՝արի վարկ տամ

Որ վարկ չտան՝վարկային վատ պատմություն ունենալու, անբարեխիղճ հաճախորդ լինելու համար՝դա հասկանալի կլինի, բայց որ վարկ չտան՝վարկային պատմություն չունենալու համար՝դա արդեն տարօրինակ է․մանավանդ, երբ մեկին տրվում է, մյուսին չի տրվում/երբ որ երկուսն էլ վարկային պատմություն չունեն/։Ամբողջ հանրապետությունում, այդ թվում՝Վանաձորւմ, արդեն   2 ամիս է՝անտոկոս ու անգրավ, կարճաժամկետ վարկերի համար հերթեր են նորաբաց մի բանկում, որի հետեւանքով մյուս բանկերում ,որոնք բարձր տոկոսներով են վարկ տալիս ու գրավի կամ աշխատավարձի առկայությամբ, իդեալական խաղաղություն է։Արդեն 2 օր է՝ուսումնասիրություն եմ կատարում․հերթերը կանոնավոր են, խաղաղ, հանգիստ, լարվածություն չկա, երիտասարդ աշխատողները բարեհամբույր պատասխանում են ու տարբեր հաճախորդների բացատրում նույն կանոնները՝մի քանի անգամ, առանց հոգնելու․բայց՝երեւի թե հրահանգված է՝չասել ամենակարեւորը․այն, որ վարկային պատմություն չունենալը կարեւոր ,,այիբ,, է վարկ վերցնողի համար, ու այն հավաստեց այդտեղ գտնվող մի զինվորական․,,Ես ձեզ բան եմ ասում՝եթե վարկային պատմություն չունեք՝հաստատ չեն տա, հրեն իմ եղբորը մերժել են,,։Ասածի հավաստիությունն ստուգելու նպատակով՝աշխատողին հարցում արվեց, բայց՝վերջինս ժխտեց այն, ասելով, թե ,,համակարգիչն է դա որոշում,,։Ու սպասողներից մեկը, որ վարկային պատմություն չուներ, շարունակեց սպասել․բայց, երբ հերթը հասավ նրան՝զինվորականի ասածը հաստատվեց, քանի որ վերջինիս մերժեցին վարկ հատկացնել, պատճառաբանելով, որ ,,համակարգիչն այս պահին մերժում է, դուք վարկային պատմություն չունեք,,։Մի հետաքրքիր, բայց չգրված նախապայման էլ բջջային հեռախոսի առկայությունն է ու անպայման՝աշխատողը պետք է այդ պահին զանգի հաճախորդի հեռախոսի վրա ու պահանջի, որ էկրանը պահեն դեպի իրեն/բայց չէ՞ որ կարող է այդ պահին մեկի մոտ չլինել հեռախոսը, կամ այդ մարդը բջջային հեռախոս չունենա, ուրեմն նրան վարկ չի հասնու՞մ/։

Ասում էին, որ սոցիալապես ամենաանապահով խավերն են գալիս այստեղ՝վարկ ստանալու․դրանում էլ համոզվեցինք՝մի կնոջ հետ զրույցի բռնվելով․,,Էկել եմ վարկը մարեմ, ու նոր վարկ վերցնեմ, որ ուղարկեմ Արցախ՝էրեխես էնտեղ հիվանդանոցում է, վիրավորվել է՝չգիտեմ էլ, թե ինչի հետեւանքով է վիրավորված,,-ասաց ամուսինը մահացած, 2 որդիների մայր կինը՝մեր հետ զրույցում, միաժամանակ հավելելով, որ ականջով է ընկել, որ կառավարությունը մտադիր է կրճատել աղքատության նպաստները, եւ թողնել միայն երեխաների նպաստը, ու մտահոգված էր, որ իր նպաստն էլ՝որպես տնակի բնակչի, կկտրեն։Միաժամանակ տեղեկացանք, որ մի վարկն արդեն մարել էր՝2000դրամ օրավարձու տաժանակիր աշխատանքի հաշվին, ու պատրաստվում էր այդ աշխատանքի հաշվին էլ նոր վարկ վերցնել․․․․

․․․Նայելով այդտեղ հավաքված մարդկանց, ու իմանալով նրանց կյանքի պատմությունները, գալիս ենք եզրակացության, որ ազգը սոսկալի ու ողբալի վիճակում է։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

․․․Հ․Գ․Այնուամենայնիվ հետաքրքիր է, թե ինչպե՞ս է, որ վարկային պատմություն չունեցող մեկի վարկ է հասնում, մյուսին՝չի հասնում։Երեւի  մտածում են, որ եթե մինչեւ հիմա վարկ չեն վերցրել, ուրեմն կարող է վերցնեն ու ,,թռնեն,, երկրից։Այս վարկածը հաստատեց ծանոթներիցս մեկը՝ինձ հետ զրույցում․,,Մեկ էլ տեսար՝վերցրին ու թռան․ի՞նչը պետք ա բռնագրավեն, եթե բնակարանը սեփականաշնորհված լինի ու միակ սեփականությունը, օրենքն էլ թույլ չի տալիս մարդուն զրկել միակ սեփականությունից։Էդտեղ մարդիկ են գալիս վարկ ստանալու, որ ախր զարմանում ես, թե ոնց են վարկ փակելու․․․․,,։

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն