понедельник, 5 февраля 2018 г.

Ընդդեմ ,,Վեոլիայի,,

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին ներկայացրի հայցադիմումի պատասխան՝ընդդեմ ,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ ներկայացված հայցադիմումի, որով ,,Վեոլիան,, դատարանից պահանջում է ինձնից բռնագանձում կատարել՝իր որոշած ու ՀԾԿՀ-ի կողմից հաստատված սակագնով։Ես էլ իմ հերթին հայցադիմումի պատասխանի մեջ՝2,5 էջից բաղկացած, մատնանշել եմ այն գործոնները, որոնց հիման վրա դատարանը պետք է ,,Վեոլիայի,, հայցը ետ վերադարձնի։Ստորեւ ներկայացնում եմ հայցադիմումի պատասխանը։

Ձեր կողմից 14․11․2017թ․ կայացրած որոշման առթիվ՝,,Վեոլիա,, ընկերության կողմից իմ դեմ գումարի գռնագանձման հայցադիմումը վարույթ ընդունելու մասին, որ ստացել եմ 2017թ․դեկտեմբերի 14-ին՝,,Հայփոստ,, ծառայության կողմից,հայտնում եմ, որ  բռնագանձման ենթակա համարվող 32200դրամ  գումարը անհիմն է, նկատի ունենալով, որ ,,Վեոլիա,, ընկերությունը 2017թվից անջրաչափ բաժանորդների համար ջրի վարձ է սահմանել 5400դրամ կայուն թիվը՝անկախ ընտանիքի անդամների քանակից/նախկին 1100դրամ անձաքանակի փոխարեն/։,,Վեոլիան,, այդ առթիվ նախ պետք է գրավոր տեղեկացներ ինձ՝որպես բաժանորդ, որը չի արել։Այդ վարձավճարի մասին անգամ հեռուստատեսությամբ չի արվել համապատասխան հայտարարություն։Նշեմ, որ 2017թվի փետրվար ամսին, ջրի վարձի իմ հաշվեհամարին տեսնելով կասկած հարուցող թիվ, , այցելեցի Լոռի ջրմուղ-կոյուղու գրասենյակ,փորձելով ճշտել,թե արդյո՞ք ինձ ներկայացված թիվը 2 ամսվա գումար է, թե՞ նոր սակագին է ամրագրվել,  պատասխանատուն ասաց, որ իրենք կոնկրետ փաստաթուղթ չունեն՝վարձի թանկացման մասին,իսկ թե ինչ թիվ է եկել՝այդ առթիվ էլ իրավասու չեն պատասխանել, իսկ այն, որ ես այդ օրն արդեն 2000դրամ գումար էի մուծել, ասացին, որ իզուր էլ մուծել եմ, եւ նախ՝պետք է ճշտել, թե որքան է կազմում ջրի վարձը եւ ինձ խորհուրդ տվեցին դիմել Երեւան՝ ուղիղ ,,Վեոլիա,, ընկերությանը, որն այդ ժամանակ ստանձնել էր նաեւ ,,Լոռի,,ջրմուղի կառավարումը։Եվ, քանի որ ,,Վեոլիան,, չուներ կոնտակտային տվյալներ եւ անգամ՝համացանցային էջ, դրա հետ մեկտեղ՝անհետացել էր նաեւ ջրային ռեսուրսների պետական կոմիտեի կայքը, քանի որ կոմիտեն դուրս էր եկել նախկին գերատեսչության կազմից եւ միավորվել գյուղնախարարության հետ / ինչի առթիվ հանդես եկա համացանցային տիրույթում՝հղում անելով նաեւ համապատասխան մարմիններին/, ուստի շարունակում էի ջրի ամենամսյա վարձը վճարել սովորական, մինչ ,,Վեոլիայի,, որոշումն ուժի մեջ մտնելն ընդունված սակագնով՝1100դրամ անձաքանակ հաշվարկով՝2 անձի համար, ըստ ընտանիքի անդամների թվի, հուսալով, որ համապատասխան մարմիններին ուղարկած ահազանգերս արձագանք կստանան։Եվ, մինչ ես տարբեր պատկան մարմինների հետ էի փորձում կապվել/այդ թվում՝Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի/, ,,Վեոլիան,,  շարունակում էր իմ/ավելի ճիշտ՝իմ անունով գրանցված ընտանեկան հաշվեհամարին/ ամեն ամիս նոր սակագնով գումար հաշվարկել․այն դեպքում, երբ ինձ հետ չունի գրավոր պայմանագիր։Դրա հետեւանքով էլ գոյացել է 32200դրամ ,,պարտք,։Դատարանը կարող է  2017թ․ իմ հաշվեհամարին ներկայացված  էպիկրիզը պահանջել ,,Վեոլիայից,,՝8 ամսվա կտրվածքով/քանի որ ինձ ներկայացված է 8 ամսվա պարտք/, որով հստակ կերեւա, որ մինչ ,,Վեոլիայի,, հայտնվելը ես կանոնավոր մուծումներ եմ կատարել՝երբեւէ պարտքեր չկուտակելով/բացառությամբ՝2016թ․դեկտեմբեր ամսվա, որի համար մասնակի վճարել եմ, ինչպես վերը նշեցի՝2017թ․հունվար ամսին, քանի որ ինձ հստակ պատասխան չտրվեց, թե արդյո՞ք իմ հաշվեհամարին ներկայացված գումարը 2 ամսվա է։ Հարկ է նկատել, որ 2200դրամ վարձն էլ արդեն իսկ պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ ջրաչափ ունեցողներն անհամեմատ փոքր գումար են մուծում/։Այդ էպիկրիզից/հաշվի քարտ/ կերեւա նաեւ, որ ես 2017թ․հունվարին ամսին 2000դրամ եմ մուծել, բայց ,,Վեոլիան,, այն չի հաշվարկել փետրվար ամսվա անդորրագրերում եւ գրել է ,,նախորդ վճարում՝0,,․ իսկ նոր սակագինն էլ՝5400դրամ, համարել ,,մնացորդ,,/որպես ասվածի ապացույց՝կից ներկայացնում եմ 2017թ․հունվար եւ փետրվար ամիսների  անդորրագրերը/։Իսկ ,,Վեոլիայի,,՝դատարան ներկայացրած հաշվի քաղվածքում, որն , ի դեպ, բավականին մանրատառ է ու դժվարընթերցելի/որ կարելի է համարել ոչ պատշաճ ներկայաված փաստաթուղթ/, չի երեում այդ գումարը։ Եթե հունվարին մուծած գումարը չէր երեում փետրվարի անդորրագրում, ես ի՞նչ երաշխիք ունեի, որ հետագայում մուծած գումարները կմուտքագրվեն եւ կերեվան անդորրագրերում ․ըստ այդմ՝մարտից սկսած՝ստիպված էի մուծումներ կատարել անկանոն/օրինակ՝մի անգամ մուծել եմ 2 ամսվա գումար միանգամից՝նախկին սակագնով, ինչը երեւում է ,,Վեոլիայի,, կողմից ներկայացրած հաշվի քաղվածքում/, հուսալով, որ , ի վերջո, խնդիրը կկարգավորվի համապատասխան կառույցների ահազանգելուց հետո։
    Ի պատասխան իմ բողոք-նամակի՝որ բաց նամակի տեսքով ուղարկել էի նաեւ Օմբուդսմենի գրասենյակ, այնտեղից հուլիս ամսին  
 ինձ նամակով խորհուրդ տվեցին ջրաչափ տեղադրել,այն դեպքում, երբ ջրմուղում էլ են քաջատեղյակ, ինքս էլ բացատրել էի, որ բնակարանի սանհանգույցը վթարային վիճակում է եւ երկրաշարժից հետո չի նորոգվել, իսկ ջրաչափ տեղադրելու համար կառուցվածքային փոփոխություններ են պետք, որ մեծ ֆինանսների հետ է կապված, որ ջրաչափ տեղադրելը ռիսկային է ու վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ՝ծորակների մաշվածության  հետեւանքով։Նշեմ, որ մեր շենքը՝Կ․Դեմիրճյան 26, երկրաշարժից հետո համարվել է քանդման ենթակա, բայց հետագայում կարգավիճակը փոխվել է։Նշեմ նաեւ, որ ,,Լոռի,,ջրմուղ- կոյուղու գրասենյակում՝ Հայքի հրապարակում գտնվող տեղամասում, ինձ խորհուրդ էին տվել հենց այդ պատճառաբանություններն էլ նշել ,,Վեոլիային,, ուղարկվելիք նամակում․բայց ինչպե՞ս նամակ ուղարկեի ,,Վեոլիային", եթե այդ ընկերությունն անգամ՝ կոնտակտային տվյալներ չուներ, ինչի առթիվ մի անգամ էլ ,,Սուր անկյունն,, է ահազանգել հեռուստատեսությամբ։
                 Դատարանը կարող է պահանջել նաեւ ջրի վարձի իմ հաշվեհամարի  2010-2017թվերի ամբողջական էպիկրիզը՝ջրի վարձի մուծման , որից հստակ կերեւա, որ մինչ ,,Վեոլիայի,, հայտնվելը, ամեն ամիս կանոնավոր մուծումներ եմ կատարել՝առանց պարտք գոյացնելու/2010-    2014թվերին՝3 անձի հաշվարկով, 2014-2017թ․հունվար ժամանակահատվածում՝՝2 անձի հաշվարկով,/ըստ ջրմուղում իմ ունեցած եւ նորացված պայմանագրերի եւ ըստ բնակարանի անձերի քանակի/այդ առթիվ ջրմուղում կան համապատասխան փաստաթղթեր/։
 
32200դրամ ,,պարտք,, եւ 1500դրամ՝պետտտուրքը՝ինձնից բռնագանձելու, , համարում եմ անօրինական՝ելնելով վերը նշած հանգամանքներից։,,Վեոլիայի,, հայցը ենթակա է մերժման ոչ միայն այն հիմնավոր պատճառներով, որոնց արդյունքում ի վիճակի չենք ջրաչափ տեղադրել, բայց եւ ի վիճակի չենք այդ հաշվարկով գումար մուծել, այլեւ՝որ ,,Վեոլիան,, ինձ հետ չունենալով պայմանագիր, խախտել է նաեւ մինչ այդ իմ ունեցած պայմանագրի՝՝2014թ․հունվարի 22-ի որոշման 7-րդ կետը․՝,,Վեճերի լուծման կարգը,,։Այն է՝,,պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։Բանակցությունների արդյունքում փոխադարձ համաձայնության չգալու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով,,/Կից ներկայացվում է 2014թ․պայմանագիրը/։,,Վեոլիան,, ինձ հետ պայմանագիր չունի, ինձ գրավոր չի զգուշացրել՝վարձի բարձրացման մասին, այդ սակագնով՝5400դրամ, վարձ հաշվարկելու առթիվ չկա հիշատակություն՝անգամ ,,Վեոլիայի,, նոր պայմանգրերում/այլ միայն՝խողովակի տարողությունն է մատնանշվում՝որպես 30խ/մ․երբ որ մինչ այդ հաշվարկվել է 12խ/մ․եվ սա այն դեպքում, երբ հանրապետությունում նույն խողովակներն են, նույն շենքերն են,,/։
,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ ներկայացված հայցադիմումի պատասխանը սահմանված ժամկետում, այն է՝որոշումն ստանալուց հետո՝երկշաբաթյա ժամկետում դատարան չներկայացնելու պատճառն այն է, որ այս ընթացքում բողոք-նամակներ եմ ուղարկել Հանրային Խորհրդին, Մարդու իրավունքների պաշտպանին/վերջինիս՝երկրորդ անգամ, քանի որ առաջին անգամ ուղարկած նամակի պատասխանը`12.07.2017թ․ իմ ներկայացած հիմնախնդիրը չէր շոշափում եւ չէր կարող ինձ գոհացնել․ես բողոք էի ներկայացրել, որ ջրաչափ տեղադրելը տեխնիկապես անհնար է, ՄԻՊ գրասենյակը խորհուրդ էր տվել ջրաչափ տեղադրել/ , քանիցս ահազանգել եմ ,,Վեոլիայի,, սահմանած 5400դրամ/ավելի կոնկրետ՝30 խ/մ հաշվարկ/ առասպելական սակագինը հաստատելու ՀԾԿՀ-ի գաղտնի որոշումը չեղարկելու մասին/քանի որ այն ոչ միայն իմ, այլեւ՝համանման օբյեկտիվ պատճառներով ջրաչափ տեղադրելու հնարավորություն չունեցող բաժանորդների շահերին էր առնչվում, սակայն պատասխան չեմ ստացել/։Ըստ այդմ, խնդրում եմ ՀՀ քաղ․դատ․օր․95հոդվածի 1-ին կետով, այն է՝,,Ելնելով գործի առանձնահատկություններից՝դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ,,/, խնդրում եմ ընդունել հայցադիմումի պատասխանը։Միաժամանակ գտնում եմ ,որ ,,Վեոլիայի,, հայցը ենթակա է մերժման՝վերը նշած պատճառներով։
Կից ներկայացնում եմ․
 1․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատասխանը՝առաջին նամակիս առթիվ,, 
 2․ ,,Լոռի,, ջրմուղի հետ 2014թ․ իմ պայմանագրի պատճեն։ 
 3․ 2017թ․հունվար եւ փետրվար ամիսների ջրի վարձի մուծման անդորրագրերը:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն