понедельник, 12 февраля 2018 г.

Բաց նամակ՝,,Լոռի-ջրմուղի տնօրինությանը՝,,վերջին խոսքի,, իրավունքով

Ես չգիտեմ, թե ով է իմ դեմ դատական հայց ներկայացրել, հին, նոր թե միջանկյալ ղելավարությունը/որպես հայցվորի ներկայացուցիչ միայն ոմն իրավաբան Ս․ Եղիազարյանի անունն է նշվում ու ,,Վեոլիա-ջուր,,/, բայց ցանկանում եմ հարցս ուղղել ջրմուղի տեղական ղեկավարությանը, որ հազիվ թե քաջատեղյակ չլինի այս խնդրին/եթե հայցադիմումի վրա փակցված է իմ բնակարանի հեռախոսահամարը, ուրեմն ,,նավոդկան,, տեղական կառույցից է, թե չէ ,,Վեոլիայի,, ղեկավարությունը Երեւանում նստած՝ինչպե՞ս որոշեց , թե Վանաձորում որ անջրաչափ բաժանորդին է ,,նպատակահարմար,, դատի տալ՝,,գումարի բռնագանձման պահանջով,,/։

Եվ, այդուհանդերձ՝բա դուք չամաչեցի՞ք, որ ինձ՝առնվազն յոթ տարվա պարտաճանաչ բաժանորդին ձմեռ օրով դատարանի դռները գցեցիք, ու ինձնից 32200դրամ բռնագանձելու անհիմն պահանջ ներկայացրիք։Մի հատ բարի եղեք նայեք մեր հասցեի ջրի վարձի հաշվեհամարին յոթ տարվա ընթացքում մուծած գումարների էպիկրիզը, եւ տեսեք, որ մինչեւ ,,Վեոլիայի,, հայտնվելը ամեն ամիս՝ըստ սակագնի/սկզբում՝3 անձի համար, այնուհետ՝հորս մահից հետո՝ անձի համար 2200դրամ/ մուծումներ են արվել։Ջրաչափով մուծումներ անողների համար մշտապես էլ զեղչեր, էլ պարգեւատրումներ՝ինչ-որ լոտո-մոտոների միջոցով/երբ որ ջրաչափով մուծողներն ավելի քիչ գումար են մուծում, քան՝անջրաչափ մուծողները/, ու հիմա անջրաչափ մուծողներին էլ էս կարգով ե՞ն ,,մեծարում,,՝դատարանի դուռը տանելով։Հիմա որ ասեմ՝,,երկիրը երկիր չի,,՝կասեն ,,քաղաքական շահարկում ,,է։Անջրաչափ բաանորդը կարող է՞ իր մեղքով է անջրաչափ,տեխնիկական պատճառներով է, օբյեկտիվ պատճառներով,քանի՞ անգամ կարելի է ասել ու աղաղակել, կարող է՞ անջրաչափն անչաձ ուրախ է, որ ավելի շատ է մուծում, քան՝ջրաչափովը, որ հիմա էլ եկել են այն հանճարեղ եզրակացության, որ եթե էդքան մեծ սակագնով/անձաքանակ՝1100դրամ/վարձ են մուծում, բեր էլի ավելացնենք ու սարքենք 5400դրամ։Ո՞ր մի խելքը գլխին բաժանորդը գլուխը կախ, ,,հավայի,, կստորագրի այդ աննորմալ ու չհիմնավորված սակագինը, որ առանց դրա մեջ խորամուխ լինելու՝հաստատել է ՀԾԿՀ-ն, իսկ ,,Վեոլիան,, էլ դրանից ոգեւորված, ու նաեւ նրանից, որ մեր երկրում քաղաքացիական ինստիտուտներն անտարբեր են քաղաքացու բողոքի հանդեպ,դատի է տվել։Առանց գրավոր զգուշացնելու/մինչդեռ 2007թվին գրավոր զգուշացնում էր Լոռի-ջրմուղի նախկին ղեկավարությունը՝բաժանորդներին/, առանց բաժանորդի հետ բանակցելու/որ արդեն 2014թ․պայմանագրի խախտում է/, մարդուն դատի ե՞ն տալիս, այն էլ՝պարտաճանաչ մուծումներ կատարողին։Եթե ամաչում եք ու կարմրում՝ուրեմն ձեր ներքին ձայնը ձեզ ազմոթանք է տալիս ու խղճի խայթը ներքուստ տանջում է, որ ստիպված եք եղել իշխանության հրահանգը կատարել՝ինձ դատի տալով/ի պատասխան իշխանությանը ոչ հաճո իմ հրապարակումների/, իսկ եթե չեք կարմրում, ուրեմն եզրակացությունը թողնում եմ ընթերցողին։Ամեն դեպքում՝վերեում Աստված կա, ու մարդու ոտքն անտեղի տրորողը վաղ թե ուշ պատժվում է։

․․․Ի դեպ, որոշ փակագծեր բացելով ասեմ, որ 2010թվին, երբ Լոռի-ջրմուղի կողմից տարիների պարտք էր գոյացել՝մոտ 70հազար դրամ, ու գնացել էի ջրմուղ՝պարզաբանումների, եւ ընտանիքիք անդամների պակասելու հետ կապված նոր պայմանագիր կնքելու/4 անդամից դարձել էինք 3/, ջրմուղի իրավաբանն ինձ խորհուրդ տվեց, որ ես գնամ համատիրությունից տեղեկանք բերեմ, թե իբր 1 անձ է բնակվում բնակարանում, որ վարձ քիչ մուծեմ․բայց՝հրաժարվեցի, չցանկանալով կեղծիքի գնալ ու իրավաբանորեն ապացուցեցի,որ  70հազար դրամ պարտքը անհիմն է եւ պետք է զրոյացվի/որն էլ արվեց՝2010թվի պայմանգիր կնքելիս/։Հետեւաբար, չի բացառվում, որ այդտեղ տարիներ շարունակ արատավոր պրակտիկա է ձեւավորվել՝անձերի քանակը կեղծ տեղեկանքներով պակաս ցույց տալ։Միգուցե ինձ նաեւ պատժում են, որ կեղծիքների չե՞մ գնում, որ դրանով կարողանան խոցելի դարձնել կամ կառավարելի։


ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն