пятница, 9 февраля 2018 г.

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին

      

                                        Բաց նամակ

Պարոն նախարար,մի՞թե հնարավոր է, որ վթարային պայմաններում, անբարեկարգ պայմաններում բնակվող, անգամ՝գազամատակարարմամբ չապահովված/սոցիալ-կենցաղային ու տեխնիկական պատճառներով/ ՀՀ քաղաքացիներն առնվազն ձմեռային ամիսներին ծախսեն 30խ/մետր ջուր,եթե գազամատակարարմամբ ապահովված չեն․թեպետ՝անգամ ամառային ամիսներին չի դա հնարավոր՝բնակելի շենքերում, մինչդեռ հենց այդ հաշվարկով  է ,,Վեոլիա-ջուր,, ընկերությունը, որ 2017թվից ստանձնել է ՀՀ ամբողջ ջրային ցանցը, 5400դրամ ջրի վարձ սահմանել անջրաչափ բաժանորդների համար/նախկին անձաքանակ 1100դրամի փոխարեն/, եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով, առանց հանրային լսումներ կազմակերպելու եւ դրա նպատակայնությունն ապացուցելու՝2017թ․հունվարից ամրագրել բաժանորդների հաշվեհամարներին՝անգամ առանց վերջիններիս հետ այդ առթիվ պայմանգիր կնքելու/քանի որ ոչ մի գիտակից քաղաքացի չի կարող այդ պայմաններով պայմանագիր կնքել/։Նշեմ, որ նախկինում անջրաչափ բաժանորդների համար որպես կայուն ծախս՝հաշվարկվել է 12խ/մետրը, եւ, ստացվում է, որ նույն խողովակների առկայության պայմաններում ,,Վեոլիան,, երկուսուկես անգամ մեծացրել է խողովակի ծավալն ու ըստ այդմ՝հաշվարկ կատարել։Այդուհանդերձ, չնայած մեկ տարվա ընթացքում այդ առթիվ համապատասխան կառույցներին գրած իմ բողոք-նամակներին, ,,Վեոլիա-ջուրը,, շարունակեց իր թալանչիական քաղաքականությունը եւ ՀՀ շարքային քաղաքացիների, տենիկական պատճառներով ջրաչափ տեղադրելու հնարավորություն չունեցող քաղաքացիների ջրի վարձի հաշվեհամարներին ամեն ամիս ամրագրելով այդ չհիմնավորված թիվը՝ահռելի պարտքեր է գոյացրել մի քանի ամսվա կտրվածքով եւ դրանք բռնագանձելու հայցեր ներկայացրել դատարաններ։

Մի՞թե մենք ապրում ենք իրավական երկրում․եթե այո՝ապա այդ որոշումը կիրառելիս պետք է առնվազն տարբերակված մոտեցում ցուցաբերվեր՝հատուկ տողով, տարիներ շարունակ պարտաճանաչ վարձ մուծողների, վթարային բնակարաններում, անբարեկարգ պայմաններում ապրող խոցելի խավերի եւ իրավաբանական անձանց միջեւ,մինչդեռ ,,Վեոլիան,, բոլորին մի արշինի ու մի հաշվարկի տակ քաշելով/որի արդյունքում վթարային շենքի ,,խախալտակված,, բնակարանի բնակիչն ու ավտոլվացման կետը հաշվարկվում են նույն սկզբունքով՝նուն  հարթության վրա/, ձմեռ օրով դատարաններ է քարշ տալիս խոցելի խավերին։Սա մարդու իրավունքների ցցուն ոտնահարում է, ինչը, սակայն, անուշադրության մատնվեց  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից, ում նույնպես ահազանգել եմ խնդրի առնչությամբ, սակայն բավարար պատասխան չեմ ստացել։

       Ակնկալում եմ Ձեր միջամտությունը՝դադարեցնել վերոնշյալ աննախադեպ թալանը՝ՀՀ շարքային քաղաքացու նկատմամբ եւ ետ կանչել ,,Վեոլիա-ջրի,, դատական հայցերը՝մինչեւ այդ տխրահռչակ որոշման՝ջրի վարձը 5400դրամ դարձնելու առթիվ հանրային լսումներ կազմակերպելը եւ որոշման նպատակայնությունն ապացուցելը․մանավանդ, որ դատարան ներկայացրած հայցերն ավելանալու միտում ունեն նույն բաժանորդների պարագայում, քանի որ վիճահարույց ջրի վարձը շարունակում է հընթացս ամրագրվել քաղաքացիների հաշվեհամարներին՝սոցիալապես խոցելի խավերին էլ ավելի խոցելի դարձնելով եւ երկրի սոցիալական լարվածությունն էլ ավելի մեծացնելով։Նշեմ, որ որպես ,,բարի կամքի դրսեւում,՝այժմ ,,Վեոլիա-ջուրը,, իր անձնական նախաձեռնությամբ՝որոշ քաղաքացիների առաջարկում է պարտքերի մարման ժամանակացույց  սահմանելու առթիվ պայմանագիր կնքել․ինչու՞ պետք է ՀՀ քաղաքացին պարտավորություն վերցնի զարմանալի հաշվարկով որոշված սակագնով իր հաշվեհամարին ապօրինաբար փաթաթված գումարները մուծելու պատրաստակամության առթիվ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր, 9․02․2018թ․

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն