вторник, 10 декабря 2013 г.

Ժողովրդին չուկչիի տեղ են դրել. տարածական իմաստով

Օրերս  ռուսաստանյան  հեռուստաալիքները  հայտնեցին, որ  Ռուսաստանում  ձվի  շուկայում  չարաշահումներ  են  հայտնաբերվել / ականջը  կանչի  մեր  ՏՄՊՊՀ-ի /:Պարզվում  է, Ռուսաստանում  ձվի  թանկացումն  սկսվելուց  հետո  նվազագույն  գինը  դարձել  է  10հատը  38 ռուբլի / ինչը  համարժեք  է  ՀՀդրամով  1 հատը  47-50 դրամի /, առավելագույնը ՝10 հատը ՝ 66ռուբլի / ՀՀ դրամով ՝ 1 հատը 80 դրամ /, եւ  առավելագույն  գինը  հեռավոր  Չուկոտիայում  է  արձանագրվել: Հիշեցնենք, որ  դեռ  մինչեւ  թանկացումը Ռուսաստան  հասնելը ՝ աշնան  սկզբից   Հայաստանում  արդեն  իսկ  ձվի  գինը  հասավ 70դրամի, ու  հիմա, Նոր  տարվա  նախաշեմին  արդեն  80դրամն  էլ  է  սկսում  հատել, ինչը  օրերս  հավաստեց  անգամ  պետական  Հ1 ալիքի  ,,Ինդեքս,, տնտեսական  հավելվածը, ու  մեղքը  գցեց  ձու  արտադրողների  վրա, որոնք  ,,խաբեցին,, տնային  տնտեսուհիներին,  ու  ձվի  գինը  Ամանորի  շեմին  բարձրացրին: Բայց, որպես  մխիթարանք,  նշվեց, որ  դրանից  ավել  չի  բարձրանա: Ստացվում  է,  որ  ձվի  գնով  անգամ  Ռուսաստանին  ենք  սկսում  անցնել, ու  հասնում  ենք  Չուկչստանի  մակարդակին: Դե  սա  պարզապես  նշանակում  է  ժողովրդին  չուկչիի  տեղ  դնել ՝ ձվի  գնի  բարձրացումը  կապելով  ինչ-որ  կերի, տուփի  ու  գազի  գնի  բարձրացման  հետ / ինչպես  վերջերս  հեռուստատեսությամբ  հավաստիացնում  էին  ձու  արտադրողները /: Ամենեւին  չենք  կասկածում, որ  մինչեւ  Ամանոր  ժողովրդին  մի  լաաա՜վ  ,,կկթեն-կմզեն,, հետո  նոր ՝ ՏՄՊՊՀ-ն  կսկսի  ծանրումեծ  ուսումնասիրությունն  ավարտել / դե  ասում  են  սեպտեմբերից  ,,ուսումնասիրում,,  են  ձվի  շուկան /, որից  հետո  մի  գուցե  մի  քանի  տնտեսվարողներ  կտուգանվեն / եթե  իհարկե ՝ տուգանքը  թղթի  վրա  չմնա/:  Իսկ  եթե  անգամ  կիրառվի  տուգանքը, միեւնույն  է, ժողովրդի  կորցրածը  հետ  չի  գալու /, իսկ  տուգանքն  էլ  այս  ոլորտի  օլիգարխների  ստացած  գերշահույթի  չնչին  մասն  է  կազմելու :  Բագրատյանին  էին  օրերս  հիշեցրել, որ  իր  վարչապետության  օրոք  խորհուրդ  է  տվել  ձու  չուտել, ի՞նչ  տարբերություն, հիմա  էլ  այնքան  են  թանկացնում, որ  շատերն  ի  վիճակի  չեն  լինի  ձու  ուտել:                                                  

                         ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 6 декабря 2013 г.

Որքա՞ն կարելի է խաբել թոշակառուներին

Վերջին 1տարում  կառավարությունն  անընդհատ  խառնում  է  թոշակների  բաշխման  ժամկետները: 2008թվի  նախագահական  ընտրությունների  նախօրյակին  որպես  բաշխման  սկիզբ  էր  նշանակված  յուրաքանչյուր  ամսվա  1-ը ՝ մայրաքաղաքի  համար, 2-ը ՝մարզերի: Եւ այդ  կարգը  հստակ  պահպանվում  էր: Այս  տարվա  նախագահական  ընտրությունները  ,,հորով-մորով,, անելուց  հետո  արդեն  սկսեցին  ժամկետները  խախտել ՝ տարբեր  անհամոզիչ  պատճառաբանություններով. մեկ ՝ ցուցակներում  անճշտություններ  կան, մեկ ՝ տոնական  կամ  կիրակի  օրերն  են  կառավարության  ,,ջաղացին  ջուր  լցրել,,: Հետո  էլ  բաշխման  սկիզբ  սահմանեցին  յուրաքանչյուր  ամսվա 3-ը, մինչ  այդ  էլ  վարչապետը  ներողություն  խնդրեց  թոշակառուներից ՝  թոշակների  ուշացման  համար, ու  հավաստիացրեց, թե  այլեւս  ուշացումներ  չեն  լինի,  մինչդեռ  նոյեմբեր  ամսին  նույն  Հանրայինով  ցույց  տվեցին, որ  մայրաքաղաքի  թոշակառուները  կրկին  բողոքում  են  ուշացումներից:  Դա  էլ   ,,Հանրայինով,,պատճառաբանեցին, թե  ուշացումներ  չկան,  պարզապես  մարդիկ  ,,անհամբեր,, են,  ուզում  են  օր  առաջ  ստանալ  թոշակները: Թվում  էր, թե  առնվազն  դեկտեմբերից  ուշացումներ  չեն  լինի, բայց   Հանրային 1-ի  ,,Ինդեքս,,-ը  հերթական  անգամ  թոշակների  ուշացման  մեղքը  գցեց  ցուցակային  անճշտությունների  վրա, հայտնելով, թե  բաշխումը  կսկսվի  4-ից: Դեկտեմբերի 6-ի  դրությամբ, Սպիտակի  երկրաշարժի  25-ամյակի  նախօրյակին,  Վանաձորի  թոշակառուների  մի  մասը  ՝ չջեռուցվող  բնակարաններում  սառած-,,սքթած,, իրենց  մաշկի  վրա  հերթական  արհավիրքն  զգալով ՝ դեռ  մնացել  էին  փոստատարների  ,,նամակին  սպասող,, քանի  որ  մեր  ,,խելոք,,  կառավարողները  գտել  են, որ  տներում  թաշակ  ստացողները / որոնց  թվում, բնականաբար, հիվանդ, անկողնուն  գամված  ծերեր /  ,,կարիքավոր,, չեն, ու  նրանց  ,,կարելի,, է  թոշակ  հատկացնել  միայն  բաշխման  3-րդ  օրվանից  սկսած / Այստեղ  են  ասել ՝,,կեցցե  մեր  կառավարությունը, աշխարհի  ամենամարդասեր  կառավարությունը,, /. եւ  սա ՝ այն  դեպքում  երբ  այդ  թոշակառուները, ինչպես  նաեւ ՝ նպաստառուները  վերջին  երկու  ամիսներին  իրենց  աղքատիկ  թոշակ-նպաստներից  մուծումներ  էին  կատարել  ,,Հայաստան,, հիմնադրամի  ֆոնդին ՝ 100-200դրամի  չափով: Դե  սովորաբար  այդչափ  մուծումներ /ավելի  ճիշտ ՝ գանձումներ / ,, միշտ  են  արվում, պարզապես  այս  անգամ  անունը  դրել  էին  ,,Հայաստան,, հիմնադրամ:  Հետաքրքիր  է, այդքան  որ  հավաքում  են  ամեն  տարի ՝ ,,Արցախի,, բարօրության  համար, ինչու՞  մինչ  օրս  Քաշաթաղում  հոսանք  չկա.  համենայն  դեպս ՝ ամիսներ  առաջ  ,,Ազատություն,, ռադիոկայանով  այդ  առթիվ  ռեպորտաժ  կար:                                      ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 29 ноября 2013 г.

Կապիտալիստական Ռուսաստանին ՝ դեմ, մաքսային միությանը ՝ կողմ

,,Մաքսային  միության  մեջ  մտնելը Հայաստանին  կոնկրետ  ի՞նչ  է  տալու,,-Հայկոմկուսի  Վանաձորի  քաղկոմում  նոյեմբերի  29-ին, Հայաստանում  խորհրդային  կարգերի  հաստատման  տարեդարձին  նվիրված  ասուլիսի  ժամանակ  լրագրողներից  մեկի հարցին  ի  պատասխան ՝ քաղկոմի  առաջին  քարտուղար  Անդրանիկ  Ղուկասյանը  համոզմունք  հայտնեց, որ  կմտնենք  ռուբլու  գոտի, թոշակներն  էլ  կավելանան, կհասնեն  ՌԴ քաղաքացիների  թոշակներին, իսկ  հայաստանցիներից  շատերը  մեկնում  են  Ռուսաստան, որպեսզի  այնտեղ  գոնե  մի  քանի  տարի  ապրեն  ու  բարձր  թոշակ  ստանան.  համարժեք առնվազն ՀՀ 100հազար  դրամի : Ա.Ղուկասյանը  պախարակեց  ԱԻՄ առաջնորդ, ,,կայսերապետության,, թշնամի Պարույր  Հայրիկյանին ՝ հակառուսական  քարոզչության  համար, անվանելով  ,,քայլող  վիրուս,,: Նա  մեղադրեց, որ  Հայրիկյանը  հարցումներ  է  կատարել  ու  պարզել, որ, իբր,  մաքսային  միությանը  Հայաստանի  2տոկոսն  է  կողմ:  Երբ  նշեցի, որ  ոչ  թե ՝  2, այլ ՝ 20 տոկոսը / Ըստ  Հայրիկյանի /, նա  հնարավոր  համարեց  թվային  այդ  վրիպակը: Քննադատեց  նաեւ  այն  ուժերին, ովքեր  ծրագրել  են  ,,քարկոծել,, կամ  ,,ձվակոծել,,  ՌԴ նախագահ  Պուտինի  հանդիպումը  Գյումրիում:  ,,Իսկ  դուք  մասնակցելու՞  եք  այդ  հանդիպմանը,,- հարցիս  պատասխանեց, որ ՝ ոչ : Սակայն  այդտեղ  գտնվող  կոմունիստներից  մեկը  կարծիք  հայտնեց, որ  կարելի  է  մասնակցել: Ա.  Ղուկասյանին  հարցրի. ,,Մասնակցելու  դեպքում  կարո՞ղ  եք  Պուտինին  հարցնել, թե  ինչու՞  են  Մոսկվայում  ուժեղանում  հակակովկասյան  շարժումները,, եւ  վկայակոչեցի  վերջերս  Մոսկվայի  մետրոյի  կայարաններում  հերթական  ահաբեկչություններն  ու  սպանությունները ՝  կովկասցիների  նկատմամբ : Բանախոսը  համաձայնեց, որ  հարցն  իսկապես  մտահոգիչ  է, եւ  պետք  է  դրա  դեմ  միջոցներ  ձեռնարկվեն:  Ամեն  դեպքում, կոմունիստներն  այսօր  Ռուսաստանի  մաքսային  միությանը  Հայաստանի  անդամագրվելը  համարում  են  որպես  հայ  ազգի  անվտանգության գլխավոր   երաշխավոր: ,,Հիմա  որ  Թուրքերը  հարձակվեն, ո՞վ  է  մեզ  պաշտպանելու, Եվրոպա՞ն, թե՞ ՝ Ամերիկան,,-հռետորական  հարցադրում  արեց  բանախոսը:  Կոմկուսի  քարտուղարը  մեղադրեց  նաեւ  այն  հայերին, ովքեր  այսօր  Ռուսաստանում  աշխատում  են,  բայց  գալիս  են  Հայաստան  ու  հակառուսական  քարոզչությամբ  են  զբաղվում, մաքսային  միությանն  անդամակցելը  համարում  են  ,,բռնապետություն,,: Հայատանի  տնտեսական  խնդիրներից  խոսելիս  քննադատաբար  մատնանշեց, որ  օրեցօր  պակասող  ազգաբնակչության  պայմաններում  այսօր  Հայաստանում  5միլիարդատեր  կա,  300միլիոնատեր : ,,Դոլարով, ոչ  թե ՝ դրամով,,-հարուստների  մասին  տվյալների  բազան  ամբողջացրեց  կոմունիստներից  մեկը, ով  նաեւ  ասուլիսի  վերջում  ասաց .,,Թող  հանկարծ  տպավորություն  չստեղծվի, թե  մենք  մաքսային  միությանը  պաշտպանելով ՝ Սերժին  ենք  պաշտպանում,,. թեպետ  մինչ  այդ  Ա. Ղուկասյանն  ընդգծել  էր, որ  չնայած  իրենք  ողջունում  են  մաքսային  միությանն  անդամագրվելու  իշխանության  նախաձեռնությունը, սակայն  այլ  հարցերում /ներքաղաքական, սոցիալ-տնտեսական / շարունակում  են  մնալ  իշխանության  քննադատի  դերում: Զուգահեռներ  անցկացնելով  ներկա  եւ  նախորդ / 90-ականների / իշխանությունների  միջեւ, նա  նշեց, որ  իշխանությունները  հարկ  եղած  դեպքում  պառակտում  են  կուսակցություններին, կամ ՝ արհեստական  կուսակցություններ  ստեղծում: Վկայակոչեց  սոցիալ-դեմոկրատ  հնչակյան  կուսակցության  պառակտումը  երկու  թեւերի  ու  հիշատակեց, որ  ,,Լեվոնի  թվերին,,  էլ  դաշնակցական  երկու  կուսակցություն  կար, որոնցից  մեկը ՝,,կոպերատիվ,,:          

                            ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 27 ноября 2013 г.

,,Ոստիկան, ոստիկան...,,

Նոյեմբերի  27-ի  կեսգիշերին,  ժամը 2-3-ի սահմաններում  հարբած  խուլիգանների  խումբն  ավտոմեքենաներին  ,,հեծած,,՝ զիլ  ազդանշաններով, բաց  լուսամուտներից  գլուխները  հանած, հռհռալով  ու  ձայնարկություններ  հանելով, մոտ  կես  ժամ  անհանգստություն  պատճառեցին  Վանաձորի  Երկաթուղայինների  այգու  մոտակա  շենքերի  խաղաղ  բնակիչներին ՝ խաթարելով  վերջիններիս  գիշերային  հանգիստը, եւ  մի  քանի  անգամ  պտույտներ  կատարեցին. չհաշված ՝ մեքենաները  կանգնեցնելն  ու  ազդանշաններով  ,,լեղաճաք,, անելը: Իբր  քիչ  են  բնակիչներին  պարբերաբար  անհանգստացնում  գիշերային  հրավառությունները ՝ մոտակա  ռեստորաններից, կեսգիշերային  խուլիգանությունն  էլ  պակասը  լրացրեց: Հայտնի  չէ, թե  ո՞րն  էր  այդ  հորթային  հրճվանքի  պատճառը. ավելի  ճիշտ ՝ դրդապատճառը. ալկոհո՞լը, թե՞ ՝ թմրանյութը, սակայն  այդ  ժամին  ոչ  մի  ոստիկանական  մեքենա  չհայտնվեց: Մի՞թե  գիշերային  պարեկապահակային  ծառայություն  չի  իրականացվում: Հիշեցնենք, որ  ընդամենը մեկ ամիս  առաջ  Երկաթուղայինների  այգում  մի  անմեղ  պատանու  սպանություն  էր  տեղի  ունեցել. այն էլ ՝ օրը  ցերեկով, մինչդեռ  թվում  էր, թե  գոնե  դրանից  հետո  այս  տարածքում  պատշաճ  հսկողություն  կիրականացվեր. մանավանդ, որ  գիշերային  ,,ռազբորկաներն,, ու  զազրախոսությունները  հարբած  խմբերի  կողմից  այստեղ  անպակաս  են: Մի՞թե  պետք  է  անպայման  հանրահավաք  լինի, որ  ոստիկանների  ջոկատներ  հայտնվեն: Ակամա  հիշում  եմ  ,,Վիտամին,, ակումբի  մի  երգիծական  համար. փողոցում  մեկին  կողոպտում  են,  տուժողն  էլ  մի  քանի  անգամ  բղավում  է ,,ոստիկան, ոստիկան,, ՝ բայց  որեւէ  ոստիկան  չի  հայտնվում, մինչդեռ  հենց  բղավում  է  ,,Լե-վոն, Լե-վոն,,՝  ոստիկաններն  անմիջապես  հայտնվում  են:             

                       ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 21 ноября 2013 г.

Ժողովրդին հորթի տեղ են դրել

,,Ոսկե  ցլիկը,, հին  հայկական  երգիծական  ֆիլմում  կոլխոզի  նախագահ  Նաջարյանը  նախատում  է  հորթապահին, որ նա  հորթերին  լավ  չի  խնամում, դրա  համար  էլ  լավ  չեն  ուտում: Հորթապահն  էլ  արդարանում  է, որ  ամեն  ջանք  գործադւոմ  է,  կերը  ժամանակին  տալիս  է,  անգամ ՝ ,,օրինակ  է  ծառայում,,  ,,հետներն  ուտում  է,  որ  իշտահի  գան,, բայց ՝  դա  էլ  չի  օգնում:Այս  պատամությունը  հիշեցի, երբ  օրերս  վարչապետը  կենսաթոշակային  ,,բարեփոխումների ,,  առնչությամբ / այսինքն, 2014թվից  նախատեսվող  աշխատավարձային  5 տոկոս  պարտադիր  բռնագանձումների  օրենքի  նախագծի, որ  տարածվելու  է  1974թ.հետո  ծնվածների  նկատմամբ /հասարակության  բացասական  վերաբերմունքը  պատճառաբանել  է  նրանով, որ  համապատասխան  պաշտոնյաները  լավ  չեն  բացատրել  հասարակությանն  այդ  օրենքը, ու  դրա  համար  հանձնարարել  է, որ  լավ  ներկայացնեն  այն, ինչին  ի  պատասխան ՝ համապատասխան  պաշտոնյաներն անմիջապես  ասուլիս  հրավիրեցին,  ու  փորձեցին  հասարակությանը  կրկին  համոզել, թե որքան  լավն  է  այդ   օրենքը:  Ամենաանհեթեթ  փաստարկն  այն  է,թե  իբր  քաղաքացու  մահվան  դեպքում  նրա  իրավահաջորդները  մի  30տարի  հետո  կարող  են  ստանալ  այդ  գումարները. իսկ  եթե  այդ  մարդն  իրավահաջորդ  չի  ունենում  կամ  արտագաղթում  է՞: Թղթակիցը  հետաքրքրվում  է,  թե  արդյո՞ք  այդ  գումարները  չեն  կարող  հետագայում  փոշիանալ  այնպես, ինչպես  ԽՍՀՄ  ավանդները, պաշտոնյան  համոզում  է,  թե  ցանկության  դեպքում  քաղաքացին  այն  կարող  է  տեղափոխել  այլ  բանկ: Հարց  է  ծագում. ո՞ր  գումարը, փոշիացած  գումա՞րը. եթե  հասարակարգ  փոխվի, իշխանություն  փոխվի,  պատմական  իրավիճակ  փոխվի, ինչպե՞ս  են  մարդիկ  այդ  գումարներին  տեր  լինելու: Հիշեցնենք, որ  ԽՍՀՄ  ավանդների  դեպքում  էլ  շատերը  հույսով  իրենց  թոռների  անվամբ  գումարներ  էին  պահ  տվել ՝ մինչեւ 18 տարին  չհանելու  պայմանով, իսկ  որտե՞ղ  են  դրանք  հիմա. չկան, փոշիացել  են, քանի  որ  այս  պետությունը  չի  ուզում  վճարել  նախորդի  պարտքերը: Մեղմ  ասած ՝ ժողովրդին  հորթի  տեղ  են  դրել, նախարարներին  կամ  համապատասխան  պաշտոնյաներին  էլ ՝ հորթապահի: Այն  տարբերությամբ, որ  եթե  Նաջարյանն  իր  վատ  հորթապահներին  աշխատանքից  ազատեց   գործի  ժամին  շաշկի  խաղալու  համար, ապա  վարչապետն  էլ  օրենքի  նախագծի  տապալման  դեպքում  կարող  է  նրանց  ազատել  համակարգչով  ,,շարիկ  գլորելու,,  համար  ու  ասել.,,Ո՞ւմ  հետ  էիր  շարիկ  գլորում, թող  մի  դիմում  էլ  նա  գրի,,:  Իսկ  այն, որ  ժողովուրդն  ամենեւին  մտադրություն  չունի  իրեն  հորթի  կարգավիճակում  զգալու, վկայում  է  այսօր  կառավարության  շենքի  առջեւ  տեղի  ունեցած  բողոքի  ցույցը, որին  ի  պատասխան, կառավարության  անդամները  շենքի  ետնադռնով  դուրս  են  եկել: Ինչպիսի  ամոթ:  ,,Պազոռ  ջունգլի,,:                                                         Գայանե  Հովսեփյան

Մեզ տանջող ցավը ձեզ է՞լ է պատել

Ահագին  մխիթարանք  է, երբ  տեսնում  ենք, որ  մայրաքաղաքում  էլ  է  պարբերաբար  նույն  անբարեկարգ, քանդուքարափ  վիճակը ՝ ասֆալտապատման  անվան  տակ, ինչպես  Վանաձորում,  եւ  այդ  թեմային  նվիրված  մի  ամբողջ  հոդվածաշար  ենք  գրել: Իսկ  իրականում  փողերի  լվացում  է  տեղի  ունենում: Ահավասիկ, ,,Եթեր,, շաբաթաթերթի  թիվ  45  նոյեմբերյան  համարում  լրագրող  Արա  Բաղդասարյանի  ,,Ճանապարհաշինական-փողալվացման  միջոցառումներ,, հոդվածում  արծարծված  հարցերը, որոնք  վերաբերվում  են  մայրաքաղաքին, կարող  են  վերաբերվել  նաեւ  Վանաձորին:,,Ամբողջ  ամառ ՝ թեժ  շոգին  շարունակվեց  ասֆալտապատումը: Ընդ  որում ՝ թողած  ծայրամասային  մեծ  ու  փոքր  փողոցները, որոնք  տարիներով  ասֆալտի  երես  չեն  տեսել, ասֆալտապատում  էին  այն  փողոցները, որոնք  առաջին  հայացքից  բարեկարգման  կարիք  չունեին,,- գրում  է  հոդվածագիրը: Մեկ  այլ  պարբերության  մեջ  էլ  նկարագրում  տիպիկ  վանաձորյան  Ղուկասյան  փողոցի  ասֆալտապատմանը  բնորոշ  երեւույթ / այն  տարբերությամբ, որ  այստեղ  քանդած-փակած  փողոցի  հողազանգվածի  վերին  շերտն  էին  քանդում, ոչ  թե ՝ նոր-նոր  արած ասֆալտի  վերին  շերտը, ինչպես  նկարագրում  է  հեղինակը /. ,,Աշխատանքը  նոր-նոր  ավարտած ՝ սկսեցին  քանդել: Այո, քերել-քանդել ասֆալտի  վերին  շերտը...Ինչու՞: Այստեղ  կարելի  է  զոռ  տալ երեվակայությանն  ու  ինչ  պատճառ  ասես  մոգոնել,,:  Մայրաքաղաքի  հավերժական  ասֆալտապատման, փողոցների  անհարկի  քանդելուն /ինչը  բնորոշ  է  նաեւ  Վանաձորին /  անդրադարձել  են  նաեւ  ,,Արմենիայի,,  ,,Սուր  անկյունն,,  ու  ,,Շանթի,,  Կիրակնօրյա  ,,Հորիզոնը,,:  Փողերի  լվացման  գործընթացին  էլ  անդրադարձել  է  ,,Ժառանգության,, անդամ  Անահիտ Բախշյանը: Բայց  դե  լսողն  ո՞վ  է:  Տեր  չկա, տիրական  չկա:  ,,Վերեւներում,, անգամ   պետական ,,Հայլուրով,,  երբեմն  սպրդող  քննադատություններին  չեն  ուշադրություն  դարձնում,  ուր  մնաց ՝ ,,այլընտրանքային,,  հեռուստատեսությանը  կամ  մամուլին:Մի՞թե  պետք  է  մի  5  տարի  անցնի,  որ  վերահսկիչ  պալատը  այս  ոլորտում  ուսումնասիրություն  կատարի,   ժամկետանց  չարաշահումներ  հայտնաբերի , որից  հետո  մեղավորները  կամ  կպատժվեն, կամ  չեն  պատժվի:       

                               ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 15 ноября 2013 г.

Ժողովրդի հոգսերը թողած ՝ ,,գենդերացավ,, են կպել

Եվ  ճիշտ  է  արել  ,,Նիկոլ  Աղբալյան,, երիտասարդական  միությունը, որ  կառավարությանը  վատագույն  աշխատանքի  գավաթ  է  հանձնել: Ի՞նչ  են  արել  այս  կառավարությունն  ու  ԱԺ մեծամասնությունը ՝ ժողովրդի  հոգսը  թեթեւացնելու  համար: Գործազրկության  նպաստը  վերացրին, թոշակներն  էլ  պտտեցնում  են  ու  ուշացնում  այնքան, մինչեւ  թոշակառուների  ,,շունչները  բերաններից  դուրս  գա,, : Խնայբանկի  ավանդների  հարցն  էլ  տարիներ  շարունակ  չեն  լուծում:Գների  աճը  խրախուսում  են  ու  աչք  փակում  գնային  մաֆիայի  գործունեության  հանդեպ: Հիմա  էլ  որոշել  են  1974թ.հետո  ծնվածների  աշխատավարձի  5տոկոսը  բռնագանձել, ու  անունը  դրել  են  ,,կենսաթոշակային  բարեփոխում,,: Ամեն  օր  հանրապետությունում  ավտովթարներ  են  լինում,  զոհերի  թիվը  հավանաբար  հազարների  կհասնի  տարվա  կտրվածքով: Ինչու՞  չեն  ուսումնասիրություն, մոնիտորինգ  կատարում, թե  որո՞նք  են  վթարների  հիմնական  պատճառները. վատ  ճանապարհնե՞րը, անորակ  անվադողե՞րը,  ներմուծվող  անորակ  մեքենանե՞րը, փողով  ստացած  վարորդական  վկայականնե՞րը, թե՞ ՝ ալկոհոլը: Տաքսու  վարորդներին  ամեն  անգամ  մի  գույնի  համարանիշ  են  պարտադրում՝  հավելյալ  գումարներ  կորզելով: Խանութներին  էլ  պարբերաբար  նոր  հաշվիչ  դրամարկղեր  են  պարտադրոմ, ինչն  էլ  նպաստում  է  գների  բարձրացմանը: Ուսանողության  ուսման  վարձը,տրանսպորտի  գինն  են  անհիմն  բարձրացնում:  ,,Ազատություն,, ռադիոկայանով  մի  երթուղայինի  վարորդ  իրավացիորեն   նկատեց, որ  ոչ  թե  ուղեւորավարձը  պետք  է  բարձրացնել, այլ ՝ գծատերերի  ախորժակը  չափավորել: Եվ  առհասարակ, ինչու՞  պետք  է  գոյություն  ունենա  ,,գծատեր,, հասկացությունը: Այդ  դեպքում  տեղին  կլինի, եթե  կառավարման  ձեւ  սահմանվի  ,,Հայաստանի  մաֆիոզ  կլանային  հանրապետություն,, հասկացությունը. մանավանդ, որ  բոլոր  ոլորտներում  էլ  ստվերային  ,,մաֆիա,, կա ՝ սկսած ՝ շաքարավազի  մենաշնորհից, վերջացրած ՝ դեղորայքով:Աղետի  գոտում, մայրաքաղաքում  հարյուրավոր  վթարային  շենքեր  կան, երկրում  մեծ  տոկոս  են  կազմում  աղքատները,  իսկ  խորհրդարանի  պատգամավորներն  իրենց  աշխատավարձերի  բարձրացման  հարցն  են  քննարկում: Ընդդիմությունից  էլ  մեկն  ու  մեկը  եթե  փորձում  է  որեւէ  ժողովրդանպաստ  հարց  բարձրացնել ՝ խոսափողն  անջատում  են.  այնպես, ինչպես  երբեմնի  թունդ  ընդդիմադիր  Սադոյանի  խոսափողն  էին  անջատում, երբ  ջրի  կամ  հեռախոսավարձի  բարձրացումից  էր  խոսում : ,,Սուր  անկյունն,, ամեն  անգամ  մի  ծայրահեղ  թշվառության  մեջ  ապրող  ընտանիք  է  ցույց  տալիս / գոմում  ապրող, խոտե  ներքնակի  վրա  քնող /,  ուսումը  կիսատ  թողած  անչափահասներ, որոնք  օրավարձու  չարքաշ  աշխատանք  են  կատարում : Պարբերաբար  ավելանում  է  մուրացիկների,  թափառաշրջիկների, անօթեւանների  թիվը, իսկ  ,,վերեվներում,,  ցոփ  ու  շռայլ  կյանք  են  վարում ՝ բյուջետային  միջոցների  ներգրավմամբ  եւ  դեռ  էլի  փող  ,,մուրում,,  ,,դրսերից,,: Դե  նրանք էլ /զանազան  հիմնադրամներ, վարկային  ընկերություններ,  խոշոր  բանկեր /   ,,խաթրագերի,, ՝  տալիս  են  ու  անվերջ  տալիս:  Ուկրաինայում  նախկին  վարչապետ  Տիմոշենկոյին  դատում  են ՝  թանկ  գնով  գազի  պայմանագիր  կնքելու  համար, իսկ   մեր  կառավարությունն  ամենեւին  ետ  չի  մնում  նույնատիպ  գործելակերպից, եւ  թանկ  գնով  պայմանագիր  է  ստորագրում, բայց ՝ հեռատեսորեն  թաքցնում  է  այն  ընդդիմադիր  պատգամավորներից: Իբր  ժողովրդի  սոցիալական  հոգսերը  շատ  են  լուծել,  հիմա  էլ  ողջ  օրը  չես  հասկանում  ,,գենդերի  օրենքի,,նախագիծը գովազդու՞մ  են,  թե՞ ՝  հակագովազդում: Էդ  չարաբաստիկ  ,,գենդերը,, ներմուծել  են  նաեւ  հեռուստատեսություն,  ու  անխնա  շահագործում  ու  շահարկում  են  սերիալներում:,,Էն  որձ  կապիկներն  ինչի՞  են  պարապ  նստած: Ոչինչ, հեսա  որ  գենդերի  օրենքն  ընդունեն,  մի  բանով  կզբաղվեն,,-հեգնում  է  ,,Վիտամին,,  ակումբի  Գարիկը՝ ռուսախոս  հաղորդավարուհու  իմիջ  ընդունած, որ  իբր  այցելել  է  ,,կենդանաբանական  գազանանոց,, ու  ,,զմայլվում,,  է  այդտեղ  գտնվող  արական  սեռի  ամեն  ինչով / ներառյալ ՝ գազանանոցի  պահակը, որի  մասին, իբր, գազանանոցի  տնօրենն  ասում  է, որ  ,,հարյուր  տոկոսանոց  որձ,,  է /: ,,Երե-1,,-ի  տաքսու  վարորդ  Մշեցի  Առաքելն  էլ  իր  ցինիկ  ու  լկտի  ուղեւորներին  պատժելու  համար մերկացնում, իրարից  կապում   ու ,,Կոմայգի,, է  տանում / խեղճ  ,,Կոմայգին,,  խորհրդային  տարիներին  հարգված  վայր  է  եղել,  տարեցներն  իրենց  հանգիստն  են  անցկացրել  այնտեղ,  հիմա  դարձրել  են  համասեռամոլների  վայր  ու  էլի  չես  հասկանում. հեռուստատեսությամբ  գովազդու՞մ  են  ,,Կոմայգին,,՝ իր  նոր  կարգավիճակով  կամ  ,,սեռական  կողմնորոշմամբ,, թե՞՝ հակագովազդում. հավանաբար ՝ առաջինը, որպեսզի  Եվրոպային  ցույց տան, որ  մեր  մոտ  ,,հարգվում,, են  համասեռամոլների  իրավունքները  ու  ,,բարի,, աչքով,, նայեն,  վարկերից  ու  դրամաշնորհներից  չզրկեն /: Բայց , մյուս  կողմից,  մեր  արիացեղ  ժողովրդի  սիրտը  մտնելու  նպատակով  սերիալներում  անվերջ  շահարկում  են  ,,գենդերն,, ու,,Կոմայգին,, ՝դարձնելով  հայհոյանքի  ատրիբուտ: Օր  չկա, որ  երգիծական  սերիալներում  ,,գենդերն,,  ու  համարժեք  այլ  բառեր  չնենգափոխվեն, հայհոյանքի  ատրիբուտ  չդառնան /Դիտեք  ,,Վիպոյանական,, սերիալն  ու  կհամոզվեք /:  Որքա՞ն  կարելի  է  մարդկանց  լսելիքն  աղավաղել  ու  նոր, այլասերված  բառապաշար  ներմուծել  հասարակություն:  Առանց  այդ  էլ  հասարակության  մի  զգալի  մասը  բավականաչափ  փչացածություն  ունի: Ի՞նչ  է,  երկրում  ուրիշ  խնդիրներ  չկա՞ն,,  բացի  ,,գենդերացավով,, տառապելը:                  

                  ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 13 ноября 2013 г.

Աշնան տխուր մեղեդի

Ուր  էլ  լինենք ՝ չենք  մոռանա  ցեխակոլոլ  Վանաձորը, 

Կիսատ-պռատ, վատ կարկատած ու քարուքանդ  փողոցները,  

Տարիներով  անբարեկարգ, ասֆալտազուրկ մեր  մայթերը,

Մայթի վրա աղբով լեցուն, չդատարկվող աղբարկղերը: 

Մեր  դառնացած  սրտի  համար ուրիշ  ,,Արցախ,, պուրակ   չկա , 

 Իսկ  ,,Արցախում,, ոչ  մի անգամ մաքուր-սիրուն  վիճակ  չկա,

  Ինչքան  անցնես, երբ  էլ անցնես ՝հա  քանդում են, ,,չափառում,, են,

 Իբր, գիտե՞ք, ,,նորոգում  ենք,,  ,,թարմացնում  ենք ,, ՝      վերջը  չկա:

Հիմքը  խախտում, պատը  քանդում, աղճատում են       վթարային  մեր  շենքերը,

Ծառեր հատում, թփեր կտրում,օբյեկտ  դնում մայթին   կպած,

Ո՞ւմ  ,,դաբրոյով,, ո՞ր  օրենքով / ավելի  ճիշտ ՝այն         խախտելով /,

 Շատ  լավ  գիտի  ժողովուրդը,

Բայց նրա մի մասի հոգուն դե վաղուց է պատել մութը:                                                                                                 ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                                                     


четверг, 7 ноября 2013 г.

Շարքային գյուղացիները խնայեն, բարձրաստիճան պաշտոնյաները շռայլեն

Նոյեմբերի  2-ին  ,,Ազատություն,, ռադիոկայանի  թղթակիցը, այցելելով  ..Հանրապետական,, կուսակցության  գրասենյակ ՝ հետաքրքրվում  է  այն տեղ  ընթացող  քննարկումների  մասին / որոնք  վերաբերվում  էին  Հայաստանի  անդամակցությանը  մաքսային  միությանը /,  ու  հարցնում,  թե  ինչպե՞ս  են  վերաբերվում  կուսակցության  ներսում ՝ վարչապետի  արտասահմանյան  ուղեւորությունների  վրա  1ամսում  ծախսված...200հազար  դոլարի   հանգամանքին:Պարզվեց, շատ  նորմալ  ու  օրինաչափ  են  համարում  դա  թե  վարչապետի, եւ  թե,  ասենք ՝ ԱԺ նախագահի  պարագայում: Ընդ  որում  անհասկանալի  մնաց, թե  այդ  գումարը  բյուջեի՞ց  է  հատկացվել,  թե՞ ՝ արտասահմանյան  վարկից  կամ  այլ  աղբյուրից, սակայն  մտահոգության  տեղիք  տվեց  այդ  ռեպորտաժին  հաջորդող  մեկ  այլ  ռեպորտաժ, որ  հակադարձ  համեմատության  մեջ  էր  նախորդի  հետ:     Այն  է ՝ Շիրակի  մարզի  գյուղերում  մարդիկ  ձմռանն  սկսել  են  նախապատրաստվել  ոչ  միայն  փայտով  ու   խորանարդ  մետրը ՝7000դրամ  արժողությամբ աթարով,  այլեւ  սկսել  են  կապրոնե  շշեր,  թղթեր  հավաքել, խնայել  ինչից  կարող  են, քանի  որ  գազ  օգտագործելու  հնարավորություն  չունեն: Պարզապես  ապշել  կարելի  է. երկրում  ծայրահեղ  աղքատություն  է,  արտագաղթ, նման  դեպքերում  այլ  երկրներում  բյուջետային  կրճատումներ  են  արվում, իսկ  Հայաստանում  վարչապետի  1  ամսվա  ուղեվորության  վրա  200հազար  դոլար  է  ծախսվում / դեռ  մյուս  պաշտոնյաների, ինչպես  նաեւ  այլեւայլ  բյուջետային  շռայլությունները  չհաշված / : Այստեղ  են  ասել ՝ ,Դե  եկ  վարդապետ  ու  մի  խենթանա ,,:                                         ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

Եթե տանն են թոշակ ստանում ՝ ուրեմն ,,կարիքավոր,,չեն. կառավարողների ,,տրամաբանությունը,,

Ամիսներ  առաջ  Հ1-ի ,,Ինդեքս,, տնտեսական  հավելվածը, ավետելով, թե  հանրապետությունում թոշակների  բաշխումն  սկսվել  է, մի  զարմանալի  միտք  հայտնեց, որն, ի  դեպ,  ավելի  վաղ  է  ,,օրենքի  ուժ,, ստացել  փոստային  բաժանմունքների  համար: Ըստ  դրա,  այն  թոշակառուները,  ովքեր  տանն  են  թոշակ  ստանում,  ուրեմն  այնքան  էլ  ,,կարիքավոր,, չեն,  եթե  փոստային  բաժանմունք  չեն  գնում,  ուստի  նրանց  թոշակները  կբաշխվեն  3-րդ  օրվանից  սկսած:  Հաշվի  չի  առնվում  այն  պարզ  տրամաբանությունը, որ  տանն  ստացողները, միգուցե,  դժվարությամբ  տեղաշարժվող  տարեցներն  են, հիվանդ  ծերերը, դեղորայքով  մի  կերպ  գոյատեւող  մարդիկ, որոնցից  շատերն  այդ  վիճակին  հասել  են  վայ-իշխանավորների  մեղքով, ում  հիմնական  մտահոգությունն  այսօր  այն  է,  որ  իրենց   ահռելի  աշխատավարձերն  սկսել  են  ,,քչություն,,  անել,  ,,չեն  հասնում  գների  ետեւից, ուստի  դրանք  բարձրացնելու  անհրաժեշտություն  կա .  այստեղ  են  ասել ՝ ,,Միայն  կաղին  որ  լինի,  ուտեմ,  պառկեմ,  գիրանամ,,: Ըստ  այդմ,  թոշակների  բաշխման  օրերին  Վանաձորի  փոստային  բաժանմումքներում  կարելի  է  տեսնել  հենակներով, անվասայլակներով  հաշմանդամների, տանեցիների  օգնությամբ  տեղաշարժվողների,  որոնք  նախընտրում  են  թեկուզ  հերթ  կանգնել,  տուժվել,  բայց ՝ օր  առաջ  ստանալ  թոշակը,  այլ  ոչ  թե ՝  օրերով  սպասել,  թե  երբ  պիտի  ,,պոչտալյոն  Պեչկինը,,  վերջապես  ժամանի: Փորձեցինք  կապվել  նպաստների  ու  թոշակների  հարցերով  զբաղվող  Թեժ  գծին, թե  որքանո՞վ  է  տեղին  տանը  թոշակ  ստացողների  գումարները  հատկացնել  միայն  3-րդ  օրվանից  սկսած, սակայն  վերջինների  հեռախոսահամարը 8008034, որ  գրված  է  ,,Սփյուռ,, տեղեկատուի  մեջ, 4-րդ  համարից  հետո  այլեւս  չէր  հավաքվում: Ի  դեպ, կան  փոստատարներ, որոնք  հաշվի  չեն  առնում  այդ  անհեթեթ  կարգը, եւ  առաջին  օրն  իսկ  գումարը  հանձնում  են  տներում  ստացողներին: Նոյեմբերի  4-ից  Վանաձորում  սկսվել  է  թոշակների  բաշխումը,  սակայն  նոյեմբերի  7-ի  դրությամբ  տներում  ստացողներին  դեռեւս  հերթը  չէր  հասել. այն  դեպքում, երբ  անգամ որոշ  հեռավոր  գյուղերում  էին  դրանք  բաշխվել: ,,Գումարները  դեռ  բանկից  չեն  բերել,,-պատճառաբանում  էին  փոստային  բաժանմունքներում. փաստորեն, հենց  հերթը  հասել  է  տներում  ստացողներին ՝ գումարներն  սկսել  են  քչություն  անել. չէ՞  որ  տներում  ստացողները  ,,կարիքավոր,  չեն.  այնպես, ինչպես  ամսի  1-ից  կամ  2-ից  աշխատավարձ  ստացող  նախարարներն  ու  պատգամավորները, բարձրաստիճան  այլ  պաշտոնյաներ, տներում  ստացողները  չեն  կարող  բողոքի  ցույց  անել  կամ  միանալ  մայրաքաղաքի  հեղափոխականներին...  Նոյեմբերի  7-ին  ցերեկային  ,,Հայլուրը,, հայտնեց, որ  այսօր  կառավարության  նիստում  քննարկվել  է  թոշակների  ուշացման  առթիվ  բողոքների  հարցը, եւ  պարզաբանվել  է,  որ  բաշխումն  սկսվում  է  յուրաքանչյուր  ամսվա  3-ից / իսկ  նախագահական  ու  խորհրդարանական  ընտրություններից  առաջ  որոշվել  էր   մայրաքաղաքում 1-ից  սկսել, մարզերում ՝ 2-ից :-Գ.Հ. / : Փաստորեն, թոշակների  բաշխումն  ընթանում  է  ձգձգումներով,եւ  անգամ  մայրաքաղաքում  արդեն  հեղափոխական  գործընթացները  չեն  զսպում  կառավարողների  ախորժակը, եւ  շարունակում  են  գումարները  բանկերում  պտտեցնելու  տխուր  ավանդույթը: Ցավալի  է,  ամոթ  է,  սթափվեք , վերջապես  Աստծուց  վախեցեք,  ի  վերջո  ահեղ  դատաստանի  օր  էլ  է  գալու:                                    ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ


пятница, 25 октября 2013 г.

Քանի մաքսային միությունը կա ՝ հայերը պիտի թանկացած ձու ուտեն

Մի  քանի  օր  առաջ  ռուսաստանյան հեռուստատեսությամբ  հայտնեցին, որ  ձուն  թանկացել  է  6  տոկոսով, եւ  դեռ  թանկացումը  շարունակական  է  լինելու:  Թանկացման  հանգամանքը  բացատրվեց  հավկիթների  արտադրության  ժամանակ  տեխնոլոգիական  ինչ-ինչ  պրոցեսների  թանկացմամբ: Զարմանալի  է,  որ  Հայաստանում  շուրջ  2-3  ամիս է, որ  ձուն  թանկացել  է  կրկնակի  անգամ,  այն  էլ ՝ ներկրվող  ձուն, իսկ  տեղական  ձուն  դարձել  է  դեֆիցիտ: Այսօր  էլ  նույն  ռուսական  հեռուստատեսությունը  տեղեկացրեց, որ  հոկտեմբեր  ամսից  ձուն  տեղ-տեղ  կրկնակի  է  թանկացել: Ի  դեպ,  արդեն  տեւական  ժամանակ  է, Վանաձորում  վաճառվում  են  առանց  մակնշման, անհայտ  ծագման  հավկիթներ,  որի  մասին  հիշատակել  էինք   սույն  բլոգի ,,Անհայտ  ծագման  հավկիթներ ՝ Վանաձորի  խանութներում,, /26.09.2013թ. /  ,,Հավկիթների  արտահանումը ՝  գների  կատաղության  պատճա՞ռ,, / 12.09.2013թ. / հոդվածներում,  սակայն  առ  այսօր  որեւէ  պաշտոնական  տեղեկատվություն  չի  հնչել, թե  ի՞նչ  ձվեր  են  վաճառվում  խանութներում  կամ  այլեւայլ  առեվտրի կետերում  70-80-90 դրամով, եւ միայն  կողմնակի  խոսակցություններից  է  պարզ  դառնում, թե  իբր  դրանք  Ուկրաինայից  են  ներմուծվում. այդ  դեպքում  ինչու՞  մակնշում  չկա  դրանց  վրա, բացի  վրձնի  աննշան  հետքը:  Եվ  կամ  ու՞ր  են  հայաստանյան  հավկիթները, մի՞թե  հավերը  գործադուլի  մեջ  են, կամ ՝ ,,սատկոտել  են,, ինչպես  կարծիքներ  են  հնչում:Կամ  եթե   Ռուսաստանում  թանկացումը  նոր  է  սկսվում, ինչու՞  Հայաստանում  ավելի  վաղ  է  սկսվել:  Թե՞  դա  էլ  է  մաքսային  միություն  մտնելու  պայմաններից  մեկը, որ  պետք  է  Ուկրաինայից  կամ  Ռուսաստանից  ներկրվող  ձվերը  թանկ     վաճառվեն:                                                                            ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. Հոկտեմբերի 27-ին,  ,,Շանթ,,  հեռուստատեսության  կիրակնօրյա  ,,Հորիզոնի,,  ժամանակ,  ,,Որտե՞ղ  են  կորչում  ձվերը,,  ռեպորտաժում  մի  քանի  պատասխանատուներ, ի  վերջո,  փորձում  էին  պատասխաններ  գտնել, թե  ինչու  է  ձուն  թանկացել. պատճառաբանվում  էր  գազի, էներգիայի, հավերի  կերի  թանկացումն  ու  հավերի...ծերանալը.  սակայն  այդպես  էլ  չպարզաբանվեց,  թե  ինչու՞  խանութներում  վաճառվող  ձվերին  մակնշումներ  չկան, չէ՞  որ  դա  խախտում  է,  սպառողի  շահերի  ոտնահարում: Ստացվում  է,  որ  դրանք  սահմանային  ստուգման  չե՞ն  անցնում,  էլ  չենք  խոսում  որակի  ստուգման  մասին:                                               Հ. Գ. Նոյեմբերի 24-ին ,,Արմենիա,, հեռուստատեսության  ,,Սուր  անկյուն,, հաղորդումը  ներկայացրեց, որ  հանրապետություն  ահռելի  քանակությամբ  /  միլիոնների  հասնող  թվաքանակով / ձու  է  ներկրվում  Ուկրաինայից, Ռումինիայից, Թուրքիայից, Իրանից ; Բայց  անհայտ  մնաց, թե  ինչու՞ է  շարունակում  ձվի  գինը  բարձր  մնալ: Դիցուք, տեղական  ձվի  բարձր  գինը  պայմանավորված  է  Ռուսաստանում  թռչնակերի  գնի  բարձրացման, ինչպես  նաեւ ՝ Հայաստանում  գազի  ու  էներգիայի  սակագնի  բարձրացման  հանգամանքով, իսկ  ներմուծվող  ձուն  ինչու՞  է  թանկ, թե՞՝ դա  էլ  արհեստական  թանկացում  է ՝ տեղական  ձվի  ու թռչնաբուծարանների  շահերից  բխող :  

понедельник, 21 октября 2013 г.

Խիղճ ունեցեք ՝ խիճն ասֆալտապատեք

     Մայիս-հունիս  ամիսներից  սկսած ՝ Վանաձորի  Գ.Լուսավորիչ  փողոցի  / նախկինում Մարքսի  անունը  կրող /   մի  մասը  կազմող,  2000թվից  անվանակոչված Կ.Դեմիրճյան  փողոցում  ջրագծերի  փոխման  նպատակով  շինարարական  աշխատանքներ  տարվեցին, ու  թեպետ  մի  եզրաշերտ  ասֆալտապատում  արին ՝ 1-2 ամիս  փողոցը  քարուքանդ  թողնելով, սակայն  հիմա  փողոցը  շատ  ավելի  անբարեկարգ  է,  քան ՝ մինչեւ  ջրագծերի  փոփոխելը, որ  կատարյալ  փորձանք  է  դարձել  բնակչության  գլխին: Տերյան  փողոցում  էլ  եթե   ջրագիծ  փոխելուց  ու  2  ամիս  տարածքը  քարուքանդ  թողնելուց  հետո  մի  կերպ  կարկատանային-եզրաշերտային  ասֆալտապատում  արին / քանի  որ  ամբողջական  ասֆալտապատման  միայն  կենտրոնական  փողոցներն  են  արժանանում /,  ապա  Լազյան  փողոցի  մի  հատվածը ՝ նախկին  կոշիկի  ֆաբրիկայի  հարեւանությամբ, շուրջ  3  շաբաթ  է ՝ խճապատված  է / այնպես, ինչպես  Լուսավորչի 38  հասցեւմ  գտնվող  մայթեզրը /, ինչի  արդյունքում  խոչընդոտվում  է այցելուների  մուտքն ՝ այդտեղ  գտնվող  առեւտրի  տաղավարներ: Ի  դեպ, խճապատմանը  նախորդել  էր  2  շաբաթ  տարածքը  ճահճաթմբերի  մեջ  թողնելը ՝ հորդառատ  անձրեւների  արդյունքում: Քանի  որ  նախադեպը  եղել  է, որ  Լազյան / Շիրվանզադե  խաչմերուկից  մինչեւ  Գոշի  փողոցը  տարիներ  առաջ,  ՏԻՄ կամ ԱԺ ընտրությունների  նախօրյակին  խճապատել  էին ՝ ասֆալտապատելու  նպատակով, որ  այդպես  էլ  չարվեց,  ուստի  հնարավոր  է, որ  այս  դեպքում  էլ  նույնը  տեղի  ունենա:  / Իսկ  այդ  հատվածը ՝Լազյան / Շիրվանզադե  խաչմերուկից  մինչեւ  Գոշ, տարիներ  շարունակ  անբարեկարգ, քարուքանդ  վիճակում  է, որին  էլ  օրերս  ավելացավ  մի  գերեզմանաչափ  տարածքի  փորելն  ու  այդպես  թողնելը. չի  բացառվում, որ  երեկոյան  ժամերին  բոմժերն  ու  խրոնիկ  հարբեցողները  հերթական  կռվշտոցից  հետո  ակամա  հայտնվեն  այդ  եւ  այլեւայլլ  փոսերում, որ  ջրագծերի  փոխման  նպատակով  արվում  են  ու  օրերով  թողնվում. օրինակ ՝ նախկինում  Էնգելսի  անունը  կրող Նժդեհի  փողոցի  վրա / : Մինչդեռ  այդ  տարածքում  էլ  անցորդների  մշտական  երթեւեկ  է, քանի  որ  այդտեղ  առեւտրի  եւ  կենցաղսպասարկման  տաղավարներ  կան,  ու  անբարենպաստ  եղանակներին  առավել  եւս  փողոցը  դառնում  է  դժվարանցանելի,  եթե  առեւտրականները  ,,տախտակամածներ,, չտեղադրեն:  Այս  ամռան-աշնանն  էլ  Ղուկասյան  փողոցը  2  անգամ  քանդեցին ՝ ջրագիծ  փոխելու  նպատակով,  ու  մի  կերպ  ասֆալտապատում  արեցին ՝ կիսատ-պռատ. փողոցի  քանդած  եզրաշերտը  լիարժեք  չեն  ասֆալտապատել, ու  չփորած  հատվածը  բարձր  է  մնացել  փորած  հատվածից. այլ  կերպ ՝ զլացել  են  ասֆալտի  հաստ  եզրաշերտ  քաշեն: 1  ամիս  առաջ  էլ  ,,Լաչինի  միջանցք,, կոչվող  առեւտրի  հատվածում  լայնակի  քանդում  կատարեցին ՝ ,,Լաչինը,,հատող  Լազյան  փողոցի  երկայնքով. Թվում  էր, թե  դրանից  հետո  ,,Լաչինում,,  այլեւս  ջրի  վթարներ  չեն  լինի, բայց ՝ հոկտեմբերի 17-ից  սկսած, այստեղ  ջրի  վթարները  պարբերական  են  դարձել  ու  անվերջ  ջրեր  են  հոսում  փողոցով: Երկաթուղայինների  այգում  գտնվող  վետերանների  ակումբի  դիմացի  մայթեզրի  մի  զգալի  հատվածն  էլ  քանդեցին-փորեցին, ու  դրանից  հետո,  թեպետ  փորածը  փակել  են,  բայց ՝ մի  ամբողջ  հողաթումբ  է  կուտակվել  սիզամարգի   տարածքի  հաշվին: Լուսավորչի  ու  Նժդեհի  փողոցների  տարբեր  հատվածներում  էլ  շուրջ  2  ամիս  է  քանդում-փորում  են ՝ վերջը  չի  երեւում,  ու  առանց  այդ  էլ  ոչ  բարվոք  վիճակում  գտնվող  փողոցներն  ավելի  անբարեկարգ  են  դարձել, մայթն  ու  ավտոճանապարհը  խառնվել  իրար: ,,Օրը  մի  տեղ  կրծում-թողնում  են,  գոնե  մի  տեղ  վերջացնեն,  հետո  մյուսներին  անցնեն,,- նկատում  է մի  հնաբնակ  վանաձորցի:  Մի  տեղ  ՝ քանդածը  խճապատել  են,  մի  տեղ ՝ քարակույտերով  ,,լցոնել,,  մի  տեղ  լցոնման  աշխատանքներին  անգամ  ծառերից  թափվող  շագանակենիներն  են  ներգրավվել ՝ վերածվելով  յուրճրինակ  ,,հումքի,, ՝ որպես  ,,ասֆալտ,,; Նախկին  բարետես  Կիրովականը  վերածվել  է  իսկական  հողային  ճանապարհներով  Ղարաքիլիսայի: Տարիներ  առաջ  ,,Ազգը,, մի  խորագիր  ուներ ՝ ,,ԴԱԺՈ-յի  ընտրությունները  Դարուփոսում,,.  հիմա  իսկական  Վանաձորն  է. էլ  դարուփոս, էլ  քարուփոս,  էլ  քարուքանդ, էլ  ,,երախը,, աղբով  ու  տերեւներով  փակած, անկափարիչ  դիտահորեր : Քաղաքի  որ  հատվածով  անցնում  ես,  հասկանում  ես, որ  ,,այդտեղով  անցել  են  ջրմուղագործները,,  իսկ  ասֆալտապատողները  դեռ    չեն  մոտեցել: Դե  վերոնշյալ  փողոցներով  իշխանական  շարասյուներ  չեն  անցնում,  ուստի  դրանք  բարեկարգելը  երրորդական  պլանում  է:  Լավ, Մարքսին  ու  Էնգելսին  չեն  սիրում  գոնե  Նժդեհից  ու  Լուսավորչից  ակնածեն, ու  նրանց  անունը  կրող  փողոցներին  պատշաճ  ուշադրություն  դարձնեն, մայթերը  բարեկարգեն, աղբահանմանը  ուշադրություն  դարձնեն..  Գ.Լուսավորչի 38  հասցեում, մի  շարք  ազդեցիկ  բանկերի  մերձակայքում  մշտապես  չդատարկվող, գարշահոտություն  տարածող  աղբարկղեր  են ՝ շների  ու  ,ցավոք, նրանց  հետ  նույն  հարթության  վրա  գտնվող  բոմժերի  ընկերակցությամբ, որոնցից, ինչպես  նաեւ ՝  քարուքանդ  մայթից  խուսափելու  նպատակով  անցորդներն  ակամա  իրավախախտ  են  դառնում  ու  նախընտրում  ավտոճանապարհը ՝ վտանգելով  իրենց  անվտանգությունը: ,,Չես  հասկանում, քաղաք  է՞, թե՞ ՝ գյուղ, որ  փողոցով  անցնում  ես, ոնց  որ  գյուղի  փողոցներ  լինեն,  մենակ  պրոսպեկտն  է  շատ  թե  քիչ  նորմալ,,- դժգոհում  է  մեկ  այլ  հնաբնակ: Փաստորեն, կառավարությունը  փող  է  հատկացրել  ասֆալտապատման  նպատակով, բայց  հիմնականում  ջրագծերի  փոխման  նպատակով  քանդման  աշխատանքներ  են  տարվում ՝ գերմանական  վարկային  ծրագրով,  իսկ  ասֆալտապատում  իրականացվում  է  քարուքանդից  ամիսներ  անց,  այն  էլ ՝ ,,կաթիլային  ներարկմամբ,,:  Մի  քանի  օր  առաջ  էլ  մի  հետաքրքիր  նորություն  պարզվեց. ջրագիծ  փոխելը  վարկային  ծրագրով  է, բայց  քանդել-փորելը ՝ համայքային  տեխնիկայով  ու  միջոցներով ;Դա  պարզվեց  այն  բանից  հետո, երվբ  վանաձորյան  հեռուստաալիքներից  մեկին  մի  տիկին  բողոքել  էր, որ  ջրմուղի  կողմից  ջրագիծ  փոխելուց  հետո  իր  տուն  մտնող  ջրագիծը  վնասվել  է, իսկ  ջրմուղից  պարզաբանել  էին  թե  դրա  պատասխանատուն  ոչ  թե  իրենք  են, այլ ՝ քանդումը  իրականացրած  ՍՊԸ-ն: Մի  խոսքով ՝ ջրմուղ-համայք, վարկային  ու  համայնքային, պետական  ու  մասնավոր  խառնվել  են  իրար ՝ ի  վնաս  բնակչության: Ընդ  որում, ջրագծերի  փոխման  ընթացքում  այլեւայլ  ,,արտակարգ  պատահարներ,, էլ  են  լինում. օրինակ ՝ կաբել  վնասելու  դեպքեր:  Բանը  հասել  է  այնտեղ, որ  երբ  որեւէ  թաղամասում  հոսանք  է  անջատվում,  անեկդոտի  կարգով  ասում  են.,,Երեւի  էլի  ջրմուղի  տրակտորը  գործի  է  անցել, մի տեղ  տվել-պայթացրել  է  կաբելը,,:  ...Այս  օրերին  վանաձորցիներին  քարուքանդ  փողոցներից  առավելապես  փրկում  են  աշնան  թափվող  տերեւները ՝յուրօրինակ  գորգի  դեր  կատարելով:                                               ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                        Հ.Գ. Տես նաեւ ,,Նեմեցական ծրագիրը՝ գործողության մեջ,, 23.09.2013                                                                              

вторник, 8 октября 2013 г.

Թանկացած գազից կհրաժարվեք ՝ հոսանքը կանջատեն. վաղահաս ձմռան շեմին

     ,,Մթի  ու  ցրտի,, տարիները ՝1990-96թվականները, երբ մեկ-երկու  կամ մի  քանի ժամով էին հոսանք տալիս, վաղուց անցյալում են, բայց, 2000թվից սկսած` շարունակական  գործողության  մեջ  են  ,,պլանային  ու  նորոգման,, անվան  տակ  արվող  5-7ժամյա  անջատումները, եւ  ամեն  օր,  գիշերային  լուրերի  վերջում  Հ2-ը  մի  ,,լավաշ,,  ցուցակ  է  ներկայացնում, թե  ՀՀ  որ  քաղաքի  կամ  գյուղի  որ  թաղամասն  է  հաջորդ  օրը  հոսանքազրկվելու ՝ 5-7 ժամով:  Զուգահեռ  էլ  ոչ  պլանային  անջատումներ  են  արվում. տվյալ  դեպքում ՝ Վանաձորում, ու  այդ  անկապ  անջատումները, երբ  անսպասելի  հոսանքազրկում  է  լինում, չի  կարող  իր  բացասական  հետեւանքները  չունենալ  մարդկանց  կենցաղի, աշխատանքի  կազմակերպման  վրա, հաճախ  էլ  նպաստում  է  էլեկտրական  իրերի  փչանալուն, իսկ  դրանց  դրամական  փոխհատուցումը  դժվար  ապացուցելի  խնդիր  է  Հայաստանի  պարագայում, երբ  օրենքները  գրեթե  չեն  գործում: Դե  հավանաբար  անկապ  անջատումները / որոնցով  եթե  որեւէ  մեկը  փորձում  է  հետաքրքրվել,  ասում  են ՝ վթար  կա /  թերեւս, արվում  են  էլեկտրական  սարքավորումների  նորոգման  արհեստանոցների  աշխատանքն  աշխուժացնելու  նպատակով : Հետաքրքիրն  այն  է,  որ  մայրաքաղաքում  զուգահեռաբար  էլ  ,,հովհարային,, ջրանջատումներ  են  լինում,  ու  կրկին  այդ  մասին  նախապես  ծանուցվում  է  Հ2-ով,ինչն  էլ  հիմք  է  տալիս  ենթադրելու, թե  այդ  ամենը  նպատակ  է  հետապնդում  մարդկանց  կենցաղային  հոգսերն  ավելացնել, որպեսզի  քաղաքականությամբ  հետաքրքրվելու  ժամանակ  չունենան, ու  միայն  մտածեն  կենցաղի  ու  օրվա  հացը  հայթայթելու  մասին: Ինչի՞  նման  է, երբ  ցերեկով  մտնում  են  խանութ ՝ սրահը  մթության  մեջ  թաղված  է,  կշեռքները  չեն  աշխատում  հոսանքազրկման  հետեւանքով, գնում  են  բանկերում  վճարումներ  կատարելու ՝ համակարգիչները  չեն  աշխատում  հոսանքի  պատճառով, նստած  են  համակարգչի  առջեւ ՝ անսպասելի  հոսանքազրկման  պատճառով  ծրագիրը  խափանվում  է, կատարած  աշխատանքը ՝  ոչնչանում: Կամ, որ  ամենաահավորն  է ՝ հիվանդին  սիստեմ  են  միացրել ՝ հոսանքն  անջատվում  է  այդ  պահին,  ու  եթե  դա  հիվանդի  կյանքի  համար  անդառնալի  հետեւանքներ  ունենա ՝ ո՞վ  է  պատասխան  տալու: Դիցուք, հիվանդանոցը  կարող  է  սնուցման  երկրորդ  գիծ  ունենալ, իսկ  տներում  բուժվող  հիվանդնե՞րը: Մի  ժամանակ  խոսում  էին  էներգիա  արտահանելու  մասին, հիմա  ի՞նչ  պատահեց, որ  այդպես  կտրուկ  սկսեց  քչություն  անել  էներգիան, որ  ,,պլանայինից,, բացի ՝ մի  հատ  էլ  անպլան  ու  անկապ  անջատումներ  են  անում: Հերթականը  Վանաձորում  հոկտեմբերի  7-ին  եւ  8-ին  էր ՝,,խստացված,, ռեժիմով:  Ահավասիկ, հոկտեմբերի 7-ին, երբ  նախօրեին  ողջ  օրն  անընդմեջ  ձյուն  էր  տեղում, ժամը 10-ն  անց  30-ից  հոսանքազրկվեցին  քաղաքի  տարբեր  հատվածներ: Այնուհետ, տարբեր  ժամերի, սկսեցին  հաջորդաբար  վերականգնվել  հոսանքազրկված  թաղամասերը: 15-ն  անց  30-ին  զանգահարեցի  Էլցանցի  ,,Դեբեդ,, մասնաճյուղ, փորձելով  հետաքրքրվել, թե  արդյո՞ք  սա  ,,պլանային,, անջատում  է,  եւ  որքա՞ն  կտեւի  այն,  պատասխանեցին, թե  ՝,,ամբողջ  քաղաքի,, կտրվածքով  է  անջատումը, վթար  է  եղել:  Հաջորդ  հարցիս, թե  ինչպե՞ս  է  ամբողջ  քաղաքի  կտրվածքով,  եթե  ժամը 14-ի  դրությամբ  քաղաքի  կենտրոնական  հատվածներում  հոսանք  կար, մի  շարք  տեղերում  էլ  վերականգնել  են, բայց  Երկաթուղայինների  այգուն  հարող  շենքերում  հոսանք  չկա, պատասխանեցին, թե  ,,Հերթով  միացնում  են,,: Ի  վերջո,  ժամը 18-ն  անց  45,   ութժամյա  անջատումից  հետո  նշված  թաղամասի  շենքերի /Կ. Դեմիրճյան 26, 28, 30 եվ  այլն  / հոսանքը  վերականգնվեց, բայց...հաջորդ  օրը, հոկտեմբերի  8-ի վաղ  առավոտից  հիշյալ  շենքերը  կրկին  հոսանքազրկվեցին:  Այս  անգամ  էլցանցից  մեզ  տվեցին  ինժեների  հեռախոսահամարը, բայց,  վերջինս,  ,,Վթարը  ի  վերջո  վերացվե՞ց,, ՝ հարցը  դեռ  չլսած ՝ հեռախոսն  անջատեց  ու  այլեւս  չէր  վերցնում:  ,,Սփյուռ,, տեղեկատուից  վերցնելով  ,,Թեժ  գծի,,  համարը ՝180, զանգահարեցինք  եւ  նույն  հարցը  նրանց  ուղղեցինք:  Այդտեղ, ճիշտ  է,  չգիտեին, որ  իրենք  ,,Թեժ գիծ,,  են   կոչվում,  այլ  ասեցին, որ  էլցանցի  հերթապահությունն է,  բայց  ավելի  բարյացակամ  գտնվեցին,  ու  պատասխանեցին, որ  ,,Մեծ  վթար,, է, ու  հիմա  ,,աշխատանքներ  են  տարվում,,:  ,,Ո՞րն  է  վթարի  պատճառը,, ՝  ,,Կաբելները  մաշված  են,,:  Ու  խոստացան  մինչեւ ,, օրվա  վերջը,,     վերականգնել:Բարեբախտաբար,ժամը 13-ն  անց  հոսանքը  վերականգնվեց. թերեւս,  քաղաքացիների  բազմաթիվ  բողոքների  ու  մտահոգիչ  զանգերի  արդյունքում, բայց  ոչ  մի  երաշխիք  չկա,  թե  կրկին  հոսանքազրկում  չի  լինի, քանի  որ,  ըստ  տեղեկությունների,  ջրմուղն  էլ  իր  հերթին  շինարարական  աշխատանքների  ընթացքում  կաբելներ  է  վնասում:  Դիցուք,  այս  անգամ  իսկապես  վթար  է,  բա  նախորդ  անգամնե՞րը / օրինակ ՝ մեկ  շաբաթ  առաջվա  մեկժամանոց  անջատումը /: Ի  դեպ,  հոկտեմբերի  7-ին  քաղաքում  պարզապես  ,,գժանոց,, վիճակ  էր. կամ  հոսանք  չկար, կամ ՝ինտերնետ  կապ  չկար, քանի  որ  որտեղ  էլ  հոսանք  կար ՝ինտերնետ-մատակարարն  էր  հոսանքազրկված  թաղամասում  գտնվում:  Ու  նման  դեպքերը  եզակի  չեն. ահա  եւ  ձեզ  ,,գիտատեխնիկական  առաջընթաց,,: Չի  բացառվում,որ  այսօրինակ  անջատումներն  արվում  են  մարդկանց  ինֆորմացիայից, ռադիոհեռուստատեսությունից  կտրելու  նպատակով  կամ ՝  նպատակ  ունեն  ետ  պահել  թանկացած  գազից  էներգիայի  հույսով  հրաժարվելու  մտքից, կամ  էլ  ՝  աշխուժացնել  մոմի, չոր  սպիրտի  ու  կերոսինի բիզնեսը:Իսկ  այսօրինակ  անջատումներից  ամենից  շատ  տուժում  են  սոցիալապես  խոցելի  խմբերը, որոնք  գազից  հրաժարվել  են ՝թանկության  պատճառով: Մի  քանի  օր  առաջ  հեռուստաալիքներից  մեկը  տեղեկացրեց, որ  ատոմակայանը  կանգնում  է:  Միգուցե, այդ  պատճառով  էլ  որոշել  են  ավելի  խստացնել  անջատումները,  ու  ,,կուժն  ու  կուլան,,  սկսել  են  կոտրել  մարզերի  գլխին: Փաստորեն, իսկական  հովհարային  անջատումները  հիմա  են, իսկ  90-ականներին  հովհարային  միացումներ  են  եղել:                    ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 4 октября 2013 г.

Հրապարակայնություն ունենք ՝ աշխարհը չունի

  Վանաձորցի  Ջեմմա  Վարդումյանին  պատահաբար  հանդիպեցի  Լոռու  մարզային  գրադարանում,  ուր երկուսս  էլ  հաճախ  ենք  այցելում  մամուլի  բաժին ՝ ընթերցանության: Նշենք, որ  Ջեմմա  Վարդումյանը 2008 թվի  մարտի 1-2-ի  զոհերից  Դավիթ  Պետրոսյանի  մայրն  է: Գանգատվեց, որ  ոչ  մի  կերպ  չի  կարողանում  ոչ  թերթերում, ոչ   առաջատար  կայքերում  գտնել  Ազգային  ժողովի  հերթական  քառօրյայում  հարցուպատասխանի  այն  հատվածը, երբ  ՀԱԿ պատգամավոր  Լեւոն  Զուրաբյանը  հարց  էր  ուղղել  Աժ նախագահ  Հովիկ  Աբրահամյանին ՝մարտի 1-2-ի  զոհերի  հարազատներին  փոխհատուցում  հատկացնելու  մասին:Իսկապես, ընդդիմադիր  երկու  թերթերում  փնտրեցինք   Զուրաբյանի  ելույթը ՝ չգտանք: Հետո  հիշեցի, որ  ախր  մի  ժամանակ  / 90-ականների  վերջերին /   Աժ  պաշտոնաթերթը, որ  ,,Հայաստանի  Հանրապետությունն,, էր,  ու  խմբագիրը  Լիզա Ճաղարյանն  էր,  տեղը  տեղին  լուսաբանում  էր  Աժ նիստերը, ներկայացնում  պատգամավորների  ելույթները: Ավաղ, հիմա  ոչ  միայն   Զուրաբյանի   ելույթին, այլեւ  ընդհանրապես  Ազգային  Ժողովին  վերաբերվող  տեղեկատվության  չհանդիպեցինք, եւ  ավելի  շատ  վարչապետի  ու  նախագահի  գործունեության  լուսաբանումն  էր  այդտեղ: Ավելի  ուշ  փորձեցի  ԱԺ կայքից  որեւէ  տեղեկություն  ստանալ,  բայց  այդտեղ  ընդհանրապես  ,,հարցուպատասխան,, բաժին  չկար: Եվ ամենաթարմ  տեղեկատվությունը  Հովիկ  Աբրահամյանի  հայտարարությունն  էր  ՝ Զարուհի  Փոստանջյանի ՝  ԵԽԽՎ-ում ,,պահվածքի,, մասին: Եվ  այսօր  ոմանք  խոսում  են  ժողովրդավարության  ,,առաջընթացի,,  մասի՞ն, երբ  հենց  միայն  այն, որ  1998-99 թթ.  ,,Հայաստանի Հանրապետությունը,, լուսաբանում  էր  Ազգային  Ժողովի  նիստերը, իսկ  այսօր ՝ ոչ,  տեղով  հետընթաց  է: Կամ  ինչի՞  նման  է, երբ  Ստրասբուրգում  տեղի  ունեցած  ԵԽԽՎ  նիստին   ընդդիմադիր   Զարուհի  Փոստանջյանի  ելույթը  միայն  ,,Ազատություն,, ռադիոկայանով  հնչեց, իսկ  ,,առաջատար,, հեռուստաալիքները  բավարարվեցին  միայն  նրա  ,,պահվածքի,, մասին  ԱԺ  նախագահի  հայտարարությամբ, ու  շատերը  չիմացան, թե  այդ  ի՞նչ  պահվածքի  մասին  էր  խոսքը:  ՀՀ  նախագահի  ելույթը  գովաբանող  ելույթներ  են  ցույց  տալիս,  բայց  ընդդիմադիր  պատգամավորների  ելույթներ  չհնչեցին  հեռուստատեսությամբ: Իսկ  ,,Ազատություն,, ռ/կայանի  ձայնն  էլ, որով  միայն  կարելի  է  ունկնդրել  ընդդիմադիր  ելույթների ՝ արդեն  քանի  օր է ՝ խաթարումներով,  ղռղռոցներով  ու  այլ  ալիքների  ,,ներխուժումներով,,  է  ընթանում Վանաձորում, ու  սա  առաջին  անգամ  չէ. ինչպե՞ս  կարելի  է  նույն  հաճախականության  վրա  մի  քանի  միլիմետր  հեռավորությամբ  ալիքներ  հատկացնել: Ի  դեպ, օրերս  ,,Ազատություն,, ռ/կայանով  Ջեմմա  Վարդումյանի  ելույթը  հեռարձակվեց, բայց  որքան  փնտրեցի  ,,Ազատության,, կայքում, այդպես  էլ  չգտա. այնպես,  ինչպես  ամիսներ  առաջ  մի  հետաքրքիր  ռեպորտաժ  հեռարձակվեց  Քաշաթաղի  մասին / առ  այն, որ  լուսավորություն  չկա /, սակայն  այդ  ռեպորտաժը  փնտրեցի  ու  չգտա: Հավանաբար, որոշ  նյութերի  նկատմամբ  ներքին  գրաքննություն  կա  ու  հրահանգ. հեռարձակել, բայց ՝չարխիվացնել: Սա՞  է  թվացյալ  ժողովրդավարությունը, որի  մասին  ոգեւորված  խոսում  էին  եվրոպացի  ,,քեռիներն,, ՝ Ստրասբուրգից:                   ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 26 сентября 2013 г.

Անհայտ ծագման հավկիթներ ՝ Վանաձորի խանութներում

 Վանաձորի  առեւտրի  կետերում  շուրջ  2  ամիս  է ՝ վաճառվում  են  անհայտ  ծագման, առանց  որեւէ  մակնշման, կասկածելի  մեծության  հավկիթներ, որոնց  գները  2  ամսվա  ընթացքում  55-ից  դարձան  70, տեղ-տեղ  նույնիսկ ՝75-80դրամ: Այդ  ֆոնի  վրա  աճել  են  նաեւ  այսպես  կոչված  ,,տնական,, հավկիթների  գները ՝ դառնալով 100դրամ :. Նկատի  ունեցեք ՝ ոչ Ամանոր է, ոչ էլ  Զատիկ, պարզապես ՝,,վերեւներում,, երեւի  ,,շատ  խառն,, են մաքսայինաեվրոպախառն, ու, լավագույն դեպքում, սա  շուկայական ,,մաֆիայի,,  կերած  բողկերն  են , որոնք  ,,պղտոր  ջրում  ձուկ  որսալու,, լավագույն  ժամանակն  են  ընտրել:  Ամենայն  հավանականությամբ, ՏՄՊՊՀ-ն  այդ  հարցով  չի  զբաղվում, քանի  որ  վաճառքի  հանված  հավկիթներն, ըստ  տեղեկությունների,  ներմուծված  են,  ուստի  տեղական  արտադրողների  շահերի  պաշտպանության  հարց  չկա: Այ  եթե  տեղական  արտադրողը  փորձեր  էժան  ձու  վաճառել, այդ  դեպքում  կտուգաներ  ՏՄՊՊՀ-ն. այնպես, ինչպես  մի քանի  տարի  առաջ: Հետաքրքիրն  այն  է,  որ  սպառողների  իրավունքների, սննդամթերքի  անվտանգության  հարցերով  զբաղվող  որեւէ  կազմակերպություն  էլ  չի  ահազանգում  այդ  մասին: Դե  երեւի  իսկապես  որոշել  են  հայ  ժողովրդին  վարժեցնել  թանկ  գնի  վրա:  Իսկ  որա՞կը. մարդիկ  չգիտեն, թե  ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ է  արտադրել  այդ  հավկիթները, որոկյա՞լ են, անորա՞կ են, առողջության  համար  վտանգավոր  չե՞ն: Եվ  քանի  որ  պաշտոնապես  Հայլուրն  էլ  է  հայտնել, որ  տեղական  ձուն  արտահանվում է, ուստի  մնում  է  եզրակացնել, որ  այդ  հավկիթներն  իսկապես  ներմուծվում  են: Բայց  որքանո՞վ  է  տրամաբանական, երբ  տեղական  հավկիթն  արտահանվում է, իսկ  ,,դրսից,, ներկրվում է  կասկածելի  որակի  ձու ՝ ,,սուպեր,,գնով:                                                           ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 24 сентября 2013 г.

Անկախությու՞նն է մեղավոր, թե՞՝վատ իշխանավորը կամ պաշտոնյան

Այս  օրերին,  երբ  ՀՀ  իշխանություններն  ու  տարբեր  քաղաքական  ուժեր  զբաղված  են  մաքսային  միության  մեջ  մտնելու  ծրագրի  քարոզչությամբ, իսկ  անկախության  ջատագովներն  էլ  ,,սուգ  են  կապել,,  թե ՝,,անկախությունը  մեր  ձեռքից  գնում  է ,, ՝ Վանաձորում  մարդիկ  ոտուձեռ  ընկած ՝ ձմռան  նախապատրաստական  աշխատանքներ  են  տանում: Նրանց  ի՞նչ  հոգսն  է,  մաքսային  միությա՞ն  մեջ  կմտնենք,  թե՞ ՝ Եվրամիության :Բարձրագույն  կրթությամբ  երկարամյա  գործազուրկ  մի  կին  հենց  այդպես  էլ  ասաց.,,Հա  մե՞զ  ինչ,,: Նրանք, ովքեր  դեռ  մի  կերպ  գոյատեւում  են ՝սոցիալական  ծանր  պայմաններում,  ու  ինքնասպանության  չեն  դիմում ՝ թոշակ-նպաստի, ,,երջանիկներն,, ՝ աշխատավարձի  կամ ՝ ,,դրսից,, ստացվող  օգնությունների  շնորհիվ  են  պահպանում  իրենց  գոյությունը: Իսկ  նրանց  մի  մասը  ռուսական  ռուբլով  էլ  է  օգնություն  ստանում,  եվրոյով  էլ:  Ռուսաստանից  վերջերս  եկած  ծանոթներիցս  մեկը  ցավով  նկատեց, որ  քաղաքում  ավելացել  է  ,,իրենց-իրենց  խոսողների  թիվը,,:  Ես  կասեի ՝ երգողների  թիվն  էլ  է  ավելացել.  ,,էլիտար,,  երգիչները  բեմի  վրա  են  երգում կամ  հեռուստատեսությամբ, ոչ  էլիտարներն  էլ ՝ փողոցում: Դե  Մոսկվայի  նման  չէ, որ  մետրոյի  կայարաններում  անգամ  պրոֆեսիոնալները  երգով  փող  վաստակեն, այս  դեպքում   երգում  են  ,,դարդից,, ու  նրանք  հասարակության  մեջ  ,,գժվածի,, համարում  ունեն: Եթե  մի  ժամանակ  այս  կարգի  ,,գժվածները,, հատուկենտ   տարեցներ  էին ՝ հոգեկան  շեղումներով,  ապա  այսօր  ցավով  ականատես  եղանք  մի  երիտասարդի  ,,ցավամորմոք,, ելեւէջներին ՝ քաղաքի  խանութներից  մեկի  առջեւ:  Ու  նման  դեպքերում   անցորդները  ,,մխիթարվում,, են, որ  դեռ  իրենք  էլ  չեն  սկսել   փողոցում  անկապ  երգել,  ու  շատ - շատ  ասում  են ՝ ,,Էս  ուր  հասանք...,,:  Կայուն, մշտական  հոգեկան  խաթարում  ունեցողներն  էլ    անհասցե  հայհոյելով  ու  զազրախոսելով  ման  են  գալիս. թեպետ ՝ոմանք  կոնկրետ  հասցեատիրոջ  էլ  են  ուղղում  իրենց  խոսքն ՝ ընդդեմ  իշխանությունների: Դե  հավանաբար  սա  էլ  է  անկախության  մեծագույն  նվաճումներից  մեկը. խոսքի  ազատություն  է, ով  ինչ  ուզում ՝ասում  է . թեկուզ ՝ մարդկանց  լսելիքն  ապականելու  հաշվին, թեկուզ ՝ գիշերային  լռություննն  ու  մարդկանց  գիշերային  հանգիստը  խաթարելով: Ու  այդ  ժամերին  ոչ  մի  ոստիկան  էլ  չի  հայտնվի.  այ  եթե  ընդդիմության  միտինգ  լիներ,  անպայման  կվկայակոչեին  հասարակության  անդորրը  ,,խանգարելու,, մասին  ՝  անգամ ՝ ցերեկով...Մի  տհաճ  երեւույթ  էլ  է  հայտնվել ՝ վերջին 10-15 տարիներին ՝բջջային  հեռախոսների  ներմուծումից  հետո: Չնայած  սահմանադրությամբ  մարդն  ունի  հեռախոսային  գաղտնիության  իրավունք,  սակայն  շատերը  կամավոր  իրենց  անձնական  կյանքը  դարձնում  են  հասարակության  սեփականությունն  ու  փողոցով  մեկ  հեռախոսով բղավում  կնոջ, սիրուհու, փեսայի, ամուսնու, զոքանչի, գործընկերոջ  կամ...,,համբալի,, վրա: Իսկ  անկախության  ամենամեծ  նվաճումը  ոչ  միայն  ինտերնետն  ու  բջջային  հեռախոսն  է,այլեւ ՝ այն, որ  բջջային  հեռախոս  կարող  են  ունենալ  նաեւ  բեռնակիրները, որոնց  ամբարտավան  տերերը  առիթը  բաց  չեն  թողնում  նրանց  ստորացնել  կամ ՝,,համբալ,, անվանել: Ցավոք,  ,,համբալ,,օտարալեզու  բառը, որ  բեռնակիր  է  նշանակում, հայհոյանք  է  դարձել  անգամ ՝ դպրոցականների  համար, եւ  նրանք,  շնորհիվ  սերիալներից  ներմուծված  բառապաշարի,  իրար  ,,մեծարում,,  են  ,,այ  համբալ,  այ  բոմժ,, պիտակներով: Մարդու  սոցիալական  կարգավիճակը  դարձել  է հայհոյանքի  ատրիբուտ: Ասվածի  ապացույցին  ականատես  եղանք  ,,Կենտրոն,, հեռուստատեսությամբ,երբ  մայրաքաղաքի  Ծածկած  շուկայի  նկատմամբ  տեղի  ունեցող  ապօրինի  գործողությունների  առնչությամբ  միմյանց  հետ  վեճի  բռնված  կանանցից  մեկը  բղավում  էր  հակառակորդ  ,,բանակի,, վրա ՝,,այ  բոմժեր, սոված  շներ,,...Պատկերացնու՞մ  եք,  եթե  մարդն  արժանապատվությունը  պահելու  եւ  չստորանալու  պատճառով  է  անգամ  հայտնվել  սոցիալական  ստորին  սանդղակի  վրա ՝,,բոմժի,, կարգավիճակ  է  ստանում ՝ոչ  քաղաքացիական  հասարակության  կողմից,  ու  սրանց ՝ ոչ  քաղաքացիականների  տեսակն  այսօր  հսկայական  է,  ու  հենց  դա  էլ  ազգի  բարոյական  ոչնչացման  պատճառ  է  դառնում: Օրեր  առաջ  էլ  մի  ողբերգա-զավեշտական  տեսարանի  ականատես  եղա. 2  տղամարդ,  որոնցից  մեկը  ՝  մշտական  աղբ  քրքրող,միմյանց հետ  վեճի  էին  բռնվել ՝ աղբարկղ  նետված  լվացքի  մեքենայի  առնչությամբ:Մեկին  դրա  սնուցման  գիծն  էր  անհրաժեշտ, մյուսին,  թերեւս ՝ ամբողջը,  ու  մի  20  րոպե  ,,Ոսկե  հորթը,, ֆիլմի   Պանիկովսկու  ու  Բալագանովի  նման  քաշքշում  էին  իրար: Դասակարգային  պատկանելությամբ  մեկ  աստիճան  բարձր  կանգնածը, որ  բջջային  հեռախոս  ուներ,հակառակորդին  սպառնաց, թե  կզանգի  ուր  պետք  է; Թե  ու՞ր  պետք  է  զանգեր ՝ աղբարկղ  նետված  մեքենայի  առնչությամբ ՝ մնաց  անհայտ:  Դե  արի  ու  այս  խավին  հարցում  արա, թե ՝ մաքսային  միութա՞նն  է  կողմ,  թե՞՝ Եվրամիությանը:Չնայած  այս  կարգի  մարդիկ  էլ  ընտրական  ձայնի  իրավունք  ունեն,  ու  հենց  նրանց  նմանների  վրա  են  հենվում  ընտրախավերի  կազմակերպիչները:  Մի  խոսքով, անկախության  22 տարիների  ընթացքում  ժողովրդի  մի  զգալի  մասի  դիմագիծն  աղճատվել  է,  տեսակը ՝ մանրացել, ճղճիմացել, ու  ինչպես  մեծն  Թումանյանը  կասեր ՝,,Մինչեւ  մարդը  շատ  հեռու  է  իր  ճամփան,,:Մարդը  մարդուն  գայլ  է,  նախկին  սպեկուլյանտը ՝ մանր  չարչի ՝,,ջիբգիրի,,  հոգեբանությամբ, որ  ապրանքը  տոն  օրով  թանկ  է  ծախում,  սովորական  օրով ՝ էժան: Մեկին  թանկ  է  ծախում, մյուսին ՝ էժան,  նայած,  թե  գին  հարցնողի  հագուկապն  ինչ  է  հուշում  դրամապանակի  պարունակության  կամ  դասակարգային  պատկանելության  մասին: Ո՞վ  է  սրա  մեղավորը. անկախությու՞նը, թե՞ ՝ անկախության  արդյունքում  բարձր  պաշտոններ  ձեռք  գցած, կասկածելի  ճանապարհով  փողատեր  դարձած, ազդեցություն  ձեռք  բերած  ճարպիկ  մեկը, մի  քանիսը  կամ  սրանց  տեսակը:                                     ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 23 сентября 2013 г.

,,Նեմեցական,,ծրագիրը ՝ գործողության մեջ

              Վանաձորի  փողոցները  երբեէ  այս  աստիճան  քարուքանդ ու  ,,բրախված,, չեն  եղել:  Ու  դրա  ,,մեղավորը,,  կառավարությունն  ու  ջրմուղի  գերմանական  վարկային ծրագիրն է, որոնց  գումարներով  այս  տարվա  գարնան- ամռան  ամիսներից  սկսած ՝ քաղաքի  կենտրոնում ինչքան  հատվող, խաչվող  ու  հանդիպակած  փողոց, նրբանցք  ու  փակուղի, բակ  կա ՝  հա  քանդում  ու  քանդում են : Անկախության  տոնական  համարվող  օրն  անգամ  ՝ սեպտեմբերի 21-ին  Վանաձորում  շարունակվում  էին  գերմանական  վարկային  ծրագրի  շրջանակներում  տարվող  ,,ահաբեկչական,,գործողությունները ՝ փողոցների  նկատմամբ: Ղուկասյան  փողոցը, որ  2-3 ամիս  առաջ  էին  քանդել ՝ ջրագիծ  փոխելու  պատճառաբանությամբ, այդ  օրը  կրկին  քանդեցին, ու  խճապատեցին: Ըստ  տեղեկությունների ՝ ինչ-որ  սխալ  են  թույլ  տվել  շինարարության  ընթացքում, դրա  համար  երկրորդ  անգամ  են  նույն  գործողությունները  կատարում / բա  որ  բժիշկ  լինեին, ու  հիվանդին 2-րդ  անգամ  վիրահատեին /: Այդ  կարգի  սխալի  պատճառով  նույն  օրը  ջրագիծ  էին  տվել-պայթեցրել, ու  Կ.Դեմիրճյան 32 շենքի  բակն  ու  հարակից  փողոցը  ողողել  ջրերով: Դեմիրճյան 28  վթարային  շենքի  բակում  էլ  նմանատիպ  սխալի  պատճառով  ելեկտրական  կաբելն  էին  վնասել, ու  բնակիչներին  անլույս  թողել,  էլեկտրական  սարքավորումները  վնասել, չհաշված ՝ անջուր  թողնելը: Այդ  շենքի  բակում  մինչ  ուշ  երեկո,  ,,կոմբայնին,, խփած  լապտերիկներով   ջրմուղագործները  ջանք  ու  եռանդ  չէին  խնայում  ջրագիծը  փոխելու  նպատակով, բայց, փաստորեն, հոնքը շտկելու  փոխարեն ՝ աչքն  էին  հանել:  Սեպտեմբերի 21-ին  բուռն  գործողություններ  էին  տարվում  Լազյան  փողոցում, որտեղ  2  ամիս  առաջ  էին  քանդել, ու  հիմա   էլ  քանդել էին ՝ խճաքարապատելու  նպատակով. թե ասֆալտապատումը  ե՞րբ  կլինի ՝ Աստված  գիտե: Բայց  դրա  արդյունքում  մի  աղջիկ  լավ  սայթաքեց  աչքիս  առաջ  ու  մտքում  թերեւս  մի  լավ  հայհոյեց: Ի  դեպ, ա րդեն  մի  քանի  ամիս  է, վանաձորցի  կանայք  նախընտրում  են  ,,կալոշներով,,  դուրս  գալ  փողոց, իսկ  բարձրակրունկ  հագնելու  ռիսկի  դիմողներն  ստիպված  են  լարախաղացի  մասնագիտություն  սովորել ՝  խճաքարերով  քայլելու  նպատակով: Կառավարությանը  քիչ  է  մնում  հարցնենք. այ  ախպեր, լավություն  էիք  ուզում  անել ՝ վթարային  շենքերին  տիրություն  անեիք  ու  փող  դուրս  գրեիք,  թե  չե  համ  դուք  եք  ասֆալտի  փող  դուրս  գրել, համ ՝ ջրմուղն  է  վարկային  ծրագիրը  ,,խոդի  տվել  ,, ու  հիմա  ամբողջ  քաղաքը  քանի  ամիս  է  քանդուքարափ  վիճակում  է, հա  քանդում են, հա  փոխում են, հա նորից  են  քանդում, ու  ,,սենց,, երեւի  մինչե  ձմեռ:  Թեպետ, հիմա  էլ  աշնան  հորդառատ  անձրեւներն  են  այդ  ամենին  գումարվել ՝ դրանից  բխող  հետեւանքներով. ցեխ,  ճահիճ, կեղտ,  տեղ-տեղ  էլ  կենցաղային  աղբ.. Ըստ  տեղեկությունների, շուտով  կսկսվի  ,,Լաչինի  միջանցք,, կոչվող  բացօթյա  առեւտրի  վայրի  ,,գրոհը,,. այդտեղ  մեկ  տարի  առաջ  էին  ասֆալտապատել  / շուրջ  15  տարի  ,,անտեր,, թողնելոց  հետո /, բայց ՝ ջրահեռացման  աշխատանքները  չէին  կատարել,  ու  հիմա,  թերեւս, ստիպված  են  լինելու  ասֆալտը  քանդել, ջրագծերը  փոխել: Դե  եթե  15-20  տարվա  քարուքանդ  փողոցը  2012թվին ՝ ՏԻՄ  ընտրությունների  նախօրյակին   են  ասֆալտապատել, ո՞վ  գիտե, ջրագիծ  փոխելուց  հետո  ե՞րբ  կասֆալտապատեն. թերեւս ՝ մեկ  էլ  հաջորդ  ՏԻՄ  ընտրությունների  նախօրյակին ,2016 թվին:  Մի՞թե  հնարավոր  չէր  գրագծերը  փոխել ՝ մինչեւ  ասֆալտապատումը. չէ՞  որ  գերմանական  վարկային  ծրագիրը  5  տարի  է , գործում  է  Վանաձորում:  Թե  չէ  ինչի՞  նման  է. մարտ  ամսին  կարկատանային  ասֆալտապատման  ենթարկված  Կ.Դեմիրճյան  փողոցը  հունիսին  քանդում  են, ջրագիծ  փոխում, ու  հետո, 2  ամիս  անց, երբ  փողոցը  կրկին  ասֆալտապատում  են, հանկարծ  հիշում  են, որ  Երկաթուղայինների  այգու  եւ Կ.Դեմիրճյան 30 շենքի դիմաց   պետք  է  քանդեն, որ վթար  վերացնեն / ընդ  որում  այդ  քանդելուց  հետո  էլ  թերեւս  վթարային  վիճակը  պահպանվում  է,  քանի  որ   ավտոճանապարհի  դիտահորերը  1  տարի  է ՝,,երախները,, բաց  վիճակում  են /:     Հիմա  էլ  շուրջ  2  ամիս  է ՝ Տերյան  փողոցն  է  քարուքանդ, խճաքարերով  ու  խրամատներով  պատված:  Ենթադրվում  է,  թե  այս  գործի  կազմակերպիչների  գործողությունները  բխում  են  բժիշկ-վնասվածքաբանների,  ,,սնխչիների,,  կոշկակարների  ու  ավտոնորոգման  կետերի  շահերից:....... .....Ակամա  հիշում  եմ  ,,Կարգին  հաղորդում,, երգիծական  մանրապատումներից  մեկը:  Հայկոն  հայհոյելով  գնում  է,  ասելով ՝,,Էս  ինչ  անննասուն  երկիր  ա,,: Մկոն, որ  ոստիկանի  դերում  է,  բռնում-տանում  է  բաժանմունք, որի պետը  հարցնում  է,  թե  ինչու  է  այդ  մարդուն  բռնել: ,,Հայհոյում  էր,  ասում  էր ՝ էս  ինչ  անասուն  երկիր  ա,,: ,,Դե  գիտե՞ք,  ես  Հայաստանի  մասին  չեմ  ասել,  Շվեյցարիային  եմ  նկատի  ունեցել,,,- փորձում  է  արդարանալ  Հայկոն: Այդ  ժամանակ  բաժանմունքի  պետը  Մկոյին  տուգանում  է:  Վերջինս  Հայկոյին  գանգատվում  է,  թե  քո  փոխարեն  ինձ  տուգանեցին:  Հայկոն  էլ  չարախնդում  է,  թե ՝,,Բա  որ  ասում  եմ  անննասուն  երկիր  ա,, ՝  ու  փախչում:                                                       ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                                        Հ.Գ. Տես նաեւ ՝10.09. 2013թ. ,,Ջրմուղագործներն  ուսումնական պրակտիկա՞ են անցնում,,    13.07.2013թ,,Ջրագծերը  փոխում են, ասֆալտապատումը ՝ մոռանում,,  15.06.2013թ. ,,Եւ կրկին անորակ ասֆալտապատման,  բաց դիտահորերի  ու բյուջետային վնասների  մասին,, հոդվածները  սույն բլոգում

четверг, 19 сентября 2013 г.

Վանաձորի կոմունիստներն ՝ ի պաշտպանություն մաքսային միության

Իրականանալուն  մոտ  է  կոմունիստների ՝ անկախության  տարիների  20-ամյա  երազանքը. Հայաստանն, ի  վերջո, անդամագրվելու է Ռուսաստան+Բելառուս  միությանը. ռուսամետները  կասեին ՝ տուտ  եշչշյո  ի  Ղազախստան  եսծ...,,: Շատ  ավելի  լավ ՝ դեռ  իրենց  տեսակը  պահպանած  կոմունիստների, ու  նրանց  հետագա  գործունեության  համար: Մի  խոսքով,  ՀԿԿ  Վանաձորի  քաղկոմում  սեպտեմբերի  19-ին  մամլո  ասուլիս  էր  հրավիրվել, ու  կոմկուսի  առաջին  քարտուղար  Անդրանիկ  Ղուկասյանն  առաջին  անգամ  գոհունակություն  հայտնեց  ՀՀ  իշխանություններից ՝ իրենց  արտաքին  քաղաքականության  համար. ,,25 տարվա  ընթացքում  սա  առաջին  լուրջ  պայմանագիրն  է ՝ ԽՍՀՄ  փլուզումից  հետո,,:  Իսկ  ի՞նչ  է  տալու  այդ  միությունը  բազմաչարչար  հայ  ժողովրդին: Ղուկասյանը  համոզված  է,  որ  գազը  կրկին  էժանանալու  է  / Իսկ  ՀՀ  էներգետիկայի  նախարարն  օրերս  հայտնել  էր, որ  գազը  չի  էժանանա,  թեպետ, ո՞վ  գիտե, Շավարշ  Քոչարյանն  էլ  պնդել  էր,  թե  մաքսային  միության  մեջ  մտնելը  բացառվում  է -Գ.Հ.  /:  Ղուկասյանը  համոզված  է  նաեւ, թե  գներն  իջնելու  են: Իմ  հարցին, թե  վիզային  ռեժիմը  կվերանա՞, կրկին  դրական  պատասխանեց: Ավելին, համոզված  է  նաեւ, թե  երկաթուղին  են  բացելու,  իսկ  որ  մինչ  օրս  չեն  բացել, ապա ՝ ի  հեճուկս  Եվրամիության, որ  ,,ինչ  այլանդակություն  ասես  չբերեց  Հայաստան,,: Ա. Ղուկասյանը  նկատել  է,  որ  մաքսային  միությանը Հայաստանին  միավորելու  առնչությամբ  մարդկանց  դեմքին  ժպիտ  է հայտնվել,  մի  փոքր  լավատեսորեն  են  վերաբերվում  առաջիկային...: ,,Եթե  հայ  ժողովուրդն  այդքան  ռուսամետ  է, ինչու՞  կոմունիստները  խորհրդարանական  ընտրություններին  պարտություն  կրեցին,, / այն  էլ ՝ 2 անգամ /, - իմ  հարցին  Ղուկասյանը  հարցով  պատասխանեց.,,Իսկ  Հայաստանում  ընտրություններ  եղե՞լ  են,,- ու  պատճառաբանեց, որ  արդար  ընտրությունների  դեպքում  կոմունիստներն  անպայման  համապատասխան  ձայներ  կհավաքեին: ,,Հիմա  մաքսային  միությանն  անդամագրվելուց  հետո  կոմունիստները  կմտնե՞ն  խորհրդարան ,, հարցիս  էլ  դրական  պատասխանեց ՝ վերապահումով. ,,Եթե  արդար  ընտրություններ  լինեն,,:  ,,Չլիներ  Ռուսաստանը, չլինեին  ռուսական  ռազմաբազաները, Թուրքիան  1 օր  անգամ  չէր  սպասի...Ամենակարեւորը  հայ  ժողովրդի  անվտանգությունն  է,,-այս  կարծիքն  ընդունելի  է ՝ ելնելով  պատմական  հանրահայտ  ճշմարտությունից: Բայց  ինչպես՞  նայել  այն  փաստին, որ  հայկական  բանակում  ավելի  շատ  տուժում  են  ,,ներքին,,  թնամուց, քան ՝ արտաքին: Ասվածի  ապացույցները  բանակում  պարբերաբար  տեղի  ունեցող  դժբախտ  դեպքերը, ինքնասպանություններն  ու  այդ  վարկածով  սպանություններն  են: Իսկ  դրա  դեմ  ոչ  մաքսային  միությունը  կարող  է  պայքարել, ոչ ՝ Եվրամիությունը:  Առջեւում  անկախության  22-ամյակն  է, եւ  Ղուկասյանը, ինչպես  նախորդ  ասուլիսներից  մեկի  ժամանակ, զարմանք  հայտնեց,  թե  ինչու՞  են  ասում  ,,անկախության  զոհերի  հիշատակին,,  փոխանակ  ասեն ՝ ,,Ղարաբաղյան  պատերազմի  զոհերի  հիշատակին,,: ,,Անկախությունը  մատուցել  են  մեզ, անկախության  համար  մենք  զոհ  չենք  տվել,,- համոզված  է  բանախոսը, որ  անկախության  միակ  զոհը  համարում  է  Պարույր  Հայրիկյանին: Այն, որ  նախկին  ԽՍՀՄ  երկրների  մեծ  մասը  չեն  անդամագրվել  մաքսային  միությանը, պատճառաբանեց  նրանց  տերիտորիալ  շահեկան  դիրքով, ինչը  բացակայում  է  Հայաստանի  պարագայում.,,Մենք  ոչ  Լատվիան  ենք,  ոչ  Լիտվան, ոչ  էլ  Էստոնիան, ծով  չունենք, շրջապատված  ենք  ոչ  բարեկամ  պետություններով,,:   Մոտ  մեկ  ժամ  տեւած  ասուլիսը , ճիշտ  է, նախկին  ասուլիսների  նման  բուռն  ակտիվությամբ  ու  քննարկումներով  աչքի  չէր  ընկնում,  սակայն  հատկանշական  պահեր  ուներ: 80-ամյա  կոմունիստ  Մկրտիչ  Հակոբջանյանը  նորաթուխ  լրագրողուհիներին  դիմում  էր  ,,բալիկո,, փաղաքշական  կոչումով, իսկ  լրագրողուհիներից  մեկը, որ, թերեւս, առաջին  անգամ  էր  կոմկուսի  ասուլիսին  մասնակցում,  ասուլիսի  վերջում  անսպասելիորեն  հարցրեց  Ղուկասյանին.,,Ձեզ  ինչպե՞ս  ներկայացնենք,,/  թեպետ, Ղուկասյանը 15 տարուց  ավելի  է ՝ քաղաքականության  մեջ  է, երկու  անգամ  առաջադրվել  է  Վանաձորի  քաղաքապետի  թեկնածու,  ակտիվորեն  մասնակցել  հեռուստատեսային  բանավեճերի, թոք-շոուների, եւ  քոչարյանական  ,,ռեակցիայի,,  տարիներին  մեկ  անգամ  նույնիսկ  ձերբակալվել  մի  քանի  ժամով ՝ մայրաքաղաք  ընդդիմության  հանրահավաքի  ուղեւորվելիս /:  Ինչպես  միշտ, կոմկուսի  տարածքի  մի  մասը, որ   2004թ.օրինական  որոշումով  ,,փախցրել,,  է  Վանաձորի  պատգամավորներից  մեկը,   դեռ քարուքանդ  վիճակում  էր:  Նշենք,  որ  այդ  քարուքանդ  վիճակին  անդրադարձել  ենք  դեռեւս  2004  թ. ՝ ,,Չորրորդ  իշխանություն,,  թերթի  18.06.2004թ.  ,,Տարածքից  չզրկեցին,  իսկ  արտաքնոցից ՝  միգուցե...,, հոդվածում: Փաստորեն, 9 տարի  անց  նույն  վիճակն  է. կոմկուսին  զրկել  են  տարածքի  մի  մասից  ու  արտաքնոցից  ու  այդպես  էլ  թողել:  Մնում  է  հարցնել.,,Էդ  տարածքը  փախցրել  եք  կոմկուսից, որ  ի՞նչ  անեք,,:  Տեսնես  Ռուսաստան+Բելառուս+Հայաստան  ,,եշչյո  ի  Ղազախստան,,  միությունը  կնպաստի՞  կոմկուսի  գրասենյակի  ամբողջական  վերականգնմանը:                                                                                ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 12 сентября 2013 г.

Հավկիթների արտահանումը ՝ գների ,,կատաղության,, պատճա՞ռ

     Աշունն  սկսվեց  գների  հերթական  թանկացմամբ. այս  անգամ  հավկիթների  գներն  էին  ,,չերեզչուր,, կատաղել: Եթե 1-2 ամիս  առաջ  Վանաձորի  խանութներում  ,,աչքին  սովոր,,  մակարդակը  55 -60դրամն էր  / ինչը  կրկնակի  անգամ  արդեն  իսկ   թանկ  էր  նախորդ  տարվա  գներից /, ապա  սեպտեմբերի  սկզբից  այն  հասել  է  70-80  դրամի ՝ փորձելով  հասնել  եւ  անցնել  այսպես  կոչված  ,,տնական  ձվերի,,  մակարդակին: Ու  հիմա  ,,տնական,,  ,,հավկիթները  ,,փիքր  են  անում,,.  էլի  բարձրանա՞ն,  թե՞ ՝ հաշտվեն  այն  մտքի  հետ,  որ  արդեն  իրենց  հետ  հավասար  պետք  է  քայլեն  պետական  ձվերը: 1-2 շաբաթ  առաջ   ՏՄՊՊՀ-ն  որոշեց  իբր  թե  վերահսկել  այս  ոլորտը, բայց    տնտեսվարողներից   բացատրություն  պահանջեց  ոչ  թե  65-70  դրամով  վաճառելու,  այլ... ,,4  դրամով  գինը  բարձրացնելու,,  համար: Մինչդեռ  1  տարվա  ընթացքում  հավկիթի  գներն  աճել  են  կրկնակի: Դե  եթե  ՏՄՊՊՀ  նախագահը, ըստ  մամուլի  մի   հրապարակման,  720հազար  դրամ  աշխատավարձ  է  ստանում, նրա  ի՞նչ  հոգսն  է,  թե  1 հավկիթի  գինը  հավասար  է  1կգ  կարտոֆիլի: Ի  դեպ,  սա  բավականին  ,,ռիսկային,,  համեմատություն  կարելի  է  համարել,  քանի  որ  ամեն  անգամ, երբ  հիշեցնում  ենք,  որ  1հավկիթի  գինը  հավասարվել  է  1կգ  կարտոֆիլի  նվազագույն  գնին,  շուկայական  մաֆիան  տեղնուտեղը  ,,կորտոլի,,  հարցերը  լուծում է  ՝ գինը  բարձրացնելով: Դա  դեռ  բավական  չէ,  հաճախ  էլ  առեւտրի  ոչ  միայն  բացօթյա  կետերում,  այլեւ ՝ խանութներում  կարելի  է  հանդիպել  հակահիգիենիկ  տեսքով  հավկիթների: Երբ  Վանաձորի  բացօթյա  առեւտրի  կետերից  մեկում  մի  տարեց  կին ՝ ալեհեր  մազերով, փորձեց  այդ  առնչությամբ  դժգոհություն  հայտնել  վաճառողին,  վերջինս, գյումրեցու  ասած ՝ ,,լաբառոշ  բերանի,, սանձերն  արձակեց  ու  հարձակվեց  իր  մոր  տարիքի  կնոջ  վրա.,,Վայ  քո  տունը  շինվի, հորդ  տանը  ծրտոտ  ձու  չե՞ս  տեսել: Էս  ժողովուրդը  որ  սենց  քթիմազություն  չի  անըմ....,,:  Ի  դեպ,  նույն  վաճառողը  մի  առիթով  էլ  հարձակվեց  ձեթի  սպառման  ժամկետը  շշի  վրա  կարդալ  փորձող  կնոջ  վրա. ,,Ամեն  պարը  պարեցինք ՝ մնաց  սարի  սմբուլը,,:  Ահա  եւ  ձեզ  սպառողի  իրավունքների  պաշտպանության  տեղական  մակարդակ ՝ ,,գեղական  կարգով,, : Ինչ  վերաբերվում  է  հավկիթների  գների  հերթական  բարձրացմանը, ապա  ենթադրվում  է, թե  այն  պայմանավորված  է  արտահանման  ծավալների  մեծացմամբ: Համենայն  դեպս,  սեպտեմբերի  9-ին  Հ1-ի  ,,Ինդեքսը,,  տեղեկացնում  էր, որ  տեղական  հավկիթներն  արտահանվում  են:Իսկ  այն,  ինչ  արտահանվում  է, ու  դրսում  ,,լավ  գին  են  տալիս,, նպաստում  է  շուկայում  դրա  գնի  բարձրացմանը: Ակամա  հիշում  ենք  ,,Ոսկե  ցլիկը,, հայկական  ֆիլմը, երբ  կոլխոզի  նախագահ  Նաջարյանն  իր  գյուղի  պարծանք  ցլիկին  նվիրեց  իր  խնամու  ֆերմային,  իսկ  համագյուղացիներից  մի կին  դժգոհեց. ,,Մենք  շատ  ունե՞նք, որ  ուրիշին  ես  տալիս,,: Հետաքրքիր  է,  եթե  ամռան-աշնան  ամիսներին  են  70-80 դրամով  ձու  վաճառում,  ապա ի՞նչ  կլինի  ձմռանն  ու  Ամանորի  շեմին: Օրերս  իշխանամետ  ուժերից  մեկը  պնդում  էր, թե  Եվրասիական  միության  մեջ  մտնելու  պայմաններում  Հայաստանում  գները  կնվազեն: Հնարավոր է,  մի քանի  ամիս  ժողովրդին  մի  լավ  ,,քերթելուց,, հետո  հավկիթների  գները  փոքր-ինչ  իջեցնեն ՝ սուպերթանկից  կայունացնելով  ,,աչքին  սովոր,, թանկի  վրա, ու  ասեն, թե ,,Տեսա՞ք, մաքսային  միության  մեջ  մտանք, գներն իջնում  են ,,:                                                                                                                                                ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ