տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
среда, 28 марта 2018 г.
5-օրյա հոսանքազրկման տառապանքի ուղիները՝որպես զատկական չարչարա՞նք, թե՞՝պատիժ՝հայրենասիրության համար
пятница, 23 марта 2018 г.
,,Արդար դատե, չէ՞ որ դուն թագավուր իս,,
Երկրի նախագահը, որ սահմանադրության վրա երդվել է ,,անմնացորդ ծառայել ժողովրդին,, պետք է իր երկրում մարդու իրավունքների պաշտպանության գլխավոր երաշխավորը լինի, բայց այն բանից հետո, երբ ես նախագահին թվով երրորդ Բաց նամակն ուղղեցի՝ներկայացնելով այն էքստրեմալ վիճակը, որի մեջ հայտնվել եմ ես՝22 տարվա իրավական-հասարակական գործունեություն ծավալած լրագրողս/այսուհետ՝բլոգեր/, ակնկալելով միջամտություն՝իմ ընտանիքի ԽՍՀՄ ավանդները վերադարձնելու հարցում, որպեսզի կարողանամ դուրս գալ կոմունալ վարձերի բեռից, հաջորդ օրն իմ բնակարանը հոսանքազրկվում է, ինչը կարելի է ուղիղ արձագանք համարել։Այսպիսով տեղի ունեցավ այն, ինչի հնարավորության մասին 20 օր առաջ նամակով ահազանգել էի իրավապաշտպան 2 կառույցների/որոնցիցի մեկին անձամբ եմ նամակը հանձնել՝ակնկալելով, որ այն թարգմանաբար հասցվի միջազգային իրավապաշտպան կառույցների/։ Սրանից կարելի է եզրակացնել, որ իմ նկատմամբ իշխող կուսակցության պայքարը կամ անձամբ հրահանգավորված է նախագահականից, կամ՝նախագահին արջի ծառայություն է մատուցում մաֆիան՝մեկ առանձին վերցրած տեղամասի էլցանցի տեսուչներին հրահանգավորելով, որոնք հոսանքազրկելուց առաջ փառավոր ,,մուննաթ եկան,, թե ,,ձեր պատճառով մեզ աշխատանքից ուզում են ազատեն,,։Իսկ ինչ է, ՀՀ անեկամուտ քաղաքացիները պարտավոր են անընդհատ բարձրացող սակագնով հոսանքի վարձ մուծեն, որ տեսուչները բարձր աշխատավա՞րձ ստանան։
Եվ այդուհանդերձ, իմ բնակարանը հոսանքազրկելով, չեք կարող ստիպել հրաժարվել իմ համոզմունքներից, առ այն, որ Հանրապետականը երկիրը կործանում տանող կուսակցություն է, եվ որ այդ կուսակցության կարկառունները՝ ժողովրդի աղքատացմանը զուգահեռ հարստանում են ոչ թե նրա համար, որ օրն ի բուն չարչարվում են, այլ՝որովհետեւ ,,արտոնյալ կարգավիճակում են,, ու հայնի չէ, թե որ առավելության համար ահռելի աշխատավարձ են ստանում, մինչդեռ մարդկանց տարիների ԽՍՀՄ ավանդները չեն վերադարձվում, ժողովրդանպաստ պետական ծախսերն էլ կրճատվում են, որպեսզի հասարակությունը հնարավորինս աղքատ եւ կռացած լինի։Սահմանադրությունն ագելում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից, բայց ՝դա ընդամենը հռչակագիր է, քանի որ իրականում Հայաստանում ազատ խոսքն իր արձագանքներն է ունենում՝իշխող կուսակցության կողմից մարդկանց հետապնդումների ենթարկվելով։Իսկ սա նշանակում է, որ երկրում գործում են կեղծ քաղաքացիական արժեքներ, որոնք միմիայն նպատակ են հետապնդում, որ երկրի կառավարողները ,,ժողովրդավարության զարգացմանն ուղղված,, գրանտներ ստանան։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հայցվորի դերը թող մնա ,,Վեոլիային,,․իսկ ես ինձ պատասխանողի դերում էլ կարող եմ պաշտպանեմ
Թե որքանով այն ինձ կհաջողվի՝ներկա դատաիրավական համակարգում՝այլ հարց է
Կեցցե մեր փառապանծ դատաիրավական համակարգը՝քաղաքացու ճորտացումը խրախուսող։Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից երեկ ստացա մարտի 2-ին կայացրած որոշումը՝ընդդեմ ,,Վեոլիայի,, հակընդդեմ հայցս ետ վերադարձնելու մասին՝մի փութ հիմնավորումներով, որոնցից մեկն էլ այն է, որ պարտավոր եմ 1500դրամ պետտուրք ներկայացնել․․․/2017թ․հունվարին իմ մուծած 2000դրամ ջրի վարձի գումարը ,,Վելոիայի,, կողմից ,,ճանաչելու,, մասին․․/կամ էլ՝պետտուրքը չվճարելու մասին փաստաթուղթ ներկայացնեմ․․․եվ ոչ միայն այդ, այլեւ՝զավեշտի հասնող այլ տառակերային ձեւակերպումներ՝թուղթ լցնող։Սա խոսում է այն մասին, որ ՀՀ դատարաններում շարքային քաղաքացու հաջողության հասնելու հավանականությունը ոչ միայն անհնար է, այլեւ՝ծիծաղելի։Ըստ այդմ, որոշեցի հակընդդեմ հայց չներկայացնել՝,, բաց թողնելով ինձ տրված եռօրյա ժամկետի բացառիկ հնարավորությունը եւ բողոքս շարունակել ,,պատասխանողի,, կարգավիճակում։
Իհարկե, հակընդդեմ հայցի մեջ նաեւ այլ պահանջներ էի ներկայացրել/այն տեղադրված է սույն բլոգում/։Խնդիրն այն է, որ քաղաքացին իր բողոքի հետ միասին գրողի ծոցն է ուղարկվում։Իբր քիչ է, որ մեկ տարի է չարչարանքներ եմ կրում տարբեր խուլուհամր պետական կառույցների բողոքս գրելով, քիչ է, որ այդ խլության դեմ պայքարի արդյունքում ,,Վեոլիան,, իմ դեմ դատական հարձակման անցավ՝վրաս ապօրինի սակագին փաթաթելով,որ մյուս քաղաքացիներին դաս լինի, դեռ մի հատ էլ պետք է նրանից ինձ պաշտպանելու համար հակընդդեմ հայց ներկայացնելու նպատակով դիմեմ մասնավոր փաստաբանների․․․Ակնհայտ է, թե ռեժիմն ինչ չարախինդ հաշվարկներ է ունեցել՝իմ դեմ ,,Վեոլիային,, ,,քսի տալով,,։
Էդ որ ես 2000դրամի համար 1500դրամի պետտուրք չեմ ներկայացրել, անձնագրի ու սոցքարտի համար չեմ ներկայացրել հայցադիմումի մեջ, պատասխանողի ,,կոշիկի ռազմերը,, չեմ գրել/երեւի թե/,,անպատշաճ է,, իսկ որ ,,Վելոիան,, այնքան մանրատառ էպիկրիզ է ներկայացրել, որ ընթերցելու համար պետք է խոշորացույց վերցնել, դա միանգամայն ,,պատշաճ,, է․բա ի՞նչ․․․չէ՞ որ նա ,,Վեոլիան,, է, որ հայրենի կառավարողների դավադիր ձեռքով մեզ 15 տարով ճորտացման ենթարկելու իրավասություն է ստացել, իսկ ե՞ս ով եմ՝ընդամենը մի շարքային քաղաքացի, որին ,,կարելի,, է չրթել-գցել այնպես, ինչպես ,,Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ,, ֆիլմի իխտիոզավրներն են չրթում-թքում մարդկանց։Կատարվածի առթիվ կրկին անգամ փորձեցի ահազանգել մայրաքաղաքային իրավապաշտպան կառույցի, սակայն, արդեն երեւի թե մի 10 անգամ զանգած կլինեմ, ու պատասխան ստացած, որ ,,տեղում չէ,,։
Ահա ձեզ ,,ապահով Հայաստան,,․իշխանությունը ճնշում է, իրավապաշտպանը ,,տշում է,,։Դատական նիստը՝ապրիլի 3-ին, թե որ ,,սաղ մնացի,,․քանի որ երեկվանից ՀՀԿ-ն ջանասիրաբար հոգ է տարել, որ իմ կենսագործունեության համար ամենամինիմալ պայմաններից զրկվեմ ու բնակարանս հոսանքազրկել է էլցանցի ,,խարոշիների,, ձեռամբ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,ՀՀ բռնաճնշված քաղաքացի, ազատ լրագրող, բլոգեր
четверг, 22 марта 2018 г.
Սերժ Սարգսյանին գրած բաց- նամակի արձագանքը․հոսանքի անջատում՝ընդդիմախոսի բնակարանում
Երեկ, Սերժ Սարգսյանին երորրդ բաց-նամակն էի ուղարկել՝նշելով, որ նախորդ 2 նամակներից հետո էլցանցի տեսուչներն իմ նկատմամբ ,,տեռորի,, են անցել՝սպառնալով հոսանքը անջատել, եւ արդեն երրորդ անգամ նախագահից ակնկալել էի միջամտություն, որպեսզի վերադարձնեն իմ եւ ընտանիքիս մնացած անդամների/ներառյալ՝հանգուցյալ ծնողներիս/ԽՍՀՄ ավանդները, որպեսզի կարողանամ մեկընդմիշտ ազատվել կոմունալ վարձերի բեռից ու լքել երկիրը։Եվ ահա, այսօր, որպես հերթական ,,արձագանք,,՝հոսանքի խոստացված անջատումը եկավ։Աստված էլ անջատի նրանց լույսը, ովքեր անջատեցին մեր լույսը՝ծառայելով սեւ-մութ ուժերին։Դիմում եմ միջազգային իրավապաշտպան կառույցներին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը, Կարմիր Խաչի միջազգային գրասենյակին, Ամերիկայի ձայնին․
Հայաստանի իշխող կուսակցությունը, անզոր լինելով արձագանքելու իրենց դեմ իմ համացանցային քննադատությանը, անզոր լինելով հերքել ճշմարտությունը, որ հնչեցնում եմ նրանց հակաժողովրդավարական գործունեության առթիվ, այսօր ձեռնամուխ է եղել իմ ընտանիքի ֆիզիկական ոչնչացմանը․նախ՝,,Վեոլիա,, կառույցի միջոցով է արհեստական ,,պարտք,, սարքել ու դատական հայց ներկայացրել, այնուհետ՝հարձակման է քշել էլցանցի տեսուչներին, որովհետեւ քաջ գիտակցում է, որ անեկամուտ ընտանիքը/որ եկամտազրկվել է ՀՀԿ-ի հանցագործ պաշտոնյաների ,,դաբրոյով,,/ի վիճակի չէ կոմունալ վարձերի տակից դուրս գալ, ուստի մի օրից մի օր՝ֆիզիկական ոչնչացման կենթարկվի։Չի բացառվում, հոսանքի անջատումը նաեւ ուղիղ հետեւանք է այն բանի, որ երեկ ամենախիստ գնահատականներով հանդես եկա՝երկրում ոչ ժողովրդավարական իրավիճակի հանդեպ։Այժմ բառացիորեն վտանգված է իմ եւ միակ հարազատիս գոյությունը․ երկրից դուրս գալ չենք կարող՝հնարավորությունների բացակայության պատճառով, բայց այս պայմաններում գոյատեւեւլն անհնար է ու առողջության համար վտանգավոր, ուստի ակնկալում եմ քաղաքական ապաստան՝որեւէ քաղաքակիրթ երկրում։Ամենայն հավանականությամբ, իշխանությունը հույսը դրել է, որ ես ծայրահեղ հուսահատ քայլերի կդիմեմ եւ այդ կերպ՝կազատվեն իրենց համար կոկորդի փուշ դարձած բլոգերի աչալուրջ հսկողությունից՝իրենց ապազգային գործունեության հանդեպ։Այսօր ես չգիտեմ՝օրախնդիր գոյության միջոցներ գտնելու մասին մտածեմ, թե դատական հարթության վրա ինքս ինձ պաշտպանելու մասին մտածեմ, թե իմ ու միակ հարազատիս առողջական խնդիրների մասին մտածեմ, թե երկրից դուրս գալու մասին մտածեմ․․․Միաժամանակ վտանգված է նաեւ իմ՝որպես մարդ եւ քաղաքացի, որպես ստեղծագործող ապրելու իրավունքը, որուհետեւ ոչ մի նորմալ մարդ չի կարող այսօր խուլ եւ կույր ձեւանալ չտեսնելու այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում՝ընդդեմ ժողովրդի։ Իսկ ես չեմ կարող տեսնել եւ չխոսել, տեսնել եւ չբարձրաձայնել․․․
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր, քաղաքական հալածյալ, սոցիալական պատանդ, ՀՀ բռնաճնշված քաղաքացի
22․03․2018թ․
среда, 21 марта 2018 г.
Բաց նամակ- 3՝ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Պարոն նախագահ,նկատի ունենալով, որ այսօր իմ ընտանիքը սոցիալական ոչնչացման դուռն է հասել Ձեր թիմակիցների շնորհիվ/որոնք 1998թվից սկսած՝հետեվողականորեն պայքար են մղել այդ ուղղությամբ՝ի պատասխան իմ լրագրողական գործունեության եւ ի պատասխան հորս՝ճանաչված շախմատիստ Գեորգի Հովսեփյանի մղած պայքարի՝տեղական ցեցերի դեմ, ինչի առթիվ մի ամբողջ փաստաթղթային արխիվ կա համացանցում տեղադրված, ուստի կրկին անգամ դիմում եմ Ձեզ՝ակնկալելով Ձեր միջամտությունը՝իմ ընտանիքի 4 անդամների/ներառյալ ներքաղաքական հալածանքների զոհ դարձած հորս եւ սոցիալական ծանր պայմանների զոհ դարձած մորս/ ԽՍՀՄ ավանդները՝արժանապատիվ հաշվարկով, 28 տարվա տոկոսադրույքներով վերադարձնելու հարցում, որպեսզի կարողանամ դրանով մի կերպ դուրս գալ իմ վրա փաթաթված եւ փաթաթվող կոմունալ վարձերի բեռից ու միգուցե լքել այս երկիրը։
Ձեզ գրած նախորդ 2 նամակներից հետո/որոնք վերաբերվում էին ոչ միայն ինձ, այլեւ՝ժողովրդին ու ՀՀ քաղաքացիներին հուզող գերխնդիրների/, իմ վրա ապօրինաբար ,,պարտք,, սարքած ,,Վեոլիայի,, ճնշումներին՝դատական հարթության վրա, ավելացվել են ՀԷՑ-ի տեսուչների ճնշումները եւ ուլտիմատումները՝անգամ գիշերային ժամերի, որովհետեւ ակամա հայտնվել եմ քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերողի կարգավիճակում՝հնարավորություն չունենալով դուրս գալ կոմունալ վարձերի ծանր բեռից/թոշակառու չեմ, նպաստառու չեմ, աշխատող չեմ, կայուն եկամտով ապահովված չեմ, եւ արդեն 2 տարի է՝հորս մահից հետո,որի չնչին թոշակն էր մնացել մեր ընտանիքի միակ կայուն եկամտի աղբյուրը,ստիպված եմ գոյություն պահպանելու համար ազատվել սովետական տարիներին ձեռք բերած գույքից եւ խնայողություններից՝հնարավորություն չունենալով անգամ զբաղվել առողջական խնդիրների պահպանման հարցերով։Այս ամենի արդյունքում հնարավոր հոսանքազրկման եւ բնակարանի ջրազրկման/որ մարդու կենսագործունեության համար կարեւոր նախապայմաններ են/, եւ իմ ընտանիքի սոցիալական կործանման ողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ իշխանության վրա, քանի որ այս իշխանության օրոք է տեղի ունեցել իմ ընտանիքի 2 անդամների զրկումը՝պետական աշխատանքից եւ անգամ՝մասնավորեցված հատվածից։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
пятница, 16 марта 2018 г.
,,Տարան, տարան, տարա՜ն․․․․,,
,,Հարսնացուն կարող է բղավել, ճչալ, նույնիսկ սպառնալ միլիցիա կանչել․․․,,
Երեկ, ժամը 18-19-ի սահմաններում, Վանաձորի ,,Լաչինի միջանցք,, կոչվող առեւտրի վայրում գտնվող անցորդների արյունը հաստատ սառեց երակներում, երբ կանացի աղեկտուր ճիչեր լսվեցին։Մի հաղթանդամ երիտասարդ ձեռքերի վրա դրած, արագ քայլերով ,գրեթե ՝վազեցնելով տանում էր մի երիտասարդ աղջկա՝ջինսե տաբատով։Մի պահ մտքովս անցավ, թե աղջկա հետ ինչ-որ դժբախտ դեպք է պատահել ու շտապում են հասցնել շտապօգնության մեքենա, որովհետեւ նրանց ետեւից էլ այլ վազողներ կային, իսկ մարդիկ արագ ճանապարհ էին բացում՝դեռ չիմանալով, թե ինչն ինչոց է։Ինչպես պարզվեց, երիտասարդը ,,հաճելի բեռը,, տանում էր դեպի մոտակա մեքենան։Երբ աղջկա ճիչերին ու անհայտանալուն հաջորդեց մի տարեց կնոջ սպառնալից ու մտահոգ բղավոցներն՝ինչ-որ մեկին ուղղված, թե ,,Հենց հիմի միլիցիա զանգի, հենց հիմի,,․ու երեւի տեսնելով, որ հրահանգը չի կատարվում՝իր ձեռքի հեռախոսով սկսեց գործողություններ կատարել՝ասելով․,,Ես հենց հիմի զանգում եմ,,։Նա միաժամանակ լուտանքներ տեղաց աղջկան տանողի հասցեին՝ամփոփելով․,,Տարավ այ, տարավ․․․հլա դու սպասի․․․,,։Միայն այդ խոսքերից հետո՝հավաքվածների համար արդեն ակնհայտ դարձավ, որ ,,աղջիկ են փախցրել,,․ու լարված մթնոլորտն աստիճանաբար թուլացավ,ոմանց մոտ նույնիսկ կատակելու ցամկություն առաջացավ,մինչդեռ կատարվածը մտահոգիչ էր։
Լավ, էս ո՞ր դարում ենք ապրում, ո՞ր երկրում ենք ապրում․․․Եթե հարսնացուն ու նրա ընտրյալը միասին փոխհամաձայնության գալով ,,փախչեին,, ինչ-որ տեղ, որովհետեւ ինչ-ինչ պատճառներ կարող են ունենալ եւ ցանկանում են ծնողներին փաստի առաջ կանգնեցնել ու ստիպել հաշտվել իրենց կայացրած որոշման հետ/դիցուք՝տղան հարսանիքի միջոցներ չունի, իսկ աղջկա ծնողներն անպայման հարսանիք են պահանջում, կամ՝նրանց ծնողները համաձայն չեն այդ միությանը/, դա ինչ -որ տեղ հասկանալի կլիներ, բայց 21-րդ դարում, բռնի ուժով, առանց աղջկա կամքի հետ հաշվի նստելու, գրկած վազեցնե՞ն/հիշու՞մ եք, Սահակաշվիլին ինչ պատժամիջոցներ էր սահմանել Վրաստանում՝աղջիկ առեւանգողների համար․հսկայական տուգանքներ/։
Տեսնե ի՞նչ եղավ աղջկա ճակատագիրը․ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ որ չհասկացվեց, թե աղջկան մասնավոր մեքենայով տարա՞ն, թե՞ հատուկ տարբերանշան ունեցող տաքսիով, որովհետեվ մարդիկ կատարվածից հետո միայն հասկացան, որ ,,աղջիկ են փախցրել" ,երբ տարեց կինն սկսեց բղավել ,,տարա՜վ․տարա՜վ․․․,,։
Արդյո՞ք աղջիկը հետո ստիպված չի լինելու ոստիկանությունում ցուցմունք տալ, թե իր կամքով է գնացել/,,նամուսից,, ու ազգային բարդույթավորվածությունից խեղդված/։Եվ ո՞վ գիտե, թե այդ կարգի ամուսնությունն ինչ ճակատագիր կարող է ունենալ․երջանի՞կ, թե՞ դժբախտ ամուսնություն կլինի։
Ակամա հիշում եմ ,,Կովկասի գերուհին,, ֆիլմը, որտեղ Շուրիկին համոզում են՝ լեռնականների օրենքով աղջիկ փախցնել ինչ-որ մեկի/այն է՝գործկոմի նախագահ Սախովի/ համար, ասելով, թե ,,դա հինավուրց, բայց գեղեցիկ սովորույթ է,, եւ պետք չէ ուշադրություն դարձնել հարսնացուի դիմադրությանը․,,Նա կարող է բղավել, ճչալ, քացի տալ, նույնիսկ սպառնալ միլիցիա կանչել,,։
Իսկ եթե այդ աղջիկն ընկեր ունե՞ր, թե ,,աղջկա ասածն ասնավանի չի,,՝որպես հասարակություն ներմուծված անօրինական արժեք, որի քարոզչությանն ենք երբեմն առնչվում հայկական սերիալներում։Վերջերս պատահաբար 2 աղջիկների զրույց լսեցի․նրանցից երիտասարդն իրենից տարիքովից խորհուրդ էր հարցնում, թե ինչպես ազատվի իրեն զանգողի հետապնդումներից․,,Որ ասեմ ընկեր ունեմ, կարող ա՞ փախցնի,,։Դա արդեն կրկնակի բռնություն է,իսկ բռնությունը ոչ մի կերպ չի կարելի արդարացնել․թեկուզ այն հանգամանքով, թե ,,խիստ էր սիրում, դրա համար էլ փախցրեց,,։Սրան հակառակ՝բռնություն է նաեւ այն, երբ երիտասարդի հետ հոժար կամքով ամուսնական դաշինք կազմած եւ քաղաքացիական ամուսնություն կնքել ցանկացող աղջկան ծնողներն ստիպում են, որ որոշ ժամանակ անց, նա ցումունք տա, թե իրեն ,,զոռով են փախցրել կամ բռնությամբ տիրացել։Ու դա շատ դեպքերում տխուր վերջաբան է ունենում․երիտասարդի համար՝մինչեւ 10-12 տարվա ազատազրկում/նայած բռնության աստիճանի/, իսկ աղջկա կյանքը խորտակվում է։Նման մի երիտասարդի/որ 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել սովետական տարիներին/, քույրը, տեղեկանալով, որ իր եղբոր դեմ ցումունք տված նրա երբեմնի սիրեցյալը ուրիշի հետ ամուսնացել է ու անգամ՝,,կարմիր խնձորի,, արժանացել, ասել էր՝,,Բա որ ինքը կույս էր, իմ ախպերն ինչի՞ գնաց 12 տարի նստեց,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մի օր կարող է երեխաները վայր ընկնեն կիսաքանդ կառույցի վրա թռչկոտելու հետեւանքով
Խնդիրը, որ ստորեւ ներկայացնում եմ, սույն բլոգում գրվել է նաեւ 2017թ․մայիսին․բայց, ցավոք, վանաձորյան իշխանություններն, ինչպես սովորաբար, անուշադրության են մատնել այն, չնայած հոդվածը տարածել ենք նաեւ ֆեյսբության ակտիվ խմբերով․ադ թվում նաեւ՝վանաձորյան։
Վանաձորի Կ․Դեմիրճյան 28 շենքի բակում գտնվող կիսակառույցին է վերաբերվում խնդիրը․այն ունի 7 տարվա պատմություն։2010թվին սկսեց կառուցվել՝որպես ավտոլվացման կետ, բայց, թերեւս՝,,Զորավիգ,, թերթում այդ առթիվ մեր հրապարակման արդյունքում/,,Նախ կառուցում են, հետո՝օրինականացնում,,/, որտեղ ներկայացվել էին այդ առթիվ քաղաքացիների մտահոգույունները,շինարարությունը կասեցվեց․բայց՝չքանդվեց, ոչ էլ կառուցվեց ինչ-որ բան։Ու արդեն 7 տարի է՝այդպես կիսաքանդ եղած վիճակում ոչ միայն աղբավայրի ու կատուների ու շների որջի է վերածվում, այլեւ երեխաները՝վտանգելով իրենց , մանկական էնտուզիազմով՝պարբերաբար մագլցում են կիսակառույցի քարե պատերն ի վեր ու թռչկոտում։Բայց չէ՞ որ մի օր կարող է փորձանք պատահել՝վայրընկնելու հետեւանքով։Հենց այս հնարավոր փորձանքի մասին էր երեկ ինձ հետ զրույցում իր մտահոգությունները հայտնում Տերյան 4 շենքի մի բնակիչ՝եզակի ակտիվ քաղաքացիներից, որ նկատվող ապօրինությունների դեպքում քաղաքացիական նախաձեռնողականություն է ցուցաբերում ու հեռուստատեսությունից նկարահանողներ հրավիրում։
,,Ինչու՞ չես նկարում ու գցում ֆեյսբուք,,-ասաց խնդրով մտահոգ տիկինը։Ի պատասխան՝պարզաբանեցի, որ նկարահանող միջոցներ չունեմ, բայց այդ մասին քանիցս եմ գրել ու տարածել համացանցում։Իմ զրուցակիցը խոստացավ հեռուստատեսությունից նկարահանողներ բերել ու նկարել։Նա միաժամանակ մտահոգված էր հարակից շենքի ճարտարապետական ձեւախեղումների հանգամանքով․մի օր շենքի առաջին հարկի միջնապատերը քանդում են՝տարածքը լայնացնելով, մի օր՝միացնում․նայած՝տարածքի նկատմամբ սեփականատիրոջ կամ տերերի եւ կամ՝տարածքի վարձակալների նպատակահարմարության, իսկ այդ ընթացքում շենքի բնակիչների անվտանգության հարցը չորրորդական պլանում է։Քաղաքը հեղեղված է նման երեույթներվ․շենքերի առաջին հարկերը պարբերաբար ճարտարապետական ձեւախեղումների են ենթարկվում, ու հազիվ թե տեղական իշխանությունները դրանից ,,խաբարություն չունենան,,․պարզապես՝ավանդույթի ուժով շարունակվում է տեղական նախորդ իշխանության աշխատաոճը․նախ՝կառուցում են, հետո՝օրինականացնում։Մինչդեռ Ռուսաստանում լայն թափ է առել ապօրինի կառույցները քանդելը կամ տերերին քանդել պարտավորեցնելը։Գոնե մի անգամ դրականն ընդօրինակեք։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
понедельник, 12 марта 2018 г.
Ինչպե՞ս պաշտպանվել ՀԾԿՀ-ի ու ,,Վեոլիայի,, հանցագործ որոշումից
Այսօր վերջնականապես համոզվեցի, որ ,,իրավական երկիր,,՝Հայաստանում նշանակում է քաղաքացուն իրավաբանորեն գրողի ծոցն ուղարկել՝իր բողոքի հետ միասին։,,Մարդու իրավունքներ ու հիմնարար ազատություններ․․․ քաղաքացիական հասարկություն․․․․,,․․․․ֆլան-ֆստան․․․քոռ -կոպեկ չարժեն այսօր այն ամենի համեմատ, ինչ այսօր կատարվում է սոցիալական ոլորտում, որտեղ շարքային քաղաքացու ,,կաշին քերթում են,, յոթնապատիկ, որպեսզի քրեա-օլիգարխիկ համակարգի պատճառած վնասները՝բյուջեին, փոխհատուցեն։
Այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից , ի պատասխան իմ եւ մի քաղաքացու այն հարցման, թե արդյո՞ք հնարավոր է ՀԾԿՀ-ի հանցավոր ու դավադիր որոշումը՝ջրի վարձը 5400դրամ դարձնելու վերաբերյալ, բողոքարկել․երկուսիս էլ առանձին-առանձին հայտնեցին, որ այդ որոշումը, որպես նորմատիվային ակտ՝բողոքարկելու ժամկետներն սպառված են, քանի որ այն հնարավոր էր բողոքարկել 4 ամսվա ընթացքում՝որաշման կայացման օրից։
Հիշեցնեմ, որ դեռ անցած տարվա՝2017թ․ փետրվարից եմ էլեկտրոնային փոստով ու բաց նամակներով ահազանգել այստեղ-այնտեղ եւ ամենուր, որ որ ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունը չհիմնավորված ձեւով ջրի վարձը դարձրել է 5400դրամ՝նախկին անձաքանակ 1100դրամ սակագնի փոխարեն/անջրաչափ բաժանորդների համար/, ու այդ որոշումն առաջին հերթին ուղղված է այն խավերի դեմ, որոնց բնակարանային պայմաններում ջրաչափի տեղադրումը ռիսկային է ու մեծ ֆինանսներ պահանջող։Միամտաբար կարծում էի, թե մենք ապրում ենք քաղաքացիական հասարակության մեջ ու բողոքներս կհասնեն պատկան մարմինների գիտակցությանը․բայց քանի որ մեկ տարվա ընթացքում ահազանգերս/համացանցային եւ էլեկտրոնային փոստով/ ոչ միայն ,,հասանելի չէին,,/իբր/պատկան մարմիններին, ուստի ,,Վեոլիան,, ինքը ,,դուխավորված,, հարձակման անցավ ու ինձ՝որպես բաժանորդ, առանց տեղեկացնելու գրավոր կարգով/ինչը պայմանագրի խախտում է․այն պայմանագրի, որ ունեցել եմ մինչ ,,Վեոլիայի,, հայտնությունը/, ջրի վարձի իմ հաշվեհամարին ,,պարտք,, է սկսում պարբերաբար նկարել՝նոր սակագնով, եւ 8 ամսվա ընթացքում դարձնելով 32200դրամ՝բռնագանձնման հայց ներկայացնում դատարան․դրան զուգահեռ էլ՝ամեն ամիս շարունակում է ՀԾԿՀ-ի կողմից դավադրաբար հաստատված, հանրային լսումներով չանցած որոշումով ջրի վարձ հաշվարկել՝նոր պարտքեր գոյացնելով։Եվ մինչ ես բողոքներս էի թեժացնում համացանցում՝նոր հասցեներ ընտրելով՝որպես ,,պատկան մարմին,",,Վեոլիան,, շարունակում էր թեժացնել ,,պարտք,, նկարելու գործողություններն՝ի հեճուկս իմ բողոքների։Սա կազմակերպված հանցագործություն է՝ՀՀ շարքային քաղաքացու նկատմամբ՝ընդհանրապես, եւ իմ դեմ՝մասնավորապես․հատկանշական է, որ ,,Վեոլիան,, իմ դեմ դատական հայց ներկայացրեց/առանց ինձ հետ նոր սակագնի վերաբերյալ պայմանագիր ունենալու, առանց նախապես գրավոր իրազեկելու/, այն բանից հետո, երբ ՀՀ մարդու իրավուքների պաշտպանն ինձ ուղարկեց իմ ներկայացրած խնդրից չբխող մի լղոզված պատասխան՝2017թ․հուլիսին․եւ դրանից մեկ ամիս անց՝սկսվեցին ,,Վեոլիայի,, բառացիորեն ,,շինիչ,, գործողությունները՝արհեստականոերն ,,սարքած,, պարտքից,, դատական հայց ,,սարքելու,, ուղղությամբ։Ի՞նչ է ստացվում․ուրեմն պատկան մարմինները/այդ թվում՝ՀՀ վարչապետ, Հանրային խորհուրդ, տարածքային նախարարություն, ջրային ռեսուրսների պետական կոմիտե, ում ուղարկել եմ բողոքներս/, մտադրված կերպով հանցավոր անտարբերություն են ցուցաբերել բողոքներիս հանդեպ, որպեսզի ժամանակ շահեն եւ ՀԾԿՀ-ի դավադիր որոշումը բողոքարկելու հնարավորությունները ՀՀ դատական մարմիններում փակուղի մտցնեն։Հիշեցնեմ, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ստիպված էի դիմել այս տարվա փետրվարի 14-ին՝իմ դեմ սկսված եւ ընդմիջված դատական նիստի օրն այն բանից հետո, երբ բարձրացրած խնդիրս անուշադրության մատնվեց նաեւ օմբուդսմենի կողմից եւ դա հնարավորություն տվեց ,,Վեոլիային,,՝իմ դեմ ,,գրոհի,, անցնել դատական ճանապարհով, որպեսզի դա դաս լինի մնացած քաղաքացիներին։Այս գործի կազմակերպիչները քաջ հաշվարկել են, որ հազիվ թե որեւէ մեկը գլուխ դնի ու դիմի Եվրոդատարան ու տարիներ շարունակ սպասի/ինչպես շատերն են սպասում/, թե կարող է հանկարծ՝Եվրոդատարանը եվրոպական կառույց ներկայացնող ընկերության սանձերը քաշի․․․Եվ եթե անգամ Եվրոդատարանը նման հանձնառություն կատարի, ապա ՀՀ քաղաքացին այդ ընթացքում հիմնավորապես ,,թեփռված,, կլինի ,,Վեոլիայի,, կողմից եւ սոցիալական ոչնչացման ենթարկված․հաշվի առնենք, որ ընկերությունը պարտադրում է ոչ միայն այդ չհիմնավորված, երեւի թե՝միջազգային չափանիշներով հաշվարկած ու ՀՀ քաղաքացու նվազագույն սպառողական զամբյուղից չբխող անիրատեսական սակագնով ,,սարքած,, պարտքը վճարել՝նախքան իր հետ պայմանագիր նորացնելը, այլեւ՝ջրաչափ չտեղադրելու դեպքում հանձն առնել այդ առասպելական սակագնով/որ հաշվարկվում է 30խ/մ ,,օդից բռնած,, հաշվարկով/վարձ մուծելու պատրաստակամություն ստանձնել։Սա կատարյալ ծաղր է՝ՀՀ քաղաքացու նկատամամբ․եւ հատկապես այն քաղաքացիների, որոնց բնակարաններն անգամ գազամատակարմամբ չեն ապահովված, ուստի ի՞նչ հաշվարկից է ,,Վեոլիան,, որոշել, որ առնվազն ձմռանը․․․հնարավոր է բնակելի շենքի տվյալ բնակարանում, որի տիրոջը դատի է տվել,30խ/մ ջուր սպառել․․․․Այդ ամենին վրադիր՝ՀՀ ամբողջ ջրային տնտեսությունը անցած տարվա հունվարից իր ձեռքը վերցրած ,,Վեոլիան,, սպառողների մի պատկառելի զանգվածի/իմ փաստացի տեղեկություններով/2017թ․հունվարին մուծած գումարները ,,ուրանում է եւ չի ամրագրում նրանց հաշվեհարամներին, իսկ վերջիններիս բողոքներիյն ի պատասխան՝խորհուրդ է տալիս ,,դիմել Հայջրմուղկոյուղու գրասենյակ եւ պահանջել, որպեսզի իրենց մուծած գումարները փոխանցեն ,,Վեոլիայի,, հաշվեհամարին։ինչու՞ պետք է սպառողն ինքը նեղություն կրի՝մի ընկերությունից մյուսին անցնելու հետ կապված գործավարական փնթիության պատճառով։
Եթե ,,Վեոլիան,, ինձ հետ առանց պայմանագիր ունենալու իմ նկատմամբ նոր, չհիմնավորված սակագնով պարտք է գոյացնում, ուրեմն ես էլ իրավունք ունեմ ,,Վեոլիայից,, պահանջել, որ նա հիմնավորի, թե ինչ հաշվարկից ելնելով է 12խ/մ-ը դարձել 30խ/մ եւ ըստ այդմն նոր սակագնով վարձ հաշվարկել՝այն էլ առանց այդ մասին ինձ գրավոր իրազեկելու։Այս խնդիրը պետք է մտահոգի նաեւ իրավապաշտպան կառույցներին․եթե ,,Վեոլիան,, իր պայմանագրերում չի մատնանշում, թե ինչ սակագին է ամրագրված քաղաքացու ջրի վարձի հաշվեհամարին՝պայմանագիր ստորագրելու պահին, այլ պարզապես մատնանշում է ՀԾԿՀ որոշում, ուրեմն նա կարող է մեկ ամիս կամ մեկ տարի անց էլ խելքին փչի ջրի վարձը հաշվարկել 10հազար դրամով։Ի դեպ, այս պայմանագրային փնթիության մասին Բաց նամակով ահազանգել եմ նաեւ ՀՀ նախագահին, մատնանշելով, որ կառավարությունում տարիներ շարունակ արատավոր պրակտիկա է ձեւավորվել․պայմանագրերի մեջ սակագնի վերաբերյալ թիվ չնշել։
․․․Դիմում եմ ՀՀ եւ միջազգային իրավապաշտպաններին կամ Հ/Կ-ներին, եւ առաջին հերթին՝սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին․ու՞մ դիմեն այս կարգի սոցիալական կեղեքման ենթարկված մարդիկ, որոնց առնվազն ԽՍՀՄ ավանդները չեն վերադարձնում, որպեսզի մարդիկ կարողանան իրենց վզին փաթաթվող ու փաթաթվելիք կոմունալ վարձերի բեռից դուրս գալ։
․․․Համեմատության համար նշենք, որ երբ ՀԷՑ-ը 2005թ․ սեփականաշնորհվեց, այս ոլորտի սեփականատերը, որ նույնպես օտար պետություն էր ներկայացնում, բնակչության՝մինչ այդ ունեցած պարտքերը զիջեց/միգուցե՝նաեւ ելնելով ձեռնարկատերերի շահերից, որոնց ձեռնարկությունները մեծ թվով պարտքեր էին կուտակել․ամեն դեպքում՝այն ժամանակ շահեց նաեւ բնակչությունը/։Իսկ ջրային ոլորտի սեփականատերը փոխանակ թեթւացնի մարդկանց սոցիալական բեռը, էլ ավելի է ծանրացնում, ու ոլորտի սեփականաշնորհումն ամբողջությամբ ստանձնելուն պես՝միանգամից մարդկանց վրա հարձակման անցնում՝ նոր, առասպելական սակագնով։Արդյո՞ք սա կառավարության հետ համատեղ ծրագրած որոշում չէ՝սոցիալապես խոցելի խավերի հաշվին բյուջեի ճեղքվածքը փակելուն միտված։
Պարոնայք դավադիրներ, խուսափեք առնվազն անեծքի տակ ընկնելուց, մարդկանց համբերությունն անսահման չէ, վերեում էլ բոլորի գործերը քննվում են Աստծո կողմից․․․
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր,,,ՀԾԿՀ-ի եւ ,,Վեոլիայի,, դավադիր որոշումից տուժած
пятница, 9 марта 2018 г.
1937թվի բռնադատվածի ժառանգը 28 տարի է՝բռնադատվածի կարգավիճակում է․տնակային ամենաանտանելի պայմաններում
Երեկ, մարտի 8-ին, կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական զանգ եւ ահազանգ ստացանք Վանաձորի Քիմիագործների տնակային ավանում, ամենաանմխիթար պայմաններում բնակվող, 1937թ․ստալինյան բռնաճնշումների հետեւանքով բռնադատվածի ժառանգ , միայնակ թոշակառու Քնարիկ Պապիկյանից, ով մինչեւ 1988թ․երկրաշարժը աշխատել է Կիրովականի քիմմանրաթելի գործարանի կենտրոնական լաբորատորիայում՝որպես ավագ ինժեներ։Եղել է հասարակական ակտիվիստ․գործարանի կին-շախմատիստների, թենիսի մրցաշարերի մասնակից եւ մրցանակակիր, մասնակցել ԴՕՍԱՖ-ի հրաձգային միջոցառումների․․․Իսկ հիմա, չնայած պատկառելի տարիքի համեմատ կայտառությանն ու մարզական կարգավիճակին,ոգու կորովին, ապրում է աշխարհից կտրված ու մեկուսացված Քիմիագործների տնակային ավանում, ,,Ռոբինզոն-Կռուզոյի,, կյանքով/ինչպես նշում է նրա մտերիմներից մեկը/, զրկված` կենցաղային ամենատարրական պայմաններից։Այս տարածքի բնակիչներին, որպես կանոն, հիշում էին ընտրությունից ընտրություն՝բայց ընդդիմադիր կուսակցությունները, որովհետեւ իշխանությունները ,,երես չունեին,, բնակիչnերին երեւալու։Ինչպես այլ վանաձորցիներ, Պապիկյանը տնակում հայտնվել է երկրաշարժի արդյունքում բնակարանը կորցնելու հետեւանքով/վերջինիս նախկին բնակելի շենքից 6 զոհ է եղել/։
12 տարի առաջ այս տարածքում սկսել են առանձնատներ կառուցել/տեղական իշխանությանը հաջողվել է տարածքն ազատել տալ բնակիչներից մի քանիսին,իսկ Պապիկյանը կարողացել է դիմադրել, քանի որ այլընտրանք չի ունեցել/։Շինարարական աշխատանքների արդյունքում Պապիկյանի տնակը զրկվել է ջրամատակարարումից/խողովակները հանվել են/, զրկվել սանհանգույցից․․․։Միակ մխիթարականը, նրա խոսքով, այն է, որ ոչ այնքան մոտակա ավտոլվացման կետից ջուր վերցնելու իրավունք է ստացել՝այդ կառույցի տնօրենի բարի կամքի դրեվորման արդյունքում։Խնդրի առնչությամբ տարիներ առաջ դիմել է տեղական իշխանություններին, սակայն խնդիրն ավելի շատ տեխնիկապես դժվար լուծելի է, ու ոչ նպատակահարմար՝դարն ապրած տնակը ջրամատակարարմամբ ապահովելու տեսանկյունից։Ըստ այդմ՝որպես ահագնացած խնդրի ամենահեշտ լուծում, վերջինս մի խնդրանք ունի՝տեղական կառույցներին ուղղված․առաջարկում է հարակից տարածքում գտնվող, բայց չօգտագործվող ,,տուալետը,, վերակառուցել որպես երկսենյականոց բնակարան եւ իրեն հատկացնել/որպես փոխհատուցում՝երկրաշարժի հետեւանքով կորցրած բնակարանի դիմաց,իսկ իրեն հատկացված բնակարանից ստիպված է եղել դեռ շատ տարիներ առաջ հրաժարվել՝հարյուրավոր քաղաքացիների նման,որովհետեւ բնակարաններից շատերը՝,,Տարոն,, թաղամասում կառուցված, եղել են աղաղակող թերություներով, առանց էներգասնուցման, առանց ջրամատակարարման համակարգի/որի առթիվ դեռ 2002թվին գրել ենք ,,Առավոտ,, թերթում՝,,Կարկուտը ծեծած տեղն է ծեծում,,/։,,Ջրատար խողովակներն էլ տվին ձեռքներս, ասին տարեք դուք միացրեք,,-գրել է տարիներ առաջ՝համապատասխան մարմիններին ուղղված նամակներում։
Քնարիկ Պապիկյանը մինչ օրս հպարտությամբ նշում է, որ ինքը ,,Ժառանգություն,, կուսակցության անդամ է, ընտրություններին եղել է ակտիվ վստահված անձ, պայքարել ընտրախախտումների դեմ․իսկ արդյո՞ք ,,ժառանգության,,հովանու ներքո մանդատ ստացած պատգամավորները/որոնցից մեկն այս տարի նշանակվեց դեսպան՝Դանիայում, իսկ մյուսը օրերս մեկնեց ԱՄՆ՝պաշտոնական պատվիրակության կազմում/,երբեւէ հետաքրքրվել են կամ խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնել առնվազն իրենց կուսակցության անդամների՝աղետի գոտու բնակիչ, բնակարանային ու սոցիալ-կենցաղային հիմնախնդիրներով․այս առթիվ Պապիկյանը բացասական պատասխան տվեց։
,,Վանաձորի ,,Տարոն,, թաղամասի որոշ շենքերում անորակ հանձնված բնակարանների խնդիրը տարիներ շարունակ մնացել է անուշադրության մատնված, իսկ այդ առթիվ ահազանգողները ենթարկվել հալածանքների նրանց կողմից, ովքեր հաջողությամբ տապալել են բնակարանաշինության գործը Վանաձորում եւ նպաստել քաղաքացիների արտագաղթին։Շատերը հոգնել են պայքարից եւ հեռացել՝անգամ առանց բնակարանները սեփականաշնորհելու հնարավորություն ունենալու։Միայն 1998թ․իշխանափոխությունից հետո տարատեսակ հանձնաժողովներ ստեղծվեցին՝հարցի ուսումնասիրության համար, որպեսզի բնակիչներին հանձնվեն շինարարների կողմից խոստացված շինանյութն ու թերությունների դիմաց փոխհատուցման գումարները,իսկ սայլը տեղից չշարժվեց։Իհարկե դա չէր խանգարում, որ երկրաշարժի հոբելյանական տարելիցներին նվիրված՝կառավարական պարգեւների ու մեդալների արժանանան ոչ միայն իսկապես արժանավորները, այլեւ՝ նրանք,ում հանցավոր անտարբերության ու չարաշահումների արդյունքում որոշ շենքեր հանձնվել էին կիսատ-պռատ, իսկ բնակիչներին հատկացվելիք շինանյութերն ու գումարները ,,կերվել,,․․․
Երբ տարիներ առաջ Քնարիկ Պապիկյանն իր բնակարանի խնդրով գնացել է նախորդ քաղաքապետի մոտ,վերջինս խնդիրն ամբողջությամբ չլսած՝ընդհատել է ու ասել՝,,կարճ կապեք,,։
,,Վախենում եմ շատ կարճ, լակոնիկ ասեմ՝չհասկանաք,,-վիրավորվածությամբ ասել է Պապիկյանը եւ հեռացել։Այժմ վերջինս պատրաստվում է դիմել վանաձորյան որեւէ հեռուստաստուդիայի՝իր տնակային պայմանները հեռուստատեսությամբ ներկայացնելու խնդրով, ինչպես նաեւ՝ նամակով դիմել ՀՀ նախագահին։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 7 марта 2018 г.
,,Վեոլիայից,, տուժածները դատարանում՝,,պատասխանողի,, դերում
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
Այսօր,մարտի 7-ին,Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ ,,Վեոլիա,, ՓԲԸ-ի հայցերով մի շարք դատական գործերի քննություն, որոնցից մեկով մասնակցում էի որպես ,,պատասխանող,,։Քանի որ նիստն ինչ-ինչ հանգամանքների պատճառով ուշանում էր, ուստի ,,Վեոլիայի,, գործով նիստերի դահլիճում գտնվող մարդկանց 5 հոգանոց խումբը ,,մինի-միտինգ,, արեց՝մտքերի փոխանակմամբ եւ ,,դարդերի կիսմամբ,,։Առաջարկեցի ստեղծել ,,Վեոլիայից,, տուժածների միություն․առաջարկս ընդունվեց միաձայն՝խմբի կողմից։Այլ կերպ՝նիստի մասնակիցներն իրենց զգում էին այնպես, ինչպես դասարանը՝մինչեւ դասղեկի ժամանելը։
Մինչ դատավորի ժամանելը, երբ խրոխտ քայլերով ուղեւորվեցի զբաղեցնելու ,,պատասխանողի,, համար նախատեսված տեղը, ,,Վեոլիայի,, ներկայացուցիչը քաղաքավարությամբ հայտնեց, որ իմ դեմ հայցով գործի քննությունը դեռ չի սկսվել, եւ առայժմ մյուս պատասխանողների հերթն է։Իսկ մյուսներից ներկա էր միայն մեկը/ով ավելի ուշ պարզվեց՝պատասխանող Սուսաննա Ճաղարյանն էր, որ մինչ նիստի սկսվելը ,,Վեոլիայից բողոքելով՝ասաց․,,3 ամիս ա ներվերիս վրա պար են գալիս,,/, իսկ երբ ես պատրաստվեցի ,,պատասխանողի,, տեղն զբաղեցնել՝ասաց․,,Էդ իմ տեղն ա․պատասխանողը ես եմ,,/Մի խոսքով՝ջերմ, կոլորիտային մթնոլորտ էր եւ ,,պատասխանողի,, տեղի համար ,,կռիվ,, էր գնում, որովհետեւ ամեն մեկն շտապում էր իր ճիշտը հասցնել դատարանին/։,,Ամեն ինչ անում են, որ մարդիկ զզվեն-գնան երկրից,,-սա էլ Ճաղարյանի դուստրը նկատեց՝խոր վշտով։
Դատավորի ժամանելուց հետո սկսվեց գործերի հաջորդաբար քննությունը՝պատասխանողների բացակայության պայմաններում/ինչը օրենքի թույլատրելիության սահմաններում է/։Արագացված քննություն էր ընթանում եւ բացատրվում, թե ինչու են կարճվում այս կամ այն գործերը․մի մասը՝հայցվորի եւ պատասխանողի միջեւ փոխհամաձայնություն գալու արդյունքում, քանի որ այդ գործերով ,,Վեոլիան,, հայցերը ետ էր վերցրել։Մի քանիսի նկատմամբ արձակվելիք վճիռների կայացման օրը տեղեկացվեց։
Հերթը հասավ Սուսաննա Ճաղարյանին, որ փաստաթղթերով ու ջրի վարձի մուծման անդորրագրերով զինված՝մոտեցավ պատասխանողի սեղանին։Մինչ այդ՝ընդհանուր զրույցում նա հասցրեց մեզ տեղեկացնել, որ իր նկատմամբ հանիրավի բռնագանձման հայց են ներկայացրել․․․250հազար դրամ գումարի պահանջով, մինչդեռ ինքը պարտաճանաչորեն մուծել է գումարները՝ջրաչափի ցուցմունքի համաձայն․,,Ասին ջրաչափի տվյալները խառնած են եղել, մեկի տվյալը մեկի վրա են գրել,,-նրա այս բացատրությունը՝մինչ դատական նիստի սկսվելը, ուղղակի ապշեցուցիչ էր։Իսկ դատարանին նա հայտնեց, որ այդ աղաղակող ապօրինության մասին ինքը ստիպված է եղել դիմել Լոռու մարզի դատախազություն, որտեղից էլ ուղղորդել են ոստիկանություն՝հարցը քննարկման ուղարկելով։,,Բա հետո ոստիկանությունում ի՞նչ ասեցին,,-հարցրեց դատավորը։,,Ի՞նչ պիտի ասեին, ասին հաշվապահը շփոթվել ա,,-պատասխանեց ճաղարյան-պատասխանողը, որ, փաստորեն, տուժող էր, բայց՝,,պատասխանողի,, դերում։,,Վեոլիայի,, ներկայացուցիչ իրավաբանը հավաստեց, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, եւ պարտքի վերահաշվարկի արդյունքում Ճաղարյանի ,,պարտքը,, կազմում է 4100դրամ։,,Ի՞նչ պարտք,ես ոչ մի դրամ, ոչ մի լումա պարտք չեմ, 3600դրամ էլ ավել եմ մուծել,,-զայրացած սկսեց փաստաթղթերը թափահարել Ճաղարյանը։Հայտարարվեց ընդմիջում՝մինչեւ ապրիլի 3-ը, որպեսզի կողմերը կարողանան փոխհամաձայնության գալ։Իսկ մինչեւ դատական նիստի սկսվելը Ճաղարյանը վրդովված հռետորական հարցադրում արեց․,,Հիմի որ ես ,,Վեոլիայից,, բարոյական վնասի փոխհատուցում պահանջեմ, սխալ կանե՞մ,ասեմ 150հազար դրամ վնասի հատուցում եմ պահանջում, դե բեր տուր ինձ,,։Իր միտինգային ելույթում /մինչ նիստի սկսվելը/, նա նաեւ մեկ այլ հռետորական հարցադրում արեց, թե արդյո՞ք ջրմուղի ղեկավարությունը տեղը-տեղին մուծումներ է կատարում՝ըստ ջրաչափի ցուցմունքի, եւ արդյո՞ք այս ոլորտում ստուգումներ լինում են։
Ճաղարյանի դեմ հայցի քննությունից հետո հերթը հասավ ինձ՝որպես ,,պատասխանող,,։Հիշեցնեմ, որ ,,Վեոլիան,, իմ դեմ արհեստական ուռճացված ,,պարտք,, է ,,սարքել,,՝հաշվարկելով 2017թ․հունվարից ՀԾԿՀ-ի հետ ,,դավադիր,, համաձայնությամբ եւ առանց հանրային լսումների հաստատած նոր սակագնով՝5400դրամ/անջրաչափ բաժանորդների համար նախատեսված/, 8 ամսվա կտրվածքով 32200դրամ գումար գոյացրել ու որպես ,,բռնագանձման ենթակա,, գումար՝1500դրամ պետտուրքն էլ հետը,մտցրել դատարան, իսկ ընթացքում էլ շարունակում է այդ առասպելական ու չհիմնավորված/թե ինչու է նախկին 12խ/մ խողովակի ծախսը դարձել 30խ/մ/ սակագնով նոր գումարներ ավելացնել մեր ընտանեկան ջրի վարձի հաշվեհամարին։Եվ, քանի որ ,,Վեոլիայի,, դեմ ինքս էլ հակընդդեմ հայց եմ ներկայացրել, ուստի դատավորը տեղեկացրեց, որ իմ հակընդդեմ հայցը դատարանը ետ է վերադարձնում ինձ/արդեն ուղարկել է փոստով/, որպեսզի հնարավորություն տրվի ետ ստանալու դեպքում 3-օրյա ժամկետում համապատասխանեցնել օրենքով նախատեսված չափանիշներին։Այնուհետ հետաքրքրվեց, թե արդյո՞ք որեւէ ասելիք չունեմ․ պատասխանեցի, որ օրերս էլեկտրոնային փոստով դիմել եմ Հասարակական պաշտպանների միությանը՝ջրի վարձի նոր,5400դրամ սակագինը բողոքարկելու /եւ ,,Վեոլիայի,, հետ կապված այլ դժգոհությունների առնչվող/հարցով եւ պատասխան եմ ստացել, որ խնդիրը ներկայացվել է այդ որոշումը հաստատած ՀԾԿՀ-ին․բայց քանի որ էլեկտրոնային փոստի գրագրությունը չեմ կարող դատարանին որպես պաշտոնական պատասխան ներկայացնել, ուստի այդ առթիվ գրավոր վկայություններ չունեմ։
Դատական նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի 3-ը։
․․․Ցավալի է, որ մարտի 8-ի՝կանանց միջազգային օրվա նախօրեին պատկառելի տարիքի, աշխատանքային վաստակ ունեցող կանայք փոխանակ նախապատրաստվեին գարնանային տոնին, հասել էին դատարան՝որպես ,,պատասխանող,,․այն դեպքում, երբ հանիրավի են ,,պատասխանատվության,, կանչվել։
Համընդհանուր զրույցի ընթացքում ,մինչ նիստի սկսվելը նաեւ դժգոհություն հնչեց Վանաձորում ջրամատակարարման վիճակի առթիվ․արդեն քանի օր է՝հերթական ջրանջատումն է Վանաձորում․որպես կանոն, ամսվա ընթացքում մի քանի օրով ջրանջատում է լինում՝,,վթարավերականգնողական աշխատանքների,, պատճառաբանությամբ։Իսկ սա նշանակում է, որ պարապուրդային օրերի համար էլ են ստիպված վճարել անջրաչափ բաժանորդները՝5400դրամ սակագնով։Մինչդեռ ջրմուղի նախկին ղեկավարության ժամանակ/օրինակ՝Էդուարդ Վահանյանի/պարապուրդային օրերի գումարը հանվում էր ընդհանուր սակագնից․դրանում անձամբ եմ համոզվել․նաեւ՝հաշվի էր առնվում ամսվա օրերի քանակը․30օրվա համար ավելի քիչ էին վճարում, քան՝31 օրվա համար/կամ՝28 օրանոց փետրվարի համար՝էլ ավելի քիչ․այս կարգն էլ պահպանվում էր մինչեւ ,,Վեոլիայի,, հայտնությունը՝Անտոնյանի ղեկավարության օրոք/․իսկ հիմա կայուն 5400դրամ է անջրաչափ բաժանորդների ,,վիզը կապել,, ,,Վեոլիան,,․եթե անգամ այդ ամիս 10 օր ջրանջատում լինի, պետք է 5400դրամ մուծես։
Նիստին ներկա գտնվող Հենրիետա Մխիթարյանն էլ բողոքեց ջրի որակից․,,Դիտավորյալ կեղտոտ ջուր են տալիս, որ գնան ,,մաքուր ջուր,,առնեն․շան հոտ ա գալիս էդ ջրից,,։Իսկ Ռաֆիկ Սահարյանն ինձ հետ զրույցում ներկայացրեց 2017թ․հունվար ամսին մուծած գումարի անդորրագրեր, որ ,,Վեոլիան,, չի ,,ճանաչում,, այնպես, ինչպես հազարավոր այլ քաղաքացիների մուծած գումարները եւ գրավոր պատճառաբանում է, թե դա ,,նախորդ ջրամատակարար ընկերությանը,, գնացած գումար է, եւ եթե ցանկանում են, որ այն փոխանցվի ,,Վեոլիայի,, հաշվեհամարին, պետք է դիմեն Հայջրմուղկոյուղու գրասենյակ,,․այսինքն այն, ինչ այսօր մտահոգում է համանման իրավիճակում գտնվող բազմաթիվ քաղաքացիների, նաեւ որի առթիվ եմ դիմել Հասարակական պաշտապանների միությանը։Սպասենք արձագանքի՝ԿԾԿՀ-ին դիմած ՀՊՄ-ից։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր, ,,Վեոլիայից,, տուժած քաղաքացի
вторник, 6 марта 2018 г.
понедельник, 5 марта 2018 г.
Եվ կրկին ասֆալտապատում՝խոնավ եղանակին․աստ հանգչեն նախկին թփածածկույթները
Երեկ ջրմուղի մեքենայի օգնությամբ Վանաձորի Կ․Դեմիրճյան 28 շենքին կից՝դեպի 26 շենք, ջրատար խողովակների հետ կապված փորման աշխատանքներ էին տարվում։Միաժամանակ՝խոնավ եղանակին բուռն ասֆալտապատում էին հարակից տարածքը՝շենքին կից, որտեղ մի ժամանակ, հեյ գիտի հա՜, թփածածկույթ էր։Բարձրակարգ որակով ասֆալտապատում արեցին, բայց, ցավոք, աղոթքներս՝առ երկինք ուղղված,որ անձրեւ չգա այնքան ժամանակ, մինչեւ թարմ ասֆալտը չչորանա, չօգնեցին, եւ ողջ գիշեր միալար անձրեւ էր տեղում։Իսկ առավոտյան եւ ցերեկով անցնողները, չմտածելով, որ ասֆալտը չի չորացել ու չի կարելի դեռ վրայով անցնել, անփութորեն քայլում էին/պատկերացնում եմ, թե ինչքան հողաշերտ են տարել իրենց տներ՝կոշիկների հետ/։,,Իրեղեն ապացույց,, թարմ ոտնահետքերը մնում են ասֆալտի վրա։Մինչդեռ կարելի էր ասֆալտապատած հատվածն առնվազն արգելափակել՝ցուցանակ փակցնելով, մինչեւ այն չորանա։Նման բան՝երեւի մենակ Հայաստանում կարող է լինել․խոնավ եղանակին ասֆալտապատում անել ու հատկապես լավ եռանդով ասֆալտապատել նախկին թփածածկույթները։Մի տարածք էլ գողացվեց մարդկանց թթվածնից։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
суббота, 3 марта 2018 г.
Հակընդդեմ հայց՝ընդդեմ իմ դեմ դատական հայց ներկայացրած ,,Վեոլիայի,,․սույն դիմումը հանձնվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին պատասխանող Գայանե Հովսեփյանի
Հակընդդեմ հայց՝ընդդեմ իմ դեմ հայց ներկայացրած,,Վեոլիա,, ՓԲընկերության
Նկատի ունենալով, որ Ձեր վարույթում գտնվող ԼԴ/2571/0217/ քաղգործի առթիվ փետրվարի 22-ին ներկայացրել եմ ,,Վեոլիային,, ուղարկած դիմումի պատճեն, որով ընկերությունից պահանջել եմ պարզաբանել, թե ինչու 2017թ․հունվարին իմ կողմից մուծած 2000դրամ գումարը չի երեում 2017թ․փետրվարի անդորրագրում, հարկ եմ համարում տեղեկացնել, որ սույն թվի փետրվարի 21-ին, ի պատասխան դիմումիս՝ ,,Վեոլիան,, ուղարկել է գրավոր պատասխան՝ընկերության գործադիր տնօրենի կողմից/որ ստացա փետրվարի 2-ին/, որտեղ նշվում է, որ ,,Վեոլիան,, չի հանդիսանում նախորդ ջրամատակարար կազմակերպությունների իրավահաջորդը, եւ իմ կողմից կատարած վճարումը ,,արտացոլված չէ ,,Վեոլիա,, ընկերության տվյալների բազայում, իսկ ստուգման արդյունքում նախորդ ջրամատակարար կազմակերպությունում առկա գերավճարը ,,Վեոլիա,, ընկերության բաժանորդային քարտին տեղափոխելու համար անհրաժեշտ է դիմել ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ։
Փաստորեն, Վեոլիան,, փաստում է, որ ես կատարել եմ ,,գերավճար,,/թեպետ՝չի մատնանշում, որ այն վերաբերվում է 2000դրամ մուծած գումարին/։Եթե այդ գումարը գնացել է նախորդ մատակարար կազմակերպությանը,որից այն ,,Վեոլիայի,, օգտին փոխանցելու համար պետք է դիմեմ Հայջրմուղկոյուղու գրասենյակ, ապա ուրեմն ,,Վեոլիան,, էլ պարտավոր է 2017թ․հունվարին իմ հաշվեհամարին գրանցած նոր սակագինը՝5399դրամ, ետ վերցնել, չներառելով որպես ,,պարտք,,/եթե հունվարին դեռ դեկտեմբերի մեջ ենք, ի՞նչ հիմքով է հունվարի հաշվի քաղվածքում ամրագրել նոր սակագինը, որը, սակայն, չի երեում 2017թ․հունվարի անդորրագրում․այն կցված է գործին/։Եվ հետո, եթե ես նոր սակագին մասին պաշտոնապես ստեղեկացվում եմ այս տարվա փետրվարի 13-ից/թեպետ՝ինձ չի հաջողվել նոր սակագնի մասին լիարժեք տեղեկություն ստանալ ՀԾԿՀ կայքից/, ինչու՞ պետք է պատրաստակամություն հայտնեմ այդ սակագնով հաշվարկած գումարը ժամանակացույցով մարել։Պահանջում եմ պարտադրել ,,Վեոլիային,, գումարի վերահաշվարկ եւ ճշտում կատարել՝նախքան նոր պայմանագիր կնքելը։Միաժամանակ պահանջել հայցին կցել այն որոշումը, որով ջրի սակագինը բարձացվել է։Այդ որոշումն ինձ չի հաջողվել հայտնաբերել ՀԾԿՀ կայքում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, թե այդ առթիվ հնարավոր է, անգամ կոնկրետ որոշում չկա։
Ներկայացնում եմ
1․Հակընդդեմ հայցի եւս մեկ օրինակ
2․Վեոլիայի,, կողմից 2018թ․փետրվարի 21-ին ինձ ուղարկված պարզաբանման պատճեն՝2օրինակից։
Դիմող՝ Գայանե Հովսեփյան
Հասարակական պաշտպանների միությանը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ում սպառողների իրավունքների աննախադեպ ոտնահարման մասին՝,,Վեոլիա,, ընկերության կողմից
Հարգելի Հասարակական պաշտպանների միություն,Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի խնդրի վրա, որ բազմաթիվ սպառողների համար այսօր գերխնդիր է դարձել։Հայջրմուղկոյուղուց ,,Վեոլիա,, ընկերությանն/որ սեփականաշնորհել է ամբողջ ջրային ցանցը՝2017թ․հունվարից/, անցումային փուլը հարմար առիթ է հանդիսացել, որ ,,Վեոլիա,, ընկերությունը հրաժարվի ,,ճանաչել,, 2017թ․հունվարին արված բանկային մուծումները՝բաժանորդների հաշվեհամարներին եւ 2017թ․փետրվարի անդորրագրերում, որոնցում պետք է արտացոլվեն նախորդ ամսվա մուծումները, գրի ,,օ,, վճարում/այլ կերպ՝յուրացում հօգուտ ում՝Աստծուն է հայտնի/։Այդ առթիվ բազմաթիվ քաղաքացիների դիմումներին ի պատասխան՝,,Վեոլիան,, դիմումներն ընդունելուց հետո գրավոր կոչ է անում նամակներն ուղղել Հայջրմուղկոյուղու գրասենյակ,որպեսզի մարդիկ իրենց մուծած գումարները ջրմուղկոյուղու գրասենյակից պահանջեն փոխանցել ,,Վեոլիայի,, հաշվեհամարներին
/պատճառաբանում է, թե ինքը չի հանդիսանում նախորդ ջրամատակարար կազմակերպության իրավահաջորդը/։
Պատկերն ավելի տխուր է դառնում անջրաչափ բաժանոդների պարագայում, երբ Հայջրմուղին 2017թ․հունվարին մուծած գումարը ,,Վեոլիայի,կողմից ,,չճանաչելը,, պատճառ է հանդիսանում, որ ,,բռնագանձման ենթակա,, հայցով դատարան մտած ,,Վեոլիան,, ,,պարտք,, համարվող 8 ամսվա ժամանակահատվածի էպիկրիզի/հաշվի քաղվածք/հունվար ամսվա սյունալում գրի ,,օ,, վճարում, բայց նույն հունվարին ամրագրի իր կողմից ներդրված նոր սակագինը՝5400դրամ։Ու դիմումատուին պատասխանում է, թե ,,2017թ․հունվարին մուծել եք 2016թ․դեկտեմբերի համար,,։Հարց․եթե հունվարին դեռ դեկտեմբերի մեջ ենք,ի՞նչ հիմքով է դատարան ներկայացրած ,,հաշվի քաղվածքի,, մեջ 2017թ․հունվարին գրում 5400դրամ նոր սակագին ու այն համարում ,,պարտք,,/առկա են համապատասխան անդորրագրերը՝2017թ․հունվար-փետրվար ամիսների, եւ դրանց հետ չհամապատասխանող էպիկրիզ․որն, ի դեպ, այնքան մանրատառ է, որ զարմանում ես, թե դատարանն ինչպես է նման մանրատառ փաստաթուղթն ընդունել որպես վարույթ․համոզված ենք, եթե նման անպատշաճ ձեւով քաղաքացին հայց ներկայացներ ,,Վեոլիայի,, դեմ՝այն չէին ընդունի։Կոնկրետ իմ պարագայում, որի նկատմամբ ,,Վեոլիան,, արհեստական ուռճացված պարտք է սարքել նոր սակագնով՝5400դրամ, առանց այդ մասին ինձ՝որպես բաժանորդ-սպառող, պատշաճ տեղեկացնելու եւ 2017թ․սեպտեմբերին հայց ներկայացրել դատարան՝33700դրամ բռնագանձման պահանջով։Ահա հենց այստեղից էլ սկսվում է 2-րդ գերխնդիրը՝անջրաչափ բաժանորդների համար/ որոնց թվին եմ պատկանում նաեւ ես/, որոնց համար գործող նախկին՝1100դրամ անձաքանակ սակագինը ,,Վեոլիան,, դարձրել է կայուն 5400դրամ՝անկախ ընտանիքի անդամների թվից, եւ ստացվում է, միայնակ ապրողն էլ, 2 կամ 5 անձով բաղկացած ընտանիքն էլ նույն հաշվարկով են մուծվելու։
Անցած տարվա՝2017թ․փետրվարից սկսած՝ահազանգել եմ եւ ջրային ռեսուրսների պետական կոմիտեին/Բաց նամակով, քանի որ այդ կառույցն էլ մի նախարարությունից մյուսին էր անցել ու անհետացել՝կոնտակտային տվյալներով հանդերձ․ապացույցներն առկա են/, եւ ,,Վեոլիային,,՝կրկին Բաց նամակով/քանի որ վերջինս էլ չուներ անգամ պաշտոնական էջ, ինչը հավաստվել է նաեւ ,,Սուր անկյուն,, հաղորդման ժամանակ/,եւ Հանրային խորհրդին, եւ վարչապետին, եւ Օմբուդսմենին առ այն, որ այսօր Հայաստանում կան վթարային շենքեր կամ՝ վթարային բնակարաններ, որոնցում ջրաչափ տեղադրելը ռիսկային է ու ծախսեր պահանջող, քանի որ դրա համար պետք է նախ սանհանգույցում կառուցվածքայի փոփոխություններ կատարվեն, որ շարքային քաղաքացու ուժերից վեր է, եթե անբավարար եկամուտներ ունի,հետո նոր ջրաչափ տեղադրվեի, ուստի չարիքից փոքրագույնը մնում է նախկին՝անձաքանակ 1100դրամ սակագնով մուծելը/որն արդեն իսկ պատկառելի թիվ է/։Բայց ջրաչափ չտեղադրելու դեպքում էլ ,,Վեոլիան,,հաշվարկում է իր կողմից ՀԾԿՀ-ի միջոցով հաստատած, բայց հանրային լսումներով չանցած ու չհիմնավորված 5400դրամ սակագնով/որ հաշվարկում է որպես 30խ/մ խողովակի ծախս՝նախկին 12 խ/մ-ի փոխարեն․այն դեպքում, երբ նույն շենքերն են, նույն բնակարանները՝երկրաշաժրից հետո չամրացված։Ահազանգերս մնացել են այդպես էլ անարձագանք, բացառությամբ՝որ օմբուդսմենի գրասենյակից մի անմխիթար պատասխան են ուղարկել, խորհուրդ տալով․․․ջրաչափ տեղադրել․այն դեպքում, երբ ես բացատրում եմ, թե ինչու հնարավոր չէ ջրաչափի տեղադրումը։Պատկերն էլ ավելի ողբերգական է դարձել, քանի որ ,,Վեոլիան,, որ արդեն իսկ առանց նոր սակագնի հետ կապված պայմանագիր ունենալու անջրաչափ բաժանորդների վզին է դրել այդ սակագնով հաշվարկը, միաժամանակ պահանջում է, որ պայմանագիրն ստորագրելիս պարտավորություն վերցնեն այդ արհեստածին ,,պարտքը,, մարելու ժամանակացույց կազմեն/հընթացս էլ՝կոնկրետ իմ պարագայում շարունակվում է նոր պարտքերի կուտակումը՝այդ չարաբաստիկ սակագնով/։Եթե մարդը նոր է տեղեկացվում պայմանների մասին՝,,բանակցությունների փուլում,,․այն է՝այս տարվա փետրվարի 13-ին,դատական նիստի նախօրեին/թեպետ՝այդ սակագինն էլ վիճահարույց է եւ այն բողոքարկելու հնարավորություններն ուսումնասիրելու հույսով դիմել եմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ/, ինչպե՞ս պարտավորություն վերցնի մինչ բանակցության փուլն իր հաշվեհամարին ամրագրած ,,պարտքը,, մարելու նկատմամբ։Այլ կերպ՝ուզում է ջրաչափ տեղադրելու դիմում ներկայացնեն ու նոր պայմանագիր կնքեն բաժանորդները, ուզում է՝հրաժարվեն տեղադրելուց ու նոր սակագնով մուծումներ կատարելու պատրաստակամություն հայտնեն՝,,պարտավոր,, են մարել այդ պարտքը․նման պայմաններով պայմանագրի կնքումը ՀՀ շարքային քաղաքացու համար հավասարազոր է մահվան դատավճռի ստորագրության եւ սոցիալական ոչնչացման։Իմ նկատմամբ ,,Վեոլիայի,, ներկայացրած հայցով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 14-ին սկսված գործի քննությունը հետաձգվել է մինչեւ մարտի 7-ը։
․․․Այս ամենը ՀՀ շարքային քաղաքացու իրավունքների ոտնահարում է ու ճորտացման սկիզբ․այդ պայմաններում մարդը հայտնվում է ,,Վեոլիայից,, ճորտային կախման մեջ, իսկ այլընտրանքային մատակարար էլ չկա, քանի որ ,,Վեոլիան,, այս ոլորտի միակ մոնոպոլ մատակարարան է,որի հանձնված է ջրային տնտեսության կառավարումը՝15 տարով, ու կարող է իրեն իրավունք վերապահել նաեւ ջրազրկել տվյալ բնակարանը՝եթե բաժանորդը հրաժարվի այդ ճորտային պայմանագիրն ստորագրելուց,իսկ դատարանից պահանջել է, որ իր կողմից ,,սարքած,,/փաստորեն՝այդպես է ստացվում/ արհեստածին գումարները բռնագանձվեն, իսկ դա էլ կարող է հանգեցնել բնակարանի կամ գույքի վրա արգելանք դնելուն․․․Այս ամենը հաշվի առնելով՝անգամ ստիպված եմ եղել դիմել միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով, քանի որ վտանգված է իմ ֆիզիկական գոյությունը՝,,Վելոիայի,, կամայականության պատճառով, որ ցանկացած պահի կարող է ինձ վերջնականապես սոցիալական ոչնչացման դատապարտել։Այս տարի, դատական նիստի առաջին օրը,փետրվարի 14-ին, նիստից հետո, դիմել եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, փորձելով պարզել, թե ինչ ճանապարհով կարելի է բողոքարկել ջրի վարձը 5400դրամ դարձնելու սակագինը, որի մասին փաստացի ապացույց այդ պահին ունեի միայն այդ մասին վկայող օմբուդսմենի գրությունը՝ինձ ուղարկված։Հարցն այժմ ուսումնասիրության փուլում է ՝ գրասենյակի իրավաբանի մոտ։Ակնկալում եմ նաեւ Ձեր կազմակերպության աջակցությունը/որպես սպառողների իրավունքներով եւ խնդիրներով զբաղվող կազմակերպության/՝խնդրի ուսումնասիրման հարցով,որպեսզի կանխվի քաղաքացիների կեղեքումը՝ ջրային ոլորտի մենաշնորհային սեփականատիրոջ կողմից եւ դատական հայցերին ընթացք չտրվի, մինչեւ այս սակագի հետ կապված հանրային լսումները կամ բողոքարկումը։Չի կարելի թույլ տալ ամենախոցելի խավերի՝աղետի գոտու վթարային շենքերի բնակիչների/նորմալ կենցաղային պայմաններ չունեցող/ ջրի վարձը հաշվարկվի ոչ թե ՀՀ քաղաքացու նվազագույն սպառողական զամբյուղին, այլ՝միջազգային չափանիշներին համարժեք, ինչը ՀՀ սահմանադրության ոտնահարում է։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
четверг, 1 марта 2018 г.
Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակին,Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին
Հայտարարություն
Երեկ, փետրվարի 28-ին, այն բանից հետո, երբ քաղաքի 6 բանկերից փորձեցի սպառողական վարկ վերցնել եւ անհաջողության մատնվեցի/քանի որ հայտերս մերժվեցին՝,,վարկային պատմություն,, չունենալու,, եւ ,,անբավարար եկամուտներ,, ունենալու պատճառաբանությամբ/, իմ անձնական բլոգում զետեղեցի եւ համացանցում տարածեցի Բաց նամակ՝ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ահազանգելով, որ 55 տարին լրացած կանայք, որոնք հանգամանքների բերումով չեն աշխատում, սոցիալական ծանր իրավիճակի մեջ են, թոշակ չեն ստանում,/որովհետեւ կենսաթոշակային ,,բարեփոխումների,, արդյունքում թոշակային տարիքի շեմը 55-ից հասցվել է 63-ի/, վարկ էլ չեն կարող ստանալ, եթե ,,վարկային պատմություն,, չունեն, իսկ նրանց ԽՍՀՄ ավանդների փոխհատուցման նվազագույն տարիքային շեմն էլ 86 տարեկանն է։Եվ ուրեմն ու՞ր գնան այդ կանայք, որոնց վզին պարբերաբար կոմունալ վարձերի բեռ է փաթաթվում՝էլ ավելի ծանրացնելով վերջիններիս սոցիալական վիճակը․այս հարցադրումն էի ուղղել ՀՀ նախագահին , որին ուղղված մի Բաց նամակով էլ հանդես եմ եկել 2017թ․դեկտեմբերին՝կապված ,,Վեոլիա-ջուր,, ընկերության եւ ՀԾԿՀ-ի համատեղ ապօրինությունների հետ։
Եվ ահա,թերեւս որպես ,,արձագանք", երեկ, ուշ երեկոյան, ժամը 21-22-ի սահմաններում մեր բնակարանի դուռն են թակում տեղամասային էլցանցի տեսուչները, միանգամից սպառնալով․,,Ինչի՞ չեք վարձը մուծել, հենց հիմի անջատում ենք,,։Եթե նրանց այցը լիներ ցերեկով, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, չէ՞ որ կարող էին քաղաքակիրթ բանակցությունների մեջ մտնել։Բայց ,,տարօրինակ պատահականությամբ,, այն տեղի ունեցավ նախագահին համացանցում Բաց նամակ ուղարկելուց 2-3 ժամ անց՝ուշ երեկոյան/պատճառաբանեցին, թե իբր ցերեկով էլ են եկել, բայց ցերեկը նման այց կամ հեռախոսազանգ չի եղել/։
Ցավալի պատմությունը կրկնվում է։10-13 տարի առաջ հայրս՝հանգուցյալ Գեորգի Հովսեփյանն էր փոստով նամակ ուղարկում ներկայիս նախագահին/որ այն ժամանակ վարչապետ էր եւ միաժամանակ շախմատի ֆեդերացիայի նախագահ/, խնդրելով, որ իրեն ԲՇՏ-ի պետի պաշտոնից ,,բռնությամբ,, թոշակի ուղարկելուց հետո գոնե շախմատի դասաժամեր հատկացնեն, որպես փորձառու եւ կարգային շախմատիստի/կամ՝ահազանգում էր տեղական իշխանությունների ապօրինությունների մասին,իր աշխատանքային եւ կենսաթոշակային իրավունքների խախտումների մասին՝որեւէ համապատասխան բարձրաստիճան պաշտոնյայի/, ու նամակից օրեր անց՝մեր ընտանիքի նկատմամբ որեւէ սադրանք կամ կենցաղային բնույթի ահաբեկչություն էր կիրառվում։Հիմա՝,,իրավահաջորդության,, իրավունքով հալածանքները շարունակվում են Հովսեփյան ընտանիքի վերջին մոհիկանների նկատմամբ ու մեր դեմ պայքարը թեժանում է հատկապես այն ժամանակ, երբ համացանցում հանդես եմ գալիս իշխանության համար ոչ հաճո հրապարակումով՝կապված սոցիալական ու իրավական անարդարության, մարդու իրավունքների ոտնահարման հետ։
Այսօր ես՝22 տարվա լրագրողս, որ մշտապես հանդես եմ եկել լրատվական դաշտում՝անկախ այդ գործունեության համար վարձատրվել-չվարձատրվելու հանգամանքից/ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, իմ անձնական խնայողությունների եւ նվիրաստվությունների միջոցով կարողացել եմ 6 տարում ստեղծել 3 բլոգ/տեղեկատվական-վերլուծական, պատմաքաղաքական եւ նոթագրական բնույթի/, ֆեյսբուքյան մի քանի խմբեր/որոնցից 2-ը՝իրավական ուղղվածության/,ստիպված եմ պայքարել 2 ճակատով․մի կողմից իմ դեմ դատական հայց է ներկայացրել ,,Վեոլիա-ջուրը,,/ապօրինաբար արհեստական ուռճացված ,,պարտք,, սարքելով/անհայտ ու կասկածելի, վիճահարույց որոշմամբ՝ջրի վարձը անջրաչափ բաանորդների համար 5400դրամ դարձնելու վերաբերյալ, որի մասին ոչ մի հիշատակություն չկա անգամ այդ որոշումն իբր հաստատած ՀԾԿՀ կայքում/ որի մասին երեկ էլ․փոստով հարցում եմ ուղղել Հասարակական պաշտպանների միությանը/,ստիպված եմ ժամանակի մի պատկառելի մասը հատկացնել դատարանական գործողությունների հետ կապված թղթաբանությանը՝միաժամանակ շարունակելով ,,Վեոլիայի,, ապօրինությունների մասին մերկացումները՝համացանցում՝այդ նպատակով ֆինանասական ռեսուրսներ ծախսելով առանց այդ էլ ծայրահեղ սուղ միջոցներից․մյուս կողմից՝ֆիզիկական գոյություն պահպանելու եւ որպես մարդ, քաղաքացի եւ ստեղծագործող մտավորական մնալու համար ֆինանսական աղբյուրեն որոնել։Այս կերպ այս երկրում գոյություն քարշ տալն այժմ ծայրաստիճան նվաստացուցիչ է՝զգալով մշտական ճորտային կախվածություն՝վարձերից ու սոցիալական պատանդի դերում լինել, ինքնազգացողություն ունենալով, թե ապրում ես միայն վարձեր մուծելու եւ դրանց ֆինանսավորման աղբյուրներ որոնելու նպատակով։Վերջին 2 տարում ստիպված եմ եղել շուկայականից անհամեմատ էժան գներով վաճառքի հանել անձնական եւ ընտանեկան գույքի, անգամ՝ընտանելան սրբություն համարվող իրերի զգալի մասը՝գոյություն պահպանելու եւ պարբերաբար բարձրացվող վարձերի բեռից դուրս գալու նպատակով։Իսկ հիմա հայտնվել եմ կոմունալ ծառայություններից/հոսանքից, ջրից/զրկվելու եւ բնակարանը արգելանքի տակ հայտնվելու վտանգի առաջ, որի դեպքում անհնար կլինի այդ բնակարանի հետ որեւէ առուվաճառքի կամ գրավադրման գործողություն կատարելը։Այն չեմ կարող անգամ գրավադրել՝վարկ վերցնելու նպատակով, քանի որ դրա համար նախ պետք է գնահատման հետ կապված ահռելի ծախսեր կատարես/ինչը հավաստեց բանկային իրավաբանը/, որից հետո հայտնի էլ չէ, թե արդյո՞ք 28 տարի չվերանորոգված, վրան կոմունալ պարտքերի հիմնավորված ու չհիմնավորված բեռ հավաքած, ջրատար համակարգը կառուցվածքային բարեփոխումների չենթարկված ու գազամատակարարմամբ չապահովված բնակարանի գինը ,,կձգի՞,, այն գումարը, որ տրամադրում է բանկը։Մյուս կողմից՝ հայտնի չէ, թե արդյո՞ վարկ վերցնելու դեպքում կարող ես մարել այն, եթե այդ ընթացքում կայուն եկամուտ չունենաս, եւ արդյո՝՞ չես հայտնվի փողոցում։Հետեւաբար, խնդիրն ավելի գլոբալ է, քան՝,,մեկ առանձին վերցրած,, տեղամասի տեսուչ-էլեկտրիկների գիշերային այցը, քանի որ այս իշխանության համակարգում անգամ աշխատանք գտնելն է ռիսկային ու վտանգավոր, իսկ իշխանության հետ համագործակցությունը՝իմ քաղաքացիական սկզբունքների հետ անհամատեղելի։Հետեւաբար, ստիպված եմ քաղաքական ապաստան փնտրել որեւէ քաղաքակիրթ երկրում, որտեղ կերաշխավորվի իմ ապահով գործունեությունը/արդեն իսկ համացանցում հանդես եմ եկել հայտարարությամբ՝սփյուռքահայ համայնքում աշխատանք փնտրելու վերաբերյալ/։Ակնկալում եմ ձեր միջամտությունը՝բողոքս միջազգային իրավապաշտպան կառույցներին, Կարմիր Խաչի միջազգային գրասենյակին թարգմանաբար հասցնելու հարցում, այն համարելով որպես սկզբունքային մտավորականի սոցիալական ոչնչացմանն ուղղված դրսեւորում՝ՀՀ իշխանության կողմից։Հիշեցման կարգով նշեմ, որ իմ եւ իմ ընտանիքի նկատմամբ շուրջ 15 տարվա հալածանքների/իշխանությունների կողմից/ եւ իմ լրագրողական գործունեությունը խոչընդոտելու մասին պարբերաբար ահազանգել եմ մամուլում եւ համացանցում, ահազանգել միջազգային կառույցների ներկայացուցիչների, առանձին դեպքերի մասին էլ գրավոր տեղեկացրել նաեւ Ձեզ․առկա են համապատասխան փաստաթղթեր։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
1․03․2018թ․
Подписаться на:
Сообщения (Atom)