Խնդիրը, որ ստորեւ ներկայացնում եմ, սույն բլոգում գրվել է նաեւ 2017թ․մայիսին․բայց, ցավոք, վանաձորյան իշխանություններն, ինչպես սովորաբար, անուշադրության են մատնել այն, չնայած հոդվածը տարածել ենք նաեւ ֆեյսբության ակտիվ խմբերով․ադ թվում նաեւ՝վանաձորյան։
Վանաձորի Կ․Դեմիրճյան 28 շենքի բակում գտնվող կիսակառույցին է վերաբերվում խնդիրը․այն ունի 7 տարվա պատմություն։2010թվին սկսեց կառուցվել՝որպես ավտոլվացման կետ, բայց, թերեւս՝,,Զորավիգ,, թերթում այդ առթիվ մեր հրապարակման արդյունքում/,,Նախ կառուցում են, հետո՝օրինականացնում,,/, որտեղ ներկայացվել էին այդ առթիվ քաղաքացիների մտահոգույունները,շինարարությունը կասեցվեց․բայց՝չքանդվեց, ոչ էլ կառուցվեց ինչ-որ բան։Ու արդեն 7 տարի է՝այդպես կիսաքանդ եղած վիճակում ոչ միայն աղբավայրի ու կատուների ու շների որջի է վերածվում, այլեւ երեխաները՝վտանգելով իրենց , մանկական էնտուզիազմով՝պարբերաբար մագլցում են կիսակառույցի քարե պատերն ի վեր ու թռչկոտում։Բայց չէ՞ որ մի օր կարող է փորձանք պատահել՝վայրընկնելու հետեւանքով։Հենց այս հնարավոր փորձանքի մասին էր երեկ ինձ հետ զրույցում իր մտահոգությունները հայտնում Տերյան 4 շենքի մի բնակիչ՝եզակի ակտիվ քաղաքացիներից, որ նկատվող ապօրինությունների դեպքում քաղաքացիական նախաձեռնողականություն է ցուցաբերում ու հեռուստատեսությունից նկարահանողներ հրավիրում։
,,Ինչու՞ չես նկարում ու գցում ֆեյսբուք,,-ասաց խնդրով մտահոգ տիկինը։Ի պատասխան՝պարզաբանեցի, որ նկարահանող միջոցներ չունեմ, բայց այդ մասին քանիցս եմ գրել ու տարածել համացանցում։Իմ զրուցակիցը խոստացավ հեռուստատեսությունից նկարահանողներ բերել ու նկարել։Նա միաժամանակ մտահոգված էր հարակից շենքի ճարտարապետական ձեւախեղումների հանգամանքով․մի օր շենքի առաջին հարկի միջնապատերը քանդում են՝տարածքը լայնացնելով, մի օր՝միացնում․նայած՝տարածքի նկատմամբ սեփականատիրոջ կամ տերերի եւ կամ՝տարածքի վարձակալների նպատակահարմարության, իսկ այդ ընթացքում շենքի բնակիչների անվտանգության հարցը չորրորդական պլանում է։Քաղաքը հեղեղված է նման երեույթներվ․շենքերի առաջին հարկերը պարբերաբար ճարտարապետական ձեւախեղումների են ենթարկվում, ու հազիվ թե տեղական իշխանությունները դրանից ,,խաբարություն չունենան,,․պարզապես՝ավանդույթի ուժով շարունակվում է տեղական նախորդ իշխանության աշխատաոճը․նախ՝կառուցում են, հետո՝օրինականացնում։Մինչդեռ Ռուսաստանում լայն թափ է առել ապօրինի կառույցները քանդելը կամ տերերին քանդել պարտավորեցնելը։Գոնե մի անգամ դրականն ընդօրինակեք։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն