пятница, 23 марта 2018 г.

,,Արդար դատե, չէ՞ որ դուն թագավուր իս,,

Երկրի նախագահը, որ սահմանադրության վրա երդվել է ,,անմնացորդ ծառայել ժողովրդին,, պետք է իր երկրում մարդու իրավունքների պաշտպանության գլխավոր երաշխավորը լինի, բայց այն բանից հետո, երբ ես նախագահին թվով երրորդ Բաց նամակն ուղղեցի՝ներկայացնելով այն  էքստրեմալ վիճակը, որի մեջ հայտնվել եմ ես՝22 տարվա իրավական-հասարակական գործունեություն ծավալած լրագրողս/այսուհետ՝բլոգեր/, ակնկալելով միջամտություն՝իմ ընտանիքի ԽՍՀՄ ավանդները վերադարձնելու հարցում, որպեսզի կարողանամ դուրս գալ կոմունալ վարձերի բեռից, հաջորդ օրն իմ բնակարանը հոսանքազրկվում է, ինչը կարելի է ուղիղ արձագանք համարել։Այսպիսով տեղի ունեցավ այն, ինչի հնարավորության մասին  20 օր առաջ նամակով ահազանգել էի իրավապաշտպան 2 կառույցների/որոնցիցի մեկին անձամբ եմ նամակը հանձնել՝ակնկալելով, որ այն թարգմանաբար հասցվի միջազգային իրավապաշտպան կառույցների/։ Սրանից կարելի է եզրակացնել, որ իմ նկատմամբ իշխող կուսակցության պայքարը կամ անձամբ հրահանգավորված է նախագահականից, կամ՝նախագահին արջի ծառայություն է մատուցում մաֆիան՝մեկ առանձին վերցրած տեղամասի էլցանցի տեսուչներին հրահանգավորելով, որոնք հոսանքազրկելուց առաջ փառավոր ,,մուննաթ եկան,, թե ,,ձեր պատճառով մեզ աշխատանքից ուզում են ազատեն,,։Իսկ ինչ է, ՀՀ անեկամուտ քաղաքացիները պարտավոր են անընդհատ բարձրացող սակագնով հոսանքի վարձ մուծեն, որ տեսուչները բարձր աշխատավա՞րձ ստանան։

Եվ այդուհանդերձ, իմ բնակարանը հոսանքազրկելով, չեք կարող ստիպել հրաժարվել իմ համոզմունքներից, առ այն, որ Հանրապետականը երկիրը կործանում տանող կուսակցություն է, եվ որ այդ կուսակցության կարկառունները՝ ժողովրդի աղքատացմանը զուգահեռ հարստանում են ոչ թե նրա համար, որ օրն ի բուն չարչարվում են, այլ՝որովհետեւ ,,արտոնյալ կարգավիճակում են,, ու հայնի չէ, թե որ առավելության համար ահռելի աշխատավարձ են ստանում, մինչդեռ մարդկանց տարիների ԽՍՀՄ ավանդները չեն վերադարձվում, ժողովրդանպաստ պետական ծախսերն էլ կրճատվում են, որպեսզի հասարակությունը հնարավորինս աղքատ եւ կռացած լինի։Սահմանադրությունն ագելում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից, բայց ՝դա ընդամենը հռչակագիր է, քանի որ իրականում Հայաստանում ազատ խոսքն իր արձագանքներն է ունենում՝իշխող կուսակցության կողմից մարդկանց հետապնդումների ենթարկվելով։Իսկ սա նշանակում է, որ երկրում գործում են կեղծ քաղաքացիական արժեքներ, որոնք միմիայն նպատակ են հետապնդում, որ երկրի կառավարողները ,,ժողովրդավարության զարգացմանն ուղղված,, գրանտներ ստանան։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն