понедельник, 12 марта 2018 г.

Ինչպե՞ս պաշտպանվել ՀԾԿՀ-ի ու ,,Վեոլիայի,, հանցագործ որոշումից

Այսօր վերջնականապես համոզվեցի, որ ,,իրավական երկիր,,՝Հայաստանում նշանակում է քաղաքացուն իրավաբանորեն գրողի ծոցն ուղարկել՝իր բողոքի հետ միասին։,,Մարդու իրավունքներ ու հիմնարար ազատություններ․․․ քաղաքացիական հասարկություն․․․․,,․․․․ֆլան-ֆստան․․․քոռ -կոպեկ չարժեն այսօր այն ամենի համեմատ, ինչ այսօր կատարվում է սոցիալական ոլորտում, որտեղ շարքային քաղաքացու ,,կաշին քերթում են,, յոթնապատիկ, որպեսզի քրեա-օլիգարխիկ համակարգի պատճառած վնասները՝բյուջեին, փոխհատուցեն։

Այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից , ի պատասխան իմ եւ մի քաղաքացու այն հարցման, թե արդյո՞ք հնարավոր է ՀԾԿՀ-ի հանցավոր ու դավադիր որոշումը՝ջրի վարձը 5400դրամ դարձնելու վերաբերյալ, բողոքարկել․երկուսիս էլ առանձին-առանձին հայտնեցին, որ այդ որոշումը, որպես նորմատիվային ակտ՝բողոքարկելու ժամկետներն սպառված են, քանի որ այն հնարավոր էր բողոքարկել 4 ամսվա ընթացքում՝որաշման կայացման օրից։

Հիշեցնեմ, որ դեռ անցած տարվա՝2017թ․ փետրվարից եմ էլեկտրոնային փոստով ու բաց նամակներով ահազանգել այստեղ-այնտեղ եւ ամենուր, որ  որ ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունը չհիմնավորված ձեւով ջրի վարձը դարձրել է 5400դրամ՝նախկին անձաքանակ 1100դրամ սակագնի փոխարեն/անջրաչափ բաժանորդների համար/, ու այդ որոշումն առաջին հերթին ուղղված է այն խավերի դեմ, որոնց բնակարանային պայմաններում ջրաչափի տեղադրումը ռիսկային է ու մեծ ֆինանսներ պահանջող։Միամտաբար կարծում էի, թե մենք ապրում ենք քաղաքացիական հասարակության մեջ ու բողոքներս կհասնեն պատկան մարմինների գիտակցությանը․բայց քանի որ մեկ տարվա ընթացքում ահազանգերս/համացանցային եւ էլեկտրոնային փոստով/ ոչ միայն ,,հասանելի չէին,,/իբր/պատկան մարմիններին, ուստի ,,Վեոլիան,, ինքը ,,դուխավորված,, հարձակման անցավ ու ինձ՝որպես բաժանորդ, առանց տեղեկացնելու գրավոր կարգով/ինչը պայմանագրի խախտում է․այն պայմանագրի, որ ունեցել եմ մինչ ,,Վեոլիայի,, հայտնությունը/, ջրի վարձի իմ հաշվեհամարին ,,պարտք,, է սկսում պարբերաբար նկարել՝նոր սակագնով, եւ 8 ամսվա ընթացքում դարձնելով 32200դրամ՝բռնագանձնման հայց ներկայացնում դատարան․դրան զուգահեռ էլ՝ամեն ամիս շարունակում է ՀԾԿՀ-ի կողմից դավադրաբար հաստատված, հանրային լսումներով չանցած որոշումով ջրի վարձ հաշվարկել՝նոր պարտքեր գոյացնելով։Եվ մինչ ես բողոքներս էի թեժացնում համացանցում՝նոր հասցեներ ընտրելով՝որպես ,,պատկան մարմին,",,Վեոլիան,, շարունակում էր թեժացնել ,,պարտք,, նկարելու գործողություններն՝ի հեճուկս իմ բողոքների։Սա կազմակերպված հանցագործություն է՝ՀՀ շարքային քաղաքացու նկատմամբ՝ընդհանրապես, եւ իմ դեմ՝մասնավորապես․հատկանշական է, որ ,,Վեոլիան,, իմ դեմ դատական հայց ներկայացրեց/առանց ինձ հետ նոր սակագնի վերաբերյալ պայմանագիր ունենալու, առանց նախապես գրավոր իրազեկելու/, այն բանից հետո, երբ ՀՀ մարդու իրավուքների պաշտպանն ինձ ուղարկեց իմ ներկայացրած խնդրից չբխող մի լղոզված պատասխան՝2017թ․հուլիսին․եւ դրանից մեկ ամիս անց՝սկսվեցին ,,Վեոլիայի,, բառացիորեն ,,շինիչ,, գործողությունները՝արհեստականոերն ,,սարքած,, պարտքից,, դատական հայց ,,սարքելու,,  ուղղությամբ։Ի՞նչ է ստացվում․ուրեմն պատկան մարմինները/այդ թվում՝ՀՀ վարչապետ, Հանրային խորհուրդ, տարածքային նախարարություն, ջրային ռեսուրսների պետական կոմիտե, ում ուղարկել եմ բողոքներս/, մտադրված կերպով հանցավոր անտարբերություն են ցուցաբերել բողոքներիս հանդեպ, որպեսզի ժամանակ շահեն եւ ՀԾԿՀ-ի դավադիր որոշումը բողոքարկելու հնարավորությունները ՀՀ դատական մարմիններում փակուղի մտցնեն։Հիշեցնեմ, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ստիպված էի դիմել այս տարվա փետրվարի 14-ին՝իմ դեմ սկսված եւ ընդմիջված դատական նիստի օրն այն բանից հետո, երբ բարձրացրած խնդիրս անուշադրության մատնվեց նաեւ օմբուդսմենի կողմից եւ դա հնարավորություն տվեց ,,Վեոլիային,,՝իմ դեմ ,,գրոհի,, անցնել դատական ճանապարհով, որպեսզի դա դաս լինի մնացած քաղաքացիներին։Այս գործի կազմակերպիչները քաջ հաշվարկել են, որ հազիվ թե որեւէ մեկը գլուխ դնի ու դիմի Եվրոդատարան ու տարիներ շարունակ սպասի/ինչպես շատերն են սպասում/, թե կարող է հանկարծ՝Եվրոդատարանը եվրոպական կառույց ներկայացնող ընկերության սանձերը քաշի․․․Եվ եթե  անգամ Եվրոդատարանը նման հանձնառություն կատարի, ապա ՀՀ քաղաքացին այդ ընթացքում հիմնավորապես ,,թեփռված,, կլինի ,,Վեոլիայի,, կողմից եւ սոցիալական ոչնչացման ենթարկված․հաշվի առնենք, որ ընկերությունը պարտադրում է ոչ միայն այդ չհիմնավորված, երեւի թե՝միջազգային չափանիշներով հաշվարկած ու ՀՀ քաղաքացու նվազագույն սպառողական զամբյուղից չբխող անիրատեսական սակագնով ,,սարքած,, պարտքը վճարել՝նախքան իր հետ պայմանագիր նորացնելը, այլեւ՝ջրաչափ չտեղադրելու դեպքում հանձն առնել այդ առասպելական սակագնով/որ հաշվարկվում է 30խ/մ ,,օդից բռնած,, հաշվարկով/վարձ մուծելու պատրաստակամություն ստանձնել։Սա կատարյալ ծաղր է՝ՀՀ քաղաքացու նկատամամբ․եւ հատկապես այն քաղաքացիների, որոնց բնակարաններն անգամ գազամատակարմամբ չեն ապահովված, ուստի ի՞նչ հաշվարկից է ,,Վեոլիան,, որոշել, որ առնվազն ձմռանը․․․հնարավոր է բնակելի շենքի տվյալ բնակարանում, որի տիրոջը դատի է տվել,30խ/մ ջուր սպառել․․․․Այդ ամենին վրադիր՝ՀՀ ամբողջ ջրային տնտեսությունը անցած տարվա հունվարից իր ձեռքը վերցրած ,,Վեոլիան,, սպառողների մի պատկառելի զանգվածի/իմ փաստացի տեղեկություններով/2017թ․հունվարին մուծած գումարները ,,ուրանում է եւ չի ամրագրում նրանց հաշվեհարամներին, իսկ վերջիններիս բողոքներիյն ի պատասխան՝խորհուրդ է տալիս ,,դիմել Հայջրմուղկոյուղու գրասենյակ եւ պահանջել, որպեսզի իրենց մուծած գումարները փոխանցեն ,,Վեոլիայի,, հաշվեհամարին։ինչու՞ պետք է սպառողն ինքը նեղություն կրի՝մի ընկերությունից մյուսին անցնելու հետ կապված գործավարական փնթիության պատճառով։

 Եթե ,,Վեոլիան,, ինձ հետ առանց պայմանագիր ունենալու իմ նկատմամբ նոր, չհիմնավորված սակագնով պարտք է գոյացնում, ուրեմն ես էլ իրավունք ունեմ ,,Վեոլիայից,, պահանջել, որ նա հիմնավորի, թե ինչ հաշվարկից ելնելով է 12խ/մ-ը դարձել 30խ/մ եւ ըստ այդմն նոր սակագնով վարձ հաշվարկել՝այն էլ առանց այդ մասին ինձ գրավոր իրազեկելու։Այս խնդիրը պետք է մտահոգի նաեւ իրավապաշտպան կառույցներին․եթե ,,Վեոլիան,, իր պայմանագրերում չի մատնանշում, թե ինչ սակագին է ամրագրված քաղաքացու ջրի վարձի հաշվեհամարին՝պայմանագիր ստորագրելու պահին, այլ պարզապես մատնանշում է ՀԾԿՀ որոշում, ուրեմն նա կարող է մեկ ամիս կամ մեկ տարի անց էլ խելքին փչի ջրի վարձը հաշվարկել 10հազար դրամով։Ի դեպ, այս պայմանագրային փնթիության մասին Բաց նամակով ահազանգել եմ նաեւ ՀՀ նախագահին, մատնանշելով, որ կառավարությունում տարիներ շարունակ արատավոր պրակտիկա է ձեւավորվել․պայմանագրերի մեջ սակագնի վերաբերյալ թիվ չնշել։ 

․․․Դիմում եմ ՀՀ եւ միջազգային  իրավապաշտպաններին կամ Հ/Կ-ներին, եւ առաջին հերթին՝սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին․ու՞մ դիմեն այս կարգի սոցիալական կեղեքման ենթարկված մարդիկ, որոնց առնվազն ԽՍՀՄ ավանդները չեն վերադարձնում, որպեսզի մարդիկ կարողանան իրենց վզին փաթաթվող ու փաթաթվելիք կոմունալ վարձերի բեռից դուրս գալ։

․․․Համեմատության համար նշենք, որ երբ ՀԷՑ-ը 2005թ․ սեփականաշնորհվեց, այս ոլորտի սեփականատերը, որ նույնպես օտար պետություն էր ներկայացնում, բնակչության՝մինչ այդ ունեցած պարտքերը զիջեց/միգուցե՝նաեւ ելնելով ձեռնարկատերերի շահերից, որոնց ձեռնարկությունները մեծ թվով պարտքեր էին կուտակել․ամեն դեպքում՝այն ժամանակ շահեց նաեւ բնակչությունը/։Իսկ ջրային ոլորտի սեփականատերը փոխանակ թեթւացնի մարդկանց սոցիալական բեռը, էլ ավելի է ծանրացնում, ու ոլորտի սեփականաշնորհումն ամբողջությամբ ստանձնելուն պես՝միանգամից մարդկանց վրա հարձակման անցնում՝ նոր, առասպելական  սակագնով։Արդյո՞ք սա կառավարության հետ համատեղ ծրագրած որոշում չէ՝սոցիալապես խոցելի խավերի հաշվին բյուջեի ճեղքվածքը փակելուն միտված։

Պարոնայք դավադիրներ, խուսափեք առնվազն անեծքի տակ ընկնելուց, մարդկանց համբերությունն անսահման չէ, վերեում էլ բոլորի գործերը քննվում են Աստծո կողմից․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր,,,ՀԾԿՀ-ի եւ ,,Վեոլիայի,, դավադիր որոշումից տուժած


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն