ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ում սպառողների իրավունքների աննախադեպ ոտնահարման մասին՝,,Վեոլիա,, ընկերության կողմից
Հարգելի Հասարակական պաշտպանների միություն,Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի խնդրի վրա, որ բազմաթիվ սպառողների համար այսօր գերխնդիր է դարձել։Հայջրմուղկոյուղուց ,,Վեոլիա,, ընկերությանն/որ սեփականաշնորհել է ամբողջ ջրային ցանցը՝2017թ․հունվարից/, անցումային փուլը հարմար առիթ է հանդիսացել, որ ,,Վեոլիա,, ընկերությունը հրաժարվի ,,ճանաչել,, 2017թ․հունվարին արված բանկային մուծումները՝բաժանորդների հաշվեհամարներին եւ 2017թ․փետրվարի անդորրագրերում, որոնցում պետք է արտացոլվեն նախորդ ամսվա մուծումները, գրի ,,օ,, վճարում/այլ կերպ՝յուրացում հօգուտ ում՝Աստծուն է հայտնի/։Այդ առթիվ բազմաթիվ քաղաքացիների դիմումներին ի պատասխան՝,,Վեոլիան,, դիմումներն ընդունելուց հետո գրավոր կոչ է անում նամակներն ուղղել Հայջրմուղկոյուղու գրասենյակ,որպեսզի մարդիկ իրենց մուծած գումարները ջրմուղկոյուղու գրասենյակից պահանջեն փոխանցել ,,Վեոլիայի,, հաշվեհամարներին
/պատճառաբանում է, թե ինքը չի հանդիսանում նախորդ ջրամատակարար կազմակերպության իրավահաջորդը/։
Պատկերն ավելի տխուր է դառնում անջրաչափ բաժանոդների պարագայում, երբ Հայջրմուղին 2017թ․հունվարին մուծած գումարը ,,Վեոլիայի,կողմից ,,չճանաչելը,, պատճառ է հանդիսանում, որ ,,բռնագանձման ենթակա,, հայցով դատարան մտած ,,Վեոլիան,, ,,պարտք,, համարվող 8 ամսվա ժամանակահատվածի էպիկրիզի/հաշվի քաղվածք/հունվար ամսվա սյունալում գրի ,,օ,, վճարում, բայց նույն հունվարին ամրագրի իր կողմից ներդրված նոր սակագինը՝5400դրամ։Ու դիմումատուին պատասխանում է, թե ,,2017թ․հունվարին մուծել եք 2016թ․դեկտեմբերի համար,,։Հարց․եթե հունվարին դեռ դեկտեմբերի մեջ ենք,ի՞նչ հիմքով է դատարան ներկայացրած ,,հաշվի քաղվածքի,, մեջ 2017թ․հունվարին գրում 5400դրամ նոր սակագին ու այն համարում ,,պարտք,,/առկա են համապատասխան անդորրագրերը՝2017թ․հունվար-փետրվար ամիսների, եւ դրանց հետ չհամապատասխանող էպիկրիզ․որն, ի դեպ, այնքան մանրատառ է, որ զարմանում ես, թե դատարանն ինչպես է նման մանրատառ փաստաթուղթն ընդունել որպես վարույթ․համոզված ենք, եթե նման անպատշաճ ձեւով քաղաքացին հայց ներկայացներ ,,Վեոլիայի,, դեմ՝այն չէին ընդունի։Կոնկրետ իմ պարագայում, որի նկատմամբ ,,Վեոլիան,, արհեստական ուռճացված պարտք է սարքել նոր սակագնով՝5400դրամ, առանց այդ մասին ինձ՝որպես բաժանորդ-սպառող, պատշաճ տեղեկացնելու եւ 2017թ․սեպտեմբերին հայց ներկայացրել դատարան՝33700դրամ բռնագանձման պահանջով։Ահա հենց այստեղից էլ սկսվում է 2-րդ գերխնդիրը՝անջրաչափ բաժանորդների համար/ որոնց թվին եմ պատկանում նաեւ ես/, որոնց համար գործող նախկին՝1100դրամ անձաքանակ սակագինը ,,Վեոլիան,, դարձրել է կայուն 5400դրամ՝անկախ ընտանիքի անդամների թվից, եւ ստացվում է, միայնակ ապրողն էլ, 2 կամ 5 անձով բաղկացած ընտանիքն էլ նույն հաշվարկով են մուծվելու։
Անցած տարվա՝2017թ․փետրվարից սկսած՝ահազանգել եմ եւ ջրային ռեսուրսների պետական կոմիտեին/Բաց նամակով, քանի որ այդ կառույցն էլ մի նախարարությունից մյուսին էր անցել ու անհետացել՝կոնտակտային տվյալներով հանդերձ․ապացույցներն առկա են/, եւ ,,Վեոլիային,,՝կրկին Բաց նամակով/քանի որ վերջինս էլ չուներ անգամ պաշտոնական էջ, ինչը հավաստվել է նաեւ ,,Սուր անկյուն,, հաղորդման ժամանակ/,եւ Հանրային խորհրդին, եւ վարչապետին, եւ Օմբուդսմենին առ այն, որ այսօր Հայաստանում կան վթարային շենքեր կամ՝ վթարային բնակարաններ, որոնցում ջրաչափ տեղադրելը ռիսկային է ու ծախսեր պահանջող, քանի որ դրա համար պետք է նախ սանհանգույցում կառուցվածքայի փոփոխություններ կատարվեն, որ շարքային քաղաքացու ուժերից վեր է, եթե անբավարար եկամուտներ ունի,հետո նոր ջրաչափ տեղադրվեի, ուստի չարիքից փոքրագույնը մնում է նախկին՝անձաքանակ 1100դրամ սակագնով մուծելը/որն արդեն իսկ պատկառելի թիվ է/։Բայց ջրաչափ չտեղադրելու դեպքում էլ ,,Վեոլիան,,հաշվարկում է իր կողմից ՀԾԿՀ-ի միջոցով հաստատած, բայց հանրային լսումներով չանցած ու չհիմնավորված 5400դրամ սակագնով/որ հաշվարկում է որպես 30խ/մ խողովակի ծախս՝նախկին 12 խ/մ-ի փոխարեն․այն դեպքում, երբ նույն շենքերն են, նույն բնակարանները՝երկրաշաժրից հետո չամրացված։Ահազանգերս մնացել են այդպես էլ անարձագանք, բացառությամբ՝որ օմբուդսմենի գրասենյակից մի անմխիթար պատասխան են ուղարկել, խորհուրդ տալով․․․ջրաչափ տեղադրել․այն դեպքում, երբ ես բացատրում եմ, թե ինչու հնարավոր չէ ջրաչափի տեղադրումը։Պատկերն էլ ավելի ողբերգական է դարձել, քանի որ ,,Վեոլիան,, որ արդեն իսկ առանց նոր սակագնի հետ կապված պայմանագիր ունենալու անջրաչափ բաժանորդների վզին է դրել այդ սակագնով հաշվարկը, միաժամանակ պահանջում է, որ պայմանագիրն ստորագրելիս պարտավորություն վերցնեն այդ արհեստածին ,,պարտքը,, մարելու ժամանակացույց կազմեն/հընթացս էլ՝կոնկրետ իմ պարագայում շարունակվում է նոր պարտքերի կուտակումը՝այդ չարաբաստիկ սակագնով/։Եթե մարդը նոր է տեղեկացվում պայմանների մասին՝,,բանակցությունների փուլում,,․այն է՝այս տարվա փետրվարի 13-ին,դատական նիստի նախօրեին/թեպետ՝այդ սակագինն էլ վիճահարույց է եւ այն բողոքարկելու հնարավորություններն ուսումնասիրելու հույսով դիմել եմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ/, ինչպե՞ս պարտավորություն վերցնի մինչ բանակցության փուլն իր հաշվեհամարին ամրագրած ,,պարտքը,, մարելու նկատմամբ։Այլ կերպ՝ուզում է ջրաչափ տեղադրելու դիմում ներկայացնեն ու նոր պայմանագիր կնքեն բաժանորդները, ուզում է՝հրաժարվեն տեղադրելուց ու նոր սակագնով մուծումներ կատարելու պատրաստակամություն հայտնեն՝,,պարտավոր,, են մարել այդ պարտքը․նման պայմաններով պայմանագրի կնքումը ՀՀ շարքային քաղաքացու համար հավասարազոր է մահվան դատավճռի ստորագրության եւ սոցիալական ոչնչացման։Իմ նկատմամբ ,,Վեոլիայի,, ներկայացրած հայցով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 14-ին սկսված գործի քննությունը հետաձգվել է մինչեւ մարտի 7-ը։
․․․Այս ամենը ՀՀ շարքային քաղաքացու իրավունքների ոտնահարում է ու ճորտացման սկիզբ․այդ պայմաններում մարդը հայտնվում է ,,Վեոլիայից,, ճորտային կախման մեջ, իսկ այլընտրանքային մատակարար էլ չկա, քանի որ ,,Վեոլիան,, այս ոլորտի միակ մոնոպոլ մատակարարան է,որի հանձնված է ջրային տնտեսության կառավարումը՝15 տարով, ու կարող է իրեն իրավունք վերապահել նաեւ ջրազրկել տվյալ բնակարանը՝եթե բաժանորդը հրաժարվի այդ ճորտային պայմանագիրն ստորագրելուց,իսկ դատարանից պահանջել է, որ իր կողմից ,,սարքած,,/փաստորեն՝այդպես է ստացվում/ արհեստածին գումարները բռնագանձվեն, իսկ դա էլ կարող է հանգեցնել բնակարանի կամ գույքի վրա արգելանք դնելուն․․․Այս ամենը հաշվի առնելով՝անգամ ստիպված եմ եղել դիմել միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով, քանի որ վտանգված է իմ ֆիզիկական գոյությունը՝,,Վելոիայի,, կամայականության պատճառով, որ ցանկացած պահի կարող է ինձ վերջնականապես սոցիալական ոչնչացման դատապարտել։Այս տարի, դատական նիստի առաջին օրը,փետրվարի 14-ին, նիստից հետո, դիմել եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, փորձելով պարզել, թե ինչ ճանապարհով կարելի է բողոքարկել ջրի վարձը 5400դրամ դարձնելու սակագինը, որի մասին փաստացի ապացույց այդ պահին ունեի միայն այդ մասին վկայող օմբուդսմենի գրությունը՝ինձ ուղարկված։Հարցն այժմ ուսումնասիրության փուլում է ՝ գրասենյակի իրավաբանի մոտ։Ակնկալում եմ նաեւ Ձեր կազմակերպության աջակցությունը/որպես սպառողների իրավունքներով եւ խնդիրներով զբաղվող կազմակերպության/՝խնդրի ուսումնասիրման հարցով,որպեսզի կանխվի քաղաքացիների կեղեքումը՝ ջրային ոլորտի մենաշնորհային սեփականատիրոջ կողմից եւ դատական հայցերին ընթացք չտրվի, մինչեւ այս սակագի հետ կապված հանրային լսումները կամ բողոքարկումը։Չի կարելի թույլ տալ ամենախոցելի խավերի՝աղետի գոտու վթարային շենքերի բնակիչների/նորմալ կենցաղային պայմաններ չունեցող/ ջրի վարձը հաշվարկվի ոչ թե ՀՀ քաղաքացու նվազագույն սպառողական զամբյուղին, այլ՝միջազգային չափանիշներին համարժեք, ինչը ՀՀ սահմանադրության ոտնահարում է։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն