Պարոն նախագահ,նկատի ունենալով, որ այսօր իմ ընտանիքը սոցիալական ոչնչացման դուռն է հասել Ձեր թիմակիցների շնորհիվ/որոնք 1998թվից սկսած՝հետեվողականորեն պայքար են մղել այդ ուղղությամբ՝ի պատասխան իմ լրագրողական գործունեության եւ ի պատասխան հորս՝ճանաչված շախմատիստ Գեորգի Հովսեփյանի մղած պայքարի՝տեղական ցեցերի դեմ, ինչի առթիվ մի ամբողջ փաստաթղթային արխիվ կա համացանցում տեղադրված, ուստի կրկին անգամ դիմում եմ Ձեզ՝ակնկալելով Ձեր միջամտությունը՝իմ ընտանիքի 4 անդամների/ներառյալ ներքաղաքական հալածանքների զոհ դարձած հորս եւ սոցիալական ծանր պայմանների զոհ դարձած մորս/ ԽՍՀՄ ավանդները՝արժանապատիվ հաշվարկով, 28 տարվա տոկոսադրույքներով վերադարձնելու հարցում, որպեսզի կարողանամ դրանով մի կերպ դուրս գալ իմ վրա փաթաթված եւ փաթաթվող կոմունալ վարձերի բեռից ու միգուցե լքել այս երկիրը։
Ձեզ գրած նախորդ 2 նամակներից հետո/որոնք վերաբերվում էին ոչ միայն ինձ, այլեւ՝ժողովրդին ու ՀՀ քաղաքացիներին հուզող գերխնդիրների/, իմ վրա ապօրինաբար ,,պարտք,, սարքած ,,Վեոլիայի,, ճնշումներին՝դատական հարթության վրա, ավելացվել են ՀԷՑ-ի տեսուչների ճնշումները եւ ուլտիմատումները՝անգամ գիշերային ժամերի, որովհետեւ ակամա հայտնվել եմ քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերողի կարգավիճակում՝հնարավորություն չունենալով դուրս գալ կոմունալ վարձերի ծանր բեռից/թոշակառու չեմ, նպաստառու չեմ, աշխատող չեմ, կայուն եկամտով ապահովված չեմ, եւ արդեն 2 տարի է՝հորս մահից հետո,որի չնչին թոշակն էր մնացել մեր ընտանիքի միակ կայուն եկամտի աղբյուրը,ստիպված եմ գոյություն պահպանելու համար ազատվել սովետական տարիներին ձեռք բերած գույքից եւ խնայողություններից՝հնարավորություն չունենալով անգամ զբաղվել առողջական խնդիրների պահպանման հարցերով։Այս ամենի արդյունքում հնարավոր հոսանքազրկման եւ բնակարանի ջրազրկման/որ մարդու կենսագործունեության համար կարեւոր նախապայմաններ են/, եւ իմ ընտանիքի սոցիալական կործանման ողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ իշխանության վրա, քանի որ այս իշխանության օրոք է տեղի ունեցել իմ ընտանիքի 2 անդամների զրկումը՝պետական աշխատանքից եւ անգամ՝մասնավորեցված հատվածից։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն