Երեկ ջրմուղի մեքենայի օգնությամբ Վանաձորի Կ․Դեմիրճյան 28 շենքին կից՝դեպի 26 շենք, ջրատար խողովակների հետ կապված փորման աշխատանքներ էին տարվում։Միաժամանակ՝խոնավ եղանակին բուռն ասֆալտապատում էին հարակից տարածքը՝շենքին կից, որտեղ մի ժամանակ, հեյ գիտի հա՜, թփածածկույթ էր։Բարձրակարգ որակով ասֆալտապատում արեցին, բայց, ցավոք, աղոթքներս՝առ երկինք ուղղված,որ անձրեւ չգա այնքան ժամանակ, մինչեւ թարմ ասֆալտը չչորանա, չօգնեցին, եւ ողջ գիշեր միալար անձրեւ էր տեղում։Իսկ առավոտյան եւ ցերեկով անցնողները, չմտածելով, որ ասֆալտը չի չորացել ու չի կարելի դեռ վրայով անցնել, անփութորեն քայլում էին/պատկերացնում եմ, թե ինչքան հողաշերտ են տարել իրենց տներ՝կոշիկների հետ/։,,Իրեղեն ապացույց,, թարմ ոտնահետքերը մնում են ասֆալտի վրա։Մինչդեռ կարելի էր ասֆալտապատած հատվածն առնվազն արգելափակել՝ցուցանակ փակցնելով, մինչեւ այն չորանա։Նման բան՝երեւի մենակ Հայաստանում կարող է լինել․խոնավ եղանակին ասֆալտապատում անել ու հատկապես լավ եռանդով ասֆալտապատել նախկին թփածածկույթները։Մի տարածք էլ գողացվեց մարդկանց թթվածնից։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն