пятница, 23 марта 2018 г.

Հայցվորի դերը թող մնա ,,Վեոլիային,,․իսկ ես ինձ պատասխանողի դերում էլ կարող եմ պաշտպանեմ

Թե որքանով այն ինձ կհաջողվի՝ներկա դատաիրավական համակարգում՝այլ հարց է

Կեցցե մեր փառապանծ դատաիրավական համակարգը՝քաղաքացու ճորտացումը խրախուսող։Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից երեկ ստացա մարտի 2-ին կայացրած որոշումը՝ընդդեմ ,,Վեոլիայի,, հակընդդեմ հայցս ետ վերադարձնելու մասին՝մի փութ հիմնավորումներով, որոնցից մեկն էլ այն է, որ պարտավոր եմ 1500դրամ պետտուրք ներկայացնել․․․/2017թ․հունվարին իմ մուծած 2000դրամ ջրի վարձի գումարը ,,Վելոիայի,, կողմից ,,ճանաչելու,, մասին․․/կամ էլ՝պետտուրքը չվճարելու մասին փաստաթուղթ ներկայացնեմ․․․եվ ոչ միայն այդ, այլեւ՝զավեշտի հասնող այլ տառակերային ձեւակերպումներ՝թուղթ լցնող։Սա խոսում է այն մասին, որ ՀՀ դատարաններում շարքային քաղաքացու հաջողության հասնելու հավանականությունը ոչ միայն անհնար է, այլեւ՝ծիծաղելի։Ըստ այդմ, որոշեցի հակընդդեմ հայց չներկայացնել՝,, բաց թողնելով ինձ տրված եռօրյա ժամկետի բացառիկ հնարավորությունը եւ բողոքս շարունակել ,,պատասխանողի,, կարգավիճակում։

Իհարկե, հակընդդեմ հայցի մեջ նաեւ այլ պահանջներ էի ներկայացրել/այն տեղադրված է սույն բլոգում/։Խնդիրն այն է, որ քաղաքացին իր բողոքի հետ միասին գրողի ծոցն է ուղարկվում։Իբր քիչ է, որ մեկ տարի է չարչարանքներ եմ կրում տարբեր խուլուհամր պետական կառույցների բողոքս գրելով, քիչ է, որ այդ խլության դեմ պայքարի արդյունքում ,,Վեոլիան,, իմ դեմ դատական հարձակման անցավ՝վրաս ապօրինի սակագին փաթաթելով,որ մյուս քաղաքացիներին դաս լինի, դեռ մի հատ էլ պետք է նրանից ինձ պաշտպանելու համար հակընդդեմ հայց ներկայացնելու նպատակով դիմեմ մասնավոր փաստաբանների․․․Ակնհայտ է, թե ռեժիմն ինչ չարախինդ հաշվարկներ է ունեցել՝իմ դեմ ,,Վեոլիային,, ,,քսի տալով,,։

Էդ որ ես 2000դրամի համար 1500դրամի պետտուրք չեմ ներկայացրել, անձնագրի ու սոցքարտի համար չեմ ներկայացրել հայցադիմումի մեջ, պատասխանողի ,,կոշիկի ռազմերը,, չեմ գրել/երեւի թե/,,անպատշաճ է,, իսկ որ ,,Վելոիան,, այնքան մանրատառ էպիկրիզ է ներկայացրել, որ ընթերցելու համար պետք է խոշորացույց վերցնել, դա միանգամայն ,,պատշաճ,, է․բա ի՞նչ․․․չէ՞ որ նա ,,Վեոլիան,, է, որ հայրենի կառավարողների դավադիր ձեռքով մեզ 15 տարով ճորտացման ենթարկելու իրավասություն է ստացել, իսկ ե՞ս ով եմ՝ընդամենը մի շարքային քաղաքացի, որին ,,կարելի,, է չրթել-գցել այնպես, ինչպես ,,Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ,, ֆիլմի իխտիոզավրներն են չրթում-թքում մարդկանց։Կատարվածի առթիվ կրկին անգամ փորձեցի ահազանգել մայրաքաղաքային իրավապաշտպան կառույցի, սակայն, արդեն երեւի թե մի 10 անգամ զանգած կլինեմ, ու պատասխան ստացած, որ ,,տեղում չէ,,։

Ահա ձեզ ,,ապահով Հայաստան,,․իշխանությունը ճնշում է, իրավապաշտպանը ,,տշում է,,։Դատական նիստը՝ապրիլի 3-ին, թե որ ,,սաղ մնացի,,․քանի որ երեկվանից ՀՀԿ-ն ջանասիրաբար հոգ է տարել, որ իմ կենսագործունեության համար ամենամինիմալ պայմաններից զրկվեմ ու բնակարանս հոսանքազրկել է էլցանցի ,,խարոշիների,, ձեռամբ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,ՀՀ բռնաճնշված քաղաքացի, ազատ լրագրող, բլոգեր


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն